ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1903-1904 ԹԹ. 3. 1. «Մրրիկ» զինատար հեծելախմբի անցումը Սասուն

Սասուն Սասունում և Դաշտում ընթացող կռիվներին զուգընթաց, թշնամու դեմ մարտեր էին մղում զինատար ու մարտական խմբերը, որոնք շտապում էին տարբեր ուղին երով օգնության հասնել կանոնավոր զորագնդերի և քուրդ աշիրեթների դեմ մարտնչող մարտիկներին:

Թեպետ ժամանակաշրջանի ու արմատական նշանակություն ունեցող իրադարձությունների թելադրանքով ՀՅԴ հարկադրված փոխում է իր գործուն եության մարտավարությունը, սակայն ազգային-ազատագրական պայքարում մարտական-հայդուկային և զինատար խմբերի տեղն ու դերը միշտ եղել է առանձնահատուկ: Եթե անաչառորեն գնահատենք, ապա աներկբա պիտի ընդգծել, որ Երկիր մեկնող մարտական և զինատար խմբերը գլխավորապես համալրել են ազատագրական պայքարին զինվոր ագրվածներից ամենանվիրյալներն ու խիզախները:

Պետք է նկատել, որ անհամեմատ ավելի հեշտ էր կազմակերպել մարտական խմբերը, քան դրանք ապահով հասցնել նախատեսված վայրը: Կովկասից և Պարսկաստանից մինչև Սասուն ձգվող հսկայական տարածքը շատ խիստ, ուժեղացված կերպով հսկվում էր թուրքական կանոնավոր բանակի զորամասերի և քրդական բազմահազար զինյալների կողմից: Բայց, թերևս ամենասարսափելին և մեծագույն խոչընդոտը, ինչը ապացուցեց ժամանակը, միայն թուրքական զորամասերը և քուրդ զինյալները չէին: Ռուսական սահմանապահ զորքերը նույնպես, ակնդետ հետևելով հայ մարտական ուժերի գործողություններին, առաջին իսկ հնարավորության դեպքում հարձ ակվում էին նրանց վրա: Հ.Յ. Դաշնակցության համար, որի ապակենտրոն կառույցները գործում էին նաև Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվայում, Պետերբուրգում և Կովկասում, անկասկած գաղտնիք լինել չէր կարող հայ ազատագրական շարժման, ինչպես նաև հայ հեղափոխական կազմակերպությունների նկատմամբ ցարիզմի որդեգրած քաղաքականության հակահայ ուղղվածությունը:

Ինչո՞վ էր այն պայմանավորված: 1.«Դրօշակը»-ը, մերկացնելով 1895-1896թթ. հայկական կոտորածների գործում ցարական կառավարության մեղսագործությունը, նշում է, որ զարիզմի բացասական վերաբերմունքը Հայկական հարցի նկատմամբ պայմ անավորված է այն հանգամանքով, որ «…հայկական խնդիրը լուրջ բնաւորութիւն է առել շնորհիւ յեղափոխական շարժումների եւ այսօր միջազգային քաղաքական խնդիր է, քանի որ 6 պետութիւնները միջամտում են այդ հարցում, եւ, եթէ այդպէս շարունակուի, նա կարող է ցարի կառաւարութեան շահերը վտանգի ենթարկել, կարող է Տաճկահայաստանից բարձրանալ այնպիսի պատնեշ, ինչպիսին եղաւ բալկանեան թերակղզու վրայ»1: Ռուսաստանի իշխանությունները այն մտավախություններն ունեին, որ Հայաստանը կարող էր դառնալ երկրորդ Բուլղարիա և խոչընդոտեր իր հետագա ծավալմանը: Գ. Լազյանը, որպես այս հարցի պատասխան, մեջբերում է Բ. Իշխանյանի այն փաստարկը, որի համաձայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լոբանով-Ռոստովսկին հանձին Հայաստանի չէր ուզում երկրորդ Բուլկարիա ստեղծել 2:

Այս հարցում համանման տեսակետ է արտահայտել նաև Էդ.Բեռնշտայնը.- «Ռուսաստանը ոչ միայն տրամադրութիւն չունի «Հայկական Պուլկարիա» վերստ եղծելու, այլեւ ամենեւին չի շտապում տաճկահայերին իր սեփական պաշտպանութեան տակ առնելու…»3:

Որպես ապացույց ցարիզմի դրսևորած թշնամական վերաբերմունքի, Գ. Լազյանը վկայակոչում է «Նորք» հանդեսի 1925 թ. թիւ Ե և Զ համարներում բոլշևիկների տպագրած «Ժանդարմական վարչութեան զեկուցումը հայերի յեղափոխական շարժումների մասին, 1903թ. 12 փետր. Թիֆլիս» վավերագրից հատվածներ: Վավերագրի հատվածներում նշվում է. «…Անհրաժեշտ է դադարեցնել դրամի հանգանակութիւնները ռուսահայերի մէջ, արգելել զէնքի եւ ռազմամթերքի յղումը Պարսկաստանի վրայով Թիւրքիա… ձերբակալել Թիւրքիա զէնք փոխադրող հրոսակների անդամներին՝ պատշաճ քննութիւնն եր սկսելով նրանց գործողութիւնների մասին»4:

Հայկական հարցի, Օսմանյան կայսրությունում Աբդուլ Համիդի կենսագործ ած հայկական կոտորածների նկատմամբ Եվրոպական տերությունների և մասնավորապես ցարիզմի դրսևորած քաղաքականության մասին, իրենց աշխատություններում անդրադարձել են նաև ռուս պատմաբանները: Այս առումով ուշագրավ են Ամֆիտեատրովի տեսակետները: Ըստ Ամֆիտեատրովի, սուլթան Աբդուլ Համիդը «… իրեն բնորոշ ժամանակակից Մաքիավելական տաղանդով» հասցնում է պետերբուրգյան բարձր աստիճան պաշտոնյաներին hայկական ազգային շարժումը ներկայացնել որպես միջազգային սոցիալական հեղափոխության բաղկացուցիչ մաս »5:

Հիմք ունենալով վերոհիշյալ նախադրյալը` սուլթան Աբդուլ Համիդը կարողանում է հավաստիացնել, որ Ռուսաստանը իր քաղաքական շահերից ելնելով պետք է պաշտպանի Հայկական հարցի նկատմամբ իր դրսևորած քաղաքականությունը: «Նելիդովի ու Լոբանով-Ռոստովսկու տխուր և անուղղելի մոլորությունը,- գրում է Ամֆիտեատրովը,- հարկադրեց ռուսաց կառավարությանը հայերի ճակատագրում լվանալ ձեռքերը»6:

Նրա գնահատմամբ, ցարիզմի սխալ և անհեռատես քաղաքականության հետևանքով Ռուսաստանը կորցրեց իր հեղինակությունն ու վստահությունը Փոքր Ասիայում ու քրիստոնեական աշխարհում: Իսկ 1894 թ. Սասունի սարսափելի դեպք երը հետևանքն էին ցարիզմի «Ռուսաստանը չի ցանկանում երկրորդ Բուլղարիա ունենալ» հռչակավոր արտահայտությանը 7:

Ըստ արժանվույն գնահատելով Ռուսաստանի նկատմամբ երեք միլիոն հայ բնակչության դրսևորած համակրանքը և ռուս-թուրքական պատերազմներում հայության մատուցած ծառայությունը` Ամֆիտեատրովը եզրակացնում է. «…ռուսական բյուրոկրատական դիվանագիտությունը չցանկացավ հասկանալ, որ մորթելով 300000 հայերի Սասունում և Փոքր Ասիայում, Աբդուլ Համիդը ըստ էության ոչնչացնում էր ռուսական գրեթե կես միլիոնանոց ավանգարդը…զրկելով մեր հայրենիքին երեք միլիոնանոց բնակչության սիրուց ու վստահությունից…»8:

2. Հայկական հարցի նկատմամբ եվրոպական տերությունների որդեգրած տարաբնույթ քաղաքականությունը: Գ. Լազյանը նաև մեջբերում է այս հարցին առնչվող Կ.Պոլսում Ֆրանսիայի դեսպան Գանպոնի կածիքը, համաձայն որի եթե Հայկական հարցի նկատմամբ չլինեին եվրոպական տերությունների, մասնավորապես Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի իրարամերժ դիրքորոշումները, ապա իրենք՝ դեսպանները, կկարողանային սուլթանին ստիպել իրականացնել բարենորոգումները:

3. Ռուսական կայսրությունում ՀՅԴ ծավալած գործունեությամբ:

ՀՅԴ գործունեությունը ի պաշտպանություն հայկական կրթական հաստատությունների և հատկապես հայ եկեղեցու ունեցվածքի, համագործակցությունը ռուսական ու այլ երկրների հեղափոխական կազմակերպությունների հետ, մասնակցությունը գործադուլների և բողոքի ցույցերի կազմակերպմանը, չէին կարող իրենց ազդեցությունը չգործել հայ հեղափոխական կազմակերպությունն երի նկատմամբ ցարիզմի դրսևորած քաղաքականության վրա:

Չնայած թուրք իշխանությունների ու ռուսական սահմանապահ զորքերի հարուցած արգելքներին, Հ.Յ. Դաշնակցությունը, մեծ ջանքեր գործադրելով, կազմակերպում և Կարսի, Սալմաստի շրջաններում է կենտրոնացնում մարտ ական ու զինատար խմբեր: Հարց է ծագում. եթե Հ. Յ. Դաշնակցությունը տեղյակ էր թուրք իշխանությունների ձեռնարկումների և միաժամանակ հայության ու հայ հեղափոխական կազմակերպությունների նկատմամբ ցարական կառավարության դրսևորած թշնամական վերաբերմունքի մասին, ապա ինչո՞վ էր պայմանավորված նրա այդօրինակ մարտավարությունը:

1. ՀՅԴ Ընդհանուր Ժողովների որոշումները: Մարտական ու զինատար խմբերի կազմավորման և նրանց Արևմտյան Հայաստանի նախատեսված շրջաններն ուղարկելու մասին ՀՅԴ 1-ին Ընդհանուր ժողովի որոշումը հաստատվել է 2-րդ ու նաև 3-րդ Ընդհանուր ժողովն երի կողմից: Համաձայն 3-րդ Ընդհանուր ժողովի որոշման «Նայելով ձեռն արկներու բնաւորութեան, խմբերը կրնան ըլլալ մեծ կամ շատ փոքր, բայց ցանկալի է որ ամէն մէկ խումբ բաղկացած ըլլայ ոչ աւելի քան 30 հոգի: Այս վերջին որոշումը Ժողովը կարեւոր համարեց այն տեսակէտով, որ կարելի կըլլայ շատ խմբեր կազմակերպել: Բոլոր այդ ձեռնարկները պիտի դասաւորուին Սասնոյ կռուին տեւողութեան համեմատ եւ տեղի չպիտի ունենան միաժամանակ»9:

2. Սասունի ապստամբության նկատմամբ հայության դրսևորած վերաբերմունքը: Բազմաթիվ հայորդիներ, նաև Դաշնակցության կոչով, գալիս էին Կովկաս և Երկիր մեկնելու նպատակով զինվորագրվում այնտեղ կազմավորվող մարտական խմբերին: Հ.Յ.Դաշնակցությունը պիտի ընդառաջ գնար Կարսի ու Խոյ-Սալմաստի շրջաններում համախմբված կամավորներին: Սասունի պաշտպաններն ակնկալում էին նրա օգնություն ու աջակցությունը և ՀՅԴ պարտավորված էր անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ազատագրական պայքարին զինվորագրված հայորդիներին ուղարկել Օսմանան կայսրության դեմ պայքարի դրոշ պարզած մարտիկներին օգնության: 3. ՀՅԴ Ընդհանուր ժողովներում ապստամբության մասին որոշում կայացնողն երի համար գաղտնիք լինել չէր կարող, որ միայն Սասունում գտնվող սահմանափակ ուժերը, թեկուզև գերմարդկային կարողություններով օժտված լինեին, դարձյալ դատապարտված էին պարտության: Սակայն այդ օրերին որևէ մարտախմբի ներկայությունը Սասունում կարող էր ավելի ոգևորել սասունցիներին և հնարավորություն ընձեռել ավելի երկարատև պայքար մղել: Դաշնակցության որդեգրած մարտավարությունը հավաստում է. կուսակցությ ան ղեկավար մարմինները հույս են ունեցել, որ թուրքական զորքերի ու քուրդ աշիրեթների հետ հայ մարտախմբերի բախումները, ինչպես նաև Սասունի երկարատև դիմադրությունը կարող էր ավելի մեծ աղմուկ հանել ու արձ ագանք ունենալ: Այդ դեպքում ավելի մեծ հնարավորություն էր ստեղծվում եվրոպական տերությունների ուշադրությունը բևեռելու Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունների և Հայկական հարցի վրա:

Պատմական այդ ժամանակահատվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ ղեկավար մարմինների հետապնդած հիմնական նպատակը հենց դա էր: Ընդհանուր Ժողովում ամրագրված ,Կառավարութեան դէմ անընդհատ եւ զօր եղ կռիւ...ե մղելու նպատակով հեղափոխական խմբերի կազմակերպումը Հ.Յ. Դաշնակցությունը իր գործունեության առաջին իսկ շրջանից և հատկապես 1895 թ. սկսած, երբ ստանձնել էր ազատագրական պայքարի առաջնորդի ու կազմակերպչի ղեկը, իրականացնում էր հիմնականում հետևյալ ուղղվածությամբ. Ա. Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության զանազան շրջանն երում ապակենտրոն կառույցների հիմնում: Իսկ ՀՅԴ կառույցները, որպես կանոն, միաժամանակ օժտված էին մարտական կարողությամբ, այսինքն նրանք պիտի լինեին նաև ռազմականացված կառույցներ:

Բ. Քանի որ Արևմտահայաստանում կազմակերպած մարտական ուժերն իրենց սահմանափակ կարողությունների պատճառով ի զորու չէին իրականացնել առավել արդյունավետ մարտական գործողություններ, ապա ՀՅԴ - մեծ կարևորություն էր տալիս մարտական և զինատար խմբերին, որոնք պիտի մեկնեին Երկիր, համալրեին ՀՅԴ կառույցները և գործեին համաձայն - կուսակցության որդեգրած մարտավարության:

Քր. Միքայելյանի բնութագրմամբ մարտախմբերը ,…կազմակերպում են կռւող ուժերը, ժողովրդականցնում են բողոքի ճանապարհը, կրթում են ժամանակակից սերունդը, հարւածում են թշնամու հեղինակութեանը…վնասում են կառաւարչական շահերին, զբաղեցնում են եւրօպական հասարակական կարծիքը եւ կաբինէտները, այսինքն առաջ են մղում միջամտութեան գործը…»10:

Ի՞նչ էին իրենցից ներկայացնում մարտական և զինակիր խմբերը: Այս հարցի վերաբերյալ առավել ուշագրավ և սպառիչ պատասխան է տվել Սարգիս Մեհրաբյանը (Խանասորա Վարդան): Ըստ նրա բնութագրման մարտական և զինատար խմբերի յուրահատկություններն ու պարտականությունները թվարկելիս կարելի է առանձնացնել.

1) Զենքի և զինամթերքի տեղափոխություն Արևմտահայաստանի նա- խանշված շրջանները: Այս խնդիրը առավելապես վերաբերում է զինատար կամ զինակիր խմբերին, նրանցում ընդգրկված մարտիկներին, որոնց անվ անում էին նաև շալակավորներ:

«Խմբերը կոչւում էին «զինակիր», այսինքն՝ զէնք փոխադրող: Նրանք, սովորաբար, աւելորդ հրացաններ էին առնում իրենց հետ ուժերին նայած, երկու հոգուն՝ 3 հրացան, իսկ աւելի ուժեղները, մի հոգին 2 հրացան...Հայ- դուկի բեռը միայն հրացանները չէին կազմում, յուրաքանչիւր հայդուկ ունի 150-200 փամփուշտ, ատրճանակ, սուր, հացի տոպրակ մէջքի վրայ...»11:

2) Հայդուկները գործում էին տարվա բոլոր եղանակներին և այդ պատճ առով ցրտից ու անձրևից պաշտպանվելու համար նրանց հագուստը անհր աժեշտաբար պիտի լիներ տաք և լավ կարված:

3) Նրանք սովորաբար իրենց հետ հաց քիչ էին վերցնում և այդ պատճառով հազվադեպ է պատահել, երբ հայդուկները կուշտ են եղել:

«Շատ անգամ,- գրում է Վարդանը - պաղ աղբյուրի մոտ նստած՝ ախորժակն երը բորբոքվում էր և ուզում էին մեկ անգամից ամբողջ տոպրակը դատարկել, բայց ստիպված էին զսպել և բավականանալ միայն չոր կտորով...»12: 4) Մարտական և զինակիր խմբերը իրենց քողարկելու, աննկատ մնալու պատճառով միշտ տեղաշարժվել են գիշերը, իսկ ցերեկը, հարմար կայան ընտրելով, հանգստացել են: Հայդուկների ընտրած կայանները, որպես կանոն, ամրակուռ լեռներն էին, որոնք առավելագույնս պիտի ապահովեին նրանց անվտանգությունը: Հանգստակայաններ ընտրելիս նրանք ուշադրություն են դարձրել նաև հետևյալ հանգամանքի վրա. նրանք «Յուրաքանչյուր օրվան համար որոշ կայան նկատի ունեին առաջուց... Կայանները որոշվում էին այնպիսի հեռավորության վրա, որ տղերքը լուսաբացից առաջ տեղ հասնեին»13:

5) Խումբը առաջ շարժվելիս պիտի հետևեր երկու սրատես հայդուկների ուղեկցությամբ առջևից ընթացող վալադին: Նրանց պարտականությունն էր խմբին տանել ճիշտ ճանապարհով և թշնամու հայտնվելու դեպքում վտանգի մասին անմիջապես ահազանգել խմբապետին ու խմբին:

6) Քանի որ խումբը շարժվում էր գիշերով, ուստի խստիվ արգելվում էր ծխելը: Հակառակ դեպքում թշնամին կարող էր հեռվից նկատել կրակը և անկանխատեսելի ու գուցեև անհաղթահարելի խոչընդոտներ հարուցել նրանց ճանապարհին: Ծխելը թույլատրվում էր միայն այն ժամանակ, երբ հայդուկները «...ճանապարհից դուրս, մի կողմի վրա պառկում էին, զգուշությ ամբ լուցկի վառում, ծխախոտը կպցնում երկու ձեռների մեջ պահած: Ծխելու տեղից էլ վեր կենալուց հետո պետք է զգույշ լինեին, որ ոչ մի նշան կամ հետք չթողնեին, փամփուշտ կամ այլ բան գետին չձգեին»14:

7) Ուղևորության ընթացքում պատահում էր, որ հայդուկներից ոմանք չդիմանալով ճանապարհի դժվարություններին, հոգնում էին ու չէին կարող անում արագ շարժվել: Այդ դեպքում ընկերները պարտավոր էին օգնել նրան, թեթևացնել նրա բեռը, իսկ եթե անհրաժեշտ էր, նրանից վերցնել ամբողջ բեռը:

8) Խմբի յուրաքանչյուր անդամի մոտ պարտադիր լինում էր 1-1,5 լիտր տարողության մետաղյա ջրաման, որին սովորաբար շապիկ էին հագցնում, որպեսզի գիշերները չփայլեր, իսկ ցերեկները չտաքանար:

9) Հայդուկները պարտավոր էին դեռ լույսը չբացված հասնել վաղօրոք նախատեսված կայանը, բարձրանալ լեռը և հարմար դիրքեր գրավելով՝ նստեին հանգստանալու:

10) Մարտական և զինատար խմբերի գլխավոր պարտականություններից էր Արևմտահայաստանի շրջաններում մարտական ուժերի կազմակերպումն ու մարզումը:

11) Հայ բնակչության կյանքի ու ունեցվածքի պաշտպանությունը թուրքերի, քրդերի և բոլոր տեսակի մահմեդական հրոսակախմբերի, հարստահարիչների ոտնձգություններից15:

Մարտական և զինակիր խմբերի կազմավորման համար Հ.Յ.Դաշնակցությունը պետք է լուծեր մի շարք խնդիրներ, որոնց մեջ առաջնահերթ էին.

1. Խմբերի համալրումը: Որպես կանոն, խմբերը հիմնականում համալրում էին ազգային-ազատագրական պայքարին նվիրված այն անհատները, որոնք քաջ գիտակցում էին իրենց դավանած գաղափարի և գործի կարևորությունն ու պատասխանատվությունը: Աներկբայորեն կարելի է պնդել, որ հայ ազգային-ազատագրական պայքարի առավել նշանավոր գործիչների մեծ մասը իրենց մարտական մկրտությունը ստացել է մարտ ական ու զինատար խմբերի կազմում:

2. Խմբերի զինումը և հանդերձավորումը: Այդ խնդրի լուծումը հիմնականում կապված էր ֆինանսական անհրաժեշտ միջոցների ձեռք բերման, զենք ու զինամթերքի, հանդերձանքի գնման և դրանք համապատասխան վայրերը տեղափոխելու դժվարին աշխատանքների իրականացման հետ:

3. 19-րդ դ. 90-ական թվականներին հայ ազատագրական շարժումներն ստանում էին ավելի կազմակերպված բնույթ: Հայ ազգային-քաղաքական կուսակցությունները, և առավելապես Հ. Յ. Դաշնակցությունը, չսահմանափակեց իր գործունեությունը միայն տեղական շրջանակներում: Հայությանը մեծ պայքարի նախապատրաստելու, Երկրում գործող հեղափոխական կազմակերպություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և մարտական ու զինատար խմբերը համապատասխան վայրերը ուղարկելու համար Օսմանյան կայսրության սահմանամերձ շրջաններում պետք է հիմնվ եին հուսալի հենակետեր (խարիսխներ), որտեղից հնարավոր լիներ կազմակերպել անհրաժեշտ ուժերի առաքումը: Այդ նպատակով ՀՅԴ իր կառույցները ստեղծում էր նաև Օսմանյան կայսրության սահմանամերձ վայրերում, որոնցից առավել կարևորներն էին Կարսը, իսկ Պարսկաստ անում՝ Թավրիզը, Սալմաստն ու Խոյը: Ցարական իշխանության դաժան վարչակարգի պայմաններում, չափազանց դժվար էր իրականացնել կապը Կովկասից Երկրի հետ, իսկ Պարսկաստանը, իբրև չեզոք երկիր, ցարական ռեժիմի համեմատությամբ, ավելի ապահով ապաստան էր հայ ազգայինք աղաքական կուսակցությունների գործիչների, մարտական խմբերի ու զենքի առաքման համար: Տվյալ ժամանակաշրջանում Ատրպատականն ամենակարևոր օղակն էր հայության երկու հատվածների միջև, մանավանդ, որ պարսկական իշխանությունները հանդուրժողականությամբ էին վերաբերվում սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: Մ. Վարանդյանի գնահատմամբ. «Պարսկաստանը - դուռ Վասպուրականի: Իտալացի յեղափոխականները ունէին Ֆրանսիան, Մակեդոնացիք՝ Բուլղարիան, լեհերը՝ Գալիցիան, հայ յեղափոխականները ունեցան Պարսկաստանը…»16:

Չնայած Պարսկաստանում գործելու համար նույնպես առկա էին որոշակի խոչընդոտներ, Ատրպատականը, այնուամենայնիվ, ավելի ապահով ապաստան էր հայ ազգային ու քաղաքական գործիչների, մարտական ու զինատար խմբերի համար: Փաստորեն, Թավրիզն ու Խոյը, հատկապես Սալմաստը, այն յուրօրինակ հարմար խարիսխներն էին ու կամուրջները, որոնցով հայ հեղափոխական կազմակերպություններն իրականացնում էին մարտական ուժերի և զենք ու զինամթերքի առաքումը Երկիր:

Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի՝ Կարսը և նրա մերձակա շրջանն երն առանձնահատուկ նշանակություն ունեին ազատագրական պայքարում: Այդ շրջանը ոչ միայն Երկիր մեկնող մարտական ուժերի գլխավոր խարիսխներից էր, այլև այն կարևոր դարբնոցը, որտեղ իրենց առաջին և անհրաժեշտ փորձությունն էին ձեռք բերում հեղափոխական գործիչները: Ռուբենի բնութագրմամբ՝ «Եւ իրօք, Կարսի նահանգը վայր մըն էր, որուն յեղափոխական հնոցին մէջ նորելուկ դաշնակցականները կարող էին եփուել եւ դուրս գալ թրծուած, կամ չդիմանալով այդ տեղի ծայրաստիճան գաղափարական եւ սպարտական կեանքին՝ լքել յեղափոխական ասպարէզը»17:

Համաձայն Ռուբենի, սկսած առաջին՝ Հունոյի (Հարություն Աղա Տեր-Մարտիրոսյ ան) մարտախմբից, միայն Կարսի նահանգում 1890-1899 թթ., կազմավորվել և Երկիր են մեկնել մարտական ու զինատար ավելի քան 20 խմբեր 18:

Մարտական խմբերը մինչև նախատեսված վայր հասնելը, պիտի անցնեին հսկայական ճանապարհ ու հաղթահարեին բազմաթիվ դժվարին արգելքներ: Այդ պատճառով մարտախմբերի կազմակերպիչները մեծ ուշադրություն են դարձրել զինվորների մարտական և ֆիզիկական պատրաստվածությանը: Ճիշտ է, ՀՅԴ նախաձեռնությամբ կազմավորվող մարտախմբերի մարզումները, ինչպես արդեն նշվել է, կազմակերպիչները անցկացնում էին Կարսի ու Սալմ աստի շրջաններում, բայց Երկիր մեկնող մարտիկների մարզումները իրականացվել են նաև այլ վայրերում: Օրինակ, անձամբ Ս. Զավարյանի նախաձեռնությ ամբ, կամավորների մարզումները 1901 թ-ից սկսած, իրականացվել են նաև նրա հայրենի Լոռվա անտառապատ վայրերում: Համաձայն «Ուխտեալն եր» խորագիրը կրող վավերագրի, Ս. Զավարյանը, զինվորների մարզումների վայրը ընտրելու և ուսումնասիրելու նպատակով, Յովսեփ Արղությանի ընկերակցությամբ լինում է Սանահին ու Այգեհատ գյուղերի անտառապատ վայրերում և ամառանոցներում19:

«Այդ օրւանից,- նշում է վավերագիրը,- ՀՅԴ-եան մարտիկները հարիւրակն երով մեկնում են այդ սրբազան վայրերը, մարզանքներ սովորելու համար»20: Եթե մարտական ու զինակիր խմբերի գործունեությունը դիտարկենք և բնութագրենք նպատակի ու ձեռք բերած արդյունքի տեսանկյունից, ապա նպատակահարմար է դրանք իրենց որակական առանձնահատկություններով ու ընդհանրություններով հանդերձ դասակարգել հետևյալ սկզբունքով.

1. Մարտական խմբեր, որոնք կազմավորվել են Կովկասում և Պարսկաստանում: Երկիր մեկնելու և զենք ու զինամթերք տեղափոխելու ժամանակ մարտ ախմբերը մեծամասամբ բախվել են թուրք-քրդական ուժերին կամ ռուսական սահմանապահ զորամասերին: Որպես կանոն, համանման իրավիճակում հայտնված մարտական ու զինատար խմբերը, բազմաթիվ կռիվներ մղելով ու մեծամեծ խոչընդոտներ հաղթահարելով, ի վերջո կարողացել են կատարել առաջադրանքն ու հասնել նախանշված վայրը: Այդպիսի խմբերից առավել հիշատակելի է 1895 թ. ամռանը Կարս-Ալաշկերտ-Ախլաթ գծով Աղբյուր Սերոբի մարտախմբի անցումը Ախլաթ, Պարսկաստանի Սալմաստի շրջանից Նիկոլ Դումանի (Նիկողայոս Տեր Հովհաննիսյան) զինակիր (1895 թ.), Խանասորի Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) գլխավորած մարտական (1895 թ.) խմբերի անցումը Վան ու Շատախ, Ճարտարի (Հակոբ Վարդանյ ան) զինատար խմբերի ուղևորումը Կարսից Ախլաթ (1897-98 թ.թ.), Վազգենի և Գուրգենի գլխավորած մարտական խմբի մուտքը Վան, ապա Ախլաթ ու Սասուն (1897 թ.), 1903 թ. Թորգոմի (Թուման Թումանյան) «Մրրիկ» մարտ ախմբի անցումը Սասուն:

2. Մարտական խմբեր, որոնք բախվելով թուրք-քրդական ուժերին ու ռուս ական սահմանապահ զորամասերին, ջախջախվել կամ կրել են մեծ կորուստներ: Այդ խմբերից առավել նշանավոր են Ս. Կուկունյանի(ԿարսՏ արոն,1890 թ.), Արաբոյի (Կարս-Ալաշկերտ-Սասուն, 1893 թ.), Խանի «Կայծակ» ու Օնիկ Նևրուզի մարտախմբերը (Կարս-Բասեն-Սասուն), Աշոտ Երկաթի և Թոխմախի մարտախմբերը (Երևան-Արճեշ-Ախլաթ-Սա- սուն, 1904 թ.), Կայծակ Վաղարշակի «Դժոխք» մարտախումբը (Կարս- Ալաշկերտ-Սասուն, 1904 թ.), Թորգոմի «Որսկան» մարտախումբը (Օլթի Սասուն, 1904 թ.),Փոխիկի (Օհան Օհանյան, Վահրամ Հովհաննիսյան) «Ճապոն» զինատար խումբը (Սալմաստ-Շատախ-Վան) և մարտական ու զինատար այլ խմբեր:

3. Վրեժխնդրության նպատակով կազմակերպած արշավախմբեր, որոնք թվակազմով ավելի մեծաքանակ էին, քան սովորական մարտական խմբերը: Մ. Վարանդյանի բնութագրմամբ, երբ Հ.Յ.Դաշնակցությունը իր կառույցները հիմնեց Երկրի մեջ, հայդուկային խմբերը ուրիշ դեր ստանձնելով դարձան արշավախմբեր, «…որոնք սահմաններէն օգնութեան կը փութային ապստամբութեամբ բռնւած վայրերուն, կամ թէ կը փորձէին աւերել ու ջարդել սահմանագլխի թուրքական զօրանոցներ: Այսպէս-Խանասորի ու Խաստուրի արշավախումբը եւ ապա - Սասնոյ մեծ դէպքերու ատեն- Բագրեւանդի (նկատի ունի Մոսուն-Զորի արշավանքը-Հ.Գ.), Օլթիի եւ այլ արշավախումբերը»21:

4. Մարտական խմբեր, որոնք նույնպես մեկնել են Երկիր, սակայն բախվելով հակառակորդի ուժերին, մղել են հերոսական կռիվներ, բայց չեն կարողացել անցնել նախանշված վայրն ու հարկադրված հետ են վերադարձել: Օրին ակ, Կարսից դեպի Տարոն-Սասուն ուղևորվող Խանի գլխավորած «Շանթ» (Խաստուրի կռիվը, 1899 թ.), Նիկոլ Դումանի զինատար խումբը (Սալմաստ - Վան-Սասուն, Ռազիի կռիվը, 1904 թ.):

5. Մարտական և զինակիր խմբերը, որպես կանոն, մեկնել են Երկիր կամ Արևելահայաստանի կամ Ատրպատականի Սալմաստի տարածքներից: Հայ ազատագրական պայքարում Եղել են նաև այնպիսի մարտախմբեր, որոնք գործելով բուն Հայաստանի տարածքում, խնդիր են ունեցել օգնել միմյանց և առաջին հերթին զինական աջակցություն ցույց տալ ծանրագույն վիճակում հայտնված վտանգված շրջանների հայ բնակչությանը: Այս առումով արդյունավետ է մարտախմբերի գործունեությունը 1905-1906 թթ. հայթուրք ական ընդհարումների ժամանակ:

6. Մարտական և զինակիր խմբերի գործունեությունը չի սահմանափակվել բուն Հայաստանի տարածքում իրականացրած մարտական գործողությունն երով: Անժխտելի է Եփրեմ խանի (Եփրեմ Դավթյան), Քեռու (Արշակ Գաֆաֆյան), Նիկոլ Դումանի, Սահրադի (Մկրտիչ Աղամալյան), Դաշնակցական Խեչոյի գլխավորած հայ մարտական խմբերի վճռորոշ դերակատարությունը Պարսկական հեղափոխությունում 22:

1903 թ. Կարսի շրջանից առաջինը Սասուն է մեկնել «Մրրիկ» հեծյալ զինատար խումբը: «Մրրիկ» հեծելախումբը Թորգոմի (Թուման Թումանյ ան) գլխավորությամբ կազմավորվել է Կարսում, ՀՅԴ «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի նախաձեռնությամբ: Մարտախմբի կազմում ընդգրկվում են արդեն բազում մարտական գործողությունների մասնակցած այնպիսի համբավավոր մարտիկներ, ինչպիսիք էին Սեբաստացի Մուրադը, Քեռին, Տուրբախը, Կայծակ Վաղարշակը, Սեպուհը, Կայծակ Առաքելը, գյումուշխ անեցի Ավոն, Մեշետի Ավետիսը և այլոք:

«Այդ խումբը մտած մարտիկները,- նշում է Ա.Ազնավուրյանը,- առանձին-առանձին խմբերի ղեկավար կարող էին լինել: Բոլորն էլ հիանալի նշանառուներ էին, քանի-քանի անգամ չափուած թուրք, քուրդ խուժանների ու զորքերի հետ: Վճռական կամքի ու արտակարգ զոհաբերությունների տեր մարտիկներ էին, որոնք իրերի բերումով ահա մնացել էին Թումանի ղեկավարության տակ` Սասնայ արծիւներին օգնութեան հասնելու համար»23:

Այո, անժխտելի է, որ «Մրրիկ» հեծյալ մարտախմբի կազմում են ընդգրկվում այնպիսի ռազմիկներ, որոնք իրավմամբ դասվում են Հայոց Ազատամարտի առավել ականավոր մարտական գործիչների շարքում, բայց մարտախմբի հրամանատարությունը ստանձնում է Թորգոմը(Թում ան Թումանյան), որն իր կենսագրությամբ և հատկապես մարտական փորձառությամբ դժվար թե գերազանցեր Քեռուն, Սեբաստացի Մուրադին, Սեպուհին, Որսորդ Գևորգին և այլոց, բայց «Ընկերների ընդհանուր համաձայնությամբ Թորգոմը ընտրվում է խմբապետ, հակառակ իր ցանկութեան: Նա առարկում էր, թէ խմբապետութեան համար իրենից աւելի փորձառու և արժանաւոր ընկերներ կային, բայց ընկերները գաղտնի քուէարկութեամբ համաձայնութեամբ ընտրում են նրան խմբապետ»24:

Ո՞վ է Թորգոմը և ի՞նչու են համբավավոր հայդուկներն ու ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեն հատկապես հենց նրան՝ ընդամենը քսանհինգամյա երիտասարդին, միաձայն վստահում մարտախմբի հրամանատարությունը: Թորգոմը ծնվել է Արցախ աշխարհի Շուշի քաղաքում, 1879թ.: Շուշին՝ Արցախի մայրաքաղաքը, հայկական այն կենտրոններից էր, որտեղ, շնորհիվ հարուստ հաստատությունների ու ավանդույթների և թեմական դպրոցի, անհրաժեշտ նախադրյալներ կային ազգային-ազատագրական պայք արի ծիլարձակման ու տարածման համար: Այդ հանգամանքը և մանավանդ այն, որ ուսանում էր թեմական դպրոցում, մեծապես նպաստում է, որպեսզի նա դեռևս դպրոցական տարիներին հաղորդակցվեր ազատագրական պայքարի գաղափարներին: Շուշիի թեմական դպրոցում տարբեր տարիներին ուսանել են հայ ազգային-ազատագրական պայքարի ականավոր գործիչներ Նիկոլ Դումանը, Արամ Մանուկյանը, Իշխանը(Նիկոլ Պողոսյան) և այլոք:

«Դեռ դպրոցում,- նշվում է նրա կենսագրականներից մեկում,-Թումանը աշակերտական յեղափոխական խմբակների մէջ էր եւ իր մտաւոր պատր աստութեամբ, լուրջ ու քաղցր բնաւորութեամբ, ջանասիրութեամբ ու եռանդով սիրելի դարձած էր ընկերական շրջաններում»25:

Թեմական դպրոցն ավարտելուց հետո նա մեկնում է Մոսկվա և որպես ազատ ունկնդիր մասնակցում համալսարանի բնագիտության բաժնում դասավանդվող առարկաների պարապմունքներին: Ազատագրական պայքարի գաղափարներով համակված Թորգոմը նպատակադրվում է ձեռք բերել հարուստ գիտելիքներ, ապա նոր միայն լիովին նվիրաբերվել հայության ազատագրության դատին:Բայց նրան չի վիճակվում երկար մնալ Մոսկվայում և շարունակել ուսումը: ՀՅԴ Բոստոնյան արխիվում պահպանվող Թորգոմի համառոտ կենսագրականի հեղինակ Արամ Մանուկյանը, անդրադառնալով նաև այդ հանգամանքի լուսաբանմանը, նշում է.«..Ռուսաստանի սառնամանիքները վատ են ազդում առողջութ եան վրայ: Թորգոմը հիւանդանում ու ստիպուած է լինում վերադառնալ հայրենիք26»:

Նա վերադառնում է Շուշի և բուռն գործունեություն ծավալում երիտասարդության, հատկապես ուսանողության շրջանում: Նրա խմբագրությամբ հրատարակվում է «Կոկոն» թերթը, որը նաև ազատագրական պայքարի գաղափարներ է պրոպագանդում և տարածում: Թորգոմի հետևողական աշխատանքը տալիս է իր արգասաբեր պտուղները: Թեպետ այդ ժամանակահատվածում ռուսական կայսրությունում իշխում էր ռեակցիան և խիստ հսկողություն էր սահմանված հեղափոխականների նկատմամբ, այնուամենայնիվ նրան հաջողվում է Շուշիում և Արցախի մյուս շրջաններում կազմավորել խմբեր, որոնցից մի քանիսը, համակվելով ազգային-ազատագրական պայքարի գաղափարներով, համալրում են ՀՅԴ շարքերը: Արցախում գործ ելու տարիներին Թորգոմին մեծապես օգնել է Մենակը (Եգոր Առստամյան), որի ազդեցությունը, որպես ազգային-հեղափոխական բազմափորձ և արդեն հանրահայտ գործչի, նշանակալի ազդեցություն է գործել երիտասարդությանը ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից դարձնելու ու նրանց դեպի Երկիր մեկնելու ձգտումներ ներարկելու գործում: Կազմակերպական ու քարոզչական աշխատանքներում ակնառու կերպով դրսևորվում են Թորգոմի բնատուր հարուստ ընդունակությունները, բայց տվյալ ժամանակաշրջանում Հայոց Ազատամարտին առավելագույնս անհր աժեշտ էին ուսյալ , բանիմաց, փորձառու և նվիրյալ զինվորականներ: Առաջնորդվելով այդ իրողությամբ՝ Թորգոմը կամովին ընդունվում է զինվոր ական ծառայության:

Արամայիս Ազնավուրյանը, իր հուշերում համառոտակիորեն ներկայացն ելով նաև Թորգոմի կենսագրությունը՝ նշում է. «Հէնց աշակերտական սեղանի վրայ Թումանը իրեն նուիրել էր կազմակերպական աշխատանքների եւ դարձել էր իր շրջանի աշակերտութեան եւ երիտասարդութեան սիրելի առաջնորդը: Հետագային նա ռուսական զիուրական ծառայութեան էր գնացել եւ հասել էր վառատուրի աստիճանին (պրապորշչիկ»27:

Քանի որ նրա վաղեմի և գլխավոր նպատակը Երկիր մեկնելն էր ու լիովին ազատագրական պայքարին նվիրաբերվելը, ենթասպայի զինվորական աստիճան ստանալուց հետո մեկնում է Կարս և ներկայանում ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեին: Կարսի գործիչներին դժվար չի եղել նկատել ու արժևորել Թորգոմի շնորհները՝ ուսյալ, կրթված կարգավիճակը, ռազմագիտական պատրաստվածությունը և ազատագրական պայքարին նվիրաբերվելու բուռն ձգտումները: Պիտի նշել, որ նա Արցախում և ռուսական բանակում ծավալած իր գործունեությամբ Հ.Յ.Դաշնակցության կռույցում արդեն նորելուկ չէր: Նկատի ունենալով նրա արժանիքները՝ ՀՅԴ Կարսի կենտր. կոմիտեն նրան հանձնարարում է կազմակերպական և քարոզչական աշխատանքներ իրականացնել Կարսի նահանգի հայկական բնակավայրերում: Միաժամանակ, Թորգոմը, որպես պրոֆեսիոնալ զինվոր ական պիտի մարզեր և ռազմի գործն ուսուցաներ նոր-նոր կազմավորվող մարտական խմբերին: Կարսի շրջանում, որը մարտական ուժերի, զենք ու զինամթերքի կենտրոնացման կարևորագույն վայրն էր, գործելու ընթացքում նա շփվում և համագործակցում է բազմաթիվ անվանի գործիչների ու հայդուկների՝ Քեռիի, Սեբաստացի Մուրադի, Սեպուհի, Մենակի, Իսաջանի, Արամ Մանուկյանի և այլոց հետ, որոնք նույնպես զբաղվում էին Երկրին մարտական ուժեր, զենք ու զինամթերք մատակարարելու գործով:

Անդրադառնալով Թորգոմի գործունեության այդ շրջանին՝ Արամ Մանուկյ անը նշում է. «Թորգոմը արդէն կազմակերպող էր, կենդանի գործի մարդ: Ջրաբերդի շրջանում չմնաց մի գիւղ, ուր Թորգոմը մտած չլինէ...Թորգոմի օրով էր, որ խմբական կազմակերպութիւնը դառնում է համայնական. գիւղի ամբողջ համայնքն է մասնակցում կուսակցական գործին: Գիւղերում ստեղծւում են գիւղական ենթակոմիտէներ, գիւղի զգայուն տարրերը կազմում են տեղական ու շարժական զինուորական խմբեր»28:

Շնորհիվ իր մտավոր հարուստ ընդունակությունների, կազմակերպվածության ու զինակիցների և հայ բնակչության նկատմամբ դրսևորած ջերմ ու սիրալիր վարվեցողության, նա կարճ ժամանակահատվածում կարողանում է աչքի ընկնել և դառնալ նահանգում գործող ամենահեղինակավոր հեղափոխական գործիչներից մեկը:

«Այս,- ընդգծում է Ա. Ազնավուրյանը,- ակնբախ առաքինութիւնների պատճառով էր գերազանցօրէն, որ Թումանը սիրուած էր իր խմբի մարտիկն երից: Կարող եմ պնդել, որ նա մեր այն բացառիկ մտաւորական յե- ղափոխական էր, որ գիտէր վարել ու իրեն ենթարկել այլազան բնութագրեր ունեցող մարտական ոյժերը»29:

Չնայած Կարսի նահանգում նա արդեն հեղինակություն էր ձեռք բերել հեղափոխական գործիչների, հայդուկների և բնակչության շրջանում, բայց թիկունքում, թեկուզև ազատագրական պայքարի համար կարևորագույն նշանակություն ունեցող Կարսի շրջանում գործելը նրա նպատակը չէր: Նա ձգտում էր օր առաջ ուղևորվել Սասուն, որի վրա կուտակված սև ամպերը, ըստ այնտեղից հասնող տեղեկությունների, գնալով ավելի ու ավելի էին խտանում և վտանգավոր ու սպառնալի կերպարանք ստանում: Թորգոմը, ՀՅԴ «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի համաձայնությամբ, կազմակերպում է մարտական խումբ, որի կազմում նպատակադրվում է մեկնել Սասուն:

«Սկսւում է, - գրում է Արամ Մանուկյանը, - «Մրրիկ» խմբի պատրաստութիւնը: Ջրաբերդում միայն Թորգոմը չէր, որ ցանկանում էր Երկիր մեկնել. այնտեղ վաղուց հաւաքուել էին մեր հին, փորձառու զինուորները, որոնք անդադար դիմումներ էին անում Երկիր անցնելու: Այդ ընկերների խումբը ընդհանուր անունով կոչւում էր «Սվազցիների Խումբ», Թորգոմը իր շուրջն է հաւաքում այդ ընկերներին, եւ քիչ յետոյ «Մրրիկ» ձիաւոր խումբը արդէն կազմ եւ պատրաստ էր»30:

Նրա գործուն մասնակցությամբ կազմակերպված «Մրրիկ» մարտական խումբը պատրաստվում է առաջին իսկ հնարավորության դեպքում կտրել- անցնել ռուս-թուրքական սահմանն ու մեկնել Սասուն: Թուրք իշխանությունները, իրենց գործակալների միջոցով ակնդետ հե- տևելով Կարսի շրջանում հայերի ծավալած ձեռնարկումներին, ավելի են ուժեղացնում սահմանի հսկողությունը: Հեծյալ մարտախումբը՝ արդեն կազմակերպված, պատրաստվում է մեկն ել Երկիր, երբ Մենակը (Եգոր Առստամյան) «Ջրաբերդ» կենտր. կոմիտ եին հասցեագրած նամակում հայտնում է սահմանամերձ շրջաններում թուրքական զորքերի կենտրոնացման մասին և խորհուրդ է տալիս չանցնել ռուս-թուրքական սահմանը»31:

Մենակն այդ օրերին, որպես ծպտյալ գյուղացի, ապրում էր Բասենի գյուղերից մեկում և արգասաբեր գործունեություն ծավալելով Կարս- Բասեն-Սասուն գծում՝ բազմիցս արժեքավոր տեղեկություն էր հաղորդում «Ջրաբերդի» կենտր. կոմիտեին թուրքական ուժերի տեղաշարժերի և մինչև Սասուն ձգվող առավել անվտանգ ուղիների մասին: Կարսի կենտր. կոմիտեն, ստանալով Մենակի զգուշացնող նամակը, Մուրադին, Կայծակ Առաքելին և Ավոյին հրավիրում է խորհրդակցության: Ի՞նչ պետք է անեին. պետք է անցնեի՞ն սահմանը, թե՞ ոչ: Մի՞թե ազատագրական պայքարին զինվորագրված ռազմիկները, որոնք տարիներ շարունակ ապրում էին դեպի մարտադաշտ, հայոց արծվաբույնը` Սասուն մեկնելու բուռն տենչանքով, կարող էին տեղի տալ սահմանամերձ վայրերում թուրքական զորքերի կենտրոնացման իրողությանը և հրաժարվել Երկիր ուղևորվելու մտադրությունից: Նրանց համար ավելի քան ընդունելի և հոգեհարազատ էին իրենց մարտական ընկերոջ` Մեշեդի Ավետիսի «Մարդ մինչեւ Տարօնի աշխարհը չգնայ, մինչեւ Սասունի անմատչելի լեռները չբարձրանայ, հայդուկ չի լինիր: Պետք է խաչը շալակած Սասուն բարձրանանք, որ լինենք ֆէդայի» արտահայտությունները»32:

Մուրադի ու նրա զինակիցների՝ Երկիր մեկնելու տրամադրվածությունն ու վճիռը ավելի քան հաստատակամ էին ու անբեկանելի:

«Ասոնք չեն համաձայնիր եւ կը խոստանան թուղթ մը տալ` թէ այս չորսը ինքնագլուխ կերթան եւ Կ. Կոմիտէն տեղեկութիւն չունի: Այդ արդեն պատուի խնդիր էր եղած: Կուզէին անցնիլ եւ օր առաջ Սասուն հասնիլ»33:

«Ջրաբերդ» կենտր. կոմիտեին, թերևս, այլընտրանք չէր մնում: Մուրադի և նրա զինակիցների հաստատակամությունն ու վճռականությունը ավելի քան համոզիչ էին, որպեսզի Կենտր. Կոմիտեն կայացներ Սասուն մեկնելու վճիռը:

Մարտական խմբի զինման համար նախատեսված զենքերը հաջողությամբ տեղափոխում և կենտրոնացնում են Բայբուրդ գյուղում: Համաձայն Արամայիս Ազնավուրյանի վկայության, մարտախմբի զենքերի տեղափոխությունը ՀՅԴ «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի հանձնարարությամբ ՀՅԴ Բայբուրդի մարմնի անդամների՝ Վարդանի ու գլավնի Փիլոսի ընկերակցությամբ, իրականացրել է հենց ինքը: Զենքերի տեղափոխությունից մի քանի օր անց մարտ ախմբի անդամները նույնպես կենտրոնանում են Բայբուրդում, ուր նրանց ընդգծված ջերմությամբ է ընդունում տեղի բնակչությունն ու հատկապես երիտ ասարդությունը:

Մարտախումբը մեկ շաբաթ մնում է Բայբուրդում 34:

Մեկնելու նախօրեին Երկիր ուղևորվող մարտիկներին ճանապարհելու նպատակով Բայբուրդ են գալիս ՀՅԴ կարսի «Ջրաբերդ» Կենտր. կոմիտեի անդամներ Նորհատյանն ու Վահան Ջալլաթյանը: Խմբին ճանապարհելու համար հավաքվում է գյուղի ողջ բնակչությունը: Դիմելով իրենց ճանապարհողներին՝ իր շնորհակալական խոսքում մարտախմբի խմբապետ Թորգոմն ասել է. «Դուք թէեւ անմիջականօրեն մասնակցութիւն չպիտի ուն ենաք մեր խմբի արշաւանքներին՝ կռիւներին, սակայն մենք ձեր կատարած գործը պակաս չենք համարում մերինից: Առանց ձեր այս սրտաբաց հիւրընկալութեան ու յայտնաբերած գաղտնապահութեան, մանավանդ վտանգներն ու կառաւարական հետամտութիւններն արհամարհելուն՝ ոչ մի խումբ չպիտի կարողանար Երկիր անցնել՝ մեր թշւառ արիւնակիցներին օգնելու համար: Ձեր այս ընթացքով դուք ձեր վրայ էք վերցրել մեր ազատագրութեան դժուարին գործի մի խոշոր մասը...»35:

1903թ. մայիսին 27 մարտիկներից բաղկացած «Մրրիկ» հեծելախումբն անցնում է սահմանը և ուղևորվում դեպի Սասուն: «Սիրելի ընկերներ» վերնագրած նամակներից մեկում (մայիս 25, 1903 ) Թորգոմը ընկերներին հաղորդում է, որ մարտախումբը առաջ է շարժվել հետևյալ դասավորությամբ. «Առջեւից գնում էին ուղեցոյցները, նոցա հետ երեք ուշիմ ու քաջարի զինւորներ - Որսորդը, Քղեցի Սարգիսը եւ Խաստուրցի Յակօն: Առաջապահներին հետեւում էր խումբը, որի առջեւից գնում էի ես, աջցս դրօշակակիր Տուրբախը, ձախ կողմից՝ իմ օգնական Ֆահրադը: Ետեւից կարգ-կարգ, իւրաքանչիւր կարգում երեք հոգի, գալիս էին 12 զինւորներ: Խմբի ետեւից 20 քայլի վրայ գալիս էին ետնապահները՝ քաջարի կռւողներ Սեբաստացի Մուրատը, Սեպուհը, Առաքելն ու Աւետիսը…»36:

Հեծելախումբը անցնում է Բասենի, Խնուսի, ապա նաև Տարոնի տարածքն երն ու ճանապարհին չհանդիպելով հակառակորդի կողմից արգելքների, հասնում Սասուն: Հեծելախումբը թեպետ թվակազմով փոքրաքանակ էր, սակայն նրանում ընդգրկված մարտիկներն արժանի հեղինակություն էին նվաճել ազատագրական պայքարի գործիչների շրջանում: Ահա այդ էր պատճառը, որ նրանց ժամանումը Սասուն մեծ ուրախություն է պատճառում տեղի բնակչությ անը: Մարտախմբին դիմավորելու նպատակով Սեմալ է գալիս Անդրանիկը: «Լուր եկավ ինծի,- վերհիշում է Անդրանիկը,- թէ 20 հոգիէ բաղկացեալ ձիաւոր խումբ մը եկավ Սէմալ: Ելանք գացինք Սէմալ, տեսնուեցանք Թումանի հետ: Խումբը բերինք Կիլիկուզան:Նրանց մէջ կային իմ նախկին ընկերներէն 95-էն Քեաւթառ Արշակ /Քեռի - Արշակ Գաֆաֆյան-Հ.Գ./, Դուրբախը, Մուրատը: Ուրախութիւննիս շատ էր, ամբողջ ժողովուրդը ոգեւորուեցաւ...»37:

«Ջրաբերդ»-ի ընկերներին հասցեագրված Թորգոմի նամակներից պարզվում է, որ նրանք թեև հակառակորդի հետ զինված բախումներ չեն ունեցել, բայց հարկ է եղել հաղթահարել մի շարք խոչընդոտներ, որոնք քիչ հոգսեր չեն պատճառել: Ուղևորության ընթացքում մարտախումբը թշնամու տեսադաշտից խուսափելու և անվտանգությունն ապահովելու նկատառումով, համաձայն ընդունված կարգի, ցերեկը պատսպարվել է որևէ վայրում և միայն գիշերով է առաջ շարժվել38:

Այդ նամակներում խմբապետ Թորգոմը նկարագրում է ոչ միայն ճանապարհին իրենց պատահած դեպքերի մանրամասները, այլ նաև անդրադառնում է Բարձրավանդակում տիրող կացությանը, և իր տպավորությունը հայտնում տարբեր շրջաններում հայ գյուղացիների կողմից իրենց նկատմ ամբ ցուցաբերված վերաբերմունքի մասին:

«Տաճկահայ ժողովրդի ընդունելութիւնը,- նշում է Թորգոմը,- զանազան տեղերում տարբեր էր: Բասենում ժողովուրդը երբէք չէր ուզում պատսպարել մեզ: Այստեղ երկու օր բռնի ուժով միայն կարողացանք մարագներում պատսպարւել եւ խոյս տալ վտանգներից»39:

Քանի որ Բասենը անմիջականորեն գտնվում էր սահմանամերձ շրջանում, ուստի չէր բացառվում, որ այնտեղի հայության տրամադրվածության վրա անդրադարձած լինեին իրենց տարածքով Երկիր անցնող հայ ֆիդայական խմբերի մղած կռիվների պատճառով բասենահայության նկատմամբ թուրք իշխանությունն երի գործադրած բռնությունները: Նրանք, ըստ երևույթին, վախենալով և զգուշանալով թուրք իշխանությունների հաշվեհարդարից, խուսափում էին բացահայտ սիրալիր ընդունելություն դրսևորել հայ ֆիդայիների նկատմամբ: «Խնուսում,- շարունակում է Թորգոմը,- ժողովուրդը աւելի լավ ընդունելութիւն ցույց տուեց մեզ: Երկու օր համակրալիր հիւրասիրութիւն գտանք Խնուսի երկու գիւղերում, որտեղի ժողովուրդը անընդհատ զէնքի պահանջն եր էր անում մեզնից»40:

Համաձայն նույն նամակում վկայակոչած տվյալների, ֆիդայիների նկատմամբ բոլորովին այլ է եղել տարոնահայության վերաբերմունքը: «Դաշտի ժողովրդի ոգեւորիչ ընդունելութիւնը,- ընդգծում է Թորգոմը,- մեզ մոռացնել տուեց 8 օրւայ ընթացքում ճանապարհին կրած մեր բոլոր տանջանքները: Ըստ երեւոյթին, այդտեղի խմբական կազմակերպութիւնն երը (նկատի ունի ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ»-ի խմբերին -Հ.Գ.) շատ լաւ էին, գիշերը գիւղերի մօտով անցնելիս մեզ դիմաւորում եւ ուղեկցում էին բազմաթիվ զինուած երիտասարդներ»:

Մարտախմբի ընդունելությունը լեռնաշխարհի բնակիչների և այնտ եղ գտնվող ֆիդայիների կողմից նույնպես եղել է ջերմ ու ոգևորիչ: Թորգոմի մարտախումբը, փաստորեն, մարտական այն եզակի ուժն է, որին հաջողվում է առանց լուրջ ջանքեր գործադրելու հաղթահարել երթուղու խոչընդոտները, հասնել Սասուն:

Լեռնաշխարհում հանգրվանելու առաջին իսկ օրից մարտախմբի անդամն երը հաճախակի մեկնում են ինչպես Բարձրավանդակի, այնպես էլ Դուրանի հայկական գյուղերը և ձեռնամուխ լինում ժողովրդին կազմակերպելու՝ դիմագրավելու գալիք արհավիրքներին:

ՀՅԴ «Ջրաբերդ»-ի ընկերներին ուղղված 1903 թ. սեպտեմբերի 15-ին և դեկտեմբերի 21-ին թվագրած նամակներում, Թորգոմն արտահայտելով նաև «Դուրան-Բարձրավանդակ»-ի կենտր. կոմիտեի պահանջը, ընկերնե- րի ուշադրությունն է հրավիրում մի քանի հանգամանքների վրա: Նախ, իր բողոքն է հայտնում, որ այդ օրերին գրեթե չի գործել կապը կենտրոնի հետ, որի պատճառով իրենք շատ քիչ տեղեկություններ են ստացել դրսում, արտ աքին աշխարհում կատարվող իրադարձությունների մասին: Քանի որ Սասունը տենդագին պատրաստություններ էր տեսնում դիմագրավելու թուրքական կանոնավոր զորքերի ու քուրդ աշիրեթների սպասվելիք հարձ ակմանը, որն արդեն որևէ կասկած չէր հարուցում, ուստի չափազանց կարևոր էր մշտական գործող հաղորդակցության միջոցների առկայությունը «Ջրաբերդ»-ի հետ, որտեղից Դուրան-Բարձրավանդակը պիտի ստանար մարտական ուժեր ու ֆինանսական միջոցներ:

Նամակներում Թորգոմը նկարագրում է Դուրան-Բարձրավանդակի շրջանն երում, հատկապես Դաշտում թուրք իշխանությունների և քրդերի կողմից հայ բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունները և այնտեղ տիրող ծանր ագույն իրավիճակը:

Սեպտեմբերի 18-ի նամակում նշվում է. «… կառաւարութիւնը իւր պատերազմական ծախքերը հոգալու համար թշուառ ժողովրդին կեղեքում է աշկ արայ: Բացի անասունների համար նշանակուած նոր տուրքից,15-ից մինչ եւ 70 տարեկան կին ու տղամարդկանց վրայ էլ տուրք են սահմանել»41:

Ի՞նչպես պետք է դուրս գային այդ ծանրագույն իրավիճակից, ո՞րն է ելքը, երբ օրեցօր ավելի ու ավելի էին սաստկանում հայության նկատմամբ գործադրվող բռնությունները: Տիրապետող կացությունում, համաձայն Թորգոմի հավաստման, ժողովրդի տրամադրվածությունն ու ձգտումը միակն էր՝ դիմել զենքի ու զինված պայքարի: «Տառապեալ ժողովուրդը, - նշվում է սեպտեմբերի 15-ի նամակում, - կառաւարութեան անողորմ բռնութիւններից ազատուելու միակ միջոցը համարում է յեղափոխական զինուած պայքարը»:

Այդ նույն նամակում ընկերներին տեղեկացնում է, որ ժողովուրդը, այլևս չհանդուրժելով բռնությունները, վաճառում է իր ունեցվածքի մի մասը և ցանկանում զենք ձեռք բերել, իսկ «...Դուրանի մէջ ժողովուրդը քրտերից ու չերքեզներից գնել է մօտ 100 զէնք (այնալի ու բերդանկա, նաև մի քանի ղափաղլիներ)»42:

Քանի որ թուրք իշխանությունների ձեռնարկած քայլերը պարզորոշ մատն անշում էին առաջիկայում Սասունին սպառնացող վտանգը, ուստի Տարոնի և Սասունի շրջաններում գործող գործիչները մեծ ջանքեր են գործադրում առավելագույնս ամրապնդել «Դուրան-Բարձրավանդակ»-ի կազմակերպական կառույցները: Իսկ որպեսզի ժողովրդի ազատագրական պայքարը կազմակերպվեր առավել արդյունավետությամբ, համաձայն նամակում մատն անշված պահանջների. «Ամենահեռավոր մութ ու խուլ անկիւններից ժողովուր դը մարտիկ է պահանջում մեզնից, որ գնան ցոյց տան իրեն փրկութեան ճանապարհը... Հասցրէք մեզ պրօպօգանդիստ ոյժեր, զէնք ու փող...»43:

Թորգոմը, արտահայտելով նաև ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ»-ի կենտր. կոմիտեում տիրող կարծիքը, հաստատապես նշում է, որ եթե իրենց ժամանակին կարողանան ցույց տալ անհրաժեշտ օգնություն և Սասուն ուղարկեն մարտական ուժեր, զենք ու զինամթերք, ապա «... ապագայում հանդիսատէսը կը լինենք ժողովրդական մի այնպիսի ապստ ամբութեան, որի նմանը չի ունեցել տաճկահպատակ ստրուկ ազգերից եւ ոչ մէկը…»44:

Սասունը պատրաստվում էր, բայց սպասվելիք օգնությունը դեռևս չկար: Քանի որ անհայտ պատճառներով չէին գալիս օգնական ուժերը և չէին գործում հաղոդակցության միջոցները, Դուրան-Բարձրավանդակի կենտր. կոմիտեի որոշմամբ մարտական ուժեր, զենք ու զինամթերք բերելու նպատակով Թորգոմը Կայծակ Վաղարշակի ընկերակցությամբ մեկնում է Կովկ աս: Նրանց հանձնարարվում է նաև մասնակցել ՀՅԴ 3-րդ Ընդհանուր Ժողովին, ուր նրանք ներկայացնելու էին Դուրան-Բարձրավանդակը:

Պիտի նկատել, որ Ընդհանուր ժողովին Դուրան- Բարձրավանդակը ներկայացնելու գործում հենց նրանց նախապատվություն տալը պատահական չէր: Թորգոմը, որպես պրոֆեսիոնալ զինվորական և «Շանթ» հեծելախմբի հրամանատար, կարողացել էր իր գլխավորած մարտախումբը հաջողությամբ հասցնել Սասուն: Կայծակ Վաղարշակը հանրահայտ և փոձառու հեղափոխական գործիչ էր: Նա ծնունդով Տարոն աշխարհից էր: Նրան արդեն վիճակվել էր տարբեր առաջադրանքներ կատարելիս մի քանի անգամ լինել Կովկասում ու հետ վերադառնալ: «Դուրան-Բարձրավանդակ»- ի զինակիցները լիահույս էին, որ նրանց այս անգամ ևս կհաջողվի Կովկասից մարտական ուժեր , զենք ու զինամթերք հասցնել Սասուն:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. «Դրօշակ», 1904, էջ 112::
2. Տե’ս Լազեան Գ., Հայաստան և Հայ դատը, էջ 89-90:
3. Նույն տեղում:
4. Նույն տեղում, էջ 113:
5. ԸՎՒՌՑպՈՑՐՏՉ Ը., ԸՐՎÿվրՍՌй вՏտՐՏրь, կպՑպՐոցՐչь, 1906, կցՔՍՌվրՍՈÿե, րт. 6.
6. Նույն տեղում;
7. Տե’ս նույն տեղում:
8. Նույն տեղում:
9. «Նիւթեր…», հ. Բ, էջ 111:
10. «Դրօշակ», 1900, թիւ 2, էջ 17
11. Խանասորա Վարդան, էջ 37:
12. Նույն տեղում:
13. Նույն տեղում:
14. Նույն տեղում, էջ 38:
15. Տե’ս նույն տեղում:
16. Վարանդեան Մ., նշվ. աշխ., էջ107:
17. Ռուμէն, նշվ. աշխ., հ. 1, էջ 107:
18. Նույն տեղում:
19. ՀՅԴ ԿԱ, թծ. 450, գ. 15, էջ 17:
20. Նույն տեղում:
21. Վարանդեան Մ., նշվ. աշխ., էջ186:
22. Մանրամասն տե’ս Գևորգյան Հ., Ազատագրական պայքարի հերոսապատումից, էջ
483-568:
23.«Յուշապատում ՀՅ.Դաշնակցութեան 1890-1950»Բոստոն, էջ 460 :
24. Նույնը,էջ 451:
25. ՀՅԴ ԿԱ, թծ 1784, գ.1, էջ 1:
26. «Հայրենիք», ամս., 1938, թիւ6, էջ137:
27. ՀՅԴ ԿԱ, թծ 1784, գ.1, էջ 3:
28. «Հայրենիք», ամս., 1938, թիւ6, էջ137:
29. ՀՅԴ ԿԱ, թծ 1784, գ.1, էջ 3:
30. «Հայրենիք», ամս., 1944, թիւ 3, էջ79:
31. Նույնը, 1937, թիւ 6, էջ 94:
32. Նույնը, 1944, թիւ 3, էջ 79:
33. Նույնը, 1938, թիւ 7, էջ 139:
34.Նույն տեղում:
35. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 689, գ. 47, էջ 1:
36. Նույն տեղում:
37. «Անդրանիկի յուշերը», էջ 313:
38. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 689, գ. 47, էջ 1-2:
39. Նույն տեղում, թծ. 687, գ. 22, էջ 1:
40. Նույն տեղում:
41. ՀՅԴ ԿԱ, թծ. 687, գ. 57, էջ 1:
42. Նույն տեղում, էջ 2:
43. Նույն տեղում:
44. Նույն տեղում:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՋԵՐ ՆՐԱ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻՑ, ԵՐԵՎԱՆ 2011թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 5020
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՆԵՐՍԵՍԻ Դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott