artur.shahnazaryan
Logo

ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՕՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ

Article image Հնդկական համակարգում ուպանիշադները չեն տալիս մէկ անհակասական կոսմոգոն տեսութիւն, այլ զարգացնում են առանձին միֆեր:

Ուպանիշադներում բերւում են աշխարհի պատկերներ, տարերքների, լուսատուների, մարդու մարմնի մասերի եւ տիեզերակարգի այլեւայլ միաւորների համապատասխանութիւններ, սակայն դրանք չեն կազմում մէկ ամբողջական ներդաշնակ, անհակասական համակարգ:

Պարզութեան համար տանք օրինակ` այդ հակասութիւնների: Օրինակ՝ մարդու մարմնի մասերի եւ այլ միաւորների համեմատութիւնը, որ, ըստ ուպանիշադների, պէտք է կազմի մէկ ներդաշնակ համակարգ, հակասական է: Այդպէս է, որովհետեւ ուպանիշադներում բերուած համակարգերը նախնական կատարեալ համակարգի փոփոխուած ձեւերն են: Նոյն կերպ փոփոխուած է եւ հոգեւոր համակարգը, քանզի այդ միաւորներից իւրաքանչիւրը խորհրդանիշ է, պարունակում է մեծ իմաստներ, եւ դրանք խորքում ներդաշնակութիւն չեն կազմում, քանզի անշարժ եւ սկզբնական համակարգի շարժուած ու փոփոխու ած արձագանքներն են:

Պուրուշան առաջին ՄԱՐԴՆ է, եւ «Կատհա» ուպանիշադում ասւում է, որ չկայ Պուրուշայից աւելի բարձր բան, դա վերջնական նպատակն է, դա բարձրագոյն ճանապարհն է: Օրինակ՝ «Այտերեա» ուպանիշադում այսպիսին է յարաբերութիւնը (պարզութեան համար տալիս ենք նաեւ նկարով, որպէսզի պարզ երեւա, թէ մարմնի որ մասին ո՛րն է համապատասխանում):

Zoom Image

Zoom Image

Zoom Image

Zoom Image
«Մանդուկա» ուպանիշադի 2-րդ մասում այլ բան է բերւում: Պարզութեան համար կրկին տանք նաեւ նկարով:

Այսպէս. ըստ «Մանդուկա» ուպանիշադի՝ գլուխ ____________ կրակ ____________ արեւ աչքեր _______________________ լուսին եւ արեւ ականջներ աշխարհի կողմեր ոտք ______________ հող

Այստեղ գրուած է, որ Պուրուշան աստու ածային եւ անմարմին է: Նա ներսից եւ դրսից է, անծնունդ, առանց շնչառութեան, առանց բանականութեան, մաքուր, բարձր, անանց է: Նրանից ծնւում են շնչառութիւնը, բանականութիւնը եւ բոլոր զգացումները, տարածութիւնը, քամին, լոյսը, ջուրը, հողը: Նրանից ծնւում են աստուածները, մարդիկ, կենդանիները, թռչունները եւ այլն: Նրանից առաջանում են եօթ շնչառութիւն, եօթ կրակն եր, էներգիան, եւ այլն:

Այս եօթ աշխարհները, որոնց մէջ շարժւում է շնչառութիւնը, փակուած են (սրտի) եօթ գաղտնարաններում:

Որքան էլ բոլոր ուպանիշադների բոլոր տուեալները համադրելով՝ փորձեն ստանալ մէկ՝ ոչ հակասական (կամ նոյնիսկ քիչ հակասական) համակարգ, չի ստացուի: Եթէ նոյնիսկ այդ հակասութիւնների պատճառը համարուի այն, որ առանձին օրինակներում փոքրը դիտուած է մեծի մէջ կամ որեւէ այլ կերպ, միեւնոյն է, մէկ անհակասական համակարգ չի կազմուի:

«Տայտտիրիա» ուպանիշադում նաեւ բերւում է «աշխարհի» պատկերացումը: Եթէ այն պարզութեան համար տանք գծագիր-նկարով, ապա կլինի այսպէս.

Աշխարհի այս պատկերի հետ համեմատւում են զանազան միաւորներ՝ փոխաբերական օրինակն
երով:
Օրինակ՝ այսպիսի զուգահեռներով.

Zoom Image

Օրինակ՝ երկրին ու երկնքին միացնում է օդային տարածութիւնը, իսկ միացման միջոցը քամին է: Արեւի եւ կայծակի միացման միջոցը կայծակն է: Արեւը երկնքում է, իսկ արեւից եկող կրակը՝ երկրում: Ըստ ուպանիշադի՝ հինգ մեծ տարրերն են՝ հող, քամի, օդ, ջուր, լույս: Եւ տարբեր ուպանիշադներում, տարբեր մասերում դրանք բերւում են այլ ձեւերով:

Օրինակ՝ ութ «վասու»-ներն են՝ հուր (կրակ), հող, քամի, եթեր, արեւ, երկինք, լուսին, աստղեր: Վեցն են՝ հուր, հող, քամի, եթեր, արեւ, երկինք: Այլ տեղ՝ հող, ջուր, քամի, տարածութիւն:

Կամ՝ սկզբում ջուրն էր, որից՝ satya-ն, որից՝ Բրահմանը, Բրահմանից՝ Պարաջապատին, նրանից՝ աստուածները: Բրահմանը բազմանալու համար ստեղծեց կրակը, ջուրը, հողը եւ յետոյ մտաւ այդ տարր երի մէջ՝ ստեղծելով բոլոր էակներին:

Zoom Image

Ուպանիշադներում կրակը արեւի ճառագայթներն են, եւ կրակը երկրին զուգահեռ է, երբ դիտուած է մեծը փոքրի մէջ, այսինքն հուրը երկրի վրայ, իսկ, ընդհանրապէս, կրակ է նախ արեւը (քանի որ նրա ճառագայթը կրակ է, եւ կրակը կայ նաեւ երկրի վրայ, որովհետեւ արեւի ճառագայթը հասնում է երկրին): Ուպանիշադներում բարդացման, մասնատման, փոքրը մեծի մէջ, մեծը փոքրի մէջ դիտելու եւ այլ ձեւերով «համակարգը» ներկայացնելու ճանապարհին ինչպէս էլ արդարացուեն հակասութիւնները, միեւնոյն է, անհակասական (նոյնիսկ քիչ հակասական) համակարգ չի ձեւաւորւում, համեմատաբար ամբողջական համակարգ կարող է լինել միայն վերականգնման, ուղղման եւ այլ ճանապարհով:

Մի տեղ քամին համապատասխանում է շնչառութեանը, մէկ այլ տեղ շնչառութեան զուգահեռն է կրակը եւ այլն: Այսպէս ուպանիշադներում ունենք նաեւ յետեւեալը.

Zoom Image

Հանրայայտ մշակութաբան Կարլ Յունգն իր հիմնական աշխատութիւնները գրելուց յետոյ գիտակց եց, որ, այնուամենայնիւ, «գաղտնիքը» գտնւում է ընդհանուր համակարգի, հին տիեզերակարգի մէջ, սակայն Յունգը չունէր «տեքստ», նա նոյնիսկ «չզբաղուեց» տիեզերակարգով, նա միայն գրեց այդ մասին, գրեց, որ կայ նման բան, եւ նրա բոլոր վերլուծութիւնները վերաբերում են առանձին միաւորներին եւ ոչ՝ այդ միաւորների միասնական դաշտին: Յունգն ասում է. «Հարցը, թէ ինչ կերպ են կենդանաշրջ անի համաստեղութիւններն ու մոլորակները ձեռք բերել որակական յատկութիւններ, տարրալուծուած է անցեալի մոխրագոյն մշուշում եւ մնում է անպատասխան»:

Ինչ վերաբերում է ընդհանրապէս հնդկական եւ վեդայական համակարգերին, ապա նախնական տարբերակին մօտենալու համար պէտք է քննել հնդկական ողջ միֆոլոգիան, բանահիւսութիւնը եւ այլն: Եւ, միեւնոյն է, սկզբնականը կլինի այն համակարգը, որը բերուած է այս գրքում՝ իբրեւ սկզբնական անշարժ համակարգ, որովհետեւ այդ սկզբնական համակարգի շարժման ու փոփոխման դէպքում առաջանում են այն տարբերակները, շարժական՝ հակասական համակարգերը, որոնց օրինակներից են նաեւ ուպանիշադներում բերուածները:

* * * *

Եգիպտական տարին ունէր 365 օր, 12 ամիս, իւրաքանչիւրում՝ 30 օր, եւ տարուայ վերջում՝ 5 աւելեաց օր: Նոյն կերպ է նաեւ հայկական տոմարում: Սակայն, տուեալների համաձայն, հին Եգիպտոսում կենդանաշրջանը չի կիրառուել. կենդանաշրջանի համակարգը մուտք է գործել Եգիպտոս եգիպտ այունական շրջանում (Դենդերում): Բ. Վան Դեր Բադենը հին բաբելոնեան ցուցակից ներկայացնում է կենդանակերպերին վերաբերող հետեւեալ շարքը:

Zoom Image

Բաբելոնական Եգիպտական

Zoom Image

Ջրհոսը Եփրատն ու Տիգրիսն են. շումերական պատկերներում Ուտուից հոսում են երկու գետերը, կամ կուժերից են հոսում երկու գետերը՝ հար եւ նման բաբելոնական տարբերակին:

Ընդունուած է, որ APIN կոչուող ցուցակը շատ աւելի հին է եւ գալիս է շումերներից: Անկախ այն բանից, թէ իբրեւ կենդանակերպ համաստեղութեան ո՛ր հատուածն են նկատի ունեցել Շումերում, Բաբելոնում, միեւնոյն է, փաստն այն է, որ համակարգը եղել է. շումերներին վերագրուող APIN ցուցակը պարունակում է 36 աստղ եւ համաստեղութիւն՝ կազմուած 12x3=36 սկզբունքով:

Գիտնականները, քննելով այս հարցերը՝ կապուած Շումերի, Բաբելոնի հետ, հաշուի չեն առնում առաւել ամբողջական քննութիւնը, պահպանուած նիւթերի մշակութային ողջ դաշտի միասնական քննութիւնը ՝ իբրեւ տարերք, գոյն եւ այլն, ինչպէս տրուած է մեր այս աշխատութեան մէջ: Օրինակ՝ միֆոլո գիական հանրագիտարաններում մշակութաբանների կողմից բերւում են զանազան զուգահեռներ, որոնք չեն կարող լինել համոզիչ ընդհանուր դաշտի, տիեզերակարգի քննութեան բացակայութեան պատճառով: Օրինակ՝ «Գիլգամեշ» էպոսի հատուածների համեմատութիւնը կենդանակերպերի հետ բերւում է այսպէս.

Խոյ — Էնկիդուն անդրաշխարհում
Ցուլ — ազատագրում
Երկուորեակներ — ցուլի սպանութիւնը
Խեցգետին — Էնկիդուի մահը
Առիւծ — Էնկիդուին ողբալը
Կոյս — Ուտնապիշտիմի հետ հանդիպումը
Կշեռք — անմահութեան ծաղկի որոնումը
Կարիճ — ծաղկի կորուստը
Աղեղնաւոր — մահ
Այծեղջիւր — ծնունդ
Ջրհոս — Էնկիդուն ընդդէմ Գիլգամեշի
Ձկներ — Էնկիդուն եւ Գիլգամեշը ընկերներ:

Նոյն կերպ կենդանակերպերը համեմատում են Բուդդայի, Քրիստոսի, Հերկուլեսի հետ:

* * * *

Լուսատուների անունները հին աշխարհում հենց համապատասխան աստուածութիւնների անունն երն էին: Օրինակ՝ Մարդուկը հենց լուսատու-աստուած էր (Յուպիտերը):
Zoom Image

Պարսկական համակարգում ժամանակի աստուած Զրուանը Ահուրա Մազդայից հին է համարւում՝ որպէս գլխաւոր աստուածութիւն:1 Այսպիսով, աստուածութիւնները լուսատուներ են: Միտանիի աստու- ածների (Ք.ա. 1400) եւ սանսկրիտի մշակոյթի աստուածների որոշ անուանումներ գրեթէ նոյնն են՝

Միտանի. — Միթրա — Ուրուն — Ինդար — Նաշատ
Սանսկրիտ.— Միթրա — Վարունա — Ինդրա — Նասատ

Հին պարսկականում հանդիպում է՝ Միթրա, Ինդրա, Նանհայտ2: Միթրայի պաշտամունքը, խառնուած բաբելոնեան աստղաբաշխութեան հետ, եղել է Տաւրոսի շրջ անում3:

Հռոմում Միթրայի քուրմն իրեն համարում էր աստղաբաշխութեան հետեւորդ4:

Հայ-արիական էպոսում Մհերը (Միհրը), փակուած քարայրում, նայում է բախտի ճախարակին (կենդանաշրջանին), սպասում, թէ երբ է լրանալու իր ժամանակը, որ դուրս գա քարայրից, երբ աշխարհը քանդուելու է ու նորից շինուելու է (տե՛ս Էպոս բաժնում):

Աստուածութիւնները զուգահեռ կերպով են ներկայացուած Անտիոքի արձանների (Նեմրութ լեռան) արձանագրութիւններում. օրինակ՝

Զեւս — Արամազդ
Արտագն — Հերակլես — Արես
Ապոլոն — Միթրա — Հելիոս — Հերմես:

Բանահիւսութեան մէջ պահպանուած Ալեքսանդր Մեծի մասին հայկական տարբերակում Զեւսը թարգմանուած է՝ Արամազդ5:

* * * *

Մենք խօսեցինք հնդկական համակարգերի հակասութիւնների մասին: Այլեւայլ հակասութիւններ կան նաեւ չինական համակարգում: Չինական հնագոյն գիրքը համարւում է նշանաւոր «Ի Ցզին»-ը: Տրիգրամների համակարգը վերագրւում է Ֆու-Սի-ին: «Ի Ցզինի» ստեղծման ժամանակաշրջանի մասին կան տարբեր կարծիքներ. Ք.ա. 7-8- րդ դդ կամ աւելի հին եւ այլն: Ֆու-Սի-ին վերագրուող տրիգրամների համակարգը հետեւեալն է.

Zoom Image
Ինչպէս տեսնում ենք, հակասութիւն կայ երկու համակարգերի միջեւ:
Zoom Image

Ութ տրիգրամների համակարգը կոչւում է Բա Գուա: Սխեմայում տրուած Յան-ը լուսաւոր ու արական սկիզբն է, Ինյ-ը՝ մութ եւ իգական սկիզբն է:

Ա.Ե. Լուկեանովը, քննելով չինական միֆոլոգիան եւ ընդհանրապէս բազմաթիւ աղբիւրներ, փաստ
երի հիման վրայ բերում է հետեւեալ համակարգը.

կրակ — հարաւ
փայտ — արեւելք
հող — կենտրոն
ջուր — հիւսիս
մետաղ — արեւմուտք1:

Եթէ մինչ այժմ բերուած այս երեք համակարգերը դնենք իրար կողք, կտեսնենք հետեւեալը.

Zoom Image

Zoom Image

«Ի Ցզինը» գրուած է «թաքցնող» լեզուով: Կան գրքեր (օրինակ՝ Աստուածաշունչը), որ գրուած են «ասող» լեզուով, եւ թաքցնողը պէտք է իմանալ (խորքում է թաքնուած տիեզերակարգը), իսկ «Ի Ցզինը» այն բացառիկ գրքերից է, որ գրուած է «թաքցնող» լեզուով. այդ լեզուն տրիգրամներն ու հեքսագրամն երն են, որոնք իրենց մէջ ամփոփում են ողջ չինական համակարգը, աւանդական մշակոյթը, չինական փիլիսոփայութիւնը, ճարտարապետութիւնը, երաժշտական տեսութիւնը, պարը, բանահիւսութիւնը, զարդանախշերի համակարգը, բախտագուշակութիւնը, աստղաբաշխութիւնը, բժշկութիւնը եւ այլն: Ի վերջոյ, ամէնը բացատրւում է «Ի Ցզին»-ով:

Մենք նպատակ չունենք այստեղ նկարագրելու «Ի Ցզինը» կամ չինական գրքերը (դրանք հարիւրն երի են հասնում. կան «Ի Ցզինի» մեկնութիւններ, մեկնութեան մեկնութիւններ եւ այլն) կամ այն «ուղՀող ղութիւնները», որոնք, օրինակ, քննում են չինագէտները (համակարգի համեմատ՝ տիեզերակարգի մէջ մտնող միաւորներ՝ տոհմեր, բնութիւն, բոյսեր, լեռներ եւ այլն, բժշկութիւն, երաժշտութիւն, բանահիւսութիւն, էպոս, հանքանիւթ, երկրաչափական ձեւեր, գոյներ, լուսատուներ եւ այլն): Ի վերջոյ, բոլոր տեսակի համանման նիւթերի հիմքերի հիմքում գտնւում է Աշխարհի պատկերը. եւ անկախ խորհրդանիշերի իմաստներից եւ այդ իմաստների փոխյարաբերութիւններից ու բազմապատկումներից՝ պէտք է նաեւ քննել Աշխարհի պատկերի անշարժ կերպը, որն է այդ Պատկերը, որքանով է հակասական, փոփոխու ած, ինչպիսին է այն եղել ի սկզբանէ եւ այլն: Բազմաթիւ գիտնականներ են ուսումնասիրել «Ի Ցզինը », արուել են շատ կարեւոր բացայայտումներ՝ գիրքը «կարդալու», հասկանալու սկզբունքների առումով, բայց ի վերջոյ գլխաւոր բանալին Աշխարհի Պատկերն է, եւ «Ի Ցզինի» հեքսագրամների դասաւորութիւնը շրջանում գտնուելու դէպքում, վկայութիւնների համաձայն, կարող են արուել բացայայտումն երը: Իսկ Աշխարհի Պատկերի հենց ամենապարզ միաւորները, օրինակ՝ տարերքները, աւելի նախնական են, քան «Ի Ցզինը», եւ հենց «Ի Ցզինի» նախնական, կազմաւորման փուլում իսկ արտայայտուած են տարերքները: Ֆու-Սի-ին վերագրուող ութ տրիգրամների նշանակութիւնների առումով շեշտուած են տարերքները՝ կրակ, հող, քամի, ջուր, ըստ չինական մեկնութիւնների նաեւ՝ փայտ, որոտ եւ այլն:

Մենք վերը ցոյց տուեցինք, թէ ինչ հակասութիւններ կան համակարգերի հիմքում: Այդ տարերքների համակարգը թէպէտ Չինաստանում տարբեր է (ներկայանում է հինգ թուի հիման վրայ), բայց հիմքը մէկն է եղել. ընդհանրապէս տարերքների, լուսատուների միասնական համակարգը, Աշխարհի Պատկերի «գաղափարը» ոչ թէ առաջացել է տարբեր վայրերում՝ միմեանցից անկախ, այլ այն ունի մէկ նախնական սկիզբ, եւ «Ի Ցզինի» ամենասկզբնական արմատն այնտեղ է, որտեղ Աշխարհի Պատկերի սկիզբն է: Նոյն կերպ, Վեդաների սկիզբն այնտեղ է, որտեղ Աշխարհի Պատկերի սկիզբն է (անշարժ սկզբնական, նախնական համակարգը), եւ նոյնը վերաբերում է միւս այն մշակոյթներին, որոնց հիմքում կայ Աշխարհի Պատկերի սկզբունքը:

Եթէ ընդունենք տրիգրամների աստիճանական առաջացման (տրոհման) տեսութիւնը, ապա եւ սկզբնական երկու մասը կարող է լինել, օրինակ, այսպէս. յանը՝ լոյս, արական սկիզբ, ինյ-ը՝ մութ-իգական սկիզբ, կամ՝ Երկինք եւ Երկիր: Իսկ չորս խորհրդանիշ եւ չորս գիծը ( ) կարող են լինել չորս տարերքները, աշխարհի չորս կողմերը եւ այլն, համենայն դէպս, մի բան պարզ է, որ չորսի համակարգ կարող է լինել: Ֆու-Սի-ի համակարգը տրիգրամներով է. 8 խորհրդանիշ 3 գիծ: Եւ այնուամենայնիւ, Ֆու-Սի-ի համակարգում երեւում է, որ ցոյց է տրուած նաեւ տիեզերակարգի տրոհումը. սկզբում՝ Երկինք-Երկիր (տրոհումը երկուսի), յետոյ՝ ըստ տարերքների (տե՛ս նաեւ «Տիեզերակար- գի տրոհումը» բաժինը): Հետագայում այլ հեղինակների կողմից բերւում են այս համակարգին (վերագրելով Ֆու-Սի-ին) համապատասխանող աշխարհի չորս կողմերը, եւ կրկին ներկայացւում է չորս «տարերքի» համաձայն (արդէն ցոյց են տուել).

հարաւ — երկինք
արեւելք — կրակ
հիւսիս — հող
արեւմուտք — ջուր:

Իսկ ըստ Վեն Վայնի`
հարաւ — կրակ
արեւելք — որոտ
հիւսիս — ջուր
արեւմուտք—ջրամբար

Վեն Վայնի համակարգում աշխարհի կողմին համապատասխանող (անմիջապէս) Երկինքը չկայ: Եթէ Ֆու-Սի-ի համակարգում ընդունենք, որ առկայ է նաեւ աստիճանական տրոհման գաղափարը, ապա կառանձնանայ չորս տարերք. 8 տրիգրամների խորհուրդներն են՝ Երկինք, Հող, Որոտ, Ջուր, Լեռ, Քամի, Կրակ, Ջրամբար. օրինակ՝ հայկական եւ այլ միջնադարեան ձեռագրերում հին համակարգերը՝ իբրեւ տարերքներ բերւում են այսպէս` Հող (կամ Երկիր), Ջուր, Օդ (կամ Քամի), Հուր (կամ Կրակ): Այսինքն ՝ երբեմն որպէս տարերք՝ քամին նշւում է օդ-ի փոխարեն: Եթէ աշխարի չորս կողմերը պէտք է համապատասխանեն չորս տարերքներին, ապա այստեղ (չինականում) երկինքը չորսի մէջ իբրեւ տարերք կա՛մ չի կարող լինել (երկինքը համարւում է սկիզբը, նախ միակը, որի զուգահեռն է ստեղծագործութիւնը, որը արարում է ամբողջ աշխարհը՝ ըստ «Ի Ցզինի»), եւ կա՛մ Երկինքը պէտք է դիտել որպէս Օդ տարերք: Համենայն դէպս, կարող է լինել այսպէս.

Հող, Ջուր, Քամի, Կրակ: Իսկ Երկինքը կլինի իբրեւ սկիզբ, որտեղից բաժանուել է, տարածուել է աշխ արհը այն կարող է լինել կենտրոնում. կենտրոն + 4 տարերք = 5: Այս դէպքում չինական հինգ ձայները (պենտատոնիկայի հինգ հնչիւնները) կհամապատասխանեն նշուածներին, եւ գլխաւոր ձայնը կլինի կենտրոնում (Երկինքը): Այսուամենայնիւ, չինական միւս աղբիւրներից բերուած մետաղ տարերքը եւ՝ հողը (կենտրոնում) Ֆու-Սի-ի կամ Վան Վեյնի համակարգում չկան:

Ինչեւէ, տարերքների, աշխարհի կողմերի, տարուայ եղանակների, լուսատուների, ձայների, գոյների՝ իբրեւ մէկ միասնական եւ անհակասական համակարգ չկայ (կամ չկայ վերականգնուած) ո՛չ վեդայական-հնդկական, ո՛չ չինական, ո՛չ էլ յունական համակարգում: Այդ ամենը չկայ նաեւ իբրեւ անհակասական համակարգ ներկայացուած (իբրեւ տեքստ կամ վերականգնուած) հին Միջագետքում (Շում եր, Աքքադ, Բաբելոն եւ այլն): Այդ ամենին եւ իւրաքանչիւրին առնչուող բազմակողմանի վկայութիւնն երի քննութեան արդիւնքում, եթէ վերականգնուի նախնական համակարգը, կլինի այն, ինչը իբրեւ սկզբնական-անշարժ համակարգ տրուած է այս գրքում:

- - - - - - - -
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1 ը. ԹՈվ-ԺպՐ-ԹՈՐՊպվ, ՀՏՋՊպվՌպ ՏրՑՐՏվՏՎՌՌ, ԾՏրՍՉՈ “ծՈցՍՈ”, 1991.
2 Նոյն տեղում, էջ 145:
3 Նոյն տեղում, էջ 183:
4 Նոյն տեղում, էջ 165:
5 Նոյն տեղում, էջ 199:

1 A.Å. Ëóêüÿíîâ, Èñòîêè ÄÀÎ, Ìîñêâà 1992.

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2983
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott