samvel.shahinyan
Logo

Նախաքրիստոնեական մշակույթի արձագանքները Հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներում

Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի որոշակի մակարդակի և ստեղծելով իր ժամանակաշրջանի համար բացարձակ, հաճախ եզակի կոթողներ, կտրուկ հրաժարվել է այդ ամենից ու անցել նախորդից արմատապես տարբերվող, նոր չափանիշների, մոտեցումների, ճարտարապետական ու շինարարական միանգամայն նոր որակների և արժեքների:
Ի տարբերություն Հռոմեական, Եգիպտական, Հունական, Չինական, Հնդկական ավանդապաշտական մշակույթների, որոնք հազարամյակներ շարունակ հիմնականում զերծ են մնացել գաղափարական, գեղագիտական և ոճական փոփոխություններից, Հայկական ճարտարապետությունը և մշակույթը ունեցել են փուլեր, որոնց տարբերությունները ընդգծված ու ակնառու են : Այս հանգամանքը պատճառ է դարձել տարաբնույթ, հակասական, հաճախ անտրամաբանական, որոշ դեպքերում էլ վնասկար, շինծու վարկածների և նույնիսկ տեսությունների ի հայտ գալուն: Հայոց Մշակույթի փուլերը մեր և օտար գիտնականների կողմից, միանգամայն անարդացիորեն պիտակակավորվել են, որպես <<նախաուրարտական>>, <<ուրարտական>>, <պարսկական>>, <<հելլենական>>,<<արաբական>>, <<բյուզանդական>> գրեթե տեղ չթողնելով հայկականի համար: Եթե չլիներ քրիստոնեական շրջանի հուժկու, բազմաշերտ, բազմաբովանդակ մշակույթը իր քարեղեն և գրավոր կենդանի ապացույցներով, այսօրվա մեր գիտնականներից ոմանք, մանավանդ հնագետների շրջանում, Ս.Մեսրոպ Մաշտոցից մինչև մեր օրերը ընկած ժամանակաշրջանը հաստատ կպիտակավորեին, պատմությունից հայ, հայկական հասկացությունը օտարելու, իրենց բնորոշ գործելակերպով :

Ճարտարապետության տեսանկյունից կատարյալ և ճարտարագիտական առումով անբասիր շինությունների և հուշարձանների առկայությունը ինչպես օրինակ Գառնիի հեթանոսական տաճարը, որևէ հիմք չի տալիս որևէ մեկ հետազոտողի պնդել Հայաստանում հելլենական մշակույթային դարաշրջանի մասին: Եթե հելլենական ասելով, ենթադրվեր, օտար մշակույթների լավագույն օրինակները ընդօրինակելու և մեզանում ճշգրտորեն, կամ յուրովի վերարտադրելու, հայ մշակույթին բնորոշ սովորությունը` խնդիրը քննարկման առարկա չէր դառնա: Սա մշակույթների ներթափանցման, հարստացման և զարգացման գործընթաց է, որը բնորոշ է մեր մշակույթի պատմությանը և կենսունակ քաղաքակրթությունների բնականոն ուղեկիցն է : Անվիճելի է, որ ինչպես Գառնիի տաճարը, այնպես էլ ցանկացած արտածին մշակույթային, ոճական, կամ գեղագիտական պատմա-նյութական արժեք, որոնց պատմական նախատիպերը նույն արմատներն են ունեցել, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ հիմա, հազարամյակներ հետո, հոգեհարազատ ու սրտամոտ է մեզ և տեղավորվում է մեր աշխարհընկալումների և հոգևոր ներհայեցումների տիրույթում: Այդ հուշարձանները` ընդելուզված հայկական պատմամշակութային ընդհանուր իրողությանը, երբևիցէ խորթ տարր չեն եղել և չեն խաթարել հայ մշակույթի նրբահույս, բայց և ներքին ամուր հոգևոր ու նյութական կապերով հարատևող ներդաշնակությունը :

Ասում եմ, հոգևոր և մշակութային նույն դաշտում գտնվող արտահայտման տարբեր ձևերը, եթե նույն սկզբանաղբյուրից են ծագել, ապա նույնիսկ այլածին լինելով, լրացնում, բայց երբևէ չեն խաթարում մշակույթային ընդհանրապատկերը: Ընդհանրապատկերի բաղադրիչը, կամ տարրը, կարող է որևէ կոնկրետ հուշարձանի համար լինել բնութագրիչ, բայց երբևէ չի կարող բնութագրել որևէ քաղաքակրթություն, կամ մշակույթ ` ամբողջությամբ:

Արդյ՞ոք Հայոց Պատմության տարբեր փուլերը այն աստիճանի են տարանջատված, որ Հայ մշակույթի մի որևէ փուլի շերտերում հնարավոր չէ պեղել, գտնել և ներկայացնել անցյալի մասունքներ, բաղադրիչներ, որոնք նորի հետ օրգանական միասնություն են կազմում և վերահաստատում Հայ Մշակույթի ներքին ընդհանուր կապը իր գոյության ամբողջ ժամանակաշրջանում: Պարզվում է, որ դրանք բազմաթիվ են, կան, նույնիսկ գրանցված են բազմաթիվ գիտական հրատարակումներում, բայց հազվագյուտ են վերլուծվել և գիտական եզրակացությունների համար հիմք չեն ծառայել : Նման կռվան ունենալու առկայությամբ հակամերժ եզրակացությունների քանակը, մանավանդ դարասկզբի գիտնականների աշխատություններում, այնքան շատ է, որ ընդհանուր միտվածության տպավորություն է ստեղծում:
Հին արևելքի մշակույթային և պատմաճարտարապետական ժառանգության նկատմամբ զանգվածային հետաքրքրությունը առաջացավ 19-րդ դարի սկզբներին, երբ Նապալիոնի եգիպտական արշավանքից հետո ահռելի հնագիտական նյութ հավաքագրվեց և տեղափոխվեց Եվրոպա: Շամպոլյոնի, հիրոգլիֆների վերածանման ասպարեզում կատարված բացահայտումները, էլ ավելի խորացրին այդ հետաքրքրությունը: Դեպի արևելք, մեկը մյուսին հաջորդող արշավախմբերը, իրենց հետազոտությունների արդյունքում, ավելի ու ավելի մեծաքանակ հնագիտական հաշվետվություններ և տեսություններ սկսեցին ներկայացնել Եվրոպական լսարաններին: Արդյունքում ձևավորվեցին տեսություններ և տեսակետեր, որոնց հիման վրա ել սկսեց զարգանալ արևելագիտությունը: Այս գործընթացը ուղեկցվում էր ինչպես արժեքավոր հայտնագործություններով, այնպես էլ անխուսափելի կարծրատիպերի ձևավորմամբ, որոնց թվում և անցանկալի հետևանքներ առաջացնող սխալ տեսակետների և ենթադրությունների վրա կառուցված տեսությոններ: Դասական գիտության ձևավորման գործընթացները զերծ չեն եղել սխալներից, սակայն ժամանակի ընթացքում սրանք շտկվել են, ու եթե սխալ մոտեցումները շարունակվում են շրջանառության մեջ դրվել նորից ու նորից, ուրեմն, գործ ունենք միտվածության հետ: Այս բացասական երևույթը այսօր քաղաքական որակներ է ձեռք բերում պետական ազգային ինքնահաստատման բարդույթ ունեցող ժողովրդների մոտ և դա մարդկայնորեն հասկանալի է, չնայած գիտականորեն խիստ մերժելի: Այս երևույթը նոր չէ, սրան իր ժամանակին նույնիսկ Պատմահայրն է անդրադարձել : 19-րդ դարի օտար գիտնականների տարաբնույթ մոտեցումները նոր գիտական հետազոտությունների և նյութերի անընդհատական հոսքի պայմաններում շարունակաբար ուղղվում էին ճշտվում և այդ գործընթացը դեռ երկար ու փշոտ ճամփա ունի անցնելու, մանավանդ հայոց ժամանակակից գիտականների մոտ շրջանառվող, հիմնականում ոչ գիտական բնույթի, կարծրատիպերի, սովորույթների, երկչոտության և նման այլ պատճառներով:
Անթրոպոգեն միջավայրի հոգևոր ու գաղափարական շերտերը գրեթե անփոփոխ թողնելով,մշակույթի նյութական արժեքային համակարգում գեղագիտական և ոճական նոր, օտարածին մոտեցումների ու դրսևորումների որդեգրման երևույթը բնորոշ չէ Հին ժողովրդներին և ազգերին: Հին աշխարհի ժողովրդների զարգացման պատմության մեջ, որպես նման երևույթ, թերևս կարելի դիտարկել Ք.ա. 1-ին և Ք.հ. 3-րդ դդ. հելլենական հետքի առկայությունը եգիպտական մշակույթում, որի կրողները հիմնականում ոչ թե եգիպտացիներն էին, այլ հույն և հռոմեացի մեծաքանակ եկվորները: Անթրոպոգեն միջավայրի մշակութի հոգևոր, գաղափարական, գեղագիտական և ոճական փոփոխությունների հայկական օրինակը թերևս համեմատելի է կենդանի բնության խոշոր գեոէկոհամակարգերի էվոլյուցիոն, բնապատմական զարգացման հետ:
Մշակութը և նրա կարևոր մաս կազմող ճարտարապետությունը, գոյություն է ունենում այնքան ժամանակ քանի դեռ գոյություն ունի այդ մշակույթը կրող ժողովուրդը: Նույնիսկ, խոշոր միգրացիաների ժամանակ բիոտոպը փոխած ժողովրդները, դեռ երկար ժամանակ դիմադրում են նոր, բնական էկոմիջավայրի գործոնների ազդեցությանը և փորձում պահպանել հարազատ մշակույթը: Նախնականից արմատապես տարբերվող բիոտոպում եկվորների մշակույթի փոփոխությունները և մետամորֆոզները անխուսափելի են: Դա ժամանակի հարց է, որը կարող է ձգձգվել միայն մայր մշակույթի հետ կապի անընդհատականության և ներազդեցության հետևանքում:
Մշակույթը կարող է, առանց արտաքին, կամ ներքին անթրոպոգեն միջամտության դանդաղ մարել ինչպես էտրուսկների դեպքում, կամ պատմական կարճ ժամանակում մահանալ, ինչպես մայանական մշակույթի հետ եղավ: Մաթեմատիկայի, ճարտարապետության և աստղագիտության բնագավառներում ժամանակին անհավատալի բարձրունքների հասած Չեչեն-Իտսանի, Տոլանի, Կալիգուլանի երբեմնի հզոր տիրակալների սերունդները արդեն 19-րդ դարում, լավագույն դեպքում կարող էին ճյուղերից և տերևներից հյուղակներ պատրաստել` Յուկատանի կլիմային բնորոշ, հորդառատ անձրևներից պասպարվելու համար:
Մշակույթը ունիվերսալ համակարգ է, որը կարող է գործել միայն այն բիոտոպում, որտեղ ծնվել և զարգացել է: Օժտված է ինքնավերականգնման և և ինքնազարգացման հատկանիշներով: Այն բաղկացած է բնական, սոցիալական, գեղագիտական, բարոյագիտական, տնտեսական, ռազմական, անհատական և այլ տարրերից, որոնց փոփոխությունները, ներքին, կամ արտաքին ազդեցությունների ներքո, առաջացնում են փոփոխություններ ամբողջ համակարգում: Համակարգի փոփոխության ժամանակ, եթե այդ տարրերը, կամ բաղադրիչները, կարողանում են իրենց գործառույթային հատկանիշները փոխանցել մեկ այլ տարրի, կամ կրել մեկ այլ տարրի գործառույթները, այսինքն, եթե մշակութը կարողանում է իրականացնել ֆունկցիոնալ տարրերի հատկանիշների ներհամակարգային փոխանցելիությունը, ապա այն, որպես նոր վերակազմավորված համակարգ շարունակում է գործել: Ընդ որում նոր ձևավորված մշակույթը պարտադիր պետք է ունենա համակարգը կազմող տարրերի ներդաշնակություն, այդ տարրերի փոխհարաբերությունների գործընթացում՝ գործառույթային ներդաշնակություն: Այս դեպքում մշակույթը ձեռք է բերում ինքնավերականգնման և ինքնազարգացման հատկանիշներ ու շարունակում ապրել: Ընդ որում նոր համակարգը կարող է լինել բաց ուրիշ համակարգերի համար, կամ՝ փակ :
Մշակութը գոյությունը լրջորեն վտանգվում է օտար մշակույթի զանգվածային, խոշորածավալ ներթափանցման հետ: Այս դեպքում ներթափանցած մշակույթի գերակայման հնարավորություննեը անհամեմատ քիչ են, հիմնականում այն պատճառով որ այն պիտի իրեն դրսևորի էկոլոգիական տեսանկյունից թշնամական միջավայրում : Արտաքին բռնազավթման գործոնի դեմ, ագրեսիայի ենթարկված մշակույթը ըմբոստանում է, զինվելով իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր և արդյունավետ պայքարի միջոցներով : Օգտագործվում է նույնիսկ ժամանակի գործոնը, ինչը տեղի ունեցավ Չինաստանում` թագավորող մոնղոլական տարրի հետ, որոնց մշակույթը չինական միջավայրում անզոր գտնվեց, լուծվեց նրա մեջ և անհետացավ պամության թատերաբեմից: Մշակութների ձուլման արդյունքում, որը տեղ է ունենում բռնի ներթափանցման հետևանքում, երկու մշակույթներն էլ կորուստներ են ունենում, ընդ որում քիչ չեն դեպքերը երբ երկու մշակույթներից որևէ մեկի գերակայության անհնարինության դեպքում, երկու մշակույթներն էլ անհետանում են, կամ էլ լավագույն դեպքում ձևավորվում է մի նոր մշակույթ, որը ինչ որ հատկանիշներով նախորդ մշակույթներին նման լինելով հանդերձ,միանգամայն նոր երևույթ է:
Հայոց մշակույթը ճկուն համակարգ է, որի կենսունակությունը երևի թե իր ներքին կառուցվածքի առանձնահատկությունից է բխում: Առանձնահատկություն, որի հիմնական բնութագիրը` հանդուրժողականությունն է, որի առկայությունը շատ հին հիմքեր ունի և երևի թէ պատճառաբանվում է հնդևրոպական լեզվախմբի ժողովրդների մայր բիոտոպում շարունակաբար ապրելու իրողությամբ: Հայոց մշակույթը ի զորու է սպունգի նման կլանել մշակույթային նորույթները, յուրովի հղկել, մշակել, հարմարեցնել իր հոգևոր, գեղագիտական ու սոցիալական պահանջներին, դարձնել կիրառական արժեք: Չնայաց սրան ավանդապաշտ է, կառչաց իր սովորություններից և արժեքներից: Ցանկացած օտար միջավայրում հարմարվելու, ստեղծագործելու, հասարակության մեջ արժանավոր տեղ զբաղեցնելու հայի հատկությունը վաղուց է հայտնի :

Ընդորում օտար միջավայրին հարմարվելուն զուգնթաց նա միշտ էլ ձգտել իր սեփական մշակույթը տեղայնացնել, պաշպանել, որ ինքն էլ պաշպանված լինի:
Հնագիտական առատ նյութի առկայությամբ, կանխակալ, կամ որևէ նպատակի միտված, իրականությանը չհամապատասխանող վերլուծություններ ու եզրակացություններ կատարելու անգերազանցելի վարպետներ էին խորհրդային պաշտոնական պատմագրության ներկայացուցիչները: Խորհրդային միության փլուզումից մի քանի տարի առաջ ԽՍՀՄ հնագիտության և պատմագրության հեղինակությունների մի ամբոխջ աստղաբույլի ջանքերի շնորհիվ, երկու հատորով, պատկառելի տեսքով , լույս տեսավ հին արևելքի պատմությանը նվիրված աշխատությունը : Բազմաթիվ ճշգրտված, հնագիտական պեղածո նյութի և գրավոր աղբյուրների նկարագրությամբ և վերլուծությամբ բարձրարժեք նյութը, այս երկհատորում, զուգակցվում է հակագիտական և մտածածին մոտեցումների և եզրակացությունների առատությամբ:Երկրորդ հատորում, համահեղինակներից մեկը Ի. Մ. Դյակոնովը միանգամայն արդարացիորեն հիմնվելով Բ.Բ. Պիատրովսկու` հարավային խուռիների և կենտրոնական Կովկասի էթնոսի առնչությունների հետզոտությունների վրա, վստահաբար տեսակետ է հայտնում է, որ Ք.ա. ամբողջ 2-րդ հազարամյակում և մինչև Ք. ծ. Հայկական Լեռնաշխարհում էտնոսը միատարր էր և մշակույթը, ինչպես և նրա զարգացումները ամենուր նույնն էին : Այնուհետև սկսվում է Հայկական Լեռնաշխարհում հայերի գոյությունը մինչև Ք. ա. 5-րդ դարը մերժելու մղձավաջային փորձերը: Հպանցիկ նշելով, որ նախահայերը հայերի հետ կապ չունեն, և որ հայերը դեռ շատ հետո պիտի կազմավորվեին, սկսում է թվարկել և մեկնաբանել այդ տարածքում ապրած, մշակույթ ստեղծած բազմաթիվ ազգերի ու ժողովրդների` հեթիթներ, խեթեր, արմեններ, հայասացիներ,լուվիացիներ, արամցիներ, աղձնիքցիների, կասսիտների, ամորիկների, բացարձակապես մոռանալով, որ միատարր էթնոսի մասին հայտարարությունը իրենն է: Ընդ որում այս բոլոր ժողովուդները չնայած անընդհատ թշնամական մրցակցության մեջ են իրար նկատմամբ` զարմանալի բարի էին <<նախահայերի>> նկատմամբ:Օրինակ, ըստ Դյակոնովի, խեթերը մեզ բառեր են սովորեցրել,այդ թվում <<աղախին>> և <<անագ>> : բառերը, նախահայերին լեզու սովորեցնելու գործում սրանց հետ մրցակցում էին փռուգիացիները և մանավանդ շումերները: Արամեյները, մեզ ,,արմեն” անվանումն են տվել ,այս անվանումը հետո անցել է մյուս ժողովրդներին: Ամորիկներն ու հայասացիները մեզ մետաղ էին տալիս, քանի որ մենք օբսիդիանից բացի, որը 2-րդ հազարամյակում արդեն և ոչ ոքի պետքը չէր, ոչինչ մշակել չգիտեինք, իսկ ուրարտացիները միտանիի ժողովուրդի հետ` մեր համար տաճարներ և դամբարաններ էին կառուցում :Զավեշտալին այն է, որ այս բոլոր ժողովուրդները նախահայերին խոսել,գյուղատնտեսություն, մետաղի մշակում, ռազմական գործ, քաղաքաշինություն և ճարտարապետություն <<սովորեցնելուց>> հետո հեռացել են պատմական թատերաբեմից մեզ հնարավորություն տալով ձևավորել Հայաստանն ու Հայ ժողովուրդը:
Վերոհիշյալ պարբերության տողերում հայտնությունները արվում էին այն ժամանակ, երբ Իվանովը և Գամբրելիձեն առանց որևէ կասկածի, վստահաբար առաջ էին քաշում հնդ-եվրոպական ցեղերի Հայկական Լեռնաշխարհի բիոտոպից ծագելու մասին տեսությունը, իսկ աշխարհի առաջադեմ բուհ-երում,որպես միջագետքյան և նույնիսկ`եգիպտական քաղաքակրթությունների հայրենիքը , դասագրքերում մատնանշում են նույն Հայկական Լեռնաշխարհը: Ավելին` հայոց լեզվի ծագման և ձևավորման ժամանակաշրջանը, բազմարիվ հեղինակավոր գիտական հանդեսներում հրատարակված հոդվածներում արդն նշվում էր 3-ից 4-րդ հազարամյակները:Արդեն մեր օրերում, Գրեյը և Ատկինսոնը այդ ժամանակը գնահատում են 7200 տ Ք.ա .:

Վերը շարադրվածը բավարար համարենք: Սա ընդհամենը, փոքր հավելումներով, աշխարհում ընդունված մեթոդաբանական մի քանի սկզբունքային դրույթների հպանցիկ շարադրանք է, ի հիշեցում այն կասկածամիտներին, որոնք Հայոց հողը պեղելիս հայտնաբերած գտածոների պատկանելությունը որոշելիս` սկսում են մտածածին ազգեր ու մշակույթներ որոնել և չեն ուզում հիմնվել առողջ բանականության և համաշխարհային գիտության ձեռքբերումների վրա: Ժամանակն է, որ հետազոտողները`մանավանդ հայերը, փորձեն հասկանալ Հայկական Լեռնաշխարհի տեղաբնակների, այսինքն հայերի, մշակույթի զարգացման գործընթացները, գոնե վերջին 5-6000 տարիների տիրույթում:Մի բան որը ամենևին էլ դժվար չէ այսօրվա պեղածո նյութի ահռելի քանակության և Եվրոպական առաջադեմ գիտության ձեռքբերումների պայմաններում:
Ճարտարապետության մեջ մեզ հայտնի ոճերը, ձևերը ի հայտ եկան հասարակական պահանջի անընդհատական զարգացման արդյունքում: Որոշ տարրեր կաողացան հարատևել այդ ոճերի մեջ, ճարտարապետական կառույցների կառուցվածքում, կամ առանձին, բայց փոփոխվող պահանջարկին ականջալուր` հարստացած նոր մանրամասններով, նոր գեղագիտական ընկալումներն համահունչ: Դրանք քարեղեն առանձին հուշարձաններն են` մենհիրներ, քարակոթողներ, կրոմլեխներ ու կրոմլեխատիպ կառուցվածքներ, քարե դռներ, վիմաշար թունելներ և անցուղիներ, որոնց մի մասը դեռևս գործածական են, մյուսները պատմամշակութային հուշարձաններ: Դրանք նաև զարդարվեստի նմուշներն են, որոնցից մի մասը պահպանել է իր նախնական տեսքը, բայց կորցրել նախնական իմաստը և ձեռք բերել նոր իմաստավորում, կամ նմուշներն են` որոնք ձևափոխվել, ոճավորվել, բայց պահպանել են նախկինում վերագրված իմաստը` հարմարվելով նոր մեկնաբանությունների միջավայրին:
Թ.Թորամանյանի,Ն. Մառի, Հ. Օրբլու, Ա.Սահինյանի, Մ. Տրևերի, Ն. Տոկարսկու, Բ. Առաքելյանի, Վ. Հարությունյանի մեկնաբանությունները` հեթանոսական շրջանի տաճարաշինության ակունքների, հին աշխարհի ծիսական շինությունների ոճային առանձնահատկությունների բազմազանության կլիմայական ու սոցիալական պատճառների և բազիլիկ հատակագծով տաճարներից քրիստոնեական առաջին եկեղեցիների ի հայտ գալու նախադրյալների մասին` գիտական ամուր հիմք են ստեղծել հայկական ճարտարապետության անընդհատականության և Հայկական լեռնաշխարհում գիտելիքների ժառանգաբար և ավանդաբար փոխանցման տեսակետը հիմնավորելու համար: Կառուցման և կառուցապատման, ինչպես նաև շինարարական տեխնոլոգիաների առանձնահատկությունների վերաբերյալ վերջին 50 տարիների ընդացքում կատարված գիտական բազմաթիվ հետազոտությունները համոզիչ են : Սա նույնպես լուրջ հիմք է ստեղծել նախապատրաստել գիտական նյութի համահավաք և հրատարակել: Այսպիսի աշխատանքի իրականացումը հնարավոր է տարբեր մասնագիտությունների փորձառու մասնագետների համատեղ աշխատանքի դեպքում:Նմանատիպ գիտական համահավաք կոթողային աշխատանքի կարիքը չափազանց մեծ է ինչպես մեզանում, այնպես էլ օտարների համար:
Հայաստանի տարածքում պահպանված ճարտարապետական ամենահին նմուշների մեջ առանձնահատուկ են ստորգետնյա անցուղիները, որոնք ստորգետնյա լինելով, ամբողջությամբ ժայռափոր չեն: Սրանց բնորոշ առանձնահատկություններից են թունելներում (Պատկեր), տեղադրված քարե դռները (Պատկեր), որոնք ամբողջական ժայռաբեկորներից են տաշած : Շատ հնագետների և պատմաբանների մոտ տարածված տեսակետ կա, որ քարե դռներով քարանձավները և սրանց բաղադրիչ հանդիսացող թունելներն և քարե դռները,տարիքային առումով միջնադարյան կառույցներ են: Այս տեսակետը, հավանաբար հիմնվում է միջնադարյան բազմաթիվ կառույցներում հաճախ հանդիպող, նույն շինարարական սկզբունքով կառուցված, քարե դռներով ստորգետնյա անցուղիների բազմաթիվ օրինակների վրա : Սակայն մենք այլ տեսակետ ունենք, որի հիմնավորումները տեղ են գտել մի շարք միջազգային գիտաժողովների զեկույցներում :
Քարե դռներով քարանձավները (Պատկեր) և նրանց թունելներն (Պատկեր) ունեցել են իրենց նախատիպերը Հայկական լեռնաշխարհում և այստեղից տարածվել են Եվրոպայում: Վյումի սառցապատումից հետո, սառույցներից ազատագրված տարածքներում, բնակության վայր որոնող գաղթականների խմբերը իրենց հետ տարել և տեղայնացրել են ոչ միայն ընտելացրած բեզուարյան այծի ընտանի տեսակները, գյուղատնտեսական մշակովի բուսատեսակները, այլև շինարարական մշակույթն ու մայր հայրենիքում ձևավորված սովորույթներն ու ծեսերը: Վյումից հետո առաջին գաղթօջախները Եվրոպայում սփռված են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք` Բալկաններում, Իտալիայում. Ավստրիայում, հարավային և կենտրոնական Ֆրանսիայում, Բրիտանական կղզիներում : Առավել ամբողջական սրանք պահպանվել են Իռլանդիայում դամբարանների տեսքով
Քարե դռնավոր քարանձավները հրաբխային շերտերում փորված ժայռափոր կառուցվածքներ են որոնք բազմաֆունկցիոնալ կիրառություն են ունեցել: Սրանք հիմնականում տեղադրված են լանդշաՖտի թեք մասերում(Պատկեր), իսկ ավելի հաճախ ձորերում և ձորակներում(Պատկեր): Քարե դռնավոր քարանձավները փորված են շերտերի հպման մակերեսի ուղղությամբ` անդեզիտային և բազալտային լավային և լավատակ շերտերի կոնտակտներում:
Քարե դռնավոր քարանձավները բաղկացած են սրահից կամ սրահներից և դրսի հետ հաղորդակցվում են թունելով: Անվանումը ձեռք են բերել թունելի մեջ և սրահների միացման անցուղիներում տեղադրված քարե դռներից:
Հայաստանի տարածքում հայտնաբերված և հետազոտված մինչքրիստոնեական շրջանի ուսումնասիրված դոլմենանային քարակոթողների և կրոմլեխների ընդհանուր քանակը ֆրանսիական Քառնակի մեգալիթային հուշարձանների թվաքանակի տասներորդ մասն իսկ չի կազմում, սակայն ձևի, տեսքի, վրայի զարդաքանդակների ու խորհրդանշանների, տարածման վայրի լանդշաֆտի առանձնահատկություններով այն ավելի <<ընթեռնելի>> է, այդ իսկ պատճառով, գիտական առումով, ավելի հրապուրիչ: Քարակոթողները` մենհիրները, դոլմենները, կրոմլեխները նախագրային, նախապատմական ժամանակներից մեզ հասած հուշարձաններ են, որոնց նշանակությունը, կառուցման և տեղադրման շարժառիթները հասկանալու համար, նվազագույն պետք է կարողանանք մտածել հնագույն շինարարների նման, պատկերացնենք միջավայրը, որում ձևավորվել այդ հուշարձանների հեղինակների աշխարհընկալման պատկերացումները, մոռանալով ժամանակակից մարդուն շրջապատող անթրոպոգեն միջավայրի առարկաները, հարաբերությունները,խնդիրները:Դա չափազանց բարդ, դժվար լուծելի խնիդիր է:Երևի թե այս է պատճառը ու այսոր շրջանառության մեջ եղած գիտական գրեթե բոլոր վարկածներն էլ, եթե նույնիսկ մասամբ համոզիչ են, միևնույնն է, սպառիչ և վերջնական չեն:

Քարակոթողային հնագույն հուշարձանների մի խումբ է առանձնանում Հայաստանում, որը պայմանական <<վիշապ>> անվանումով է հայտնի: Փոքր չափի ճարտարապետական այս կոթողները, ոճային և հավանաբար նաև ֆունքցիոնալ առումով էականորեն տարբերվում են Հայաստանում և Եվրոպայում տարածված մենհիրներից, ինչպես նաև նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջանի քառակողմ քարակոթողներից :Վիշապներին մենք դեռ կանդրադառնանք մեր այս քննական նյութի շրջանակներում, քանի որ այս եզակի կառույցների հորինվածքներում նույնպես առկա է կապը հնագույն անցյալի հետ, դիտարկվում է զարդանախշերի զարգացման որոշակի օրինաչափություն: Համանկարներում ձևը, զարդանախշերի և կերպարների սամանափակ քանակությունը, փոխադարձ համեմատականության մեջ չափերի ներդաշնակությունը, նրանց տեղադրման մակերեսի ու տեղի ընտրությունը` ենթարկվում են մտահաղացման կուռ տրամաբանությանը և ոչինչ դուրս չի մնում առաջադրված թեմայի ենթատեքստից: Լուսանցքային ավելորդաբանությունների բացակայությունը պատկերի ընդհանուր ընկալման եզրերը նեղացնում է մինչև ընկալման որոշակի, հեղինակի կողմից նախատեսված սահմանները:

1.Ժողովուրդների մեծ արտագաղթը Վյուրմի վերջին սառցապատումից առաջ և հետո Հայկական Լեռնաշխարհից և Հայկական Միջագետքից

Չորրորդականի երկրաբանական զարգացման պատմությունը նշանավորվեց կլիմայական պայմանների անընդհատ ու կտրուկ փոփոխություններով,որը անընդհատ լարվածության մեջ էր պահում բոլոր օրգանիզմներին, սկսած պարզագույններից, վերջացրած բարձր նյարդային համակարգ ունեցողներին` ստիպելով ի մի բերել ներկենսական դիմադրողականության բոլոր հնարավորությունները, փոփոխվելով` նոր հատկանիշներ ձեռքբերել, դիմագրավել, հարմարվել նոր պայմաններին, կամ հեռանալ կյանքի բեմից, զիջելով էկոլոգիական իր խորշը, կամ դարակը ավելի կենսունակ առանձնյակներին ու տեսակներին: Վյուրմի երկրորդ սառցապատումից հետո, ժամանակակից բանական մարդը, չունենալով վայրի բնության միջավայրում գոյատևելու համար անհրաժեշտ մագիլներ, ժանիքներ,կոտոշներ, փշեր, բրդածածկույթ, արագ վազելու, լողալու, մագլցելու հատկություններ` կարողացավ պատվով դուրս գալ այս փորձությունից ևս, շնորհիվ բոլոր կենդանիներից միայն իրեն բնորոշ հատկության`բանականության:
Կլիմայական դաժան փոփոխությունները, սննդի մեջ օգտագործվող բույսերի և կենդանիների վերանալը, բիոտոպի խորը ձևափոխությունները մարդուն ,,վերջնագիր,, ներկայացրին` գործել միայնակ, կամ փոքր խմբերով և մի քանի սերնդի ընթացքում վերանալ, կամ միավորվել, ստեղծել բազմաֆունկցոնալ հասարակական միավորում, որը ընդունակ կլիներ համաձայնեցված համատեղ ծրագրեր և և փոխհամաձայնեցված գործողություններ իրականացնել: Հոլոցենի, կամ Վյուրմի վերջին սառցապատման ժամկետների հարցում բոլոր գիտնականները համակարծիք են` այն սկսվել է 12000 տարի առաջ, սակայն կլիմայի փոփոխությունները սկսել են զգացվել դեռ 12300 տարի առաջ (Нейштат1968, Luttig1968, Neustadt1967) : Մինչև Վյուրմի վերջին սառցապատումը ընկած երկրաբանական տեսանկյունից աննշան ժամանակահատվածում, ընդհամենը 10 հազար տարում մարդը լուծեց իր առջև դրված գերխնդիրը,գերազանցելով ինքն իրեն Ասվածից չի բխում, թե 22000տ. առաջ հզորագույն սառցապատումից հետո, Սկանդինավյան սառցավահանը հետագա տաքացումների հետևանքում հալվել է և նորից ձևավորվել 125000տ. առաջ սաստկանալ սկսող ցրտերի հետևանքում: Գյունցից սկսած Սկանդինավյան վահանը հալոցքների հետևանքում զիճել է իր նվաճած տարածքները ապա կրկին տարածքներ նվաճել նոր սառցապատման ժամանակ: Այն վեջնականապես սկսել է հալվել վերջին կլիմայական օպտիմումի ժամանակ: Կարելի է պնդել որ չնայած սառույցների առաջխաղացմանը և նահանջին էկոհամակարգերի փոփոխությունները զգալի լինելով հանդեձ` արմատական չէին: Դրա վառ ապացույցը մամոնտներն են: Նրանց ստամոքսներում, ինչպես նաև պեղված մարմինները շրջապատող միջավայրում հայտնաբերված բույսերի մնացորդների հիման վրա հնարավորություն է ստեղծվել վերականգնել մերձգլացիալ տարածքների բիոցենոզի պատկերը:Պարզվում է, որ մի շարք աշխարհագրական տարածքներում, մասնավորապես Արևելա-Սիբիրական հարթավայրում` 60000 տարուց ավել ձևավորված է եղել յուրօրինակ մի համակեցություն, որը սկսած բուն սառցադաշտերի նվաճած տարածքների սահմանագծից , ձգվում էր հարյուրավոր կիլոմետրեր դեպի հարավ մինչև փշատերև ծառատեսակների և ցրտադիմացկուն կեչիների գոտին: Վերջին մամոնտները`Mammuthus primigenius ոչնչացան, երբ վերացան Equisetum arvense,Lycopodium clavatum, Abies sibirica, Larix daurica,Pinus pumila,Picea sp.,Sellaginella sibirica, Agropyron cristitatum, Agrostis alba, Beckmannia syzigachne, Bromus sibiricus, Hordeum nodosum, Festucaceae, Graminearum gen.,Phargemithes communis, Scripus sp., Lusula confusa, Salixs arctica ,Betula pendula, Alnus incana, Alnaster fruticosaCaltha palustris, Ranunculus acris, Plantado media բուսատեսակները, սպորները, սնկերը և ֆլորայի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ: Այս գործընթացների բնականոն հետևանքն էր բիոցենոզի արմատական փոփոխությունը, որը և բերեց ամբողջ էկոհամակարգի ոչնչացմանը :
Վյուրմի վերջին սառցապատման նախօրեին Հայկական Լեռնաշխարհի հարավում, Հայկական Միջագետքում և Միջագետքի հյուսիսում Մարդը ստեղծեց կազմակեպված հասարակություն, որը ուներ պարզունակ քաղաքակրթության հատկանիշներ :
Վյուրմի վերջին սառցապատումը ընդհանրապես ձևափոխեց հյուսիսային կիսագնդի բիոցենոզի ամբողջ պատկերը: Բազմաթիվ օրգանիզմներ, որ դիմացել էին վերջին սառցապատումներին, չկարողացան դիմագրավել այս վերջինին և վերացան: Անհետացան մաստոդոնտները, մամոնտները, քարանձավային արջերը, թրատամ վագրերը,հսկա եղջերուները, կրծողների բազմաթիվ տեսակներ:Վյուրմի վերջին սառցապատումից առաջ Միջագետքից արևելք, ներառյալ ամբողջ Զագրոսը,դեպի հյուսիս` ամբողջ Հայոց Միջագետքը,Հայկական Լեռնաշխարհի մեծ մասը,նրանից արևմուտք ընկած տարածքները բնութագրվում էին ստվարախիտ անտառներով: Սահարայի անապատի հյուսիս-արևելյան ահռելի տարածքների վրա տարածված էին սավանաներ:
Հազարամյակների ընթացքում ձևավավորված այս էկոհամակարգերը բնական նորահայտ գործնների հսկայածավալ ազդեցությանը դիմագրավելու համար անհրաժեշտ ժամանակ և միջոցներ չունենալով այլևս անկարող էին իրականացնել ինքնավերականգնման գործընթացներ, այդ պատճառով էլ վերարտադրությունը գնալով նվազում էր: Էկոհամակարգերի վրա բացասական գործոնների անընդհատական, նախկինում չտեսնված չափերի հասնող ազդեցության հետևանքում, կենսագոյության համար անհրաժեշտ ներքին էներգետիկ, նյութական պաշարների դանդաղ, բայց հաստատուն նվազում էին, այս ամենի արդյունքում բոլոր օրգանիզմները ճգնաժամային գոտում էին, և մոտենում էին տոլերանտության սահմանին: Շատ քիչ բացառությամբ, գրեթե բոլոր օրգանիզմները դատապարտված էին մահվան,ընդ որում ոչ միայն առանձնյակները, այլև ամբողջ տեսակներ, տիպեր, ընտանիքներ: Տեղեկատվական դաշտի մեծածավալ խաթարումները ապակողմնորոշում էին ոչ միայն բուսական և կենդանական բոլոր ներկայացուցիչներին,այլև մարդուն, որը օժտված լինելով բանականությամբ, այնուամենայնիվ չուներ գիտական տեղեկացվածության այն ծավալներն, որ հնարավորություն տար նրան դիմագրավեր ահագնացող աղետին:Մինչ մետաղի հայտնագործումը, բոլոր մշակույթները կապված էին բնությանը և մեծապես կախված էկոհամակարգերի հավասարակշռությունից , քանի ու այդ կապվածությունն էր կյանքի երաշխիքներ ապահովվում : 12300 տարի առաջ բնության հետ այդ խորը կապը այլևս սկսեց բացասականորեն հակադարձվել:
Սառցապատումը անճանաչելիորեն փոխեել էր Եվրոպայի գեոմորֆոլոգիական տեսքը: Սառույցների տակ էին մնացել ամբողջ Սկանդինավիան, որտեղ սառցավահանի հաստվածքը հասնում էր 3000, իսկ որոշ գիտնականներ կարծիքով մինչև 3500 մ: Ըստ որոշ գիտնականների Ֆիննոսկանդինավիայի լեռներում սառույցները նահանջել են 8800 տարի առաջ: Վոլոգդայից, դեպի հյուսիս ամբողջ տարածքը, հաստացող սառույցների տակ էր առել լանդշաֆտրի բոլոր խորդուբորդությունները, Պետրոգրադի մոտ 1200-1500 մ, իսկ այժմյան Փարիզի մոտ սառույցների հաստությունը 200 մ-ից ավելին էր:Մարդու ապրելու համար անհրաժեշտ նվազագույն պայմանների, իսկ որոշ դեպքերում նաև սրանց բացակայության հետևանքում Եվրոպայի ահռելի տարածքները դատարկվեցին մարդկանցից: Աշխարհագրական գոտիավորման գործընթացի արդյունքում դեռևս նեոգենի վերջում ձևավորված կլիմայական գոտիները սկսեցին փոխել իրենց աշխարհագրական դիրքը` ավելի ու ավելի հարավ տեղաշարժվելով:Լինելով բնական աշխահագրական խոշոր տարածքային էկոմիավորումներ այս գոտիները կանխորոշում էին համակեցությունների կազմը, կառուցվածքը, քանակական և որակական հատկանիշները: Վյուրմի վերջին սառցապատման ժամանակ սառցավահանի սահմանները անցնում էին աշխարհագրական այնպիսի լայնություններով, որտեղ տարածված էին բարեխառն կլիմայական գոտիականության բնորոշ սաղարթախիտ անտառները, իսկ հալոցքից հետո այս տարածքներում վերականգնված անտառները բնութագրվում էին խառը, կամ միայն փշատերև ծառատեսակներով: Սառցապատման հետևանքում տունդրայի գոտին հասնում էր մինչև Ալպերի նախալեռների ստորոտները, նախալեռներից, 600-750մ սկսած մինչև գագաթները , ինչպես նաև ներքին բոլոր հովիտներն ու ձորերը սառցածածկ էին, որոնց վրա իշխում էին գագաթների վրա բարդված սառցաշերտերը: Ալպերի հովիտներում, տրոգներում և կրկեսներում սառցի ու ֆիռնի կուտակումները 2 կմ-ից ավե հաստվածք ունեին: Հունգարիայի ցածրադիր մասերում, չնայած, անտառակներ և պուրակներ կազմած` գոյատևում էին որոշ փշատերև ծառատեսակներ, հողաշերտը հավերժական սառցապատման ճիրաններում էր գտնվում: Որոշ գիտնականներ հնարավոր են համարում սառցալեզվակների հոսքի ճանապարհին առանձին բարձրացումների վրա, թփուտներից և նախատունդրային բնորոշ փշատերև ծառերից կազմված պուրակների հնարավորությունները, սակայն սրանք մեծ հաշվով գէոէկոհամակարգային նշանակություն չէին կարող ունենալ, բնականաբար չի կարելի դիտարկել, որպես էկոլոգիական ազդեցիկ գործոն:
Հիմնվելով մի շարք գիտնականների և արշավախմբերի հավաքած գիտական տվյալների վրա միանշանակորեն կարելի է ասել, որ Կովկասից դեպի հյուսիս ճանապարհները փակ էին 19000-6500տարի առաջ, քանի որ սկսած 1100-1500 մետրից ամբողջ լեռնաշղթան, ընդհուպ մինչև նախալեռները, գտնվում էր սառցածածկույթի տակ: Չնայած 11000 տարի առաջ սկսած լեռնային սառցադաշտերի հալոցքի հետևանքում, հյուսիսային կիսագնդում, սկսվել էր խոնավության բարձրացում արձանագրվել` արդեն 5500 տարի առաջ նորից հաստատվում է խիստ մայցամաքային կլիմա,որի հետևանքում 1300-1350 մետր բարձրության վրա գտնվող լճերը չորանում են, կամ մակարդակների կտրուկ իջեցում է նկատվում : Այսինքն ցամաքային բարձրակարգ ողնաշարավորների, ինչպես նաև մարդկանց ելումուտը այս երկրամաս, շարունակաբար, մինչև Ք.ա. 3500 թվականը անհնար էր և կովկասից հարավ ընկած տարածքներում, այսինքն Հայկական Լեռնաշխարհում էկոհամակարգը զարգանում էր գրեթե առանց արտաքին բիոցենոզների միջամտության և ազդեցության:
Հայկական Լեռնաշխարհի հյուսիսային հատվածի լեռներ նույնպես հայտնվեցին սառույցների տակ: Մորենային խոշոր առաջացումները բնականաբար բացակայում են Հայաստանի լեռնային գեոմորֆոլոգիական կառուցվածքի պատճառով: Բացի Արագած, Արարատ լեռների լանջերին հատվածաբար տեղադրված մի քանի մորենային կուտակումներից,սառցապատման բազմաթիվ վկայությունների կարելի է հանդիպել Վարդենիսի լեռներում,Արագածում, Ղարաբաղի բարձրավանդակում, Աշոցքում, Հայկական Պարի մի քանի լեռնագագթների շրջանում,Ախլքալակից մինչև Բինգյոլ: Սառցապատումները վկայող հետքերը, լայնական կտրվածքում կիսված քառանկյան գծագրություն ունեցող, կամ ինչպես ընդունված է անվանել <<տաշտակաձև>>` ձորերն ու ձորակներն են(Վարդենիսի լեռներ, Արագած,): Ձորերում և կիրճերում հսկա` 5-6մ-ից ավել տրամագիծ ունեցող, բոլոր կողմերից բնականորեն հղկված, կլորավուն ժայռաքարերն են (Արագած,Խոսրովի արգելոց,Մռավ), ինչպես նաև հոծ, առանց ծակոտիների բազալտե ժայռաբեկորների համահարթեցված հովտային կուտակունմերը սարահարթերում (Ղարաբաղի բարձրավանդակ) և այդ հարթ,կամ սառցալեզվակի հողմնահարման հետևանքում հարթեցված մակերեսներին զուգահեռ ձգվող խազերը, ակոսները: Փորձագիտական հետազոտությունները և կիրառական մեխանիկայի մեթոդներով հաշվառքները վկայում են, որ Ղարաբաղի բարձրավանդակի Ուխտասարի հատվածի Ժայռապատկերների հովտով անցած և ժայռաբեկորների վրա թողած ակոսանման հետքերը, առաջացել են 135-140մ, 65-70մ, 15-18մ,6-10մ հաստվածք ունեցող սառցահոսքերը, որոնց հոսքային արագությունը 2-3 աստճանի թեքության պայմաններում կազմել է առավելագույնը 52մ/օր, նվազագույնը 6մ/օր հոսքի արագություն: Գեղամա լեռներում, Շեյխի չինգիլի լանջերի նորագույն Հրաբխային բազալտային առաջացումներում սառցալեզվակները առաջացրել են ձորակներ միչև 8մ խորությամբ և ճակատային մասերում ալիքաձև, պատվարանման կուտակումներ մինչև 3մ բարձրությամբ: Սառցալեզվակների հետքերը տարբեր տեղերոմ , նշմարվում են հիպսոմետրիկ տարբեր բարձրությունների վրա : Գեղամա լեռներում, այդ բարձրությունը 2700-2800մ է, Արագածի հյուսիս-արևելյան մասում 2000մ, Վարդենիսի լեռներում 2500-2700մ, Ղարաբաղի բարձրավանդակում 2750մ : Սառցադաշտային հովիտները ընդգծված ձևով արտահայտված են Վարդենիսի լեռներում և Ղարաբաղի բարձրավանդակում, սառցադաշտային ձորերը` Վարդենիսի լեռներում, Ղարաբաղի բարձրավանդակում և Արագածում: Մենք ենթադրում ենք, որ եթե ամբողջ Չորրորդականի ժամանակ, իսկ սառցապատումների ընթացքում ավելի մեծ ուժգնությամբ, տեղի ունեցած տեկտոնական և հրաբխային երևույթները չլինեին, ապա սառցալեզվակների հետքերը մենք կտեսնեինք նույնիսկ 1300մ բարձրության վրա:Մակսիմովը հիմնվելով Գալլի (Gall,1966) Արևելա-Պոնտական լեռներում կատարած երկրաբանական հետազոտությունների գրեթե նույնական արդյունքների վրա` համադրում է 300կմ հեռավորության վրա գտնվող Արագծում ստացած տվյալների հետ և ստանում գրաֆիկական պատկեր, որտեղից պարզ երևում է, որ Հայկական Լեռնաշխարհի արևելյան մասում, մինչև Փոքր Ասիայի կենտրոնական մասը,այսինքն Արևմտյան Իրան-Լեռնահայաստան-Պոնտական լեռներում , նույն աշխարհագրական լանություններում` սառցապատումները զարգացումների նույն ընթացքն են ունեցել :

Վյուրմի վերջին երկու սառցապատումնեը, զուգահեռաբար ուղեկցվում էին նաև գեոտեկտոնիկ հզոր գործնթացներով, հրաբուխներով`մայցամաքային սալերի ճակատային հպման ամբողջ երկայնքով մեկ, ներքին ջրային ավազանների ափագծերի անընդհատ փոփոխություններով, ներքին ծովերի իրար հաջորդող տրանսգրեցիաների և ռեգրեսիաների հերթագայմամբ: Չորրորդկանը մայցամաքներում հիմնականում բնութագրվել է բարձրացումներով: Համեմատության համար նշենք այն փաստը,որ չորրորդականից առաջ ցամաքների միջին բարձրությունը չէր գերազանցում 500 մետրը (Flint 1957) , իսկ այժմ ցամաքների միջին բարձրությունը 875 մետր է: Այս երևույթը մի քանի անգամ ավելի մեծ ուժգնությամբ ծավալվել է Հայկական Լեռնաշխարհում: Ռիսսից սկսած, իսկ վյուրմում ավելի հաճախ` Համաշխարհային Օվկիանոսի մակարադակի իջեցումը պատճառ է դառնում ցամաքների միացմանը և կապը օվկիանոսների միջև խզվում է, որը գրեթե 3 աստճանով իջեցնում է մայցամաքների միջին ջերմաստիճանը:
Արաբական սալի և Ռուսական սալի շփման գծում տեղավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի 90 տոկոսը ծածկված են Չորրորդականի լավաներով, հրաբխա-նստվածքային, լճա-գետային նստվածքներով: Հայաստանի Հանրապետության տարածքը և ընդհանրապես ամբողջ Հայկական լեռնաշխարհը, չորրորդականում բնութագրվում էր հզորագույն հրաբխականությամբ և տեկտոնական անընդհատ բարձրացումներով :Բավական է նշել, որ մի շարք լեռնային զանգվածներ ու հրաբխասարեր առաջացել են վերջին կես միլիոն տարվա ընթացքում, այդ թվում Հատիսը` 0,40 միլ.,Սպիտակասարը` 0,51միլ.,Գութանասարը`0,32միլ. տարի առաջ, իսկ Փորակը և Ուխտասարից անմիջապես հյուսիս ընկած երեք հրաբխակոները շարունակել են արտավիժել 3500-ից 5000 տարի առաջ, առաջացնելով հզոր քարակարկառներ` Սև չինգիլը և տասնյակ կմ ձգվող Փորակի լավային 3 հոսքերը:Կա կարծիք, որ Կովկասը Վյուրմի վերջին սառցապատման ժամանակ ընդհանուր առմամբ 500 մետր բարձրացում է ապրել (Զաքիև.1987,Մարկով.1966.) :
Վրաստանի կարստային քարանձավների տարիքի որշման ուղղությամբ խորհրդային շրջանում կատարված բազմաթիվ հետազոտությունները սառցապատումների ժամանակաշրջանի հետ կապված բազմաթիվ գիտական բացահայտումներ են կատարել, որոնք արժանի են ուշադրության: Տինտիլոզովը, Վրաստանի բազմաթիվ կարստային քարանձավների հնէաբանական պեղածո նյութի հիման վրա ներկայացրել է Պլեյստոցենի և Հոլոցենի գործընթացները, չշրջանցելով Սև Ծովի տրանսգրեսիաները և ռեգրեսիաները որոնց ազդեցությունը մարդու ապրելու միջավայրի վրա էականորեն մեծ են եղել: Սառցապատման հետքերի հետազոտման հիման վրա նա նշում է Գեգի գետի վերին հոսանքներում 1150մ. բացարձակ բարձրությունը, Ցանդրիպշի մոտակայքում` 1150, Ժովեկվարայում` 1700-1800մմ: Տինտիլոզովը նաև կասկած է հայտնում, որ Վյուրմի սառցադաշտերը Կոդորի, Բզիբի, Ինգուրի, Ռիոնի կիրճերով շատ ավելի ցածր բացարձակ բարձրություն են իջել: Այս իրարամերժ եղանակային և հատվածաբար նաև կլիմայական փոփոխություննեը ստիպել են քարանձավաբնակներին բնակարան որոնել ավելի ցածրադիր մասերում, իսկ ջերմաստիճանի բարձրացման ժամանակ վերաբնակվել են 1150-1800մմ բացարձակ բարձրության վրա, ապառաշերտերում տեղադրված քարանձավներում:
Սառցապատման գործընթացները Եվրասիայի և Ամերիկայի հյուսիսում տարբեր զարգացումներ են ունեցել, հիմնականում իրարից գրեթե անկախ: Սառույցների ռեգրեսիան և տրանսգրեսիան, նըստվածքների կուտակման արագությունները, մեխանիզմները, սառցալեզվակների շարժման ուղղություններն ու արագությունները տարբեր էին և ընդհանուր սկզբունքների չեն ենթարկվել, այդ իսկ պատճառով հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած խոշորագույն երկրաբանական այս և նախորդ ֆենոմենների բնութագրերի մասին խոսելիս, իրեն հարգող յուրաքանչյուր գիտնական հարցերին պատասխանում է մեծ վերապահումներով: Չնայած սառցապատումների մասին գիտության ունեցած ահռելի քանակությամբ տվյալներին, բազմաթիվ կարևոր բացահայտումներին`առ այսօր միանշանակ չենք կարող ասել, թե որն է սառցապատումների կոնկրետ պատճառը,կամ թե սառցապատման օջախները ինչու են իրարից անկախ և աշխարհագրական տեսանկյունից տարբեր վայրերում տեղադրված, ինչու է մի վայրում սառցալեզվակը խորացել դեպի հարավ հարյուրավոր կիլոմետրեր, իսկ մեկ ուրիշ վայրում, նույն լայնությունների վրա բացակայել են սառցադաշտերը սառցապատման ամբողջ ժամանակաշրջանում:Գիտությունը ունի հիմնավորումներ, սակայն դեռևս չունի վերջնական պատասխաններ: Ֆինոսկանդինավյան և այժմյան Ալասկայի ու Կանադայի տարածքում առաջացած սառցե հզոր վահաններից զատ մի քանի սառցապատման օջախներ կային Բրիտանական կղզիներում, առանձին փոքր օջախներ ՈՒրալից դեպի հյուսիս-արևելք, Ամերիկայի հյուսիսում:Հարց է, թե ինչու Սկանդինավյան մայցամաքային սառցավահանը, որի լեզվակները շելֆային գոտին անցնելով, օվկիանոսի հատակվ հոսել են, խորանալով մինչև 500մ` չեն սնել սառցածածկույթով Բրիտանական կղզիները, կամ ինչու նույն լայնություններով ինչու չի գոյացել համատարած սառցածածկույթ: Անկախ այս բոլոր հարցերից, մենք վստահ գիտենք, որ վերջին սառցապատման ժամանակ, Արևմտյան Եվրոպան, բացի նրա հարավային հատվածները, մարդու երկարատև գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմաններից զրկված էր:
Մարդու ապրելու համար անհրաժեշտ նվազագույն պայմանների , իսկ որոշ դեպքերում նաև սրանց բացակայության հետևանքում Եվրոպայի ահռելի տարածքները դատարկվեցին մարդկանցից: Եթե նույնիսկ մարդկանց հատ ու կենտ խմբեր մնացին և փորձեցին հարմարվել այստեղի ահավոր պայմաններին, ապա նրանց սպառնում էր բացարձակ դեգրադացում, իսկ ավելի ուշ` նաև մահ: Հավանաբար դա այդպես էլ եղել է: Եթե գտնվել են, կամ կգտնվեն 10-11500 տարի առաջվա, Ալպերից հյուսիս, հնագույն մարդու կայանատեղիներ, ապա վստահ ենք, որ պեղածո հնանյութի և նյութական արժեքների մանրազնի, գիտական համեմատական վերլուծությունը կհաստատի մեր այս տեսակետը:
Սառցադաշտերի հարևանությամբ տասնյակ, իսկ որոշ տեղերում էլ, հնարավոր է, հարյուրավոր կմ-երով ձգվում էին արիդային կլիմայով, սառած գրունտով` սակավաջուր տարածքները: Հավերժական սառցապատված հողերը տասնյակ և հարյուրավոր կիլոմետրերով հարավ էին ձգվում,տարածվելով նույնիսկ անտառային գոտու սահմանագծից հարավ: Մթնոլորտային ջրի բավականին մեծ քանակությունների նվազումը, որոնք սառչելով` սառցադաշտերի մաս էին կազմել`աշխարհագրական մեծ տարածքների ջրազրկման և երաշտի պատճառ դարձավ :
Երաշտի կործանիչ ազդեցությունը հետևանքները զգացվեց ոչ միայն Եվրոպայի սառույցներից զերծ տարածքների վրա: Վերին Միջագետքը, Զագրոսի ստվերախիտ անտառներով ծածկված լեռները, Հայկական լեռնաշխարհի սառցազերծ հովիտները, Կապադովկիայի, Կոմոգենե խիտ բուսածածկույթով տարածքները, Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, այժմյան Սիրիայի տարածքները ենթարկվեցին երաշտի հողմնահարիչ ազդեցությանը` անդառնալիորեն խաթարելով էկոհամակարգերի հավասակշռությունը: Ամենուր սկսվեցին անապատացման գործընթացներ:
Սառցապատումից ու հալոցքից հետո, (հարկ է նշել, որ սառույցների հալոցքային նահանջը տարեկան կազմում էր 500 մետր` հարթավայրերում, լեռներում այս երևույթը ամեն տեղ տարբեր էր) , Մերձավոր Արևելքից սկսվող, Հայկական միջագետքով դեպի Զագրոս և այնտեղից դեպի հարավ մինչև Պարսից ծոցի արևելյան ափի լեռները հասնող տարածքները` մասամբ կվերականգնեն իրենց բերրիությունը ,հիմքեր ստեղծելով Միջագետքյան հզորագույն մշակույթների զարգացման համար:
Բիոտոպի նշանակությունը բիոցենոզի, ինչպես նաև տեսակների պոպուլյացիայի և առանձնյակների համար հավասարապես կարևոր է մի քանի առումներով: Նախ` բնական կեսացկլերի բնականոն հաջորդականության, ժառանգականության փոխանցման, բազմացման, նյութական ու էներգետիկ փոխանակման օպտիմալ գործառույթների իրականացման, էկոհամակարգում սեփական էկոխորշին լավագույնս հարմարվելու առումով: Երկրորդը`բիոտոպի պայմաններ պետք կարողանան ապահովել նյութի, էնեգիայի և տեղեկատվության այնպիսի անընդհատական հոսք, որ հարմավողականության խնդիրը լուծելու համար, տեսակներին և առանձնյակներին անհրաժեշտ նյութական և էներգետիկ ներուժը ծախսելու և վերականգնելու փուլերի լինեն լծորդված և ընթանան այնպիսի հերթագայությամբ, որպեսզի վերջիններս չհայտնվեն տոլերանտության ճգնաժամային տիրույթում: Երրորդը բիոտոպի փոփոխությունների չափերն ու ծավալներն են ժամանակի որոշակի տիրույթում, կամ բացասական գործոնների բեռնվածության չափը և հաջորդականության հաճախականությունը (ինտենսիվությունը): Մարդը Ք.ա. 13-ից մինչև 2-րդ հազարամյակները դեռևս չէր տիրապետում գիտական և տեխնիկական այնպիսի գիտելիքների, իրեն կարողանար պաշպանել բնական քիչ, թե շատ խոշոր բնական աղետից: Նա դեռևս որպես բնության մի մասնիկ, որպես էկոհամակարգի սովորական մի բաղադրիչ` գտնվում էր էկոհամակարգի գործոնների ուղղակի ազդեցության տակ,որը չեր կարող համարժեք չարձագանքեր բնական ցանկացած գործոնի ազդեցությանը , հակառակ դեպքում կհայտնվեր տոլերանտության ճգնաժամային գոտում և կվոչնչանար: Մարդը, Ք. ա. 12-րդ հազարամյակում, բնական գործոններից գտնվում էր բացարձակ կախվածության մեջ:
Այս կարևոր հանգամանքը, մարդկային զարգացման պատմությունը ուսումնասիրողների կողմից պատշած ուշադրության չի արժանացել, այնինչ հենց բիոտոպերն են նախանշել մարդկային զարգացման ուղիները, որոշել քաղաքակրթությունների լինել չլինելու գերխնդիրը: Նույնիսկ այսօր, մարդը զինված լինելով ժամանակակից գիտության փառահեղ նվաճումներով` անզոր է դիմագրավել համամոլորակային մեծածավալ որևէ աղետի: Այս առումով հասկանալու համար Հայկական Լեռնաշխարհի,ավելի հարավ ընկած Հայկական Միջագետքի, մասնավորապես նաև Գյոբեկլի Թեփեյի նախասառցապատման շրջանի քաղաքակրթությունների ծագման, զարգացման, հզորացման, կործանման պատճառները` նախ և առաջ մանրազնի տեղեկություններ է պետք հավաքել այն ֆիզիկա-աշխարհագրական տարածքի մասին, որտեղ ծագել և զարգացումներ են ապրել մշակույթները: Ուրիշ կերպ հնարավոր չէ հասկանալ և մեկնաբանել զանգվածային արտագաղթերը Հայկական Լեռնաշխարհից հազարավոր տարիներ ի վեր:
Սևան, Վան, Հայկական Միջագետք, Ուրմիո լիճ տարածքներում ձևավորված, իր ժամանակների համար աննախադեպ բարձր քաղաքակրթությունը, զրկվելով նախկինում առատ սննդի աղբյուրներից` սկսեց անկում ապրել:Ինչպես արդեն ասվեց պատճառը սառցապատման պատճառով հրահրված երաշտն էր: Առաջինը սկսեցին չորանալ և ոչնչանալ անտառները: Գործընթացը արագացնում էին, նման դեպքերում անպակաս և հաճախակի հրդեհները: Սրանց վկայությունները երկրաբանական շերտախմբերի մեջ չորրորդականի նստվածքներում բրածո մոխրի հետքերն են: Սկսվեց մեծ արտագաղթը արդեն ձևավորված ,,օբսիդիանի առևտրային ճանապարհներով,,: Հիմնվելով Գյոբեկլի Թեփեյի և այլ հնավայրերի գտածոների որոշված տարիքների վրա, կարելի է մոտավոր ճշտությամբ ասել, որ երաշտից անհյուրընկալ դարձաց, տեղաբնակների համար սրբազան այս վայրերը սկսվել են լքվել 9-9,5 հազար տարի առաջ : Չի կարելի պնդել տոտալ արտագաղթի մասին, հավանաբար մարդկանց որոշակի մի հատված չի լքել հայրենի եզերքը, սակայն մի բանում վստահ կարող ենք լինել, որ մարդկանց մնացած հատվածը, չի շարունակել զարգացնել արդեն ձեռք բերված նվաճումները (Vilkinson 1996,Hauptman 1999) ,կորցրել է հետաքրքրությունը նախնիների կրոնի նկատմամբ: Փորձել է գոյատևել և հազարամյակից ավել տևած տարերային ահավոր աղետին դիմագրավել, սակայն կամաց կամաց ուժասպառ է եղել, դեգրադացվել, ոչնչացել կամ նույնպես արտագաղթել : Հայկական լեռնաշխարհի հարավային մասում և հյուսիսային Միջագետքում, Հյուսիսային Իրաքի և Սիրիայի, Թուրքիայի արևելյան հատվածի հարավում, հնավայրերի հետազոտությունները վկայում են, որ այդ տարածաշրջանում մշակույթը անկում է ապրել մինչև 7-րդ, հազվագյուտ վայրերում մինչև 6-րդ հազարամյակի սկիզբը Ք.ա., այսինքն դիմագրավել են նաև հալոցքի շրջանի աղետներին և անհետացել :

Սառցապատումից ու հալոցքից հետո, բնակլիմայական պայմանների նոր, դրական փոփոխությունները մարդկային պոպուլյացիայի հզոր աճի պատճառ դարձավ: Այդ աճի պայմաններում, Հայկական լեռնաշխարհի սահմանափակ բիոտոպի կենսացենոզը չէր կարող բավարարել անհրաժեշտ քանակությամբ սննունդ և էներգիա: Ք.ա. 6-րդ հազարամյակում նոր կենսատոպերի որոնման նպատակով սկսվեցին մարդկանց լայնածվալ արտագաղթերը: Հավանաբար այդ արտագաղթերը սկսել էին ավելի շուտ, հնարավոր է 7-րդ հազարամյակի վերջերին, սակայն վստահորեն կարելի է ասել, որ սրանք շարունակվեցին հազարամյակներ շարունակ մինչև Ք. ա. 8-9դդ.: 6-ից 4-րդ հազարամյակների վերջը բնութագրվում էր արտագաղթող մարդկային մեծ խմբերի հոսքով Հայկական Լեռնաշխարհից դեպի հարավ, մասնակիորեն նաև դեպի հարավ-արևմուտք և դեպի հարավ-արևելք-հարավ: Այս խմբերը չբնակեցված բերրի հողերի ու արոտավայրերի իրենց որնումների ընթացքում հասան Նեղոսի դելտա, ապա ճյուղավորվելով մի մասը Նեղոսի բնակեցված ափերով իջավ դեպի հարավ, մյուսը թեքվելով մի փոքր արևելք Կարմիր ծովի եզերքով իջավ մինչև Եթովպիա` ճանապարհին, որպես վկայություն Գեղամա լեռների ժայռապատկերները թողնելով, իսկ երրորդ ճանապարհը արտագաղթողներին տարավ Թունիսից Սիցիլիա Միջերկրականի ծանծաղուտներով դեպի Իտալիա և այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Մարրոկոն Իսպանիայի հետ կապող ցամաքային ճանապարհով դեպի Իսպանիա: Ք.ա. 4-րդ հազարամյակում այս մարդիք զանգվածային խմբերով մուտք գործեցին Բրիտանական կղզիներ և սկսեցին յուրացնել սառցապատումից հետո առաջացած և արդեն ձևավորված հողատարածքները: Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջում և մանավանդ 3-րդ հազարամյակում` մարդկանց մեծ խմբերի միգրացիաների համար բնա-կլիմայական պայմանների դերը կտրուկ սկսեց նվազել: Գերակայող գործոն դարձավ մարդը: Արտագաղթողները նոր վայրերում սկսեցին հարմարվել նոր միջավայրին, աբորիգեն հնաբնակների հետ իրենց հարաբերությունները կարգավորել: Նոր նվաճված տարածքներում սկսեցին ձևավորվել հասարակական նոր միավորումներ, որոնք ցեղային ու տոհմական կառույցների հետ ընդհանուր նմանությամբ հանդերձ` վաղ ստրկատիրական պետության տարրեր էին պարունակում:Այստեղ ավելորդ չենք համարում նշել նոր բիոտոպի հզոր ազդեցությունը,որպես էկոլոգիական որոշիչ գործոնի, որը կարող էր արմատապես փոխել գաղթականների նախկին սովորույթները, աշխահընկալման սկզբունքները և բնապաշտական հավատքի տոտեմները: Նոր վայրում հարմարվելու, ապրելու, բազմանալու և զարգանալու հիմնական նախապայմանը մտածողության կարծրատիպերից հրաժարվելն էր: Այս անհրաժշտությունն էլ արագացնում էր նոր հասարակարգերի, նոր ժողովրդների ձևավորման գործընթացը:
Նստակյաց կյանքի անցած, հողագործության բնագավառում նշանակալի հաջողության հասած մարդկանց մեծ խմբերը, ինչպես օրինակ Միջագետքում տեղավորված գաղթականները, մասամբ ազատագրված բնության քմահաճույքներից, պոպուլյացիայի այնպիսի աճ էին ապահովում, որ դրսից եկած յուրաքանչյուր մարդ պարզապես ավելորդ էր, կամ էլ ընդունելի էր միայն ստրուկի կարգավիճակում: Հայկական Լեռնաշխարհից դեպի հարավ, արդեն ձևավորվող և ձևավորված պետությունները, հասրակական նոր որակներ ձեռք բերած ցեղային միավորումները, հարևանների հետ հարաբերությունները սկսեցին կառուցել իրենց կոլեկտիվ շահերի թելադրանքով: Կազմակերպված ստրկատիրական հասրակությունը ի զորու էր զարգացումների ուղիով ընթանալ ի հաշիվ իր ներքին ներուժի: Իրենց ձեռքբերումներն ու նվաճումները պաշպանելու համար ունեին զենք, զինամթերք և նույնիսկ արհեստավարժ զինվորներով ոչ շատ մեծաթիվ, բայց այնուամենայնիվ մասնագիտացված բանակ: Հայկական լեռնաշխարհից դեպի հարավ, հարավ-արևմուտք ճանապարհները այլևս անվտանգ չէին: Ավելին, բարձր զարգացման հասած այս երկներից, ժամանակ առ ժամանակ, առանձին մարդիք, կամ մարդկանց մեծ խմբեր, քաղաքական և սոցիալական դրդապատճառներից ելնելով, լքում էին հայրենիքը` լավ կյանքի որոնումների, կամ կյանքը փրկելու համար: Տրամաբանական է, որ այս մարդկանցից ոմանք ընտրում էին նախնյաց հայրենիքը, որտեղ ըստ ավանդությունների գտնվում էր դրախտը: Հավանաբար հենց այս երևույթի արտացոլումն ենք տեսնում շումերական Գիլգամեշի և հայկական Հայկ Նահապետի առասպելներում:
Այնուհետև տեղի ունեցած արտագաղթերը Հայկական լեռնաշխարհից դեպի հարավ, եթե նույնիսկ մարդկանց բնական գերաճի պատճառով էր, ապա պատմական տեղեկությունները մատնացույց են անում քաղաքական դրդապատճառները :
3-րդ հազարամյակի կեսից սկսած Հայկական լեռնաշխարհից արտագաղթը հարավային ուղղությամբ սկսում է նվազել այն աստիճանի, որ հնարավոր է այս ուղղությամբ ներգաղթը սկսել է գերազանցել արտագաղթին: Չնայած կանոնավոր առևտուրը չէր ընդհատվում, այն բացահայտորեն միակողմանի էր: Առևտրի նախաձեռնողները և իրականացնողները Միջագետքի հյուսիսային հարևաններն էին, որոնք ոչ միայն մանրակրկիտ մշակել էին առևտրական համեմատաբար անվտանգ ճանապարհները, այլև բեռնատեղափոխման տեխնիկա և տեխնոլոգիաներ էին օգտագործում: Նրանք նաև գիտեին շուկայի պահանջարկները և դատելով մեզ հասած գրավոր վավերագրերից , Միջագետքյան շուկայական պահանջարկի մարկետինգը իրականացրել էին գործիմացությամբ, իրատես էին, և ամենակարևորը նրանց մատակարարած ապրանքները այնքան պահանջարկված էին, որ ինքնին անվտանգության երաշխիքներ էին ստեղծում: Միջագետքցիների համար հյուսիսային երկիրը, որտեղից, առևտրականների միջոցով, անընդհատական հոսքով բերվում էին գինի, ատաղծ, մետաղ,կիսաթանկարժեք քարեր, կաշի, մորթի և այլն առատության դրախտային երկիր էր թվում և գրգռում նրանց մեջ ցանկությունը տիրելու այդ հարուստ երկրին: Ք.ա. 2-րդ հազարամյակի վերջում հարավից հյուսիս` դեպի Հայաստան, զինված արշավանքները դարձան հաճախակի:
Մինչև Ք.ա. 4-րդ հազարամյակի կեսերը, Փոքր Ասիան և Բալկանները, ինչպես նաև Հունական կղզիները անմարդաբնակ էին: Հնագիտական պեղումները այս տարածքներում քաղաքակրթության նշաններ չեն երևակել: Տարածաշրջանում միակ միակ քաղաքակրթության օազիսը, սկսած Ք.ա. 5-րդ հազարամյակի վերջերից մինչև 12-րդ դարը Ք.ա.`Կրետե կղզին էր: Որը արդեն 12-րդ դարից սկսած մաս կազմեց հելլենական նախամշակույթին և մշակույթին, իսկ ավելի ուշ ապրեց հռոմեական շրջանը : Հելլենական նախամշակույթի առաջացման նախադրյալները գիտնականնեից ոմոնք փորձել են փնտրել Բալկաններում , կամ մերձդնեպրյան հարթավայրերում`Արևելյան Եվրոպայի հարավում : Չափազանց գայթակղիչ է հելլենական մշակույթի ծագումը վերագրել Միկենյան մշակույթին, սակայն հենց միայն այն փաստը, որ, սկսած առաջին հազարամյակի սկզբից, այսինքն Աքեյան,կամ Միկեյան ծովային կայսրության իսպառ կործանումից գրեթե երեք դար հետո հելլենական ճարտարապետության զարգացման պատմական գործընթացները ընթացել են ինքնուրույն և եզակի ճանապարհով` ի չիք են դարձնում նման ցանկացած մոտեցում: Սա նույնիսկ այն դեպքում, երբ մինոսյան և հետմինոսյան շրջանի զարդարվեստի բազմաթիվ ձևեր և առանձին զարդանախշեր շարունակում են ապրել և զարգանալ հենց հելլենական մշակութային միջավայրում:
Առաջին հազարամյակում դեպի հարավ և արևմուտք ճանապարհները, Հայկական Լեռնաշխարհից հեռացող գաղթականների խոշոր խմբերի համար` այլևս փակ էին: Փոքր Ասիայում ձևավորված պետությունները արդեն որոշակի ուժ ունեին իրենց կամքը թելադրելու և նախանձախնդիր էին իրենց իրավունքները զբաղեցրած տարածքների վրա պահպանելու հարցում:

Հյուսիսից Կովկասյան լեռների սառցադաշտերը շարունակում էին նահանջել, որի արդյունքում լեռնաշղթայի ամենաարևելյան հատվածը անցանելի էր դարձել հյուսիս-արեվելյան կողմից ներթափանցող ոչ հնդևրոպական լեզվախմբի ցեղերի համար: Հյուսիս-արեվելյան կողմից ներթափանցումը Քռի հովիտ համատարած ճահիճների և ցեխային հրաբուխների առկայության պատճառով դժվարին էր, եթե ոչ անանցանելի: Քռի հովիտ ներթափանցած ցեղերը անցնելով Կովկասյան լեռները, կտրուկ պետք է թեքվեին դեպի արևմուտք և մինչև լեռնաշղթայի կեսը, անցնեին նրա հարավային լանջերով, քանի որ դեպի հարավ հողերը երկար ժամանակ հեղեղված էին Կասպից ծովի տրանսգրեսիվ ջրերով, իսկ ավելի հարավ` մինչև լեռները, համատարած ճահիճներ էին:

2. Հնագույն Ճարտապետական հուշարձանների քննական դիտարկումը` մարդկային պարզունակ հասարակարգերի և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների հոլովույթում

Մարդկային քաղաքակրթությունների ծագումից առաջ հասարակական փոխհարաբերությունների և մշակույթի վերաբերյալ, 20-րդ դարի վերջում ձևավորված տեսություններից և ոչ մեկը, այսօր, չի կարող հավակնել վերջնական և հիմնադրույթային լինելու գնահատականին: Արդեն կաղապարված մի գերիշխող մտայնություն կա, որ բոլոր նախնադարյան համայնական հասարակարգերը միանման կառուցվածք են ունեցել և մի գերնպատակ` սննուդ:Այս դեպքում բացարձակապես անհասկանալի է դառնում, էվոլյուցիայի ավելի ցածր աստիճանին կանգնած, նեանդարթալյան մարդու թողած հոգևոր և մշակութային վկայությունները: Բավական հիշենք Ալտամիրի, Լասկոյի քարանձավային որմնանկարները և Շանիդարի քարանձավում հայտնաբերված մեծահասակ, հաշմանդամ մարդու մնացորդները, որը մատնանշում է հասարակական բարձր գիտակցության ու մարդասիրության առկայությունը նախապատմական հասարակական կազմավորումների շրջանում:
Մարդկության մինչքաղաքակրթական շրջանի հասրակական փոխհարաբերությունների վերակազմության համար, բավականին թիվ են կազմում այն մոտեցումները, որոնք հիմնվել են իրենց ապրած ժամանակ, <<վայրենի ցեղեր>> հորջորջված, պարզունակ կյանքով ապրած, կամ հիմա էլ դեռևս գոյություն ունեցող մարդկային խմբերի կենցաղի ու գործունեության վրա, որպես կենդանի մոդել: Հետազոտման նման մեթոդը ունի իր տրամաբանությունը, սակայն հազիվ թե կարողանա բացատրել աշխարհի դեմոգրաֆիկ բազմազանության, ժողովրդների ու ազգերի բազմաշերտ, ինքնատիպ, մյուսներից խորապես տարբերվող մշակույթների ու սովորույթների առաջացումը:
Նման մոտեցման հիմնական թերությունը, կարծում ենք պայմանավորված է պարզունակը պրիմիտիվի հետ նույնացնելու մեթոդաբանական սխալով:
Եվրոպայի և կենտրոնական ու արևմտյան Ասիայի ամենատարբեր վայրերում հայտնաբերված, Ք.ա. 13-ից 3-րդ հազարամյակի դամբարանները հազվագյուտ դեպքերում են լինում բնակավայրերի մոտ: Դամբարանները ճարտարապետական տեսանկյունից ներկայանում են որպես ինքնուրույն կառույցներ, իսկ որոշ դեպքերում էլ մաս են կազմում ծիսական, կամ կրոնական համալիրների: Ք.ա. 6-ից 1-ին հազարամյակների դամբարանները, թաղումների վայրերում, այնքան են շատանում, որ կազմում են դամբարանադաշտեր, կամ սրբազան հովիտներ: Դամբարանադաշտերի կուտակման վայրերը, որոշ դեպքերում պաշպանական նպատակներով շրջափակում էին պարսպապատով: Որոշ դեպքերում այնքան էին կարևորվում թաղումների վայրը, որ պարսպապատը դարձնում էին բարձր, անառիկ, անմատչելի: Տիպիկ օրինակ է Երևանի մոտակայքում, Զովունի ավանի մոտ գտնվող, պաշպանական հզոր կառույցով շրջափակված, Կարմիր բերդը: Պարսպաշարերի մնացորդներից և շարվածքի քարերից դատելով` այն մի քանի անգամ ավերվել և կրկին վերականգնվել է: Ընդ որում, այստեղ, Վանի թագավորության սեպագիր արձանագրությամբ ստորին շարքի պահպանված հատվածի վրայի շարվածքին` հաջորդում է էլ ավելի նոր, միջնադարյան անհավասարաչափ և անմշակ քարաբեկորներով շարվածքը: Ճարտարապետության գիտելիքներին անտեղյակ մարդու մի հայացքը բավական է, պարսպապատի շինարարության և վերակառուցումների ժամանակ տարբեր տեխնոլոգիաների կիրառման փաստը արձանագրելու համար: Դեպի Զանգվի ձորը խորացած, ուղղահայաց, անմատչելի ժայռապատով վերջացող հրվանդանի արևմտյան հատվածում` պարսպապատը վեր խոյացնելով, մեր նախնիները այս տարածքը վեր են ածել հզոր ամրության: Կրկնական պարսպապատերից ներս բնակելի շինություններ չեն եղել: Ներքին օգտագործվող ամբողջ տարածքը մեծ խտությամբ տեղաբախշված դամբարաններ են և ծիսական նշանակության կառույցներ ու հեթանոսական տաճարների ավերակներ: Փաստորեն սկսած առաջին հազարամյակից մինչև, հավանաբար` միջնադար, այս բերդը ծառայել է նախնիների աճյունները սրբագործելու և պահպանելու համար: Նախնիների հիշատակի մեծարման այս աննախադեպ օրինակը իր մեջ խորը անցյալի տարրեր է պարունակում: Կարծում ենք, որ աննախադեպ է նաև, հասարակական-մշակույթային տարբեր բնութագրերով բնորոշվող, պատմականորեն ձևավորված, հասարակարգից-հասարակարգ այս սովորույթի ժառանգականության և փոխանցման փաստը: Փորձենք տեսնել և հասկանալ 2000 տարուց ավել կյանք ունեցած այս սովորույթի արմատներն ու պատճառները:
Բնական միջավայրի բացարձակ ազդեցությունը մինչ հասարակական կազմավորումների ժամանակաշրջանի մարդու մտածողության և արարքների վրա անվիճելի է: Նախապատմական ժամանակներում ձևավորված բնապաշտական, բայց իռացիոնալ աշխարհընկալման մտածողությունը չափազանց կենսունակ է: Էկոհամակարգի տարր կազմող, իր էկոլոգիական խորշում հարմարված Homo Sapiens Sapiens-ը կենսաբանական միջավայրից դեպի անթրոպոգեն միջավայր անցման շրջանում ստեղծեց իր կենսափիլիսոփայությունը, որի արձագանքները տեսնում ենք բազմաթիվ ժողովրդների սովորույթների և կրոնների ենթատեքստերում: Նույն կերպ և բնապաշտական խորհրդանիշերը` հիմնականում տեսքը չփոխելով, ապրեցին շարունակաբար` իմաստային նոր մեկնաբանություններով:
Մահվան խորհրդավորությունը ծնել է հանդերձյալ կյանքի մասին բազմաթիվ լեգենդներ և հավատալիքներ: Տարբեր ժողովրդների պատկերացումները մահվան և մահվանից հետո`հանդերձյալ աշխարհի մասին, ռացիոնալ իրողության մեջ արտահայտվել է վերաբերմունքի ամենատարբեր դրսեվորումների ձևով: Հին Եգիպտոսում մարմնի և հոգու պահպանության անհրաժշտությամբ անհատական դամբարաններ և բուրգեր կառուցելով, վիկինգների մոտ Վաալգալայ անմահ ռազմիկներին միանալու միակ հնարավորության համար կռվում զոհվելը, մոնղոլական սովորույթը հանգուցյալի հոգու անմահության համար, հանգուցյալի աճյունը մեկուսի գաղտնավայրում թաղելը և այլն:
Հայկական Լեռնաշխարհում, անցյալի անթրոպոգեն հուշարձանների հետազոտման ընթացքում, մենք անընդհատ հանդիպում ենք նախնիների հիշատակի և աճյունների նկատմամբ խորին ակնածանքի դրսևորումների, որը արտահայտվում է տարբեր տիպի դամբարանների, ծիսական թաղումների, մահարձանների, խաչքարերի և այլ հուշարձանների տեսքով: Չի կարելի բացառել և ծիսական դիակիզման սովորույթը պատմության որոշակի փուլում: Կյանքի-մահվան, մահվան-ծննդի`հակադրությունների անկաքտելի միասնության անմեկնելի խորհրդավորությունը պաշտանմունքային տարբեր դրսևորումների պատճառ դառնալուց զատ ծնել է բազմաթիվ լեգենդներ ու առասպելներ: Հայկական առասպելաբանության մեջ, հայ ժողովուրդը, տիեզրքը տարածության և ժամանակի բնապաշտական ընկալումների ծիրում, ստեղծել է կենաց ծառի, վիշապի, մութ ու լույս աշխարհների սև ու սպիտակ օձերի և ջրերի, աստվածային լուսաբեր այծի և այլ պատկերացումներ: Այս պատկերացումների խորհրդանշանային պատկերները ժայռապատկերների տեսքով դաջվել են ժայռերին, ապա այդ պատկերները զարգացումներ ապրելով վեր են ածվել գաղափարապատկերների, գաղափարանշանների, ավելի ուշ հիերոգլիֆների և իմաստային պատկերանշանների` զարդերի տեսքով խաչքարերի և գորգերի կոմպոզիցիաներում հարատևել մինչև մեր օրերը:
Հայկական լեռնաշխարհը ժամանակ առ ժամանակ գերբնակեցման խնդիրներ է ունեցել իր գոյության նախապատմական ժամանակներից սկսած, և քանի որ հիմնական բիոտոպերը չեն փոփոխվել, բնակավայրերը, սրբատեղիները կրկին կառուցվել են նույն տեղում, ավերելով մշակույթային-հնագիտական շերտերը, իսկ վատագույն դեպքերում իսպառ ոչնչացնելով անցյալի բոլոր հետքերը: Սակայն եղած հետքերն էլ բավական է նկատելու համար հազարամյակների միջով անցած, մեզ հասած մշակույթի անցյալի հետ խորը հոգևոր կապը:

3.Քարե դռներով քարանձավները և նրանց կառուցման սկզբունքների նույնությունը Իռլանդական դամբարանների հետ

Քարե դռնավոր քարանձավները հրաբխային շերտերում փորված ժայռափոր կառուցվածքներ են որոնք բազմաֆունկցիոնալ կիրառություն են ունեցել: Սրանք հիմնականում տեղադրված են լանդշաՖտի թեք մասերում(Պատկեր), իսկ ավելի հաճախ ձորերում և ձորակներում(Պատկեր): Քարե դռնավոր քարանձավները փորված են շերտերի հպման մակերեսի ուղղությամբ` անդեզիտային և բազալտային լավային և լավատակ շերտերի կոնտակտներում:
Քարե դռնավոր քարանձավները բաղկացած են սրահից կամ սրահներից և դրսի հետ հաղորդակցվում են թունելով: Անվանումը ձեռք են բերել թունելի մեջ և սրահների միացման անցուղիներում տեղադրված քարե դռներից:
Այս քարանձավների կառուցման համար օգտագործվել են արդեն գոյություն ունեցող բնական քարանձավները, որոնք ըստ էության դենուդացիոն խորշեր են` <<լիթոմարգեր>> :
Սկզբում իրականացվել են մակաբացման աշխատանքներ: Հեռացվել են լանջի վրա եղած թափվածքները, ապա փորվել են քարանձավները և հարթեցվել են սրահի հատակն ու պատերն, ապա առաստաղից պոկել են կախված և թույլ կապակցված բեկորներն: Այնուհետև շարվել է թունելը, տեղադրվել քարե դռները և այս ամենը ծածկվել տեղական թափվածքներով, որոնք բազալտի ժայռաբեկորներ են: Թունելի քողարկումը իրականացվել է լանդշաՖտի տարերին համահունչ, որի արդյունում նույնիսկ փորձված աչքը չի կարող տեսնել թափվածքի տակ թաքցրած կառույցը(Պատկեր 7;8;9;10;11):
Այս տիպի քարանձավներ դեռևս պահպանվել են Արագածի փեշերին և համեմատաբար մեծ խտությամբ տարածված են Բյուրականից Կոշ ընկած հատվածում :
Այս տիպի քարանձավների կառուցումն ու նպատակային շահագործումը 17-րդ դարի վերջում դադարեցված է եղել :Չնայած բացառված չէ, որ ավելի ուշ,19-20-րդ դդ. օգտագործման մասնակի դեպքեր եղած լինեն Ուջան,Կոշ և հարակից գյուղերում:Թե երբ է ձևավորվել քարե դռներով քարանձավների կառուցելու ճարտարապետական մշակույթը, ճշգրտորեն դժվար որոշել, սակայն այս հարցին մոտավոր պատասխանել կարելի է: Ք.ծ.ա. 2-1 հազարամյակների բազմաթիվ հուշարձաններ են պահպանվել ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Հայկական Լեռնաշխարհում , Կապադովկիայում, Հայկական Միջագետքում, պատմական Կոմոգենեի տարածքում, Իրանում և այլն , որոնք հաստատում են քարե դռների և դոլմենատիպ շարվածքով ստորգետնյա անցուղիների և գաղտնամուտքերի օգտագործման փաստը: Ավելի հին հուշարձանների, որոնց ճարտարապետության մեջ այս շինարարական կոնստրուցիաները ու տեխնոլոգիաները կարևոր բաղադրիչ և մաս են կազմում` մենք հանդիպում ենք Բրիտանական կղզիներում : Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, կենտրոնական և հարավային Ֆրանսիայում,Իսպանիայի հյուսիսում,Իտալիայում բազմաթիվ են քարակերտ ճարտարապետական այն հուշարձանները ,որոնց տարիքը 3-4 հազարամյակ է գնահատված: Այս հուշարձաններից մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Իռլանդական հնագույն դամբարանները, որոնց ճարտարապետթյունը այնպիսի մի ամբողջականություն են, որ Վերտրուվիի և Պալադիոյի, ներդաշնակության ու կատարելության պատկերացումների շրջանակներում, ի վիճակի են դիմանալ ցանկացած քննադատության:Դասական ճարտարապետության ծննունդից 3 հազար տարի առաջ ստեղծված այս կոթողային հուշարձաններից` դիտարկենք Բոյնե գետի ափին Նյուգրենջի(Newgrange) մոտ,, Դուբլինից 50կմ հյուսիս գտնվող գտնվոող Տարա (Tara) դամբարանը (Պատկեր Տառա1): Ճարտարապետական մտահաղացման կատարելությամբ, բազմաֆունկցիոնալությամբ, կոնստրուկցիաների ամրությամբ, ժամանակով հաստատված երկարակեցությամբ այս հուշարձանը շահեկանորեն տարբերվում է իր ժամանակի նմանատիպ կառույցներից:Դատելով հնագտական պեղածո նյութից, կառույցի գործառույթային օգտագործման համար նախատեսված ծավալներից և հատակագծից, համամիտ ենք այն հետազոտողների հետ, որոնք գտնում են,որ դամբարանը նաև ծիսակավայր է:Այս տեսակետի օգտին են խոսում նաև պատերին և առստաղին փորված խորհրդանիշերը, անկասկած ծիսական նպատակների համար պատրաստված, ներքին հարդարաքի տեսակյունից անթերի ձևավորմամբ, հատակագծին ներդաշնակ,հյուսիս-արևելյան խորշում,դամբարանի հատակից մի փոքր բարձրությամբ տեղադրված, քարից տաշված, կլոր, ափսեատիպ,երկու փոքր փոսորակներով առարկան: Դամբարանը իրենից ներկայացնում է երեք թևերը հավասար,առանցքային ներքևի թևը երկար , խաչաձև հատակագծով անթրոպոգեն քարանձավ(Պատկեր ), որը կառուցումից հետո քողարկվել է խճաքարերից,գետաքարերից և կրաքարի բեկորներց բաղկացած բոլորաձև, արհեստական բլրակի տակ:Դրսից այն բոլորաձև թումբ է(Պատկեր ), որը իր դիրքով իշխում է չորս բոլոր տարածվող խոտածածկ,տեղ-տեղ ծառածածկ` ցածր բլուրներով,գետահովտային լանդշաֆտի վրա և որի արևելյան լանջի ստորին մասում դոլմենատիպ մուտք է բացվում : Քարանձավային ծիսասենյակը արտաքին աշխարհի հետ կապված է մեծ, կոպտամշակ,ուղղանկյուն,երկայնական սալաքարերով կառուցված թունելով:Ըստ ,,Bru na Boinne,, թանգարանի վերակազմված մանրակերտի` նախապես կառուցվել է ծիսական սրահը,ապա դեպի վեր նեղացող առստաղը (հայկական <<հազարաշեն>> առստաղի կառուցման սկզբունքներով),ապա թունելը և վերջում ամբողջ համալիրը ծածկել են քարաբեկորներով, կառույցը քողարկելով արհեստական բլրի տակ:
Համեմատելով իռլանդական դամբարանների կառուցման շինարարական սկզբունքները, հայկական քարե ձեռքբերումներ Իռլանդիայում, մասամբ նաև Շոտլանդիայում, գործնականում կիրառել են բավական երկար ժամանակ:Օրինակ` որպես շինանյութ քարի ավանդաբար կիրառումը, բնակելի գյուղական տների ճարտարապետության մեջ դոլմենատիպ մուտքերի տեղադրման և <<հազարաշեն>>-ի սկզբունքով խրճիթների կառուցման ավանդական ոճի կիրառումը մինչև 19-րդ դար:
Այս տիպի ճարտարապետական հնագույն կառույցների հետքը Իռլանդիայից հասնում դռներով անթրոպոգեն քարանձավների, Հայկական Լեռնաշխահի Ք.ծ.ա.4-1հազարամյակների դամբարանների և միջնադարյան ամրոցների գետնուղիների թունելների ճարտարապետության հետ` անհնար է չնկատել բազմաթիվ նմանությունները աշխարհագրական տեսակետից իրարից զգալի հեռու այս կառույցների միջև:Կարելի է պնդել որ գործ ունենք նույն շինարարական մշակույթի հետ,որոնց ճարտարապետական ակունքները նույնն են:Այս մշակույթի որոշ է Հայկական Լեռնաշխահ: Այսպիսով գծագրվում է այն ուղին, որով Չորրորդականի վերջում, Վյուրմի սառցապատումից հետո, Հայկական Լեռնաշխահից դուրս եկած մարդկանց խմբերը, արտագաղթեցին Եվրոպայի լայնատարած ու կուսական տարածքները: Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանների արդյունքում մարդկանց պոպուլյցիայի անընդհատ գերաճ էր տեղի ունենում,որը խթանում էր արտագաղթի անընդհատական գործընթացները:Եթե ընդունենք նորագույն հեազոտությունների արդյունքները, ապա վստահ կարող ենք ասել, որ գաղթականները ոչ միայն որոշակի մշակույթ ունեին ճարտարապետության , շինարարության, գյուղատնտեսության ,օբսիդիանի մշակման բնագավառներում,այլև քաղաքակրթության կրողներ էին, քանի որ հայոց լեզուն արդեն կազմավորված էր :
Հայկական Լեռնաշխահում քարե դռներով քարանձավների ճարտարապետության տարրերը(թունելների պատերի շարվածքի և ծածկի ձևը,մուտքի դոլմենանման կառույցը, <<հազարաշեն>>-ի սկզբունքով առստաղի կառուցվածքը և այլն), փոխադրվելով գործառույթային տարբեր նշանակության կառույցների մեջ (ամրոցներ,բնակելի տներ, եկեղեցիներ,դամբարաններ,գաղտնուղիներ և այլն,), ներդաշնակորեն լուծվել են նրանց ճարտարապետությանը, դառնալով մտահաղացման անբաժանելի մաս :
Հայաստանում, քարե դռներով քարանձավների մշակույթի սկզբնավորման շրջանը, հիմնվելով արևմտյան Եվրոպայի նմանատիպ շինությունների գնահատումների վրա, կարելի է մոտավոր ճշտությամբ ընդունել 5-րդ հազարամյակի երկրորդ կեսը: Հայկական Լեռնաշխահում, ավելի քան վեց հազարամյակ, օգտագործվել են քարե դռներով քարանձավների ճարտարապետության սկզբունքները:Միայն այս ճարտարապետական հուշարձանների համեմատական վերլուծության և այդ մշակույթի տարածման պատմա-աշխարհագրական տիրույթները ճշտելով, պնդել թե մայր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, գիտական տեսանկյունից լիարժեք համարել` չի կարելի:Սակայն մեր բոլոր հետազոտություններում առկա է մի կարևոր փաստ`նախագրային հնագույն ճարտարապետական մշակույթը պատմական պատկառելի ժամանակ պահպանվելով իր հիմնական հատկանշական բնութագրերը հասել է մեր օրերը,իսկ մենք գիտենք, որ մշակույթը կա,կիրառվում է միայն այդ մշակույթը ստեղծած և կրող ծողովրդի գոյության դեպքում:Մեր օրերում բավականին հետազոտված և ուսումնասիրված հնագիտական նյութ կա, պահպանված են բավարար քանակությամբ նյութական մշակույթի արժեքներ, որոնց հետազոտություններ մեր կողմից դիտարկվող խնդրի ենթատեքստում ավելի հիմնավոր ու ծանրակշիռ կդարձնեն առաջ քաշված եզրահանգումները:

Տաճարային Ճարտարապետութան զարգացումների մինչքրիստոնեական փուլի մասին


Բազիլիկ եկեղեցիներից անցումը դեպի կենտրոնագմբեթ խաչաձև հատակագծային հորինվածքով ճարտարապետությանը` մասնագիտական խորը վերլուծությունների ճանապարհ է անցել և կարծես այստեղ գիտական հիմանվորումների պակաս չկա: Ջրվեժի եկեղեցու ճարտարապետության,Էջմիածնի հնգագմբեթ տաճարի ճարտարապետության հատակագծա-ծավալային հորինվածքի, Քասախի տաճարի յուրահատկությունների` Տոկարսկու, Թորամանյանի Սահինյանի և այլոց գիտական համոզիչ մեկնաբանությունները լուսաբանում են միջնադարյան հայ ճարտարապետության զարգացումների անցած ճանապարհը:
Խնդիրը այլ է նախաքրիստոնեական շրջանի հայ ճարտարապետական առնչությունների և զարգացումների գիտական մեկնաբանությունների ասպարեզում: Չնայած երկու հարյուր տարուց ավել է, գիտական ամենատարբեր մակարդակներով կատարվում են հետազոտություններ Միջագետքի, Մերձավոր Արևելքի, Հայկական Լեռնաշխարհի,Կապադովկիայի,Իրանի տարածքներում, պեղված, հայտնաբերված և հետազոտված է ահռելի քանակությամբ հնանյութ, բազմաթիվ հնագույն տաճարներ են չափագրվել և վեակազման ենթարկվել, այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր չունեն իրենց պատասխանը: Դրանցից կարևորը, կամ համեմատաբար առաջնահերթը` տաճարային ճարտարապետության բազմաթիվ ձևերի և ոճերի ձևավորման ծագումնաբանական խնդիրներն են: Հետագա զարգացումների մասին հիմնավորված խոսակցությունները կարող են ընդունելի լինել միայն այն բանից հետո, երբ տաճարային ճարտարապետության յուրաքանչյուր բաղադրիչի գործառնական և գործառույթային բնութագրերը մեկնաբանված կլինեն:
Թ.Թորամանյանի բավականին համոզիչ բացատրությունից սկսելով փորձենք ցույց տալ տաճարաշինական ճարտարապետության զարգացումների ուղղվածություններն ու ընձյուղավորումներն ժամանակի հնարավորինս մեծ տիրույթում: Փորձենք հնարավորինս շատ և տիպական օրինակներ պեղել տարբեր ժողովրդների ճարտարապետական մտքի գանձարաններից, տեսնելու համար, թե նախնական որ ոճերը դարձան գերակայող և ուրիշների համար պատճենելու, կրկնօրինակելու, վերարտադրելու արժանի եղան և կամ հիմք հանդիսացան այլ ազգերի համար այդ հիմքի վրա սեփական ճարտարապետությունը ստեղծել: Բարենպաստ գործոնների առկայության պայմաններում, օտար ճարտարապետության հիմքի վրա ազգային մոտեցումների և սկզբունքների կիրառումը, կարող է նոր որակների ստեղծել: Ընդ որում նախնական ճարտարապետության ուրվագծերը հնարավոր է այնքան ներդաշնակ լուծվեն նորստեղծ ճարտարապետական կատարելության մեջ, որ երկրորդական հնչեղություն ստանան և դժվար լինի դրանց դիտարկելն ու երևակելը:
Թ. Թորամանյանը խոսելով տաճարաշինության ճարտարապետական զարգացումների մասին երկու առաջնահերթ գործոն է առանձնացնում` հասարակական պահանջի փոփոխությունները և բնակլիմայական պայմանները (շրջակա միջավայրի գործոնը):Օրինակ սյունաշար եգիպտական տաճարներում հավատացյալների, իսկ որոշ դեպքերում էլ քրմերի համար նախատեսված տարածքների խուլ պատերի փոխարինումը օրդերներով` նախատեսված է օդի անարգել հոսքի ապահովման պահանջով: Կամ զոհարանի տաճարից դուրս գտնվելու հանգամանքը Եգիպտական, Բաբելոնական,Շումերական և հին աշխարհի շատ տաճարներում, Թորամանյանը արդարացիորեն նկատում է, որ սա հիմնականում պայմանավորված ինչպես այս վայրերին բնորոշ շոգ կլիմայի հետևանքում ստեղծված անհարմարությունները վերացնելու, մյուս կողմից էլ, հիմնական սրբությունների մոտ ծիսակարգին մասնակցելու իրավունք ունեցող մարդկանց թիվը քչացնելու տրամաբանությամբ: Ճարտարապետական այս նորամուծությունները այն ժամանակներում, պայմանավորված էին խորհրդավորության մթնոլորտ ստեղծելու և ընտրյալ մարդկանց դերը առանձնահատուկ կարևորելու անհրաժշտությամբ :

Թ.Թորամանյանը ժամանակային և աշխարհագրական տեսանկյունից տարբեր ժողովրդների ճարտարապետական տաճարական կառույցների հատակագծային վերլուծություններն ու քննարկումներն իրականացնում է տվյալ ժամանակաշրջանին և տվյալ ժողովրդին բնորոշ սոցիալական հարաբերությունների և բնա-կլիմայական պայմաններից ելնելով, որից մեծապես շահում և արժեքավորվում են նրա աշխատությունները: Քննարկման համար որպես ելակետ նա ընտրում է տաճարի գործառույթային նշանակությունը: Տաճարական ճարտարապետություն դիտարկելով կրոնական դոգմատների տեսանկյունից, նա օրինակ է բերում Սողոմոնի տաճարից, որտեղ, որև անձի մուտքը ցելլայի վերջին` տապանի սենյակը, որը հաստ վարագույրով բաժանված էր քրմական դասի և հասարակ հավատացիալներին հատկացված տարածքներից` արգելված էր: Այս տիպի ճարտարապետական լուծումները ստեղծում էին երկյուղալի խորհրդավորության և հանդիսավորության մթնոլորտ:
Այսպիսի մոտեցումը իսկապես արդյունավետ է, քանի որ, ըստ շինության օգտագործման, անկախ նրա ճարտարապետության գեղագիտական, հոգևոր, արվեստաբանական որակներից` այն պետք է ծառայի հավատի ամրապնդմանը և գործի կոչի ֆունքցիոնալ հատկանիշները:
Սակային տաճարային ճարտարապետության սկզբունքներով կառուցված շինությունը կարող է արժեքային մի համակարգից տեղափոխվել մեկ այլ, նախագծով և մտահաղացմամբ չնախատեսված` միանգամայն հակոտնյա արժեքային համակարգ: Դա նշանակում է, որ տաճարը հնարավոր է չկարողանա ծառայել այն հիմնական նպատակին որի համար ստեղծվել է:Դա կարող է տեղի ունենալ, եթե տաճարական կառույցը մեկ այլ արժեքային համակարգ ունեցող այլադավանների կողմից օգտագործվի այլ գործառույթների համար: Այս դեպքում զրկվելով նախկին որակներից, նոր արժեքային համակարգում հայտնված կառույցի ճարտարապետական արժանիքները դիտարկվում են իրեն վերագրված նոր գործառույթների ծիրում : Այսպիսի տիպիկ մի օրնակ է Գառնիի տաճարը, որը քրիստոնեության ընդունումից հետո օգտագործվում էր, որպես ամառանոց արքայական տան անդամների համար :: Ընդ որում կառույցի ֆունկցիոնալ նշանակության կտրուկ փոփոխությունը առաջ է բերել արտաքին և ներքին հարդարանքի փոփոխությունների անհրաժշտություն: Գառնիի տաճարի դեպքում քանդվել և հեռացվել է ցելլայի հարավային պատի մոտ տեղադրված կուռքի համար նախատեսված բեմախորշը, բեմի ստորին հատվածը գոտեվորող աստիճանը, հատակը ենթարկվել է ձևափոխման, ծածկվել է ջրահեռացման և այլ նպատակների համար կառուցված քառակուսի բերանով հորը, ծածկվել է տանիքի անցքը, որը նախատեսված էր բագինի վրա լույս ընկնելու համար և այլն : Այսպիսով հեթանոսական տաճարը` երկրպագության վայրից, վեր է ածվել քրիստոնեական մտածողությանն հարիր և քրիստոնյայի արժանապատվությանը չվիրավորող շքեղ ամառանոցային շինության:
Թ.Թորամանյանը հատակագծերի իր ներկայացրած աղյուսակում, Ք. ա. 5-րդ դարի եգիպտական մի տաճարի հատակագծի հիման վրա, հիմնավորելով տաճարի ճարտարապետական մտահաղացման գործառույթային նշանակությունը` դիտարկում էր նաև հասարակության դասային բաժանումը և նրանց դերակատարումները հատակագծի տարբեր հատվածների համար,այսինքն ցուցադրում է գործածական ճատարապետական տարածքի գործառույթային օգտագործման սկզբունքները, դրանով իսկ վերարտադրում հնագույն ճարտարապետներին առաջադրվող կարևոր խնդիրը, որը կարելի է բնութագրել նաև որպես հասարակական պահանջի բավարարում` ճարտարապետի կողմից: Ճարտարապետության մեջ այս խնդիրը, ի սկզբանե եղել է եղել է բոլոր հնագույն վարպետների համար կողմնորոշման սկզբունք: Այս մասին իրենց գրավոր հիշատակություններում անդրադարձել են նաև անտիկ և վերածննդի մեծագույն վարպետներ Վիտրուվիուսը և Պալլադիոն:
Ա.Սահինյանը Գառնիի տաճարի վերականգնան ամբողջ ընթացքում զուգահեռներ է փնտրել անտիկ աշխարհի տաճարների կառուցվածքային համամասնությունների մեջ, առավել ցայտուն ներկայացնելու համար Գառնիի տաճարի ճարտարապետական տարրերի համահունչ ներդաշնակությունը: Այս որոնումների ընթացքում նրա ուշադրությունն են գրավել Քասախի եռանավ եկեղեցին և Ասորական փաստագրական որմնաքանդակներում պահպանված` Վանի թագավորության խոշորագույն սրբավայրերից մեկի` Մուսասիրի տաճարի պատկերը:Մուսասիրի տաճարի հարթաքանդակում նա տեսնում է շինարարական և ճարտարապետական բազմաթիվ տարրեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ հունա-հռոմեական տաճարաշինությունն ունեցել է իր նախատիպերը: Իսկ Քասախի տաճարը իր յուրահատուկ ճարտարապետության արխայիկ տարրերով ու բնութագրերով, շատերի համոզմամբ նախաքրիստոնեական ճարտարապետության կնիքն է կրում: Հիրավի այս տաճարի զարդանախշերն անգամ` իրենց պարզ, անկաշկանդ լուծումներով, այդ են վկայում:
Թ. Թորամանյանը, Տորարսկին, Ա.Սահինյանը հիմնականում և մասնավորապես` Ա.Զարյանը, իտալացիներ ......... և այլոք, կարողացան հիմնավորել առաջին դարից սկսած մինչև մեր օրերը` հայոց ճարտարապետության ազգային բնութագրերը և ինքնատիպությունը, սակայն Ք.ա. առաջին հազարամյակի ճարտարապետության ազգային պատկանելության խնդիրը այսօր լուրջ քննարկումների առարկա է:
Վանի թագավորության և ընդհանրապես Հայկական Լեռնաշխարհում Ք.ա. առաջին հազարամյակում ճարտարապետության զարգացումների և վիճակի մասին բազմաթիվ հետազոտություններ են եղել և դեռ կլինեն: Խնդիրն այն է, որ չնայած հայտնաբերված ահռելի քանակությամբ հնագիտական նյութին Միջագետքում, Հայկական Լեռնաշխարհում, Մերձավոր Արևելքում, Փոքր Ասիայում, տաճարաշինության ճարտարապետության ընդհանուր բազմաթիվ գծերին և նմանության` չեն երևակված նախատիպերը, դասակարգված չեն ըստ ժամանակի, ոճի և ձևի, հայտնի չեն այդ ճարտարապետության ծագման վայրերը: Դասակարգման մինչ այսօր եղած փորձերը հիմնականում հանգում են տաճարների հատակագծային հորինվածքի ձևի վրա և ընդգրկուն ու ամբողջական չեն կարող լինել` թեկուզ և այն պատճառով, որ տաճարների հիմնապատերի, սյունաշարերի, ծածկի, կտուրների, առանձին դետալների, որմնանկարների և այլ մանրամասների մասին մեր տեղեկությունները սուղ են: Վանի թագավորության տաճարների ճարտարապետության մինչ այս գիտական խմբավորման, կամ կուզի` դասակարգման հիմքում, ընկած են տաճարների հատակագծային հորինվածքները: Վանի թագավորության տաճարները խմբավորում են երեք ձևերի հիմնավորմամբ:
Տաճարների առաջին խումբը, լայնական առանցքի վրա զարգացում ունեցող հատակագծային կառուցվածքով տաճարներն են, ինչպես օրինակ Արին Բերդի Խալդի աստծուն նվիրված տաճարը: Տիպաբանորեն սա նման է Միջագետքում լայն տարածում ունեցած տաճարներին, ինչպես օրինակ Էշնուննում` Աբուի, Ուպիի ,Բաբելոնի Իշտարի,Թելլ-Խալաֆեյի տաճարներին: Այս տիպի տաճարների բնութագրիչ առանձնահատկություններից են մուտքի դիմացի սյունազարդ, բաց դահլիճները` փայտե ծածկերով: Ճակատային պատի երկայնական շարունակությունը կազմող աբսիդը տաճարի ֆունկցիոնալ բաղկացուցիչն է եղել:
Տաճարների երկրորդ խումբը` երկայնական առանցքի ուղղությամբ զարգացում ունեցող, ուղղանկյուն հատակագծով տաճարներն են: Այս տիպի տաճարները ընդհանրապես մեծ տարածում են ունեցել Հին աշխարհում: Հետագայում, մեր կարծիքով, լակոնիկ երկրաչափական, սիմետրիկ գծագրությամբ այս ճարտարապետական հորինվածքի սկզբունքի վրա են զարգացել բազիլիկե տաճարների նախատիպերը: Այս տիպի բնորոշ օրինակ է Իուբշա աստծուն նվիրված, Ք. ա. 7-րդ դարում Արգիշտի առաջինի կողմից կառուցված Սուսիի տաճարը: Որոշ հեղինակներ այս տիպին են դասում նաև Մուսասիրի, կամ Արդինեյի տաճարը , սակայն իմ խորին համոզմամբ`Մուսասիրը, այս տիպի տաճարների հետ բազմաթիվ ընդհանրություններով հանդերձ նոր երևույթ էր Վանի ճարտարապետության մեջ: Ավելին, կարծում եմ, որ այն սկզբունքային ընդհանրություններ ունի նաև, ավելի ուշ ձևավորված, հելլենական օրդերային տաճարաշինկան ճարտարապետության հետ:
Տաճարների երրորդ տիպը քառակուսի հատակագծով ծիսական շինություններն են: Այս տիպի տաճարներ բացի Հայկական Լեռնաշխարհից, որքանով ինձ է հայտնի և ինչպես արձանագրում են հեղինակավոր աղբյուրները , ուրիշ որևէ տեղ չի պեղվել և գրանցվել: Վանի թագավորության տարածքում նմանատիպ բազմաթիվ տաճարների ավերակներ են հայտնաբերվել, որոնց հիմնապատերի պահպանված մի քանի շարքերը հնարավորություն են ընձեռնել վերարտադրել հատակագիծը, բայց վերակազմության համար գիտական հիմքերը բավարար չեն եղել նույնիսկ քիչ ,թե շատ, լավ պահպանված Այանիսի տաճարի դեպքում: Այս տիպի տաճարներից ամենատիպականը համարվում է Ալթին Թեփեյի տաճարը: Այս տիպին են պատկանում նաև Թոփրակ Կալեյի և Ազնաուր Թեփեյի տաճարները: Այս տիպի տաճարների հատակագծի ձևը հաճախ է օգտագործվել Վանի թագավորության ճարտարապետության մեջ` սյուների , բերդապարիսպների աշտարակների և այլ կառույցներում, որի հիման վրա էլ կարող ենք պնդել, որ այն զուտ տեղական ծագում ունի: Այլ կերպ ասած քառակուսի հատակագծով տաճարները կարելի է համարել ազգային ճարտարապետության օրինակներ Վանի թագավորության համար:

Մուսասիրի տաճարի մասին գրվել է բազմիցս: Փորձեր են արվել վերակազմության, որը չափազանց կարևոր է: Սակայն վերակազմության եղած օրինակները համոզիչ չեն, չնայած վերակազմողները տաճարի բաղադրիչները և եռաչափային ընդհանուր տեսքը վերականգնելու համար, հենվել են դասական ճարտարապետության սկզբունքների` Վիտրուվիուսի , Ալբերտիի, Պալլադիոյի գիտական վերլուծությունների վրա և ճարտարապետության հետագա զարգացումների ընթացքում ձեռք բերված փորձն են օգտագործել: Առանց տաճարի մնացորդների բազմակողմանի հետազոտության իսկապես դժվար է այսօր, ունենալով ընդհամենը պատկերը որմնաքանդակի տեսքով, որոշել, թե երկթեք կտուրը թաղածածկ է, թե փայտից, արխիտրավները քարից են թե ոչ:
Այստեղ փորձենք Մուսասիրի տաճարի վերակազմության փորձի շրջանակներում զուգահեռներ անցկացնել Վանի թագավորության պեղված, հետազոտված, վերականգնված տաճարների ճարտարապետական առանձնահատկությունների միջև: Եղած վերակազմության փորձերում օրդերների սյուները ներկայացված են կլոր, այնինչ այս դեպքում անհասկանալի է թե բարձրաքանդակում պատկերված սյունաշարի երկու անկյունային հենասյուների դրսահայաց նիստերին ինչպես են քանդակվել համակենտրոն շրջանագծերի սկզբունքով կառուցված պատկերները, եթե այսպիսի խորհրդանշանները միանշանակ մի հարթության վրա էին փորագրում:Կամ եթե դրանք սյան մաս կազմող որմնաքանդակ չեն, այլ ինչպես ընդունված էր Վանի թագավորություննում, նվիրաբերված պղնձակուռ, ծիսական վահաններ, ապա հարց է ծագում, թե սրանց ինչպես են հարմարացրել կոր մակերեսի վրա, որ անշարժ մնան: Մեր այս տեսակետը հիմնավորող փաստարկներ ենք տեսնում Մուսասիրի տաճարի գրեթե ժամանակակից` Այանիսի հետևողական պեղումների արդյունքում ավելի հավաքական տեսք ստացած, վերջերս Ա. Չիլինգիրօղլու և Մ. Սալվինիի հրատարակներում տեղ գտած ` տաճարի հատակագծի դիտարկումից: Այանիսի տաճարը տեղադրված է 30x30մ տարածք ունեցող սյունազարդ դահլիճի արևելյան մասում երկու սյուների արանքում: Սյուները` քառակուսի, անկյուններում քառանկյուն ցցվածքներով, 2,5x2,5մ չափեր ունեցող հիմքեր ունեն: Հիմքերի տեսքը և բարձրությունը հուշում է, որ մենք գործ ունենք ոչ թե խարսխի հետ, այլ հենց սյան, ընդ որում հիմնավորապես տարբերվող, ինչպես հուն-հռոմեական օրդերներից, այնպես էլ եգիպտական տաճարասյուներից:
Այն որ այս պատկերները խորհրդանիշեր են, կասկած չի հարուցում: Եթե հենվելու լինենք ավելի ուշ շրջանի պատկերների մեկնաբանությունների վրա, կարող ենք նույնիսկ ընդունել, որ այս բարձրաքանդակները խորհրդանշում են արեգակը: Հայկական Լեռնաշխարհում ամենից տարածված և բնականաբար առավել երկրպագված այս խորհրդանիշը, քրմերի կողմից հազիվ թե թույլատրվեր կամայականորեն փոփոխել, ձևափոխել` մանավանդ Մայր տաճարի ճակատային մասում:Իսկ կոր մակերևույթի վրա փորագրված պատկերը արդեն խեղաթյուրում է խորհրդանշանը: Հավանականությունը, որ սյունաշարի սյուները կտրվածքում ունեցել են քառանկյուն տեսք, ավելի մեծ է, քան կլորը: Մինչդասական ճարտարապետության փուլում, քարի հարթ, հղկված մակերեսները օգտագործել են տարբեր պատկերներ և խորհրդանիշեր փորագրելու, կամ քարածեծ անելով պատկեր ստանալու համար (պետրոգլիֆներ, իծագրեր, ժայռապատկերներ,մասնավորապես նաև վիշապների, մեգալիթների լայն մակերեսներին` խորաքանդակներ ու բարձրաքանդակներ): Այս բավականին տարածված սովորույթը և Մուսասիրի տաճարի սյունաշարի ու ճակատային պատի վրա եղած հարթ մակերսները գայթակղիչ էին հնագույն արվեստագետների և ճարտարապետների համար և հոգեբանորեն պարտադրում էին գեղագիտական միջամտություն: Սակայն կրոնական գործառույթ իրականացնող ճարտարապետական համալիրը գեղարվեստական մանրամասներով հարստացնելու համար, միշտ էլ գործել են սկզբունքներ և արգելքներ, այսինքն որևէ մեկը չեր կարող կամայականորեն խեղաթյուրել արեգակի խորհրդանշական պատկերը, որը բազմաթիվ մեզ հասած օրինակներում, հարթաչափային է:
Սարգոն երկրորդի կողմից Ք.ա. 714 թվականին Արդինիի, կամ Մուսասիրի ավերումից հետո, ըստ արձանագրության, ավարառուները, աստվածներին նվիրված մի քանի տասնյակ վահաններ են պոկել տաճարի պատերից ու յուրացրել:
Սյուների քառակուսի լինելու տարբերակը մեզ ավելի համոզիչ է թվում մի շարք այլ պատճառներով: Այս տեսակետի օգտին դիտարկենք մի քանի փաստարկներ ևս: Վանի թագավորության հուշարձանների համակողմանի ուսումնասիրությունը չի երևակել գեթ մեկ ճարտարապետական հուշարձան, անկախ նրա չափերից, գործառնությունից, տեղադիրքից, որ հատակագծային ճարտարապետական մտահաղացման մեջ ունենա կլորավուն, կամ նույնիսկ լծորդված հատակագծային կառուցվածք: Բոլոր հայտնի ճարտարապետական հուշարձանների` տաճարների, դամբարանների,մենհիրների, ստելլաների հատակագծերը` աչքի են ընկնում ընդգծված ուղիղ անկյուններով:Նույնիսկ բագինների, ստելլաների որմնախորշերը ուղղանկյուն ձևերով են բնութագրվում:Ուղղանկյուն և քառակուսի ձևաչափերը գերակայող են նաև վաղ քրիստոնեական շրջանի հուշարձանների հատակագծային հորինվածքներում, ինչպես նաև բնորոշ են քարակոթողներին և նրանց բազմաստրճան պատվանդաններին:
Եթե դիտարկելու լինենք Հայկական Լեռնաշխարհի ամենահին ճարտարապետության նմուշները Գյոբեկլի Թեփեում,որտեղ սյունաշարը տեղադրված է շրջանաձև հատակագծով` կնկատենք նույն սկզբունքները սյուների ձևի ընտրության հարցում: Այստեղ սյուները ունեն խորանարդի տեսք, որոնց հարթեցված մակերեսները դրվագված են, ներկայացնելով առյուծի, ցուլի, վարազի, գայլի, աղվեսի, թռչունների, օձերի ուռուցիկ պատկերներ և խորհրդանիշեր, որոնք վերածանված չեն: Կլորավուն, եռաչափային լծորդված ձևերը նախաքրիստոնեական ճարտարապետական հուշարձանների մաս կազմող բաղադրիչներում հազվագյուտ են :

Մուսասիրի տաճարի սյուների կառուցման համար օգտագործված նյութը քարն է: Այս եզրակացությանն ենք գալիս հիմնականում սյուների մասնատված և կտորներից բաղկացած լինելու հանգամանքից ելնելով: Տրամաբանական չէ սյուները հավաքել փայտի կտրտված չորսուներից: Սյուների վրա երևացող գոտևորող ելուստները, երկու սալաքարերի արանքում տեղադրված քարեղեն միջանկյալ շարվածք է` հավանաբար մեկ ամբողջական սալաքարից , որը նաև վերևի և ներքևի շարվածքի իրար հետ կապելու դերակատարում ունի: Հնարավոր է, որ սյուների հատվածները որոշ տեղերում ամբողջական ժայռից տաշված չլինի, այլ բաղկացած լինի մի քանի կտորներից: : Այս դեպքում միջանկյալ կապակցող սալաքարի դերը բավականին մեծ պիտի լինի:Եթե պատկերացնենք, կապակցող սալի երկու հորիզոնական հարթությունները որոշակի խորությամբ փորվածքով, իսկ եզրերը հավասար լայնությամբ և բարձրությամբ <<գոտիով>> ապա փորվածքը իր մեջ առնելով սյունաշարվածքի վերևի և ներքևի քարերը, նրանց կայունություն կհաղորդի և կուղղորդի սյան առանցքի ուղղությամբ :
Տաճարի սյուները հնարավոր չէ նույնացնել հունա-հռոմեական օրդերների, կամ եգիպտական սյուների բազմաթիվ ձևերից, որևէ մեկին: Մուսասիրի տաճարի սյուները ուղղակի կանգնած են ստերիոբատեսի վրա առանց խարիսխների, սյուների հիմքի և վերին` խոյակային մասի տրամագծերը նույնն են, եթե ենթադրենք, որ իրականում, այսինքն 9-րդ դարում Ք. ա. սյունաշարեր են եղել ցելլայի չորս բոլոր,ապա պայմանականորեն ընդունելով, որ մենք գործ ունենք հեքսաստիլ պերիպտերոս տիպի հունական տաճարի հետ, կարելի կլիներ երկու կողային օրդերների սյուների քանակը գուշակել: Սակայն չունենալով այս ենթադրությունը վկայող փաստարկներ` վերականգնման, կամ վերակազմության համար, թերևս, անհրաժեշտ կլինի քննարկման առաջարկել մի քանի հնարավոր տարբերակներ :
Մուսասիրի տաճարի բազմաթիվ այլ բաղադրիչների և մանրամասների, այդ թվում աստիճանների առկայության, աստիճանների քանակի, կտուրի թաղածածկ,թե տախտակամած լինելու, տանիքի երկթեք կառուցվածքում օգտագործած նյութը, պատերի վրայի զարդանախշերը բարձրաքանդակներ են, թե դրվագված պղնձե վահաններ:Այս, և այլ հարցերի վերածանման դեպքում տեսականորեն հնարավոր է, մի քանի հնարավոր տարբերակով վերակազմել Հայաստանի հնագույն տաճարներից, ճարտարապետական տեսանկյունից ամենակոնցեպտուալ հորինվածքով կերտված կառույցը:
Այս խնդիրը մենք կարևորում ենք այն առումով, որ ցանկացած հետազոտող, կամ հետազոտողների խումբ,ստիպված է լինելու համեմատել, համադրել,մեկնաբանել և համոզել իր տարբերակի նախագծային հորինվածքի իրատեսական լինելը, իսկ դա առայժմ այն եզակի հնարավորություններից է, երբ ապացույցները ակամայից թելադրելու են նաև Հայ ճարտարապետության զարգացման ամբողջ անցած ճանապարհի ընդհանրական մեկնաբանության, ինչու չէ, նաև այդ հիմքի վրա ազգային ճարտարապետության կոնցեպտուալ տեսության մշակման գործընթացների ռազմավարությունը:



- - - - - - - - -
1. Մեր այս նյութի քննարկման ժամանակային տիրույթը ընդգրկում է հասարակական միավորումների կազմավորումից մինչև ուշ միջնադարը: Գլոբալիզացիայի գործընթացները, որոնք զարգացած գիտության, տեխնոլոգիաների արդյունք են և համաշխարհային ընդհանուր մշակույթային դաշտ ստեղծելու միտվածություն ունեն մեր վերլուծությունների հետ առնչությունը մասնակի է: Այստեղ բերված բոլոր վերլուծությունները վերաբերվում են հասարակության նախաարդյունաբերական շրջանին: Տես <<Գլոբալիզացիայի հակասությունները>> էջ 20-ից36

2. Հայոց պատմության և հայ ժողովրդի ծագման հարցերի նկատմամբ 19-րդ դարի երկրորդ կեսին ակադեմիական Եվրոպան միանգամից և բուռն գիտական հետաքրքրություն սկսեց ցուցաբերել:Այս երևույթը ավելի քան գովելի կլիներ, եթե գիտնականները, այդ թվում և հայ մտավորականները նախատրամադրվածություն չունենային բոլոր տիպի գիտական մեկնաբանությունների համար մեկնակետ դարձնել հայերի եկվոր լինելու անհեթեթ վարկածը: Այս վարկածի և սրա հիման վրա գիտականորեն շարադրված հարյուրավոր անհեթեթ եզրակացությունները, որոնք իրենց հերթին նոր ավելի անհեթեթ տեսությությունների համար պարարտ հող էին ստեղծում` հայագիտության բնականոն զարգացումները կասեցրին չափազանց երկար ժամանակ: Հենվելով նախապատմիչ Հերոդոտոսի ,,Պատմություն” քերթվածքի յոթերորդ գրքի 73-րդ գլխի տեղեկությունների վրա, գիտնականների մի ամբողջ աստղաբույլ` Լեհման-Հաուպտ, Մորգան, Դելիշ, Կիպերտ, Քրեյշմեր, Մյուլլեր, Թամաշեկ, Հրոզնի, Մարկվերտ և այլոք, մեկի մյուսից առաջ անցնելով, հիմնվելով չափազանց աղքատ գիտական նյութի վրա, հրաշալի տրամաբանությամբ,բայց մեկը մյուսից խախուտ, մեռլածին տեսություններ էին վերարտադրում: Կրեշմերը որպես ,,արմեն,, անվան կողքին, ,,հայ,, ինքնանվանման բացատրություն, հայտարարում է, որ մինչև արմենների գալը և Հայաստան պետության ստեղծումը` Հայկական Լեռնաշխարհում, Ուրարտուից առաջ ապրել են հայասա ոչ-հնդեվրոպական ցեղը, կամ պարզապես` հայերը, որոնցից էլ արմենները սեփականացրել են այդ ինքնանվանումը : Տես` ,,Der nationale Name der Armenier Haikh’’ Anzeiger der Akademie der Wissensschaften in Wien,philos-hist.Klasse,No1-7,1932.: Այս ամենը իսկապես ծիծաղելի կլիներ, եթե այդքան ցինիկ և վտանգավոր չլիներ ոչ միայն Հայոց Պատմության և հայագիտության համար: Բանը հասավ նրան, որ Գելցերը, Պատմահայր Խորենացու սքանչելի գործը համարել է անհաջող հորինվածքներ և <<գիտական կարկատաններ>>`տես` ,,Համառոտ պատմութիւն հայոց,, Վիեննա.1880.էջ 5: Սրանցից հետ չէին մնում հայ պատմաբաններ Խալաթյանցը, Գարագաշյանը և ուրիշները: Մանանդյանը, hայերի եկվոր լինելու վերաբերյալ վակածին իր զորակցությունը հիմնավորելու համար հղում է կատարում Մարկվերտին, վերջինս անհավատալի ճարպկություն էր դրսեվորել` երկու կասկածելի փռուգիական բառ հայտնաբերելով, և ապա մեծ ջանասիրությամբ գրաբարյան երկու բառերի հետ նույնացնելու անվարան փորձից հետո հայտարարելով իր դատավճիռը`քանի որ այս երկու բառերը գրեթե նման են, ուրեմն այս այս բառերով խոսացած ժողովուրդները իրար կողքի ապրած կլինեն,ուրեմն հայերը եկվոր են,Հայաստան են գաղթել Փռուգիայից: Տես` J.Markward ,,Le berceau des Armeniens’’ Revue des Edudes armeniens, t.7,fasc.2, 1928.Paris.p.211-232: Ինչպես տեսնում ենք, հայագետները կարողացել են տասնյակ տարիներ շարունակ սև կատու բռնել մութ սենյակում,որտեղ երբեք և որև գույնի կատու չի եղել:

3. Այս առումով հատկանշական է Ա.Մովսիսյսանի հետազոտությունները` նախամաշտոցյան Հայաստանում`այլ երկրներում,այլ ժողովրդների կողմից ստեղծված գրային համակարգերի լայնածավալ գործածության վերաբերյալ բերված բազմաթիվ փաստարկները: Տես <<Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը>> ԵՊՀ հրատ. 2003 Երևան

4. Սարգոն Բ-ի կողմից ավերված Մուսասիրի մեզ հասած հարթաքանդակ պատկերի, նույնիսկ հպանցիկ դիտարկումը, ի հայտ է բերում Գառնիի տաճարի ճարտարապետական բաղադրիչների միջև բազմաթիվ կոնցեպտուալ նմանություններ, որոնք չեն կարող պատահական լինել: Այստեղից ամենևին չի կարելի սխալ եզրակացություն կատարել, պնդելով թե սա նույն մշակույթն է, սակայն կարելի է վստահորեն ասել որ այս երկու հուշարձանների հնագույն նախատիպը հաստատ նույնն է եղել: Այսինքն այս երկու հուշարձանները, նախամշակութային նույն հիմքով, ընդհանուր հոգևոր, ներհայեցողական միջավայրի տարբեր զարգացումների որոշակի փուլի, յուրօրինակ և ավարտուն նյութական դրսևորումներն են: Բնական է, որ այս և նման հուշարձանների առկայությունը, զարգացման տարբեր ճանապարհներ անցած և կատարելապես ձևավորված մշակութային միջավայրերում, չի կարող խաթարել մյուս մշակույթի տարրերի ֆունկցիոնալ ներդաշնակությունը:

5. ԱՄՆ Յելի համալսարանի պրոֆեսոր Է.Հանթինգտոնը դեռևս 1945թ. ,,Քաղաքակրթության շարժիչ ուժը” գրքում կարևոր նշում է կատարում ,,Հիմնականում կարելի է ասել, որ քաղաքակրթությունը սկսում է այն պահից, երբ անցում է տեղի ունենում գյուղական տնտեսության,նստակյաց կյանքի, ներդրվում են կառավարման որոշակի համակարգեր և գիր են ձեռք բերում,,:

Մշակույթը,որը ի հայտ եկավ մարդկային առաջին պարզունակ համայքների կազմավորմանը զուգընթաց, քաղաքակրթության ծագման պահից դառնում է կարևորագույն հասարակական արժեք և զարգացման հիմնական կողմնորոշիչ:Նախաստեղծ մշակույթի որոշ տարրեր բավական կենսունակ և երկարակյաց են: Նախաստեղծ մշակույթը` կրող ժողովրդին, համամարդկային քաղաքակրթության արժեքների ընդունման, յուրացման և կիրառման հիմնական կողմնորոշիչն է հանդիսանում այնքան ժամանակ, քանի դեռ այդ մշակույթային արժեքները կրող ժողովուրդը ապրում է հարազատ բիոտոպում:Ապրելու վայրի պայմանների և բնական գործոնների կտրուկ ու արմատական փոփոխությունները, կամ նախաստեղծ մշակույթը կրող ժողովրդի արտագաղթը ` ծննդավայր հանդիսացող բիոտոպից հիմնավորապես տարբերվող մեկ այլ բիոտոպ` հիմնավորապես թուլացնում է նախաստեղծ մշակույթի ազդեցությունը:

.Այս առումով անգնահատելի են Թ.Թորամանյանի գիտական հետազոտությունները (,,Հայկական ճարտարապետություն,,հԲ;ՀՍՍՌ ԳԱ 1948; Երևան):Մեծ գիտնականը գերազանց գործիմացությամբ, առանց ավելորդաբանությունների, մատչելի լեզվով, եգիպտական, հունական, հռոմեական, պարսկական և այլ քաղաքակրթությունների տաճարաշինական ճարտարապետությունը և ոճերը համադրելով և վերլուծելով (էջ10-14), հիմնավորում է դրանց ծագման, զարգացման, գործածականության սկզբունքներն ու պատճառները:Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ վերլուծությունների հիմքում դնելով կառույցների ֆունկցիոնալությունը,նա ավելի համոզիչ է դարձնում իր տեսակետը (Պատկեր 1):Խոսելով քրիստոնեական տաճարների մասին նա իրավացիորեն կանգ է առնում եբրայական տաճարաշինության կառուցվածքային, ոճական, գործառույթային առանձնահատկությունների վրա,քանի որ, ինչպես ինքն է պնդում,<<…համեմատաբար ավելի մեծ ներգործություն ունեցան քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևին վրա ս. գրոց մեջ ավանդական ծեսերու և պաշտամուքներու միջոցավ:>> (էջ 14): Ապա մեկնաբանելով հրեից նյութապաշտական և ոչ երկնային կրոնի բացասական ազդեցությունը արվեստի, ճարտարապետության և ընդհանրապես մշակույթի զարգացման վրա`գրում է.<<Մովսեսի վարդապետության մեջ տեղ չունեցավ հոգվո անմահությունը…Այս վարդապետության հետևանոք այնքան զարգացավ ագահությունը և ընչաքաղցությունը հրեից մեջ, որ մինչև քրիստոնեության ծամանակՊաղեստինը` սեփականության կռիվներու պատճառով մեծ արյունահեղության ասպարեզ դարձավ: Ոչ արվեստ և ոչ գիտություն չզարգացան այնտեղ,այնպես որ Սողոմոն երբ իր հռչակավոր տաճարին շինության ձեռնարկեց, ստիպվեցավ Փյունիկիայեն բերել տալ թե’ ճարտարապետ և թե’ արհեստավոր:>>(էջ 15):Այնուհետև Թ.Թորամանյանը խոսելով Հայկական ճարտարապետության փոխազդեցության հարցերի շուրջը, վկայելով օտար մի շարք գիտնականների` Լայարդ, Շուազի, Ստրչիգովսկի, Դիել, որպես բյուզանդական քրիստոնեական ճարտարապետության նախատիպ մատնանշում է հայկական ճարտարապետությունը( էջ 25):
Ա. Տեր-Ղևոնդյանը ուղակիորեն չափազանցություն համարելով պատմիչ Ագաթանգեղոսի վկայությունները նախաքրիստոնեական տաճարների ավերման մասին,վկայակոչելով Ա. Սահինյանին և Բ.Առաքելյանին,վստահորեն պնդում է,որ նախաքրիստոնեական ճարտարապետական մշակույթը ժառանգաբար փոխանցվել է քրիստոնեականին ,,…Դ-Ե դարերի հայկական ճարտարապետությունը շատ բան ժառանգեց հեթանոսական ճարտարապետությունից … Բանն այն է,որ քանդում էին մեհյանների բագինները (զոհասեղան, արձան),իսկ շնքերը վերածվում էին եկեղեցիների:>>:Տես`<<Հայոց Պատմություն>> Ագաթանգեղոս,ԵՊՀ 1983,Երևան, էջ 517-518:
Ագաթանգեղոսի վկայություններին պետք է շատ զգույշ անդրադառնալ,քանի որ նրա ,,Հայոց Պատմությունը,, ավելի շուտ քաղաքական միտվածություն ունեցող, քան պատմական բացարձակ ճշմարտություններ պարունակող գործ է,սակայն ուրիշ ժամանակագրի և այլ սկզբնաղբյուրի բացակայության պատճառով,ստիպված ենք բավարարվել եղածով(Հեղ.)
.Ժամանակագրությունը վերածանելու դժվարություննեի մասին խոսելիս, նա բողոքելով խոսում է Սբ. Գրքի ստեղծման ժամանակ հրեաների կողմնակալ մոտեցման մասին <<…Մանավանդ որ Ս. Գիրքը յուայիններին զատելով իբր իր սեփական ազգ`մյուսներին լքեց, իբրև առհամարելի և իր կողմից նշանակվելու անարժան:>>,և ապա իբրև իսկական գիտական այր, միայն անկողմնակալ և հավաստի տեղեկությունները շարադրելու իր հաստատակամությունը հավաստելով` շարունակում է. << Սրանից սկսելով մենք կճառենք, որքան կարողություն ունենք, ինչպես որ հավաստի գտանք հին պատմությունների մեջ, որոնք ըստ մեզ կատարելապես ճշմարիտ են: Իսկ դո, ով ուշիմ ընթերցող, նայիր այս երեք ցեղերի շարքի հավասարությանը մինչև Աբրահամ,Նինոս և Արամ և զարմացիր:>> Մ. Խորենացի <<Հայոց պատմություն>> թարգ. Ստ. Մալխասյանի,Հայաստան 1990 Երևան, էջ 14 (Գիրք 1, գլուխ Ե)
.Ա. Սահինյանը <<Ակնարկներ հայ ճարտարապետության պատմության>>ՀԽՍՀ ԳԱ. 1964. Երևան գրքի նախաբանում, հետևողականորեն ներկայացնում է հայ ճարտարապետության պատմագրության զարգացման համառոտ պատմությունը:Տես` էջ7-20 :
.Բիոտոպը օրգանիզմների ապրելու վայրն է:Ապրելու միջավայրի նշանակությունը օրգանիզմների տեսականու և վարքի ձևավորման գործում առաջինը նկատել և նկարագրել է Արիստոտելը (Аристотель ”История животных”. изд.ПГГУ,1996. М.):Ամերիկացի Չ. Էլտոնը (Elton Ch.”Animal ecology,,Sid&Jack.1927.N.Y.,L.) 1958թ. իր‘’Ecological niche,, հոդվածում գրում է <<…եկվորը ցանկացած հնարավոր միջոցներով ճանապարհ է հարթում բնական բարդ համակարգում տեղավորվելու համար…կարճ ասած նա հանդիպում է լուրջ էկոլոգիական դիմադրության>>,իսկ մեկ այլ ամերիկացի բնագետ`Ջ.Գրինելլը(Grinnell J.,,The niche-relationships of the California thrusher” ,,Auk,,1917 Vol.34) <<…միևնույն կենսատարածքում,ժամանակային երկար տիրույթում, չեն կարող լինել օրգանիզմների երկու տարբեր տեսակներ,որոնք միաժամանակ զբաղեցնեն բացարձակապես նույնական էկոխորշ…>>: Բնական համակարգերի համար կատարված այս հետազոտությունները, հիմականում, կիրառելի են մարդկային հասարակության ամբողջ պատմական զարգացման համար` մինչև հետարդյունաբերական շրջանը:
.Տես`<<Գլոբալիզացիայի հակասությունները>>Զանգակ.2003.Երևան.էջ26-32 <<Բնական և մարդածին էկոհամակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները>>Ս.Մ.Շահինյան ,,Հայաստանի էկոլոգիական հանդես,, 2. Զանգակ 2003 Երևան.` էջ152-160;
. Այսօր դժվար է գտնել զուտ մոնղոլական հետքը `ռուսական ,կամ թուքականը` եգիպտական ու արաբական մյուս ժողովրդների մշակույթում,չնայած օտարների լծի տակ հարուրամյակներ բռնադատված լինելուն:Ավելին` այսորվա Թուրքիայում ձևավորված թուրքերը իրենց ձեռք բերովի, սինթետիկ,<<կոնգլոմերատ>> մշակույթով, խորապես տարբերվում են Ալթայի երկրամասի բնիկներից,որը վերջինների նախահայրենիքն էր:
.Այստեղ տեղին է հիշատակել Թորամանյանի տեսակետը այսպես կոչված <<արաբական ազդեցության >> մասին:Նա գրում է` ,,…արաբական զորեղ ազդեցությու կուզեն տեսնել ոմանք: Սակայն իմ կողմանե դժվար է համաձայնել այդ կարծիքին,Ը դարեն ի վեր Հայաստանը ողողող արաբ ժողովուրդը ինչու պիտի սպասեր մինչ ԺԲ-ԺԳ դարերը իր արվեստով Հաըաստանի վրա ներգործելու համար:…Արաբները չէին, որ արվեստ ստեղծեցին, այլ իրենց գրաված յուրաքանչյուր երկրներուն բնիկ ժողովրդները ստեղծեցին տիրող տարրին հարմար, և այդ պատճառով ալ Սպանիա,Թունիս,Ալժիր,Սյուրիա,Պարսկաստան և Հայաստան, յուրաքանչյուր ըստ տեղական պայմաններու և սեփական ճաշակի, իրարմե մեծապես զանազանող արաբական ոճեր ստեղծեցին : Տես`<<Հայկական ճարտարապետություն,,հԲ; էջ30.
. Гамкрелидзе Т. В., Иванов В. В.,,Индоевропейский язык и индоевропейцы’ т.1-2 Тб.1981 David Wengrow. .”The Archaeology of Early Egypt”. Cambridge Univesrity Press. 2006. Cambridge; p.13-30; ’’Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեստան”Հովիկ Ներսիսյան;Գլենդել.2006,Լոս Անջելոս, Shahinyan S. M. ,,Global changes of environment and the great migrotion of people from Asia Minor at the end of the Quaternary period’’ WAC-6 World Arckeological Congress 2008. Dublin’’p.300. ,,ARCHITECTURAL PARTICULARS OF STONE-DOOR CAVES AND EXAMPLES OF THEIR USE IN PREHISTORIC IRELAND,, SAMVEL M. SHAHINYAN. UIS 15 Congrss 2009 Texas.USA
. Այս երևույթի վառ ապացույցը հայկական բազմաթիվ գաղթոջախներն են Եվրոպայում,Ասիայում,Հյս. Աֆրիկայում,Հրվ. և Հյս. Ամերիկաներում,Ավստրալիայում,իրենց եկեղեցիներով և դպրոցներով::Այս մասին շատերն են անդրադարձել` սկսած Քսենոֆոնից և Հերոդոտոսից մինչև մերօրյա հետազոտողները:Այս առումով անցած դարասկզբին հետաքրքիր տեսակետներ է հայտնել Լոուրենս Արաբացին,տես` "Armenians Are Impossible” An Interview with Lawrence of Arabia, ” Outlook and Independent” October 14, 1931, pp. 203, 223. ; տես նաև`,,Մարդու իրավունքների մեկնաբանուններն ու տեղայնացման խնդիրները էթնոգենեզի և գլոբալ գործընթացների տեսանկյունից” Ս. Շահինյան,Ա. Շահինյան,,,Մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնահարցեր”<<Լինգվա>> 2004 Երևան, էջ54-59:
. История Древнего Востока. В 2-ух т. ,,Восточная Литература’’ 1988 Москва
. ,,... Весма вероятно даже, что население в течение всего 2-ого тысячалетия до нашей эры было (если не считать Ашшура) этнический сравнительно однародным на всем пространстве от Аррапхи до современной Армении и Южной Грузии, а может быть, и до Кавказского хребта.”Տես` ,, История Древнего Востока. 2 т. гл.1.9 ст.90
. ,, История Древнего Востока. 2 т. гл.1.10 ст.106
. ,, История Древнего Востока. 2 т. гл.1.10 ст.107 Դյակոնովը այստեղ ինքն իրեն գերազանցում է: Չնայած այն բանին, որ անընդհատ, տեղին անտեղի նշում է, որ հայ ազգը դեռ 1500 տարի հետո պիտի կազմավորվի, հայտարարում է, ,,...Арме-армине, как палагают,происхвдит арамейское обозначение армянского народа”
. ,, История Древнего Востока.1- 2 т.
. Language-tree divergence times support the Anatolian theori of Indo-European origin. Russel D. Gray& Quentin D. Atkinson.NATURE|VOL.426|27november2003|www.natur.com/natur
. Բավական է նշել 2006-2008թթ. Քարատակի այրի(Վայք.Նորավանքի կամրջի մոտ):Կալիֆորնիայի համալսարանում հայտնաբերված խաղողի ու գտածոների մնացորդների հիման վրա հնավայրի տարիքը գնահատվել է Ք.ա.4070-3970թ(հնագետ Բորիս ) և Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան հատվածում կատարված (հնագետ Հակոբ Սիմոնյան ) պեղումների արդյունքները : կիսատ է…
. Հենապատերի և պատերի ամրության ու կայունության համար թեթև լցանյութի,այդ թվում փքեցրած վանակատի կիրառման տեխնոլոգիաները: Կրաշաղախի օգտագործման եղանակները, որոնք ապահովում են ժամանակի ընթացքում, բնական քիմիական ճանապարհով կրի վերածվելը կրաքարի, որի շնորհիվ կառույցը ձեռք է բերում ամրություն և դառնում միաձույլ:Տեղական բնական շինանյութի ադսորբցիոն, ջրամերժ և ջրաթափանց հատկությունների օգտագործման բազմաթիվ օրի նակները քրիստոնեական շրջանի հայկական ճարտարապետության մեջ:Տեխնոլոգիական բազմաթիվ այլ հնարքների մասին, որոնց ներդրումը ապահովել է ճարտարապետական հուշարձանների ամրությունն ու երկարակեցությունը:
. Տես`,,Հայաստանի քարանձավները” հ.Ա; Ս.Մ.Շահինյան; Զանգակ.2005.Երևան
. Նման քարե դռնով գաղտնուղի կա Դաշտադեմի միջնաբերդում(Պատկեր 12),քարե դռներ`Ոսկեհատի և Փարփիի Ծիրանավոր (Պատկեր 13) եկեղեցիների աշտարակաձև պաշպանական կցակառույցի մուտքերին,Ամբերդի միջնաբերդի մուտքին, իսկ Ավանի 6-րդ դարի եկեղեցու բակում անփութորեն ընկած քարե դուռը հավանաբար նրա հյուսիսային պատի վրա գտնվող փոքր մուտք գոցելու նպատակով է օգտագործվել:
. Տես` Shahinyan S. M. ,,Global changes of environment and the great migrotion of people from Asia Minor at the end of the Quaternary period’’ WAC-6 World Arckeological Congress 2008. Dublin’’p.300. Shahinyan S. M.;Gevorgyan A.A., ,,Cave dwellings vith Stone Doors”10 Interational Congress of Speleology.V2; 1989.Budapest;p.440-442; Shahinyan S. M. ,,About the seismic stability of ancient engenering constructions”14UIS Congress,V2;Hellas,Kalamos 2005,p.647-648
.Տես` http://members.tripod.com/Menhirs/dolmen.html http:// dolmen1.free.fr/oc/ lozere_ html http://members.tripod.com/Menhirs/crwmiech.html
. Տես` Shahinyan S. M.,,Architectural particulars of Stone-Door Caves and examples of their use in prehistoric Ireland”, UIS 15 Congress,2009; Shahinyan S. M. Stepanyan O.,,The impact of changings ecological and public environments for Architecture of Anthropogenic caves and underground constructions”.UIS 15 Congress,2009.USA;USA Shahinyan S. M.,,Architectural particulars of Stone-Door Caves and examples of their use in prehistoric Ireland”,ՀՇՏ.2(138).2009.Երևան
. Այս վայրը պետք չէ շփոթել Եգիպտոսի Քառնաքի հետ: Մեր նշած վայրը Ֆրանսիայի Բրետոն երկրամասում է: Տես` http://members.tripod.com/Menhirs/dolmen.html:
. Այս հուշարձանները համեմատաբար լայն ճանաչում ունեն շնորհիվ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն բազմաթիվ հրատարակումների: Քառակողմ այս հուշարձանների առանձնահատկություններից են չորս երկարուկ, սեղանաձև, հավասար նիստերը ,որոնք զարդարված են որմնաքանդակներով և տեղադրվում էին պատվանդանի վրա: Պատվանդանը լինում է քառակուսի մի կտորից, կամ քառակուսի հատակագծով բազմաստիճանանոց`մեկից հինգ հարթությամբ: Հանդիպում են նաև յոթ աստճան ունեցող պատվանդաններ, ընդ որում աստիճանները բարձր են` բարձրությունն ու խորությունները հավասար:
. Ամերիկյան գիտնականները երկար ժամանակ հակված էին Հոլոցենի ներքին սահմանը ընդունել հալոցքից հետո կլիմայական ամենաբարձր օպտիմումի շրջանը, այսինքն 6000-6500 տարի առաջ: Տես`М.И. Нейштат ,,Голоцен” 1978. М. Введение ст.5
.Այս տարեթվերը որոշվել են Հոլոցենին նվրիված առաջին գիտաժողովում` 1967թվականին, Լեհաստանում մինչ այդ տեղի ունեցած Չորրորդականին նվիրված 4-րդ կոնգրեսի INQUA ընդունած սկզբունքների հիման վրա : Բազմաթիվ հիմքեր կան , այդ թվում և ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը, որպեսզի առաջարկված թվագրումներին ամբողջապես վստահենք և բացարձակ գնահատական տանք , սակայն համոզված եմ, որ ավելի ազնիվ հիմքերի բացակայության պատճառով ստիպված ենք բավարարվել եղածով: նքների հիման վրա
. Արևելա-Սիբիրական հարթավայրի համար դա հավանաբար տեղի է ունեցել 9400-9500 տարի առաջ, եթե համարենք որ մեզ հայտնի ամենաերկար ապրած վերջին մամոնտները սատկեցին այդ ժամանակ: Բացարձակ տարիքը`C14 մեթոդով, մամոնտների մնացորդների փափուկ հյուսվածքների և ստամոքսում չմարսված բուսական մնացորդների հետազոտման ճանապարհով գնահատվել է ՍՍՀՄ ԳԱ Մոսկվայի գեոքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտում, ակադեմիկոս Ա. Վ. Տրոֆիմովի ղեկավարությամբ 1954 և ՄՊՀ գիտնականների կողմից 1960, 1968,1972թթ.
. Հայոց Միջագետք; Hayoc Mijagetk’,hАйоц Миджагетк’;Հայկական միջագետք, Հյուսիսային Միջագետք,-Երկրամաս, նահանգ Միջագետքում, նրա հս-արմ. կողմում: Ընդգրկում էր Մասիուս լ-ան հր, մասմբ հս շրջանները Եփրատ գետի ձախ կողմում: Հս-ից սահմանակից էր Ծոփք ևԱղձնիք աշխ-ներին, հր-ից Ասորական Միջագետքին, արմ-ից Կոմագենեին, հր-արլ-ից Ադիաբենին: Ունի արգավանդ հողատարածություններ, որոնք ոռոքվում են Եփրատի, Տիգրիսի ու նրանց վտակների ջրերով: ՀՄ հայտնի էր խաղողի, տեսակ-տեսակ պտուղների, բամբակի, ու հացահատիկի մշակությամբ, փոշոր ու մանր անասնապահությամբ ու ձիաբուծությամբ: Հնում երկրամասի տարածքում եղել են նաև անտառներ: Ոմանք ՀՄ նույնացնում են Աղնձիքի և Չորրորդ Հայքի հր գավառների հետ, որ անընդունելի է: ՀՄ հնագույն ժամանակներից մտնում էր Մեծ Հայքի կազմի մեջ: 37 թ. մ.թ.ա. ՀՄ չնայած Մեծ Հայքից անջատվեց, բայց նրա հս գավառները մնացին Ծոփքի և Աղնձիքի կազմում:Թուրքական տիրապետության շրջ-ում երկրամասի տարածքը բաժանված էր Ուրֆայի, Ռաքքայի, Բիրեջիկի, Մոսուլի, Մարդինի և այլ շրջ-ների, որոնցում ապրող հայերը զանգվածաբար կոտորվեցին,կամ տարագրվեցին 1915-20 թթ: ,, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան”հ.3.ԵՊՀ1991,Երևան.էջ 342-343(Dictionari of toponimy of A8menia and adjacent teretories.YSU.1991.Yerevan RA)
. Տես` հնագետ Կլաուս Շմիտդի (Klaus Schmidt) Գյոբեկլի-Թեփեում կատարած պեղումների արդյունքների արձագանքները ինտերնետում`www.forteantimes.com http://www.smithsonianmag.com/history-archaeology/gobekli-tepe.html http://www.dainst.org/index http://forum.zaural.ru/index.php?action=profile;u=578;sa=sho
. Տես`Закиев Х. Я.,,Плейстоцен” РГУ 1969 Ростов на/Д ст.46-61,72-80.
. Փորձաքննությունը իրականացվել է ՀՀ ԳԱԱ դատա-փորձագիտական գիտահետազոտական ինստիտուտում:
. Հաշվառքները իրականացրել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մասնագետները:
.Այս թվերի մեծ մասը տեղ են գտել այս աշխատության մեջ իմ կողմից նշված վայրերում կրկնական դիտարկումներ կատարելուց հետո: Կան այլ տեսակետներ, որոնք բոլորն էլ սառցադաշտերի ավելի ցածր հիպսոմետրիկ բարձրություններ են նշում և նույնիսկ լանջային սառցադաշտերի մասին են խոսում: Որևէ կասկած չունենալով հիրավի տաղանդավոր երկրաբանների այդ տեսակետների գիտական հիմնավորումների նկատմամբ, այնուամենայնիվ նախնտրեցի այստեղ չհիշատակել, մանավանդ, որ մեր տեսակետը հիմնավորելու համար բերված օրինակները միանգամայն բավարար են:
. Максимов Е. В. ,,П8облемы оледенения Земли и ритмы в природе” Наука 1972 Ленинград ст. 74-75
. Flint R. F. Giacial and Pleistocene geology. New York, London, 1957.
. Տես Ասլանյանի,Բալյանի, Պաֆֆենհոլցի, Մաղաքյանի, Սայադյանի աշխատությունները:
. Տես `Լ. Մարուշաշվիլի, Ա. Կոլբուտով, Լ. Սոլովյով, Շ. Կիպիանի և այլոց աշխատությունները 1959-ից 1977թթ. Առանձնահատուկ ուշադրության է արժանի Տինտիլոզովի կարստագիտական փնտրտուքների արդյունքը հանդիսացող աշխատությունը`(З. К. Тинтилозов ,,Карстовые пещеры Грузии” ИКГ 1976 Тб )
. Արևելագիտության մեջ, քաղաքակրթությունների օրրան հանդիսացող այս տարածքները ընդունված է անվանել ,,Առատության մահիկ” (Пладородный полумесяц): Տես` ,,История Древнего Бостока,,1-ый часть ,,Наука” 1983 Москва; ст. 30-35
. Տես`D. Bischoff,A. Reingruber,L. Tihissen; The CANeV progect.2006. www.canev.org
. Գյոբեկլի թեփեյի տաճարների վրա բռնությունների և հրդեհների հետքերը բացակայում են: Ավելին պեղումների ժամանակ կատարված դիտարկումները և ձեռք բերծ տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ վերջին հավատացյալները, սրբազան տաճարները լքելուց առաջ, խնամքով քողարկել են շինությունները խճի ու հողի տակ` հավանաբար մի օր վերադառնալու ակնկալիքով: Տես`Kl. Schmidt 2001-2006
. Տվյալների համար հիմք են ծառայել Հյուսիսային Իրաքի և Սիրիայի, Թուրքիայի արևելյան հատվածի հարավում գտնված հետևյալ հնավայրերի պեղումների արդյունքները`Boytepe, Cafer Höyük, Çinaz III, Ikiz Höyük, Tepecik/Makaraz Tepe, Çayönü, Demircitepe/Demirköy, Girikihaciyan, Hakemi Use Tepe, Hallan Çemi, Kötekan, Kortik Tepe, Nevala Denik, Yayvantepe/Til Huzur Deir Hall, Ginnig, Hassuna, Jarmo, Karim Shahir, Magzaliya, M'lefaat, Nemrik, Qermez Dere, Shanidar, Shimshara, Telul etThalatat, Yarim Tepe, Zawi Chemi Shanidar, Zarzi, Göbekli Tepe, Gritille, Hayaz Höyük, Kumartepe, Nevali Çori, Sürük Mevkii, Tavuk Çay, Ziyaret Tepe , Gürcütepe, Küçükhedbe; Haramie, Khirbet esh-Sheref, Tell Assouad, Tell Damishliyya, Tell Eftaim, Tell Hammam et-Turkman, Tell Sabi Abyad I and II, Tulul Breilat Abu Hureyra, Akarçay Tepe, Bouqras, Cheikh Hassan, Dja'de, El-Kowm, Halula, Jerf el Ahmar, Tell Kashkashok, Mezraa/Teleilat, Mureybet, Qdeir, Tell es-Sinn, Umm Dabaghiyah . Օրինակ` Հիքսոսների զագվածային շարժումը Միջագետքով դեպի Մերձավոր Արևելք և ապա Եգիպտոս, կամ պարսիկների նախնիների արտագաղթը Արաքսի միջին հոսանքներից մինչև Ուրմիո լճի արևմտյան ափն ընկած տարածքներից Զագրոսով դեպի հարավ- արևելք 2-րդ հազարամյակի վերջում:
. Տես Պենդլբերիի մենագրությունը`,,Археологиа Крита,, Дж. Пендлбери,,Иност. Лит.” 1950 Москва. և ակադեմիկոս Վ.Վ Ստրուվեյի նախաբանը`նույն գրքում`էջ 5-20:
. Էգեյան մշակույթը խորը հետք է թողել Հին աշխարհի, Միջերկրականի ափերին ապրող բոլոր ժողովրդների վրա և տարածվել նաև Բալկաններ և նույնիսկ Արևելյան Եվրոպայի հարավում ապրող ցեղային միավորումների և ժողովրդների վրա, սակայն վստահորեն կարելի է պնդել, որ հելենների և հելլենական մշակույթը զուգահեռաբար ծնվել և զարգացել է հունական կղզիներում, որպես զուտ տեղական երևույթ: Դա առավել ընդգծված արտահայտված է հունական ճարտարապետության զարգացումներում:
. Պնդելով Տրիպոլյան (տես` Пассек Т.С.,,Периодизация Трипольских поселений” Материалы иисследования по археологии СССР,10,стр.12 ,1949, М-Л) և Էգեյան մշակույթների մի շարք նմանությունների և արդարացիորեն ցուցանելով երկրորդ հազարամյակից սկսած հողագործության մշակույթի առկայությունը խորհրդային շրջանի տարբեր գիտնականներ, տարբեր ժամանակ փորձել են հելլենական մշակույթի արմատները փնտրել այստեղ :
. Տերմինի հեղինակը Ս.Բալյանն է: Տես`Балян С.,,Структурная геоморфология Армянского нагорья и окаймляющих областей” ЕГУ.1969.Ереван.ст.223
. Տես`,,Հայաստանի քարանձավները” հ.Ա; Ս.Մ.Շահինյան; Զանգակ.2005.Երևան
. Տես`,,Жизнь Артеми Араратского” АН Арм.ССР 1980,Ереван, ст.39-40
. Հայկական Լեռնաշխարհ: Ֆիզիկաաշխարհագրական ընդարձակ շրջան, որը փռված է Անատոլիական բարձրավանդակի, Իրանական սարահարթի, Կուռ-Արաքսյան դաշտավայրի և Միջագետքի միջև` բոլոր կողմերից սահմանափակված բարձրաբերձ լշ-ներով: Տարածքը շուրջ 320 հազար քառ. Կմ է, ամենաբարձր կետը Մեծ Մասիսն (Արարատ 5165մ) է: Հիմնական լ-ներն են Փոքր Կովկասն, Հայկական պարը, Բյուրակն-Մնձուրյանը,Ծաղկանցը, Արսիանն, Անտիպոնտականը, Անտիտավրոսը, Հայկական Տավրոսը, Կոտուր-Զագրոսյանը և ալն:..Երկրում կան մի քանի խոշոր և բազմաթիվ մանր լճեր Ուրմիա, Վան, Սևան, Արճակ, Նազիկ, Ծոպք, Գայլատու, Արփի, Փարվանա, և այլն:…Մեծ գետերն են Եփրատը, Տիգրիսը, Ճորոխը,Կուրը, Արաքսը: ,Տես` ,, Հայաստանի և հարակից շրձանների տեղանունների բառարան” հ.3.ԵՊՀ1991,Երևան.էջ 336
. Տես`,,Հայաստանի ժայռափոր կառույցների, քարակերտ դռներով քարանձավների ճարտարապետության առանձնահատկությունները” Ս.Մ.Շահինյան; գիտական ատենախոսություն ճարտարապետության թեկնածուի.2007.Երևան .
. Տես` C. O`Kelly,,Newgrange ”Eden Publication.1996 (Reprinted 2003;2007). Ireland elenpublications@gmail.com ;” Atlas of Irish History” G.E. Sean Duffy, Second Edition; Gill&Macmillan;2000.Derbyshire,UK,www.gillmacmillan.ie;
. Տես` Art as Metaphor: The Prehistorik Rock-Art of Britain. Mazel A. Mash G. Waddington C. Archaeopress 2007 Oxford p.256 ; Nash G. and Chippindale C. European Landscapes of Rock-art. Rout ledge 2002 London p.120
.Այս տիպի կառույցներ հանդիպում են ոչ միայն կենտրոնական Իռլանդիայում,այլև արևմտյան Իսպանիայում, Անգլիայի հարավում,Ֆրանսիայում:Տիպիկ օրինակներ են Մորբահանի(Morbihan) ծոցոմ, Լերմոր-Բադեն բնակավայրի (Բրետան)դիմաց գտնվող կղզու, դոլմենային մուտքով արհեստական դամբարանաբլուրը և Ռեյսից հարավ-արևմուտք գտնվող Լե Պտիտ Մոնթ(Le Ptit Mont) դամբարանաբլուրը :Տես` http://members.tripod.com/Menhirs/dolmen.html:
.Հայկական գյուղական տների գլխատան գմբեթանման ծածկը Թորամանյանը անվանում է սողոմաքաշ,կամ ռամկական բառբառով` ղառնավուճ,իսկ գմբեթավոր սրահներին ղուպայի,կամ կուպպա:: Տես`,,Նյութեր Հայկական ճարտարապետության պատմության” հ.Բ էջ31-32: Տես նաև` Cuneo P., Zarian A., Uluhogian G., Thierry N., Thierry J.M., e altri, 1984, ANI/12, in Documenti di Architettura Armena, Facoltà di Architettura del Politecnico di Milano e Accademia delle Scienze dell’Armenia Sovietica,1985. edizioni Ares, Milano; Ս. Վարդանյան ,,Հայկական ճողովրդական բնակելի տների ճարտարապետությունը”1959.Երևան ; ”Ani: L’antica capitale armena. Campagna di Prospezioni Sotterranee’’ R. Bixio,V. Caloi. V. Castellani, M. Traverso, Centro Studi Sotterranei,2004,Genova, Italia.

.Այս տիպի կառույցներին բնորոշ է բոլորաձև, կամ թույլ արտահայտված անկյուններով քառակուսի հատակագիծը և թեք հենապատերը,որոնք սահուն անցում են կատարում դեպի շինության կտուրը , չսահմանազատելով պատերը կտուրից:
.Պատմական Եդեսիայի մոտակայքում, Գյոբեկլի Թեփե կոչվող վայրում գերմանացի գիտնական Կլաուս Շմիտդի (Klaus Schmidt) արշավախումբը (Deutsches Archäologisches Institut) 1994թ. հայտնաբերեց հնագույն քաղաքակրթության հետքեր, որի տարիքը ռադիոածխածնային մեթոդով գնահատվեց 12հազար տարի:Այս հայտնագործությունը ստիպում է ամբողջությամբ վերանայել պաշտոնական հնագիտության մինչ այսօր եղած տեսակետները: Տես` Schmidt, K., Zuerst kam der Tempel, dann die Stadt. Bericht zu den Grabungen am Gürcütepe und am Göbekli Tepe 1996-1999, Istanbuler Mitteilungen 50, 2000, 5-40; ders., Göbekli Tepe, Southeastern Turkey. A Preliminary Report on the 1995-1999 Excavations, Paléorient 26.1, 2001, 45-54; Schmidt, K., Sie bauten den ersten Tempel. Das rätselhafte Heiligtum der Steinzeitjäger. Die archäologische Entdeckung am Göbekli Tepe, C.H. Beck, München (2006); Jahren in Anatolien. Die ältesten Monumente der Menschheit. Theiss Verlag, Stuttgart (2007).
.Տես`Պատկեր 2, 3(Metall map) և Պատկեր Գյոբեկլիի մշակույթի քարտեզ
. “ Language-tree divergenece times support the Anatolian theory of Indo-European origin” Russell D. Gray& Quentin D. Atkinson;Nature[Vol. 426] 2003,November. p.435-439
. “ The Anderground Towns of Cappadocia” R.Bixsio,A.Bicchi and others; Erga Edizoni.1995.Genova;”Ani: L’antica capitale armena.Campagna di Prospezioni Sotterranee’’ R. Bixio,V. Caloi. V.castellani, M. Traverso,Centro Studi Sotterranei,2004,Genova,Italia.
.Թ.Թորամանյանի գիտական հետազոտությունները (,,Հայկական ճարտարապետություն,,հԲ;ՀՍՍՌ ԳԱ 1948;էջ9-ից 24
. Օրինակները շատ են: Բերենք մի քանիսը հենց մերօրյա կյանքից: Անիի Մայր Տաճարը երկար ժամանակ օգտագործվել է փարախ` թուք և քուրդ հոտաղներն ու հովիվներն իրենց հոտերի համար: Նրանց խորթ էին քրիստոնեական արժեքները, իսկ կառուցողները ատելի հայերն էին: Սակայն նրանք այս մի կառույցը, իրենց բարբարոս սովորության համաձայն` չավերեցին, քանի որ այս ճարտարապետական կատարյալ կոթողը իրենց համար ընդհամենը փարախ էր, կիրառական և օգտակար շինություն: Խորհրդային տարիներին այսպես բազմաթիվ եկեղեցիներ և մեջիթներ փրկվեցին վերջնական կործանումից քանի որ օգտագործվեցին որպես պահեստներ, արտադրական արհեստանոցներ և կամ էլ հասարակական նպատակներով: Այս առումով հետաքրքիր մի փաստ ևս: Կոնդի մեջիթը, նույն խորհրդային տարիներին,մի շարք եկեղեցիների պես, քաղաքի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով, միջնապատեր շարելով, ձևափոխել էին բազմաբնակարանոց բնակելի տան, որի բնակիչները անընդհատ բողոքում էին կենցաղային պայմաններից և իշխանություններից անընդհատ պահանջում շինարարական միջամտությամբ բարեփոխումներ իրականացնել: Այդ մարդկանցից և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ խոսքը վերաբերվում էր պատմական հուշարձանի:
. Տես`Ա. Սահինյան
. Տես`Ա. Սահինյան,Մառ,Օրբելի
. Всеобщая история Архитектуры. Изд. лит. по цтроительству. Т.1 1970 М. ст.267
. Всеобщая история Архитектуры. Изд. лит. по цтроительству. Т.1 1970 М. ст.269

. Օրինակ Այանիսի տաճարային համալիրի սյունազարդ դահլիճի սյուների կտրվածքի երկրաչափական տեսքը

. Միջագետքում գտնված բազմաթիվ պղնձե տախտակների վրա դրվագված ամրոցների աշտարակների պատկերները:

. Վանի թագավորությունում կրոնական ռեֆորմի անհրաժշտությամբ առաջնորդվելով Իշպուինին Ք.ա. 826թ Գտնվելու վայրը, գիտնականների մեծամասնությունը հակված է ընդունել Ուրմիո լճից արևմուտք ընկած Ռևանդուզից 48կմ հեռավորության վրա գտնվող, Մուջեսիր գյուղը: Կոորդինատներ`37° 46′ 0″ N, 44° 33′ 0″ E

. Ինքնին հասկանալի է, որ անառարկայական, ընդհամենը մեկ բարձրաքանդակի գծապատկերի հիման վրա արված ճարտարապետական վերակազմության փորձը արդեն դատապարտված է ձախողման, սակայն առաջին հազարամյակի, Հայկական Լեռնաշխարհի տաճարաշինության, մեզ հասած նմուշների համեմատական վերլուծության համար որպես ելակետային հիմք ընդունելով Մուսասիրի պատկերը, որպես մոդել` շատ ավելի չեզոք կլինենք որևէ տաճարի հատակագծային, կամ կառուցվածքային առանձնահատկություններին գերապատվություն տալուց: Մյուս կողմից էլ առանցքվելով Մուսասիրի գծապատկերին, որպես վերլուծության ելակետ, մենք սխալված չենք լինի, որովհետև ըստ իս այս գծապատկերը ժամանակի ճարտարապետական ընկալումների դասական խտացումն է :
. Տեկորի 5-րդ տաճարի քառակուսի ավագ խորանը վերակառուցվել է ստանալով կիսաշրջանի տեսք Տես` Թ.Թորամանյան<<Պատմական հայ ճարտարապետութիւն>> հ. Ա էջ 185-220:Կարծում ենք, որ սա ևս մեկ փաստարկ է քառակուսի հորինվածքների ավելի հին ոճական սկզբունք լինելու օգտին, որոնք ոճերի փոփոխության հետևանքում, սկսած 5-րդ դարից, սկսեցին մասնակիորեն դուրս մղվել ծիսական շինությունների ճարտարապետական հորինվածքներից
. Ընթերցողին խնդրում ենք հիշել,որ շարադրանքը գիտական մոտեցումներով հանդերձ`վարկած է:
. Հենվելով Վանի թագավորության պեղված, հետազոտված և ուսումնասիրված տաճարների օրինակների վրա, ամենահավանական տարբերակը հավանաբար այն է, որ սյունաշարը միայն ճակատային մասն է զարդարել:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5033
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
22
Ապր
»14:25
ԱՎԱՆԴԱԿԱՆ ճԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Article image Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը ձևավորվում են ապրելու միջավայրի բնապատմական և հասարակական զարգացումների արդյունքում՝ տեղածին և տեղաբնիկ ժողովրդի ձևավորված աշխարհաճանաչողության, աշխարհընկալման, աշխարհահայացքի արդյունքում ստեղծված ուրույն մշակույթի սահմաններում և նրա բնորոշիչ բաղադրիչներն են: Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը, որպես նախամշակույթի անընդհատական դրսևորում, արմատական տեղաբնիկների, այսինքն այդ նախամշակույթի կրողների, բնապատմական օրրանի սահ...
Կարդալ
2013
07
Ապր
»12:36
Կենսամիջավայրի ազդեցությունը ...
Article image Իր բնակության վայրում՝ բնօրրանում, անընդհատական ապրած ժողովրդի ազգային մշակույթը ձևավորվում է բնական գործոնների և հասարակական հարաբերությունների անընդհատական ազդեցության տակ և իր մեջ կրում է ազգի հոգևոր, բարոյական, գեղագիտական նախաստեղծ սկզբունքները, որոնք և որոշում են նրա հավաքական վարքագծի դրսևորումները: Ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից ճարտարապետությունը խարսխվում է բնական գործոնների՝ կենսամիջավայրի և կենսացենոզի անընդհատական և երկարատև ազդեցությամբ ձևավորված աշխարհաճանաչողութ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»12:51
ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»11:55
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒ ...
Article image Եկեղեցիների և խաչքարերի ճարտարապետության մեջ ակնհայտորեն ընդգծված ավանդապաշտությունը, որը արտահայտվում է ձևերի և ոճերի կայունությամբ դարեր շարունակ, ունի որոշակի և հստակ պատճառաբանություն, որի բացահայտման փորձ ենք կատարում մեր այս հոդվածի սահմաններում...
Կարդալ
2012
20
Նոյեմ
»10:43
ՄԱՐԴԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵ ...
Article image Հայկական Լեռնաշխարհում ձևավորված հնագույն բնապաշտական մշակույթն է: Այդ մշակույթի ազդեցության տարածման աշխարհագրությունը, կրողները, զարգացումները: Հետազոտությունների հիմքերը: Մարդը բնապատմական և հասարակական զարգացումների արդյունք է, որի ձևավորման գործընթացում առավել մեծ նշանակություն են ունեցել կենսատարածքը և էկոլոգիական գործոնները: Էկոհամակարգերի բազմազանությունը՝ նույն աշխարհագրական տարածքում, պատմական որոշակի տիրույթում, առավել մեծ հնարավորություններ է ստեղծել կենսունակ, բազմաշերտ, բազմաֆու...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott