2013

20:00
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ
Թուրք-ազերիների թիկունքային կազմալուծման սխրանքների մի ամբողջ շղթայով Բուլուշը ռազմական գաղտնիքներով կապված է ազատագրված տարածքների ամեն կամուրջին ու ռազմավարական շինություններին....
Կարդալ
2013

12:11
ՍԵՊԱԳԻՐ ԵՐԱԶՆԵՐՍ
Կրակամայր` լույսի տո ն, տաճարացող հոգիներ…
մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած
ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել
ու խիղճը, որ այրվելով ` բռունցքի մեջ է սեղմած:
Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին
ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից….
իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին
արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին:
Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում
ու ստվերներն են անցնում փակարներով Մեծ հոգու
ծովյան ...
Կարդալ
2013

11:56
ՍԱՏԻՐԻԿՈՆ
Այս բաժնի բանահյուսական քառյակների համար հիմք են հանդիսացել իմ մանկության այն պայծառ տպավորությունները, որ շնորհել է ինձ իմ Նոր Առաջաձոր գյուղը: Իմ Գրիգոր պապը տիեզերքի օրենքները գիտեր ու հավասար զրույցի էր բռնվում նրա հետ: Իմ Սարգիս հորեղբայրը ուներ սուր մտածելակերպ և դիտողականություն և իր վերաբերմունքը կյանքի երևույթների նկատմամբ միշտ արտահայտում էր համեմված ժողովրդական իմաստախոսությամբ ու սրախոսությամբ;, իմ Հակոբ հորեղբայրը եղել է բարության և նվիրվածության խորհրդանիշ,...
Կարդալ
2013

11:29
ՀԱՆՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Սովետական Միության պերեսրոյկան հայերս ավելի շուտ էինք սկսել և շատ շուտ էլ անցանք ժողովրդավարության: Մեր գործարաններում եղած փողերը միամտաբար քամուն տալուց հետո, ամերիկացիների և ոչ ամերիկացիների տված փողերն ու ժողովրդավարությունը իրար խառնելով այն արմատավորեցինք սկսած անկախ պետական իշխանության առաջին պատասխանատուներից մինչև վերջին մասնավորեցված մանկապարտեզի տնօրենը:Հիմա ամերիկացիներն էլ պիտի զարմանան, որ Հայաստանում համատարած ժողովրդավարություն է` Ակադեմիայից սկսած մինչև գյուղա...
Կարդալ
2013

11:25
ԹԵԶԻՍՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ
Փառք քեզ Տեր, որ քո Արդարությունը պիտի իրագործվի գեղեցիկի միջոցով:
Հոգու պատերազմները զինադադար չունեն:
Պատերազմները հաղթահարվում են,երբ մարդու հաղթականությունը ներարկվում է ծննդյան օրից, օր օրի ամրացնելով ֆիզիկապես, հոգեպես և գիտակցությամբ` այն վերածելով ապրելակերպի:
Պատմության պահեստարանից ընտրված ազգային կենսագրության առավելությունները ամրացնում են հոգին ,իսկ թերությունները հղկում են գիտակցությունը:
...
Կարդալ
2012

18:47
ԱՐՑԱԽԱԿԱՆ
Բորիկը մի օր Ջագոյի հետ ուզում էր վեճի բոլոր հնարավորությունները փակեր.
-Ա, Ջագո ինձ նհետ ախեր կարել չըս վեննը քցիս
-Խե, Բորիկ , տու քարեն մաչան ըս տուս եկած, թա կերածդ կրակ ա:
-Ջագո, տոնս քու տանադ լավ ա, իմ կնեգս քու կնգանդ անա նախշուտ ա, իմ խոխենքս քու խոխենքադ խելունք ուն, ալ հինչ ասիմ …մեր էշն ալ քու քնձռոտ էշադ համ առողջ ա համ ալ ըշխադող…
-Չէ. Բորիկ տեղ արդեն տու ղալաթ ըս ըրա… իմ էշիս վեր տի պեն ըս ասում ուրեմը սաղ ասածներդ ալ սոտ ա…վերջ...
Կարդալ
2012

17:29
Զվարճալի քառատողեր, որ առաջացել են գյուղացիական մ...
1.Պապ ու Տատից խլեցիք,
ծախեցիք ունեցածը-
կարծում եք թե մարսեցի՞ք,
հետո՞, բա մնացածը՞:
***
2.Ընդամենը մի շապիկ
ու մի վարտիք ես ունեմ,
ճգնաժամով ինձ խաբիք
հիմա ես ձեզ ի՞նչ անեմ…
***
3.Ես նայում եմ կշեռքին
ու աչքերս եմ փակում,
Էս մի կտոր երշիկին
...
Կարդալ
2012

17:00
ՍԻՍԻԱՆԱԿԱՆ
Գյուղսովետի նախագահ Բախշիին կանչեցին ՆԿՎԴ.
-Ըատ աքսորի պետական պլանի ձեր գյուղից պիտի տաս տասերկու հոգու անուն և այդ ցուցակը պետք է վաղը առավոտյան լինի սեղանի վրա:
Բախշին լեզուն չորացած, ոտքը դրեց ձիու ասպանդակին ու ասպանդակից հանեց տան մոտ:Առանց մեկի հետ խոսք փոխանակելու մտավ իր սենյակը ու ողջ գիշեր լամպը վառ մնաց:Առավոտյան մազերը ճերմակել էր:Մինչև լուսաբաց գլուխը դրել էր սպիտակ թղթի վրա ինչպես գլխատման կոճղին:Հետո վճռականորեն ոտքի կանգնեց ու սկսեց լրացնել պաշտոնական թուղթ...
Կարդալ
2012

14:21
ԳՈՐԻՍԱԿԱՆ
Շալունց Արտոյի հորը շտապ կանչեցին միլիցիա.
-Այ տղա,դու էս քանի օրը ասա տեսնեմ ինչ հակասովետական բան ես խոսել:
Արտոյի հայրը մտածեց,մտածեց.
-Հա,հա,հիշեցի,էրեկ չէ մյուս օրն եմ ասել,հա,հիմա հիշեմ,հա ասել եմ,ումա ասեմ,հա.ըսեցի`վեղը էն պետության կլխեն ինի,վեր Շալունց Գրիգորեն անա վախե:...
Կարդալ