ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երգիչ
Բնակավայրը` Հայաստան

Երգչուհի:

Ծնվ. 16.08.1950թ., Երևան:
Մահ. 09.07.2007թ., Լոս Անջելես, ԱՄՆ:

Վաղ տարիքից մեծ սեր և ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ:
Հաճախել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց:
12 տարեկան հասակում մասնակցել է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ առաջին հաղթանակն է ունեցել:
Նկատելով երգչուհու տաղանդը` կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նրան հրավիրել է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստացել` երգել նրա «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլում, որտեղ էլ կատարելագործվել է` որպես ջազային երգչուհի:

Երկու տարի անց, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրել է իր անսամբլ, որից հետո սկսվել են արտասահմանյան շրջագայությունները:

Երգչուհին տիրապետել է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին, առնչվել համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ: Սիրահարված է եղել ամերիկյան ջազին:

Աշխատելու հետ մեկտեղ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում:
1970-ականներից մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ ունեցել աշխարհի տարբեր բեմերում:
1973թ. Մոսկվայի Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի` Ամիրխանյանի «Ուր եք, տղաներ» երգի կատարման համար:

1980-ականներին մեկնել է ԱՄՆ, որտեղ թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։
1990-ականների սկզբներին վերադարձել է Երևան, որտեղ թողարկել է մի քանի հիթեր` «Յարո ջան», «Երևան»:
Մինչև 90-ականների վերջ բնակվել և ստեղծագործել է հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ստեղծագործել սեփական ստուդիայում:

Ինքնասպան է եղել Լոս Անջելեսում և կտակել է` իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակով խնդրել է նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6506
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448621894214_elvina_makaryan_1.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448695712204_elvina_makaryan_2.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448628497910_elvina_makaryan_3.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448680109403_elvina_makaryan_4.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448612247506_elvina_makaryan_5.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448668160977_elvina_makaryan_6.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448681503067_elvina_makaryan_7.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448652828951_elvina_makaryan_8.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448684127559_elvina_makaryan_9.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448629505821_elvina_makaryan_10.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • /image/?type=album&prefix=album&img_id=137663448667066116_elvina_makaryan_11.jpg

    Երգչուհի:

  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448640609822_elvina_makaryan_12.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448699884531_elvina_makaryan_13.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448657766481_elvina_makaryan_14.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
  • ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137663448693732678_elvina_makaryan_15.jpg

    Երգչուհի:

    ԷԼՎԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott