lilit.stepanyan
Logo

ԲՐՈՆԶԱԳԾԱՅԻՆ ՍԻՄԲԻՈԶ

Article image Յուրատեսակ մի աշխարհ է Արտաշես Քեշիշյանի հարթաքանդակային ճոխ ելևէջներով հարուստ մոլորակը: Պղնձե, բրոնզե ձուլածոները կարծես լինեն երկնային: Դժվար է երբեմն ըմբռնել աշխատանքների երկնումը, երկրային էակի միջամտությունը:

Քեշիշյանը ծնվել է 1958թ. Երևանում: Սերը դեպի կերպարվեստը նկատվել է դեռ վաղ մանկուց: Հաճախելով Հ. Կոջոյանի անվան արվեստ դպրոց` նկարչի մոտ ավելի է կարծրացել ուղու ընտրության հիմանվորումը: 13 տարեկանից ուսանելով Ղուկաս Չուբարյանի մոտ, թերևս, եղել է վստահելի ձեռքերում, գիտելիքների ստացման վարար ընթացքով հագեցած: Ուսանողական տարիներից արդեն Քեշիշյանն ակտիվորեն մասնակցում է բազմաբնույթ ցուցահանդեսների: 1981թ . մասնակցում է առաջին համամիութենական հոբելյանական ցուցադրությանը, և տարեցտարի ավելանում է մասնակցությունների աճային պրոգրեսիան:

Zoom Image
Zoom Image

Քեշիշյանի վաղ շրջանի աշխատանքների թեմաներն ավելի կենցաղային են, երբեմն` անմիջական և հուզական: “Սարերում” պղինձ/գալվանապլաստիկա աշխատանքին նայելիս հայտնվում ենք հենց տվյալ դաշտավայրում, հովվի կողքին, շնչում ենք սարերի պաղ օդն ու լսում շվիի ձայնը…”Գարուն” պղինձ/գալվանապլաստիկա . այստեղ այլ միջավայր է. կանայք, որոնք կրում են հայկական տարազներ, զբաղված են առօրյա գյուղական հոգսերով: Մի տեսակ թախիծ կա այս աշխատանքում: Եղեռնից հետո նրանք սրտի տրոփյունով սպասում են իրենց ամուսիններին, եղբայրներին, որդիներին…Միակ արու երեխան, որ լրացնում է ամբողջ կոմպոզիցիոն սինթեզը, հայ ժառանգականությունը շարունակելու դոմինանտ լույսն է:

Zoom Image

Հայաստանի և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ դառնալը երիտասարդ քանդակագործի համար, թերևս մեծ ձեռքբերում է լինում: Ցուցահանդեսների մասնակցությունը, անշուշտ, նպաստում է նրա ստեղծագործական զարգացման և խանդավառման հունին: 90-ականների ունենում է անհատական ցուցահանդես:

Zoom Image

Արտաշես Քեշիշյանի համար ստեղծագործելն է հենց կյանքի բերկրանքի գագաթնային վայելք: Ստեղծագործական բոցկլտուն ծիրում նա անդրադառնում է հայ վեհանձն գրողներին ու բանաստեղծներին: “Հովհաննես Թումանյան” պղինձ/գալվանապլաստիկա, “Վահան Տերյան” բրոնզ , “Ղևոնդ Ալիշան և Ավետիք Իսահակյան, Վենետիկ-1901” բրոնզ:

Zoom Image

Զարմանալի աշխատանքներ ու ճոխ կոմպոզիցիաներ են իրենցից ներկայացնում հին և նոր կտակարանների քեշիշյանական մեկնություննեը: “Աստվածային կատակերգություն” բրոնզ 500x375 մմ սա, թերևս իր հորինվածքային տեսակով իմպոզանտ է: Անհնար է առանց ներքին հուզականության անցնել այս աշխատանքի կողքով: Ավան պլանի դժոխային տեսարանը կոմպոզիացիան քավարանով տանում է դեպի վերև, որտեղ այս ամենի ճանապարհները պրոյեկտվում են Աստծո վրա: Նյութի նմանակերպ ենթարկեցնելը , բազմաֆիգուր մարդկային դասավորվածքը, օրնամենտալ հակիրճ լրացումները, ստիպում են անդուլ հիանալ ռելիեֆի ինդիվիդուալ կերտվածքով:

Zoom Image

Քեշիշյանը չի պատկանում կերպարվեստագետների այն թվին, որոնք ունեն անհագուրդ ցուցադրվելու նկրտումներ: Նա արարում է անդլակի ավյունով: Թեմաները միմյանց չզիջելով ներկայանում են քանդակագործին , մատակարարելով անսահման նյութ և ստեղծագործելու ավյուն: Վաղ թե ուշ, վարպետը կամովի թե ակամա, պետք է նրանցից յուրաքանչյուրին ծնունդ տա, կյանք պարգևի ու թողնի այն մնայուն արժեքը հարթաքանդակագործության մեջ, որը իսկապես կուռ մնայուն բյուրեղ է , ենթակա է ճանաչման ու մեծարման…

ՀԵՂ. ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3801
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2012
03
Հոկտ
»17:12
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ
Article image ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գրիգոր Սեպուհի Խանջյանը Հայաստանի նկարիչների միջին սերնդի ամենաականավոր դեմքերից է: Ունի մեծ ավանդ կերպարվեստի ճկվող շրջանակներում` գրաֆիկայից մինչև գեղանկար, գրքային նկարազարդումներից դեպի դեկորատիվ արվեստի այլազան ճյուղեր: Խանջյանի արվեստում կարծես լինի տեսակային խաչասերում. գրաֆիկայից է սերել հենց նկարչի գեղանկարը, իսկ գեղանկարից` գրաֆիկան: Նրանք այնքան մեղեդայնորեն համակցված են, սակայն յուրաքանչյուրն` ավելի լոկալ ու ֆանտաստի...
Կարդալ
2012
16
Սեպտ
»14:13
ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ԽՃԱ ...
Article image Քանդակային արվեստի հարթությունը թերևս, խիստ տարբեր է կերպարվեստի մյուս ժանրերից` դիտողական, ընկալունակության և պերֆորմանսային աստիճաններով: Այն մեծ ու փոքր անկանոն ինտերվալներով, երբեմն կարող է զուգահեռվել շոշափելի ու զգայական գրաֆիկայի ու գծանկարի հետ:...
Կարդալ
2012
16
Սեպտ
»14:05
ՍՏԵՓԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ - նկարիչ
Article image Բազմազան է Ստեփան Մինասյանի ստեղծագործական աշխարհը` տարաբնույթ ժանրերը, ոճային տարբերություններն ու ոլորապտույտ թեմաները, որոնք լինելով անչափ վեհաշուք և ակնահաճո, ընդամենը մի նպատակի են միտված` ստիպել դիտողին ընկղմվել նրանցից յուրաքանչյուրի ներքին հոգեբանափիլիսոփայական և արտաքին գունագծանկարչական ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott