artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian

Մեր խնդիրները պետք է ինքներս լուծենք

Article image Հարցազրույց Շրջակա միջավայրի և կայուն գյուղատնտեսության կրթական հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Քիարա Հայկանուշ ՄԺԻԿՅԱՆԻ հետ

- Սիրելի Քիարա, լինելով Իտալիայում ծնված հայուհի, ով երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, վերջերս կարծես ավելի շատ Հայաստանում ես լինում: Կպատմե՞ս այստեղի քո գործունեության մասին:

- Ուրախությամբ: Առաջին անգամ Հայաստանում աշխատանքային այցով եկել եմ 2011 թ. ապրիլին:

Բերթ Հելինգերը՝ նշանավոր հոգեթերապևտը և համակարգային համախմբումների թերապիայի հիմնադիրը, համաձայնեց գալ Երևան և ներկայացնել իր աշխատանքը (համակարգային համախմբումների գաղափարն այն է, որ մարդիկ տարրերի համաստեղությունների մաս են կազմում՝ ինչպես համաստեղություններն են կազմված աստղերից. ամեն մարդ մեկուսացված չէ, այլ գործում է իր ծագման խմբի հետ հարաբերությամբ, և նրա գործողությունները մեծ մասամբ բացատրություն ունեն, եթե անգամ հասկանալի չեն ռացիոնալ մտածողությանը)… Ես Հելինգերին ասել էի, որ իմ երազանքը նրա մեթոդներն այստեղ ներկայացնելն է և չէի հավատում՝ դա իրոք իրականություն դարձավ: Գիտաժողովը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Այս եզակի հավաքին ներկա էին հրաշալի մարդիկ՝ տարբեր երկրներից: Մեր արծարծած թեմաները երբեմն շատ բարդ և դժվարին էին: Ես հասկացա, որ մենք չենք կարող սպասել, որ ուրիշները գան և օգնեն մեզ: Դա մեր իսկ պատասխանատվությունն է՝ պատասխանատվություն ստանձնել: Ինձ խնդրեցին շարունակել համակարգային համախմբումների վերաբերյալ գործնական հանդիպումներ ունենալ: Այս հնարավորության շնորհիվ ես սկսեցի ավելի ու ավելի հաճախ գալ Հայաստան…
- Ինչպես պատահեց, որ քո գործունեությունից անցում կատարեցիր գյուղատնտեսության ոլորտ:
- Մարզեր կատարած մեր ուղևորությունների ընթացքում ես հասկացա, որ այս գեղեցիկ երկիրը գտնվում է մեծ ռիսկի դեմհանդիման, այն լրջորեն աղտոտվելու վտանգի տակ է: Ես զգացի, որ ինչ-որ բան պետք է արվի, հետագայում շատ ուշ կլինի: Այնպես որ երբ մի խումբ մեղր արտադրողներ եկան և ինձնից օգնություն խնդրեցին, պարզ էր, որ դա որոշակի գործողության կոչ եղավ:
- Այսօր արևմտյան աշխարհով մեկ փնտրվում և վերարժեքավորվում է օրգանական սնունդը: Ի՞նչ ես կարծում, Հայաստանում արտադրվածը կարո՞ղ է ընդունելի լինել միջազգային շուկայում:
- ԱՄՆ-ում մոտ 20 տարի ապրելն ինձ հնարավորություն է տվել գիտակցել, թե որքան կենսական է առողջ բնամթերքով սնվելը: Իմ կարծիքով մարդիկ Հայաստանում նախևառաջ պետք է հասկանան, թե որքան կարևոր է նրանց համար առողջ, բնական սնունդը: Ցավոք, տեղեկատվության և գյուղատնտեսության մեջ հորմոնների, թունաքիմիկատների և հակաբիոտիկների օգտագործման պատճառով առկա բացասական հետևանքների վերաբերյալ գիտելիքների պակասը երկիրը տանում են հակառակ ուղղությամբ: Այո, ամբողջ աշխարհում առկա է օրգանական սնունդ փնտրող մի շարժում, բայց ես վստահ չեմ, թա այժմ Հայաստանում նման շարժում կա: Ես գիտեմ, որ օրինակ Հայաստանի մեղրի արտադրությունը շատ դեպքերում հարմար չէ Եվրոպա արտահանման համար: Սա պայմանավորված է հակաբիոտիկների և թունաքիմիկատների լայն գործածությամբ, որոնցով բուժում են մեղուներին: Այդ նյութերը, որոնք մնում են մեղրի և մեղրամոմի մեջ, վտանգավոր են առողջության համար, հետևաբար, դրանց օգտագործումն արգելված է Եվրոպական Միությունում:
- Սակայն Հայաստանում առկա է բնապահպանական շարժում...
- Վստահ չեմ, թե աշխարհը գիտի Հայաստանի բնապահպանական որևէ շարժման և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների մասին… Կարծում եմ՝ մարդկանց իրազեկությունը բարձրացնող իսկական ժողովրդական շարժման առաջին նշանը Թեղուտի խմբի գործունեությունն է:
- Դու շատ ես ճանապարհորդում Հայաստանի մարզերում: Տեսնո՞ւմ ես որևէ զարգացում, թե այն, ինչ կատարվում է, չի փոխում ընդհանուր պատկերը:
- Պետք է տեղեկատվության առումով մեծ աշխատանք իրականացնել: Երբ մարդիկ մեկ անգամ իրազեկ դառնան որոշ միջամտությունների վտանգների վերաբերյալ, նրանք կարձագանքեն: Այդ իսկ պատճառով երկու այլ ընկերների հետ մենք հիմնադրել ենք Շրջակա միջավայրի և կայուն գյուղատնտեսության կրթական հիմնադրամը: Մենք հավատում ենք, որ կրթությունը, հատկապես երիտասարդների համար, կխրախուսի և ավելի լավ արտադրանք ստանալը, որը մի օր մեծապես կգնահատվի նաև արտասահմանում:
- Մեր սփյուռքահայ հայրենակիցներից շատերը քեզ գիտեին որպես Վենետիկի Պո-Արաքս ընկերակցության նախաձեռնողներից մեկի, ով արդեն 30 տարի կազմակերպում է հայոց լեզվի և մշակույթի ամառային դասընթացներ...
- Համալսարանում ստացած լինելով արևելյան լեզուների մասնագիտացում և մոտ լինելով Իտալիայի հայագետների հետ, այնպես ստացվեց, որ 1985 թ. պրոֆեսոր հայր Լևոն Զեքիյանի և պրոֆեսոր Գաբրիելա Ուլուհոճյանի հետ ես համահիմնադիր եղա այդ ընկերակցության, որի նպատակն է սփյուռքում զարգացնել հայ մշակույթը… Ընկերակցության գործունեության ձևերից մեկն էլ վենետիկյան ամառային խտացյալ դասընթացն է… Ես շատ ուրախ եմ և ինձ համար մեծ պատիվ է մաս կազմել այս խմբին և շնորհակալ եմ հայր Լևոնին ու նրա աշխատակիցներին՝ իրենց անդուլ աշխատանքի համար, որ շարունակում են այսքան տարիների ընթացքում:
- Պատմիր քո արմատների մասին… Ինչպե՞ս ես կարողանում համատեղել հայկական և իտալական ինքնությունը…
- Ես ծնվել եմ Վերոնա քաղաքում, հայ հոր և իտալուհի մոր ընտանիքում: Հայրս նույնպես ծնվել է Իտալիայում… Պապս՝ Արամ Մժիկյանը, գաղթել էր Դիարբեքիրից… Ես ուժգնորեն զգում եմ իմ հայկական արմատները, Իտալիան իմ ծննդավայրն է և այն երկիրը, որն ապաստան է տվել իմ պապին, իսկ Ամերիկան այն երկիրն է, որտեղ իմ երեք որդիներն են ծնվել… Ես շնորհակալ եմ այս հարստության համար…
- Զավակներդ հետաքրքրվո՞ւմ են Հայաստանով և հայ մշակույթով…
- Իրենց սեփական ճանապարհով՝ այո, ունեն, թեև մեկ քառորդ հայկական արյանը (ամուսինս նույնպես իտալացի է)… Մեր երեխաները գալիս են Հայաստան, որպեսզի ավելի լավ ճանաչեն երկիրը: Նրանք համագործակցում են տարբեր կազմակերպությունների հետ, որոնք կապ ունեն բնապահպանական շարժման և արվեստի հետ… Իմ որդին՝ Ֆրանչեսկոն, այս տարի աշխատեց Թումո կենտրոնում՝ հայ երեխաներին սովորեցնելով տեխնոլոգիական հմտություններ…
- Հայաստանում ի՞նչ ծրագրեր ունես…
- Ես պատրաստ եմ պատասխանել բոլոր դիմումներին, որ կուղղվեն ինձ և մեր հիմնադրամին… Համակարգային համախմբումների դասընթացների շնորհիվ ճանաչեցի մարդկանց մի շատ հետաքրքիր խմբի, որոնք ի մի են եկել՝ կազմակերպությունների հետ աշխատանքում համակարգային մոտեցում կիրառելու համար… Մենք շարունակելու ենք աշխատել զարգացնել այն և հրավիրել փորձառու մասնագետների՝ փոխանցելու իրենց գիտելիքները…
Ինչ վերաբերում է Շրջակա միջավայրի և կայուն գյուղատնտեսության կրթական հիմնադրամի գործունեությանը, մենք սկսելու ենք վերապատրաստման դասընթացներ՝ օրգանական մեղվաբուծության վերաբերյալ… Կան մեծ թվով որակյալ մեղվաբույծներ, ովքեր հասկացել են իրենց գործունեությունն ավելի կայուն կերպով վարելու կարևորությունը… Իհարկե, մեղրից բացի պատրաստ ենք զբաղվել բոլոր այլ հարցերով, որոնք վերաբերում են օրգանական և կայուն գյուղատնտեսությանը…
Եվ թող մի օր Հայաստանի արտադրանքը փնտրվի որպես Եդեմի պարտեզի պտուղ:

Աղբյուրը՝ sobesednik.am

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1360
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott