«Առյուծ» նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում
Լույս է տեսել Համլետ Մարտիրոսյանի «Առյուծ նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում» մենագրությունը:
Սկսած վերին հին քարի դարից, առյուծը մարդու կողմից շատ պատիվների է արժանացել. առյուծի պատկերը հին աշխարհի դիցարաններում շատ աստվածների է ներկայացրել, դարձել է Արևի ու արքայական իշխանության խորհրդանշան, բարձրացվել է թագավական տոհմերի ու պետությունների զինանշանների վրա, նրա զույգ արձանները դրվել են քաղաքների, տաճարների ու պալատների մուտքերի առջև…: Առյուծի պատկերը, որպես գաղափարագիր նշան, գործածվել է շումերական պատկերագրության և եգիպտական հիերոգլիֆներում:
Հեղինակը գրավոր, հնագիտական, պատմագիտական, դիցաբանական և լեզվաբանական տվյալների համեմատական քննությամբ ցույց է տալիս, որ առյուծը նման պատիվների է արժանացել ոչ թե իր տեսքի կամ իր բնության առանձնահատկությունների, այլ՝ հայերենում ունեցած «առեւծ, առիւծ, առոյծ» անվանումների շնորհիվ: Հեղինակի ստացած արդյունքներից կարևոր է նաև այն, որ այդ պրոցեսը սկսվել է վերին հին քարի դարում, երբ Սյունիքի ժայռապատկերները փորագրողներն առաջին անգամ առյուծի պատկերն օգտագործեցին որպես գաղափարագիր նշան:
Որպես «առյուծ» նշանագրի ընթերցումներից բխող անհրաժեշտություն, հեղինակն անդրադառնում է նաև Ք.ա. III-I հազ. Հայաստանի սեպագիր անվանումներին (Խուռի, Միտաննի, Բիայնա և այլն) և առաջարկում այդ անվանումների նոր և հայերեն ընթերցումներ, որոնք իրենց իմաստներով արտահայտում են Հայաստանի վերաբերյալ եղած աշխարհագրական ու դիցաբանական պատկերացումները:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |