IVANE A / ԻՎԱՆԵ Ա

Կենսագրության նկար
Գործունեությունը` Իշխան
Բնակավայրը` Հայաստան

Քաղական և պետական գործիչ, զորավար, իշխան:

Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1227թ., թաղված է Ախթալայի Ս. Աստվածածին վանքում:
Սարգիս Զաքարյանի որդին:
1191-ին վրացական թագուհի Թամարից ստացել է մսախուրթուխուցեսի (արքունի մեծ վեզիր) պաշտոնը, ինչպես նաև ընդարձակ տիրույթներ (Աղստևի, Ձորագետի հովիտները, Սևանա լճի ավազանը, Փառիսոսի գավառը):
Մասնակցել է եղբոր՝ Զաքարե Բ Մեծի ազատագրական մարտերին:
1209թ-ին, Այուբյանների ամիրայության կենտրոն Խլաթի պաշարման ժամանակ, ԻՎԱՆԵ Ա-ն անզգուշորեն գերի է ընկել, որի համար հայ-վրացական զորքերը հարկադրված դադարեցրել են քաղաքի պաշարումը:
Կնքվել է հաշտության պայմանագիր, որով ԻՎԱՆԵ Ա Այուբյաններին է վերադարձրել մի քանի բերդեր, ազատել գերիներին, վճարել ռազմատուգանք և իր դուստր Թամթային կնության տվել Խլաթի ամիրային:
Ձաքարե Բ-ի մահից հետո ԻՎԱՆԵ Ա ստացել է ամիրսպասալարի (գլխ. հրամանատար), 1213- ին 14-ամյա գահաժառանգ Գեորգի IV Լաշայի գահ բարձրանալուց հետո՝ նաև աթաբեկի (թագավորահայր) պաշտոնները, դարձել վրացական արքունիքի ամենաազդեցիկ դեմքը:
1219-ին ԻՎԱՆԵ Ա ազատագրել է Սյունիքի Որոտնաբերդը:
1223-ի սեպտեմբերի հայ-վրացական զորքերով կռվել է Այսրկովկաս ներխուժած Խորեզմշահ Ջալալ ադ դինի դեմ, սակայն Կոտայքի Գառնի գյուղաքաղաքի մոտ պարտություն է կրել:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1212
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott