hamlet.martirosyan
Logo

ՍԻՍԻԱՆ, ԶՕՐԱՑ ՔԱՐԵՐ, ՑԻՑ ՔԱՐԵՐ, ՔԱՐԱՀՈՒՆՋ ...

Article image Այս աշխատանքը նվիրված է Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա գտնվող մեգալիթյան կառույցին, որի պաշտոնական անվանումն է Զօրաց քարեր, իսկ գիտա-մասսայական գրականության և լրատվական միջոցների հրապարակած նյութերում առավելապես հայտնի է Քարահունջ անունով: Հնավայրի մանրամասն նկարագրությունն ընթերցողը կարող է գտնել լուսահոգի Պարիս Հերունու աշխատության մեջ:1 Չնայած հնավայրի բացառիկ կարևորությանը, այն դեռևս պեղված չէ և բնականաբար մենք հնարավորություն չունենք քննության մեջ ներառել հնագիտական նյութը: Հետևաբար պիտի բավարարվենք տեղանքի երկրաբանական ու ցից քարերի արտաքին տեսքի ու բշխվածության հայտնի տվյալներով և փորձենք գնահատել հնավայրի տարիքը, բացահայտել նրա ֆունկցիոնալ նշանակությունը և ճշգրտել անվանումը:

1. Զօրաց քարեր հնավայրի տարիքը

Սիսիանի շրջանի տարածքում հայտնաբերված լճային նստվածքների հետազոտության արդյունքները երկրաբաններին թույլ տվեցին պնդելու, որ Սիսիանի գոգավորությունը չորրորդական ժամանակաշրջանում եղել է քաղցրահամ ջրերի լճի տակ: Երկրաբաններն այդ ջրային ավազանն անվանել են Անգեղակոթի ծով:2
Հայտնի է, որ նույն ժամանակահատվածում ջրածածկ են եղել Արարատյան, Նախիջևանի, Մշո դաշտավայրերը, Շիրակի սարահարթը և Հայկական լեռնաշխարհի այլ ցածրադիր վայրեր ու գոգավորություններ: Երկրաբանական ժամանակագրության տեսանկյունից այդ ջրային ավազանները առաջացել ու վերացել են գործնականում միաժամանակ:

Արարատյան և Նախիջևանի դաշտավայրերի պեղումներից հայտնի հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ այդ տարածքներում առաջին բնակավայրերը հիմնվել են Ք.ա. IX-VIII հազ. ոչ շուտ (այսօր հայտնի հնագույն բնակավայրերը, օրինակ Առատաշենը, վերաբերում են Ք.ա. VII հազ.): Հետևաբար պիտի կարծել, որ Հայկական լեռնաշխարհի չորրորդական ժամանակաշրջանի հիշյալ ջրային ավազանները Ք.ա. IX-VIII հազ. տեղի ունեցած հզօր տեկտոնիկ պրոցեսների հետևանքով սկսել են վերանալ: Բնական է, որ առաջինը ջրի ծածկից ազատվել են բարձրադիր բլուրները (Արարատյան դաշտավայրի դեպքում Արմավիրի, Մեծամորի, Դվինի, Օշականի և մյուս բլուրները), որոնց վրա էլ կառուցվել են առաջին սրբավայրերն ու բնակավայրերը (ջրի մակարդակի (Արարատյան ծովի մակարդակը հասել է ~1300մ) նվազման ինչ որ պահի ափամերձ տարածք է եղել Ագարակի հնավայրը, որի տուֆե ժայռերի վրա հստակորեն երևում են ջրի ալիքների կատարած աշխատանքի հետքերը):

Zoom Image

Ամենայն հավանականությամբ նույն ժամանակ է վերացել նաև Անգեղակոթի ծովը: Դա իր հերթին հիմք է տալիս պնդելու, որ Սիսիանի մեգալիթյան կառույցը չէր կարող հիմնվել Ք.ա. VIII հազ. շուտ: Սա կարող ենք համարել Զօրաց քարերի հիմնադրման ժամանակի վերին սահմանը:
Սիսիանից 13 կմ հեռավորության վրա և Անգեղակոթ գյուղից 3 կմ հյուսիս-արեւմուտք է գտնվում Գոդեձորի պղնձե-քարեդարյան բնակատեղին: Հնավայրի պեղումները սկսվել են 2005թ, որոնց ընթացքում պարզվել է, որ նրա բնակիչները Ք.ա. V-IV հազ. հացահատիկ են աճեցրել, զբաղվել են այգեգործությամբ, անասնապահությամբ և պատրաստել են խեցեղեն, որը միջագետքյան Թել էլ-Ուբեյդ հնավայրի (Ք.ա. V հազ.) անունով մասնագիտական գրականության մեջ հայտնի է ուբեյդյան (վաղ շումերական) տիպի խեցեղեն անվանումով:3

Գոդեձորը և Զօրաց քարերը գտնվում են գրեթե նույն բարձրության վրա (համապատասծանաբար 1800մ և 1770մ), երկուսն էլ պիտի հիմնվեին Անգեղակոթի ծովի ցամաքելուց հետո և գործնականում համաժամանակյա: Երկուսն էլ հիմնել են Սյունիքի ժայռապատկերները փորագրողների սերունդները, ովքեր ջրի մակարդակի իջնելուն զուգնթաց բարձրադիր վայրերից իջել են առավել բարեբեր հովիտները:
Պարիս Հերունին Սիսիանի երկնքի 9 պայծառ աստղերի նկատմամբ կատարած չափումների արդյունքում հանգում է այն եզրակացության, որ եթե քարերի անցքերն օգտագործվել են պարզունակ դիտակներ, ապա, որպես աստղադիտարան, Զօրաց քարերի համալիրի գործունեության նախնական փուլն ընդգրկել է Ք.ա. 5500÷2500թթ: Հերունու չափումների սխալը կազմում է ±500 տարի: Սա լավագույնս համընկնում է Գոդեձորի բնակավայրի տարիքի հետ:
Անշուշտ, հնավայրն ուսումնասիրելու տեսանկյունից Հերունու կատարած չափումների գիտական արժեքը մնայուն է, սակայն ավարտուն չի կարելի համարել և անհրաժեշտ է նոր և բազմապրոֆիլ գիտական արշավախմբերի միջոցով ավարտին հասցնել այդ աշխատանքները, այդ թվում՝ առաջնային է հնավայրի պեղումների խնդիրը:


2.Զօրաց քարեր մեգալիթյան կառույցի ֆունկցիոնալ նշանակությունը

Զօրաց քարերի աստղադիտարան լինելու մասին տեսակետը Պ. Հերունուց առաջ արտահայտել են հնագետ Օ. Խնկիկյանը և աստղագետ Է. Պարսամյանը:4 Պ. Հերունու կատարած չափումները ցույց տվեցին տեսակետի իրավացիությունը; Աստղադիտարանի տարբերակին կանդրադառնանք ստորև: Հնագետները, որպես առկա տվյալների ամփոփում, իրնց բանավոր ելույթների ժամանակ կարծիք են հայտնում, թե Զորաց քարերի տարածքը դամբարանադաշտ է, ցից քարերը եղել են պաշտպանական կառույցի մաս, իսկ քարերի վրայի անցքերն արվել են դրանք քարհանքից հնավայրի տարածք տեղափոխելու նպատակով:
Ինչ վերաբերում է դամբարանադաշտին, ապա հանրահայտ է, որ սկսած վաղ նոր քարի դարից, սրբազան տարածքում կամ բնակարանում կատարվել են թաղումներ: Այնպես որ, եթե Զօրաց քարերը եղել է պաշտամունքային սրբավայր և աստղադիտարան, ապա նրա տարածքում դամբարանների առկայությունը արտառոց չէ, այլ սպասելի է, որ կլինեն:
Քարերի վրայի անցքերի ֆունկցիոնալ նշանակությանն անդրադառնանք ավելի հանգամանալից:

2.1. Զօրաց քարեր հնավայրի ցից քարերի վրա արված անցքերի նշանակությունը

Հնագետների տեսակետը, թե քարերի վրա անցքերն արվել են դրանք տեղափոխելու համար, անհիմն է: Նախ բազմիցս նշվել է, որ ըստ Պ. Հերունու տվյալների, համարակալված 223 քարերից միայն 85-ի վրա կան անցքեր: Ի ատասխան այս փաստի, հնագետները կարծում են, թե մյուս քարերի անցքերը հողածածկ մասում են: Բոլոր քարերը տնկված են բարակ, սրածայր մասով դեպի վեր և հողի մեջ է քարերի անհամեմատ առավել հաստ մասը: Նվազագույնը 138 քարի հաստ կողմում (առնվազն 40÷50սմ հաստություն) անցք բացելը ոչ միայն ծանր ու երկարատև աշխատանք է, այլ նաև անիմաստ՝ քարերը եզներով տեղափոխելու տեսանկյունից:

Zoom Image
Նկար 2. Առանց անցքերի զանգվածեղ քարեր Զօրաց քարեր հնավայրում:

Ցանկացած գյուղացի գիտի, որ հաստ գերանը կամ երկարուկ ժայռաբեկորը եզների լծին պետք է կապել բարակ կողմից, քանի որ քաշելու ժամանակ քարի կամ գերանի բարակ ու թեթև մասը հեշտությամբ գետնից կտրվում է, ինչի արդյունքում կտրուկ փոքրանում են շփման ուժերը և վերանում են ճանապարհի խոչնդոտներին բախվելու վտանգը:5
Երկրորդ, նաև ակնհայտ է, որ միայն քարի տեղափոխման համար անցքեր բացելու անհրաժեշտությունը չկար, քանի որ կարելի է պարանը կապել քարի բարակ ու խորդուբորդ մակերես ունեցող մասից ու քաշել: Քարի մակերեսի նույնիսկ 1÷2սմ բարձրություն ունեցող ելուստները չեն թողնելու, որ պարանը դուրս պրծնի: Ի վերջո, քարի բարակ կողմում
պարանը կապելու համար մի փոքր ակոս հանելը շատ ավել հեշտ է, քան 4÷5սմ տրամագծով անցք փորելը:
Վերջապես կան քարեր, որոնց վրա արված անցքերը ակնհայտորեն արված են քաշելու համար ոչ հարմար տեղում և ոչ հարմար ձևով: Նկար 3-ի առաջին պատկերում

Zoom Image

բերված է այդպիսի մի քարի լուսանկար: Այն, որ քաշելու տեսանկյունից անցքն արված է անհարմար տեղ, ակնհայտ է: Նաև ակնհայտ է, որ տոննաներ կշռող այդ ժայռաբեկորը եթե քաշեին այդ անցքից, ապա անցքի եզրի բարակ շերտը պիտի պոկվեր: Որոշ ընդհանրություններ կան Զօրաց քարերի և Պորտասարի (Gobekli tepe; տարիքը 12÷10 հազ.
տարի) տաճարական համալիրի միջև: Ընդհանրություններից մեկն այն է, որ Պորտասարի տաճարների որոշ սյուների վրա ևս կան նույն չափսի անցքեր, որոնց նշանակությունը պարզված չէ: Դրանցից երկուսի լուսանկարները բերված են նկար 3-ում (երկրորդ և երրորդ պատկերներ): Պորտասարի սյուների անցքերի տեղադրությունից ևս միանշանակ հետևում է, որ անհեթեթություն կլինի դրանք «քարերը քաշելու համար են» մեկնաբանությունը:

Zoom Image

Սիսիանի մեգալիթյան կառույցի ցից քարերի գծի ուղղությամբ նկատվում են փլված պատերի հետքեր (տես նկար 4): Ամենայն հավանականությամբ ցից քարերի եզրագծով եղել է ~1.5մ բարձրության անշաղախ պատ, որը հավանաբար ծառայել է սրբազան տարածքը կողմնակի մարդկանց կամ ընտանի ու վայրի կենդանիների մուտքն արգելափակող միջոց:
Սա ևս մի ընդհանրություն է Պորտասարի և Զօրաց քարերի միջև: Պորտասարի տաճարներում ևս սյուների արտաքին եզրագծով պատ է շարված (տես նկար 5):

Zoom Image
Նկար 5. Պորտասարի տաճարներից մեկը:

Ամենայն հավանականությամբ Զօրաց քարերի տիպի կառույցները տարածված են եղել պատմական Հայաստանի տարածքում (տես նկար 6):

Zoom Image
Նկար 6. Անցքով ցից քար Մասիսի հարավային ստորոտում:


Թեև դրանք հստակ տեղորոշված և բնականաբար պեղված չեն, սակայն բանահյուսական տվյալները վկայում են դրանց գոյությունը ու տարածվածությունը: Հայաստանի տարբեր գավառների բանահյուսական նյութերում Զօրաց քարերի տիպի քարախմբերը ներկայացվում են որպես մեղանչելու պատճառով իր հոտի հետ քարացած հովիվ6 կամ զօրականների գերեզմաններ:7 Վերադառնալով անցքերի թեմային, նշենք, որ բերված փաստերն ու բացատրությունները բավական են, որպեսզի հրաժարվենք այն տեսակետից, թե անցքերն արվել են քարերը տեղափոխելու համար: Այս դեպքում հարց է առաջանում, թե աստղադիտական տեսանկյունից քարերի վրա անցքեր անելը ի՞նչ անհրաժեշտությամբ է պայմանավորված:
Նախ նշենք, որ անցքերն արվել են նախապես և քարը հողի մեջ տնկելու ժամանակ փոսի խորությունն ու քարի դիրքն այնպես է ընտրվել, որպեսզի անցքը (դիտման կետը) ուղղորդվի և միացվի հորիզոնի որոշակի կետի հետ:
Դառնանք անցքերին: Որոշակի երկարություն ունեցող խողովակը (եղեգնյա, փայտե, կավե) հնագույն ու պարզունակ աստղադիտակն է: Այլ աստղերից, Լուսնից կամ բնական այլ աղբյուրից արձակված և մթնոլորտում ցրված լույսը (ֆոնային լույս) խանգարում է դիտումներին: Դա առավել զգալի է, երբ դիտվում է աստղի ծագումը հորիզոնի գծի վրա, որտեղ մի կողմից ֆոնային լույսի քանակն է ավելի շատ և մյուս կողմից մթնոլորտի հաստ շերտում աստղի լույսի կլանումն է մաքսիմալ: Ֆոնային լույսի քանակը ևս կախված է մթնոլորտի շերտի հաստությունից. զենիթի ուղղությամբ մթնոլորտի շերտը նվազագույն է (ֆոնային լույսը նվազագույն է), իսկ հորիզոնի ուղղությամբ մթնոլորտի շերտի հաստությունն առավելագույնն է (ֆոնային լույսի քանակն առավելագույնն է): Այդ պատճառով հաճախ անզեն աչքով անհնար է դառնում հորիզոնի գծի վրա տեսնել ծագող աստղի պատկերը: Նման դեպքերում անզեն աչքի համար աստղը հստակ տեսանելի է դառնում հորիզոնի գծից ~10÷15օ բարձրանալուց հետո (իրական ծագումից ~40ր÷1ժ հետո):
Որոշակի երկարության խողովակի միջով նայելու դեպքում քաոսային շարժվող ֆոնային լույսը կլանվում է խողովակի պատերի մեջ, իսկ կետային աղբյուրից (աստղից) եկող ճառագայթների զուգահեռ փունջն առանց կլանվելու հասնում է դիտողի աչքին: Այսպիսով, խողովակը աստղի լույս/ֆոնային լույս հարաբերությունը զգալի մեծացնում է և հնարավորություն տալիս անմիջապես հորիզոնի գծի վրա դիտել աստղի ծագումը:

Պ. Հերունին, ուսումնասիրելով անցքերի չափերն ու ձևերը, ևս հանգել է այն գաղափարին, որ դրանց մեջ դրվել են խողովակներ և ամրացվել կավով (տես նկար 7):
Zoom Image

Արդյունքում կարող ենք պնդել, որ Զօրաց քարեր մեգալիթյան կառույցը շինողներն այն նախատեսել և օգտագործել են որպես աստղերի ծագումն ու մայրամուտը դիտելու գործիք:

Որպեսզի դրված խնդրի քննությունն ամբողջական լինի, մենք նաև որոշակի ինֆորմացիա պիտի ունենանք աստղադիտարան կառուցող մարդու դիցա-աշխարհընկալումային պատկերացումների մասին: Դա առաջին հերթին վերաբերում է այն հարցին, թե այդ մարդիկ ինչ պատկերացումներ ունեին բուն աստղերի և նրանց ծագման ու մայրամուտի մասին (ի՞նչ են աստղերը, որտեղի՞ց են ծագում, ինչո՞ւ են ծագում):

2.2. Որտեղի՞ց են ծագում աստղերը

Ժամանակակից մարդու (լինի քրիստոնյա, մահմեդակն, բուդիստ թե աթեիստ) մտածողության մեջ արմատացած է այն պատկերացումը, թե Անդրաշխարհը մահն է, գերեզմանը, դժոխքը, չար ոգիների բնակության վայրը: Հավերժության, արարչության ու մյուս դրական ընկալումները կապվում են լուսավոր, պայծառ ու կապույտ Երկնքի հետ: Նման պատկերացումների սկզբնական դրսևորումները տեսնում ենք Ք.ա. I հազարամյակում (հնդարիական Մահաբհարաթա և Ռամայանա էպոսներ, Ռիգվեդայի մեկնաբանական գրականություն, զրադաշտականություն, հրեական Հին կտակարան, հունական դիցաբանություն և այլն):
Գրեթե հակառակ պատկերն ենք տեսնում ավելի վաղ՝ միջագետքյան դիցաբանության մեջ: Արարչական, արեգակնային էություններ ունեցող աստվածները (Էա, Ներիգալ, Մարդուկ, Դումուզի, Իշտար և այլն) կապված են Անդրաշխարհի հետ:9 Այս պատկերացումներն անշուշտ գալիս են բնության մեջ դիտվող այն արմատական երևույթներից, ինչպիսիք են.

-Կրակի ժայթքումը Երկրի ընդերքից (հրաբուխներ),
-Քաղցրահամ ջրի բխումը Երկրի ընդերքից (աղբյուրներ),
-Բուսական սերմերի ծլումն ու դուրս գալը Երկրի ընդերքից,
-Մարդու և կենդանիների սաղմի ձևավորումն ու դուրս գալը ընդերքից (արգանդից):

Այս հիմնարար օրինաչափություններից դժվար չէր բխեցնել, որ կայնքը և կենսածին ուժերը (ջուր, կրակ) բխում են Անդրաշխարհից, ընդերքից:
Բխման պրոցեսի ու հետադարձ ուղու ապահովման, իմա՝ Անդրաշխարհ-Երկիր կապն ու փոխազդեցությունն ապահովելու համար մեր նախնիները ձևակերպել են նաև Անդրաշխարհ մտնելու և այնտեղից դուրս գալու դարպասների գաղափարը:
Դրանց հետագա դրսևորումներից է Մովսես Խորենացու հիշատակած Վահագնի ծնունդի դրվագը.

Երկնէր Երկին, երկնէր Երկիր,
Երկնէր և Ծովն Ծիրանի.
Երկն ի Ծովուն ունէր և զԿարմրիկն Եղեգնիկ.

Վահագնը ծնվում է Ծիրանի Ծովից (Արուն Ծով), որը ընդերքի քաղցրահամ ջրերի Ծովն է և համապատասխանում է շումերերեն zu-ab=şu2-ab=ծով=«քաղցրահամ ջրերի ստորերկրյա ծովը» բառին:

Նույն կերպ նախասկզբնական Ծովից է ծնվում dEN.KI=dE2.A=dHaia=Հայ Աստվածը, եգիպտական արարիչ Աստված Atum-ը և այլն: Իր արարչական ակտերը լույսի արարումով սկսող Հին կտակարանի Աստվածը Ծննդոց գրքի առաջին տողերում երևում է Անդունդի (Ստորերկրյա աշխարհ) և ջրերի ֆոնի վրա: Ծննդոց գրքի հեղինակը ոչ թե մոռացել է սրանք ընդգրկել արարչական ակտերի մեջ, այլ բաց է թողել Անդունդի ջրերից այդ Աստծո ծննդյան դրվագը, քանզի նրա նպատակն էր ստեղծել միակ ու անեղ Աստծո կերպար:
Հիշենք նաև, որ «Սասնա Ծռեր» էպոսում այդ Ծովից բխող աղբյուրի ջրից է հղիանում Ծովինարը և ծնում Սանասարին ու Բաղդասարին: Սանասարն իր հրեղեն ձին, զենքն ու զրահը ստանում է Ծովի տակ գտնվող սրբավայրից, իսկ իր ուժը բազմապատկում է այդ սրբավայրում բխող աղբյուրի ջրերից (հմմտ. ըստ շումերական աղբյուրների, dE2.A = Հայ Աստծո պալատը գտնվում է Ծովի մեջ):
Այս նույն պատկերացումները տարածվում էին նաև երկնային լուսատուների վրա. Արևը, Լուսինը, մոլորակները և աստղերը ծագում են Երկրի ընդերքից, իսկ մայր մտնելուց հետո՝ նորից իջնում այնտեղ: Հորիզոնի գիծն ընկալվում էր որպես Երկրի, Անդրաշխարհի ու Երկնքի բաժանարար սահման, այնտեղ էին պատկերացվում այդ երեք աշխարհներն իրար կապող դարպասները:

2,3, Ինչու՞ էր նախնադարյան մարդը դիտում աստղերի ծագումն ու մայրամուտը

Այժմ տեսնենք, թե որոնք էին այն պատճառները, որ նախնադարյան մարդուն ստիպեցին հայացքը դարձնել դեպի Երկինք ու դիտել լուսատուների ընթացքը: Այս հարցի պատասխանը համատեղ պիտի փնտրեին հնագետը (որպես նախապատմական ժամանակներում ստեղծված արտեֆակտներ հետազոտող), դիցաբանը (որպես նախաքրիստոնեական դիցարանի աստվածների նյութական դրսևորումներն ու մարմնավորումները հետազոտող մասնագետ) և աստղագետը (որպես երկնային լուսատուների ընթացքը հետազոտող մասնագետ):

Զօրաց քարերի ֆունկցիոնալ նշանակության հետազոտման պարագայում դիցաբանական-պաշտամունքային մոտեցումը ամբողջովին բաց է մնացել: Ես փորձեմ այդ դերը վերցնել ինձ վրա և ցույց տալ, որ դիցաբանության ընձեռնած տվյալներն են, որ հաշտության դաշտ պիտի ստեղծեն աստղագետների և Զօրաց քարերի աստղագիտական նշանակությունը կտրուկ ու անհիմն մերժող հնագետների միջև:
Կես դար առաջ է հնագիտության ասպարեզում, որպես հետազոտական ուղղություն, ձևավորվել հնեաաստղագիտությունը (Archaeoastronomy), որը զբաղվում է այն հնագիտական կառույցների հետազոտմամբ, որոնք ենթադրաբար իրենց այլ ֆունկցիաներից զատ օգտագործվել են երկնային լուսատուների շարժումները դիտելու և ուսումնասիրելու համար:10 Սակայն հնագիտության այս ասպարեզում, ինչպես Զօրաց քարերի դեպքում, հիմնականում բաց է լուսատուների շարժումները դիտելու դիցա-պաշտամունքային մեկնությունը: Առավել տարածված է այն տեսակետը, թե այն եղել է երկրագործական և անասնապահական աշխատանքներ կատարելու ժամանակի որոշման միջոց: Ճիշտ այնպես, ինչպես որոշակի աստղերի ծագման գործնական նշանակությունը տվել է հույն Հեսիոդոսը (Ք.ա. VIIդ) իր «Աշխատանքներ և օրեր» երկրագործական պոեմում:
Եւ այսպես, ե՞րբ և ինչո՞ւ է բանական մարդը սկսել դիտել լուսատուների շարժումները: Ըստ առկա հնագիտական տվյալների, հետազոտողները հանգել են եզրակացության, որ նախնադարյան մարդը լուսատուների շարժումներին հետևել է սկսած վերին հին քարի դարի ժամանակներից, մոտ 20÷30 հազար տարի առաջ: Մասնագիտական գրականության մեջ դրա մասին վկայող բազմաթիվ հնագիտական տվյալներ են բերվում:11

Հնագիտական նյութը ցույց է տալիս մարդկային գործունեության ևս մի առանձնահատկություն. որքան խորանում ենք ժամանակների մեջ, այնքան ավելի դիցականացված ենք տեսնում մարդու ապրելակերպն ու գործունեությունը: Մարդն իր ծնունդն ու կյանքը, կենցաղը, երկրագործության, անասնապահության, արհեստների մեջ իր գործունեությունը կապում էր զօրավոր աստվածների ազդեցության, նրանցից ստացած շնորհների ու գիտելիքների հետ: Մարդու կյանքի ու գործունեության վերաբերյալ այս դիցականացված պատկերացումներն էին, որ հանգեցրին պարզագույն սրբավայրերի, ապա տաճարների կառուցմանը, ծեսերի համակարգի և կրօնի ստեղծմանը: Դա եղավ Աստծո թելադրանքով ու ուսուցմամբ, թե մարդն ինքնուրույն բացահայտեց Աստծո գոյությունը, դա այլ խնդիր է: Արդյունքում սկզբնավորվեց Աստված-Մարդ համակարգի ու փոխհարաբերությունների դարաշրջանը:
Այս պատկերացումներն էլ մարդուն ստիպեցին հայացքն ուղղել դեպի Երկինք, քանզի երկնային լուսատուները համարվում էին որոշակի աստվածությունների նյութական մարմնավորում: Դրանցից Արևի ու Լուսնի պաշտամունքը հանրահայտ է և գալիս է անհիշելի ժամանակներից: Լուսինը մարմնավորող Մայր Աստվածուհու հնագույն արձանիկները («պալեոլիթյան Վեներա») 20÷30 հազար տարեկան են: Որոշակի աստվածությունների մարմնավորումներ են համարվել նաև անզեն աչքով տեսանելի 5 մոլորակները (տես ստորև աղյուսակը):

Zoom Image

Պատմական ժամանակներից մեզ հասած գրավոր աղբյուրներից նաև տեղեկանում ենք, որ այդ հինգ աստվածները (մոլորակները) տոմարական համակարգում եղել են տարուց (12 ամիս 30-ական օրով) դուրս և նույնացվել են 5 Ավելյաց օրերի հետ: Նույն աղբյուրներից նաև իմանում ենք, որ 5 մոլորակները և Արևն ու Լուսինը մարմնավորող աստվածները պաշտվել են որպես սրբազնագույն յոթնեակ: Այստեղից է սկիզբ առել 7-օրեա շաբաթի գաղափարը, որում յուրաքանչյուր օր նվիրված էր որոշակի Աստծո:
Նույն կերպ որոշակի աստվածությունների մարմնավորումներ են ըմբռնվել նաև համաստեղությունները և նրանց պայծառ աստղերը: Միջնադարյան մատյանների պահպանած տվյալների պատառիկները վկայում են, որ նախաքրիստոնեական շրջանում հայերը ևս համաստեղություններին տվել են դիցական անուններ (Հայկն, Վահագն, Վիշապ և այլն): Համաստեղությունների անվանումների և համապատասխան դիցանունների ամբողջական ցուցակը մեզ է հասել ասուրա-բաբելական սեպագիր աղբյուրներից (MUL.APIN), որոնց սկզբնաղբյուրը շումերական է: Բերենք մի քանի օրինակներ:

Աղյուսակ 2. Համաստեղությունների շումերական անվանումները և համապատասխան դիցանունները:

Zoom Image

Այս ցուցակը, որն իհարկե շատ ավելի երկար է, ցույց է տալիս, թե Ք.ա. IV-III հազ. շումերները որ համաստեղությունն են համարել տվյալ աստվածության մարմնավորումը: Այդ ժամանակներում նույն պատկերացումներն են եղել նաև հին Եգիպտոսում: Այս հակիրճ ներկայացված տվյալների հանրագումարը թույլ է տալիս ասել, որ

- Վերին հին քարի դարի ավարտական փուլում (12÷50 հազար տարի առաջ) ժամանակակից տիպի մարդը ձևավորեց դիցարան, կանոնակարգված ծիսական համակարգ, սրբավայրեր, քրմություն: Դրանց հնագիտական դրսևորումներից են նաև 10÷12 հազար տարվա հնություն ունեցող հնավայրերը, որոնք պեղումների ընթացքում բացահայտվել են պատմական Հայաստանի տարածքում (Պորտասար, Չայոնու, Նեմրիկ և այլն): Այդ մշակույթի նախնական փուլը դրսևորված է Սյունիքի ժայռապատկերներում, որոնք փորագրվել են հենց վերին հին քարի դարի ավարտական փուլում:12

- Նույն ժամանակահատվածում զուգահեռաբար իրականացվել են երկնային լուսատուների ծագման ու մայրամուտի դիտարկումներ: Դրանց նպատակը տվյալ լուսատուն մարմնավորող Աստծո Ստորերկրյա աշխարհից Երկինք բարձրանալու (լուսատուի ծագում) և իր ազդեցությունը Երկրի վրա տարածելու պահի որոշումն էր, իսկ լուսատուի մայրամուտի պահի ֆիքսումը նշանակում էր այդ Աստծո վերադարձը Ստորերկրյա աշխարհ ու մարդկանց կյանքի ու գործունեության վրա նրա ազդեցության ավարտ: Բնական է, որ մարդը երկնային լուսատուների ծագման ու մայրամուտի դիտարկումները կատարում էր, որպեսզի իմանա, թե երբ պետք է կատարի տվյալ Աստծո պաշտամունքի, նրան դիմավորելու և ճանապարհելու ծեսերը:

- Լուսատուների ծագման ու մայրամուտի դիտարկումները և դրանց հետ կապված պաշտամունքային ծեսերը կատարվում էին նույն սրբազան տարածքում: Հենց այդպիսի սրբազան տարածք է եղել Զօրաց քարեր հնավայրը: Քանի որ բոլոր աստվածների համար Երկինք բարձրանալու պահը որոշվել է միևնույն տարածքում, ապա բոլորի պաշտամունքային ծեսերը էլ կատարվել են նույն տարածքում գտնվող սրբարաններում: Զօրաց քարերի կլոր, ձվաձև և ուղղանկյուն շինությունների հետքերն ամենայն հավանականությամբ արարողությունների կատարման սրբազան կառույցների մնացորդներն են: Այս հարցի վերջնական պատասխանն անշուշտ կտրվի հնավայրի պեղումներից հետո:

Հնագիտական առումով պատմական Սյունիքը գործնականում ուսումնասիրված չէ: Վերջին տարիններին Սյունիքում կատարված առաջին լուրջ պեղումները (Արենի-1, Գոդեձոր) փայլուն արդյունքներ տվին: Ես այն համոզման եմ, որ Զօրաց քարերի պեղումների արդյունքները գերազանցելու են դրանց:

Ավարտելով այս բաժինը, մի անգամ էլ նշենք, որ երկնային լուսատուների ընթացքի դիտումների նախնական փուլում չեն հետապնդվել զուտ աստղագիտական կամ տոմարական նպատակներ: Դրանք ունեցել են պաշտամունքային-կիրառական նշանակություն և նպատակ են ունեցել որոշելու Ստորերկրյա աշխարհից աստվածների դուրս գալու և Երկինք բարձրանալու պահերը: Դիտումների հետագա ինչ որ փուլում, երբ վերլուծվել ու ամփոփվել են դարերի ընթացքում կատարված դիտումների արդյունքները և բացահայտվել են լուսատուների պտույտների պարբերությունները, հանգել են լուսնային ու արեգակնային տարիներ ու տոմար ստեղծելու գաղափարին:

3. Սիսիանի մեգալիթյան կառույցի իրական անունը և անվան իմաստը

Մասնագիտական գրականության մեջ Սիսիանի մեգալիթյան կառույցը հիշատակվում է Զօրաց քարեր, Ցից քարեր, Դիք-դիք քարեր13, Քարահունջ անուններով: Վերջին անվանումը 1985թ շրջանառության մեջ դրեց աստղագետ Է. Պարսամյանը, որն ընդունեց նաև Պ. Հերունին: Ես կողմնակիցն եմ այն տեսակետի, որ Քարահունջ անվանումը կապ չունի Սիսիանի մեգալիթյան կառույցի հետ: Սակայն այս տեսակետը օրակարգից չի հանում Քարահունջ և Եվրոպայի որոշ մեգալիթյան կառույցների (Ստոունհենջ, Քալլենիշ, Կառնակ) անվանումների լեզվական առնչությունների հետազոտման խնդիրը, որն առաջ էին քաշել Է. Պարսամյանը և Պ. Հերունին: Մանավանդ, որ ըստ որոշ հետազոտողների հայտնած տվյալների, Սիսիանից 30կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղի մերձակայքում ևս կան մեգալիթյան կառույցներ:14
Հետևաբար մեր քննարկման մեջ կառնենք շատ հին ծագում ունեցող Սիսիան անվանումը, հոմանիշ Ցից քարեր և Դիդ-դիք քարեր անվանումները և Զօրաց քարեր պաշտոնական անվանումը:


3.1. Մեգալիթյան կառույցի Սիսիան անվանումը

Սիսիանը (Սիսական, Սիսավան) գտնվում է Զօրաց քարեր մեգալիթյան կառույցից 3կմ հեռավորության վրա, նրան ամենամոտ բնակավայրն է և Սյունիքի ենթամարզի կենտրոնը: Սիսիան է կոչվել նաև ներկայիս Սիսիանից ոչ հեռու գտնվող գյուղը (ներկայիս Հացավան), նրա միջով հոսող գետը և մերձակա բլուրը, որի լանջի փորվածքները, ըստ Ե. Լալայանի, եղել են արծաթահանքեր:15
Վերջապես միջնադարյան մատենագրության մեջ Սիսակ, Սիսական, Սիսիան է կոչվել Մեծ Հայքի Սյունիք աշխարհը: Սիւնիք և Սիսական անվանումները մատենագրության մեջ գործածվել են զուգահեռ թե որպես երկրանուն, թե որպես ցեղանուն (Սիսական նախարարական տան): Սիսական անվան առաջին ստուգաբանությունը տվել է Մովսես Խորենացին (Vդ), տեղանունն ու ցեղանունը կապելով Գեղամի որդու՝ Սիսակի անվան հետ:

Ստուգաբանության հետագա փորձերը (Հյուբշման, Լագարդ, Ադոնց և այլք) ընդունելություն չեն գտել:16
Քանի որ հոմանիշ անվանումներից մեկը (Սիւնիք) ակնհայտորեն կազմված է սիւն=«կանգնեցրած փայտ կամ քար, ցից» բառից, ապա տրամաբանական է մյուս անվանաձևը (Սիսական) բխեցնել «սիւն» բառին հոմանիշ «ցից, սիս» բառից, իմա՝ ենթադրել նախնական *Ցիցական ձև, որից՝ Սիսական: Այս պարագայում հավանական ենք համարում, որ Սիսեան>Սիսիան քաղաքի անունը ծագել է նրա մոտակայքում գտնվող մեգալիթյան կառույցից. *ցից-եան=սիս-եան=«ցիցեր», որտեղ «-եան»-ը հոգնակի հավաքական մասնիկ է: Հետևաբար Սիսեան տեղանունը տառացի պիտի նշանակի «ցից (քարեր)», որն էլ պահպանվել է մեգալիթյան կառույցի Ցից քարեր և Դիք-Դիք քարեր հոմանիշ անվանաձևերի տեսքով:

Մեր մեկնաբանությունը մի կողմից համապատասխանում է Սյունիքի աշխարհագրական նկարագրին. Սյունիքը մի լեռնակղզի է (սյուն է, ցից է) շրջակա տարածքների՝ Արաքսի ու Քուռի հովիտների նկատմամբ: Ներքին աշխարհագրության տեսանկյունից էլ Սյունիքը լերկ ու ցցուն ժայռերի ու գագաթների (սյուների, ցցերի) երկիր է (տես նկար 8): Այստեղ կարող ենք ավելացնել նաև Սյունիքով մեկ սփռված և մարդու կողմից ստեղծված մեգալիթյան կառույցներն ու վիշապաքարերը:

Zoom Image

Սակայն չենք կարծում, որ եթե Սիսական անունը ծագում է ցից/սիս բառից, ապա կապված է երկրամասի աշխարհագրական նկարագրի հետ: Իրականում Սիսական անվան մեջ մտնող ցից=սիս արմատը շատ հին է և հանդես է գալիս որպես արևելքի բնութագիր: «Ցից/սիս» բառի հնությունը հասնում է շումերական սեպագիր գրչության ժամանակներին, քանի որ շումերերենում բազմիցս վկայված է si-sa2=şi-şa2=sis/şiş=սիս/ցից=«ուղիղ, ուղղահայաց, տնկված» բառը: Բառը շումերերենում գրվել է նաև ZI սեպանշանի կրկնությամբ, որն ունի zi, si2, şi2 ընթերցումներ. zi-zi=si2-si2=şi2-şi2=ցից/սիս: Օրինակ GIŠ zi-zi նշանակել է «տնկված (=zi-zi) առնանդամ (=GIŠ)», իսկ «արև» նշանակող բառի հետ si-sa2=şi-şa2=sis/şiş=սիս/ցից գրության

միջոցով արտահայտվել է «արևելք» իմաստը. areg sis/şiş=արևացից/արևասիս=«արևի դուրս տնկվիլը, արևածագ, արևելք»:

Նման հնարավորություն է ստեղծում նաև հայերենը, քանի որ «ցից» բառի բայական ցցուիլ=«դուրս տնկվիլ, ուղղահայաց տնկվիլ, ծագել, ծլել, ընձյուղիլ» ձևը ցուցադրում է «ծագ» բառին հոմանիշ իմաստներ. ծագել=«արևի դուրս գալը, դուրս գալ, երևալ, ծլել»: Հետևաբար ինչպես «ծագ», այնպես էլ «ցից/սիս» բառով հայերենում կարելի է բնութագրել Արևի և աստղերի ծագումը: Իսկ այս ֆոնի վրա մեգալիթյան կառույցի Սիսիան=Ցից քարեր անվանումն իրավունք է ձեռք բերում մեկնաբանվել որպես հիշողություն այն ժամանակների, երբ Սիսիան=Ցից քարերի միջոցով դիտվում էին Արևի և աստղերի ծագման պահերը:

Արդյունքում, որպես Սիսական անվանման նախնական նշանակություն, կարելի է նշել «արևածագի, արևելյան, արևելական» իմաստը: Իսկ սա կարող ենք դասել այն փաստերի շարքին, որոնք գործուն դեր են խաղացել, որպեսզի Սիսական իշխանը դառնա Մեծ Հայքի չորս բդեշխներից մեկը և երկրի արևելյան կողմի պաշտպանության պատասխանատուն: Հետագայում ցից=սիս բառն ընկալվել է տառացի «ցից, սյուն», որից էլ ստեղծվել է Սյունիք (=սյուների երկիր) զուգահեռ անվանումը:

Եթե Սիսական երկրի աշխարհագրական պատկերը դիտենք վերին հին քարի դարի և վաղ նոր քարի դարերի տեսանկյունից, ապա Մեծ Հայքի Ուտիք և Արցախ աշխարհների արևելյան սահմանները ողողվում էին Կասպից ծովի ջրերով (Խվալինյան տրանսգրեսիա): Հետևաբար Սյունիքի բարձրավանդակի և նրանից ցածրադիր լեռնային Արցախի ու Ուտիքի բնակիչների համար Արևը պիտի ծագեր Կասպից ծովի ջրերից, իմա՝ հիշյալ տարածքներն իրավացիորեն կարող էին կոչվել Արևելյան երկիր ընդհանրական անունով: Այսինքն նրանք Արևելյան երկիր անվանումը ստանալու էին ոչ թե այն պատճառով, որ Մեծ Հայքի մյուս մասերի նկատմամբ գտնվում էին արևելյան կողմում, այլ՝ որովհետև Արևը ծագում էր այդ երկրի սահմանների մոտ գտնվող ծովից, որը, ըստ հին պատկերացումների, շրջապատում էր Երկիրը:

Այս պարագայում Սյունիքը, Արցախը, և Ուտիքը կարող ենք նույնացնել Եդեմի այգու հետ. «Եւ տնկեաց Աստուած զդրախտն յԵդեմ ընդ արեւելս եւ եդ անդ զմարդն, զոր ստեղծ»:17 Եթե Մեծ Հայքը, որպես Եփրատի ու Տիգրիսի ակունքների երկրի, կարող ենք նույնացնել Եդեմի հետ, ապա Եդեմի արևելյան կողմը Սյունիք, Արցախ և Ուտիք աշխարհներն են, որոնք էլ պիտի նույնացվեն Եդեմի այգու և Ծննդոց գրքի Խավիլա/Եվիլատ երկրի հետ:

3.2. Մեգալիթյան կառույցի Զօրաց քարեր անվանումը

Երբ Զօրաց քարերի վերաբերյալ նյութերին էի ծանոթանում, հայտնվեցի նաև Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» էլեկտրոնային էջում: Ահա թե ինչ էր այնտեղ գրված. «Ինքը հենց էլ Զորաց քարեր է: Իսկ գիտեք՝ ինչո՞ւ: Շատ պարզ մի պատճառով: Ես միշտ ապավինում եմ մեր ժողովրդի զուլալ ու շիտակ լեզվամտածողության սթափ տրամաբանությանը: Իսկ ժողովուրդը այդ քարերին անվանել է Զորաց: Նշանակում է այդ քարերի մեջ նա ուժ ու զորություն է տեսել, չէ՞, թե չէ հաստատ էդպես չէր անվանի»:

Հայուհու հոգու խորքից բխած այս անմիջական խոսքի հիմքում անշուշտ հավատն է ազգի ավանդապահ կեցության նկատմամբ, ինչն էլ հեղինակին ճիշտ շեշտադրումներ ու հարցադրումներ անելու հնարավորություն է ընձեռնել: Մենք էլ օգտվենք Նունե Մովսիսյանի հարցադրումից. «...այդ քարերի մեջ նա ուժ ու զորություն է տեսել, չէ՞...»: Այս պարագայում մեզ մնում է մի հարց ճշգրտել. քարերի մեջ, թե՞ քարերի միջոցով: Կարծում եմ բոլորը կհամաձանվեն, որ մեր փնտրած զորության կրողները չեն կարող լինել անշունչ ու տձև բազալտե քարաբեկորները: Ուրեմն մնում է ընդունել, որ որոշակի կարգով տնկված այդ ժայռաբեկորների միջոցով են բացահայտվել, տեսանելի ու շոշափելի դարձվել մեր փնտրած ուժի ու զորության կրողները: Իսկ դա պարզելու ենք հայերեն «զօր», «զօրութիւն» բառերի իմաստների միջոցով:

Հայերեն զօր=«ուժ, զորություն, զորք, զինվորների խումբ» արմատից և «-ութիւն» ածանցից կազմված «զօրութիւն» բառն էլ ունի հետևյալ իմաստները.

1. «ուժ, ազդեցություն, հրաշք»
2. «երկնքի զարդեր, աստղեր, հրեշտակներ»:

Ժողովրդական մտածողության մեջ ավելի տարածված էր «զօր/զօրութիւն» բառի «ուժ, զորք, զինվորների խումբ» իմաստը, որով էլ ուշ շրջանում ստուգաբանվել է Զօրաց քարեր անվանումը և թարգմանաբար էլ անցել եկվոր թուրքերին (Ղոշուն դաշ): Դա բնական է, քանի որ թեև ժողովրդի հիշողության մեջ անաղարտ պահպանվել է հնավայրի Զօրաց քարեր անվանումը, սակայն վաղուց ջնջվել է կառույցի ֆունկցիոնալ նշանակության մասին գիտելիքը: Սա էլ է բնական, որովհետև կառույցի գործունեությունը դադարեցվել է հազարավոր տարիներ առաջ:

Սակայն միջնադարյան մատենագրության մեջ «զօրութիւն», «զօրութիւնք երկնայինք» բառերն օգտագործվել են որպես «զարդք երկնից», «աստեղք», «հրեշտակք» բառերի հոմանիշներ: Բերենք երկու նմուշ Նոր Հայկազեան Բառարանից:

«Յարևու և ընդ լուսնով և ընդ ամենայն աստեղբք, և առաջի ամենայն զօրութեանց երկնից, զոր սիրեցինն, և որոց ծառայեցինն» - այստեղ երկնային լուսատուների թվարկումից հետո բերված «զօրութեանց երկնից» արտահայտությունը վերաբերում է հրեշտակներին: Ի դեպ, «զօրութեանց» և «զօրաց» ձևերը իմաստային առումով չենք տարբերակում:

Հրեշտակ գաղափարն ու տերմինը (եբրայերեն mal’āk, հուներեն ἄγγελος ángelos, լատիներն angelus) տարածվեց քրիստոնեության և ապա իսլամի միջոցով, որին տրված «աստծո սուրհանդակ» իմաստը գալիս է եբրայերեն mal'āk̠ 'ĕlōhîm-ից: Հին կտակարանի հեղինակներն իրենց Աստծուն բացարձակեցնելու նպատակով հրեշտակներ անվանեցին տարածաշրջանում մեծ հռչակ ունեցող աստվածներին: Օրինակ Ուրիել կամ Արիել հրեշտակապետի անվան տակ թաքցվեց Անգեղ=Ներիգալ Աստվածը: Այս թեմային ստորև դեռ կանդրադառնանք: Այստեղ միայն ֆիքսենք, որ Զօրաց քարեր կամ Զօրութեանց քարեր անվանումը նշանակել է «հրեշտակների քարեր» կամ նախաքրիստոնեական ըմբռնմանը համապատասխանող «աստվածների քարեր» իմաստ:

Բերենք Նոր Հայկազեան բառարանի երկրորդ վկայությունը.

«Զօր օրինակ ոչ թուին զօրութիւնք երկնից, և ոչ չափի աւազ ծովու» - այստեղ էլ «զօրութիւնք երկնից» արտահայտությունը կրում է «աստղեր» իմաստ: Արդյունքում, Զօրաց քարեր, Զօրութեանց քարեր անվանումն այս իմաստի կիրառմամբ կմեկնաբանվի «աստղերի քարեր»:

Իսկ ինչո՞ւ պիտի որոշակի կարգով տնկված այդ քարերի խումբը կոչվեր «աստվածների քարեր» կամ «աստղերի քարեր»: Հարցի պատասխանը միանշանակ է. քանի որ հնում աստղերն ու համաստեղությունները համարվել են որոշակի աստվածների մմարմնավորումներ (տես վերը) և մեգալիթյան կառույցը ստեղծվել է որպես աստղերի ծագումն ու մայրամուտը դիտելու սարք և այդ իսկ պատճառով այն անվանվել է Զօրաց քարեր, ինչը տառացի ընկալվել է «աստվածներին կամ աստղերին (դիտելու) քարեր»: Իսկ դա նշանակում է, որ Զօրաց քարեր անվանումը նույնքան հին է, որքան ինքը՝ մեգալիթյան կառույցը (տես նաև հավելվածը):18

4. Ի՞նչ աստվածների են պաշտել Զօրաց քարերը կառուցողները

Այս վերնագրի տակ մենք դնում ենք Զօրաց քարերը կառուցողների դիցարանը վերականգնելու հնարավորության խնդիրը: Եթե շարունակվեն ու ավարտին հասցվեն Պ. Հերունու սկսած չափումները, ապա մենք կունենանք հետևյալ հարցերի պատասխանները.

1. Դիտակ ծառայած բոլոր քարերի համար կունենանք դիտման ազիմուտը և հորիզոնի այն կետի կորդինատները, որտեղից ենթադրաբար պիտի ծագեր լուսատուն:

2. Ընդունելով, որ Զօրաց քարերի կառույցը աստղադիտարան է ծառայել մոտավորապես Ք.ա. VI-Ш հազարամյակներում, կորոշվեն մոլորակների ու այն պայծառ աստղերի/համաստեղությունների ցանկը, որոնք պիտի ծագեին արդեն չափված ուղղություններից:

3. Չափումների և պրեցեսիոն շեղումները հաշվի առնող ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկների համեմատության միջոցով կճշգրտվեն, թե քարերից որոնք են այս կամ այն պատճառով շեղվել նախնական ուղղությունից: Դրանք կամ կհանվեն ցուցակից, կամ հնարավորության դեպքում չափման տվյալները կուղղվեն ըստ հաշվարկների:

4. Ստացված ցուցակի յուրաքանչյուր մոլորակի և աստղի/համաստեղության համար մատենագրական և սեպագիր աղբյուրների տվյալներից կորոշվեն համապատասխան Աստծո անունը:

Ասվածը փորձենք պարզաբանել մի օրինակի միջոցով:

Պ. Հերունին իր չափումների ընթացքում իրավացիորեն կարևորություն է տվել Կարապի համաստեղությանը և նրա ամենապայծառ աստղին՝ Դենեբին: Քանի որ Զօրաց քարերի աշխարհագրական լայնությունը (39օ 34՛) և Դենեբի հակումը (δ=39օ 34՛) նույնական են, ապա իր կուլմինացիայի պահին Դենեբը գտնվում է Զօրաց քարերի զենիթում: Կարապի համաստեղության հին հայկական անվանումն է Անգղ/Անկղ19, իսկ շումերական սեպագիր աղբյուրներում ներկայացվում է MULUD.KA.DU8.A անունով:20

Վերը տեսանք, որ շումերական ժամանակներից ծագող MUL.APIN աստղացուցակում այս համաստեղության դիմաց դրված է dU.GUR դիցանունը, որը Ներիգալ Աստծո անուններից մեկն է: Նաև հայտնի է, որ Հին կտակարանի հայերեն թարգմանության մեջ Ներիգալ դիցանունը փոխարինվել է Անգեղ անունով: Այսպիսով Անգղ համաստեղությունը եղել է Անգեղ Աստծո մարմնավորումը և այս պատկերացման ակունքները շատ հին են ու զուտ հայկական, քանի որ «անգղ» թռչնանունը և Անգեղ դիցանունը բնիկ հայերեն են ու հայերենին պատկանող համանուններ են:

Անգեղ=Ներիգալ Աստծո պաշտամունքի ակունքները հասնում են Սյունիքի ժայռապատկերների փորագրման ժամանակներին, որը Զօրաց քարերի գործունեության ժամանակից հին է առնվազն 10.000 տարով:21 Խեթական աղբյուրներից նաև հայտնի է, որ dU.GUR=dNerigal Աստվածը Հայաստանի տարածքում (Հայասա) պաշտվել է որպես դիցարանի գերագույն Աստված:22

Վերը տեսանք, որ առկա տվյալները թույլ են տալիս հիմնականում պատմական Սյունիքն ընդգրկող Փոքր Կովկասի լեռնազանգվածը նույնացնել Հին կտակարանի Եդեմի այգու հետ (Խավիլա երկիր): Փիսոն=Արաքս և Ծննդոց գրքի «Փիսովն, նա է, որ պատէ զամենայն երկիրն Եւիլատայ» բնութագիրը ևս վկայում է դրա օգտին, քանզի Արաքսն է երեք կողմից պատում Սյունիքը: Նաև նշենք, որ Hawila երկրանունը հայերեն *խաւիլ > խաւիղ=«այգի, պարտեզ, դրախտ» բառի հետ նույնացնելու տեսանկյունից լեզվաբանական ոչ մի խոչընդոտ չկա:23 Ցանկացած դեպքում Եդեմ=Հայք նույնությունից բխում է, որ Խավիլա/Եւիլատ երկիրը Հայքի մի հատվածն է: Իսկ միջագետքյան սեպագիր աղբյուրները հաղորդում են, որ Խավիլա երկրի տիրակալը Ներիգալ Աստվածն է. dNe3-unu-gal = LUGAL Ha-wi-lumKI=«Խավիլա երկրի թագավոր» (RA, 1, 1, 12);24

Մի այլ սեպագիր աղբյուր բերում է շումերերեն-աքքադերեն հետևյալ համապատասխանությունը.25
MULUD.KA.DU8.A = kakkabūmu na’iri

Այս հավասարության ձախ կողմի շումերերեն UD=«արև, լույս, օր, ցերեկ» գաղափարագրին աջ կողմում համապատասխանում է աքքադերեն նույնիմաստ ūmu բառը: KA.DU8.A գրության համար ունենք հետևյալ հավասարումը.


KA.DU8.A = pu-u2 pe-tu-u2 =«բերանը, դուռը, դարպասը բացել»:

KA=«բերան» սեպանշանը KA2=akan2=ական սեպանշանի հետ հավասարապես գործածվել է «դուռ, դարպաս» իմաստով և այստեղ համապատասխանեցվել է աքքադերեն pu-u2=pū =«բերան» բառին: Մեզ մնում է փաստել DU8.A = pe-tu-u2 = petū =«բացել» նույնությունը, որտեղ բացել իմաստը կրում է DU8 սեպանշանի ţuh/tuh/duh ընթերցումը (հմմտ. հայերեն «թող» արմատի հետ), իսկ A սեպանշանը (նրա ընթերցումներից մեկը) քերականական մասնիկ է: Հետևաբար համաստեղության շումերերեն անվանումը կնշանակի «Արևի կամ լույսի դուռը բացող»: Հետաքրքիր է, որ Ներիգալը, որպես հրեշտակապետ, անվանվել է Արիել/Ուրիել, որին տրվում է «աստծո լույս» իմաստ: Հնարավոր է դա կապված է այն փաստի հետ, որ Երկնքի հյուսիսային կիսագնդում Ծիր Կաթինի լուսավոր շերտը սկսվում է

Կարապի համաստեղությունից: Սակայն հնարավոր է նաև, որ անվան այդ իմաստը կապված է ինչ որ ժամանակ Դենեբի ծագման առանձնահատկության հետ, որը կարելի է պարզել հետագա հետազոտությունների ընթացքում:

Հետաքրքիր է այն փաստը, որ համաստեղության շումերերեն KA.DU8.A=«բերանը, դուռը, դարպասը բացել» արտահայտության դիմաց ունենք աքքադերեն na’iri բառը, որն իր գրելաձևով ճշգրիտ նույնական է ասորեստանյան աղբյուրներում Հայաստանին տրված Na’iri, Nairi անվան հետ: Աքքադերեն այս բառի իմաստն անհայտ է և թե գրելաձևով, թե իմաստային առումով չի կարելի նույնացնել nā'iru (nē'iru, nā'eru, nāhiru)=«գոռգոռոց, մռնչյուն, ոռնոց» բառի հետ: Այստեղ ևս լրացուցիչ քննության կարիք կա և հնարավոր է երկրանունն այստեղ գործածվել է որպես հասարակ գոյական, որի իմաստն անհայտ է:

Կարծում եմ այսքանը բավական է ցույց տալու, որ Զօրաց քարերի միջոցով կատարված չափումների ու հին աղբյուրների տվյալների զուգորդմամբ հնարավոր է վերականգնել Զօրաց քարերը կառուցողների դիցարանը:

Ամփոփում

Սիսիան կամ Զօրաց քարեր մեգալիթյան կառույցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա: Ներկայումս կանգուն և 0.5÷3մ բարձրություն ունեցող 223 քարերից 85-ի վրա կան 4÷5սմ տրամագծով անցքեր: Հնավայրը եղել է պաշտամունքային կենտրոն և աստղադիտարան, որտեղ Ք.ա. VI÷IV հազարամյակներում կատարվել են Արևի, մոլորակների ու աստղերի ծագումների և մայրամուտների դիտումներ: Կառույցի Սիսիան անվանման նախնական տառացի իմաստն է «ծագման (քարեր)», իսկ Զօրաց քարեր անվանումը նշանակում է «աստղերի քարեր» կամ «աստվածների քարեր»: Միջագետքյան սեպագիր աղբյուրների և հայոց միջնադարյան մատենագրական տվյալները ցուց են տալիս, որ աստղերը (համաստեղությունները) համարվել են որոշակի աստվածների մարմնացումներ: Զօրաց քարեր պաշտամունքային կենտրոնում տվյալ աստղի համար կատարած ծագման դիտումների միջոցով որոշվել է Ստորերկրյա աշխարհից համապատասխան Աստծո ելնելու և Երկրի վրա իր ազդեցությունը տարածելու պահը:

Summary

The Sisian or Zorats Karer megalithic monument is located in the RA Syunik region, 3 km away from the town of Sisan. There are holes between 4-5 cm in diamater in 85 out of 223 stones that are currently upright, each between 0.5-3 m in height. This pre-historic monument was a worship center, as well as an observatory where the Sun, planets and stars rising and setting were observed between VI÷IV mill. BC. The literal meaning of the constrution's original name Sisian means "rising (stones)", and the name Zorats Karer means "stones of the stars" or "stones of the gods". The data from Mesopotamian cuneiform sources and Armenian medieval manuscripts show that the stars (constellations) were considered as personifications of certain gods. In the Zorats Karer worship center, via observations of the rising of a given star, the moment of the respective god's rising from the underground and his influence spreading over the Earth was defined.


ՀԱՎԵԼՎԱԾ
Զօրաց քարեր, թե՞ Ղօշուն դաշ
(մի թյուրիմացության հետքերով)


Այն, որ միջնադարյան մատենագրության մեջ Զօրաց քարեր անվանումը հիշատակված չէ, դեռ չի նշանակում, թե այն գոյություն չի ունեցել: Դա միայն նշանակում է, որ Զօրաց քարեր պաշտամունքային կենտրոնն իր երբեմնի նշանակությունն ու հռչակը վաղուց կորցրել և պարզապես անբնակ ու ավերակ տեղանք էր դարձել, որի անունը գրավոր աղբյուրներում հիշատակելու արժանի առիթներ չեն եղել: Իսկ ավանդապահ տեղաբնիկներն անշուշտ սերնդե-սերունդ փոխանցել են իրենց բնակավայրի հարևանությամբ գտնվող արտառոց կառույցի անվանումը և տվել իրենց մեկնությունը, որին կանդրադառնանք ստորև:
Հնավայրն առաջինը հիշատակել ու նկարագրել է Ե. Լալայանը (Ե. Լալայան, Սիսիան, Ազգագրական հանդէս, Գ գիրք, 1898, Թիֆլիս, էջ 174) (հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար հղումները կբերեմ սկզբնաղբյուրից պատճենահանված հատվածների ձևով):

Zoom Image

Ինչպես տեսնում ենք բերված հատվածից, Ե. Լալայանը Ղօշուն դաշ անվանման հետ հիշատակում է նաև Զօրքի քար անվանումը: Լալայանի գրածից անշուշտ ոմանք կարող են հետևություն անել, թե թուրքերեն անվանումն առաջնային է և Լալայանն ինքն է Ղօշուն դաշը թարգմանել հայերեն: Սակայն նման հետևությունը կլինի հապճեպ: Հայտնի է, որ XVIII-XIXդդ Հայաստանի տարածքում բնակություն հաստատեց մեծ թիվ կազմող թուրքալեզու զանգված: Նրանք բնիկ հայկական շատ տեղանուններ թրքացրին երկու ճանապարհով. հայկական տղանունները փոխարինվեցին համահունչ թուրքերեն բառերով (Քարե լիճ>Ղարա գյոլ, Արագած>Ալագյազ և այլն), որոնց իմաստը ոչ մի կապ չուներ հայերեն տղանվան հետ կամ հայերեն տեղանունը թարգմանեցին թուրքերեն (Սպիտակ ջուր>Աղսու, Ծաղկաձոր>Դարաչիչակ, Զօրաց քար>Ղօշուն դաշ և այլն): Ե. Լալայանն իր աշխատության մեջ բերում է ևս տասնյակ թուրքերեն տեղանուններ (Զէակսու, Ղարաքիլիսա, Փիր դաղ, Եալլիճու, Ղարասու, Գափրլու, Աղքենտ, Բազար չայ, Ալաքչի և այլն), որոնց մեծ մասի հայկական նախնական ձևերը հետագայում վերականգնվել են: Այս տեսանկյունից Զօրաց քարեր անվանման վերականգնումը պիտի արտառոց ու անհիմն չթվա:

Մերօրյա գիտուններից մեկը թեմայի վերաբերյալ իր 22 էջանոց հոդվածում հենց նման հապճեպ եզրակացություն է արել (Հր. Մարտիրոսյան, Քարահունջ-Stonehenge. առասպելի վերջը)26, որի համար բնաբան է դրել հետևյալ խոսքերը.

Zoom Image

Նախ նշենք, որ այս երկու փաստերը վկայում են հեղինակի կաղապարային մտածողության մասին, քանի որ հոդվածի վերնագիրն անկասկած կաղապարել է Ի. Դյակոնովի «Арийцы на Ближнем Востоке. конец мифа» (Вестник древней истории, 1970, №4) հոդվածից, իսկ բնաբանը՝ Մարքս-Էնգելսի հանրահայտ «կոմունիզմի ուրվական»-ից: Հոդվածը հավակնոտ է, համեմված է ցինիզմով ու մեծամտությամբ: Իսկ մեր նյութի վերաբերյալ ահա թե ինչ է գրում հեղինակը.

Zoom Image

Այս փոքր հատվածում առանձնացնենք 3 կեղծիք, որ կատարել է հեղինակը.

1. Գրելով, թե հուշարձանը հիշատակված է XIXդ վերջրին միայն թուրքերեն Ղօշուն դաշ անվամբ և նկատի առնելով Ե. Լալայանի աշխատությունը, անտեսում է այն փաստը, որ Լալայանը հիշատակում է Զորքի քար անվանումը ևս:
2. Հեղինակն այստեղ պնդում է, թե

Zoom Image

սակայն հղում է անում Օ. Խնկիկյանի 1984թ հոդվածի վրա և նորից մոռացության է մատնում Ե. Լալայանի աշխատությունը, որը մոտ 100 տարի առաջ է հրատարակվել և պարունակում է Զորքի քար անվանումը: Հեղինակը նույն միտքը կրկնում է հոդվածի վերջում՝ եզրակացությունների մեջ.

Zoom Image

3. Երրորդ կեղծիքը հետևյալ պնդումն է.

Zoom Image

Նման պնդում անող հեղինակը կամ մոռացել է բացել տեղանունների բառարանի վերջին հատորում (հ. 5, Երևան, 2001, էջ 669) տեղադրված տեղանունների լրացուցիչ ցանկը, կամ էլ բացել է, տեսել ու նորից անտեսել: Թե այս տարբերակներից որն է ճշմարիտը, միայն իրեն է հայտնի: Սակայն փաստ է, որ տեղանունների բառարանում կա «Զորաքարեր» անվանումը.

Zoom Image

Հեղինակն իր հոդվածում թեև մերժում է հուշարձանի թուրքական լինելու միտքը, սակայն ձեռքի հետ մերժում է նաև հայկական լինելու տեսակետը.

Zoom Image

Եթե հոդվածագիրն ինքն անձամբ հուշարձանի հայկական ծագման մասին փաստեր չունի, դա դեռ չի նշանակում, որ պատմա-հնագիտությունը նման փաստեր չունի: Այս հատվածում հետաքրքիր է այն դիտարկումը, թե թուրք խաշնարածները տեսել են հուշարձանն ու անվանել Ղօշուն դաշ: Ստացվում է, որ հուշարձանի տարածքում հազարավոր տարիներ ապրած հայերը կամ հուշարձանը չեն նկատել, կամ էլ եթե նկատել ու անուն են դրել, ապա թուրքերի հայտնվելուց հետո այն անմիջապես մոռացության են տվել և ընդունել թուրքերի դրած անունը:

Այս հարցի մեջ պարզություն մտցնելու համար պիտի դիմենք հայոց ավանդապատումներին: Ա. Ղանալանյանն իր «Ավանդապատում»-ում (էջ 263, 270) հիշատակում է երկու Ղօշուն դաշ և երկու դեպքում էլ բերում զուգահեռ «Զորքի քար» անվանումը, հետևելով Ե. Լալայանին.

Zoom Image

Երկու ավանդապատումն էլ նույն միտքն են արտահայտում և ներկայացնում են Զօրաց քարերի տիպի հուշարձանների ժողովրդական մեկնությունը, որի մի տարբերակը, ինչպես վերը նշեցինք, իր հոտի հետ քարացած հովվի կերպարն էր: Անշուշտ այս ավանդապատումները Սիսիանում ու Շիրակում 200 տարի առաջ հայտնված և զորավար ու զինվոր գաղափարից շատ հեռու գտնվող խաշնարած թուրքերի հորինածը չէ, ոչ էլ 200 տարեկան է: Զրույցն անշուշտ մեզ է հասել դարերի խորքից, տեղաբնիկ հայերի ստեղծածն է և Զօրաց քարեր անվանում կարող էին դնել միմիայն այս ավանդապատումները ստեղծողները: Իսկ շատ ավելի ուշ եկած թուրքերը, ինչպես հարյուրավոր նմանատիպ դեպքերում, այն թուրքերեն են թարգմանել, որը գործածական է դարձել նաև տեղի հայերի մի մասի կողմից:


- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

1 . Պարիս Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան, 2006
2 . Ю, Саядян, Новейшая гнологичнская история Армении, Ереван, 2009
3 . Ch. Chaigner, P. Avetisyan, G. Palumbi, H.-P. Uerpmann, Godedzor, a late Ubaid-related settlement in the southern Caucasus, in “Beyond the Ubaid”, ed. R. Carter, G. Philip, Durham, 2006, p. 377
Այստեղ ինձ համար վրդովմունքի պատճառ է դառնում և անհասկանալի մնում, թե ինչու՞ առանձին աշխարհագրական ու քաղաքական միավոր ու անկախ պետություն հանդիսացող ՀՀ տարծքում պեղված հնավայրը հոդվածի վերնագրում «in the Armenia» ներկայացնելու փոխարեն գրվել է «in the southern Caucasus»: Նույն կերպ Արենի քարանձավի պաղումների արդյունքները ներկայացնող հոդվածներում Armenia-ի փոխարեն գրված է «Near Eastern Hyghlands» կամ նորից «in the southern Caucasus»:
4 . Օ. Խնկիկյան, Սիսիանի Զորաքարերը, Հայաստանի բնություն, №4, 1984, էջ 33; Э. Парсамян, О возможном астрономическом назначении мегалистических колец Ангелакота, Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ, պրակ 57, Երևան, 1985, Էջ 101
5 . Եթե քաշվող առարկայի ձոր գլորվելու վտանգ կա, կապում են հաստ կողմից: Սակայն մեր խնդրի դեպքում տափակ ու տձև ժայռաբեկորները գլորվել չեին կարող:
6 . Որպես նման ավանդապատումների նմուշներ, տես՝ Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, №№ 32, 63
7 . Նույն տեղում, №№ 705, 724
8 . Պարիս Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան, 2006, նկար №№14, 19, 20
9 . Շումերական աղբյուրներում Անդրաշխարհի նկարագրի ու այնտեղ բնակվող աստվածների մասին տես՝ D. Katz, The Image of the Netherworld in the Sumerian Sources, CDL Press, 2003
10 . Archaeoastronomy անվանումը ստեղծվել է հին հուներեն ἀρχη=սկիզբ, սկզբնական», αστρον=«աստղ» և νόμος=«կարգ, օրենք» բառերից: Որպես գիտական ուղղություն, այն ձևավորվել է XXդ երկրորդ կեսին, որի նպատակն է աստղագիտական նշանակության տեսանկյունից ուսումնասիրել հնագիտական հուշարձանները, ժայռապատկերները և մյուս հին արտեֆակտները և բացահայտել հին աշխարհի մարդկանց աստղագիտական պատկերացումները: Ռուս ակադեմիկոս Վ. Լարիչեվը 2013թ հիմնել է Archaeoastronomy and Ancient Technologies (AaATec) գիտական պարբերականը:
11 . A. Marshack,. The Taï plaque and calendrical notation in the Upper Paleolithic, Cambridge, Archaeological Journal 1, 1991, p. 25-61,
A. Marshack, The Roots of Civilization: the Cognitive Beginnings of Man's First Art, Symbol and Notation, Mont Kisco N. Y., 1991,
A. Marshack, The Roots of Civilization, N. Y., 1972.
Б.А. Фролов, Числа в графике палеолита, Новосибирск, 1974
Б.Ван-дер-Варден, Пробуждающаяся иаука-2. Рождение астрономии. Москва, 1991.
В. Ларичев, Колесо времени: Солнце, Луна и древние люди. Новосибирск, Наука. 1986
В. Ларичев, Мудрость змеи: первобытный человек, Луна и Солнце. Новосибирск, Наука. 1989
В. Ларичев, Сотворение Вселенной: Солнце, Луна и Небесный дракон. Новосибирск, Наука. 1993
A. F. Aveni, Archaeoastronomy: Past, Present and Future, Sky and Telescope, 72, 1986, p. 456
A. F. Aveni, World Archaeoastronomy, Cambridge University Press, 1989
12 . Հ. Մարտիրոսյան, Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները, Բազմավէպ, 2008, էջ 198-247
13 . Հուշարձանի այս երկու հոմանիշ անվանումները բերված են ըստ՝ Վ. Վահրադյան, Մ. Վահրադյան, Քարահունջ յուշարձանի անուանման շուրջ, Բազմավէպ, 2010, էջ 161
14 . Նույն տեղում
15 . Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, Երևան, 1998, էջ 615-616
16 . Ս. Ումառյան, Սյունիքը դիցարան, Երևան, 1981
17 . Գիրք ծննդոց, Բ, 8: Նշենք, որ աքքադերեն šadū բառը նշանակում է և «լեռ», և «արևելք»: Իսկ քանի որ Ծննդոց գրքի աղբյուրները միջագետքյան են, ապա «արևելք» բառի փոխարեն կարող է դրվել «լեռ» բառը: Այդ դեպքում Եդեմի այգին կնույնանա Փոքր Կովկաս լեռնազանգվածի հետ, որը հիմնականում ընդգրկում է պատմական Սյունիքի տարածքը:
18 . Այստեղ գիտությունն ավանդապահ կաղապար ընկալող լեզվաբանները կարող է հակաճառեն, թե հայերեն «զօր» բառը փոխառություն է իրանական լեզուներից, ինչպես ներկայացնում է Հ. Աճառյանն իր «Հայրեն արմատական բառարան»-ում: Դա չի կարող լինել մի քանի պատճառներով: Նախ, ինչպես իրենք՝ լեզվաբաններն են շեշտում, իրանական լեզուներում բառի ծագումն անհայտ է: Երկրորդ՝ իրանական լեզուներում բացակայում են բառի մի քանի կարևոր իմաստներ (հրաշք, հրեշտակ, աստղ), որոնք կան հայերենում: Վերջապես, որ ամենակարևորն է, ինչպես «զօր», այնպես էլ «զեն», «զէն», «զրահ», «ուժ», «բագ», «բագին» և իրանական լեզուներից փոխառություն դրվող տասնյակ այլ բառեր առկա են շումերերենում, իմա՝ բառի գործածությունը տարածաշրջանում գրավոր վկայված է Իրանական սարահարթում իրանալեզու ցեղերի հայտնվելուց (ամենավաղ հետքերը Ք.ա. VIIIդ) առնվազն 2000 տարի առաջ: Հետևաբար այդ բառերը իրանական լեզուները պիտի փոխառեին կամ անմիջապես հայերենից, կամ միջագետքյան սեպագիր աղբյուրներից: Տասնյակից ավել հայերեն բառերի իրանական փոխառություն լինելու տեսակետը մերժող հիմնավորումները տես Հ. Մարտիրոսյան, Հայաստանի հնագույն պատմության էջեր, Երևան, 2011; Հ. Մարտիրոսյան, Առյուծ նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում, Երևան, 2012:
19 . Բ. Թումանյան, Հայ աստղագիտության պատմություն, Երևան, 1964, էջ 211
20 . Որոշ հետազոտողներ համաստեղության այս անվանը տալիս են «հովազ» իմաստ: Սակայն շումերերենում հովազի անունը (աքքադ. nimru) գրվել է «առյուծ» և «փոքր» նշանակող գաղափարագրերով, որով երբեք չի գրառվել Կարապ համաստեղության անունը: Չիկագոյի համալսարանի հրատարակած ասուրերենի բառարանը հատուկ շեշտում է, թե MULUD.KA.DU8.A գրության համար nimru=«հովազ» ընթերցման ու իմաստի վկայություն չկա:
21 . Անգեղ=Ներիգալ Աստծո պաշտամունքի և Սյունիքի ժայռապատկերներում դրա դրսևորումների մասին տես՝ Հ. Մարտիրոսյան, Առյուծ նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում, Երևան, 2012
22 . Г. Капанцян, Хайаса-колыбель армян, Историко-лингвистические работы, Ереван, 1956, ст. 88
23 . Հ. Մարտիրոսյան, Եդեմ երկրային և երկնային, Հայոց հնագույն պատմության էջեր, Երևան,2001,էջ 5
24 . Տես նաև՝ A. Deimel, Pantheon babylonicum, Romae, 1914, p. 191
25 .R. Labat, Manuel d’epigraphie akkadienne, Paris, 1948, p. 175
26 . http://armscoop.com/wp- content/uploads/2011/02/%D5%94%D5%A1%D6%80%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%BB-%E2%80%93-Stonehenge.- %D5%A1%D5%BC%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%A8.pdf

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 8062
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2016
26
Հունվ
»03:59
ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Article image Մաս I: Աշխարհի պորտն այնտեղ է, որտեղ կյանքի ու արարչական գաղափարների սրբազան ակունքներն են: ...
Կարդալ
2013
29
Հոկտ
»18:05
ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻ ...
Article image ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ կամ ԽԵԼՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿ Է ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵԼ - Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի: (Տեր Ասողիկ Կարապետյան...
Կարդալ
2013
03
Մայ
»11:36
ՄԱՅՐ ԳԵՏԻ ԵՐԿԻՐԸ - Հատված Համլ ...
Article image «Առյուծ» նշանագրի քննության ժամանակ պարզեցինք, որ Սյունիքի ժայռապատկերներում կետի և առյուծի պատկերներով գաղափարագրվել է գետառ=«մայր գետ» բառը, իսկ թևավոր առյուծի (չշփոթել անգղառյուծի հետ) պատկերով գաղափարագրվել է հոմանիշ հաւառի=«մայր գետ» բառը: Շումերերենում հայերեն1 «գետ» բառի գրության մի ձևին անդրադարձել ենք վերը: Այժմ դառնանք գետ=«գետ, ջրի հոսանք» բառի վանկագիր ki-ta=ke-ta=ge5-ta=gi5-ta=kita/keta/geta/gita գրելաձևին: Այս բառը շումերերենում ունի «ցածը, ներքևը, տակը, խորքը» իմաստ (աքքադ. šaplū...
Կարդալ
2013
01
Մարտ
»14:32
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ...
Article image Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների: Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված Հայաստանն անմիա...
Կարդալ
2013
01
Փետր
»13:59
«Առյուծ» նշանագիրը Սյունիքի ժա ...
Article image Լույս է տեսել Համլետ Մարտիրոսյանի «Առյուծ նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում» մենագրությունը: Սկսած վերին հին քարի դարից, առյուծը մարդու կողմից շատ պատիվների է արժանացել. առյուծի պատկերը հին աշխարհի դիցարաններում շատ աստվածների է ներկայացրել, դարձել է Արևի ու արքայական իշխանության խորհրդանշան, բարձրացվել է թագավական տոհմերի ու պետությունների զինանշանների վրա, նրա զույգ արձանները դրվել են քաղաքների, տաճարների ու պալատների մուտքերի առջև…: Առյուծի պատկերը, որպես գաղափարագիր նշա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott