ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

Քաղաքական գործիչ ՋՈ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ 1981-ին նշանակվել է Ռեյգանի Սպիտակ տան անձնախմբի անդամ, 1982-85-ին՝ Եմենի խաղաղության ջոկատի տնօրեն, 1985-89 թթ՝ ԱՄՆ-ի դեսպանը Կաթարում: Հռոմի պապի կողմից պարգևատրվել է որպես մարդու իրավունքների պաշտպան:Առաջին գիրքը(1980), որ լույս է տեսել «Բիթլզի» լեգենդար երգիչ Ջոն Լենոնի մահից հետո, գրել է գրող ՀԱՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Այն կոչվում է «Ջոն Լենոնի պատմությունը»:Լուսանկարիչ ՓՈԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ եղել է լուսանկարչության նորարար, հնարել լուսափորագրության (ցինկոգրաֆիա) մի նոր եղանակ, որը կոչվել է իր անվամբ:Գործարար ՍԱՐԳԻՍ ԿՈԼՈՄԲՈՍՅԱՆԸ յոգուրդի արդյունաբերության հիմնադիրն ԱՄՆ-ում: 1920-ականների վերջին կնոջ` Ռոզիի հետ սկսել է հայկական մածնի արտադրությունը, որն ընդլայնվելով` վերաճել է «Կոլոմբո» ֆիրմային:Մեխանիկ ԲԱԳՐԱՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ (ԱՄՆ)ստեղծել է օդանավերը ցած իջեցնող հատուկ սկավառակ:Զինվորական գործիչ ՀԱՐԻ ԿԻՋԻՐՅԱՆԸ Երկրորդ աշխարհամարտի տարիներին աչքի է ընկել Օկինավայում (ճապոնիա) մղված մարտերի ժամանակ: Պարգևատրվել է Ռազմածովային խաչով, Կարմիր սրտի շքանշաններով, Ռոդ Այլենդի արիության խաչով: 1961-ին նախագահ Քենեդիի կողմից նշանակվել է Փրովիդենսի փոստային կառավարիչ (պաշտոնավար ել է մինչև 1986-ը): Թոշակի անցնելուց հետո նրա անվամբ է կոչվել Փրովիդենսի փոստատան մերձակայքը:Հայազգի ճարտարագետ ԷՆՆ ԼՈՆԳՈԲԱՐԴՈՆ եղել է առաջին կինը Քոլամբիա համալսարանում, որ արժանացել է ճարտարագետի դոկտորի աստիճանի: Ստեղեել է ռազմական հրթիռի կառավարման նոր համակարգ, որը լայնորեն կիրառվել է տիեզերանավերի և արբանյակների թռիչքային ծրագրերում:Լեզվաբան, թարգմանիչ ԱԼԵՔՍ ՋՈՐՋ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ 1961-ից աշխատել է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունում, եղել պետական պաշտպանության քարտուղար Ռոջերսի, ապա ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի անձնական թարգմանիչը: Եղել է ՄԱԿ-ի 17 քաղաքական մեկնաբաններից:Երգիչ ՀԱԿՈԲ ԹՈՓՈՒԶԸ 1959-60թթ. եղել է Ստամբուլի քաղաքապետարանի оպերայի գլխավոր տենորը:Գիտնական ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԵՐԶՅԱՆԸ (ԱՄՆ)գտել է երկրորդական տարրերն օգտագործելու նոր ձև, որ գիտության մեջ հայտնի է «Թերզյանի գործոն» անվամբ:Գործարար ԶԻԼՋԱՅՆՆԵՐ. Նախապապերից պոլսեցի պղնձագործ Գրիգոր աղա Զիլջին XVII դարում Չինաստանում տեսել է տամտամներ և 1623-ին ստեղծել դրանց կատարելագործված տեսակը: Այն Թուրքիայի սուլթանի հրամանով հնչեցրել են արքունի նվագախմբում: Եվրոպայում սկսել է օգտագործել գերմանացի երաժշտաստեղծ Սթրունքը, այլնուհետև՝ Գլյուկը: Երաժշտաստեղծ Շտրաուսը պատվիրել է այդ ծնծղաններից իր նվանգախմբի համար, նշելով, որ դրանց երևան գալով լրացվել է հարվածային գործիքների ակնհայտ պակասը: Գաղտնի պայմաններում օրական արտադրվում է 400 ծնծղա:Քաղաքական-պետական գործիչ ՋՈՐՋ ԴՈՔՄԵՋՅԱՆԸ 1983-ին ընտրվել է Քալիֆորնիայի նահանզապետ: Նրա օրոք նահանգում նվազել են հանցագործությունները, ընդլայնվել առողջապահության, կրթության օջախների ցանցը:Զինվորական գործիչ ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆԸ 1944-ի մայիսին Ցիտերնայի ճակատամարտում (Իտալիա) միայնակ գերել է թշնամու 36 զինվոր: Այդ սխրանքի համար արժանացել է ԱՄՆ-ի բարձրագույն ռազմական պարգևին` Կոնգրեսի պատվո մեդալին, որին արժանացել են ընդամենը 83 հոգի (այդ պարգևն ստացող միակ հայն է):Պարող ԼԵՎՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ համարվում է XX դարի ամերիկյան բալետի մեծերից: 1967-79թթ. եղել է Ամերիկյան բալետի թատրոնի տնօրեն:Բժիշկ ՌԵՅՄՈՆ ԴԱՄԱԴՅԱՆԸ 1973-ին գիտության մեջ ներդրել է քաղցկեղը որոշող էլեկտրասարք, որի վրա աշխատել է 10 տարուց ավելի:Ատոմագետ ՌԵՅՄՈՆ ԴԱՂԼՅԱՆԸ (ԱՄՆ) առաջին գիտնականն է, որ մահացել է ատոմային ճառագայթման հետևանքով:Կրթական-մշակութային գործիչ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ԱՄՆ) ընտրվել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, վերածնել ճգնաժամային վիճակում գտնվող մեծությամբ երկրորդ ամերիկյան գրադարանը: 1988-ին ընտրվել է Փրովիդենսի` Բենջամին Ֆրանքլինի հիմնադրած 225-ամյա Բրաուն համալսարանի նախագահ: Նկատի ունենալով Գրիգորյանի բուռն գործունեությունը բանաստեղծ Քեյվին Թրիլինը նրան ձոնած իր ներբողի մեջ անգլերեն նոր բառ է ստեղծել «vartanize»` «վարդանացնել», որ նշանակում է շենացնել:Նկարիչ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ԱՄՆ)համարվում է կոնցեպտուալ արվեստի ականավոր վարպետ, ստեղծել է կերպարվեստի նոր տեսակ՝ հողանկարչություն: 1993-ին Երևանում հիմնադրել է «Միջին Արևելքի թանգարանը»:Զինվորական գործիչ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ(ԱՄՆ) եղել է Դուայթ Էյզենհաուերի թիկնապահը: 1942-ին, երբ դաշնակից զորքերի հրամանատարները ժողով են գումարել՝ Նորմանդիա զինվորներ ցամաք հանելու ծրագիր մշակելով, Գրիգորյանը եղել է մեկն այն վեց ընտրյալ զինվորներից, որոնց միայն ծանոթ է եղել այդ գաղտնիքը:Կենսաքիմիկոս, բժիշկ ՄԻՀՐԱՆ ԳՅՈՒԼՅԱՆԸ (ԱՄՆ)1967-ին Չիքագոյի համալսարանում Արթյուր Քորնբերգի և Ռոբերթ Սինչեյմերի հետ միասին ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու):

Դիտումների քանակը: 34557
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՇԱՀՈՒՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐԱՄԻ Դերասան: ՀՀ վաստ. արտիստ (1978): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott