ԵՐԲ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ ԴԱՆԴԱՂ ԲՈՐԲՈՍԸ ԿԵՐԱՎ
Երբ փամփուշտների հետքերը դանդաղ բորբոսը կերավ՝
մարդիկ վախեցած
հիշողությունը տարան թաղեցին…
Երբ ոչ ոք արդեն չուզեց ամոքել հետքերը մահվան
կուրացածների թիվը շատացավ…
Երբ ոչ ոք չասաց,ոչինչ չասացին՝ վերքերի մասին
համրերի թիվը նույնպես շատացավ…
Երբ ճշմարտության դռները բացվեց արնոտ ձեռքերով՝
տաճարը այրվեց…
ու մոխիրներում առավոտն է իր մարմինը օծում:
Երբ ճշմարտության բռունցքը արդար դաժան կեցվածքով
կանգնեց հարթակին՝
թիրախ է հենց այն ամբոխի համար,
որ սովաբորբոք մոլեռանդությամբ պաշտում է նրան,
իսկ խուլ թիկունքից՝ թիրախ է վախի ճիրանների մեջ
այն իշխանության մեղքերի համար,
որ դիմակներն իր այրում է թաքուն…
Երբ ոտքերի տակ կոխկրտում էինք
ժամանակի պիղծ դրոշակները
ծաղկած ձեռքերի հրապարակում,
երբ մոռանում ենք այն ճանապարհը,
որ նորից պիտի խարանն իր թողնի
մեր երազների թույլ գարշապարին,
երբ որ սիրում ենք այսօր մտածել
հենց այս վայրկյանի հարվածների տակ,
հետո ամեն ինչ փորձում ենք ծածկել ինքներս մեզնից,
խուսափելով հենց վախի աչքերին ուղիղ նայելուց,
Մինչդեռ սրբազան նվիրյալների ճերմակ թռիչքը
երկինքն է լցրել աղբյուրի վայրի ու խենթ կարկաչով...
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









