ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` www.parliament.am
www.sci.am

Ծնվ. 18.3.1929թ., գ. Գիշի (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջանում):
Մեխանիկոս, մաթեմատիկոս:

Բնահողերի և ապարների մեխանիկայի ժամանակակից տեսության հիմնադիրներից:

Ֆիզմաթ գիտ. դոկտորր (1965), պրոֆեսոր (1968, ՄՊՀ վաստ. պրոֆ.՝ 1997), ՌԳԱ ակադ. (2000, ԽՍՀՄ ԳԱ թղթ. անդամ՝ 1987-ից), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2000):

Ավարտել է ՄՊՀ (1953):

1956-ից աշխատել է ՄՊՀ-ում,

1959-ից՝ ՄՊՀ Մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փոխտնօրեն (1962-81), բնական շարժընթացների մեխանիկայի բաժնի վարիչ (1981-92 և 2001- ից), տնօրեն (1992-2001):

Միաժամանակ դասախոսել է ՄՊՀ-ում, Մոսկվայի ֆիզտեխ. ինստիտուտում, ԱՄՆ, Չինաստանի, Իսրայելի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի և այլ համալսարաններում:

Աշխատանքները վերաբերում են հոծ միջավայրի (հիդրոաերո- և գազադինամիկւս, առաձգա-պլաստիկ գործընթացների մեխանիկա), բնահողերի և ապարների, պայթյունների, բնական շարժընթացների (լանջային շարժընթացներ՝ սառցադաշտերի, ձնահոսքերի, սելավների և լեռնային փլուզումների, սողանքների, երկրաշարժերի, խոշորաչափ ծանծաղ ջրավազաններում հոսքերի դինամիկայի, մոլորակների և Արեգակի հետ երկնային մարմինների՝ աստղակերպերի ու կոմետների միջուկների բախմանն ուղեկցող գործընթացների մեխանիկա), նավթագազաարդյունահանման գործընթացներին, սպորտի մեխանիկային, կենսամեխանիկային ու նոր նյութերի (կավլաստ) սինթեզի հարցերին:

1990-ական թթ. սկսած ծավալել է նաև ակտիվ հասարակական գործունեություն, եղել է Մոսկվայի հայ համայնքի միության հիմնադիր-նախագահ, Մոսկվայի հայերի տարածաշրջանային մշակութային ինքնավարության նախագահ, Ռուսաստանի ազգային միավորումների կոնգրեսի համահիմնադիր-նախագահության անդամ, Եվրոպայի հայերի միավորումների ընկերակցության, Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) և Հայերի համաշխարհային կոնգրեսի համահիմնադիր-խորհրդի անդամ:
Տիեզերագնացության (1976, թղթ. Անդամ՝ 1972-ից), Տեղեկատվայնացման (1995), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային (1999), Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների (1993), Բնական գիտությունների (1993), Ուկրաինայի (1995) և Ռուսաստանի (2005) ճարտարագիտական ակադեմիաների անդամ:

Տեսական և կիրառական մեխանիկայի ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ազգային կոմիտեի (1972), Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի միջազգային ընկերակցության, «Կիրառական մաթեմատիկա և մեխանիկա» և «Կիրառական մեխանիկա և տեխնիկական ֆիզիկա» (երկուսն էլ՝ ռուս.) գիտ. հանդեսների խմբագրական խորհրդի անդամ:

Պարգևատրվել է
ԽՍՀՄ ԳԱ Մ.Ա. Լավրենտևի անվ. ոսկե մեդալ և մրցանակ (1986),
Ա.Ա. Չապլիգենի (1970),
ՄՊՀ Մ.Վ. Լոմոնոսովի (1967),
ԽՍՀՄ նախարարների խորհրդի (1985),
Ուկրաինայի Պետ. (1991),
Ս.Ն. Ֆեոդորովի անվ. (2004) մրցանակներ:
Ռուսաստանի բնական ԳԱ «Գիտության և արվեստի ասպետ» և մեդալ (2000),
ՌՀՄ «Արծաթե խաչ» շքանշան նվաճումների համար (2002):
ՀՀ ԳԽ պատգմ. (1990-95):

Երկեր.
Аэромеханика сверхзвукового обтекания тел вращения степенной формы, М., 1975 (համահեղինակ);
Механика ледников, М., 1977 (համահեղինակ);
Гляциология и механика грунтов, М., 1982;
Количественная теория геокриологического прогноза, М., 1987 (համահեղինակ);
Возникновение оползней, селей и лавин. Инженерная защита территорий, М., 1987 (համահեղինակ):

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3650
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԻՍԱՀԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՍԻՄՈՆԻ ՀԽՍՀ (1923), ՎԽՍՀ (1941) Ժող. արտիստ: 1921-ին Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվ. թատրոն) բեմադրել է թատրոնի առաջին ներկայացումը` Սունդուկյանի «Պեպոն» Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott