artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian

Ալինա Մնացականյանի ռոբոտիկները

Article image Սան Ֆրանցիսկոյում այցելեցի շվեյցարացի ժամանակակից արվեստագետների ցուցահանդես, որի մասնակիցների ցուցակում առանձնանում էր Mnatsakaniaազգանունը… Շվեյցարիայի Նեոշաթել քաղաքում բնակվող Ալինա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ինստալացիան վերնագրված էր` «Երբ ես արթնացա` արևը տեղը փոխել էր»… Հատակից բավական ցածր գտնվող մետաղյա հարթության վրա դրված էին ինը կլորավուն անվավոր ռոբոտիկներ, որոնք ձայնագրությունից հնչող երաժշտության ներքո «պարում էին», շարժվում տարբեր ուղղություններով և երբեմն էլ մտնում փոխշփման մեջ… Նրանց գույներն ու ձևերը պատի վրա ստեղծում էին տարբեր կոմպոզիցիաներ...

- Մենք մի տեղից գնում ենք մյուսը և հարմարվում նոր միջավայրին, իր գաղափարը պարզաբանում է արվեստագիտուհին… Շարժումը կյանք է նշանակում… Մենք շարժվում ենք, հետևաբար՝ ապրում… Ալինա Մնացականյանն իրանահայ է… Ճարտարապետություն է ուսանել Թեհրանի համալսարանում, պլաստիկ արվեստներ՝ Փարիզում, իսկ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում արժանացել է արվեստի մագիստրոսի աստիճանի… 1997-ից անհատական և խմբակային ցուցահանդեսների է մասնակցել ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և Հայաստանում… 2011-ից շվեյցարական «Վիզարթե» տեսողական արվեստագետների ընկերակցության Նեոշաթելի մասնաճյուղի նախագահն է…

- Ալինա, քո ռոբոտիկները շատ համակրելի են, ասես հոգի ունենան… Նրանք նման են պոստ մինիմալիստական քանդակների, սակայն շարժվում են իրական ժամանակի մեջ և ստեղծում տեսողական ցուցադրանք, մարդկային ներկայացում՝ ներշնչված ռոբոտների շարժումներից... Ինչպե՞ս ծնվեց նրանց ստեղծելու այդ գաղափարը…

- Երբ այցելեցի «Արթ Բազել 2008» ցուցահանդես` նկատեցի, որ մինիմալիստական մշակույթը, ներառյալ արձանները, մեծ ներկայություն ունեն արվեստի աշխարհում… Մտածեցի ստեղծել մինիմալիստական արձանագործության ոճի մի գործ, սակայն դրանց շարժում հաղորդելով… Շարժման գաղափարից ծնվեց ռոբոտներ գործածելու միտքը… Գաղափարս կարողացա իրագործել՝ դրամաշնորհ ստանալով «Շվեյցարական լաբորատորիական արվեստագետներ» հաստատությունից… Դրա շնորհիվ ինն ամիս աշխատեցի Լուգանո քաղաքում, գիտնականների մի խմբի հետ, որ ուսումնասիրում է արհեստական ինտելեկտը… Սկզբում գործը միայն կառուցվածքային էր, սակայն հետո մաս կազմելով իմ մյուս ստեղծագործությունների շարքին՝ դարձավ կոնցեպտուալ… Սկսեցի ռոբոտների շարժումը կապել մարդկանց շարժման հետ… Այդ գաղափարի ստեղծման վրա ազդեց նաև իմ ինն ամսվա հեռացումն առօրյա միջավայրիցս… Ի դեպ, առաջին ամսին, երբ Լուգանոյում էի, ամբողջ օրն անցկացնում էի գիտնականների հետ և փորձում էի հասկանալ նրանց ասածները: Երեկոյան, երբ տուն էի գալիս` մի քիչ հանգստանալուց հետո սկսում էի նորից կարդալ գիտնականների նյութերը և փորձում հասկանալ ինչ-որ բան... Եվ ահա գիշերը քնելուց առաջ կարիք էի զգում ինձ հարազատ մի բանի, ուստիև մեծ հաճույքով կարդում էի քո և Վարդան Մատթեոսյանի «Շամախեցի պարուհին», որը վերցրածս միակ հայերեն գիրքն էր և որը վերաբերում էր արվեստին… Ինստալացիայի վերնագիրն էլ իմ այս նոր տեղը հուշեց. անկողինս դեպի արևելք էր, և հատկապես ամռանն արթնանում էի՝ արևն աչքերիս մեջ, իսկ Նեոշաթելում այդպես չէր… Ուրեմն կամ ես էի փոխել իմ տեղը, կամ էլ արևը… Որոշեցի, որ արևն է, այստեղից էլ՝ «Երբ արթնացա` արևը տեղը փոխել էր» վերնագիրը: Երբ մի տեղից մեկ այլ վայր ենք գնում՝ շատ բաներ են փոխվում, և մինչև այդ նոր տեղին սովորելը, փնտրում ենք հարազատը: Իսկ հետո նորը կարող է հարազատ դառնալ կամ չդառնալ...

- Կոնցեպտուալ արվեստը գնալով ավելի է տեխնիկացվում. այս միտումը ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի…

- Կոնցեպտուալ, ինչպես նաև ոչ կոնցեպտուալ արվեստագետը հետաքրքրված է տեխնիկայով… Նկարիչները միշտ պատրաստի ներկ չեն ունեցել, ակրիլիկ ներկը գոյություն չուներ. պարզ մատիտը գյուտ էր իր ժամանակին… Դրանք էլ են տեխնիկա… Հիմա նկատում եմ, որ արվեստը երբեմն արվում է տեխնիկա ցույց տալու համար, մինչդեռ մեկ այլ տեսակը տեխնիկան գործածում է բան արտահայտելու նպատակով: Կան նաև արվեստագետներ, ովքեր հետաքրքրված են գիտությամբ և նրա ազդեցությամբ են ստեղծագործում: Բացասականն այն է, որ երբեմն արվեստը դառնում է երկրորդական, իսկ տեխնոլոգիան՝ ավելի կարևոր: Դրականն այն է, որ արվեստագետը գիտությունից և տեխնոլոգիայից միշտ արտահայտվելու նոր միջոցներ և նյութեր է ստանում, ինչը հիանալի է:

- Դու մի ժամանակ մաս էիր կազմում ամերիկյան, հիմա՝ շվեյցարական կոնցեպտուալ արվեստագետների ընտանիքին…

- Արվեստը բավականին «գլոբալ» է դարձել, և արվեստագետներն աշխատում ու ցուցադրվում են ամեն տեղ: Օրինակ` Սան Ֆրանցիսկոյի ցուցահանդեսը շվեյցարական նախաձեռնություն էր, ոչ թե ամերիկյան: Ընդհանուր արվեստի շրջանակն ավելի սեղմ է Շվեյցարիայում, քանի որ շատ ավելի փոքր է երկիրը և կապերն ավելի հեշտ են ստեղծվում: Իսկ ԱՄՆ-ում մաս էի կազմում «Լոս Անջելեսի արվեստի ընկերակցության», սերտ կապեր ունեի և շարունակում եմ ունենալ նաև հայ արվեստագետների հետ…

- Ալինա, դու այն քչաթիվ հայ արվեստագետներից ես, ով կարողանում է իր ազգային ինքնությունն արտահայտել կոնցեպտուալ արվեստում: Հիշում եմ Հայոց ցեղասպանության 90-ամյակի առթիվ Երևանում բացված ցուցահանդեսի քո աշխատանքները, Արարատ լեռան նախագիծը...

- Ազգային ինքնությունն ավելի կարևոր է դառնում նրանց համար, ովքեր իրենց արմատներից հեռու են ծնվում և ապրում… Ես Ամերիկայում էի և համալսարանի ուսանող էի, երբ պահանջ զգացի ինքնության մասին արտահայտվելու… Ինչո՞ւ. որովհետև որպես Իրանում ծնված և մեծացած, Ֆրանսիայում ապրած և ուսանած հայ` ես ինձ գտնում էի մի չորրորդ մշակույթի մեջ և մտածում էի` ո՞վ եմ ես և ի՞նչ եմ… Բնականաբար, Հայաստանում ծնված և ապրած արվեստագետը նման մտածումներով չի անցնում կամ էլ որևէ մեկը, ով ծնվել և ապրել է միևնույն տեղում… Ազգային ինքնության հարցն ինձ համար քիչ-քիչ վերածվեց նաև միջազգայինի, ստեղծեցի «Մեր պատմությունները» ինստալացիան, ուր ձայնագրել եմ տարբեր լեզուներով խոսող երիտասարդների: Նրանք պատմում են իրենց փորձառությունների մասին: Ինձ համար կարևոր է արդարությունը, և նրա պակասը տեսնում եմ ու երբեմն իմ արվեստում խոսում եմ դրա մասին… Ցեղասպանությունը` հայկականը կամ ուրիշ, մի հարց է, որ երբեք չի կարելի մոռանալ: Հայոց ցեղասպանությունը քաղաքական պահանջ է և ոչ թե լացակումած, ռոմանտիկ հիշողության վերականգնում: Եթե նման հարցերը վրաս ազդում են որպես մարդու, ուրեմն որպես արվեստագետ նույնպես կարող են ազդել:

- Քո ռոբոտիկները մի օր Հայաստան չե՞ն գալու:

- Նրանք մեծ հաճույքով կգան Հայաստան, ես էլ` իրենց հետ… Առայժմ նրանք սպասում են Սան Ֆրանցիսկոյում, որպեսզի ցուցադրվեն Բոսթոնում, Սոլթ Լեյք Սիթիում, թերևս` նաև Նյու Յորքում: 2012-ին (առանց ռոբոտների) Երևանի Գեղարվեստի մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայում նոր ինստալացիա եմ ստեղծելու: Այդպիսով` հուսով եմ ավելի սերտ կապեր ստեղծել հայաստանցի արվեստագետների հետ:

Zoom Image

sobesednik.am

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1425
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott