ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ՍԵԴՐԱԿԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Արվեստաբան, Պատմաբան, Ռեժիսոր
Բնակավայրը` Ավստրիա

Կինոռեժիսոր, պատմաբան:

Ծնվ. 06.08.1936թ., Բաքու:

Վիեննայի համալսարանի դոկտոր (1990),
ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2001):

1938-ից բնակվել է Թեհրանում, 1958-ից՝ Վիեննայում:

Ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիան (1964):

1967-69-ին դասավանդել է Վիեննայի արվեստի ակադեմիայում:

Իր սցենարներով ստեղծել է 70 վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր՝ մեծ մասը նվիրված Հայկական հարցին (1-ին մրցանակներ՝ 1972, Մադրիդ, 1988, Վիեննա):

Իրականացրել է Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ռադիոբեմադրությունը (1967),
բեմադրել Հ. Քլրենդելս-Բերգերի «Հրեշներ» դրաման (1996, Թբիլիսիի հայկական թատրոն), ներկայացրել «Սերգեյ Փարաջանով. իմն է աշխարհը գեղեցիկ» գեղարվեստավավերագրական ֆիլմը (2-րդ մրցանակ՝ 2001, Չիկագո) ևն:

Հեղինակ է
«Հայաստան, թաքուն ցեղասպանություն»,
«1915. անհերքելի վկայություններ»,
«Հայկական հարցը և Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան» և այլ աշխատությունների:

Կազմել է
«Ավստրիա-Հայաստան» (1988, հ. 1-4),
«Ավստրիա-Հայաստան 1872-1936» (1995, հ. 1-12),
«Հայերի ցեղասպանությունը» (1988, հ. 2) Ավստրիայի արխիվային փաստաթղթերի ժողովածները:

1992-93-ին եղել է ՀՀ մշակույթի նախարարության լիազոր-ներկայացուցիչը Ավստրիայում:

1996-ից՝ Ավստրիայում Հայկական պատմության և մշակույթի հանդիսություն ընկերության փոխնախագահ,

2001-ից՝ Հայկական հարցի գծով ՀՀ ԳԱԱ և Ավստրիայի հայկական եկեղեցական վարչության ներկայացուցիչը Ավստրիայում:

1967-ից սկսած` նա զբաղվել է ցեղասպանության ուսումնասիրությամբ:

Ամեն տարի ապրիլի 24-ին Ավստրիայի պետական հեռուստատեսությամբ, որտեղ աշխատում էր Օհանջանյանը, ցուցադրվում էին նրա վավերագրական ֆիլմերը` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

13 տարի /1982թ-ից/ պեղել է Ավստրիայի արխիվները: Այդ ուսումնասիրությունների շնորհիվ առաջին անգամ բազմաթիվ փաստեր են դուրս գալիս արխիվային գորշ պատերից` ամփոփվելով 12-հատորանոց ժողովածուի մեջ և ներկայացվելով հանրությանը: 1989 թ. դրանց փաստաթղթերի հիման վրա լույս է տեսնում Օհանջանյանի առաջին մենագրությունը` «Անհերքելի վկայությունները», որն արդեն թարգմանվել է 4 լեզվով

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2515
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ՍԵԴՐԱԿԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133554130343666805_arte-ohanjanyan.jpg

    Կինոռեժիսոր, պատմաբան:

    ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ՍԵԴՐԱԿԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott