ՎԱՂԱՐՇ ՎԱՂԱՐՇՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Դերասան
Բնակավայրը` Հայաստան

Վաղարշակ Տեր-Պետրոսյան
Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ
2 փետրվար, 1894 - 6 մայիս, 1959

Ծնվել է Շուշիում։ Նախնական կրթությունն ստացել է Շուշիի թեմական դպրոցում, 1913թ. ավարտել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանը: Նույն թվականին անդամակցել է Հովհաննես Թումանյանի հիմնադրած Հայ գրողների կովկասյան ընկերությանը: 1913-15թթ ծառայել է Բաքվի նավթահանքերի գրասենյակում: Թողնելով ծառայությունը` 1915թ. ընդունվել է Բաքվի դրամատիկ-օպերետային շրջիկ թատերախումբ. խաղացել է Սեյրանի` Ա.Շիրվանզադեի «Նամուս», Ֆերդինանդի` Ֆ.Շիլլերի «Խարդավանք և սեր», Կրեչինսկու` Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» և այլ դերեր: 1921թ. Կրասնոդարում աշխատել է որպես ՌԿ(բ)Կ Կուբան-Սևծովյան շրջանային կոմիտեին կից ազգային փոքրամասնությունների ենթաբաժնի կառավարիչ: Տեղի հայ բնակիչների և հայ գաղթականների համար կազմակերպել է դպրոցներ, մանկատներ, ժողովրդական համալսարան, հայկական թատերախմբեր: 1922թ. տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ հիմնադրել է Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը և նորաստեղծ խմբի հետ շրջագայել հայաբնակ վայրերում: 1923թ-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Սունդուկյանի անվան թատրոն) դերասան, 1941-44թթ` գեղարվեստական ղեկավարը: 1944թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր` 1946թ-ից): 1955-59թթ եղել է Հայկական թատերական ընկերության (այժմ` Հայաստանի թատերական գործիչների միություն) նախագահը: Թատրոնում կերտել է ավելի քան 40 դերեր` Պավել 1-ին` Դ.Մերեժկովսկու «Պավել 1-ին», Բելոգուբով` Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Բորոդին` Ա.Աֆինոգենովի «Ահը», Խլեստակով` Ն.Գոգոլի «Ռևիզոր», Տիխոն` Ա.Օստրովսկու «Ամպրոպ», Դոն Գուան` Ա.Պուշկինի «Քարե հյուր», Պոլեժաև` Լ.Ռախմանովի «Անհանգիստ ծերություն», Եգոր Բուլըչով` Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ», Սուրեն` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», Գագիկ թագավոր` Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Աշոտ Երկաթ` Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Ասլան ամի` Վ.Վաղարշյանի «Օղակում» և այլն: Եղել է թատրոնի առաջատար դերասաններից: Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ` Մ.Գորկու «Դոստիգաևը և ուրիշները», «Վասսա Ժելեզնովա» և այլն: Հայրենական մեծ պատերազմի (1941-45թթ) տարիներին խաղացել է Համլետի դերը (Վ.Շեքսպիրի «Համլետ»): Վերջին տարիների լավագույն դերերից են եղել Արբենինը` Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», Ֆիրսը` Ա.Չեխովի «Բալի այգին», Պրոտասովը` Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ», Եզոպոսը` Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը», որը եղել է վերջին դերը: Նկարահանվել է կինոյում` «Խասփուշ» (1927թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Լեռնային հեղեղ» (1940թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1957թ.) և այլն: Գրել է պիեսներ` «Փող և տաղանդ» (1912թ.), «Օղակում» (1930թ.), «Վանքաձոր» (1945թ.), «Մի օր Սալոնիկում» (1947թ.) և այլն: Լույս են տեսել նրա «Ընկերներս, բարեկամներս և ես» (1959թ.), «Երկերը» (1972թ., 1975թ.) և այլ գրքեր: Եղել է ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի պատգամավոր, 1939թ-ից` ԽՍՀՄ Գրողների միության անդամ: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: 1938թ. արժանացել է ՀԽՍՀ, 1954թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, 1941թ. և 1952թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի կոչումներին: Մահացել է Մոսկվայում, աճյունը տեղափոխվել է Երևան: Վաղարշյանի անունով կոչվել են փողոց Երևանում և Գորիսի պետական թատրոնը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4931
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • /image/?type=album&prefix=album&img_id=139935785513659673_vagh.jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139935785562079866_30.jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139935785523800660_31.jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139935785576662781_32.jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139935869375777262_38(1).jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139935869347985675_41.jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139935869369587135_36(1).jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139935869384673764_32(1).jpg

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott