surik.asmaryan
Logo

ԱՐՏԱՇԵՍ Ա ԱՐՄԱՎԻՐՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ - Մաս Ա

Article image Որքան ենք հայերս սիրում մեծարել Տիգրան Մեծին, հպարտանալ Տիգրանի աշխարհակալ <Ծովից--ծով Հայաստանով>, երբ իրականում` Տիգրանական Հայաստանը աշխարհակալություն չէր: Բայց զլանում ենք խելքներիս զոռ տալ ու շեշտելը, որ Տիգրանի հաջողությունները պայմանավորված էին Տիգրանից 70 տարի առաջ նրա պապի` Արտաշես հայոց արքայի եռանդուն` հայոց կորսված հողերի համահավաք գործունեությամբ և ազգայն միասնական պետականության հաստամամբ:
Այստեղ նպատակ չունենք կրկնելու այն ակնհայտը, ինչը Մեծն Խորենացին գրել ու մեզ է ժառանգել Արտաշես հայոց թագավորի մեծագործությունների և նրա ժամանակների պատմագրությունը: Խնդիրս այլ է` արծածելու <Արտաշեսյան ժամանակների> Արմավիր մայրաքաղաքում արված, և մեր ժամանակները հասած <արտաշեսյան արձանագրությունների հարցը>, ինչը կամ անտեսվել կամ չեն համարվել <արժանահավատ> վավերագրեր և չեն ընդունվել մեր պատմաբան-հնագետների կողմից: Սակայն կա’ն, չէ?, այդ արձանագրություններ, և դրանց հետ հաշվի չնստելը ևս պատմության կեղծարարություն է…

Եվ այսպես, Սելևկյանների ու մեդացիների օգնությամբ Արտաշես-Զարեհ հայազգի զորավարները, <քաղաքացիական պատերազմի> դասական ձևերով ու մեթոդներով, մ.թ.ա. 189 թ <վերջը տվեցին> Երվանդ Վերջին հայոց թագավորին, իրականում, տապալելով հայոց օրինական թագավորին: Արտաշեսը սեփականեց Երվանդական տոհմի տիտղոսները ` վերջ դրվելով Մեծ Հայքի անկախությունը վերականգնած Երվանդյան թագավորական դինաստիային:

Հարց է առաջանում, թե 189 թ պատերազմն ու Երվանդի տապալումը արդյոք պայմանավորված էր միայն դինաստիական ներհակություններով , ինչը կարդում ենք Մ.Խորենացու պատումում, թե առկա էին այլ կարևոր հանգամանքներ, ինչը մասին Խորենացին գերադասել է լռել, կամ պարզապես չգիտեր դրանց պատճառները…

Իհարկե կային այլ ծանրակշիռ հանգամանքներ, և դրա մասին գրել են Սելևկյան պատմիչները, փաստագրելով, թե Երվանդը սկսել էր վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, իսկ, ինչը հայոց թագավորի համար մահացու հանցագործություն էր, Երվանդը հրաժարվել էր Արևելքի հզորներին` Սելևկյաններին ու Մարերին մուծել տարեկան հարկերը:

Ինքնավստահ Երվանդը այնքան էր անտեսել վերահաս վտանգը, որ երկրի սահմաններն ամրացնելու և հայկական բանակի զինելու փոխարեն, ինչպես փաստագրել է Խորենացին, Երվանդը…մայրաքաղաք էր Արմավիրից տեղափոխում /Երվանդավանի կառուցում/, հիմնում կրոնական կենտրոնների /Բագարան և Երազգավան/: Այն ինչի մասին գրել են հույն պատմիչները` հարկազանց լինելը,, միայն քաղաքական շղարշ էր, որպեսզի Սելևկյաններն ու Մարերը զինեին մի ամբողջ բանակ, և Երվանդին գահընկեց անելու համար Հայաստան ուղարկեին սելևկյան-մարական-հայկական գնդերը:
Բանակի գլուխ էին կանգնած սելևկայանների բանակում ծառայող հայազգի զորավար-ստրատեգոսներ Արտաշեսն ու Զարեհը: Սելևկյաններն ու Մարերը խնդիր ունեին վերջ տալու Մեծ Հայքի անկախության վերջին ծվենը` Երվանդական Հայաստանը, բացառապես Արտաշեսի առջև խնդիր էր դրված` ապահովել հարկերի ու տուրքերի կանոնավոր մուծումները, կարգվել Մեծ Հայքի կառավարիչ, և ոչ ավելին…

Որտեղ է այս պնդման` <…ոչ ավելի> հիմնավորումը:

Այդ հարցի պատասխանը տալիս են Արմավիրի արձանագրություն-դիվանագիտական քարե արձանագրությունները /նաև հույն պատմիչների վկայությունները/:

Արձանագրությունների վերծանումից հստակեցվում է, որ Երվանդի դեմ պատերազմի հաջող ելքի դեպքում, ինչի մեջ Արևելքի հզորները կասկած չունեին, Արտաշեսը պատավորվում էր մուծել տարեկան հարկերը, ինչն իրականացնելու խնդիրն լուծելու համար, նախատեսված էր Արմավիրի և Երվանդաշատի տեր դարձած Արտաշեսի ստրատեգին կարգել Մեծ Հայքի, իսկ Զարհեհին`Փոքր Հայքի կառավարիչներ:

Այսինքն, մեր պատմության մեջ շեշտվող այն իրողությունները, թե Երվանդին տապալել-սպանելուց հետո 189 թ Սելևկյաններն ու Մարերը Արտաշեսին անմիջապես ճանաչել են հայոց թագավոր, մեղմ ասած, չեն վավերացված այս արձանագրություններով:

Առաջ ընկնելով փաստագրենք, որ այդ նույն` հարկահավաքության, հողի վրա պիտի թշնամանանա երեկվա ստրատեգը` Արտաշեսն ու Սելևկյանների գահի վրա իրար հաջորդող հույն թագավորները, ընդհուպ հայ-հունական երեք արյունահեղ պատերազմի սանձազերծումը….

Որ 189 թ Արտաշես-Երվանդ պատերազմը` քաղաքացիական պատերազմի բնույթ կրող պատերազմ էր, փաստագրել է Մեծն Խորենացին, երբ հակառակորդ բանակներում իրար դեմ էին կռվում հայկական զինյալ ուժերը…

Արտաշեսն ու Զարեհը պարտության մատնեցին Երվանդ Վերջին հայոց օրինական թագավորին /տես իմ` Որտեղից ենք գալիս մենք` արմավիրցիներս և ուր ենք գնում` սուրիկասմարյան բլոգ, Երվանդական Հայաստան ,մաս Բ/:

Երվանդ տապալած Արտաշես ստրատեգը Սելևկյանների կողմից կարգվեց Մեծ Հայքի կառավարիչ, Զարեհը` Փոքր Հայքի կառավարիչ:

Սակայն, Արմավիրում նստելով Երվանդունիների գահին, Արտաշեսին չէր բավարում կառավարիչի կարգավիճակը, և նա հանդես բերեց վճռականություն և պետական այրին բնորոշ խորաթափանցություն… Արտաշեսը որոշեց ամեն ինչ վերջացնել մի հարվածով. Արտաշեսը հայոց հին մայրաքաղաք Արմավիրում պատերազմում հաղթանակ տարած իրեն կողմնակից զորավարների, հայոց նախարարների ու քրմական ավագանու ժողով ժողովեց: Արմավիրում հավաքվածները, Երվանդին գահընկեց արած Արտաշեսի, հենց Արտաշի առաջարկով, նախ…

ա/. Արմավիրի Երվանդունիների դամբարանում թագավորական պատիվներով հողին հանձնեցին պատերազմում սպանված Երվանդ թագավորին, ապա, ինչպես ասում են` ախորժակն ուտելուց է բացվում,
բ/. կանգ չառնելով, ոչ մեկի ու ոչ մի վտանգի առաջ, հաշվի չառնելով, թե ինչ արձագանք է ստանալու հույների մոտ ստրատեգոս աստիճանի հասած Արտաշես զորավարի քայլերը,
գ/. Սմբատ Բագրատունի ձեռամբ, Արմավիրի Խալդ-Հայկի-Անահիտի տաճարում` Արտաշես ստրատեգին թագադրվեց <հայոց Երվանդական Արտաշես թագավոր…>:
դ/. մեր ժողովրդի պատմության էջերում անտեսված է այն իրողությունը, որ Արտաշես Ա հայոց արքայի թագադրումը կատարվել է հայոց Հայկազունիների մեջ ընդունված կարգով` Արմավիր մայրաքաղաքի Խալդ-Հայկ և Անահիտի տաճարում…
ե/. հաշվի առնելով այն հանգամանքը, որ 190 թ Մագնեսիումի տակ Սելևկյանները Հռոմից կրել էին ծանր պարտությունը, Արտաշեսը որոշել էր վերականգնել Հայոց անկախությունը` հայոց արքա Երվանդ Վերջինի թագը Արտաշես գլխին դրեց ու Արտաշեսին Մեծ Հայքի թագավոր թագադրեց, թագադիր նախարար Սմբատ Բագրատունին...

Եվ քանի որ պատերազմից հետո, Արտաշեսը չէր շտապում հույներին ու մարերին հանձնել <պատերազմի առիթ> հանդիսացած հարկերն ու տուրքերը, Արտաշեսի նախկին տերերը` Սելևկյաններն ու Մարերը, նախ հրաժարվեցին Արտաշեսին ճանաչել որպես հայոց արքա. հույն պատմիչները միայն իրենց բնորոշ հետևողականությամբ, թե Արտաշեսին և թե Զարեհին շարունակել եմ ներկայացրել որպես Հայաստանի երկու տարբեր մասերի կառավարչներ, բայց ոչ երբեք թագավորներ, առավել ևս չէին ճանաչում Երվանդուների ժառանգորդներ, ինչն անտեսելով Արտաշեսն իրեն <սահմանամերձ քարերի> արձանագրություններում, իրեն համարել է հայոց Երվանդական արքա

Արմավիրյան արձանագրությունները լույս են սփռում Արտաշեսի թագադրումից հետո կատարված իրադարձությունների վրա, ինչը դուրս է մնացել ՀԺՊ էջերից… Արձանագրություններում…մենք չենք տեսնում <ազգահավաք-հողահավաք> Արտաշեսին, այլ, ընդհակառակը, Մեծ Հայքի /արձ-ներում` հայկական հողերի/, վրա 189 թ կառավարիչ կարգված Արտաշեսը սելևկյանների կողմից նվաստացված է, ենթակա է հույների դիվանագետների դիկտատին, ըստ արձանագրության` պայմանագիր կնքելով նրանց թելադրած պայմաններով.

ա/. Արտաշեսը պարտավորվել էր կիրառել հունական գիրն ու օրացույցը,
բ/. տարվա 12 ամիսը պատվել հույն ինչ-որ պատվիրակի,
գ/. հունական արշավող բանակը մտել է Արմավիր, գերել, ամեմայն հավանականությամբ` ուխտադրուժ Արտաշեսին,
դ/. թալանել են Անահիտ-Արտեմիսի տաճարը` անցյալ տարիների հարկերի դիմաց,
ե/.գերությունից ազատել են Արտաշեսին….

Արմավիր հնավայրից գտնված արձանագրությունը յուրօրինակ դիվանագիտական փաստաթուղթ է, մի կողմից Արտաշես ստրատեգ-զորավարի` <հայոց կառավարիչ Արտաշեսի>, և մյուս կողմից` հայոց գահին ու Մեծ Հայքի կառավարիչի պաշտոնում Արտաշեսին բազմեցրած Սելևկյան դիվանագետների միջև…

Դիվանագիտական քարե արձանագրություն, որը իր նախադեպը չունի Հին Արևելքում /ռուս պատմաբան-հնագետների բնորոշումն է/:

Իրեն էությամբ Արմավիրում գոյություն ունեցող բազալտե քարի վրա արձանագրած հայ-Սելևկյան պայմանագիրը, թերևս հայոց պատմության մեջ միակ դիվանագիտական քարե վավերագիրն է…Այո, Արմավիրում են գտնվել, սակայն մինչ այժմ ոչ մի տեղ չի շրջանառվել Արտաշեսի և Սելևկյանների, նաև մեդացիների հետ դիվանանգիտական և ռազմական գործողությունների արդյունքների արձանագրությունների էջերի պատառիկները..

Պատմությունից է հայտնի, որ սելևկյաններից Անտիոխ 4-րդը մ.թ.ա 166 թ հասել է Արմավիր և երկրորդ անգամը գերել Արտաշեսին ու, հույները, թալանել Անահիտի տաճարը, և ստիպել են նրան` գերությունից ազատելու դիմաց` վճարել չվճարված հարկերը /ՀԽՍՀ ԳԱ ՏԵՂԵԿԱԳԻՐ Ա.Ի.Բոլտունովա Արմավիրի հունարեն արձանագրությունները/

Zoom Image

Արտաշեսյան դարաշրջանը լուսանկարներում: Արմավիրի հունալեզու արձանագրությունները.

1. Արտավազդին հայոց արքային վերագրվող հունալեզու արձանագրություններով քարը,
2. ներկայումս` ջնջված հունալեզու արձանագրության քարը / ինչպես կտեսնեք` Ա. Բալտունովայի մոտ պահպանված է դրանց տեքստերը/,
3. Գեղանկարիչ Մարտին Ակողլյանի <<Արտաշեսը թուրը վայր դրած արձանագրում է սահմանաքարը>> նկարը:
4-5. Բլրի ստորոտից գտնված հունարեն արձանագրությանների բեկորները:
6. Արտաշեսի սահմանաքար` Սպիտակից:
7. Արմավիր մայրաքաղաքի Խալդ-Հայկի և Անահիտի տաճարի ավերակները, որտեղ մ.թ.ա. 189 թ Արտաշեսը թագադրվել է հայոց Երվանդական թագավոր-արքա /ծանոթություն. իմ մոտ առկա են միայն այս արձանագրությունները/:
9. Արտաշես Աշխարհակալ: 10. Ատաշեսյան դինաստիայի զինանշանը` հովազին հոշոտող արծիվը:
11- 13. Արտավազդի գերում է Սաթենիկին:
14. Արտաշես Հայոց արքայի հուղարկավորությունը:


Կրկին վերադառնանք մեր սկզբնական դիտարկումներին, հավելով, որ արմավիրյան արձանագրությունների կողքին, կան նաև հունա-մակեդոնյան մատենագրությունները. հույն պատմիչ-աշխարհագրագետները ևս հաստատում են, որ <հայկական հողերի> ստրատեգ Արտաշեսին հաջողվել էր վերամիավորել հայկական հողերը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սելևկյաններն զբաղված են Արևելքում նոր-նոր ոտք դրած Հռոմի հանրապետության դեմ պայքարով, Արտաշեսը, Փոքր Հայքը Մեծ Հայքին միավորելու նպատակով, <մինչ մահը> պայքարի մեջ մտավ Սելևկյանների դեմ:

Արտաշեսի այդ քայլը հույն պատմիչները, մանավանդ Ստրաբոնը բնորոշել են հետևյալ բառակապակցությությամբ.

<…հայերն անցան Հռոմի կողմը…>:

Արտաշեսի /ԱՐՏԱՇԵՍ նշանակում է` արդար տիրակալ/ կողմից երեկվա իր հովանավորող Սելևկյանների դեմ գուրս գալը պայմանավորված էր, ոչ այնքան Հռոմի աջակցությամբ, ինչպես ներկայացնում են հույն պատմիչները, որքան, որ Արտաշեսի օրոք Մեծ Հայքը դարձել էր ուժեղ պետություն, ծավալվել էր մինչև Հայկական բարձրավանդակի գրեթե բոլոր ծայրերը /ՀԺՊ Ակադ-ն հրա-ն, 1971թ, հ-1/: Օգտվելով հույների թույլությունից, Արտաշեսը 160 թ ներխուժեց Միջագետք: Արտաշեսը Մեծ Հայքին է միավորվում դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից Հայաստանից խլված Տմորիքն ու հարևան վայրերը:

Հույ պատմիչ-աշխարհագրագետներին հակառակ, մեր ժողովրդի պատմության էջերում մեր պատմիչները Արտաշեսին ներկայացրել են որպես հայոց գահի վրա նստած անկախ ու ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարող Արտաշես արքայի… Իսկապես էլ, անտեսելով թե Սելևկյանների, թե Մարերի սպառնալիքները, որպես հայոց թագի իսկական կրող, մ.թ.ա. 189-165 թթ Արտաշես հայոց արքան, հայոց միասնական զորքերով, մի քանի արշավանքների է կատարել Մեծ Հայքի արևելյան, հարավային, հյուսիսային ծայրամասային գավառներ: Այդ արշավանքների ընթաքում Արտաշեսը Մեծ Հայքի միացրեց նախորդ 10-ամյակներում Երվանդունիների կողմից կոսված հայոց հողերը: Արտաշեսյան <հողահավաք նվաճումներն> էին, որ հող նախապատրաստեցին Տիգրանական Հայաստանի <ծովից-ծով> կայսրության ստեղծմանը. չլիներ Արտաշես Ա ռազմաշունչ ու ՌԱԶՄԱՏԵՆՉ, սակայն ազգահավաք-ՀՈՂԱՀԱՎԱՔ գործունեությունը, Տիգրան Բ չէր լինելու Տիգրան Մեծ, Տիգրան Բ լինելու էր ընդամենը հերթական հայոց անդեմ ու անշուք հայոց արքաներից մեկը, և ոչ ավելին…
Եվ ահա կատարվեց այն, ինչը հասունացել էր նախորդ տասնամյակների իրադարձություններով` Արտաշեսի գլխավորած հայոց բանակը համարձակություն ունեցավ արևմուտքում ռազմի դաշտ դուրս գալ իրեն հայոց արքա կարգած-հովանավորողների` այն ժամանակների աշխարհիս հզորների մեկի` Սելևկյան աշխարհակալության դեմ և նրանցից հետ նվաճել գրավյալ տարածքները:

Միայն երեք տարի հետո Անտիոքոսի զորքերն անցան Եփրատը և արշավեցին Արտաշեսի դեմ…

Սա առաջին հայ-հունական մեծասշտաբ առճակատում-պատերազմն է, Մեծ Հայքի ու Սելևկյան Անտիոքի միջև թվով երրորդ պատերազմը…Եվ քանի որ պատերազմը նկարագրել են միայն հույն պատմիչները, ըստ նրանց, իբրև արյունահեղ պատերազմում պարտվել են հայերն ու…Արտաշեսը: Սակայն հույներին ավելինի չհաջողվեց, ինչպես նկատել է ռուս պատմաբան Ա.Բոլտունովան, Մեծ Հայքը կարողացավ Սելևկյաններից պաշտպանել իր <ավտոնուն> վիճակն ու անկախությունը:

Իչպես արդեն գրել ենք հույները գրում են, իբրև իրենք <գերի են վերցրել հայոց թագավոր Արտաքսիասին /Արտաշեսին/>: Սակայն այն գրվել է պատերազմից 10-ամյակներ անց, և հույն պատմիչները, ինչպես նկատել է Ա. Բոլտունովան, խառնել են իրադարձությունների երկու իրողություններ. Արտաշեսին հույները գերի են վերցրել ոչ թե 160 կամ 157 թ, առավել ևս 160 թ, այլ դրանից շատ առաջ` 189 թ, երբ Արտաշեսը հույների օժանդակությամբ հաղթեց Երվանդին և նրանց կողմից հաստատվեց հայոց գահի վրա, երբ թագադրվելով հայոց արքա, նախկին ստրատեգոս Արտաշեսը հրաժարվեց հույներին մուծել Երվանդ թագավորի չմուծած հարկերը, ինչի արդյունքում հույները գերեցին Արտաշեսին, և միայն հարկերն ստանալու պայմանով ազատեցին գերությունից:

Ժխտել և բացառել, թե 160 թ պատերազմում ևս Արտաշեսը Սելևկյաներին երկրորդ անգամ գերի է ընկել, ինչը վավերագրել են հույները, պարզապես իմ իրավասությունից դուրս է: Սակայն մի հետևություն, այնուամենայնիվ, կփորձեմ ներկայացնել. որպեսզի անմասը չմնան պատմական իրողությունից, Արտաշեսի գերումը հույները <տեղավորել են> մ.թ.ա. 160 թ հայ-Սելևկյան պատերազմի իրադարձությունների շրջանակներում, ինչը, ինքնին, հակասություն է ստեղծել Արմավիրի արձանագրության և հույն պատմիչների վավերագրերի մեջ:

Ահա թե ինչը հաշվի առնելով է, որ մեր պատմաբանները Արտաշեսի գերումը հավաստի տեղեկություն չեն համարում. ՀԺՊ ակադ-ն հրատարակության էջերում Արտաշեսի գերումը, որպես <հարևանցորեն հիշեցում>, տեղակայել են 160 թ հայ - Սելևկյան երրորդ պատերազմի իրադարձությունների էջում, ու, անմիջապես էլ, փաստագրվել է, թե, իբրև, չկա որևէ այլ վավերագիր, որը հաստատեր հայկական զորքերի պարտության և Արտաշեսի գերի ընկնելու հանգամանքները…

Այսպիսով, եկեք փաստագրենք`

ա/. Արմավիրի մ.թ.ա. 189 թ Արտաշես-Սելևկյան <քարի վրա <Արմավիրի հունական արձանագրություն> - դիվանագիտական փաստաթղթ-վավերագրի գոյության մասին մեր պատմագրությունը լռում է:

Ինչո՞ւ: Հավաստի չե՞ն համարել, թե՞…այն նվաստացուցիչ էր մի այնպիսի հզոր ու հեղինակավոր հայոց արքայի համար, ինչպիսին Արտաշեսն էր: Եթե անգամ հետագայում այն ինչ-ինչ հանգամանքներում ջնջել են քարի վրայից, ապա այն ամբողջությամբ պահպանված է անցյալ դարի 20 - 40-ականներին Արմավիր հնավայր այցելած Ա. Բոլտունովայի զեկուցման էջերում, և դժվար չէ վերականգնել դրանց բովանդակությունները /ինչևէ, եկեք այս ամենը թողնենք Արտաշեսյան դարաշրջանը ուսումնասիրող պատմաբանների խղճին/:

Իմ խնդիրը է փաստագրել`

բ/. Արմավիր մայրաքաղաքի օրերից մինչ մեր օրերն են հասել Արմավիրի Հայկազունի-Երվանդունի գահին տիրացած, Սելևկյանների կողմից <հայկական հողերի կառավարիչ> Արտաշես ստրատեգի և Սելևկյանների միջև Արմավիրում կնքած <քարե արձանագրություն - դիվանագիտական պայմանագիրը>, ըստ որի`

գ/. Երվանդին տապալելուց հետո` 189 թ, հարկեր մուծելու խոստումը դրժելու դրդապատճառով, հույներն ու մարերը Արմավիրի մայրաքաղաքում գերել են, թերևս` պատանդ են պահել, իրենց ստրատեգ Արտաշեսին,

դ/. Արտաշեսին գերությունից ազատվելու դիմաց, բռնագանձել, այսինքն` թալանել են, Արմավիրի Անահիտի տաճարի հարստությունները,

ե/. հայ - Սելևկյան պայմանագիրը հույն արձանանագրող վարպետը, հապշտապ, վավերացված են արմավիրյան արձանագրություններում:

Արմավիր: Արմավիրի մարզ:
2012թ.:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3296
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott