ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՍԵՐՈԲԻ
Պետական և կուսակցական գործիչ: 
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-88): 
ՀՀ Աժ նախագահ (1999): 
Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու): 
Ծնվ. 17.04.1932թ., Երևան:
Մահ. 27.11.1999թ., Երևան:
Կ. Ս. Դեմիրճյանի եղբայրը: 
Ավարտել է ԵՊԻ (1954), ԽՍԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (1961): 
1966-72-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 
1972-74-ին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, 
1991-ից՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր-տնօրեն: 
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի ղեկավարության տարիներին (1974-88) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի անվան), կառուցվել են Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկթուղային մայրուղիները, գրապալատը և այլն: 
1975-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին: 
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի ջանքերով 1978-ի   ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը: 
1980-ին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը: 
1998-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ): 
1999-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վ.Զ. Սարգսյանի հետ): 
Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ: 
ԽՍՀՄ (1974-89), ՀԽԱՀ (1967-89) ԳԽ պատգամավոր: 
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, № 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 
2004-ից Երևանում գործում է ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի թանգարանը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ				 
			 
			 1944-ի մայիսին Ցիտերնայի ճակատամարտում (Իտալիա) միայնակ գերել է թշնամու 45 զինվոր, խլել 3 գնդացիր եւ 10 ատրճանակ: 
Այդ սխրանքի համար արժանացել է ԱՄՆ-ի բարձրագույն ռազմակ
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ				 
			 
			 1944-ի մայիսին Ցիտերնայի ճակատամարտում (Իտալիա) միայնակ գերել է թշնամու 45 զինվոր, խլել 3 գնդացիր եւ 10 ատրճանակ: 
Այդ սխրանքի համար արժանացել է ԱՄՆ-ի բարձրագույն ռազմակ
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 