artur.shahnazaryan
Logo

ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԿԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ

Article image 21. Կրկին յիշեցնում ենք, որ Աշխարհի պատկերի միաւորները խորհրդանիշեր են, եւ որ Մարդը համարուել է Աշխարհի պատկերի արտացոլումը, եւ այդ խորհրդանիշերի համակարգը (այդ խորհրդանիշերի նշանակութիւնները) Մարդու ներաշխարհի յատկութիւններն են: Այսինքն՝ Մարդու ներաշխարհը պէտք է բաղկացած լինի որոշակի յատկութիւններից, եւ այդ յատկութիւնները «դասաւորուած» են որոշակի ներդաշնակ յարաբերութեամբ: Աշխարհի պատկերում կան հիմքային միաւորներ եւ դրանցից բխող ենթամիաւորներ (կարելի է ասել, որ ենթամիաւորները մեկնում, բացատրում են հիմքային միաւորների էութիւնը). օրինակ՝ հիմքային են Աշխարհի պատկերում տարուայ 4 եղանակները եւ դրանցից բխող են (ենթամիաւորներն են) 12 ամիսները, ապա 24 ժամերը եւ այլն: Նոյնը վերաբերում է տարերքներին, գոյն երին, լուսատուներին եւ այլն: Եւ քանի որ Աշխարհի պատկերի միաւորներից իւրաքանչիւրը խորհրդանիշ է, ապա հիմքային միաւորի խորհրդանիշն էլ նոյնքան հիմքային ու ընդհանրական խորհրդանիշ է, իսկ ենթամիաւորի խորհրդանիշը համապատասխանաբար ենթախորհրդանիշ է: Օրինակ՝ որեւէ տարերքի խորհրդանիշն աւելի ամբողջական, ընդհանուր ու համապարփակ իմաստ ունի, քան այդ տարերքի մի մասի խորհրդանիշը: Օրինակ՝ մայրութիւնը ընդհանուր իմաստ է, իսկ մայրութեան ենթաիմաստն է, օրինակ, մայրական գորովանքը, ուշադրութիւնը, խնամքը եւ այլն: Կամ՝ սէրը շատ աւելի համապարփ ակ խորհրդանիշ է, քան նրանից բխող «ենթախորհրդանիշերը»՝ յատկութիւնները եւ այլն[1]:

Այս բաները յայտնի են, անյայտ կամ նոր բաներ չեն, ինչպէս որ յայտնի են Աշխարհի պատկերի միաւորները (հող, ջուր եւ այլն, լուսին, արեւ, հրատ եւ այլն), ուստի որեւէ մէկը կրկին կարող է ասել. «Ա՜, ես գիտեմ այս բաները, գիտե՜մ ինչի մասին է խօսքը»: Սակայն այս յայտնի լինելը որեւէ բան չի նշանակում, եւ իմանալ, թէ խօսքը ինչի մասին է (մասին է ընդամենը), չի նշանակում իմանալ ըստ էութ եան (այսինքն՝ ոչ թէ այդ «մասին»-ը իմանալ, ոչ թէ դրա մասին իմանալ, այլ իմանալ հենց ա՛յդ), որովհետեւ, ինչպէս արդէն նշել ենք, Աշխարհի պատկերի առումով թէկուզ նոյն միաւորներից կազմուած մէկ պատկերը (կամ յայտնի պատկերները) նոյնը չէ, ինչ որ այն, որ ցոյց տուեցինք սկզբում (որին որեւէ տեղ չեք հանդիպի, եւ որը բոլորովին այլ բան է, քան ձեզ յայտնին), եւ ահա այդ պատկերի համապատասխան խորհրդանիշերն էլ համապատասխան դասաւորութեամբ բոլորովին այլ բան են. Մարդու այլ տեսակի «բովանդակութիւն» է, քան յայտնի կոչուածը, եւ աւելի ճիշտ՝ հենց այդ «համակարգն» է կոչուել Մարդ (կատարեալ Մարդ):

Ահա, օրինակ, տալիս ենք Աշխարհի պատկերի միաւորներին վերաբերող խորհրդանիշ-իմաստն եր, մարդկային յատկութիւններ, որոնք որոշակի, ըստ էութեան նշանակութիւն կարող են ունենալ ներդաշնակ համակարգի մէջ (համապատասխան դասաւորութեան եւ փոխյարաբերութեան դէպքում), իսկ խառը վիճակում դրանք զուտ վերացական բաներ են (ով ինչպէս ցանկանա, կարող է մեկնաբանել, եւ ցայսօր այդպէս էլ արւում է): Ճիշտ այնպէս, ինչպէս Աշխարհի պատկերի միաւորները համապատասխ ան դասաւորութեան դէպքում տալիս են Աշխարհի կատարեալ ներդաշնակ պատկերը, այդպէս էլ դրանց խորհրդանիշերը կազմում մէկ համակարգ. եթէ միաւորներից (հող, ջուր եւ այլն) իւրաքանչիւրի «փոխարեն» «դնենք» իր խորհրդանիշ-իմաստը, ապա կստանանք իմաստների, խորհրդանիշերի կատարեալ ներդաշնակ կարգը (փոխյարաբերութեան մէջ), եւ այդ դէպքում էլ իւրաքանչիւր խորհրդանիշ իր ճիշտ իմաստը, բացատրութիւնը, մեկնաբանութիւնը կունենայ միայն ամբողջի մէջ, միմիայն ամբողջի համատեքստում (ինչպէս որ բառը որոշակի դէպքում միայն նախադասութեան մէջ է ստանում որոշակի իմաստ): Օրինակ՝ զրադաշտականութեան մէջ Կրակը (Հուր) «նշանակում» է ճշմարտութիւն, Հողը ՝ արժանապատւութիւն, Ջուրը՝ ամբողջականութիւն եւ այլն: Այս «սկզբունքը» շարունակւում է նաեւ ողջ միջնադարում. օրինակ՝ Անանիա Շիրակացին (VII դար) բերում է «հեթանոսներից» օրինակներ, եւ ըստ այդմ՝ Խոյը նշանակում է շնորհատւութիւն, առաջնորդութիւն, պարգեւատւութիւն, Ցուլը՝ հնազանդութիւն եւ այլն, Կշեռքը՝ արդարադատութիւն, հաւասարութիւն, Արեւը՝ երջանկութիւն, խելք եւ երջանիկ համակեցութիւն, Լուսնթագը՝ հաղթութիւն, հաւատք ու յոյս (մրցման, գործակցութեան, ձեռնարկումների) եւ այլն: Նոյն սկզբունքը շարունակւում է քրիստոնէութեան համակարգում: Ինչպէս եւ կան «բացասական բնորոշումներ», որոնք վերաբերում են պղծուած («կախարդուած») Աշխարհին, որ չեն եղել ի սկզբանէ «արարուած» աշխարհի կատարեալ պատկերի վերաբերեալ:

Ահա տալիս ենք խառը Աշխարհի պատկերի միաւորներին վերաբերող խորհրդանիշ-իմաստներ, մարդկային «յատկութիւններ» (որոնք, ինչպէս ասել ենք, միայն կարող են որոշակի, ըստ էութեան նշանակութիւն ունենալ ներդաշնակ համակարգում):

Բարի, արդար, արքայ, հայր, հոգի, ոգի, լոյս, իմաստութիւն, սէր, զօրութիւն, արիութիւն, ողջախոհութիւն, համբերութիւն, հաւատ, յոյս, ուժ, ծնունդ, մահ, բանականութիւն, ազնւութիւն, հաշտութիւն, հանգստութիւն, խաղաղութիւն, օրհնութիւն, կեանք, սրբութիւն, անմահութիւն, մայրութիւն, ընծայ, հիւրընկ ալութիւն, զոհաբերում, նուիրաբերում, փառաբանում, քաջութիւն, վստահութիւն, համարձակութիւն, առոյգութիւն, զվարթութիւն, գիտութիւն, հնարամտութիւն, ճարպկութիւն, հանճար, ուխտ, խոհականութիւն, հզօրութիւն, յարութիւն, արարչագործութիւն, խոհականութիւն եւ այլն:

Ահա՛ այս տերմինները համակարգից դուրս, առանց համապատասխան փոխկապակցուածութեան ոչ մի որոշակի (ըստ էութեան) նշանակութիւն չունեն: Եւ սկզբում էլ նշել ենք. նոյնիսկ մարդուն «բնորոշող » յատկանիշների, յատկութիւնների (որեւէ տեսակի) ձեւակերպումները որպէս միջոց բաւարար չեն՝ մարդուն ըստ էութեան բնորոշելու համար: ...Յայտնի դրական յատկանիշներով «մեծատառով մարդու» բնորոշումը, «առաքինութիւնների», «բարոյականութեան», «մարդկայինի», «վսեմի», «լաւագոյնի», «բարու» եւ նման յատկութիւնների ողջ զորանոցը դեռեւս չի բնորոշում մարդուն եւ չի պատասխ անում հարցին (գրեթէ կապ էլ չունի, ըստ էութեան, պատասխանի հետ), թէ ի՛նչ է մարդը, որն է մարդը: Այսպես կոչուած մարդկային յատկանիշները («լաւ» կամ «վատ» համարւող) իրականում ի սկզբանէ վերաբերել են Մարդու Աշխարհին՝ որոշակի համակարգին, եւ համակարգից դուրս դրանք վերածուած են քաօսի, եւ ցայսօր մշակութաբանները, մարդաբանները, կրօնաւորները եւ այլք, այդ ամէնը դիտ ել են հիմնականում համակարգից դուրս, ինչն էլ նպաստել է քաօսի ընդլայնմանը: Եւ փիլիսոփաների, մարդաբանների (լայն իմաստով), էզոթերիկների, կրօնական մեկնիչների, մշակութաբանների, հոգեբանների հարիւրաւոր հատորներն ու դրանց քննութիւնները հակասում են թէ՛ միմեանց, թէ՛ իրենք իրենց, ե՛ւ այդպէս էլ «գլուխ չեն հանում» «մարդկային բարոյականութեան» չափանիշներից կամ ընդհանրապէս մարդկայինից: Անիմաստ ու կեղծ են համակարգից դուրս բոլոր տեսակի «քարոզները» լաւի ու վատի մասին, կամ նաեւ՝ լաւից ու վատից (կամ չարից ու բարուց) այն կողմի մասին, կամ՝ միաժամանակ լաւ ու վատ լինելու մասին եւ այլն: Մտքի նուաստ եւ «խեղճ ու կրակ» խաղեր են, թէ հիւրընկալութիւնը լաւ բան է, խորամանկութիւնը վատ բան է, համարձակութիւնը լաւ է, վախկոտութիւնը վատ է, վատը ատելը լաւ է, վատը սիրելը՝ վատ, խիղճը՝ լաւ, անխղճութիւնը՝ վատ եւ այլն: Մարդու Աշխարհից, այդ Աշխարհի նպատակից դուրս այդ յատկութիւնները զառանցանք են դառնում եւ անսահման հարց եր առաջացնում արհեստական խճճուածութեան պատճառով: Նման «քարոզ»-մտքի խաղերը բացարձակապէս ըստ էութեան չեն բնորոշում Մարդուն, եւ այդ խաղերի համաձայն՝ աշխարհում որքան մարդ կայ, այդքան էլ բնորոշում կայ: Օրինակ՝ խղճով մարդ է, բայց վախկոտ է, կամ՝ քաջ է, ներողամիտ է, բայց հիւրընկալ չէ, կամ՝ համբերատար է, հիւրընկալ է, քաջ է, բայց ապուշ է եւ այլն: Այսպիսով, առանց որոշակի մարդկանց ճանաչելու՝ կարելի է բարոյական եւ այլ տերմինների զորանոցից կազմուած «կոմբինացիաներով» անսահման բնորոշումներ ստանալ (ու եթէ փնտրեք որեւէ «կոմբինացիային» համապատասխան մարդ, ապա կգտնեք), եւ դեռ այդ ամենը կարող է վերագրուել պահերին. այդ պահին այս «տեսակի» է այդ մարդը, մէկ այլ պահի ուրիշ «տեսակի» է: Կամ ընդհանրապէս ինչ է նշանակում՝ հիւրընկալութիւնը լաւ բան է, խիղճը լաւ բան է եւ այլն, ում հանդեպ, նրա հանդեպ, որ արեան ծարաւից երեխաներ է մորթել, կամ միթէ «ամենաստոր աւազակը», որ համարւում է «վատ մարդ», հիւրընկալ չի կարող լինել իր աւազակ ընկերոջ հանդեպ, կամ չի կարող լինել «արդարամիտ» աւազակային աւար բաժանելիս (արդարամտութիւն, որն ամրապնդում է աւազակային համակարգը): Դրական համարւող մարդկային յատկութիւնների սնանկութիւնն է՛լ աւելի կխորանայ, եթէ արարքը չափէին ոչ թէ բարոյական յատկանիշով, այլ արարքի հետեւանքով, այսինքն՝ մարդու պահուածքը, արարքը (օրինակ՝ համարուող բարի, ողորմած եւ այլն) ոչ թէ որակէին իբրեւ լաւ, քանի որ «բարոյական» է, այլ որակեին այն ժամանակ, երբ պարզ ու յայտնի կդառնար հետեւանքը (ծառը պտղից են ճանաչում):


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 Այդ «սկզբունքը» որդեգրելով՝ բացատրում էին նաեւ քրիստոնեայ հայրերը. Դաւիթ Անյաղթը (V դ.), մեկնելով Պլատոնին, գրում է, որ հոգին ունի չորս առաքինութիւններ՝ արիութիւն, արդարութիւն, ողջախոհութիւն, խոհականութիւն: Հոգին բաղկ ացած է երեք մասից, որովհետեւ ունի բանականութիւն, ցասում եւ ցանկութիւն: Եւ պէտք է հոգու ամէն մի մաս զարդարել նրան բնորոշ առաքինութեամբ: Այսպէս՝ բանական մասը պէտք է զարդարել խոհականութեամբ, ցասմանականը՝ արիութ եամբ, իսկ ցանկականը՝ ողջախոհութեամբ: Եւ քանի որ հոգու իւրաքանչիւր մաս ոչ միայն պէտք է զարդարել նրան բնորոշ առաքինութեամբ, այլեւ նրանց միջեւ համապատասխանութիւն ու ներդաշնակութիւն հաստատել, ուստի նրանց բոլորի մէջ ներթափանցում է արդարութիւնը, որպէսզի ոչ միայն մէկում, այլեւ բոլոր մասերում (նրա յատկութիւնների դրսեւորումն երը) մենք կարողանանք տեսնել, որպէսզի պահպանուի համապատասխանութիւնն ու ներդաշնակութիւնը: «Ամենուր եք մենք տեսնում ենք, որ ոմանք հանդես են գալիս որպէս գերիշխող, ինչպէս, օրինակ, Աստուածը, իսկ ոմանք՝ որպէս գերիշխող եւ ենթարկուող, ինչպէս մարդը..., իսկ միւսները միայն ենթարկւում են, ինչպէս անբան կենդանիները»:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1474
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott