ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Կանտը, Ֆիխտեն, Հեգելը, որչափ էլ մեծ լինի նրանց ավանդը փիլիսոփայական մտքի զարգացման գործում, այնուհանդերձ, լուծում էին իրենց ազգային խնդիրները:
Միքայել Նալբանդյան
***Ժողովուրդ հայոց, քու ազատությունդ քու ձեռքդ է ամեն բանե առաջ. Քու սեփական ուժիդ, քու զենքիդ մեջ:
Խրիմյան Հայրիկ
***Ա~խ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի… Ձե~զ եմ ասում, ձե~զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի~մ, ձեր արևին ղուրբա~ն. Տասը լեզու սորվեցե~ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե~ք:
Խաչատուր Աբովյան
***Հայերի կրած տառապանքների պատճառներից մեկն էլ ոչ այնքան օտարազգիների տիրապետությունն է եղել, որքան նրանց տգիտությունը և անմիաբանությունը:
Մովսես Բաղրամյան
***Տգիտության պատճառով հայերը մոռացել են ազատության ու լուսավորության վեհ գաղափարները:
Հովսեփ Էմին
***Աշխարհս թեկուզ քոնն ըլի, ի՞նչ պիտի տանիս:
Սայաթ-Նովա
***Մարդ կա, որ հազար արժե, հազար մարդ կա, որ մեկ մի չարժե.
Այն մարդն, որ հազար արժե, անգետին մոտ փող մի չարժե:
Նահապետ Քուչակ
***Մարդու իմացական ունակությունները (զգայություն, բանականություն և հավատ) միասնական իմացական բնության բաղկացուցիչ մասերն են, և միայն դրանց համատեղ գործունեությունը կարող է ապահովել մարդու ճանաչողության ամբողջությունն ու լրիվությունը:
Գրիգոր Տաթևացի
***«Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»:
Վազգեն Ա կաթողիկոս
***Մեռած է այն հավատը, որին գործեր չեն հետևում:
Ներսես Շնորհալի
***Զրպարտանքից և հեյրուրանքներից ոչ ոք զերծ չի մնացել, ոչ ոք չի խուսափել:

Անտարբերությունը համարյա հանցագործություն է: Մեղավոր է նա, ով ասում է` ինձ չխայթող օձը թող հազար տարի ապրի:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
***Վա~յ, երկու ճանփաներու մեջտեղ շվարած մեղավորիս:
Գրիգոր Նարեկացի
***Եթե Հայաստանի մեծամեծները թողնեն իրենց անկարգ ճամարտակելը միմյանց դեմ, միաբան լինեն և չլինեն հետևող եղբայրասպան Կայենին, այն ժամանակ ոչ թե թշնամիները հայերին, այլ հայերը իրենց թշնամիներին գետնին կտապալեն:
Հովհաննես Դրասխանակերտցի
***Զարմանքը փիլիսոփայության սկիզբն է:

Վեցամսյա և ութամսյա ծնված երեխաները չեն ապրում, իսկ յոթ ամսականները ապրում են: Երեխաները սովորաբար յոթ ամսական ժամանակ ատամ են հանում, իսկ յոթ տարեկան հասակում փոխում են:

Ովքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում և պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին “մնաք բարյավ” ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան:
Դավիթ Անհաղթ
***Չի կարելի նմանվել պիղծ ու վատթար գործերով լցված մարդկանց, որոնք իրենց աչքի գերանը չտեսնելով, ուրիշի աչքն են զննում, որ շյուղ հանեն:
Ղազար Փարպեցի
***Համբավն ուրիշ է, ճշմարտությունն ուրիշ:
Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր:
Եղիշե
***Վայ նրան, որ տուն է շինում ոչ արդարությամբ և վերնահարկ է կառուցում ոչ իրավունքով:
Փավստոս Բուզանդ
***Նախանձն է չարիքի սկիզբը:

Մարդիք ավելի շատ օրինակին են հետևում, քան ճշմարտությանը:

Ով ցանկանում է նայել արեգակի ճառագայթներին, պետք է սրբի ու հեռացնի աչքերի պղտորությունն առաջացնող կեղտն ու ճպուռը, որպեսզի այդ աղտոտությունները, որ երևում են բբերի շուրջ, պայծառ լույսին նայելու արգելք չլինեն:
Եզնիկ Կողբացի
***Խոսքիս ընթացքը կանգնեցնում եմ, երբ անպատշաճություն եմ նկատում կամ հավաստիության կողմից կասկածելի մի բան:
Մովսես Խորենացի
***«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի: Տխուր, սակայն չհաղթված»:

«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ` մաքրություն, տանջանք և հասունություն: Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ: Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…

«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»:
Արշիլ Գորկի
***

Դիտումների քանակը: 21855
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott