Թուրքական մամուլը՝ Հայաստանում նախագահական ընտրությունների մասին

Նորության նկար Թուրքական մամուլը եւս հետեւում է Հայաստանի քաղաքական զարգացումներին՝ անդրադառնալով մոտեցող նախագահական ընտրություններին։ Թուրքական մամուլում հրապարակումներն աչքի են ընկել ընտրությունների հետ կապված զուսպ մեկնաբանություններով։

Թուրքական տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներից Sabah պարբերականում հրապարակվել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ընդարձակ հոդված՝ «Հայաստանում նախագահի ընտրություններում ֆավորիտ է համարվում Սերժ Սարգսյանը» վերնագրով։ Հրապարակման մեջ նշվում է, թե սպասվում է, որ Հանրապետական կուսակցությունը առաջիկա ընտրություններում եւս առաջ է անցնելու մյուս կուսակցություններից։

Հրապարակման մեջ նշվում է, թե ընտրություններում Հայաստանի գործող նախագահին դժվարության մեջ էին դնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Սակայն ընտրություններին ընդառաջ այդ 2 կարեւոր անուններն անակնկալ որոշում կայացրեցին, որ չեն մասնակցելու ընտրություններին։ Իսկ Սերժ Սարգսյանի խոսքերից հայտնի է դառնում, որ նա Հայաստանի ընտրական համակարգին վստահում է։ 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ կապված Հայաստանի նախագահն օգտագործել էր «ազատ» եւ «թափանցիկ» բառերը»,-նշված է Sabah-ի հրապարակման մեջ։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նաեւ նախագահի մի քանի թեկնածուների հայտարարություններին, թե 20 հազար դոլարին մոտ ընտրական գրավը հակասահմանադրական է։ Այս համատեքստում ներկայացվում է նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մեկնաբանությունը, ըստ որի, պոտենցիալ թեկնածուների այն հայտարարությունը, թե օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, վկայում է, որ այդ բնագավառում նրանք բավարար գիտելիքներ չունեն եւ պետք է լրացնեն գիտելիքների պաշարը։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 14-01-2013 16:57:05
Դիտումների քանակը: 739
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՊԱՈԼՈ ԱՆԱՆՅԱՆ Աշխատել է Մետրոպոլիտեն օպերայում՝ դառնալով նրա առաջին հայազգի երգիչը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott