LER KAMSAR / ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Արձակագիր, երգիծաբան:

Իսկական անունը Արամ Թովմասյան Թովմասի:

Ծնվ. 24.10.1888թ., ք. Վան, Արևմտյան Հայաստան, հոգևորականի ընտանիքում:
Մահ. 22.11.1965թ., ք. Երևան:

Սկզբնական կրթությունը ստացել է Վանի Ամերիկյան վարժարանում:
1909-ին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:

Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս, հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրվեն գրվածքները:
Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել և պատասխանել է. "Գրեք լեռ...կամ սար":

Վանում աշխատել է սկզբում որպես դերասան,
հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում,
հայոց լեզվի ուսուցիչ Վանի մասնավոր Երամյան վարժարանում:
Գաղթելով Երևան, թղթակցել է կովկասյան բոլոր թերթերին:
1921-35-ին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը:

1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին:

1935-ին ԱՆՀԻՄՆ բռնադատվել է, բանտարկվել երևանյան բանտում,
աքսորվել Վորկուտա և Բասարգեչար (ներկայիս Վարդենիս):
1955-ի համաներմանը վերադարձել է Երևան:


ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առաջին երգիծական պամֆլետը` «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան:

Լեռ Կամսարի նախասիրած ժանրերը երգիծանքի փոքր ձևերն են` ֆելիետոնը, պատմվածքը, մանրապատումը, թևավոր խոսքը:

Ստեղծագործություններում անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-18), միջազգային դիվանագիտության խաղերին, ժողովրդի սոցիալ-տնտեսական բարքերին:

Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է:

ՏՊՎԱԾ ԵՐԿԵՐԸ

Անվավեր մեռելներ, Երևան, Պետհրատ, 1924, 48 էջ, տպ. 1.500:
Ազգային այբբենարան, Երևան, Պետհրատ, 1926, 166 էջ, տպ. 5000:
Վրիպած արցունքներ, Երևան, Պետհրատ, 1934, 205 էջ, տպ. 5.000:
Ազգային այբբենարան, Բեյրութ, 1954, 80 էջ:
Գրաբար մարդիկ, Երևան, Հայպետհրատ,1959, 318 էջ, տպ. 10.000:
Մարդը տանու շորերով, Երևան, «Հայաստան», 1965, 331 էջ, տպ. 10.000:
Միհատորյակ, Երևան, «Սովետական գրող», 1980, 524 էջ, տպ. 10.000:
Ժպիտ, թիվ 5 (Գրքույկի մեջ տեղ է գտել Լեռ Կամսարի «Բժիշկները» և «Սեր և ընտանիք» երգիծաշարքը), Բեյրութ, «Շիրակ» հրատ., 1980, 64 էջ:
Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1988, 544 էջ. տպ. 30.000:
Տպված և անտիպ էջեր, Բեյրութ «Շիրակ» հրատ., 1994, 190 էջ:
Կարմիր օրեր, Երևան, «Նաիրի», 2000, 469 էջ, տպ. 1.000:
Սաստիկ կոմունիստներ, Երևան, «Զանգակ», 2001, 100 էջ, տպ. 500:
Մահապուրծ օրագիր. 1925-1935թթ. (սկզբնական վերնագիրը՝ «Խորհրդային քաղաքացու օրագիր»), Երևան, «Լուսաբաց գրատուն», 2008, 294 էջ, տպ. 1000։
Խաղք ու խայտառակ աշխարհ, Երևան, «Հայաստան», 2008, 287 էջ, տպ. 500:
Սոցիալիզմի Սահարա, Երևան, «ՀԳՄ հրատարակչություն», 2009, 284 էջ, տպ. 500:
Բանտիս օրագիրը, Երևան, «Ամարաս», 2010, 270 էջ, տպ 1000:

ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Լեռ Կամսարի տան արխիվում պահպանվում են՝

Գրքերում հրատարակված և անտիպ բազմաթիվ ֆելիետոններ (1935թ., 1951թ., 1955թ., 1956թ., 1960թ., 1961թ., 1962թ., 1964թ.)։
Անթվակիր որոշ նյութեր, անտիպ։
Խորհրդային քաղաքացու օրագիրը 1925-35թթ.։ Տպագրվել է 2008թ.-ին «Լուսաբաց» հրատարակչատան կողմից «Մահապուրծ օրագիր» վերտառությամբ։
Բանտիս օրագիրը 1936թ., Երևան, «Ամարաս», 2010թ.։
Խորհրդային օրեր 1945-1946թթ. անտիպ։
Խորհրդային օրեր 1947թ., անտիպ։
Խորհրդային օրեր 1948թ., անտիպ։
Խորհրդային քաղաքացու օրագիրը 1949թ., անտիպ։
Չապրած օրեր, Կարմիր ծիծաղ 1950թ., անտիպ։
Կարմիր ծիծաղ 1951թ., անտիպ։
Կարմիր օրեր 1952թ., անտիպ։
Կարմիր օրեր 1953-1958թթ.։ Մեծ մասը տպագրված է «Նաիրի» հրատարակչության կողմից 2000թ.-ին նույնանուն խորագրի տակ։
Կարմիր օրեր 1959թ.։ Հրատարակել է «Զանգակ» հրատարակչությյունը 2009թ.-ին «Սոցիալիզմի Սահարա» վերտառությամբ։
Կարմիր օրեր 1960-1965թթ., անտիպ։
Ֆելիետոններ 1963-1965թթ., անտիպ։
Նամակներ բանտից և աքսորից, անտիպ։
Կնոջ՝ Իսկուհու հուշերը երեխաների մասին, անտիպ։
Սիրուհի Կարինեի նամակներն՝ Իսկուհուն, անտիպ։

Թատերակներ՝

Կենդանիներու համագումարը 1917թ:
Անմեղաբանություն 1922թ:
Պլենար նիստ, գրված հիշողությամբ՝ բնագիրը Չեկան բռնագրավել է։ Անտիպ։ 1926թ:
Մի զուտ մարդու զտման պատմություն 1931թ. հոկտեմբերի 27, անտիպ։
Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան, 1926թ։
Սաստիկ կոմունիստներ՝ երկու տարբերակ, 1927թ։
Կոոպերացիա 1927թ, անտիպ։
Պողոս Առաքյալը Կորնթոսին մեջ.1926թ, անտիպ։
Դ եպի սոցիալիզմ տանող կարճ ճամբան, 1926թ., անտիպ։
Թատերական կատակներ, 1926թ., անտիպ։
Ի՞նչ է կոոպերացիա, անտիպ։
Բուխարինի Ռուսաստանը, Հոկտեմբերյան հեղափոխություն, Կո՜րչի անգրագիտությունը, 1926թ., անտիպ։
Զավենի տարեդարձը։
Պարտիզան պոետներ 1953թ, անտիպ։
Կասկածոտ ամուսին, անտիպ։
Մահափորձ մի հին հեղինակի վրա, 1957թ., անտիպ։
Հոգու զավակ, դրամա, մի քանի տարբերակ, անտիպ։
Քրիստոսի երկրորդ ծննունդը, 1949թ։
Փոքրիկ Մուկուճի արկածները, 1950թ։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4313
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=13510676828048134_ler_kamsar_6.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=135106768247809110_ler_kamsar_5.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=135106768215612020_ler_kamsar_4.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=135106768299742670_ler_kamsar_2.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=135106768241672780_ler_kamsar_3.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=13510676827259480_ler_kamsar.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=135106768294474075_ler_kamsar_1.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=13510676829319451_ler_kamsar_7.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=135106768234641331_2.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
  • ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

    /image/?type=album&prefix=album&img_id=135106768240632090_3.jpg

    Արձակագիր, երգիծաբան:

    ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott