artur.shahnazaryan
Logo

ՏՈՄԱՐ

Article image Ամսանուններ

Ահեկան – Լուսնի մահիկ – Հող տարերք – Մահ – Ցուլ – ցուլի եղջիւր - ահ, երկիւղ -ոտնաթաթ (կին-Հող-ոտք)-աշուն-արեւմուտք (մայրամուտ-մահ)-Ահեկան (Հարուանց-հարել իմաստով, հունձք)- մանգաղ, Մանգ (պարսկ.՝ լուսնի աստուածութիւն) եւ այլն:

Zoom Image

Մարերի

Մարգաց – մարգ «թռչուն»-չուելու ամիս-մարգագետին-Հող տարերք եւ այլն:

Հրոտից – Հուրի ոտ.Հրից ցած:

Հոռի (Մատրան) – հին անունը՝ Մատրան (կենտրոնի խախտումն է):

Նաւասարդ – Նոր տարի: Հնում եղել է ոչ թէ Նոր տարի, այլ Տարի օր (աւր), դուրս տարուց, ձմռան եւ գարնան կենտրոնում. պահը՝ լուսումութ (ցերեկի եւ գիշերի՝ լոյսի եւ մութի միջնասահմանում):

Սահմի. – սահմ «վախ, երկիւղ»-Կարիճ սատանայ-Աստղիկ (սատանայից է) – 12 առաքեալներից Յուդան-Լուսաստղ «Կարաւանակորուստ»:

Տրէ – Աղեղնաւոր-աղեղնակ նշանակում է՝ ծիածան, հոմանիշն է՝ տիրական բառը-Տիր աստուա- ծութիւն-ցանքի ամիս-«տրի ցանք» (Վանում) եւ այլն:

Քաղոց – քաղ «արու այծ»-Այծեղջիւր-Վահագն Վիշապաքաղ (Վիշապայծ)-քաղհան (երկրագործութիւն) եւ այլն:

Արաց – Արեւ-Ջրհոս (Արա աստուածութիւնը առնչւում է ջրին, բարձրութեանը եւ այլն):

Մեհեկի – Միհր-Արեւ-Ձուկ-ոսկի-ոսկէ ձուկ եւ այլն:

Արէգ – Արեւ-Խոյ-Հուր տարերք:

Օրանուններ

Միջնադարեան ձեռագրերը վկայում են, որ հին հայկական օրացոյցի ամիսներից իւրաքանչիւրն ուներ 30 օր եւ Աւելեաց 5 օր: Ամսուայ իւրաքանչիւր օր ունի իր անունը, դրանք են՝ ըստ բերուող հերթ ականութեան.

Zoom Image

Աւելեաց 5 օրերը անուանուել են 5 մոլորակների անուններով (Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտա- խոյր, Ծկրաւորի), ուստի այդ 5 օրերը մեր կազմած աղիւսակում պիտի համապատասխանեն զուգահեռ լուսատուներին:

Ունենք Աշխարհի պատկերը եւ, անկախ օրանուան համարից, մենք օրանունը տեղադրում ենք իր իմաստի համաձայն՝ զուգահեռ տեղում:

Օրինակ՝ Արէգ, Միհր (Միհրը Արեւն է կրկին) օրանունները համապատասխանելու են Արեւ լուսատուին (օրը՝ կիրակի), ինչպէս նաեւ Արեւին են համապատասխանում Արէգ եւ Մեհեկի ամսանունները եւ այլն: Կամ՝ Վահագն օրանունը համապատասխանում է նոյնանուն Վահագն աստուածութեանը եւ այլն: Իւրաքանչիւր օրանուան բացատրութիւնը տե՛ս մաս IV-ում:

Իւրաքանչիւր օրանուն, տեղադրելով իրեն առնչուող միաւորներին զուգահեռ, կստանանք գաղտն ագիրը:

Բերել ենք շաբաթուայ օրերի հերթականութիւնը դասական թուանշաններով եւ օրանունների համարները, որոնք տեղաւորուած են չորս շաբաթների մէջ.

Zoom Image

Օրինաչափութիւնը պարզ երեւում է (1, 11, 10, 21, ապա՝ 17, 7, 27 եւ այլն:

Բացի 23-ից եւ 6-ից: Շաբաթուայ օրերի անունները (երկուշաբթի, կիրակի եւ այլն) պայմանական են գրուած, քանզի արամեան ազգի համակարգում դրանք կոչուել են եօթ լուսատուների անուններով (լուսնի օր, արեւի օր, երեւակի օր եւ այլն): Այսպիսով շաբաթուայ 7 օրերի, 12 ամսանունների եւ 30 օրանունների համապա- տասխանութիւնը աստուածութիւններին եւ միւս զուգահեռներին հաստատում է, որ 30 օրանունների հերթական համարակալումը հնում արուել է ոչ թէ յաջորդականութեան նպատակով, այլ դա մի գաղտն ագիր է: Կայ մէկ այլ մասնաւոր օրինաչափութիւն էլ՝ վերը 8 թուին վերաբերող. եթէ Արէգը (1) ընդունում ենք կիրակի օր (առաջին օր) եւ հաշւում 1-ից 7-ը, ապա յաջորդը (8-ը) համապատասխանում է կիր ակի օրուան՝ Միհր օրանուանը, թէպէտ արանքում գտնուող թուանշաններն առանձին կարգի մէջ են (ինչպէս ցոյց ենք տուել):

ՏԱՐԻՆ

Ըստ հնոց՝ կենդանաշրջանը բաժանուած է 12 համաստեղութիւնների, որոնցից իւրաքանչիւրում Արէգակը լինում է 30 օր: Այսպիսով, ամբողջ կենդանաշրջանը Արէգակն անցնում է 12x30=360 օրում: Մնացած 5 օրը (աւելեաց ամիսը) կոչել են «արարչութեան օրեր» եւ համարել են, որ այդ 5 օրը Արեգակը լինում է 5 «աստղերի» մօտ. այդ 5 աստղերի անուններն են՝ Լուծ, Եղջերու, Ծկրաւորի, Փառազնոտի եւ Արտախոյր:

Այդ հինգ «աստղերը» նոյն 7 լուսատուներից հինգն են՝ Արտախոյր (Լուսնթագ), Փառազնոտի (Երեւակ), Լուծ (Փայլածու), Ծկրաւորի (Լուսաստղ), Եղջերու (Հրատ): Եւ իւրաքանչիւրը համապատասխանում է իր օրուան. Արտախոյր-Լուսնթագի օր (հինգշաբթի), Փառազնոտի-Երեւակի օր (երեքշ աբթի), Լուծ-Փայլածուի օր (չորեքշաբթի), Ծկրաւորի-Լուսաստղի օր (ուրբաթ), Եղջերու-Հրատի օր (շաբաթ):

Արտախոյրը (Լուսնթագը) գտնւում է կենտրոնում (տե՛ս համակարգը եւ բացատրութիւնը կենտրոնի) եւ համապատասխանում է Տարի օրուան:

Այսպէս՝ 5 արարչական օրերը գտնւում են կենդանաշրջանից (12 կենդանակերպերից) «դուրս»- ներկայ իմաստով՝ տարուց դուրս. դրանք արարչական ոչ երկրային օրեր են, իսկ կենտրոնում Արարչի օրն է՝ Տարի օրը: Ասում են Տարի, քանզի հնագոյն ժամանակներում արիացիները չեն ունեցել «Նոր տարի» (ունեցել են՝ Տարի օր), այս Տարին, որ գտնւում է կենտրոնում (եւ ժողովուրդը մինչեւ այսօր ասում է Տարի), հետագայում փոխուել է «Նոր տարի»-ով:

Պարզութեան համար համակարգը տալիս ենք հետեւեալ կերպ.

Zoom Image

Տարի օրը միաժամանակ ե՛ւ տարուայ վերջն է, ե՛ւ սկիզբը (շղթայաձեւ սկզբունքով, ինչպէս մեր երաժշտական համակարգն է՝ կենտրոնաձիգ, կամ՝ ընդհանրապէս Աշխարհի համակարգը):

Տարի-ի ժամը Տարի օրուայ միջասահմանն է, այսինքն՝ 5 արարչական օրերը համարւում են «ազատ», «անկախ», եւ այդ օրերից կենտրոնի օրուայ (որը նաեւ 365 օրերի կենտրոնն է) գիշերը՝ «լուս ու մութի» միջասահմանում (օրուայ կենտրոնում) բուն Տարի-ի պահն է:

Սկզբունքը նոյնն է, ինչ որ մեր ձայնեղանակների (Ձայների) համակարգը. կենտրոնի՝ Լուսնթագի (հինգշաբթի) օրուան համապատասխանում է Աւագ կոչուող ձայնեղանակը (եւ՝ ձայնը). այդ հիմնաձայնը ձայնաշարի կենտրոնական ձայնն է եւ կենտրոնաձիգ է. այդ ձայնից են մեկնում եւ նրան են վերադառնում նրանից ցածր եւ վեր գտնուող ձայները. առաջին քառունակի վերջին ձայնը, որ կենտրոնն է, դառնում է նաեւ առաջին ձայն երկրորդ քառունակի համար (քառունակները շղթայուած են).

Zoom Image

Այս նոյն սկզբունքով է ընդհանրապէս մեր համակարգը, քանզի հարազատ մշակոյթի տեսակները մէկ համակարգի (Աշխարհի պատկերի) արտայայտութիւններն են, եւ պարզ է, որ մէկ համակարգ են, ուստի հնագոյն տոմարը նոյնպէս նոյն համակարգի արտայայտութիւնն է՝ տոմարի «լեզուով»:

Փաստօրէն, ըստ այդմ, հին արիացիները չեն ունեցել Նոր տարի, այլ ունեցել են Աւագ օրը՝ Արարչի օրը՝ Տարին, որը կենտրոնում է ողջ տարուայ, եւ այդ օրուայ պահը գտնւում է նոյն օրուայ «լուս ու մութի» մէջտեղում, եւ օրն էլ համապատասխանում է գարնանային գիշերհաւասարին:

Տարին ամսուայ մէջ չէ, կենտրոնն է եւ բոլորի միասնութիւնն է, բոլոր չորս կողմերը մեկնում են նրանից եւ վերադառնում են նրան: Տարին պատկանում է նախագոյ Ջուր տարերքին (տե՛ս աղիւսակում). կենտրոնում է՝ Ջուր տարերքի մէջ. Ջուրը բաժանուած է հաւասար կերպով (հող, ջուր, օդ, հուր), սակայն նրանից են մեկնել միւսները, սկզբում եղել է տիեզերական նախագոյ Ջուրը: Բացի այդ, Տարին (Տարի օրը, պահը) խորհրդանշում է ողջ տիեզերակարգը. գիւղերում 7 տեսակի կերակուր էին եփում, 7 մոմ վառում, Տարի կոչուող հացը 12 կամ 4 մասերի էին բաժանում, եւ Տարի հացը առաջ էր բերում տան մեծը եւ «Հայր մերը» ասում: Տարի-հացի մէջ երկաթէ փոքրիկ օղակ են դրել, իսկ երկաթը Արարչի (Լուսնթագ-Կշիռ-Հայր Արարիչ եւ այլն) զուգահեռ մետաղ-խորհրդանիշն է:

* * * *

Շաբաթուայ 7 օրերը (այսինքն՝ 7 լուսատուների օրերը) յաջորդել են միմեանց այսպէս. սկսուել է Արէգի օրից (կիրակի), եւ շարունակուել է ըստ լուսատուների հերթականութեան, քանզի կար 7 լուսատուների համակարգը եւ իւրաքանչիւր լուսատու ուներ իր օրը: Այս յաջորդութեան հարցում կարող է լին ել երկու տարբերակ (երկուսն էլ համապատասխանում են համակարգին), որոնցից աւելի մօտ է համակարգին հետեւեալը.

ամիսն ունէր 30 օր, եւ Արէգի օրից (կիրակի) իրար են յաջորդում 7 օրերը. Արէգի օր (կիրակի), լուսնի օր (երկուշաբթի) Երեւակի օր (երեքշաբթի), Փայլածուի օր (չորեքշաբթի), Լուսնթագի օր (հինգշաբթի), Լուսաստղի օր (ուրբաթ), Հրատի օր (շաբաթ), յետոյ կրկնւում է նոյնը: Այսպէս՝ 4 շաբաթ յետոյ կլինի 4x7 օր = 28 օր, եւ 29-րդ օրը կլինի Արեւի օրը՝ («Նպատ»-կիրակի օր. տե՛ս աղիւսակը), 30-րդ օրը կլինի Լուսնի օր՝ «Մանի» (երկուշաբթի): Ինչպէս ասել ենք, պէտք է վերանանք շաբաթուայ օրերի (երկուշ աբթի, երեքշաբթի եւ այլն) մեր պատկերացումներից եւ ընդունենք 7 լուսատուների օրերը՝ հասկանալու համար, որ աղիւսակում ամիսը սկսւում է Արէգի օրով, յաջորդում են իրար 4 անգամ 7 լուսատուն երի օրերը, եւ ամիսը վերջանում է Լուսնի օրուայ զուգահեռ «Մանի» օրով («Մանի» նշանակում է նաեւ՝ պտոյտ, պտտուել, սկսել նորից, նորից շրջան անել): Եւ ահա, երբ 30-րդ օրը համապատասխանում է «Մանի» օրուան (Լուսնի զուգահեռ, երկուշաբթի), ապա յաջորդ ամիսը ոչ թէ շարունակւում է մեր պատկերացմամբ՝ որ յաջորդ օրը պէտք է լինի երեքշաբթի, այլ տեղի է ունենում պտոյտը, եւ յաջորդ ամիսը կրկին սկսւում է Արէգ օրից: Սա նաեւ համընկնում է այն բանին, որ յաջորդ կամ այլ ամսուայ սկզբում «փոխւում» է կենդանակերպը սա համարւում է, որ Արէգակը մտաւ յաջորդ կենդանակերպտունը, եւ այդ առաջին օրն էլ կոչւում է Արէգ, որի համարն էլ 1-ն է: Այսպէս՝ 12 ամիս x 30 օր = 360 օր, 360-րդ օրը (այսինքն՝ «վերջին» ամսուայ վերջին օրը) լինում է «Մանի»-ն (Լուսնի օր, երկուշաբթի), եւ ապա յաջորդում են միմեանց 5 արարչական օրերն այսպէս՝ Երեւակի օր (երեքշաբթի)- Փառազնոտ, Փայլածուի օր (չորեքշաբթի)-Լուծ, Լուսնթագի օր (հինգշաբթի)-Արտախոյր, Լուսաստղի օր (ուրբաթ)- Ծկրաւորի, եւ Հրատի օր (շաբաթ)-Եղջերու:[1]

Տարի օրը միշտ պէտք է համապատասխաներ գարնանային գիշերհաւասարին: Երբ նահանջ տարուայ պատճառով առաջանար խնդիր, ապա այդ խնդիրը լուծուելու էր հինգ արարաչական օրերի մէջ. Տարի օրը բոլոր դէպքերում նշուելու էր գարնանային գիշերհաւասարին (լուսատուն` Լուսնթագ-Արտախոյր), իսկ Տարի օրից առաջ կամ յետոյ համարուելու էին լուսատուների համապատասխան օրերը, եւ արարչական օրերից յետոյ շարունակուելու էր համակարգը:

- - - - - - - - - - - - - -
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1 Միւս տարբերակն այն է, որ 7 օրերը հերթով յաջորդում են իրար մինչեւ 360-րդ օրը, եւ այս դէպքում, երբ սկսւում է կիրակիից, 360-րդ օրը կլինի երեքշաբթի (Երեւակի օր), եւ այստեղ կանգ է առնում շրջանն ու սկսւում են անկախ «արարչական օրերը» (ավելեաց ամիսը), (անկախ նրանից, թէ ինչ օրով վերջացաւ 360-րդ օրը), արարչական օրերը դուրս են տարուց, եւ եթէ 360-րդ օրը վերջացել է Երեւակի օրով, ապա յաջորդ օրը՝ 361-րդը անկախ դրանից սկսում է արարչական օրերը, այսինքն ՝ 361-րդը կլինի կրկին Երեւակի օր, որովհետեւ արարչական օրերի առաջին օրը Փառազնոտն է (նոյն Երեւակը) եւ այլն:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2351
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott