Թուրքիայի որոշ քայլերը` 2015 թվականին ընդառաջ

Թուրք նախարարը նշել է պաշտոնական Անկարայի ծրագրերից մի քանիսը, որոնք նպատակ են հետապնդում կանխարգելել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և հակահայ քարոզչություն իրականացնել: Թուրքական կողմը մշակել է 6 կետանոց նախագիծ, որով էլ պայքարելու է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Նախարարը ներկայացրել է նրանցից մի քանիսը:
Այսպես, թուրքական իշխանությունները պատրաստվում են «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից սպանված թուրքերին» նվիրված հուշահամալիրներ կառուցել Անկարայում և Ստամբուլում: Արդեն որոշվել են նաև հուշարձանների տեղադրման վայրերը: Ստամբուլում թուրքական զեղծարարության հերթական մարմնավորումը տեղադրվելու է Շիշլի թաղամասի Մաչկայի ժողովրդավարության զբոսայգում: Անկարայում էլ նման հուշարձան կտեղադրվի Կարմիր մահիկի հրապարակին մոտ գտնվող Հաղթանակի զբոսայգու հրապարակի դիմաց:
Թուրքերը պատրաստվում են նաև խոշոր հուշահամալիր կառուցել Իզմիրում (Զմյուռնիա), որը նվիրված կլինի ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետներին: Հուշահամալիրը կառուցվելու է Իզմիրի Բայրաքլը շրջանում: Առաջիկայում թուրքական իշխանությունները մրցույթ կհայտարարեն լավագույն նախագծի համար, իսկ հաղթողին որոշելուց հետո կսկսվի շինարարությունը:
Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը կսկսի նաև արտասահմանցի զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավարների «վերապատրաստումը»: Վերապատրաստման համար կօգտագործվեն պատմության մեծ զեղծարար, ընդգծված հայատյաց գործիչ, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուի գրքերը: Նրա գրքերը կթարգմանվեն նաև անգլերեն և կտպագրվեն մեծ քանակով:
Թուրքերը նաև նախատեսում են աշխարհի մի շարք երկրներից Թուրքիա հրավիրել տասնյակ ուսանողների և գիտնականների` Հայոց ցեղասպանության մասին «ճշմարտությունը» պատմելու համար:
Թարգմանությունը` Գևորգ Պետրոսյանի
Հայտնում է allturkey.am-ը
![]() |
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
![]() |
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
![]() |
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
![]() |
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Նախորդ տեսանյութերը (25)
+Առաջարկեք Ձեր հյուրին
Բոլոր տեսանյութերը...

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
Վերջին ավելացված կենսագրությունը


Մենք սոց. ցանցերում