surik.asmaryan
Logo

ՈՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ` ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐՍ ԵՎ ՈՐՏԵՂԻՑ ԵՆՔ ԳԱԼԻՍ. ՄԱՍ Ա

Article image Անցած դարի 60-ականները նշանավորվեցին ազգային ինքնության ճշգրտման և թուրքերի կողմից Արևմտյան Հայաստանի բռնազավթված հողերը հայությանը վերադարձնելու պահանջատիրության բուռն վելելքով. 1965-ի ապրիլի 24-ի երևանյան համաժողովրդական «հողային պահանջների» ցույցերի սկսած, յուրաքանչյուր հայաստանցի ջանում էր վերգտնել իր արմատները, ցույց տալ և հիմնավորել իրեն ծագման հնությունը ու, անպայմանորեն, Արևմտյան Հայաստանից լինելու հանգամանքները:

Ազգային-ազատագրական պայքարի վերելքը մի անգամ ևս հաստատեց, որ ներկայիս Հայաստանի, նամանավանդ իմ հայրենիքը հանդիսացող Արմավիրի անցյալի պատմության մեջ ամեն ինչ չէ որ ճիշտ էր, պարզ էր ու հստակ: Այն ինչ կարող էի անել, կամովին, առանց որևէ միջամտության, նախաձեռնեցի Արմավիրի պատմության անցյալի էջերն ուսումնասիրելու «հայրենագիտական - գավառագիտական» աշխատանքներ և հետազոտություններ: Աստիճանաբար իմ առջև հառնեց իմ հայրենի եզերքի` մեր ժողովրդի պատմության թաքնված կամ անտեսված իրադարձություների էջերը, որը, կամա-ակամա, ինձ ևս կանգնեցրեց այն հարցի առջև, թե «ովքեր են մենք` արմավիրցիներս և որտեղից ենք գալիս» հռետորական հարցի առաջ: Փնտրտուքը տևեց ավելի քան 20 տարի, սակայն արդյունքները, իմ գնահատմամբ, արգասաբեր են` հատուցելով այն ժամանակն ու ջանքերը, որոնք «թափվեցին» ստեղծելով համայնքի համահավաք պատմությունը:

Թե հին ու հնագույն ժամանակների, և թե նորահայտ պատմա-հնագիտական առատ ուսումնասիրություններն ու վավերագրերը հնարավորություն ընձեռեցին վերաշարադրելու հայոց Արմավիրի մայրաքաղաքի 3992, Արմավիրի քաղաքի ավելի քան 1300 տարվա և նրանց ժառանգորդի` իմ փոքր հայրենիք Արմավիր գյուղի 400-ամյա պատմության կորսված և սպիտակ մնացած շատ ու շատ էջերը:

ԱՐՄԱՎԻՐԻ ԲԼՈՒՐԸ

Արմավիր գյուղի-համայնքի պատմությունը ընկալելու համար անհրաժեշտ գտա այն սկսել խորը հնադարից, որպեսզի հասկանալի լինի, թե երբ և որտեղից է սկիզբ առել Արմավիր անունն ընդհանրապես և մասնավորապես, պատմության ինչպիսի փառավոր դարաշրջաններ է ապրել ու վերապրել Արմավիր մայրաքաղաքն և նրա ժառանգորդները` Արմավիրի հիմքի վրա ստեղծված գյուղական համայնքները…

Յուրաքանչյուր մարդ, ով ծանոթանում է Արմավիր գյուղի հետ և այցելում է Արմավիրի բլուրը, նրա մեջ առաջանում է մի քանի հարցեր. հարցերից առաջինն այն է, թե այս բլրի վրա է արդյոք եղել Արմավիր մայրաքաղաքը, արդյոք այս բլրի վրա են ապրել մեր նախահայրերը: Հայ մատենագիրներն ու հնագետները տվել են դրական պատասխան` այո, Արմավիրի բլրի վրա է Հայկազունի Արամայիսը »տուն« կառուցել /մոտ 4000 տարի առաջ/, այս բլրի և բլրի շրջակայքում է եղել Հայկազունիները և Երվանդունիների Արմավիր մայրաքաղաքը, Արգիշտիի` Վանի Արարատյան թագավորության` Արգիշտիի բերդաքաղաքը:

Կարծես հենց նոր հրաբխային ապառներից առաջացած բլրի տեսքից ծնվում են նոր հարցեր` քաղաքը կործանվել է հրաբխից, թե ներկայիս բլուրը գոյություն է ունեցել ավելի վաղ ժամանակներից, և քաղաքը կառուցվել է հրաբխային բլրի վրա:

Zoom Image
Արմավիրը բլուրը Արմավիր-Ն Արտագերս գյուղամիջյան ճանապարհից:
Լուս. Ա. Ստեփանյանի, Արմավիրի մարզ, գ Արմավիր


Երկրաբանները Արմավիրի բլուրը դասում են մոտ մեկուկես միլիոն տարի առաջ տեղի ունեցած հրաբխային ժայթքման և դրա հետևանքով առաջացած տուֆ-շլակե բլրաշարքերի խմբին, երբ ձևավորվում էր Հայկական լեռնաշխարհը: Ահա, Այրարատ-Արագած միջնաշխարհի Երասխաձորում, մ.թ.ա. 18 425 թվ. ջրհեղեղյան Նոյի դարաշրջանից առաջ և հետո, բնակություն են հաստատել մեր նախնիներ:

Երկրաբանները Արմավիրի բլուրը դասում են մոտ մեկուկես միլիոն տարի առաջ տեղի ունեցած հրաբխային ժայթքման և դրա հետևանքով առաջացած տուֆ-շլակե բլրաշարքերի խմբին, երբ ձևավորվում էր Հայկական լեռնաշխարհը: Ահա, Այրարատ-Արագած միջնաշխարհի Երասխաձորում, մ.թ.ա. 18 425 թվ. ջրհեղեղյան Նոյի դարաշրջանից առաջ և հետո, բնակություն են հաստատել մեր նախնիներ:

Ընդունենք, որ ջրհեղեղը տեղի է ունեցել մ.թ.ա. 18 425 թվին, եթե դրան գումարենք մ. թ. 2000 տարի, ապա մարդ արարածը Արարատյան հովտում է բնակվում ավելի քան 20 հազար տարի:

Երբ աշխարհակործան ջրհեղեղից հետո «ջրերը սկսեցին քաշվել», դաշտավայրը ծովի վերածած ջրհեղեղից մնաց միայն շրջակա լեռներից իջնող վարարահոս գետը: Գետի ձախ ափին իշխող բլրի քարանձավներն ու բլրի շրջապատը զբաղեցրեցին Նոյից սերված խաշնարած ու երկրագործ ցեղախմբերը: Այդ նրանք էին, որ վերակառուցեցին ջրհեղեղից առաջ բլրի վրա եղած կիկլոպյան ամրոցները`պաշտպանվելով բնակլիմայական աղետներից, հեռու ու մոտիկ ցեղերի և բլրի շուրջբոլորը վխտացող վայրի գազանների հարձակումներից:

Երկրագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելուն նպաստեց Արմավիրի տերերի կողմից բլրի տակով հոսող արարագահոս գետից առուների ու ջրանցքների անցկացնելն ու բարեբեր հողի մշակությունը: Բլրից մինչև Այրարատ լեռը, բլրից հյուսիս ընկած արատավայրեր ու որսատեղի հանդիսացող Արագած լեռն, անծայրածիր անտառներ, արոտավայրեր ու բացատներ էին: Մեր նախահայրերն այստեղ հիմնում են խաղողի և պտղատու այգիներ, բազմացնում են տեղական ցորենը, ընտելացնում են բլրի ու լեռների չորս դին ազատորեն ապրող վայրի կովը, այծը, քարայծը, ավանակն ու ձիուն և բազմաթիվ թռչունների…


Արմավիրի բլուրն այժմ ունի 69-71[1] մետր բարձրություն և զբաղեցնում է մոտ 10 հա տարածություն: Ըստ երկրաբանների` բլուրը յուրաքանչյուր տարի մի քանի սանտիմետրով «նստում է»: Իսկ դա նշանակում է, որ երբ մեր նախնիները բնակություն հաստատեցին բլրի վրա, նրա բարձրությունը 150 մետր էր:

Անհիշելի ժամանակներից Արմավիրի բլրի լանջին է գտնվում մի մեծ քարայր, որին տեղացիներս տալիս ենք Ծաղկավանք անվանումը. դատելով նրա կրոնական պատկանելությունից, հանդիսացել է նախահեթանոսական, ապա վաղ քրիստոնեական ուխտատեղի: Բլրի արևմտյան և արևելյան լանջերին կան կիկլոպյան «մեծ ու փոքր քարանձավներ». ամենայն հավանականությամբ այս քարանձավներում են բնակություն հաստատել հայ էթնոսի Հայասա-Ազի և Նաիրի ցեղերի նախահայրերը: Այժմ, եկեղեցիներից զուրկ շրջակա գյուղերի գյուղացիները, Ծաղկավանքում են կազմակերպում մոմավառություն, ծաղկազարդի խաղեր կամ ջանգյուլում:

Zoom Image
Արմավիրի Ծաղկավանքը

Ծաղկավանքի շրջակայքում հայտնաբերվել է ձ ի ե ր ի գերեզմանոց, ինչը վկայում է, թե Հայասա - Ազի և նաիրյան ցեղերի նստակյաց կյանքի անցնելու և դաշտավայրում բնակություն հաստատելու դարաշրջանից, Այրարատ աշխարհը եղել է վայրի ձիերի բուծման և ընտելացման օրրան:

Ծաղկավանքի շրջակայքում է տեղակայված «Արտավազդի» հունատառ ողբերգություններից մեկի արձանագրությունը. հնագետները գրում են[2], որ 20-րդ դ սկզբներին բլրի այս շրջանում են ռուս հնագետները գտել Անահիտի[3] տաճարի ավերակներից ցած գլորված չորսը հունատառ արձանագրությունների քարերը, թատերական դիմակներ և արձանիկներ, ենթադրելով, որ Ծաղկավանքի շրջանում է եղել Արմավիրի նախաուրարտական թատրոնի արենան, ինչի մասին դեռ առիթ կունենանք գրելու:

Պատմական աղբյուրները Արաքսյան դաշտավայրի մասին: Դաշտավայրի մասին առաջին գրավոր հիշատակությունը պատկանում է հույն պատմիչ Ստրաբոնին: Այս մասին մենք տեղեկանում ենք այն մեջբերումից, որը առկա է նշանավոր պատմաբան-հայագետ Նիկողայոս Ադոնցի «Հայաստանի պատմություն» աշխատության էջերումխ[4]:

Ադոնցը մեջբերել է Ստրաբոնի դիցաբանական առասպելը, ըստ որի… առասպելական Յասոնը, «ոսկե գեղմը» գտնելու արկածային ճանապարհորդության ընթացքում, հասել է Մեծ Հայք և հայկական գետին տվել են Արաքս /արագահոս/ անվանումը: «Հայաստանում Արաքսը, լեռներից գահավիժելով, հին ժամանակ ողողում էր դաշտը և, ելք չգտնելով, ընդարձակ ծով էր կազմում /այսինքն, ներկայիս Արարատյան դաշտը հույները տեսել են ծածկված ծովի տակ, հեղ./: Յասոնը, իբրև թե, ճեղքվածք է բաց արել և ջուրը հասցրել դեպի Կասպից ծով: Այդ կերպով արաքսյան դաշտը ազատվել է ջրից, և Արաքսը իր ընթացքը շարունակել է դեպի ծով…Գալով այն ավանդությանը, թե իբր Արաքսի հովիտը հեռավոր ժամանակներում լիճ կամ ճահիճ էր կազմում, և թե այն չորացել է ջրերի դեպի Կասպից ծով ճանապարհ բանալու հետևանքով, դա երկրաբանական տեսակետից ինչ որ հիմք ունի, բայց Յասոնը այստեղ վճռական դեր չունի»: Դաշտավայրում ապրող յուրաքանչյուր ոք գիտե, որ գարնանային ու աշնանային վարարումների ժամանակ Արաքսը հեղեղումների մեծ վտանգ է ստեղծում Ա. դաշտավայրի ու շրջակա բնակավայրերի համար: Իշխանությունները իրականացնում են Արաքսի «պոռթկումները զսպելու» միջոցառումներ, հակառակ դեպքում, ներկայումս էլ կա մեծ վտանգ, որ Արաքսի գարնանային հեղեղումները կարող են «ծովի» վերածել Ա. դաշտավայրը /ինչպես նկարագրել է հույն պատմիչը/:

Ըստ ջրաշինարար մասնագետների, Արաքս գետը հաճախ է փոփոխել իր հունը, առաջացնելով ջրաբազուկներով լցված 1-ից մինչև 9-ը մետր բարձրության թմբեր, միլիոնավոր տարիների ընթացքում առաջացնելով Արարատյան` երասխաձորյան հովիտը /դաշտավայրը/: Ներկայումս Ջանֆիդա գյուղից մինչև Արազդայանի շրջակայքը, դաշտավայրի «գլխին կախված է» ստորերկրյա և գրունտային ջրերի բարձրացման վտանգը` դառնալով հողերի աղակալման պատճառ: Գրունտային ջրերը կարող են ջրով ծածկել ավելի քան 20-30 հազար հեկտար տարածություն, ինչը կազմում է ներկայիս Արմավիրի մարզի մշակովի, աղակալած և անմշակ հողատարածքների կեսը: Հնադարում ստրուկները, իսկ խորհրդային տարիներին հզոր էքսկավատորները դաշտավայրում փորվել կամ անցկացվել են գրունտային ջրերի հեռացման մեծ ջրանցքներ` «կոլեկտորներ»: Արդյունքում, Արմավիրում, գրունտային ջրերը իջել են 3-5, տեղ-տեղ` մինչև 7 մետր, այն դեպքում, երբ Մրգաշատում այն կազմում է 70-90 սմ:

Արարատյան ստորերկրյա ջրային ավազանը ամենախոշորն է Հայաստանում, որից սկիզբ է առնում Մեծամոր գետը` գոյացնելով նույնանուն լիճը:

Արարադի երկիրը: Այն հարցին, թե երբ է կատարվել Հայկի սերունդների` հայկազունիների կողմից հայոց երկու մեծ լեռների միջև եղած ձորում բնակություն հաստատելու ընտրությունը` ջրհեղեղից առաջ, թե ջ ր հ ե ղ ե ղ ի ց հետո, հայոց մատենագրությունը տալիս է հետևյալ պատասխանը. ջրհեղեղը տեղի է ունեցել մ.թ.ա. 18 425 թվին: Իսկ Հայկը, որը ըստ պատմահայր Մովսես Խորենացու «հայ ժողովրդի անվանադիր նախնին և ռազմի աստվածն էր», հանդես է եկել ջրհեղեղից 15 հազարամյակ հետո: Ըստ Խորենացու, Հ ա յ կ ը իր երկիրը մ.թ.ա 2492 - 2411 թթ ժառանգել էր Հաբեթ և Թորգոմ նախնիներից: Հայկն ու նրա հայկազուն սերունդները Նոյի թոռներն ու կոռներն էին: Նրանց երկիրը հայտնի էր տեղացիների Արա Աստծո անունով` «Արարադի երկիր»: Իր սերունդներից Հայկին երկրի կառավարիչ կարգեց Ար - Արա Աստված: Երբ Հայկը ի մի հավաքեց Արարադի ժողովրդին ու բնակության տարածքները, Ար Աստված Հայկին պատվիրեց մեր երկրին տալ Հայկի անունը` կոչելով Հայք, իսկ նրա ծոռ Արմենակի անունով, օտարները մեզ կոչել են Արմենի երկիր` Արմենիա:

Zoom Image

Zoom Image

Հայկի աստվածացման շուրջ է անձնավորվել «Արարադ երկրի հզորության, անկախության, նրանում հայկական ցեղերի համախմբման, հայ ժողովրդի ինքնահաստատման գաղափարը»: Հայկի շուրջ են համախմբվել ցեղային իշխանները` որպես Հայկի «որդիներ» և «թոռներ»: Արարատյան պետության մեջ միավորված ցեղերը իրենց համարելով համընդհանուր - գերագույն պաշտամունք դարձած Հայկի սերունդ` նրա անունով կոչվեցին Հայկազունք, իսկ երկիրը` Հայք… «Աղեղնավոր Հայկը» եղել է հ ա յ կ ա կ ա ն ուժեղ ցեղախմբերից մեկի զորահրամանատարը, մասնակցել է Բաբելոնի «աշտարակաշինությանը»: Երբ Հ ա յ կ ի զորախումբը հայրենիք էր վերադառնում, ասորեստանյան զորքերը ասորաց նահապետ Արևելքի տիրակալ Բելի գլխավորությամբ դուրս եկան Հայկի դեմ:

Zoom Image
Հայկ ու Բելի պատերազմի դրվագ
Բարելեֆ` Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մշակույթի պալատում 1967 թ.:


Հայկն ու իր աղեղնավորները տարան փայլուն հաղթանակ, իսկ Հայկը «եռաթև նետով» մահացու խոցեց Բելին [5]: Հայ նկարչները Հայկ ու Բելի պատերազմի դրվագն են պատկերել Արմավիր գյուղի մշակույթի պալատի սրահում, հիմնավորելով Հայկի սերունդների` Հայկազունիների կողմից Արմավիրյան դաշտի ընտրությունը որպես հ ի մ ն ա կ ա ն բնակատեղի - ոստան:

ԱՐՄԱՎԻՐԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

21-րդ դարի հայ հասարակայնությանը, մանավանդ տեղացի-արմավիրցիներիս համար, մեծ հետաքրքրություն է ներկայացնում տեղեկանալու, թե Արմավիրն ու Արմավիրի բլուրը որ դարի հնավայր-հուշարձան է, անցյալ դարերում հնագետները ինչեր են գտել բլուրում և ինչ եզրակացությունների են նրանք հանգել:

1996-1999 թթ Արմավիրի հնագիտական պեղումների արշավախմբը /Ինեսա Կարապետյան, Ժորես Խաչատրյան, Ամինա Կանեցյան /իտալացի արևելագետ Ջուստո Տրայնայի մասնակցությամբ//, Արմավիր հնավայրում իրականացրել են լայնածավալ հետազոտությունները. «…Արմավիր հուշարձանի «պեղումներով ձեռք բերած տվյալներով /բլուր, տաճարային համալիր, սակրալ քարեր, քարայրներ, «աստիճաններ», սրբազան պուրակ գուշակարան/, վաղ բրոնզի, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների նյութական մշակույթների մնացորդների հանգամանալի քննությամբ»,- հնագետները հիմնավորել են: - Արմավիրի բլրի տարածքը բնակեցվել է մ.թ.ա. 4-րդ հազ. վերջերից: Բլուրը համարվել է սրբազան վայր, այնտեղ գործող պաշտամունքային համալիրը հանդիսացել է Արարատյան դաշտավայրի այս հատվածի /Ազա երկրի, հեղ./ կրոնական կենտրոնը [6] «նշելով, որ «1996 թ հնագիտական աշխատանքների վերսկսման նպատակն էր վերադառնալ արձանանագրությունների քարերի խնդրին` լրացնել նաև այդ բացերը: Մաքրվել են գտնված բազմաթիվ քարեր, որից երեքը առանձանում էին թասանման խորությամբ»: Շեշտվել է, որ դեռ նախորդ հնագետներն էին փոսիկներն ու հիերոգլիֆների նշաններով պատած քարը բնորոշել որպես մինչուրարտական ժամա-ին պաշտամունքային քար: Գտնվել է կորած համարվող քարը. «…վերին մասը հարթ է, վերևում կա ուռուցիկություն, արևմտյան կողմում գծանշված են մի շարք նկարներ, պարուրաձև օղակներ են, ունենալով «լաբիրինթոսի» տեսք, իսկ աջից` հինգը խորացված տարբեր չափերի օղակներ են», նկարագրելով օղակների կառուցվածքը… Հնագետ Կ. Տրեվերը ափսեանման փոսիկներով, աստիճաններով ու բարձրունքի լանջից սկսվող սուրբ պուրակ - պատկերները, համարում էր /Արմավիրի/ Ապոլլոնի տաճարի քարը:

Zoom Image

Zoom Image

Քարի շրջակայքը մաքրվել է, և որոշակի լուսավորության տակ «լաբիրինթի պատկերը» կարդացվում է /ներկայանում է/ որպես մարդկային դեմք: Մարդու դեմքը պատկերված է հնգակի օղակապսակներով, աչքերը էպիկենտրոնացված խորն են, քիթը կլորավուն-ցցուն /, ինչը բնորոշ է Ա քարերին: Բերանը ունի ոչ ճիշտ տեղադրություն, ականջները կլորավուն են, ձախ ականջին կածես թե կախված է ականջող, պատկերված ուղղահայաց երեք փոսիկներով: Չնայած քարի ջարդվածքի, նշմարվում է դեմքի պատկերն ու ծնոտը, նաև սանդուղքը, որը տանում են վերին հրապարակը, երկու այլ սանդուղքներ առկա են քարի հարավային չպահպանված մասում:

«Գիտությանը վերադարձվեց առաջին քարը, ցավոք առանց հունարեն արձանագրության, ինչը կունենար գիտական մեծ արժեք: Հունարեն արձանագ-մբ երկրորդ քարը պահպանվել և ամբողջությամբ անվնաս է /1,40 բարձ., լայն, 1,90/: Քարի վրա եղել են հինգը արձանագրություններ, որից վերջինի վրա պահպանվել է մի քանի տառ: Երեք քարերի պատկերները փորագրված են կտրտելու /եղանակով/` դրանցից մեկի վրա նշմարում են մեծ ու փոքր Արարատների տեսքը /պատկերը/:
Ժայռի վրա պատահում է երկարությամբ ձգվող ակոսներ, տեղակայված առանձին, կամ միացված երկու ափսեանման փոսիկներով, ինչը հանդիպում է թե Արմ. և թե Հայկ. բարձր-ում սկած 4-րդ հազար-ից: Օգտագործվել են արարողակարգա-պաշտամունքային նշանակությամբ, ներկայանում են թե պաշտամունքային հուշարձ-րում, թե դամբարաններերում:
Քարի վրա /տաճարներում, կերամիկայի վրա/, 4-րդ հազար-ի ծիսա-պաշտամունքային էլեմենտները լայնորեն տարածված էին Ասիայում, Կովկասում և Եվրոպայում. ափսեանման փոսիկները` շփման միջոցով կրակ ստանալու փոսիկներ են, մյուսները` անձրևաջրի /երկնային ջրի/ հավաքման փոսեր. դրանց տեղադրությունը բացատրվում է որպես երկրային մարմինների /աստղային երկնքի/ քարտեզ[7]»:

Հեղինակների եզրակացությունն աներկբա է` ներկայիս Արարատյան դաշտավայրի արևմտյան մասը` Արմավիրի դաշտավայրը բնակեցված էր անհիշելի ժամանակներից, որոնց վկայությունը Արմավիրի բլրից ու տարածքից գտնված և 4-րդ հազարամյակով թվագրված հնագիտական նյութերն են:

Արմավիրի երեք հազարամյա հնավայրը: Արմավիր-Արևիկ ճանապարհի աջ կողմում կա հնավայր, որին ժողովուրդը կնքել է Մոխրաբլուր` Քյուլթափա անունը, նկատի ունենալով բլրի մոխիր դարձած վիճակը:

Հնագետ Էմմա Խանզադյանը հնավայրի մասին գրել է.

«Արևիկից Արմավիր տանող ճանապարհի վրա գտնվում է մի բլուր /ներկայումս` հողին է հավասարեցված, հեղ/, որն առաջացել է մ. թ . ա. 3-րդ հազար-կի կառուցողական շերտերի կուտակումների հետևանքով: 1962-63 և 1966 թթ կատարված պեղումների ընթացքում բլրի վրա հայտնաբերվել են հում աղյուսից կառուցված կլոր կացարաններ, որոնց կավակերտ հատակներին /հորերում/ գտնվել են այրված հատիկներ, ցորենի և գարու հասկերի խրձեր, աղորիքներ, սանդեր և սանդակոթեր… նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ոսկորներ: Ա. բնակատեղում զարգացած են եղել արհեստները:Հայտնաբերվել են մանածագործական գործիքներ /ոսկրե իլիկի գլուխներ, ասեղներ, ծանրաքարեր/: Հատկապես ուշագրավ են կավե օջախներն ու օջախների տարատեսակ հենակները /շրջանաձև, պայտաձև, եղջերավոր և եռոտանի/, մեծ կավամանները, խորը թաղարաններն ու գավաթները, քրեղանները»:

Վիճելի հարց է, նախ, ինչու է հնավայրի մասին հոդվածը տրված է Հանրագիտարանի «Արևիկ» հոդվածում, երբ հնավայրը գտնվում է Ա գյուղի տարածքում: Ապաև, հեղինակը Մոխրաբլրի ու Արմավիրի կիկլոպյան ամրոցի միջև ինչու որևէ կապ չի տեսել. Մոխրաբլուրը գտնվում է Ա բլուրից ընդամենը 1 կմ հեռավորության վրա: Դժվար չէ ենթադրելը, որ Մոխրաբլուրը մտել է Ա տոհմա-ցեղային բնակատեղիի, ապա Ա մայրաքաղաքի կազմի մեջ, հանդիսանալով մայրաքաղաքի արևելյան դարպասը«: 3-2 հազարամյակները ճշգրտորեն համընկնում են Արամայիսի կողմից մոտ 4000 տարի առաջ հիմնադրված Արմավիր քաղաքի տարեթվի հետ:

Քյուլթափան, անշուշտ, հ ա ն դ ի ս ա ց ե լ է Արմավիր մայրաքաղաքի արևելյան գլխավոր դարպասն ու բնակատեղին, և սխալ է այն Արմավիրի պատմագրությունից առանձնացած դիտարկելու փորձերը: Եվ քանի որ խոսեցինք »մայրաքաղաքի դարպասներից«, այստեղ նշենք, որ հնագետ Բ. Առաքելյանը ուներ այն համոզումը,որ Քյուլթափա-Մոխրաբլուրը հանդիսացել էր Արմավիր մայրաքաղաքի արևելյան դարպասը, արևմտյան դարպաս է հանդիսացել ներկայիս Նոր - Արմավիր - Նոր-Ամասիա գյուղերի շրջակայքի չհետազոտված բլրաշարքերը: Մայրաքաղաքը հարավում սահմանակից էր Արաքս գետին: Թշնամական ց ե ղ ե ր ի հարձակումներից մայրաքաղաքը պաշտպանելու համար գետը ինքնին բնական պատնեշ էր: Քաղաքի հյուսիսային դ ա ր պ ա ս ը գտնվում էր ներկայիս Ալաշկերտ գյուղի «դ ի ք կ ա մ ր ջ ի տակ»: Այս տարածքը հնագիտական հետազոտության չի ենթարկվել. վերջին երկու դարերի ընթացքում լցվել է կենցաղային աղբով, ավազով ու խճաքարով, և այժմ, մայրաքաղաքի հյուսիսային դարպասի վրա Հայկավան-Արմավիր մայրուղին է...

Արմավիրում ապրող տարեց մարդկանց հիշողության մեջ վառ է մնացել անցած դարի 60-ականների իրադարձությունը` Բաբկեն Առաքելյանի գլխավորած Արմավիրի հնագիտական արշավախումբը վերջապես ձեռնամուխ եղավ Արմավիրի հնավայր-հուշարձանի պեղումներին: Եկեք ծանոթանանք Բ. Առաքելյանի Արմավիրի պեղումների ուսումնասիրությունների առաջին արդյունքների մասին հոդվածին:

Zoom Image
Ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը, 1962-1969 թթ Արմավիրի հնագիտական արշավախմբի ղեկավար /1/,
Արմավիրի պեղումների աշխարհագրությունը /2/


Ըստ Բ. Առաքելյանի, Արարատյան դաշտավայրն ու Ա բլուրը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից, շեշտելով «Ա հիմնադրման և երկարատև գոյատևման, անհիշելի ժամանակներից այդ կարևոր քաղաք կենտրոնի գոյությունը… Խորենացուց ենք մենք առնում Ա հնագույն ժամ-շրջանի տեղեկությունը, երբ ք հանդիսացավ Երվանդունի թագ-կան դինաստիայի մայրաքաղաքն ու մշակույթային խոշորագույն կենտրոնը, որի շուրջը էր փռված Սոսյաց անտառը /պլատոնական պուրակ/: Վաղարշակ թագավորը բլրի վրա կանգնեցրեց Արեգակի և Լուսնի տաճարը, նաև թագավորի նախնիների արձանները: Արտաշես Ա օրոք տեղի Արեգակի և Լուսնի հավատալիքներ Տիրի և Անահիտ աստվածուհու արձանները փոխարինվեցին Փոքր Ասիայում ընդունված Ապոլլոնի և Արտեմիդի արձաններով» /պետք է հասկանալ, որ Արմավիրում կանգնեցված էին Տիրի և Անահիտ աստվածուհու արձանները, հեղ./: Այնուհետև ներկայացվում է թե ինչպես և ինչու Երվանդ Վերջինը լքեց Ա և կառուցեց Երվանաշատ մայրաքաղաքը: Արտաշես Ա /մ.թ.ա. 189-160 թթ/ երկար չապրեց Ա, հիմնադրելով Արտաշատ մայրաքաղաքը: Որից հետո Ա կորցնում է նախկին նշանակությունը, աստիճանաբար դատարկվում է և հանգչում: Ա. 4-րդ դ. հիշատակվում է որպես լքված մայրաքաղաք, ուր տեղակայված էր թագ-կան հացահատիկի շտեմարանը,- գրում է Առաքելյանը:- 100 տարի անց, 5-րդ դ կեսերին, Ա հիշատակվում էր որպես բերդ` կապված բերդի ավերելու հետ: Առահավետ կտրվում է երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի թելը, իսկ արմավիրյան բլուրը մնում և հանդիսանում է նրա հիշողության պահապանը: Ա. բլուրում աննշան կյանքի հետքեր նշմարվում են միջին դարերում, այստեղ պատսպարվում էին ժամանակավոր բնակիչները, որոնք բնակության տեղ էին օգտագործում հնագույն շինություններն ու քարերը: Ուշ միջնադարում հին քարերից բլրի գագաթին կառուցեցին եկեղեցի, որի հետքերը տեսանել է մինչև մեր` 20-րդ դարի 40-ականները /զինվորականները անտեսելով նրա հնությունը, ավերակ եկեղեցու տանիքին կառուցել էին դ զ ո տ/: Ա. բլուրն ու հնագույն քաղաքի հնությունների մնացորդները շատ վաղուց են գրավել ճանապարհորդների, հնությունների սիրահարների և գիտնականների ուշադրությունը /բերվում է օտար հնագետների ցուցակը, որոնք այցելել կամ պեղումեր են իրականացրել Ա/: Էջմիածնի քահանա Հովհ. Շախաթունյանցը /վերջինս այցելել է Ղուրդուղուլի, թերևս եղել է գյուղի քահանան, հեղ./ 1842 թ հրատարակված իր գրքում հաղորդում է, որ Հայաստանի հնագույն մայր-ղաք Ա վաղուց անմարդաբնակ է, Մ. Խորենացու հիշատակած շինությունները, կորած են: Բլի լանջին ու բլրի վրա տեսանելի է միայն առանձին շինութ-ների հիմքերը, իսկ գագաթին գտնվում էր աշտարակատեսք ութաշար կառույց, կառուցած բազալտե քարերից… 100 տարի առաջ 1869 թվ. Ա գտան Արգիշտի Ա սեպագիր արձանագրությունը, որը հրատարակեց ուրար-կան արձանագրությունների աննկուն հավաքագրող Մ. Սմբատյանը: Պարզ դարձավ, որ քաղաքի հնագույն դարաշրջանի պատմությունը կապված էր Ուրարտուի հետ, երբ Արմավիրը անվանվում էր Արգիշտիխինիլինի:

Zoom Image
Բլրի հյուսիս-արևմտյան դամբարանադաշտը /1/ պեղել են Երիցյանն ու Ուվարովը:
Ա. Ուվարովի` Ա դամբարանադաշտի գտածոյի նկարը /2/

1880 թ. Ա. Դ. Երցյանի ու Ա. Ս. Ուվարովի կողմից Ա նախաձեռնվում է հետախուզական պեղումեր անել: Սակայն, ինչպես ձեռք բերած` պեղած հնագիտական նյութերն, այնպես էլ քաղաքի միջնաբերդի մնացորդները, ճիշտ չեն մեկնաբանվել: Ա. Ս. Ուվարովը առաջադրեց, որ Ա գտնվում է ոչ թե հնագույն Ա այլ մ.թ.ա. 4-րդ դարի ինչ-որ բերդ…1888 թվ. Ա բլուր այցելեց հայագետ Կոնիբերը, որը հաղորդել է, թե գյուղացիները կտրատում են հայկական միջնաբերդի պատերը /պարիսպները/, լավ շարված հարթ ու մեծ քարերն օգտագործում են իրենց կարիքների համար: Կոնիբերը Ա բարձրունքում տեսել է միջնաբերդի դեռ չավիրած պատերը /մոտ 100 ոտնաչափ/»:

«Վաղուց էր Ա վերածվել պատրաստի քարի ձեքբերման վայր,- ցավով գրում է Առաքելյանը:- Վերը հիշատակված քահանա Շախատունյանցը գրում է, որ Երևանյան նահանգի պասկական խան Հուսեին Ղուլի-խանը 1819 թվ. ավերեց արմավիրյան շինությունները` բազալտից հարթ ու հսկա քարերը տարավ շինելու իրեն Սարդարապատի բերդի դարպասները: Այստեղ է գտնվել Արգիշտիխինիլինի Արգիշտի Ա շինարարության արձանագ-նը /բերվում է արձ. տեքստը/: Արգիշտիի կառավարման տարեգրությունից հայտնի է, որ քաղ. հիմնադրվել է նրա կառավարման 11-րդ տարում` մ.թ.ա. 776 թ: Ա գտնված սեպագիր 15 արձ-րը վկայում են, որ ուրարտական այդ քաղաքը շարունակում էր գոյատևումը մինչև Ռուսայի թագավորության շրջանը, այսինքն, մինչև մ.թ.ա. 6-րդ դարը:

Zoom Image
Արմավիրից գտնված արձանագրությունների նմուշներ

Արձանագրությունները վկայում են ուրարտների հյուսիսային տիրապետության այս կենտրոնում ինտենսիվ շինարարության մասին: Արգիշտին Արաքսից անցկացրեց հինգը ջրանցքներ, և շնորհիվ ոռոգման համակարգի, Արարատյան հարթավայրը վերածեց կերի շտեմարանի. բացի հացահատիկից, մշակում էին խաղող, պտուղ, պտղատու այգիներ և ձիթատու մշակաբույսեր»:

Այնուհետև հնագետը թվարկվում է հետագա ժամանակների և 1962 թ իրականացված պեղումների արդյունքները. «Բարձրունքի հարավային և հյուսիս-արևելյան թեքություններում, ինչպես նաև արևմտյան մուտքի մոտ հայնագործվեցին ավելի հին ու վաղ մշակույթի թաղումներ` վերագրվող ուշ բրոնզի և վաղ երկաթին /ժամանակաշրջանին/, այսինքն մ. թ. ա. 2-րդ հազարամյակի և 1-ին հազարամյակի մնացորդներ /բրոզի իրեր, կերամիկա /հետևում է կ-ի նկարագրությունը/, իսկ կողքի բլուրում` ձավարի կամ ձեռքի աղացի վերին քարը` սռնիով: Քաղաքը ընդարձակվել է հասնելով 150 հետարի: Այստեղ եզրակացություն է արվում, թե որպես քաղաքային կենտրոն, չի բացառվում, որ Ու-ի անկումից հետո, երբ կազմավորում էր հայկական պետականությունը, Ա շարունակում էր գոյություն ունենալ: Աստիճանաբար Ա դատարկվել է և լքվել, հետևաբար այնտեղից դուրս է հանվել արժեքավոր ամեն ինչ: Այնուամենայնիվ, այն, ինչ տվեց հնագույն ք պեղումները, հույս է ներշնչում, որ մեր հույսերն արդարացան, համալերով Հայաստանի 6-րդ դ մշակույթի ուս-ման բացը. պեղումներով բացվել են միջնաբերդի բերդապարսպի հիմքերը` 500 մ երկարությամբ և 39 նեցուկներով: Միջնաբերդի արևելյան մասում, բարձրունքի վրա, բացվել է երկու շինության հիմքեր. դրանցից մեկի երկարությունը 25 մ է, կազմված էր երեք կացարաններից, և հավանական է բնակելի շինություն էր, իսկ մյուսի երկարությունը 41 մ է, լայնությունը 19 մ, կազմված էր 5 կացարաններից, և դատելով նրանցում գտնված ուրարտական ժամանակաշրջանի 13 կարասներից, ունեցել է տնտեսական նշանակություն: Կարասներից մեկի պռունկ կտրված է, հատակը հարթված, և շինությունը կրկնակի անգամ օգտագործվել է վաղհայկական ժամանակներում` 6-4-րդ դդ…»: Հնագետը եզրակացնում է` «…ինչպես միջնաբերդի պարսպները, այնպես էլ բարձրունքի շինությունները, կառուցվել են ուրարտական դարաշրջանում, գործել են նաև հետագայում, կրելով որոշ փոփոխություն: Միջնաբերդի պաշտպանական համակարգը և նրա արևմտյան մասը ամրացվել է լրացուցիչ պարիսպով, անկյուններում կլոր ամրոցներով, կառուցելով ավելի ներքև` քարափի վրա: Կիրառվել է այլ տեխնիկա, քարի չափսերը փոքրացել են, և իրար են ամրացվել փայտով և մետաղական ամրաններով, վերջում ծիծեռնակի պոչի տեսքով:

Zoom Image

Քաղաքի տարածքում և հարևան Հայկավան և Արմավիր գյուղերում արշավախումբը հաշվառել է ավելի քան 20-ական ուրարտական ժամանակների 3-1 դդ տագդիրներ: Շինաքարը բազալտից է, բացառիկ կերպով հարթեցված: Նրանց վրա կա մետաղական ամրացման բնիկ/ներ/, և դրանք փորված են փնթի կերպով, դժվար է ենթադրել ուրարտական, թե հելլենիստական դարաշրջանի քարեր են:

Պեղումներով ի հայտ են եկել տարբեր դարաշրջանների իրեր ու նյութեր: Հավաքագրած հնագիտական 6-4-րդ դդ նյութերը մի կողմից ցույց են տալիս ուրարտական ավանդական և մյուս կողմից տեղական հայ-ն ցեղերի մշակույթը, հանդիսանալով այն երկրների մշակույթը, որի կազմի մեջ էին ներգրավված հայերը: Կարասների սրահը կիսել են և ստեղծել դարբինի դարբնոց: Դարբնոցի հատակից գտնվել են ուրարտական ժամանակների մի շարք իրեր` եղնիկի կոտոշից դիցաբանական սյուժեյով /կյանքի ծառը/, երկու կողմից կանգնած են այծեր:

Նկարագրելով գտնված ոսկյա կրծքազարդը, շեշտվում է, որ Ա. ոսկյա կրծքազարդը հիացմունք է պատճառում տարբերվելով այլ զարդերից իրեն տեխնիկական լուծումներով, նման է ուրարտական զարդերին, և կարելի է այն վերագրել 6-5-րդ դդ:

Zoom Image

Հիմք կա պնդելու, որ զարդի ծագումը հայկական է: Այս շրջանակներում է տեղավորում Ա գտած ձուլածու գազանների պատկերով կնիքները: Ա հնագիտական պեղումների նյութերի մեջ գերակշռող են կերամիկական: Այն թե պատրաստման եղանակով, և թե նշանակությամբ, բազմազան է և գալիս է ուրարտական ժամանակներից: Ա պեղումները ցույց տվեցին, որ 7 և 6-րդ դդ կերամիկան դարձել է բազմազան /նկարագրվում է կերամ. տեսքն ու գույները /ըստ հնագետի, թանկարժեք իրեն ու արժեքները նախկին պեղողները տարել էին` մնացել էր անպիտան կերամիկայի փշրանքները/:

Ա գտնվել են սափորներ, քարից պատրաստված քարաղաց-երկանքներ /նկարագրվում է երկանքների պատրասման տեխն. փոփոխությունները, երբ պտտացնող ձողը ամրացվում է վերին քարի վրա, պտտելով այն թե աջ, և թե ձախ, մեծացվում է դրա չափերը/… ինչը հանդիսացել է ջրի ուժով աշխատող աղացների` ջրաղացների նախատիպը, բացառելով, որ Ու. ժամանակներում կային ջրաղացներ /հետագայում Բ.Առաքելյանը վերանայում է իր այս տեսակետը Հանրագիտարանի «Աղացներ» հեդվածում գրելով, որ Ա. Ասիայում, նաև Հայ-նում ջրաղացները հայտնի են դեռ 4 հազարամյակից/:

Ա պեղումերից գտնված մետաղյա իրերի քանակը սակավ է. դա բնորոշ է 6-1 դդ աշխատանքային գործիքներին և զարդերին: Աշխատանքային գործիքների մեջ հանդիպում են կացիններ, թիակներ, խաղողագործի գործիքներ և այլն: Զենքը` նետերի ծայրեր են, որոնցի երկու օրինակը բրոզից` սկիֆական տիպի նետերի ծայրեր են, մյուսները տեղական արտադրության 6-ից 1-ին դդ նետածայրեր: Գտնվել է նիզակի ծայր, դանակներ, ձեռքի ոսկորից բռնակներ, մարտակառքի անիվի ներքին մաս:

Միջնաբերդից գտնվել է մարտակառքի մետաղական անիվի մաս, ունեցել է ութը սպից, փայտե անիվին փաթաթած երկշերտ մետաղական օղակ, /նկարագրվում են մանրամասերը/, գտնվել են այլ մետաղական շինվածքներ, մետաղ-ն գոտի և ամրակալ, արծաթե թասի մաս և այլ բազմաթիվ իրեր քարից, կավից ու մետաղից, ընդգծելով` բոլորն էլ տեղական արտադրանքներ են»:

«Արմավիրի պեղումները հաջողակ էին,- եզրակացրել է Բ. Առաքելյանը: -Թեպետ քաղաքը վաղուց էր լքված, բացվել է միջնաբերդի ուրարտական և հելլենիստական դարաշրջանների պաշտպանական համակարգի մնացորդները, հայտնաբերված են հուշարձանային-մոնումենտալ շինության հիմքերը, տաճարի սյունների տակդիրներ, փայտյա սյուների զարդագլխիկներ:

Ձեռք է բերված 8-րդ դարից մինչ 1 դդ ուր-կան ծաղկման շրջանի հսկայական նյութ: Ա. պեղումները ցույց տվեցին, որ ուր-կան մշակույթի ժառանգորդ վաղհայկական 6-4 դդ մշակույթը ավելի մեծ դերակատարում է ունեցել, քան սովորաբար կա նրա մասին պատկերացումներ. Ու անկումից հետո դադարել է Ա գոյությունը, /սակայն/ հելլեն-կան դարաշրջանում Ա /վերականգնվել է, հեղ./ հանդիսացել է խոշոր տնտեսական և մշակույթային կենտրոն»:


1962-64 թթ. Արմավիրի պեղումների առաջին արդյունքներին նվիրված այս հոդվածում, Բաբկեն Առաքելյանի տարբերակում է հնավայրը, բլուրին տվել է Արմավիր, իսկ սուրբ Դավթի բլրաշարքին` Արգիշտիխինիլինի անվանումը: Էականը սակայն մեկ այլ փաստարկում է. հնագետները հայտնաբերեցին Հայոց Արմավիրի բազմաթիվ շինություններ ու երկու միջնաբերդեր, պարիսպի հիմնաքարերի հետքերը, մայրաքաղաքի գլխավոր տաճարը, որը ըստ էությամբ Մեծ Հայքի ու Անդրկովկասի ամենահնագույն մեհյանական տաճարն է: Ավաղ, չհաջողվեց գտնել Արմավիր քաղաքի հետքերը, դրան հակառակ, Ջրաշեն Հայկավան, Ն. Արտագերս գերեզմանների, Բամբակասշատ, Ն. Արմավիր և Նալբանդյան գյուղերի դաշտերում ու այգիներում գտնվել են մի շարք ագարակների հետքեր:
Կարել է հանգել հետևյալ եզրակացությանը. կորցնելով մայրաքաղաքի կարգավիճակը. Ա վերածվել է առանձին-առանձին ագրակներից բաղկացած ավանատիպ քաղաքի, որը բնորոշ էր միջնադարյան Հայաստանին:
Ա հնագիտական պեղումների ղեկավար, հնագետ Ինեսա Կարապետյանը առանձնակի կարևորում է Երվանդունիների օրոք Արմավիրի բլրի գագաթին հելենիստական դարաշրջանի առաջավոր շինարարական տեխնիկայով կերտած կառույցի հայտնաբերումը: Տիկին Ինեսայի կարծիքով դեռ վաղ է ասել` իրականում ինչ կառույց է պատմական Արգիշտիխինիլի քաղաքի արևելյան ամրոցի այս հատվածում: Բայց ելնելով շարվածքի բացառիկ կիրառությունից` կարելի է ենթադրել, որ այն խիստ կարևոր նշանակություն է ունեցել և ամենայն հավանականությամբ շրջապատել է Խալդի աստծուն նվիրված Ուրարտական Սուսի տաճարին /մեջբ.` լրագրից/:

1970-ից Արմավիրի հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Գ. Ա. Տիրացյանը Արմավիրի «առաջին պեղումների 100-ամյակի առթիվ» հոդվածում գրում է, որ 1980 թվ. լրանում է Արմավիրի առաջին փորձնական պեղումների 100-ամյակը, ամփոփելով հարյուրամյա պեղումների արդյունքները:

«Ճանապարհորդների ու ուսում-ների մեծամասնությունը, հետևելով Մովսես Խորենացու նկարագրությանը, Արմավիրը նույնացնում էին Արաքսից ոչ հետու, Արարատյան դաշտի արևմտյան մասում բարձրացող միայնակ ժայռոտ բլրի և նրա շրջապատի հետ… Քաղաքից, նրա շինություններից շատ քիչ բան էր մնացել, իսկ բլրի վրա, միջնաբերդում, դեռևս երևում էին հին պարիսպները ու աշտարակային շինության հետքեր: Հուշարձանը շատ է տուժել, ծառայելով փաստորեն որպես քարհանք: Այստեղից են քարեր տարել Երևանի Հուսեին-Ղուլի խանը` Սարդարապատի ամրոցի պետքերի համար: Այստեղից էին քարեր տեղափոխել նաև Պարսկաստանից ու Թուրքիայից եկած հայ վերաբնակիչները` գերեզմանատան համար, որը հիմնադրվել է բլրի ստորոտում, նրա հյուսիսային մասում»:

Այնուհետև Գ. Տիրացյանը ներկայացրել է, թե 1880 թ ինչ նպատակով են Ա եկել հնագետներ Ալեք. Երիցովն ու Ա. Ուվարովը, ինչեր են պեղել Ա բլուրում ու շրջակայքում, ինչեր են գտել և ինչ եզրակացություններ են հանգել: »Նրանք են կազմել Ա տեղանքի քարտեզը, նկարագրել ավերակների ու պարսպի մնացորդների վիճակը…Բլուրն ու շրջակայքը հնագետները չեն համարել մայրաքաղաքի տեղանք,- երբ Տիրացյանը համոզված էր,- բլրից արևմուտքում պետք է փնտրել քաղաքի բուն տարածքը: Ուվարովը պեղել է ցածրադիր բարձրունքները /հետագայում հողաշին-ն աշխ-ների ժամանակ դրանք հարթեցրել են/… Դամբարաններ են »պեղել նաև բլրի հյուսիսային, արևելյան և հարավային ստորոտներում: Նրանց մի մասը եղել է հիմնահողային, գտել են կմախք… ձախ կողքի վրա պառկած. դամբարաններում գտնվել են բրոնզե օղերից կազմված զարդեր, հյուսածո ապարանջաններ, ապակե և սերդոլիկե ուլունքներ: Դամբարանները համարվեցին ամրոցի ժամանակներից ավելի հին: Ննջեցյալները աջ կողքի վրա էին պառկած, կծկված ոտքերով: Դամբարանների մեջ հանդիպում են կճուճներ, օբսիդյանե միջուկներ և երկաթե իրեր: Բլրի հարավում բացված դամբ-րը շարված էին կոպիտ քարերով, մյուսները ունեն հրաբխային ծագման քարերով և կրաքարով շարված պատեր, որոնց մեջ իրեր չկային ու թվագրվեցին ավելի ուշ ժամ-շրջանի»:

Ավաղ, ռուսական հնագիտության հայրը Ա. Ուվարովը հնավայրը թվագրեց մեր` 4-րդ դարի «ինչ-որ ամրոց», փաստորեն ժխտելով, որ ուսումնասիրված հուշարձանը Ա է, առաջարկելով այն փնտրել մեկ այլ տեղ. «նրանք անցան այն նյութերի կողքով, որոնք փնտրում էին»: Շարունակելով Ա պեղումների շարքը, հնագետը շեշտում է, որ «1892 թվին Ա. հետախուզական բնույթի պեղումներ է իրականացրել Ն. Մառը. նա բնակիչներից ձեռք է բերում ուրարտական քարե երկու կնիք մեկը կոնաձև, մյուսը գլանաձև»: «1908 թ Ա գտնվեց հունարեն երեք արձանագրություններ: 1927-ին Ս. Ավետիսյանը կազմեց հուշարձանի տեղեկագրական քարտեզը, ուսումնասիրեց բլրի քարայրները և ժայռափոր կառույցները, 1-ի հարևանությամբ` /հայտնաբերվեց, հեղ./ 2-րդ քարաբեկորը: Հաստատեցին Ա տեղադրությունը և կապը Երվանդունիների հետ, հելլ-կ քաղաքային համայնքի առկայությունը հին Ա, ասորա-մակեդոնական ամիսների ցուցակը մեկ այլ արձան-նում: Երկու այլ արձ-ներ,կապված մ.թ.ա. 3-րդ դ դեպքերի` Երվանդունիների բարձր-ման, և մայրաքաղաքը Երվանդաշատ տեղափոխելու հետ: Հաստատ/վ/ում է Խորենացու քառաձի կառքի նվիրատվությունը տեղեկ-րը, Ա Արեգ-Ապոլլոնի տաճարի գոյության մասին… Արձանագրությունները կարևոր աղբյուր են Երվանդունիների դիվանատան աշխատանքի, նաև հայկական արքունիք հունականության ներթափանցման աստիճանի վերաբերյալ»: Աքեմենների օրոք /հայկական, հեղ./ արքունիքում »արամեերենն էր պետական պաշտոնական լեզվի դեր խաղում, 3-րդ դ երկրորդ կեսից«` կրկին հունարենը, ինչը հաստատվում են Ա արձանագ-րով»: »1935-ին Ս. Հակոբյանը հրատարակեց պատահականորեն գտած ոսկե չորս մեդալյոններ-գունազարդ անոթ, բազմանիստ կնիք, որոնք թվագրված են հելլեն. ժամանակաշրջանով»:

Գ. Ա. Տիրացյանը թվարկում է «Արմավիրի հնագիտական հետազոտման հիմնական արդյունքները. «…հնարավոր եղավ պարզելու Ա բազմաշերտ բնույթը`…ուրարտական / մ.թ.ա. 8-6 դդ/, հինհայկական հելլենիստական /մ.թ.ա. 3-1 դդ/ և միջնադար` 10-13 դդ:…Դավթի բլրի պեղումները…ի հայտ բերեցին ամբողջական հուշարձան` Արգիշտիխինիլինին, որի երկու ամրոցները` արևելյանն ու արևմտյանը տեղադրված են եղել երկու բարձրունքների վրա, իսկ քաղաքային թաղամասերը` նրանց միջև ընկած տարածքում: Հնարավոր եղավ պարզելու ուրարտական Ա զարգացման ժաման-գրական պատկերը, ամրոցի առանձին հատվածների ու շենք-շինությունների կենսագործունեության» նշանակությունը:

Այնուհետև Գ. Տիրացյանը տալիս է հուշարձանի պատմա-հնագիտական գնահատականը. «Ա Հայկական լեռնաշխարհի առայժմ այն հազվագյուտ հուշարձաններից է, որտեղ այդքան ակնառու է հայկական /հելլենիստական/ և ուրարտական շերտերի փոխհարաբերությունները և որտեղ հինհայկական մշակույթը ակնհայտորեն զարգացել է ուրարտական միջավայրում…Հնագիտորեն ապացուցվեց, որ մայրաքաղաքը մ.թ.ա. 3 դարի վերջին Երվանդաշատ տեղափոխելուց հետո Ա շարունակեց պահպանել իր գոյությունը ու նշանակությունը, առնվազը մ.թ.ա. 2-1 դդ, մի հանգամանք, որն իր արտացոլումն է գտել հույն աշխարհագիր Պտղոմեոսի աշխատություներում: Բացայտվեցին միջնադարյան Ա առաջացման պատմական նախադրյալները»: Հետևում է պեղումերով ձեռք բերված արդյունքների մանրակրկիտ նկարագրությունը, ապա տրվում է եզրակացությունը. «Ա վիճակվեց ուրարտական մյուս քաղաքներ ճակատագիր: Նա գրոհով վերցվեց և հրկիզվեց: Ա հրդեհի հետքերը տեղ-տեղ լավ երևում են…պեղումները թույլ են տալիս առաջ քաշել ուրարտու-սկյութական կապերի հարցը /սկյութական տիպի ձիու սանձեր, նետասլաքներ և այն/»:

Ներկայացնելով Հայոց Երվանդունիների կողմից Արմավիրը մ.թ.ա. 4 դ վերականգնման նախադրյալները, հեղինակը նկատում է, որ «Իր պետության համար որպես նստավայր-մայրաքաղաք Երվանդը ընտրեց Արմավիրը: Ընտրությունը ճիշտ էր կատարված` Արարատյան բարեբեր դաշտը նորաստեղծ պետության տնտեսական կենտրոնն էր, իր զարգացած երկրագործությամբ, որը հաջողությամբ մրցում էր հարևան նախալեռնային և լեռնային շրջաններում ծաղկող անասնապահության հետ: Այստեղ, այս դաշտում էին խաչաձևվում դեռևս հնուց հայտնի առևտրական ուղիները, որոնք հարավը կապում էին հյուսիսի հետ, արևելքը` արևմուտքին:

Ա բլուրի ստրատեգիական բացառիկ նշանակությունը պայմավորված է նրա գերիշխող դիրքով ու լայն տեսադաշտով. «…բլրի հյուսիս-արևմտյան լանջին Երվանդունիները նոր աշտարակ կառուցեցին,- նկարագիրելով աշտարակի կառույցի առանձնահատուկ շարվածքը,- նույն ձևով վերակառուցվել է նաև Ա բլրի գագաթի տաճարը, բնակելի շին-ներն ու պարիսպները«: Վերլուծելով խեցեգործության, մանավանդ մետագործության զարգացումը, պեղումերի արդյունք-րով հնագետը փաստարկում է. «Ա խեցեգործ-ն վաղ կենտրոններից մեկն էր, նույնը կարելի է ասել մետաղագործության մասին: Աշխատանքային գարծիքների, զարդեղենի և զենքերի բազմազանությունը վկայում է, որ մետաղամշակման գործը կազմակերպվոած էր տեղում: Այդ են վկայում նաև ամրոցի արևմտյան մասում գտնված դարբնոցի մնացորդները»:

Zoom Image

Zoom Image

Հեղինակը հնագետի «աչքերով է նկարագրում» Արմավիրի միջնաբերդի տեղակայումը. «…միջաբերդի պարիսպը բացվել է ամբողջ պարագծով… պարզվել է, որ միջ-դը ընդլայնվել է դեպի արևմուտք: Այստեղ հյուսիս-արևելյան մասում տեղադրված է եղել ամրոցի մուտքը, դեպի ուր տանում է թեք հողաթումբը: Պարսպում հանդիպում են քարի մշակման տարբեր եղանակներ /կիկլոպյան շարվածքը հիշեցնող կոպիտ մշակված քարեր, եզրերը հանված քարերը…հարմարեցված են, ժայռը մշակված է աստիճանաձև. աստիճանների վրա դրված են պարսպի քարե շարքերը…Ժայռը մշակելու նման եղանակ հանդիպում է Վանում….Ուշադրության արժանի են ամրոցի ջրահեռացման քարերը /վերգետնյա` տուֆե քարերից կազմված և ժայռափոր/, որոնք պարսպի տակով դուրս են գալիս ամրոցից: Ուր-տական Ա տարածքը կառուցապատված է եղել առանձին կանգնած բազմաթիվ շենքերով, որոնց մեծ մասը հայտնաբերվել են պեղումների ընթացում: Բացահայտված պատկերը թույլ է տալիս առաջ քաշելու միջնաբերդի թե առանձին հատվածների, և թե առանձին ճարտարապետական համալիրների կամ առանձին շենքերի նշանակության հարցը: Հատկապես կարելի է խոսել պալատական տիպի բնակելի շենքերի, տաճարային կառույցի, նրանը կից հատուկ համալիրի, զորանոցային տիպի սենյակների, պահեստների ու ամբարների, ինչպես նաև առանձին կացարանների մասին, որոնց մի մասը ամրոցից /հյուս. և արևմտ. պարսպից/ դուրս են հանված:

…Արևելյան լանջին բացվել է երկու խոշոր, իրարից միջանցքով բաժանված շենքերը, մեկը հենված հյուսիսային պատին, մյուսը հարավային, մեկը հինգ սենյականոց, մյուսը` երեք, ունեցել է պալատական բնույթ, որտեղ բնակելի սենյակներ և խոշոր կարասներով տնտեսական նշանակության բաժանմունքները գոյատևել են համատեղ»:

«Իր դիրքով /բլրի ամենաբարձրադիր և տեսանելի կետում/, ճարտարապետական առանձնահատկություններով, խոշոր քարաշեն հարթակի գոյությամբ և շինարարական արվեստի մանրամասերով /քարերը լավ մշակված, եզրերը հանված/ գագաթի շենքը պետք է ճանաչվեր տաճարային շենք, որի գոյությունը հավաստում է նաև Ա գտնված ուրարտական և հունական արձանագրությունների տվյալներով ու Մովսես Խորենացու հաղորդած տեղեկություններով:

Zoom Image

Տաճարից դեպի արևմուտք բացվող մեծ համալիրը, միջանցքով, բազմաթիվ մեծ ու փոքր աղյուսաշեն սենյակներով, պատերը հարդարող որմնանկարներով, գորգերով կամ դեկորատիվ վահաններով, կապվում են նրա հետ և իր դիրքով և իր բնույթով»: «…Ուշադրությունն է բևեռվում սյունազարդ կառույցը /առնվազ 3 շարք 7-ական սյուներով, Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի կանգեցրած պարիսպների արանքում` իրենց դարն ապրած երկարավուն պահեսպային սենյակների տեղում: Կառույցը մի նոր ապացույց է Ուրարտուում գոյություն ունեցող ճարտ-կան նման լուծումների օգտին»:

Դիտարկելով կառույցների հիմնադրման ժամ-շրջանը, Տիրացյանը այն առաձնացրել է հետևյալ կերպ. «1-ի փուլը կապված է Արգիշըի 1-ի կողմից միջնաբերդի հիմնադրման հետ.. 2-րդ փուլը համընկնում է Սարդուրի 2-ի տարիներին` ամրոցը ընդլայնվում է արևմտյան ուղղությամբ… Պեղումները բացահայտեցին նաև 3-րդ փուլի շին-կան մնացորդներ կապված… Ռուսա 3-րդի» հետ, որի հիմնավորումը աղյուսե պատը, հրդեհի հետքերը, և սյունազարդ դահլիճն է»:

Մեր ուսումնասիրած ժա-շրջանի համար մեծ կարևորություն է ներկայացնում Գ. Տիրացյանը հետևյալ փաստագրումը. «…հնագիտական նյութերը, այդ թվում միջնաբերդից, կասկած չեն թողնում, որ Ա բնակչության հիմնական զբաղմունքներից մեկը երկրագործությունն է եղել: Այդ մասին են խոսում գյուղական և հաց թխելու արարողոթյան հետ կապված գործիքները, քարե աղորիքները և ի վերջո, այրված ցորենի մնացորդները»: Այնուհետև հնագետը գրում է, որ «վաղ միջնադարում կյանքի նվազման» հետ միասին, փոխվել է իրավիճակը:

Zoom Image

Միջնադարյան բնակավայրի հետքեր են նկատել առաջին ուսումնասիրող-հնագետներ Երիցյանն ու Ուվարովը: «Դժվարամատչելի բլուրը, թեկուզ կիսաքանդ պարիսպներով ու ավերված շինություններով, չէին կարող իրենց վրա չհրավիրել շրջապատի ուշադրությունը: Բլրի նոր բնակիչները շինարարական աշխ-ներ ծավալեցին /բլրի/ արևմտյան լանջին և գագաթին, որտեղ վերին շերտերում երևան եկան միջնադարյան կացարանների բավականին անկանոն շարված հիմնապատեր:

...Արմավիրի միջնադարյա բնակավայրի պատմության համար »որոշակի հետաքրքրություն է ներկայացնում /բլրի/ գագաթի քարաշեն շենքը և հելլենիստական ժամ-շրջանի տաճարը, հիմնովին վերականգնված միջին դարերում: Ըստ նորագույն ենթադրությունների, ուղղանկյուն ելուստներով օժտված այս շենքը միջնադարում ծառայել է որպես ամրոց-ապաստավայր /ապաստարան, հեղ./ բլրի բնակչության համար:

Հիշատակության արժանի են միջնադարյան հնձանները մեկը բլրի գագաթին, մյուսը` ամրոցի հյուսիս-արևելյան անկյունից ոչ հետո»: Գ. Տիրացյանը թվարկում է նյութական մշակույթի նմուշների ցանկը /կարասներ, բյուզանդական և սելջուկյան դրամներ և այլն/, որոնք բնորոշ են այդ ժամ-շրջանին: «Ուշադրության են արժանի…բնակիչների առօրյայի հետ կապված ջնարակված և հասարակ խեցեղենը, մետաղյա իրերը /երկաթից պատրաստված աշխ-ային գործիքները, զենքերը, բրոնզե զարդեղենը/, ապակե ապարանջանները…դրամները թվագրվում են 10-11 և 12-13 դդ«: Հնագետը գրում է, որ մինչ այդ լեռնային և նախալեռնային շրջաններ քաշված ժողովրդի համար Բագրատունիների օրոք հարթավայրում ստեղծվել է գյուղատնտեսությամբ զբաղվելու նպաստավոր պայմաններ. «…հնարավոր էր իջնել դաշտ` վերաբնակեցնելով քիչ թե շատ ապահով բլուրները…Մեծամորում, Դավթի բլուրում, Ար-ում, որտեղ կյանքը դադարել էր, բայց այժմ վերականգնվում է համեստ բնակավայրի ձևով…»:

Սակայն հնագետները, բացառությամբ Արգիշտիխինիլիից, վերը նշված գյուղերի տարածքում »Արմավիր մայրաքաղաքի հետքեր չգտան« /գոնե ինձ հայտնի չէ/:

Բուն քաղաքի թաղամասերի հետազոտությունների մասին հնագետը գրում է, որ դրանք «աննպաստ վիճակում են, քանի որ քաղաքի տարածքը զբաղեցված է մշակովի հողամասերով«, »համարյա ոչինչ չգիտենք Հին Արմավիրի դամբարանադաշտի մասին»: «…Հռոմեական ժամ-շրջանի դամբարան /դրամով և ապակե սրվակով/ գտնվեց շին. աշխատանքների ժամանակ:, բլրից հյուսիս, Ջրաշենի գոմերի տարածքում. հել-կան ժամ-շրջանի դամբ-ներ են բացվել քաղաքի դամբարանադաշտի արևմտյան ծայրամասում, Ու. քաղաքի ավերակներում: Մնում է գտնել քաղաքի բուն դամբարանադաշտը, Երվանդունիների տոհմական հանգստարանը: Նրա հայտնաբերումն ու ուսումն-մը պետք է ամբողջացնի հին Հայաստանի պաշտամունքային պատկերացումների, թաղման ծեսերի, ի վերջո` մշակույթի բնույթի մասին մեր առ այսօր գոյություն ունեցող գիտելիքները»:

Այնուհետև հնագետը նկարագրում է Ա տարածքների /100 հա/ աշխարհագրությունը: Ըստ Տիրացյանի Ա. սահմաններն էին Արաքսի հին հունը` հարավից, Ն. Արմավիրի բլրաշարքը արևմուտքից, Բամբակաշատ գ տարածությունները` հյուսիսից»:

Zoom Image

Շարունակենք Ա մայրաքաղաքի տեղակայման թեման. Նոր-Արմավիր գյուղի մոտ Արգիշտիխինիլը պեղած հնագետ Հ. Մարտիրոսյանը և «մայրաքաղաքը Ջրաշենի դաշտերում փնտրող» հնագետ Գ. Տիրացյանը, մայրաքաղաքը «տեղակայում էին» Արմավիրի բլրից դեպի արևմուտք տարածքների վրա, սակայն չէին բացառում Առաքելյանի այն տեսակետը, թե մայրաքաղաքի գլխավոր թաղամասը, արհեստանոցա-ախոռային համալիրը և արհեստավորաց թաղը, տեղակայված են եղել ներկայիս Արմավիր գյուղի տարածքում:

Նկատենք, որ Բ. Առաքելյանն ու Գ. Տիրացյանը հնավայր-հուշարձանին տվել են Արմավիր անվանունը, տիկին Ինեսա Կարապետյանն ու Համլետ Մարտիրոսյանը, ընդհակառակը, հնավայրը բնորոշում են` Արգիշտիխինիլի, սա առաջին: Երկրորդը, Բ. Առաքելյանն ու Գ. Տիրացյանը «բլրի գագաթի կառույցին« տվել են »հնադարյան տաճարի մնացորդներ», «հինհայկական տաճար» բնորոշումը. Բ. Առաքելյանը նույնիսկ մեջբերում է Արմավիրի բլուրի վրա Հայկի թոռ Արամայիսի կողմից Արմ-րի հիմնադրման, գլխավոր տաճարի կառուցման Մովսես Խորենացու փաստարկումները: Ինեսա Կարապետյանը, չցանկանալով հիշատակել Բ. Առաքելյանի եզրակացությունը, բլրի կատարի տաճարի ավերակներին տալիս է ուրարտական Սուսի տաճար անվանումը, ինչի մասին հիշատակումներ չկան թե Բ. Առաքելյանի և թե Գ. Տիրացյանի հոդվածաշարերում, կառույցի մասին հիշատակում գոյություն չունի նաև Ուրարտուի պատմության մեջ:

Եկեք շնորհակալություն հայտնենք Արմավիր հնավայր-հուշարձանի պեղումներ իրականացնող նախկին ու ներկա հնագետներին` հայրենի պատմության հին ու հնագույն, միջին ու նոր ժամանաշրջանների թանկարժեք տեղեկատվություն համար, որը, ըստ իս, մինչ այժմ հայտնի էր միայն մեր հասարակության նեղ շրջանների:

ՕՏԱՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Արմավիրի մասին հնագիտական, բառարանային, նաև հանրագիտարանային հոդվածները կարդացողը ոչ մի կապ չի կարող գտնել Արմավիր մայրաքաղաք-քաղաքի և ներկայիս Արմավիր գյուղ-համայնք-բնակավայրի միջև:

Ինչու, կան հիմնավոր դրդապատճառներ, թե…

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի /այդ թվում Արմավիրի համայնքի/ պատմությունը, մինչ այս պահը շարադրված է, և շարադրվում է վերը նշված ուսումնասիրող - հնագետների բառարանագետների եզրակացությունների հիման վրա: Ըստ այդմ էլ Արմավիր համայնքը օտարել են այդ դարաշրջանների պատմությունից և պատմական իրադարձություններից: Այն դեպքում, երբ մատենագրությունից է հայտնի, որ Արմավիր քաղաքը գոյատևել է մինչև 13-րդ դարը, և քաղաքի կործանումից հետո, նրա հիմքի վրա ձևավորվել են Ալիսո/լու գյուղն և Բլուր ագրակը. ըստ հնագետներ Բ. Առաքելյանի ու Գ. Տիրացյանի վեր բերած փաստարկումների` 10 - 13 դդ, և 16 -17-րդ դդ, բլրի վրա և բլրի շուրջ եղել են ագարակներ, և այդ ագարակներում հայ բնակչություն է բնակվել: Ըստ Մխիթարյան միաբանության ուսումնասիրողների և ըստ Տեղանունների բառարանների, Արմավիր անվանմանը փոխարինելու է գալիս Ալիսո/լու/ - Բլուր /Արմավիր - Ղուրդուղուլի/ անվանումները, երկու համայնքներ, որոնք ողջ միջնադարում եղել են տարածաշրջանի հայկական բնակավայրերը և, վերջապես, ապացույցն են վերն ասվածի` Արմավիր բլրի լանջին է տեղեկայված համայնքի «անձնագիրը» համարվող Արմավիր համայնքի գերեզմանները:

Իմ կողմից անհրաժեշտ գտա բացահայտելու, թե ինչու և ինչպես Արմավիր գյուղը, որը նախորդ դարաշրջաններում իրավմամբ համարվում էր Արմավիր մայրաքաղաքի և քաղաքի ժառանգորդը, հանկարծ օտարվեց Արմավիր մայրաքաղաքի պատմությունից, և ինչու են հնագետների մի մասը բացառել Արմավիր համայնքի առնչությունը Արմավիր մայրաքաղաքի և Արմավիրի բլրի հնությունների պատմության հետ…

Եթե նկատել եք, ապա հնագետները տարակարծիք են Արմավիրի քաղաքի տեղաբախշման հարցում: Այսպես, օրինակ, Բ. Առաքելյանը բազմից է նշել, որ որպես ամբողջական քաղաք կամ քաղաք թաղամասեր, պեղումների արդյունքներով հնագետները չեն գտել մայրաքաղաք Արմավիրը. եթե հավատանք այն հնագետներին որոնք մայրաքաղաքը տեսնում են Ջրաշեն – Ն Արտագերս և Ն Արմավիր և Բամբակաշատ, նաև Հայկավան գյուղերի դաշտ ու այգիների տակ, ապա դարերի ընթացքում քաղաքի ավերակները ծածկվել է Արաքսի բերած տիղմով, և այն գտնելու համար անհրաժեշտ է բացել, իջնելով 5–9 մետր խորության վրա, ինչն այսօրվա հնագիտական տեխնիկան ի զորու չէ իրականացնել:

Նկատի ունենալով հնագիտական գտածոների ցրվածության աշխարհագրությունը, Բ. Առաքելյանը չէր բացառում, որ քաղաքը պետք է տեսնել նաև ներկայիս Արմավիր-Հայկավան և Ջրաշեն գերեզմանների և բլրին հարակից տարածքներում, այսինքն բլրից հյուսիս և արևելք: Ցավոք, այդ գյուղերի գերեզմանները «բռնազավթել են» բլրի հարակից տարածքները:

Zoom Image

Zoom Image

Այն հարցին, թե որն է օտարացման դրդապատճառը, մենք կներայացնեք հետագայում /կապված է 20-րդ դարի սկզբներին Արմավիրի հողերի վրա նոր հիմնած Հայկավան և Ջրաշեն գյուղերի հիմնման հետ/: Իսկ ահա հիմնական օտարումը իրականացվել է 1952-1956 թվականներին, երբ Արմավիրի բլրից արևելք, բլրին հարակից Արմավիր ու Հայկավան գյուղերի տարածքներում, չիրականացնելով դուզն ինչ հնագիտական պեղումներ, կոմունիստները Արմավիր և Հայկավան գյուղերը ենթարկեցին «լիակատար պլանիրովկա - վերակառուցմանը«. բոլդոզերի բերան տրվեց բլրից արևելք Արմավիր և Հայկավան գյուղերի տարածքներում եղած Հայոց հնագույն մայրաքաղաք-հուշարձանի հնությունները` Արմավիրի երկու ջրաղացները, տաճարների հիմքերը, քաղաքի արևելյան Ալիսո /լու/, Բլուր, Ղուրդուղուլի արվարձանների ավերակները, դարբնոցը, փուքսը, ձուլարանները, փայտի մշակման արհեստանոցներ. դրանց մի մասը տեսել եմ, ծնվել եմ այդ թաղամասի հարևանությամբ արմավիրցի ապուպապերիս տանը, մինչև 1956 թ պլանիրովկան այդ ավերակների մեջ ենք խաղացել մեր մանկական խաղերը:

Անցած դ 50–60-ականներին Արմ-րի հուշարձանի և մեր դարավոր պատմության նկատմամբ իրականացրեցին ևս մի սրբապղծություն /թեպետ դրա մասին ոչ ոք չի ցանկանում հիշել/. ջրաշինարարները պայթեցումներ ձեռնարկեցին բլրի լանջին` գագաթի տաճարի, միջնաբերդի պարիսպների հարևանությամբ` »ժողովրդին խմելու ջուր տալու նպատակով«: Կառուցվեց ահռելի մեծությամբ ջրամբար, լանջից մինչև ջրամբար անցկացվեց եռաշարք խողովակաշար - ջրագիծ, բայց »գյուղերին խմելու ջուր տալու նպատակը« այդպես էլ մնաց »չիրականացված պրոյեկտ»:

Դա հերիք չէր, 60-ականներին Արմավիրի համայնքից վերցրեցին բլրին հարող վերջին ծվենները և տրվեցին Հայկավան և Ջրաշեն գյուղերին: Բլրի հարակից Արմավիրի, Հայկավան և Ջրաշեն տարածքները հարթեցվեցին, վերածելով վարելահող-այգիների: Այս տարածքների հետազոտությունները այլևս աննպատակահարմար հայտարարվեց` Արմավիր-Հայկավանը դուրս թողնելով պեղումների աշխարհագրությունից:

Այնուամենայնիվ, արմավիրցիներս, որոնց ապուպապերը դարեդար ապրել են բլրի վրա և բլրի կառույցներում, ու «բլրից ու նրա լանջերի ագարակներից են իջել դաշտավայր ու հիմնել Ղուրդուղուլի-Արմավիր գյուղը», և մենք` նրանց ժառանգները, ի տարբերություն որոշ հնագետների, մեր ապուպապերից ու պապերից լսած պատմություններից հիմնան վրա հավատացած ենք, որ Արմավիրի քաղաքի բնակելի հիմնական կենտրոնը եղել են այժմյան Արմավիր, Հայկավան և Ջրաշեն գյուղերի վարչական տարածքներ, նույն գյուղերի գերեզմանների շրջակա տարածքները: Ահավաստիք, բլրի լանջին յուրաքանչյուր նոր գերազման հատելիս, գերազման հատող գերեզմանափորները գտնում են նորանոր ապացույցներ /դրամներ, կերամիկա, արձանիկներ, թասեր, ճարպաճրագներ, նախնադարյան թաղումների կավե դագաղներ` կմախքների մնացորդներով, դանականման իրեր, կշռաքարեր, մարդու և կենդանիների կմախքներ, գրելու մելաններ, քարաղի կտորտանքներ, փշրած արձանագր-ով քարակտորներ և այն/, երբ բլրից արևմուտք տարածքներում, անգամ մեծ խորության ջրաշինարարական աշխատանքների ընթացքում, նման իրեր բացակայում են:

Այսպիսով, ոչ նախկինում, և ոչ էլ հիմա, Արմավիր և Հայկավան գյուղերում չես գտնի մի մարդ, այդ թվում նաև ինքս, որ հավատացած չլինի, որ մայրաքաղաքի բնակելի հիմնական կենտրոնը եղել են գերեզմանների և հարակից Արմավիր-Հայկավան գյուղերի վարչական տարածքներում, իսկ մնացած տեղանքը, քաղաքին հարակից ագարակ - թաղամասեր էին:

Այլ է Արգիշտի Ա հիմնած Արգիշտիխինիլի բերդ-ամրոցի խնդիրը: Եթե նկատել եք, ապա հնագետներն էլ միակածիք չեն` չեն նույնացնում Արմավիրը Արգիշտիխինիլի հետ, քանզի հայոց մեջ ընդունված երևույթ էր` տարբեր ժամանակների ու տարբեր իշխանությունների օրոք, բնակավայրերին տրվել է տարբեր անվանումներ: Հետագայում մենք անդրադառնալու ենք այն հարցին,թե ինչպես և ինչ պայմաններում առաջացավ Արգիշտիի հիմնած բերդ-ամրոցը. այստեղ միայն նշենք, որ բերդ-ամրոցը տեղակայված էր ներկայիս Նոր Արմավիր, Նալբանդյան և Նոր Արտագերս գյուղերի տարածքներում, որոնք Արմավիրի բլրից ու Արմավիր գյուղից հեռու են 2-5, նույնիսկ 9 կմ հեռավորության վրա, և անհնարին է, որ հնադարում, թեկուզ մայրաքաղաքը, ունենար մոտ 10-12 կմ շառավիղ:


[ Ծանոթագրություններ ]

1. Ուսումնասիրողները բլի բարձրությունը «հաշվել են» 69-ից մինչև 150 մ, երբ այն, ավերակների հետ միասին կազմում է 91 մետր
2. Որոշ հնագետներ` բացառում են
3. Գ.Գոյան, 2000-ամյա հայկական թատրոնը, Մոսկվա, 1951 թ
4. Նիկողայոս Ադոնց «Հայաստանի պատմություն», Երևան,1972, էջ 316-320:
5. Մաքս. Կատվալյան, Հանրագիտարան, հատ. 6, էջ` 166
6. Ինեսա Կարապետյան, Ժորես Խաչատրյան, Ամինա Կանեցյան, »Մինչուրարտական Արմավիրը«, Պատմա-բանասիրական հանդես, 1980 թ., թիվ 2
7. Նույն տեղը
8. Է. Խանզադյանը, «Վաղբրոնզեդարյան բնակավայր Արևիկ գյուղի մոտ», Հանրագիտարան 2-րդ հատ., էջ` 37-38
9. Բաբկեն Առաքելյան, Հնագույն Արմավիրի պեղումների ուսումնասիրությունների առաջին արդյունքները, Պատմա-բանասիրական հանդես, ռուսեր. 1969 թվ. թիվ 4
10 . Գ. Ա. Տիրացյան, «Արմավիրի պեղումները» /Առաջին պեղումների 100-ամյակի առթիվ/, Պատմա-բանասիրական հանդես, 1980 թվ. 2
11. Սխալ է` բլրի վրա կարող էին ապրել միայն արմավիրցիները

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 7262
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott