ԵՍ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԵՄ ԽՈՍՈՒՄ
Ես բարձրաձայն եմ խոսում արդեն
խաբվածների ու խաբողների
դեմ, որ
այնքան հեշտ են հավատն ուրանում,
այնպես խեղճորեն մուրում ներելը:
Բ
Տեսնում եմ նահատակներին,
որ մերան–մաքրությամբ
ու ապաքինող լռությամբ են նայում
ամենօրյա որբացումին…
Ես որքան եմ ուզում
խրամատներում լինել ու նամակներ գրել ընկերներիս,
ես որքան եմ ուզում աչքերս ամոքել
գիշերային կրակահերթի լույսով,
և չնախանձել մութին, որ թանձր է ու համատարած…
Ես որքան եմ ուզում խաղաղորեն քնել բլինդաժում,
բայց աչքերս թափառում են
եկեղեցու ճամփեքին,
ուր ծաղկում են խեղճության հարկահավաքները՝
հուղարկավորի նման սև հագնված,
հայրենիքում
սեփական ճակատագրին անգիտակ:
Ես մեղադրում եմ ինձ…
ճշմարտությունը բարձրաձայնելու համար…
և նայելով անտարբեր հեռանում եմ՝
բազում դիակներից հոգնած:
Հավատարմության պատրանքը
կարողանում է միայն դժբախտության օրվա
զինվորներ հավաքել:
Գ
Ախր հավատարմությունը
ժպտացող հայելի է,
լռությունը ժպտացող հայելի է նույնպես,
և սիրտը քամու լցված է
խորհրդավոր գարնան ծաղկած երազներով,
և կյանքն այս սահմանազատում են սիրահարներ երկու,
որ ժպտում են միմյանց:
Դ
Այս օրենքների ծաղկանոցում,
Մեր ցավը այրվում է հողի մեջ
և կրակի պես երկնքում է….
ամեն մեկը թաքնվում է իր հանցանքից
և ամեն մեկի արժանիքն է հանցանքը….
և ոչ ոք չի մտածում, որ սա է կործանումը,
և ոչ ոք չի մտածում,
որ մեր կործանումը մեր խոսքից է ծնվում,
և արդեն անկարող են մտածել….
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









