ԳԻՏԵ՞Ք ՈՐ ...

ԵՐՎԱՆԴ ԼԵՓԵՋՅԱՆը ստեղծել է Երկրագնդային տեղորոշման համարգից (Global Positioning System) լավագույն հաղորդանշանները ստանալու սարքը:ՍԱՄՎԵԼ ՍևՅԱՆը ԱՄՆ Ճատրակի դաշնակցության պատմության մեջ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ճատրակի վարպետն է:Ռուդոլֆ Խաչատրյանը ԱՌԱՋԻՆՆ Է լևկասի վրա սեպիայի ու սանգինայի օգնությամբ ստեղծել գեղանկարչական գործերԿԱՐԱՊԵՏ ԱՂԱՋԱՆՅԱՆը Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին եղել է Կովկասյան ռազմաճակատի գլխավոր բժիշկը: ԻՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆը Հայաստանում առաջինն է (1987) կատարել երիկամի փոխպատվաստում, ներդրել միգուկաերիկամադիտումը, հեռակառավարվող քարջարդումը, միզուկափոխակրիչ մասնահատումը, մաշկային ուղիով երիկամի վիրահատման և այլ եղանակներ:ԻՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆը 1992-ին Երևանում առաջինն է ստեղծել ուրոլոգիայի համալսարան, կլինիկա և ներդրել ուրոլոգիայի գծով 3-ամյա գործակալություն:19-րդ դարուն Միացեալ նահանգներ գաղթած ԱՌԱՋԻՆ հայը` Խաչատուր Ոսկանեանն է:Մարթին Հայը հայ ԱՌԱՋԻՆ Ամերիկաբնակն է: 1881 թւի Նոյեմբերի 20-ին, առաջին անգամ հայ իրականութեան մէջ, բեմադրւում է (Շեքսպիրի «Համլետ»ը), Համլետի դերում հանդէս է գալիս Պետրոս Ադամեանը, Օֆելիայի դերում Սիրանոյշը: Մինչև XII-XIII դարերը հայերեն ոչ մի գրքում ՙԱրարատ՚ բառը որպես Մասիս սարի անվանում չի վկայված: Այսպիսով նշված ժամանակաշրջանից առաջ աշխարհում ոչ ոք, առավել ևս հայերը, Մասիս սարը Արարատ բառով չեն կոչել: Առաջին անգամ դա արել է Հակոբ Մծբնեցին XII-XIII դարերում և նրա հետևորդները: Այդ վանականը, որը հետագայում սրբացվեց, այդպես է վարվել զուտ քաղաքական նկատառումներից դրդված: Նա խնդիր էր դրել համոզել խաչակիրներին, որ Հայաստանում էլ կան սուրբ մասունքներ և սրբավայրեր, որոնք կապված են բիբլիական պատումների հետ և դա փաստարկելով առաջարկել խաչակիրներին Հայաստանն էլ, Երուսաղեմի հետ մեկտեղ, ազատագրել մահմեդականության լծից: Զաբել թագուհու նախաձեռնությամբ 1241 թվականին Սիս մայրաքաղաքում կառուցվում է հիվանդանոց, որը գործում է մինչև 1375 թվականը, երբ կործանվում է Կիլիկյան թագավորությունը: Դա ոչ միայն Միջին Արևելքի, այլ նաև Եվրոպայի առաջին հիվանդանոցն էր, որտեղ անվճար բուժվում և դեղորայք էին ստանում կարիքավորները:Արվեստի ուժը ջնջում է տարիքը, եթե արվեստագետը բացառիկ ուժ է: Վահրամ ՓափազյանՍկունդեր Բողոսյանը աֆրիկյան ժամանակակից գեղանկարչության հիմնադիրն է: Նա այն միակ եթովպացին է, ում նկարները մինչ օրս ցուցադրվում են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի Ժամանակակից թանգարաններում:Հետախույզ ԻՎԱՆ (Հովհաննես) ԱՂԱՅԱՆՑ ԻՎԱՆը 1943-ին, Իրանում գաղտնազերծել է գերմանացի դիվերսանտ Օտտո Սկորցենի ղեկավարած հետախուզական ցանցը, այդպիսով կանխելով Թեհրանի համաժողովի ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարներ Ստալինին, Ռուզվելտին եւ Չերչիլին վերացնելու` ֆաշիստական Գերմանիայի հետախուզության փորձը: ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆը ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ:Հայկական ԱՌԱՋԻՆ տպագիր մաթեմատիկայի գիրքը «Արհեստ համարողութեան» է:ԽՍՀՄ-ում ռադիոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային էլեկտրոնիկայի տեսության հիմնադիրներից մեկը գիտնական ԹԱԴԵՎՈՍ ԱՂԱԽԱՆՅԱՆը: Ճարտարապետ ՖՐԵՅԴՈՒՆ ԱՂԱԼՅԱՆի նախագծերով ԲԱՔՎՈՒՄ կառուցվել են բնակելի թաղամաս, երկթուղային ուղեկամուրջներ, գանձատունն ու հարկային պալատը, Բանվորական տունը:Նկարիչ ԱՐԱ ՍՈՆԵՐ ՀԱՆԸՄՅԱՆը 1964-ին Փարիզի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է Թուրքիան և շահել ԱՌԱՋԻՆ մրցանակը թատերական ձևավորման մեջ:Հաս-քաղ. գործիչ ՄԿՐՏԻՉ ԱՂԱԹՈՆը 1876-81-ին եղել է Վանի փոխնահանգապետ: Կազմել Է Թուրքիայի տնտեսական զարգացման նախագծեր, կազմակերպել բաժնետիրական ընկերություններ:

Դիտումների քանակը: 20638
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott