lilit.stepanyan
Logo

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

Article image ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գրիգոր Սեպուհի Խանջյանը Հայաստանի նկարիչների միջին սերնդի ամենաականավոր դեմքերից է: Ունի մեծ ավանդ կերպարվեստի ճկվող շրջանակներում` գրաֆիկայից մինչև գեղանկար, գրքային նկարազարդումներից դեպի դեկորատիվ արվեստի այլազան ճյուղեր: Խանջյանի արվեստում կարծես լինի տեսակային խաչասերում. գրաֆիկայից է սերել հենց նկարչի գեղանկարը, իսկ գեղանկարից` գրաֆիկան: Նրանք այնքան մեղեդայնորեն համակցված են, սակայն յուրաքանչյուրն` ավելի լոկալ ու ֆանտաստիկ:

Zoom Image

“Անդրադառնալով Խանջյանի գրաֆիկային ոճին ` արժե նշել, որ իբրև հակակշիռ գեղանկարչական գործերի, այստեղ այն զերծ է քանդակային պլաստիկ ձևերից, գծակառուցողական շեշտից: Նկարչի գծանկարները բնութագրվում են իրենց էքսպրեսիվ գեղանկարչական հատկանիշներով, որոնք կրում են այսպես կոչված գեղանկարչական գծանկարի այնպիսի մեծ վարպետների ավանդույթներն ու ազդեցությունը, ինչպիսիք են` Ռեմբռանդտը, Դոմիեն, Գոյան: Նրանց հետ ունեցած բնական կապը դրսևոևվում է բազում գծերում (Վ. Գամաղելյան “Գրիգոր Խանջյան 2006):

Zoom Image

“Ե’վ հաց և’ սեր և’ երազանք” (1964թ. ),”Նկարչի արվեստանոցում” (1953թ.), “Երջանի ճանապարհ”(1952թ.), Արևածաղիկներ (1970թ.), “Հացը լեռներում” (1972թ. ) աշխատանքներում նկարչին հուզել են ամենատարբեր թեմաներ: Արված են իրականության երբեմնի ուտոպիստական զգացողությամբ ու լավատեսությամբ: Գույների ներքին մեղմ ոլորանները չեն բեկում պատկերների ճշգրի կերտվածքն ու կերպարների իրական դրսևորումը:

Zoom Image

Նատյուրմորտներում հենց այն արվեստանոցային իրերն ու առարկաներն են, որոնք ունեցել են ամենաանմիջական կապը նկարչի հետ: Դրանք այն էթնիկ կենցաղի իրերն են, որոնք Խանջյանը սարքել է իր իսկ ձեռքով` փայտե գդալներ, կարպետներ…

Zoom Image

Դիմանկարներում դեռևս ուսանողական տարիներին աչքի են ընկնում բարձր վարպետությամբ` “Որդու դիմանկարը”, “Կնոջ` Ջեմմայի դիմանկարը”, “Փափուլ մայրիկի դիմանկարը”, որը նաև հիմք է հանդիսացել այլ աշխատանքներ ստեղծելիս:

Zoom Image

Ուսանողական տարիներից է սկսվել նկարչի գրքային նկարազարդումների տոգորումը (Հ.Թումանյանի ”Անուշ” , “Սասունցի Դավիթ” պոեմներ): 1952 թվականին ձևավորում է Վ. Միրաքյանի “ Լալվարի որսը”, Հ. Թումանյանի “Գիքորը”(1953 թ.), “Լոռեցի Սաքոն”, որն առաջին անգամ նկարազարդել է հենց Գ. Խանջյանը 1957-ին: Խ. Աբովյանի “Վերք Հայաստանի” վեպի նկարազարդումը 1958թ., թերևս համարվում է նկարչի գրաֆիկական բացահայտումների գլխագիծը: Տասներկու առանձին թերթերը, որոնք շարունակաբար հաջորդում են միմյանց, շեշտադրվում են մասսայական տեսաններով` “Ճակատամարտ վանքում”, “Ռուսական զորքի մուտքը Երևան”, “Աղասու թաղումը”, “Բարեկենդան”, “Գաղթ”, “Աղասու երդումը”, “Աղասու հոր մահը”և այլն: Սրան հաջորդում է Պ.Սևակի “Անլռելի զանգակատուն” պոեմի նկարազարդումը, որին նկարիչը ձեռնամուխ է լինում 1963 թվականին և 1969 թ. այս պոեմի համար արված նկարազարդումներն արժանանում են ՍՍՀՄ պետական մրցանակի:

Zoom Image

Խանջյանի գրքային գրաֆիկայում առանձնակի ուշադրության են արժանացել Մ. Շոլոխովի “Մարդու ճակատագիրը” (4 թերթ ) պատմվածքի, Գ. Էմինի “Բալլադ ձկնորսի մասին”, “Սասունցիների պարը” երկերի նկարազարդումները:

Zoom Image

Ճանապարհորդություններից ստացած տպավորությունները մեծ նշանակություն ունեցան նրա ստեղծագործական զարգացման մեջ, որոնք արտահայտվեցին գրաֆիկական շարքի միջոցով, երբեմն էտյուդային, և, իհարկե սրանց նախորդող ճեպանկարների մի ստվար զանգված յուրաքանչյուր երկրից: Նկարաշարերն առանձնանում են ըստ երկրների “ալբանական”, “փարիզյան գծանկարներ”, որտեղ առանձնակի է “Սկանդբերգի հայրենիքը”, “Ռոդենի այգում”, “Լուվր”, “Նոտր Դամ”, “Իմպրեսիոնիստների ցուցահանդեսում” , որտեղ զգում ենք ծավալային օբյեկտիվ ընկալունակությամբ կոմպոզիցիոն լուծումներ: “Իտալական տպավորություններում” Խանջյանը տեսել է մարդկային խոհափիլիսոփայական զգացմունքային և հոգևոր թափանցիկությունը (“ՄԻ գավաթ սուրճ”, “Հրեշտակները կամրջի վրա”): “Իսպանական” և “մեքսիկական” աշխատանքներում դիպուկ է տեղային կոլորիտր յուրօրինակությունը, սոցիալական և ագգային նկարագրի հոգևոր փոխանցումը: Հետաքրքիր է նաև այն, որ ճեպանկարները ևս փուլային զարգացումնեով են ստեղծված` ֆիքսումներ, իջևանատան ճեպանկարներ, որոնք երբեմն վերաճել են էտյուդների և հիմք հանդիսացել նաև հաստոցային մի շարք աշխատանքների համար: Սակայն Խանջյանը ճեպանկարներ անելիս չի ունեցել դրանք հետագայում կոմպոզիցիայի վերածելու միտում, և ոչ էլ որոշակի նախավարժանք են եղել դրանք: Այն կրել է ճանաչողական բնույթ:

Zoom Image

Գրիգոր Խանջյանի ստեղծագործական աշխարհում անհնար է չնշել իր պաննոները և որմնանկարները: Դրանք կարծես լինեն երբեմն արտախանջյանական` իրենց մոնումենտալությամբ ու դեկորատիվիզմով: “Հայոց այբուբեն”, “Վարդանանք”, “Վերածնունդ” գոբելենների կարտոնները, որոնց հիման վրա 90-ականներին “Կասկադ” (այժմ `Գաֆէսճեան քանգարան հիմնադրամ) համալիրի սրահներից մեկում ձեռնամուխ է լինում եռանկար պաննո ստեղծելու աշխատանքին: Ստեղծման ընթացքը տևում է շուրջ 10 տարի: Սակայն նկարիչը չհասցրել ավարտել “Վերածնուն“ կոպոզիցիան: Այս նույն տարիների, նա ստեղծում է “Տիրամայրը մանկան հետ” սրբապատկերը` Էջմիածնի Մայր տաճարի , Լոս Անջելեսի ս. Վարդան և Նյու Յորքի ս. Սարգիս եկեղեցիների Ավագ խորանների համար:

Zoom Image

Խանջյանի ժառանգած հարուստ մշակույթի ճանաչման կարևորությունն անհերքելի ուսումնասիրության և մասշտաբային ընդլայնման է ենթակա…

Zoom Image
Zoom Image
Zoom Image
Zoom Image
Zoom Image
Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6068
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2012
30
Սեպտ
»11:46
ԲՐՈՆԶԱԳԾԱՅԻՆ ՍԻՄԲԻՈԶ
Article image Յուրատեսակ մի աշխարհ է Արտաշես Քեշիշյանի հարթաքանդակային ճոխ ելևէջներով հարուստ մոլորակը: Պղնձե, բրոնզե ձուլածոները կարծես լինեն երկնային: Դժվար է երբեմն ըմբռնել աշխատանքների երկնումը, երկրային էակի միջամտությունը: Քեշիշյանը ծնվել է 1958թ. Երևանում: Սերը դեպի կերպարվեստը նկատվել է դեռ վաղ մանկուց: Հաճախելով Հ. Կոջոյանի անվան արվեստ դպրոց` նկարչի մոտ ավելի է կարծրացել ուղու ընտրության հիմանվորումը: 13 տարեկանից ուսանելով Ղուկաս Չուբարյանի մոտ, թերևս, եղել է վստահելի ձեռքերում, գիտելիքների ստացմա...
Կարդալ
2012
16
Սեպտ
»14:13
ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ԽՃԱ ...
Article image Քանդակային արվեստի հարթությունը թերևս, խիստ տարբեր է կերպարվեստի մյուս ժանրերից` դիտողական, ընկալունակության և պերֆորմանսային աստիճաններով: Այն մեծ ու փոքր անկանոն ինտերվալներով, երբեմն կարող է զուգահեռվել շոշափելի ու զգայական գրաֆիկայի ու գծանկարի հետ:...
Կարդալ
2012
16
Սեպտ
»14:05
ՍՏԵՓԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ - նկարիչ
Article image Բազմազան է Ստեփան Մինասյանի ստեղծագործական աշխարհը` տարաբնույթ ժանրերը, ոճային տարբերություններն ու ոլորապտույտ թեմաները, որոնք լինելով անչափ վեհաշուք և ակնահաճո, ընդամենը մի նպատակի են միտված` ստիպել դիտողին ընկղմվել նրանցից յուրաքանչյուրի ներքին հոգեբանափիլիսոփայական և արտաքին գունագծանկարչական ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott