ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՍԵՐՈԲԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Քաղաքական-պետական գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Պետական և կուսակցական գործիչ:
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-88):
ՀՀ Աժ նախագահ (1999):
Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու):

Ծնվ. 17.04.1932թ., Երևան:
Մահ. 27.11.1999թ., Երևան:


Կ. Ս. Դեմիրճյանի եղբայրը:
Ավարտել է ԵՊԻ (1954), ԽՍԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (1961):
1966-72-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար,
1972-74-ին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար,
1991-ից՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր-տնօրեն:
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի ղեկավարության տարիներին (1974-88) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի անվան), կառուցվել են Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկթուղային մայրուղիները, գրապալատը և այլն:
1975-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի ջանքերով 1978-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը:
1980-ին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
1998-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ):
1999-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վ.Զ. Սարգսյանի հետ):
Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ:
ԽՍՀՄ (1974-89), ՀԽԱՀ (1967-89) ԳԽ պատգամավոր:
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, № 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում:
2004-ից Երևանում գործում է ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի թանգարանը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 7803
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻ (Agassi) 1988-ից մասնակցել է թենիսի մեծ մրցույթների, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություններում հասել կիսաեզրափակիչ: Այնուհետև որոշ ընդմիջումներով հանդես է եկել Ուիմբոլդոնում Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott