surik.asmaryan
Logo

ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆԻ ԴԵՄ ՎՐԱՑ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ՎՐԱՑ ՀԵՐԱԿԼ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԻ ԱՎԵՐԸ

Article image (Նախորդ պատումի շարունակությունը. Հատված Արմավիրի համայնքի պատմությունը գրքից)


Հերակլի զորքերը… <ասպատակային արշավանքներ էր կատարում Հայաստանում և ամայացնում, կողոպտում ու թալանում նրա գյուղերն ու շրջանները, գործադրում բռնություններ, գերեվարում մեծ թվով բնակիչներ>,
…ականատեսներն ու վավերագրողները, Հերակլի գործողությունները
համեմատում են Շահ Աբաս 1604-ի ավազակաբարո
զորքերի նվաճումների ու բռնությունների հետ,
Հերակլը նենգաբար խաբում է հայերին…
…Պատմական իրադարձությունների կիզակետում են հայտնվել
մեր նախնիների բնակավայր Ղուրդուղուլի ու Բլուր գյուղերը,
Հերակլը գերեց ու Վրաստան քշեց հայկական 150 <գյուղերի գերիներ>,
…հայ գաղթանականները մասնակցեցին Հալվաբարի և այլ քաղաքների շինարարությանը, և բնակություն հաստատեցին Վրաստանում
…հայերը ընդվզեցին Հերակլի դեմ, անձամբ հայերի մոտ է գալիս վրաց արքան…
…արքայի առջև <հայերի շահերը> ներկայացնողը Արմավիր-Ղուրդուղուլիի քեյխուդա Խրտնած Հարությունն էր…
…արմավիրցիների մի մասի Ռուսաստան անցնելը և Հյուս. Կովկասի
բնակավայրերից մեկին Արմավիր
/հետագայում` Արմավիր քաղաք/ անվանակոչումը...



* * * *

1762-1779 թթ. վրաց-պարսկական երկարատև ու արյունահեղ պատերազմների <վերջին ակորդը…> 1779-ի աշնանը վրաց Հերակլ Բ կողմից Արարատյան դաշտի բնակչության տեղահանումը և վերաբնակեցումն էր Վրաստանում:

Վրաց Հերակլ Բ թագավորը կրկնել է Շահ Աբասի 1604 թվ. <մեծ սյուրգյունի> փորձը:

Ընդհանուր առմամբ Արարատյան աշխարհի 150 բնակավայրերի, նամանավանդ հայկական յոթը գյուղերի տեղահանության իրադարձությունները նկարագրված, իսկ ժամանակագրությունը տրված են ժամանակի հայտնի ու անհայտ վավերագրողների կողմից:

Վրաստան բռնագաղթած հայկական գյուղերի թվում էր նաև Բլուրն ու Ղուրդուղուլին: Եվ քանի որ պատմական իրադարձությունների կիզակետում են հայտնվել մեր նախնիների բնակավայր Ղուրդուղուլի ու Բլուր գյուղերը, նպատակահարմար համարեցի ներկայացնել Թադևոս Հակոբյանի Երևանի 1500-1800 թթ. պատմության` մեր գյուղերին առանչվող էջերը:

1779 թ ամռանը վրաց Հերակլ Բ 40 հազարանոց բանակը արշավում է Երևանի բերդի վրա` պատժելու հարկազանց պարսիկ խանին: Խանը, իր հերթին, ցանկանալով Հերակլին զրկել տեղական հայ մեծամեծերին օժանդակությունից, նրանց հավաքում և փակում է Երևանի բերդում: Երևանի բերդը Հերակլը գրավել չկարողացավ. <Հերակլի զորքերի մեծ մասը ջոկատների բաժանված ասպատակային արշավանքներ էր կատարում երկրում և ամայացնում, կողոպտում ու թալանում նրա գյուղերն ու շրջանները, գործադրում բռնություններ, գերեվարում մեծ թվով բնակիչներ>: Դեպքերի ականատեսներն ու վավերագրողները, Հերակլի գործողությունները համեմատում են Շահ Աբաս 1604-ի ավազակաբարո զորքերի նվաճումների ու բռնությունների հետ, որի հիմնական նպատակն էր ավերել երկիրը և գերեվարել մեծ թվով բնակիչների, ունենալով խանին թուլացնելու նպատակ:

Հերակլի այս արշավանքը իր դաժանությամբ եզակի դեպք է հայ-վրացական հարաբերությունների պատմության մեջ,- նկատում է հեղինակը:

* * * *

Արարատյան դաշտավայրի բնակչության բռնագաղթը Վրաստան

Արարատյան դաշտի, այդ թվում Ղուրդուղուլիի և Բլուրի բնակիչները, վրացական ասպատակող զորքերի սարսափից, հարկադրված էին լքել հայրենի գյուղը և փախչել Բայազետի կողմերը: Օգտագործելով տեղական մելիքների և <Բլուր գյուղից տեր Հովհաննեսի, ինչպես նաև Հայոց կաթողիկոս Սիմոն Երևանցուն, Հերակլը համոզում է Բայազետի կողմերը փախած հայերին վերադառնալ իրենց հայրենի գյուղերը: /Հերակլը ձևացնում էր/, թե ինքը եկել է ոչ թե նրանց պատժելու, կոտորելու կամ նեղություն պատճառելու, այլև ազատագրելու պարսկական լծից: Չկասկածելով վրաց արքայի ազնվության վրա, փախստականներին համոզում են վերադառնալ հայրենի գյուղեր>: Շատով պարզվեց, որ Հերակլը նենգաբար խաբել է Բայազետից վերադարձած հայերին: Դեռ իրենց գեղերում չտեղավորված և ճանապարհի փոշին չմաքրած` Հերակլի ամենաավազակաբարո զորքերը հարձակվում են նրանց վրա և ավարի ենթարկում նրանց ու Արարատյան աշխարհի մյուս գյուղերը, ոչնչացնելով և թալանելով նրանց ունեցվածքը, հրկիզելով տները, զավթելով բերքը>:

Չկարողանալով գրավվել Երևանի բերդը, Հերակլը վճռում է նահանջել, <որոշելով իր զորքի հետ Վրաստան քշել հազարավոր հայ գերիների…Հերակլը գերեվարում է բազմաթիվ բնակիչներ, հատկապես Բայազետից վերադարձածներին և իր զորքի հետ միասին քշում դեպի Վրաստան>: Վրաստան քշված հայկական 150 <գյուղերի գերիների թվում էին> նաև մեր նախնիների Ղուրդուղուլի և Բլուր գյուղերի բնակիչները, իրենց մելիքներով ու քեթխուդաներով հանդերձ>/էջ` 120/, ձեռքի հետ էլ վրացիները կողոպտեցին իրենց ճանապարհին <հանդիպած բոլոր վանքերը>: Ականատես հեղինակ Հարութ. Արարատյանը վկայում է, որ <գերեվարված և Հերակլի զորքի հետ տարվող բնակչությունը գտնվում էին ամենաողերմելի վիճակում. ամբողջ ունեցվածքից զրկված, ցնցոտիների մեջ, բոկոտն և սոված: Նրանց մի մասը ցրտից ու սովից զոհվում է ճանապարհին, ոմանք կարողանում են փախչել և փրկել իրենց կյանքը, իսկ մյուսները Թիֆլիս են հասնում օրահասական վիճակումՙ/էջ` 120/: Հերակլը հայերին չճորտացրեց, ՚ծանր հարկադիր աշխատանքներ կատարելուց հետո նրանց բնակեցրին /Վրաստանի, հեղ./ գյուղերում և մասամբ Թիֆլիսի Հավլաբար թաղամասում: Հետագայում դրանց մի մասին իրավունք տրվեց վերադառնալու իր ծննադավայրերը: Երեք տարի հետո Երևանի պարսիկ խան Հուսեին-Ալին, իր որդուն ուղարկում է Հերակլի մոտ, խնդրելով <թույլատրել գերեվարված /հայ/ բնակչիչներից ցանկացողներին վերադառնալ իրենց տեղերը>: Տեսնելով, որ բոլորն էլ վերադառնալու ցանկություն ունեն, սահմանափակում է ցանկացողների թիվը: Հայրենիք վերադարձան Վրաստան <գերեվարվածների մեկ երրորդ մասը, իսկ Քյալակարխի, Ղուրդուղուլու և Գյոքքիլիսայի բնակիչներին ընդհանրապես արգելվեց վերադառնալ> /էջ` 122/:

Zoom Image
Վրաց Հերակլ Բ թագավորը /1/, Արմավիր համայնքի պատմության գրքի վավերագիրը /2/

Քննարկման առարկա է, թե ինչու հենց ղուրդուղուլեցիներին արգելվեց վերադառնալ հայրենիք: Հերակլը`

ա/. պատժել է մեր նախնիներին` քանզի ճանապարհներին ամենից շատ փախել են ղուրդուղուլեցիները, առաջացնելով արքայի զայրույթը,
բ/. մեր նախնիների անհնազանդ բնավորության համար, ինչը ապացուցվում է մեկ այլ աղբյուրի փաստագրումը, ըստ որի`
գ/. ղուրդուղուլու բնակիչները ընդվզեցին Հերակլի դեմ, երբ նա ցանկացավ հայերին կռվի տանել լեռնականների դեմ,
դ/. երբ խռովության վայր ժամանեց թագավորը, թագավորի դեմ համարձակություն ունեցավ դուրս գալ միայն <Ղուրդուղուլու քեաթխուդա Խրտնած Հարութիւնը>, բողոքելով իրենց համար ստեղծված անտանելի պայմաններից, և որ իրենց ցանկանում են կռվի տանել լեռնականների դեմ,
ե/. չպետք է բացառել` վրաց թագավորը ղուրդուղուլեցիներին արգելել է հայրենիք վերադառնալ, և նրանց պահել է Վրաստանում, քանզի հայերը լավ շինարարներ ու այգեգործներ էին, և վրացիներին հայերը պետք էին որպեսզի զարգացնեին այգեգործությունը, և շինելու Հավլաբար թաղամասը,
զ/. հայերն ունեին իրենց զինյալ ջոկատը, որին էլ Հերակլը ցանկացել է կռվի տանել, բայց որին դեմ էին ղուրդուղուլեցները. խռովությունից զգուշանալով, Հերակլը հետ կանգնեց նրանց կռվի տանելու մտադրությունից:

Եվս մի քանի էական մանրամասեր. ժամանակագրողների փաստագրմամբ միայն Բլուր գյուղ է բնորոշել ՚Հայոց ի Բլուր գիւղՙ /էջ`118/: Դատելով տեքստից Բլուրն ունեցել է գյուղի կարգավիճակ/, հիշատակվում է գյուղի մելիքի` մելիք Մինասի, քահանա տեր Հովհաննեսի, <Ղուդուղուլու բնակիչք և /նրանց քեախուդա-տանուտեր/ Խրտնած Հարութիւնի> անուններն ու զբաղեցրած հասարակական դիրքը /էջ` 120/:
Ժամանակի հեղինակ Մարտիրոս Խալաֆյանի հիշատակմամբ, Հերակլը Երևանի վրա հարձակվեց 40 հազար զորքով և երկիրն ավերելուց հետո իր զորքը Տփխիս քշեց 150 գյուղերի 30 հազար բնակիչների և մեծ քանակությամբ /10 հազար գլուխ/ անասուններ/էջ` 120/: Վրաստանում հարկադրաբար մնացած մեր նախնիների մի մասին, Հերակլը բնակեցրեց է Ղարազա, Լիլով, Թիֆլիս, վերջապես բնակվում են Թելավում /էջ` 122-123/: Իսկ երբ Հերակլը ցանկացավ հայերին բնակեցնել Թոփղարաղաջի` <լեզգիներով և լեռնականների> ասպատակություններին ենթակա շրջանում, <հայ քեթխուդաները իրենց խնդրանքով> շարժել են վրաց թագավորի գութը` իրավունք ստանալով մնալ Թելավում: Այստեղից էլ <բնակիչները ցրվել են այլ շրջաններ>:

Ըստ Անանուն վավերագրողի, հայ տանուտերերը /քեախուդայք/ հավաքվեցին և դիմելով Հերակլին բողոքում են <տեր արքայի>ՙ, թե մեզ այս ու?ր բերեցիք, հիմա էլ տեղից տեղ տեղափոխելով, ցանկանում են լեզգիների դեմ /կռվի/ տանել: Ընդվզողները արժանանում են Հերակլի ցասմանը, արքան սպառնում է, թե ուր <կցանկանա, այնտեղ է կբնակեցնի սրով նվաճած/գերված/ հայերին>: Թագավորի <առաջն է դուրս գալիս Ղուրդուղուլ գեօղ քեաթխուդայ Խրտնած Հարութթիւն>/էջ` 327/: / Հերակլ թագավորի /Խրտնած Հարութթիւն-ը, հեղ/ հիշեցնում է, թե թագավորը խոստումներ /երդումներ/ տալով իրենց Բայազետից Վրաստան բերեց, բայց <ուր է բարօրութիւնն քո>, որ <խոստանում էիր մեզ>: Հայերի ընդվազում ազդեց վրաց արքայի վրա` ղուրդուղուլեցիների մի որոշ մասը մնացել և բնակություն է հաստատել Վրաստանում: Նրանք մասնակցել են Թիֆլիսի հայաբնակ Հավլաբար թաղամասի, Թելավի և Գորի քաղաքների շինարարությանը:

Այս պատմական վավերագրից տեղեկանում ենք, որ վրաց թագավորի հետ խոսողը և ընդվզողը եղել է Ղուրդուղուլի գյուղի ՚ք ե ա թ խ ու դ աՙ /տանուտեր/ Խրտնած Հարությունը:

Համադրելով հիշատակված պատմական աղբյուրները անհրաժեշտ է ընդգծել, որ ա/. Հերակլին չի հաջողվել Վրաստան քշել Ղուրդուղուլի և Բլուր գյուղերի բոլոր բնակիչներին,
բ/. գաղթականները ճանապարհներից, անգամ Վրաստանից, փախել ու վերադարձել են իրենց հայրենիք,
գ/. մեր նախնիների որոշ մասը մահացել է գաղթի ճանապարհին,
դ/. Հերակլը բլուրցիներին արտոնել է վերադառնալ գյուղ, իսկ ահա ղուրդուղուլեցիներին Հերակլը արգել է հայրենիք վերադառնալ, ինչը անդառնալի կորուստ էր:

Հայի ճակատագիր… եթե 1613 թվ. Ղուրդուղուլու հիմնադրումը կայացել էր Ալիսո գյուղի հիմքի վրա, ապա Հերալկի այս բռնագաղթից հետո Ղուրդուղուլին ձևավորվում է ղուլդուղուլեցի փախստականների և Բլուր գյուղի հիմքի վրա: Բնականաբար, Արմավիր են վերադարձել նաև ղուրդուղուլեցիները /այդ թվում նաև իմ ապուպապերը/, սակայն <գաղթի տարիներին> շատ ղուրդուղուլեցիներ /այդ թվում մեր գերդաստանի մի մասը/, բնակություն են հաստատել Համամլուում` Աթոյանները, և Չիգդամալ /Արևաշող/` Ասմարյանները, մյուս ճյուղը գերդասել է բնակվել Կարսում և Գյումրիում, իսկ երրորդը` Քյավառ և <Էրիվան> քաղաքներում և անգամ Սիրիայում.

Պատմաբանների համար ասենք, որ չլիներ Հերակլի կողմից ղուրդուղուլեցիներին Վ ր ա ս տ ա ն գաղթեցնելու պատմական իրողությունը, չլիներ գաղթականության վիճակը նկարագրող այդ վավերագիրերը, մենք այդպես էլ չէինք իմանալու` 18-րդ դարում գոյություն ունեցե?լ էր Ղուրդուղուլի-Արմավիրը, թե? ոչ. այս հիշատակումից անգամ կարելի է եզրակացնել` ռուսների Ղուրդուղուլի գալուց ուղիղ 51 տարի առաջ էլ, դեռ 18-րդ դարի 70-ական թթ., Ղուրդուղուլին հայերով բնակեցված գյուղ էր:

Մի էական հանգամանք ևս. վերը հիշատակված պատմական իրադարձությունների արդյունքներով, մատենագիրները այլևս դադարում են Արմավիրյան դաշտավայրի արևմտյան ծայրամասում տեղակայված բնակավայրին տալ Ալիսո և Բլուր անվանումները, փոխարենը` գյուղերը հանդես են գալիս մեկ հավաքական անվանումով` Ղուրդուղուլի, իսկ բնակչությունը` <հավատացյալ Արմավիրա ժողովուրդ>, կամ, ինչպես կա Արմավիրի Հայկավան գյուղում դեռևս կանգուն եկեղեցու տիտղոսագրում` <Արմավիրի հավատացյլա ժողովուրդ> անվանմամբ:

Հայերի մի մասին Հերակլ թագավորը հետագայում կռվի տարավ լեռնականների դեմ, որտեղից էլ արմավիրցիները Օսեթիայով անցել են Ռուսաստան,բնակություն հաստատելով Եկատերինա կայսրուհու կողմից Հյուսիսային Կ ո վ կ ա ս ու մ հիմնված բնակավայրում, որոնցից մեկին 1848 թվ. հայերը տվել են Արմավիրի անունը, որը անփոփոխ կերպով պահպանվում է մինչև օրս:

Օգտագործված գրականություն
Թադևոս Հակոբյան, Երևանի 1500-1800 թթ.
Պատմության: Լեո, հատոր 3-րդ 2-րդ գիրք, ՀԺՊ ԳԱԱ հրատարակություն, 1971թ:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1898
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott