ABC. «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Թուրքիան «Գալիպոլի»-ով է սպառնում ավստրալացի պատգամավորներին»

Նկար Թուրքիայի կառավարությունը սպառնում է արգելել Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի խորհրդարանականներին մասնակցել Գալիպոլի ճակատամարտի 100 ամյակին նվիրված 2015թ. արարողություններին: Հայտնում է «Էյ Բի Սի»-ին:

Նման քայլի պատճառը մայիսին ավստրալիական նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումն է:

«Էյ Բի Սի»-ն գրում է՝ Գալիպոլիի ուխտագնացությունը գրեթե ծիսակարգ է դարձել ավստրալացի երիտասարդների համար, շատերի համար այն առնչվում է ազգային ինքնության հետ: Բայց երբ աչքերը գետնին հառած նրանք կանգնում են իջեցված դրոշի առաջ, նրանցից քչերը գիտեն, որ 1915թ., մինչ ավստրալացի զինվորները Անզակ նավահանգստում իրենց ազգային առասպելաբանությունն էին կերտում, Օսմանյան իշխանությունը մեկ այլ վայրում ազգային ինքնության տեղահանումն ու ոչնչացումն էր իրականացնում:

Գալիպոլին թերակղզի է ներկայիս Թուրքիայի արևմուտքում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավստրալիական բանակը Անտանտի կազմում կռվել է Եռյակի զորքերի դեմ (Հ.Ի.): Նյու Սաութ Ուլսի վերին պալատի պատգամավոր Ֆրեդ Նիլը, որի ջանքերի շնորհիվ երկու պալատներում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, ասում է, որ հայերը ժամանակ չունեն ժամանակակից Թուրքիա պետության սահմանումների և զգայունակության շուրջ բանավեճերի. «[թուրքերը] պարզապես համակարգված վերացնում էին մարդկանց՝ համայնքը համայնքի հետևից, գյուղը գյուղի հետևից», – ասում է Նիլը:

Ցեղասպանությունների մասնագետ Քոլին Թաթսը, որն իր ամբողջ գործունեությունը նվիրել է նացիստական Գերմանիայի իրականացրած ռասայական ոչնչացումների ուսումնասիրությանը, ասում է. «Հստակ ապացուցված է, որ այն ինչ կատարվել է 1915թ.-ից 1922թ.-ը հայերի, Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանություն է, որը կոպիտ հաշվարկով վերաբերել է նրանց բնակչության կեսին»:

ՆՍՈւ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Թուրքիայի մի շարք պաշտոնյաների քննադատություններից հատկանշական է Ավստրալիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Գուլսերեն Չելիկի մեկնաբանությունը. «Մենք հրապարակայնորեն հայտարարում ենք, որ չենք ների նրանց, ովքեր կանգնած են այս որոշման հետևում և որ այլևս չենք ցանկանում նրանց տեսնել Չանաքալեում (նահանգ, որի կազմի մեջ է մտնում Գալիպոլին)», – ասել է հյուպատոսը, և պատասխանելով «Էյ Բի Սի»-ի հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ՆՍՈւ-ի կառավարության ղեկավար Բերի Ռոբերտ Օ՛Ֆարելին և նահանգի խորհրդականներին վիզա չեն տա, Չելիկն ասել է՝ «այո»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

ՀՈԴՎԱԾԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ՝ abc.net.au

Հայտնում է aravot.am-ը
Նկար
13.01.14/08:51
Թուրքիայի զուգահեռ պետություններից է հայկական լոբբին. PKK
Կարդալ մանրամասն..
Նկար
17.12.13/11:27
Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին
Կարդալ մանրամասն..
Նկար
27.09.13/07:50
Սիրիայում ապստամբները խաչազրկել են հայկական եկեղեցին ու սև դրոշ պարզել նրա գմբեթին
Կարդալ մանրամասն..
Նկար
26.09.13/04:00
Մոսկվան չի ցանկանում, որ Երևանը հաղթանակ տանի Բաքվի հանդեպ. Սաակաշվիլին` ՄԱԿ-ում
Կարդալ մանրամասն..
Նկար
28.08.13/14:18
Սուրբ Խաչ եկեղեցին պեչենեգներինն է. թուրքական նոր զավեշտը
Կարդալ մանրամասն..
Բոլորը
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ Ճարտարապետ: ՀՀ վաստակավոր շինարար (1957), վաստակավոր ճարտարապետ (1968): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott