41. 1862 թ. ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Զեյթունը կամ հունարեն Ուլնիան գտնվում է Լեռնային Կիլիկիայում:
Զեյթունի հայերը, օգտվելով իրենց լեռնային անառիկ դիրքից, ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսը պահպանել էին կիսանկախ վիճակ:
1618թ. զեյթունցիների և Օսմանյան սուլթանի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն զեյթունցիները տարեկան նվերի անվան տակ պետք է Այա-Սոֆիա մզկիթին վճարեին 15.000 արծաթե դրամ:
Միայն 19-րդ դարի առաջին կեսին թուրքական իշխանությունները փորձել էին 8 անգամ գրավել Զեյթունը:
Զեյթունի գավառում ապրում էր 80.000 հայ և 8.000 թուրք:
Մարաշի փաշան 1862 թ-ին Մեծ վեզիրից հրաման է ստանում նվաճել Զեյթունը:
Մարաշի Ազիզ փաշային պատրվակ էր պետք և դրա համար օգտագործում է հետևյալ միջադեպը.
Զեյթունի գավառակի հայաբնակ Արեգին գյուղի 70 բնակիչներ իրենց համագյուղացու սպանության համար վրեժ լուծելով` սպան եմ 17 թուրքերի:
Ազիզ փաշան պահանջում է իրեն հանձնել 70 արեգինցիներին:
Զեյթունի իշխանները այս պահանջը մերժում են` հայտարարելով. «Մենք քեզ ոչ միայն 70 հայ, 70 հավ էլ չենք տա»:
Ազիզ փաշան իր տրամադրության տակ 12.000 կանոնավոր զորք ուներ:
Ձգտելով ավելացնել զորքի թվաքանակը` Ազիզ փաշան հայտարերց, որ նրանք ովքեր կմիանան Զեյթունի դեմ արշավանքին թալանելու հնարավորություն կստանան:
Այդ հայտարարության արդյունքում Ազիզ Փաշայի բանակին միացան արյան և թալանի ծարավ 30.000 թուրք:
Թուրքերն իրենց արշավանքը Զեյթունի դեմ սկսեցին 1862թ-ի հուլիս 27-ին:
Հաջորդ օրը թուրքական բանակը գրավեց Արեգին և Ավագկալ գյուղերը:
Այս գյուղերի այն բնակիչները, որոնք չէին հասցրել փախչել` սպանվեցին:
Հաջորդ օրը Ավագկետիկի կիրճում Զեյթունցիները ջախջախեցին թուրքական 5.000 հրոսակախմբերից մեկը:
Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1862թ-ի օգոստոսի 2-ին:
Շուրջ 500 զեյթունցիներ նահանջ ձևացնելով թուրքական հիմնական բանակը մտցրին Ս. Աստվածածին վանքի և Զեյթուն գյուղաքաղաքի միջև գտնվող ձորը:
Եկեղեցիների զանգերի ազդանշանով զեյթունցիները կրակ բացեցին թուրքերի վրա:
Խուճապի մատնված թուրքական բանակը, մարտադաշտում թողնելով իր 2 թնդանոթը, փախուստի դիմեց:
Մարտից հետո զեյթունցիները մարտադաշտում հաշվեցին 2.000 թուրք զինվորի դիակ:
Այս դաշտը հետագայում կոչվեց «Արյան ձոր»:
Փախչող թուրքերին զեյթունցիները հետապնդեցին մինչև Զեյհան գետը:
Տեղեկանալով Ազիզ փաշայի պարտության մասին` Օսմանյան կառավարությունը հրամայեց Բելգրադի դահիճ Աշիր փաշային 150.000-անոց բանակի գլուխ անցնելով, երկրի երեսից ջնջել հայկական արծվաբույնը:
Զեյթունցիները գիտակցում էին, որ նման ահռելի ուժի առջև իրենք անկարող են երկար դիմադրել:
Այդ պատճառով զեյթունցիները մի պատվիրակություն ուղարկեցին Կ. Պոլիս:
Այն հանդիպեց Թուրքիայի մայրաքաղաքում Ֆրանսիայի դեսպանին:
Վերջինս Ֆրանսիայի կայսր Նապոլիոն III-ին հանձնեց զեյթունցիներին օժանդակություն տրամադրելու խնդրանքը:
Ֆրանսիան շահագրգռված էր իր տնտեսական վերահսկողությունը հաստատել Կիլիկիայում:
Ֆրանսիայի կայսր Նապոլիոն III-ը ճնշում գործադրեց սուլթանի վրա:
Վերջինս ստիպված էր տեղի տալ և դադարեցնել Զեյթունի պաշարումը:
1865թ-ին Օսմանյան կառավարության և զեյթունցիների միջև նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որով զեյթունցիները Օսմանյան գանձարանին վճարելու էին 150.000 արծաթե դրամ:
Զեյթունում հաստատվելու էր թուրք կառավարիչ և թուրքական բանակի մի զորամաս:
1862թ-ի Զեյթունի ապստամբությունը հայերի համար ակնհայտ դարձրեց, որ սեփական ուժերով հնարավոր է պաշտպանել սեփական արդարությունը:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2534
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ Ճարտարապետ, հայկական ճարտարապետության գիտությունների ուսումնասիրության հիմնադիրը: ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1933): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott