ԱՀԱ ԺԱՄԱՆԱԿԸ ՈՐ ՈՏՔԵՐԻՍ ՏԱԿԻՑ ՓԱԽՑՆՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ահա ժամանակը, որ ոտքերիս տակից փախցնում է ճանապարհը,
ահա իմ ձեռքերը, որ հունցում են, հունցում խմորն օրերի,
մուրը գիշերվա կպչում է դեմքերին
և իմ հայացքը արմատ է նետում տարագիր թռչունների մեջ
և ես փնտրում եմ, փնտրում եմ այն, ինչ հարազատ է ու չի
փոխվում, ինչը չի թողնում մեռնել,
առանց որի ապրելն անիմաստ է:
Ժ
Օրն անկորուստ հավաքում է կրակները ցաք ու ցրիվ
խարույկի մեջ ներշնչանքի,
որպես սնունդ ոգին պահող արմատների…
Եվ ուր են հեռանում կարմիր բաշերով ձիերը
ցեխոտ ճանապարհների կապույտ հեքիաթների միջով…
Ի
Ես ապրում եմ հիմա բեղուն թռիչքների օրորոցում…
ու կյանքս են բազմապատկում
Աստծո փառքի նվիրական սեպուհներն ու դպիրները
և մանկատի շնչառության ջերմությունը
տարածում է սիրտս ծարավ՝
հավատարիմ ներշնչանքի տաճարի մեջ,
ուր աղոթքն իմ ընդունում եմ ծնունդի պես …
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |









