PETROS DI SARGIS GILANENC / ՊԵՏՐՈՍ ԴԻ ՍԱՐԳԻՍ ԳԻԼԱՆԵՆՑ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ռուս. աղբյուրներում՝ Պյոտր Գիլանսկի, Պետրոս Կալանիցկի, Պյոտր Սերգեև:

Ծննդյան թիվն անհայտ է, Նոր Ջուղա:
Մահ. 1724թ., Ռեշտի մոտ Իրանում):

Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ:
Տիրապետել է արլ. և եվրոպ. մի քանի լեզուների:
Ներգրավվելով հոր արևտր. գործունեության մեջ՝ շրջագայել է Մերձավոր և Միջին Արևելքում, Եվրոպայում և Ռուսաստանում:
Ամստերդամում աջակցել է Ղուկաս Վանանդեցուն. Հայաստանի ազատագրությունը կապելով ռուս. զենքի հաջողության հետ՝ Գ. ռուս. ցար Պետրոս I-ի պարսկ. արշավանքի նախօրյակին իր միջոցներով ստեղծել և գլխավորել է հայկ. հեծյալ ջոկատ, որը 1722-ի օգոստ. 23-ին ռուս. առաջապահ զորքերի հետ մտել է Դերբենդ (Դաղստաև):
1723-ին Ռեշտի մոտ ռուս. բանակի հայազգի զորավարներ Ա. Աբրահամովի և Ախիջանենց Աղազար դի Խաչիկի հետ կայացած համաձայնության արդյունքում դարձել է Հայկական էսկադրոնի ընդհանուր հրամանատարը:
Զոհվել է Ռեշտի համար մղված մարտերում:
Գ. թողել է Նոր Ջուղայի բարբառով գրված զեկուցագրերի ժող., որտեղ, բացի ռազմ, տեղեկություններից, արժեքավոր տեղեկություններ կան Այսրկովկասի, Հայաստանի, Մերձ. և Միջին Արևելքի երկրների պատմության, ազգագրության, ռազմաքաղ. իրավիճակի, այդ Երկրների ժողովուրդների կենցաղի, բարքերի մասին:

Երկեր.
Ժամանակագրութիւն (հրտ. և ծնթգր'. Գ. Ախվերդյանի), «Կռունկ հայոց աշխարհին», 1863, № 2-3:

Գրակ.
Հովհաննիսյան Ա.Գ., Պետրոս դի Սարդիս Գիլանենց, Էջմիածին, 1916:
Լեո, Երկ. ժող., հ.Յ, գիրք 2, Ե., 1973:
Хачатрян А. Н., Армянское войско в XVIII в.,
Из истории армяно-русского военного содружества, Е., 1968.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1347
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott