samvel.shahinyan
Logo

Կենսամիջավայրի ազդեցությունը մշակույթի և ավանդական ճարտարապետության բնորոշիչ առանձնահատկությունների ձևավորման դարավոր գործընթացում

Article image Իր բնակության վայրում՝ բնօրրանում, անընդհատական ապրած ժողովրդի ազգային մշակույթը ձևավորվում է բնական գործոնների և հասարակական հարաբերությունների անընդհատական ազդեցության տակ և իր մեջ կրում է ազգի հոգևոր, բարոյական, գեղագիտական նախաստեղծ սկզբունքները, որոնք և որոշում են նրա հավաքական վարքագծի դրսևորումները: Ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից ճարտարապետությունը խարսխվում է բնական գործոնների՝ կենսամիջավայրի և կենսացենոզի անընդհատական և երկարատև ազդեցությամբ ձևավորված աշխարհաճանաչողության, բնության տարերքներին հարմարվելու փորձի և ունակությունների, շրջակա միջավայրի նյութական, տեղեկատվական և էներգետիկ պաշարները առավելագույնս արդյունավետ օգտագործելու ընդունակության վրա:

Խորհրդային տարիներին ձևավորված, իսկ ավելի ուշ ամբողջ աշխարհում հնագիտական հետազոտությունների համար ընդունված և կիրառվող ստանդարտների սկզբունք կար, որոնցից թերևս ամենակարևորը հնավայրի <<կենդանի պատկեր>>-ի վերականգնման խնդիրն էր ապրելու միջավայրի բնակլիմայական հնարավոր բոլոր պայմանների հետ: Այլ կերպ ասած պալեոէկոլոգիական և պալեոկլիմայական բոլոր պայմանները: Սակայն այս մոտեցումը հաճախ շրջանցվում էր, կամ բավարարվում էին անթրոպոգենի երկրաբանական առաջացումների մակերեսային նկարագրությամբ, իսկ լավագույն դեպքում նաև ծաղկափոշու քարացուկների մանրադիտակային քննությամբ: Դժբախտաբար 20-րդ դարի վերջում գիտական հրատարակումների մեջ, բնական պայմանների և մարդկային կեցության ու ապրելակերպի նկարագրությունների զուգորդմամբ այնպիսի լիարժեք մեկնաբանություն, ինչպիսին է <<Мезолит СССР>> պատկառելի ակադեմիական հրատարակության առաջին գլխում Պ. Դոլուխանովի[ 7,11-18] հեղինակությամբ հոդվածը՝ չափազանց քիչ են խորհրդային շրջանի հրատարարակումներում: Այնինչ պալեոէկոլոգիական իրավիճակի գնահատումը հնարավորություն կտար անլուծելի թվացող հարցերի պատասխանել և ամենակարևորը եզրակացությունների մեջ խուսափել հնարավոր սխալներից: Ստորև շարադրված տեսակետները մենք կաշխատենք առավելագույնս կիրառել այս մոտեցումը:

Հայկական կենսատոպում մարդկային քաղաքակրթության թերևս հնագույն հուշարձանները հայտնաբերվել են Գյոբեկլի Թեփեյի պեղումների ժամանակ [16.17.18]: Գյոբեկլի Թեփեյի տաճարական կառույցների չափերը, հորինվածքների ճարտարապետական լուծումները, խնամքով և բարձր վարպետությամբ արված որմնաքանդակները փաստում են իր ժամանակների համար զարմանալի բարձր մակարդակի հասած հասարակական միավորման գոյության հանգամանքը: Միայն կազմակերպված հասարակությունն էր ի վիճակի իր ֆիզիկական գոյությունը ապահովելուն զուգընթաց, առաջին կենսական անհրաժշտության՝ սննունդ, հագուստ, հայթայթելու գործընթացից ազատել զգալի քանակությամբ մարդկանց, որպեսզի վերջիններս զբաղվեին այսպիսի ծավալային շինարարական ծրագրերի իրականացմամբ: Մինչև 13 հազար տարի առաջ Հայկական Միջագետքը, Զագրոսի լեռները բուսականությամբ և կենդանիներով հարուստ, մեծ մասամբ անտառածածկ երկրամաս էր, որը Վյուրմի վերջին սառցապատման ժամանակ ոչնչացավ երկարատև երաշտների հետևանքում: Զրկվելով կենսական աղբյուրներից Գյոբեկլի Թեփեյի բնակչությունը լքեց բնակավայրը: Այս քաղաքակրթությունը նոր կենսատոպում, կամ կենսատոպերում՝ հավանաբար դանդաղ մարեց: Այդ, իր ժամանակի համար հիրավի բարձր մշակույթից ժառանգություն մնաց միայն ֆալակոթողը (Պատկեր 2.) : Գուցե թե այն պատճառով, որ սկսած սառցապատումը և կյանքի համար ստեղծված չափազանց ծանր պայմաններում տեսակի պահպանության և պտղաբերության խնդիրը առաջին պլան մղվեց: Հնարավոր է, որ հազարամյակներ հետո կրկին շրջանառության մեջ դրված շրջանաձև հատակագիծ ունեցող ծիսական ու սրբազան կառույցների, հսկա դոլմենների ճարտարապետությունը անհամեմետ <<երիտասարդ>> մշակույթ կրող ժողովուրդների հայտնագործությունն էր, իսկ գուցե թե Գյոբեկլի Թեփեյում ձևավորված նախաստեղծ մշակույթը հատկություն ունի գենետկական մակարդակով պահպանվել հազարամյակներ ու հետո դուրս հորդալ ստեղծագործական մակարդակով: Քանի որ մենք գիտենք, որ նախասկզբնային աշխարհընկալման սկզբունքները կենսունակ են և, շարունակաբար գոյություն ունենալով տեղաբնիկ ժողովրդի անընդհատ զարգացող մշակույթի ծալքերում՝ շարունակաբար ուղղորդում են հասարակական և հոգևոր զարգացումները[19]:

Zoom Image

Վերոհիշյալի սահմաններում անդրադառնանք Չաթալհոյուկից գտնված մի պատկերի (պատկեր 3.) Պատկերված համանկարը մեզ հիշեցնում է զրադաշտական թաղման ծեսը` նկարված ամենայն մանրամասնությամբ: Այս կրոնի կարևորագույն դոգմաներից մեկը հոգու անմահությունն է` ըստ Ավեստայի, բայց հոգին մահից հետո անմիջապես չի ազատվում, այլ երեք օր ու գիշեր մնալուց հետո նոր միայն հեռանում է մարմնից: Այդ երեք օրվա ընթացքում ամենավատ ու անդառնալի բանը հավատացյալի համար, որ կարող է կատարվել, դա Նասու կոչվող դևի հարձակումն է, որը սև ճանճի տեսքով կարող է տիրել դիակին: Այդ իսկ պատճառով ներսից հոգին է պաշպանում մարմինը, իսկ դրսից հանգուցյալի բարեկամները շուն են կանգնեցնում, որից, ըստ հավատալիքի, Նասուն սարսափում է: Չորրորդ օրը միայն հոգին լքում է մարմինը և գնում կա՛մ դրախտ, կա՛մ դժոխք: Սակայն հանգուցյալի մարմինը մինչ այդ, ըստ ծիսակարգի, պետք է պահպանվի և մաքրագործվի: Հոգին հանգուցյալի մարմինը լքում է չորրորդ օրը և հանդերձյալ աշխարհ մտնելու համար անցնում ՙչինվաթ՚ կամուրջով, որի մյուս ծայրին սպասում է իր իսկ հոգին: Եթե առաքինի կյանք է վարել, նրան դիմավորում է չքնաղ կույսի տեսքով հոգին` երկու շների ուղեկցությամբ, և տանում դրախտ, իսկ վատ մարդուն դիմավորում է վհուկ ջադուի տեսքով հոգին` երկու կատաղի շների ուղեկցությամբ, ու տանում դժոխք: Պատկերում մենք տեսնում ենք ծիսակարգից հետո կնոջ ուրվագիծը: Հիմա ծիսակարգի մասին: Քանի որ հողն ու ջուրն ըստ զրադաշտական հավատի սուրբ են, դիակն այնտեղ նետել կամ թաքցնել չէր կարելի բնակավայրերից ու ջրերից հեռու: Կառուցվում էին բարձր աշտարակները դախմաք, կամ դախմե, հանգուցյալին բարձրացնում աշտարակի հարթակի վրա և նստեցնում դեմքով դեպի արևելք: Թողնում էին մինչև գիշանգղները կմաղքը մսազերծեն, այնուհետև ոսկորները տեղափոխում էին հատուկ այդ նպատակով նախատեսած քարանձավը, կամ խոր հորը, որը կոչում են ասթուդան, ասթվահազ կամ ասթուադան: Այս ծիսակարգի բոլոր փուլերը մենք տեսնում ենք համանկարում:

Zoom Image
Պատկեր 3. Զրադաշտական թաղման ծիսակարգ պատկերող համանկար Չաթալհույուկից

Ինչպես է այս ծիսակարգը պահպանվել հինգ հազար տարի և ապա կրկին շրջանառության մեջ դրվել Պարսկաստանում, կարելի է հիմնավորել միայն նախաստեղծ մշակույթի հզոր ու երկարատև ազդեցությամբ [5.6.]:

Այս հարցը միարժեք պատասխան կունենա միայն համեմատելու և բաղդատելու համար անհրաժեշտ քանակությամբ հնագիտական նյութի և միջմասնագիտական գիտական համակարգված հետազոտության արդյունքում [8.112-118]:

Կլիմայի կտրուկ փոփոխությունները խախտեցին օրգանիզմների կենսունակության բնականոն ռիթմը, սահմանափակեցին և ընդհատական դարձրեցին էներգիայի հոսքը, տոլերանտության սահմանը տեղափոխվեց ճգնաժամային գոտի: Այս պայմաններում սկսվեց զանգվածային արտագաղթը: Հայկական լեռնաշխարհի հարավային հատվածում մնացած մարդկային խմբերը չդիմանալով անընդհատական երաշտի հարուցած արհավիրքներին նույնպես լքեցին Հայկական Լեռնաշխարհի կենսատոպը: Այս խմբերից մեկը հիմնեց բնակավայր արևմուտքում, որը մեզ հայտնի է Չաթալ Հույուկ անունով: Հնավայրի առաջին պեղումները իրականացրել է Մելլարտը 1961թվականին [14.15.16]: Այս բնակավայրը ըստ Հոդդերի, ընդհատումներով բնակեցված է եղել 1200 տարի, և ամենաբարգավաճ ժամանակներում ունեցել է մինչև 10հազար բնակիչ[11.9-11.]:

Հետաքրքիր է, որ տարիքային այս գնահատումը միանգամայն համապատասխանում է բազմաթիվ հետազոտություններով հաստատված է Չորրորդական համաշխարհային խորհրդի վերջին վեհաժողովում ՝ 18 INQUA 2011 Congress¦ [25]: Փաստորեն հնավայրը բնակեցված է եղել առավելագույն սառցապատման ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչև հալոցքները սկսվելը, երբ լեռնային սառցավահանները սկսեցին նահանջել դեպի գագաթները, Սասունում 1600 մետրից, Կովկասում 1300 մետրից իսկ Զանգեզուրում՝ 1400 մետրից սկսած: Հալոցքները սկսվելուն զուգընթաց նորից ձևավորվեց անկայուն կլիմայական պայմանները և 1200 տարի կայուն կենսատոպին հարմարված օրգանիզմները, այդ թվում և մարդը, ստիպված էին նոր բնակավայրեր փնտրել: Սկսվում են նոր տեղաշարժեր, որ Հայկական Լեռնաշխարհից դեպի Բալկաններ ուղղության համար բավականին լավ ուսումնասիրված է ինչպես առանձին գիտնականների կողմից [L. Thissen. CANeW ,2002], այնպես էլ գիտնականների մի մեծ խմբի կողմից [J. Mellaart. 1962, 1964, 1966, 1967,1989,1998. J.L. Angel. 1971; V.G. Childe. 1975; M. Özdogan. 1997, 1999, 1999, 2000, 2002; A. Beltran 1982; R.M. Böhmer, H. Hauptmann 1983. J. Herrmann. 1983; J. Ehmer. 1990; H. Hauptmann. 1991/1992. ; I. Hodder. 1990. 1996. 1999. 2000. 2002. 2003. 2004. M. Gimbutas.1990; 1996; N. Hamilton. 1996; G. Arsebük, M.J. Mellink, W. Schirmer, 1998; M.Balter. 1998; M. Balter. M. Boetzkes, I. Schweitzer, J. Vespermann .1999; M. Boetzkes, I. Schweitzer, J. Vespermann , 1999; J. Connolly. 1999; S. Hiller, V. Nikolov , 2000; I. Kujit. 2000; L. Martin, N. Russell. 2000; B.S. Düring. 2001; F. Gerard, L. Thissen , 2002; S. Bergmann, S. Kästner, 2004; D. Lewis-Williams. 2004; Th.C. Patterson. 2003. M.P. Richards, J.A. Pearson, Th.J. Molleson, N. Russell, L. Martin. 2003.], ինչպես նաև միջազգային CANeW ծրագրի սահմաններում՝ [Bernard Weniger, Lee Clare, Eelco J. Rohling, Ofer Bar-Yosef, Utz Bohner, Mihael Budja, Manfred Bundschuh, Angelica Feurdean, Hans-Georg Gebel, Olaf Joris, Jorj Linstader, Paul Mayewski, Tobias Muhlenbruk, Agate Reingruber, Gary Rollefson, Daniel Schyle, Laurens Tissen, Henrita Todorova, Christoph Zielhofer 1989- 2009թթ.] և այլն:

Zoom Image
Zoom Image

Սլաքներով ցույց են տրված հնագույն քաղաքակրթությունների մարման ուղղությունը, որոնք էլ, կլիմայի խոշոր, կործանանար փոփոխության հետևանքում, Հայկական լեռնաշխարհից սկսված խոշոր արտագաղթերի դեպի արևմուտք ուղղությունն է: Ստվարագծված հատվածը մինչև Ք.ծ.ա. 3-րդ հազարամյակը անբնակ է եղել:

Քաղաքակրթության օրրանի Բալկանյան վարկածը և արդեն ձախողված կուրգանների տեսությունը, ինչ որ առումով, խարսխվում էր նաև այս մարող քաղաքակրթության վերջին ճիգերի պեղածո վկայությունների վրա:

Հայկական Լեռնաշխարհում 12 հազար տարի առաջ ձևավորված և հետո տարբեր արհավիրքներով անցնելուց հետո արմատապես փոխված մշակույթների տարրերը բավականին կենսունակ էին: Հենց սրանք են մշակույթի նախաստեղծ սկզբունքնեը, որոնք կենսատոպում անընդհատ ապրած ժողովուրդների մոտ, կենսունակ են ժամանակի չափազանց մեծ հատվածների համար և նորանոր ոճերի ու ստեղծագործությունների ուղղորդող մերանն են: Ընդհանրապես Նախասկզբնային աշխարհընկալման սկզբունքները կենսունակ են և շարունակաբար գոյություն ունենալով ժողովրդի անընդհատ զարգացող մշակույթի ծալքերում` շարունակաբար ուղղորդում են մշակութային հետագա զարգացումները [5]:

Հայկական լեռնաշխարհում, հայ էթնոսի ձևավորման ու հայոց լեզվի կայացման կեսատոպում[13] ունենք ճարտարապետության և արվեստի կայացած բազմաթիվ օրինակներ:

Ճարտարապետության, արվեստի կոնկրետ մտահաղացումներ և եթե դատելու լինենք գաղափարակիր պատկերների և ժայռապատկերների թեմատիկ ընդհանրությունները՝ նաև առասպելաբանական բանահուսության օրինակները անընդհատ շրջանառվել են մշակույթային կյանքում: Թ. Թորամանյանը այսպես է բնութագրում նախաստեղծ սկզբունքները շինարարության մեջ՝ <<Շինարարական արվեստը Հայաստանում ավելի քան երկու հազար տարի գոյություն է ունեցել անընդհատ: ... մինչև մեր մեր օրերը հասած շենքերի շինարարական օրենքների բավական կատարելությունը և հետզհետե զարգացումը, ապացուցում է, որ մեր թվարկությունից շատ առաջ քակված է այդ մեծ արվեստի խանձարուրը:>> [2. 23]:

Մարդկային պահանջը ձևավորեց անհրաժշտություն ու մարդը հորինեց հագուստ, կոշիկ, նիզակ, նետ, աղեղ, ծածկ: Բարոյական ներհայեցման ինչու-ների և հակասությունների կուտակման մի որոշակի աստճանում, հոգևոր ներքին մղումով ու պահանջով, մարդը իր ընկալման գեղեցիկը փոխանցեց քարին, փայտին և ստեղծեց արվեստը: Արվեստը, մասնավորապես պոեզիան, գեղանկարչությունը, երաժշտությոնը ներանձնական հոգևոր վիճակների վերարտադրության արդյունք են և ստեղծվում են անհատների կողմից: Ճարտարապետությունը ծնվեց հասարակական պահանջի արդյունքում, զուգահեռաբար էպիկական բանահուսությանը, շրջապատող աշխարհի առասպելաբանական ընկալումներին, կրոնի և վարքագծի կանոնների սահմանմանը:

Գյոբեկլի Թեփեյի տաճարների քառակուսի հատակագծով շինության մեջ ներառնված շրջանաձև դասավորված T-աձև սյուները բավականին բացազատված ներքին տարածք էին ստեղծում, որի պատճառով կտուրը կապելու համար պետք էր արտաքին հենապատերի միջանկյալ հեռավորության երկարությանը համարժեք գերաններ գտնել, որոնք այդ կենսատոպում հազվագյուտ են եղել: Բնակության համար նախատեսված շենքերը, պահպանված հիմքերից դատելով, նեղ երկարուկ շինություններ էին, որոնց ծածկը կառուցելու և կտուրը կապելու համար անհրաժեշտ ատաղծը հայթայթելը առանձնապես խնդիր չէր առաջացնի: Իտարբերություն բնակելի, կամ կենցաղային նշանակության շինությունների տաճարի կառուցման համար շինարարները ընտրել էինանհամեմատ բարդ կոնստրուկտիվ մոտեցումներ: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ տաճարների հատակագծային հորինվածքի նախագծի հիմքում ընկած էր հոգևոր հայեցակարգը և ոչ թե ռացիոնալ մոտեցումները:Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մինչ սառցապատումը այս տարածքում գերակայել են տաք ու խոնավ կլիմայական պայմանները, տեղումները հաճախակի էին, ապա ծածկը, կամ կտուրը անպայման պետք է թեք լիեր, ապա կարելի է ենթադրել, որ ճարտարապետը ստիպված էր անընդհատ ստեղծագործել: Գուցե այստեղ է, որ առաջին անգամ օգտագործվել են հայկական գլխատների համար ավանդական հազարշենի սկզբունքները, որ մասին Թ. Թորամանյանը անվանման մասին գրում է <<...սողոմաքաշ,կամ ռամկական բառբառով` ղառնավուճ, իսկ գմբեթավոր սրահներին ղուպայի,կամ կուպպա::>> [2.31-32]: <<Հազարաշեն>> ծածկի մասին մենք ունենք հատուկ կարծիք, որ ներկայացրել ենք գիտական հրատարակումներում[4.28-32]:

Գյոբեկլի Թեփեյի շինարարների ստեղծագործության արդյունքը ցնցող է, նույնիսկ մեր ժամանակներին չափանիշներով: Այսօր որևէ շինարար, կամ ճարտարապետ չի կարող վստահաբար ասե, թե իր ստեղծագործությունը կանգուն կմնա հազարամյակ, իսկ այստեղ մենք գործ ունենք 12 հազար տարվա փորձություններ անցած կառույցների հետ: Ճարտարապետական համալիրների հորինվածքների հատակագծային լուծումները, այդ թվում քառակուսու մեջ շրջանաձև տեղաբախշված սյունաշարերը, հետագայում ավանդույթ դարձան թե ոչ, մենք չենք կարող պնդել հնագիտական նյութի սղության պատճառով, սակայն արժե մտապահել, որպես աշխատանքային վարկած: Դիտարկենք մեկ այլ, այս անգամ բնակավայրերը լանդշաֆտին տեղակցելու Հայկական լեռնաշխարհի կենսատոպի բնիկների և նրանց արտագաղթած ժառանգների[21.24] քաղաքաշինության և ճարտարապետության մեջ ավանդական երևույթի մասին: Գյոբեկլի Թեփեյի և հնագույն այլ հնավայրերի բնակավայրերի ճարտարապետության և հատակագծային զարգացումները լանդշաֆտին տեղակցելու սկզբունքի անընդհատականությունը մեք տեսնում ենք Չաթալ Հույուկում, Կրետեի քաղաքաշինական մշակույթի օրինակներում[27], Թարիմի մումիաների գերեզմանոսի լանդշաֆտային լուծման, Ուրարտական շրջանի բերդաքաղաքների և տաճարների տեղադրման, այդ թվում Մհերի դուռը[1.26-27] Վանում, Այանիսը՝ Վանա լճի հյուսիս-արևելյան կողմում[10], Էրեբունին, Կարմիր բերդը՝ Երևանի մերձակայքում, հավանաբար տաճարական կառույցի պահպանված հիմքերը Գեղամա լեռներում՝ Տերտերի լճի մոտ և Շեյխի Չինգիլ լեռանագագաթին (3100մ. ): Այս և շատ այլ սրբազան կառույցներ և ծիսական վայրեր տեղադրված են բարձունքների վրա տեսանելի են հեռվից, հիացնում են իրենց մոնումենտալությամբ: <<Այս Դիդի-Կոնդ անվանվածը մի փոքր լեռ համարվելու չափ մեծ բլուր է...>> գրում է Թ. Թորամանյանը Օշականից հնավայրի մասին հարավ-արևելք[1.5] և սրա մի մասը կազմող Գյուլլե կոնդի մասին առանձին տեղեկացնում, որ այն մի մեծ հողադամբարան է: Այս մասին Թ. Թորամանյանը և մեր օրերում էլ Ա. Գրգորյանը[3] ունեն հատուկ կածիք, որ սրանք, արհեստական բլուրները, կամ բնական ժայռը փորելու և մշակելու ճանապարով անթրոպոգեն կերտվածքները, կամ լեռ–տաճար,դամաբարանները հայ ճարտարապետության դեռևս չուսումնասիրված նմուշներ են: Այս լեռ-տաճար <<սիմբիոտի վարկածի>>-ը բնութագրական է եվրոպոիդների, կամ արմենոիդների՝“theCaucasoid,, քաղաքակրթությանը և վստահ ենք, որ հնագիտական հետազոտությունները այս ուղղությամբ հեռանկարային են՝ նոր բացահայտումների համար: Սրբազան տաճարները լանդշաֆտին տեղակցելու և դիտարժան դարձնելու այս մոտեցումները ավանդական են եղել հայոց կենսատոպում:

Տեղածին մշակույթի կենսունակության վերաբերյալ դիպուկ անդրադարձ է կատարել Թ. Թորամանյանը այսպես կոչված <<արաբական ազդեցության >> մասին: Նա գրում է` ,,…արաբական զորեղ ազդեցություն կուզեն տեսնել ոմանք: Սակայն իմ կողմանե դժվար է համաձայնել այդ կարծիքին, Ը դարեն ի վեր Հայաստանը ողողող արաբ ժողովուրդը ինչու պիտի սպասեր մինչ ԺԲ-ԺԳ դարերը իր արվեստով Հաըաստանի վրա ներգործելու համար:…Արաբները չէին, որ արվեստ ստեղծեցին, այլ իրենց գրաված յուրաքանչյուր երկրներուն բնիկ ժողովրդները ստեղծեցին տիրող տարրին հարմար, և այդ պատճառով ալ Սպանիա, Թունիս, Ալժիր, Սյուրիա, Պարսկաստան և Հայաստան, յուրաքանչյուր ըստ տեղական պայմաններու և սեփական ճաշակի, իրարմե մեծապես զանազանող արաբական ոճեր ստեղծեցին,,[2.30] :

Հայկական կենսատոպից հայտնաբերված արտեֆակտներից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ֆալերը և ֆալատիպ հուշարձանները: Սա հավանաբար միակ ծիսական առարկան է, որը երկար ժամանակ շրջանառվել է հնդևվրոպական ժողովուրդների կենցաղում: Հնդեվրոպացիների ընտանիքի զբաղեցրած կենսատոպերում պտղաբերություն խորհրդանշող տարբեր չափի ֆալերը են հանդիպում, որոք թվագրվում են Ք.ծ.ա, հինգերորդ հազարամյակից մինչև քրիստոնեություն, սակայն տարբեր տարածքներում սրանք ստեղծվել են պատմական ժամանակաշրջանի որոշակի կարճ տիրույթում և ապա դուրս են մնացել մշակույթային միջավայրից: Այս առումով հավանաբար միակ բացառությունը իրանական ժողովուրդների զբաղեցրած պատմական տարածքներն են, սակայն միայն հայկական կենսատոպում է, որ հավանաբար սկսած Ք.ծ.ա յոթերորդ դարից (չհաշված Գյոբեկլի Թեփեյի ֆալերը) անընդհատ ստեղծել են ծիսական այս քանդակը: Այս կոթողային հուշարձանները Ֆրանսիայում գնահատվում են հինգերորդ հազարամյակի վերջից մինչև երրորդ հազարամյակի սկիզբը, Իռլանդիայում չորրորդ հազարամյակի վերջով, Սինայի թերակղզում 2350-2000թթ. Ք.ծ.ա., իսկ Չինաստանի հյուսիս-արևմտյան մասում Ուրումչի քաղաքից դեպի հարավ արևելք, Թարիմ չորացած հեղեղատի ափին հայտնաբերված մումիաների հետ դրված փայտե բնական չափերին համարժեք մեծության ֆալերը, որոնց վրայի զարդերը բացահայտ ցուցանում են նրանց ծիսական լինելու հանգամանքը՝ մոտովորապես 2000թ. Ք.ծ.ա.: Թարիմի հովտի հետազոտությունները կատարել և տարիքը որոշել են՝ Լի Չժին՝ Ֆուդանի համալսարան, Խուի Ժոուն՝ Չանչունի Չժի Լին՝յա համալսարանից և պրոֆեսոր Վ. Մեյերը Պենսելվանիայի համալսարանից, որը մասնավորապես պնդում է, որ հենց այս եվրոպոիդներն են “the Caucasoid,, են Կովկասից այստեղ բերել ընտանի ոչխարը: Հայկական լեռնաշխարհում և արտագաղթածների կենսատոպերում պտղաբերության խորհրդանիշ, ծիսական ֆալեր առատությունը կլիմայական անկայուն ու անկանխատեսելի գործոնների, սառցապատումների և հալոցքների ազդեցության հետևանքում տոլերանտության ճգնաժամային գոտում հայտնված, պոպուլացիայի վերարտադրությունը դժվարությամբ ապահովող մարդկանց տագնապների հիշողություններն էին և նրա ուղղակի հետևանքը:

Բազմաթիվ ընդհանրությունները, որ ի հայտ են գալիս հնեվրոպական ընտանիքի ժողովրդների մոտ, տրամաբանական է միայն այն դեպքում, եթե մենք ընդունում ենք ընդհանուր նախահայրենիքից նրանց տարածվելու փաստը: Այս առումով հանդիպում են մշակույթային ընդհանրություններ, որոնք կարողացել են հաղթահարել նույնիսկ ժամանակի գործոնը:
Ամփոփում: Մենք պարզեցինք, որ իր բնակության վայրում՝ բնօրրանում, անընդհատական ապրած ժողովրդի ազգային մշակույթը կայուն է արտաքին գործոնների ազդեցության նկատմամբ:

Ճարտարապետությունը, որպես մշակույթի կարևորագույն բաղադրիչ՝ ծնվել է հասարակական պահանջի արդյունքում, մեռնում է կենսատոպը երկար ժամանակ լքած, կամ այդ մշակույթը կրող ժողովրդի հետ:

Ճարտարապետությունը և նրանում ներառնված կերպարվեստը և քանդակագործությունը տվյալ մշակույթի հիմնական բնութագիչներն են:

Արվեստը, մասնավորապես պոեզիան, գեղանկարչությունը, երաժշտությոնը ներանձնական հոգևոր վիճակների վերարտադրության արդյունք են և ներանձնական լինելով, որոշակի տարբերիչ առանձնահատկությունների օժտվածության՝ չեն կարող ազգային մշակույթի լիարժեք բնութագիր հանդիսանալ:


Գրականություն

1. Թորամանյանը Թ. Նյութեր Հայկական ճարտարապետության պատմության հ.Ա. Արմֆան.1942.Երևան
2. Թորամանյանը Թ. Հայկական ճարտարապետություն,, հԲ;ՀՍՍՌ ԳԱ 1948; Երևան
3. Հայկական լեռնաշխարհի ճարտարապետական նախատիպերի զուգահեռների համեմատական վերլուծությունը. Ա. Գրիգորյան Հայկական լեռնաշխարհի պատմամշակույթային ժառանգությունը. ԳԱԱ. ՀՀ ՄՆ.2012թ Երևան, Ստեփանակերտ. Էջ 171
4. Շահինյան Ս.Մ. Հայաստանի քարանձավները. Հ. Ա., Զանգակ, 2005, Երևան, 172էջ,:
5. Շահինյան Ս.Մ. <<Ճարտարապետության նախաքրիստոնեական շրջանի զարգացումները՝ հիմնված հայկական ավանդապաշտական սկզբունքների վրա,, Ատենախոսություն. ԵՃՇՊՀ. 2011. Երևան>> 241էջ
6. Ս. Վարդանյան ,,Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետությունը” 1959.Երևան
7. Мезолит СССР. АН СССР ИА. ,,Наука,, 1989. М. 352ст.:
8. Шагинян С. Минасян О. Непосредственные влияние факторов экосистемы на сложение Армянских мифологических представлении о космосе.,,Белые ночи 2011,, 2011Ст.Петербург 112-118ст.
9. ”Ani: L’antica capitale armena. Campagna di Prospezioni Sotterranee’’ R. Bixio,V. Caloi. V. Castellani, M. Traverso, Centro Studi Sotterranei,2004,Genova, Italia.
10. Chilingiroglu A. - Salvini M., Azanis I. Ten Yers, Excavations at Rusahinili Eiduru-kai 1989-1998, in Documenta Asiana VI, Roma 2001.
11. Hodder I. A New Phase of Excavation at Catalhöyük // Anatolian Archaeology. 2003. No.9. P.9-11,
12. In Documenti di Architettura Armena, Facoltà di Architettura del Politecnico di Milano e Accademia delle Scienze dell’Armenia Sovietica, Cuneo P., Zarian A., Uluhogian G., Thierry N., Thierry J.M., e Altri, 1984, ANI/12, 1985. edizioni Ares, Milano;
13. Mapping the Origins and Expansion of the Indo-European Language Family. Remco Boucaert, Philippe Lemey, Michael Dunn, Simon J. Greenhill, Alexander V. Alekseyenko, Alexei J. Drummond, Rsell D. Gray, Marc A. Suchard, and Quentin D. Atkinson. Science 24 August 2012: 957960. [DOI:10.1126/science.1219669]
14. Mellaart J. Excavations at Catal Hüyük - Fourth Preliminary Report 1965 // Anatolian Studies. 1966. No.16. P.165-191.
15. Mellaart J.Excavations at Catal Hüyük-Second Preliminary Report1962. Anatolian Studies. 1963. No.13. p.43-103¦),
16. Mellink, M.J. Filip J. Frühe Stufen der Kunst // Propyläen Kunstgeschichte. Bd. 14. Berlin, 1985.
17. Schmidt, K., Zuerst kam der Tempel, dann die Stadt. Bericht zu den Grabungen am Gürcütepe und am Göbekli Tepe 1996-1999, Istanbuler Mitteilungen 50, 2000, 5-40; ders.,
18. Schmidt, K., Göbekli Tepe, Southeastern Turkey. A Preliminary Report on the 1995-1999 Excavations, Paléorient 26.1, 2001, 45-54;
19. Schmidt, K., Sie bauten den ersten Tempel. Das rätselhafte Heiligtum der Steinzeitjäger. Die archäologische Entdeckung am Göbekli Tepe, C.H. Beck, München (2006);
20. Shahinyan S. M. Pantheistic prerequisites of developments from petrogliphes to simbols and architectural modules. Proceedings Of The 3rd Interational Conferance On Contemporary Problems In Architecture And Construction. BUCEA 2011 Beijing. V5 p.38
21. Shahinyan S. M.,,Architectural particulars of Stone-Door Caves and examples of their use in prehistoric Ireland”, UIS 15 Congress,2009;
22. Shahinyan S. M. Stepanyan O.,,The impact of changings ecological and public environments for Architecture of Anthropogenic caves and underground constructions”. UIS 15 Congress,2009.USA;
23. Shahinyan S. M.;Gevorgyan A.A., ,,Cave dwellings vith Stone Doors”10 Interational Congress of Speleology.V2; 1989.Budapest;p.440-442;
24. Shahinyan S. M. ,,Global changes of environment and the great migrotion of people from Asia Minor at the end of the Quaternary period’’ WAC-6 WorldArckeological Congress 2008. Dublin’’p.300.
25. Shahinyan S. M. ,,About the seismic stability of ancient engenering constructions”14UIS Congress,V2;Hellas,Kalamos
26. www.Inqua2011.ch:
27. annales.info/greece/crete/index.htm

Zoom Image
Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2500
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:42
Նախաքրիստոնեական մշակույթի արձ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի...
Կարդալ
2013
22
Ապր
»14:25
ԱՎԱՆԴԱԿԱՆ ճԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Article image Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը ձևավորվում են ապրելու միջավայրի բնապատմական և հասարակական զարգացումների արդյունքում՝ տեղածին և տեղաբնիկ ժողովրդի ձևավորված աշխարհաճանաչողության, աշխարհընկալման, աշխարհահայացքի արդյունքում ստեղծված ուրույն մշակույթի սահմաններում և նրա բնորոշիչ բաղադրիչներն են: Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը, որպես նախամշակույթի անընդհատական դրսևորում, արմատական տեղաբնիկների, այսինքն այդ նախամշակույթի կրողների, բնապատմական օրրանի սահ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»12:51
ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»11:55
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒ ...
Article image Եկեղեցիների և խաչքարերի ճարտարապետության մեջ ակնհայտորեն ընդգծված ավանդապաշտությունը, որը արտահայտվում է ձևերի և ոճերի կայունությամբ դարեր շարունակ, ունի որոշակի և հստակ պատճառաբանություն, որի բացահայտման փորձ ենք կատարում մեր այս հոդվածի սահմաններում...
Կարդալ
2012
20
Նոյեմ
»10:43
ՄԱՐԴԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵ ...
Article image Հայկական Լեռնաշխարհում ձևավորված հնագույն բնապաշտական մշակույթն է: Այդ մշակույթի ազդեցության տարածման աշխարհագրությունը, կրողները, զարգացումները: Հետազոտությունների հիմքերը: Մարդը բնապատմական և հասարակական զարգացումների արդյունք է, որի ձևավորման գործընթացում առավել մեծ նշանակություն են ունեցել կենսատարածքը և էկոլոգիական գործոնները: Էկոհամակարգերի բազմազանությունը՝ նույն աշխարհագրական տարածքում, պատմական որոշակի տիրույթում, առավել մեծ հնարավորություններ է ստեղծել կենսունակ, բազմաշերտ, բազմաֆու...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott