ԴՐՎԱԳՆԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

‎1759 թվականին Հովսեփ Էմինը Կարնո նահանգի Ճինիշ գյուղի բնակիչներին հարցրել է, թե “ինչո՞ւ եք առարկում, երբ ձեր ազգակիցներից որևէ մեկը ռազմիկ է դառնում, ինչո՞ւ դուք ազատ չեք, ինչո՞ւ դուք ձեր սեփական թագավորը չունեք”:

Գյուղացիները Էմինին պատասխանել են. “Պարոն, մեր ազատությունը անդիի աշխարհքն (անդրշիրիմյան աշխարհում) է. մեր թագավորը Հիսուս Քրիստոսն Է”: Էմինը ըսավ. “Ի՞նչ խոսք է այդ. ո՞վ ըսավ ձեզի թե այդպես է”: “Եկեղեցիին Սուրբ Հայրերը, որոնք կըսեն թե հայ ազգը մահմեդականներուն հպատակ եղած է աշխարհի ստեղծվելէն ի վեր, եւ այդպես ալ պետք է մնա մինչեւ հարութեան օրը: Եթեոչ մենք շատ արագ կրնայինք թուրքերը մեր երկրէն դուրս վռնդել”

Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, Լոս Անջելես, 2002, էջ 61:
****Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է դառնալու: Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ. միշտ ասում էր. «Դերասան ես հա՞, կապիկություն կենես, հա՞»:Ու նյարդայնանում էր. շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:
... Դեռ Լենինակւսնում (Գյումրի) մի ներկայացման ժամւննակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ: Վախեցած նայում էի. ինձ թվաց' պիտի բարձրանա բեմ ե. սկսի Մհերին ծեծել: Գնաց, կանգնեց շատ մոտ, երկար նայեց Մհերին: Զգում էի, որ Ահերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ: Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Ահերը պառկած էր: Ոտքերից վերմակը քաշեց և ասաց. «Ֆրո՚ւնզ ջան, ապրի՛ս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ»:
****(Եղբոր` Ալբերտ Մկրտչյանի պատմածը)
Մի օր Մհերը երկար ժամանակ կանգնեց հայելու դիմաց, սանրվեց, սափրվեց, փողկապ կապեց: Մայրս կանգնած նայում էր ու վերջում հարցրեց . «Ա՛յ բալա, էս ո՞ւր; կերթաս, էսպես երկա-ր կսանրվիս, կթրաշվիս, գալըստուկ կկապես, դուխի կցանես վրեդ»: Ասաց. «Մա՛մ ջան, բանկետի»: «Ա՛յ բալա, էդ ի՞նչ տեղ է էդ բանկետը: Ես քեզնից հա լսում եմ, բայց բան չեմ հասկանում»:
«Մա՛մ ջան, մեծ դահլիճ է, երկար սեղան գցած: Թերթեր են, ժուռնալներ, գրքեր են, ու մենք նստած կարդում ենք»: «Քոռանամ ես, բալա՛ ջան, գնա՛, գնա՛, բայց շատ չխմես»:
****Հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը գնացքով գնում էր Գյումրի' ամենաթատերասեր քաղաքը: Երեկոյան' ներկայացումից հինգ րոպե առաջ էր գնացքը հասնելու Գյումրի: Աակայն գնացքը երկու ժամով հետ էր ընկել չվացուցակից: Դերասանը մտածում էր, որ այդ երեկո ներկայացումը կհետաձգվի, և ինքը մի փոքր կհանգստանա: Հանկարծ հերթական կանգառում վագոն է մտնում կայարանապետը և հայտնում, որ Գյուճրիի թատրոնից հեռախոսագիր է ստացվել, որ հանդիսատեսը չի ուզում հեռանալ դահլիճից: Թեկուզ ուշ, բայց, ինչ գնով էլ լինի, Փափազյանը պետք է բեմ բարձրանա: Փափազյանը սովոր էր կոդմնորոշվել այդպիսի ակնթարթային փոփոխությունների դեպքում: Նա ճամպրուկից հանում է Օթելլոյի բեմական հագուստն ու հարդարանքի արկդիկը և շիրակցիների աշխույժ սրախոսությունների ուղեկցությամբ հարդարվում է' դառնալով սարսռազդու, բայց ժպտուն մի խափշիկ: Գնացքը կանգ է առնում Գյումրիում: Ձյունախառն փոթորկի մեջ գյումրեցի հանդիսատեսը ուղղակի կայարանում դիմավորում է սիրելի Փափազյան - Օթելլոյին Լւ ուրախ - զվարթ աղաղակներով օդը թնդացնելով' հասցնում ակումբ, որտեղ պիտի կայանար ներկայացումը:****(Գոհար Գասպարյանի «ժամադրությունը»)
Մ. Աարյանը մտադիր էր ստեղծել երգչուհի Գ. Գասպարյանի դիմանկարը:
Երգչուհին միշտ հյուրախաղերի մեջ էր, ժամանակ չէր գտնում բնորդելու:
-Գոհա՛ր ջան, որ մեկը քեզ ժամադրի, ինչքա՞ն կսպասես դու, - մի օր հարցրեց Վարպետը:
-Երևի 15 րոպե:
-Մեր ժամադրությունից անցել է քսան տարի: Ես այդքան սպասել եմ...
****(Մհեր Մկրտչյանի պատմածը)
-Երբ առաջին անգամ գնացի Մարտիրոս Սարյանի արվեստանոց, Վարպետը ժպտուն, զննող հայացքով նայեց դեմքիս, կոշտ կերպարանքիս ու հարցրեց.
-Ա՛յ տղա, բնիկ որտեղի՞ց ես:
-Դժվարանում եմ ասել, Վարպետ: Հայրս մշեցի է, մայրս' վանեցի, ծնվել եմ Գյումրիում, ապրում եմ Երևանում ...
-Ուրեմն դու իսկական հայ ես, - եզրակացրեց վարպետը: - Մի երկու անգամ բեմում քեզ տեսել եմ' էնտեղ էլ հայ ես, որ կաս ...
****Աբեղյանը ամուսնանում էր: Գեորգյան ճեմարանի աշակերտները ուրախանում են, որ նրա դասերին վերջապես մի օր ազատ են լինելու: Բայց դասի նստելու զանգը տալուց մի քանի րոպե հետո ներս է նտնում Աբեղյանը' հարսանեկան հագուստով, դասը վարում Լւ նորից վերադառնում է հարսանքատուն ու շարունակում հարսանեկան հանդեսը:****Համալսարանի դասախոսներից մեկը /Աշոտ ՄոյիսԿփչ Մկրտչյան/' մասնագիտությամբ ինժեներ, ոչինչ չհասկանալով հանդերձ «Արմատա- կան բառարանից», բաժանորդագրվում է: Երբ առաջին պրակը ստանում է, փող չի տալիս' ասելով, թե մոտը չկա: Կենսուրախ, կատակասեր, կերուխումի սիրահար ինժեները ձգձգում է փողը, մինչդեռ Աճաոյանը հիշեցնում է նրա պարտքը: Մի անգամ նա տեսնում է ,որ ինժեները, մի խումբ վարորդների հետ ինչ-որ կրպակի մոտ կանգնած, գարեջուր է խմում և բոլորի փոխարեն էլ ինքն է վճարում: Մոտենում է, ասում.
-Բարեկա՛մ, գարեջուր խմելու փող ունես, պարտքդ տալու փող չունե՞ս:
Ինժեները, որ պարզապես սիրել է զվարճանալ, հրավիրում է նրան գարեջուր խմելու: Աճառյանը մերժում է ե. նրան կանչելով մի կողմ՜ ասում.
֊Ամոթ է, քանի տարի է՜ պարդքդ չես վճարում : Եթե փող չունես, ես քեզ անվերադարձ 3 ռուբլի տամ, վճարիր պարտքդ, պարտական մնալը լավ բան չէ:
Գլուխը բավական տաքացած դասախոսը համաձայնվում է, առնում 3 ռուբլին, բայց փոխանակ պարտքը մարելու'այդ գումարն էլ է գարեջրի տալիս: էլի անցնում են տարիներ... Աճաոյանի մահվան օրը նրա դագաղի մոտ ամենից անկեղծ արցունք թափողներից մեկը եղավ զվարճասեր ինժեները...
****1920-ական թվականների կեսերին կատարվում է համաժողովրդական ինչ-որ հանգանակություն: Բոլոր հիմնարկներն իրենց մոտ հավաքված գումարները տանում մուծում են կենտրոնական փոստի դրամարկղ: Ներայանում է նաև Աճաոյանը և հերթի կանգնում: Երբ մոտենում է դրամարկղին, հանում է 50 ռուբլի, հանձնում:
-Ո՞ր հիմնարկի կողմից է,- հարցնում է աղջիկը:
-Իմ կողմից է, գրեցեք' Հրաչյա Աճաոյան,- պատասխանում է նա:
-Հասկացանք, Հրաչյա Աճաոյանի միջոցով է մուծվում, բայց գումարը ո՞ր հիմնարկումն է հավաքված,- կրկին հարցնում է աղջիկը, որի մտքով էլ չէր կարող անցնել, թե մի անհատ այդքան մեծ գումար է նվիրում:
Աճաոյանը նորից է բացատրում, թե դա իր կողմից է: Աղջիկը ընդունում է գումարը, տալիս անդորրագիրը: Նույն օրը Աճաոյանը ինչ-որ գումար էլ մուծում է «Արմատական բառարանի» հերթական պրակները Մոսկվա ուղարկելու համար, գումարն ստանում է նույն աղջիկը, որ 5 կոպեկ պարտք է մնում: Մտածելով, թե նման մի հարուստ մարդու համար 5 կոպեկը չնչին գումար է, հանգիստ ասում է, թե մանր չունի:
֊էհ, չունես, կսպասեմ, աղջիկս, - պատասխանում է պրոֆեսորը և սպասում է ժամեր: Չի մեկնում,մինչև որ 5 կոպեկը չի ստանում' շրջապատում թողնելով ամենաժլատ մարդու տպավորություն:
Բայց արդյո՞ք սա ժլատություն էր, թե՞ մարդկանց օրինականություն սովորեցնելու միջոց:
****20-ական թվականների վերջերին Երևանում եղել է մի մուրացիկ' Խաչիկ անունով: Աովորություն է ունեցել շրջել Աբովյւսն փողոցում փող խնդրելու: Աճառյանը մի օր նրան հրավիրում է իր սեյակը, հետաքրքրվում նրա անցյալով, ներկայով, հարցնում է, թե մուրացկանությամբ որքան փող է վաստակում: Իմանում է, որ հազիվ օրվա հացի դրամ է շահում, որը չէր անցնում ամսական 30 ռուբլուց:
-Խաչի՛կ եղբայր, - ասում է Աճաոյանը, - հայ ժողովուրդը աշխատասեր է, մուրացկանությունը ամոթաբեր է, թո՛ղ այդ արհեստը, ես քեզ ամեն ամիս ապրուստի դրամ կտամ,պայմանով, որ ձեռք չմեկնես մարդկանց և մի հարմար գործ գտնես, աշխատես: Ես էլ ծանր օրեր եմ ապրել Փարիզում, բայց մուրացկանություն չեմ արել: Կգաս մեր տուն ամեն ամսի վերջին օրը, կստանաս գումարը . հենց որ չեկար, կիմանամ, որ արդեն աշխատում ես:
Մարդը համաձայնվում է և հաջորդ օրվանից փողոցներում չի երևում, իսկ վեց ամսից չի գալիս սահմանված գումարն ստանալու:
****Պատմում են այսպիսի իրական դեպք: Նրա ուսանողներից մեկը, փողոցում հանդիպելով ուսուցչին, մտնում է նրա թևը, և միասին քայլում են: ճանապարհին բազմաթիվ հարցեր է տալիս,որոնց ոչ մեկին չի պատասխանում Աճառյանը: Երբ մոտենում են համալսարանին, նոր միայն պատասխանում է: Ուսանողը հարցնում է, թե ինչու առաջ անուշադրության էր մատնում իր հարցերը:
-Մտքումս դասի ծրագիրն էի կազմում, զբաղված էի, հիմա ազատ եմ, ֊պատասխանում է նա:
****Մի օր առանց զանգահարելու նրա տուն է գալիս մի կին: Աշխատանքն ընդհատելով' դուռը բաց է անում Աճաոյանը: Կինն ասում է, թե ուղիղ հինգ րոպե ուզում է խլել նրա ժամանակը' ինչ-որ բան հարցնելու համար: Նա ծեքծեքումներով հինգ րոպեում հազիվ է վերարկուն հանում, հայելու առաջ հարդարվում,մազերը դասավորում: Աճառյանը այդ ընթացքում ժամացույցը ձեռքին կանգնում է նրա կողքին և հենց որ ժամանակը լրանում է, ասում. «է~, տիկի՛ն, ձեր խնդրած հինգ րոպեն լրացավ, ես պետք է աշխատեմ»: Ասում է ու սուսուփուս նստում գրասեղանի առաջ...****Մի օր' առավոտյան, Հրաչյա Աճառյանը հանկարծ զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ, աշխատում վեճը բորբոքել միանգամայն անտեղի: Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել: Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է, փափկում և խանդաղատանքով ասում.
-Կատակ էր, Սոֆիկ, ուզում էի, որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ի՞նչ անծանոթ բառեր կան:
֊Դե ասեիր, էլի, ինչո՞ւ էիր կռիվ սարքում:
֊Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով, մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր,որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ զայրացրի, ոչ մի բառ չասացիր...
****Հովհաննես Այվազովսկին ուներ մի հեռավոր բարեկամ: Նա աղքատ էր ապրում և դժվարությամբ էր իր հացը վաստակում, բայց ոչ մի անգամ չէր դիմում իր հարուստ բարեկամների օգնությանը: Մի անգամ, երբ նշանում է աղջկան, հարևանները նրան հորդորում են, որ դիմի աշխարհահռչակ նկարիչ Այվագովսկու օգնությանը: Նա աղջկան վերցնում է և գնում Թեոդոսիայում ապրող Այվագովսկու տուն: Սովորական հարցուփորձից հետո ակնարկում է, որ աղջկանը նշանել է, և շուտով հարսանիք է լինելու: Այվազովսկին, որպես նվեր, աղջկան տալիս է մի փոքրիկ մանյակ: Աղքատ բարեկամը հիասթափված վերադառնում է տուն: Անցնում է մի որոշ ժամանակ: Աղջիկը իր ամուսնու հետ մեկնում է Պետերբուրգ և ուզում է վաճառել Այվագովսկու նվիրած մանյակը: Պարզվում է, որ դա շատ թանկարժեք իր է, և հնագիտական թանգարանի աշխատակիցը անսպասելի մի մեծ գումար է առաջարկում: Երիտասարդ ամուսինները ուրախ - ուրախ, այդ մեծ գումարը վերցրած, գալիս են տուն և պատմում: Աղքատ բարեկամը նորից գնում է Թեոդոսիա' շնորհակալություն հայտնելու, և իմանում է, որ մեծ նկարիչը մահացել է արդեն, իսկ նրա տուն - թանգարանի շենքը կիսատ է մնացել գումար չլինելու պատճառով: Բարեկամը նոր զղջում է, որ ինքը մտքում նրան մեղադրել է ժլատության մեջ: Եվ իր մեղքը քավելու համար այդ գումարի մի մասը ծախսում է տուն ֊ թանգարանի շինարարությունը ավարտելու համար:****Հովհաննես Այվազովսկին, Թեոդոսիայում լսելով հայկական կոտորածների բոթը, ատելությամբ Է լցվում թուրք ջարդարարների դեմ:Նկարիչը զայրացած վերցնում Է Սուլթան Աբդուլ Ազիզի կողմից իր նկարների համար տարիներ առաջ տրված ադամանդյա շքանշանները, կապում Է դրանք շան վզին և դուրս գալով տնից' ուղղվում Է դեպի ծովափ : Այստեղ նա նստում Է մի ձկնորսական նավակ,հեռանում բաց ծովը, հանում շան վզից թուրքական շքանշանները ե. ի նշան բողոքի' դրանք նետում Է ջուրը:****(պատմում է Գարեգին ԼԱոնյանը)
1921 թվականին Էր. Թիֆլիսն արդեն խորհրդային քաղաք Էր: Մի օր փողոցուս ինձ պատահում Է նկարիչ Եղիշե Թադևոսյանը և ցավելով հայտնում, որ Կոմիտասը վախճանվել Է:
-Որտեղի՞ց գիտես, Եղիշե, - հարցնում եմ նրան:
-Պոլսի թերթերում գրված Է եղել այդ մասին, կարդացողներն ինձ ասացին, - ասում Է Եղիշեն:
Ես Էլ իմ կողմից շտապեցի մի լուր տպագրել «Կարմիր աստղ» թերթում: Պետք Էր մի բան անել: Կոնսերվատորիայի դահլիճում կազմակերպեցինք մի սգահանդես' ճոխ, հետաքրքրական: Ընկերներն ինձ Էին հանձնարարել բացման խոսքը և բանախոսելու պատիվը' «Կոմիտասի կյանքը և գործը» ...
Թիֆլիսի թերթերը գրեցին մեր երեկույթի մասին, ապա արձագանքեցին Պոլսի թերթերը. «Թիֆլիսի լրագրերեն կիմանանք, որ Փարիզում վախճանվել Է հանրածանոթ երաժշտագետ Կոմիտասը»:
Շատ չանցած' Փարիզից ստացանք հաստատ տեղեկություն, որ Կոմիտասը ապրում Է իր վիճակում:
Ուրեմն մեր հոգեհանգիստն ու սգահանդեսը եղել Էր վաղաժամ...
****Ձորի մեջ՜ Ալավերդի կայարանում (որտեղից սովորաբար բարձրանում էին Սանահին), պատմական կամուրջից ոչ շատ հեռու, կար մի ծանոթ խանութ - պանդոկ: Մովսես էր նրա տիրոջ անունը: Այդ մարդն էր, որ վերև, «վանքի բնակիչներիս», ուղարկում էր միս, նպարեղեն և այլն: Այստեղ էին հավաքվում փոստից ստացվող նամակները, լրագրերը, ու երբ վանքը բարձրացող մարդ էր պատահում, Մովսեսը նրա ձեռքով ուղարկում էր վեր: Կոմիտասը մի հեռագիր է ուղարկում Սանահին' Սանթունյանին՜ հայտնելով, որ ինքը մի տասը օրով գալու է վանքում մնալու: Այդ հեռագիրը մի երեք - չորս օր մնում է Մովսեսի խանութում: Կոմիտասը մի առավոտ երևում է Ալավերդի կայարանում ու վանք բարձրանալուց առաջ մտնում է Մովսեսի մոտ՜ մի քիչ հանգիստ առնելու և թեյ խմելու: Խանութպանը ուրախանում է, որ վերջապես հարմար մարդ պատահեց, տալիս է նրան եպիսկոպոսին և վանքի բնակիչներին ուղղված նամակները, լրագրերը և մի հեռագիր՝ խնդրելով վանք հասցնել: Եվ Կոմիտասը, բնավ չիմանալով, որ օրեր առաջ Թիֆլիսից իր ուղարկած հեռագիրն այժմ ինքն է տանում հասցեատիրոջը, բարձրանում է Աանահին: Կոմիտասը մտավ վանք ու գրկախառնվեց վանքի բնակիչների հետ, ապա ներկայացավ եպիսկոպոս Սանթունյանին: Միմյանց քեֆուհալ հարցնելուց հետո Կոմիտասը սեղանի վրա դրեց իր բերած փոստը' նամակներ, լրագրեր, հեռագրեր: Եպիսկոպոսը ամենից առաջ բաց արեց հեռագիրը և քահ-քահ ծիծաղեց:
-Վա~հ, քո տունը շինվի, կոմիտա՚ս, քո հեռագիրը դու ես բերում ինձ:
Եվ ընկերները մի լավ ուրախացան:
****1906 թիվն էր. կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը, իր 86 տարիներն ուսերին առած, մի անգամ' ինչ-որ տոնական հանդեսի ժամանակ, եկավ Գևորգյան ճեմարան: Նա, հանդիսասրահում նստած, ուշադիր լսում էր Կոմիտասի երգչախմբի երգերը Ա ուսուցիչների ու աշակերտների ճառերը, բայց որոշ ժամանակ նայում էր գմբեթաձև առաստաղից կախված մեծ ջահին: Մեկնելիս նա իր մոտ կանչեց տեսչին և հրամայեց, որ իջեցնեն ջահը:
-Պարո՛ն Կոստանյան, - ասաց նա, - քեզի կպատվիրեմ, որ վաղը վար առնել տաս այդ ահռելի ջահը, վտանգավոր է, մի օր կընկնի աշակերտների գլխին ու ուսուցիչներուդ հետ միատեղ ջարդուփշուր կանե. ի՞նչ պիտի ընես այն ժամանակ:
Կոստանյանն ուսերը թափահարեց և գրեթե չպատասխանեց այս անակնկալ պատվերին: Անցավ մի օր, երկու օր. ի՞նչ պետք է անել. Վեհափառի հրամանն էր, չկատարել անհարմար էր, կարող էր մի քանի օրից նորից գալ ճեմարան և ստուգել իր կարգադրության հետևանքը: Իսկ կատարելը միանգամայն աննպատակ էր, որովհետև ջահը երկաթե շղթայով շատ ամուր կապված էր իր տեղում և վայր ընկնելու ոչ մի երկյուղ չէր հարուցում: Կոմիտասը գտավ ելքը:
-Պարո՛ն Կոստանյան, - ասաց նա տեսչին, - ջահն արդեն վար է առնված իբր, և կատարված է Վեհափառի հրամանը, այժմ թույլ տվեք' ես գնամ վեհարան և խնդրեմ իրավունք նորից կախելու, քանի որ «մթության մեջ ես չեմ կարող երեկոներն իմ խմբական փորձերը կատարել»:
Տեսուչը ժպտաց և գլխով հավանության նշան արեց:
Հետևյալ օրն իսկ ջահը նորից իր տեղը կախելու կարգադրությունն եկավ, և նա այդպես էլ կախված է նույն տեղում մինչև այսօր:
****Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 - 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին... Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը' կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր - դա - լուր» - ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փսսվւազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
-Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, - հարցրեց Փափազյանը' ջութակը վերցնելով կրծքից:
-Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց
դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր - դա - լուր» - ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
-Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
-Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, - ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափագյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
-Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան...
-Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, - թոթովեց անծանոթը' խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:
****ճեմարանում սկսվել էին տարեկան հանդիսավոր քննությունները.մի օր 5-րդ դասարանցիները քննվում են եկեղեցական պատմությունից.կանաչ-մահուդ սեղանի գլխին նստած է տեսուչը,աջ ու ձախ կողմերում ունենալով եպիսկոպոսներ,վարդապետներ և ուսուցիչներ,ներկա էր և Կոմիտաս հայր սուրբը:
Քննության է կանչվում աշակերտներից մեկը,որ,ինչպես երևաց հետո, թույլ էր այդ առարկայից, բայց լավ երգիչ էր և Կոմիտասի սիրելի աշակերտներից մեկը:
֊Ասա՛,տղա' ս, ֊հարց է տալիս եպիսկոպոսներից մեկը, - ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը:
Աշակերտը վարանում է պատասխանել ու խեղճ - խեղճ նայում է Կոմիտասի երեսին՚կարծես աղերսելով մի կերպ օգնել իրեն. Կոմիտասը հասավ օգնության, ուրիշների համար աննկատելի կերպով նա մի քանի անգամ աջ ձեռքը խփեց կրծքին, այսինքն՜ ուզում էր հասկացնել, թե՜«հիշի' ր, Կոմիտաս կաթողիկոսը, 7-րդ դարում»:
Խեղճ աշակերտն այնքան շփոթվեց, որ հանկարծակի գոռաց.
Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս հայր սուրբը...
****

Դիտումների քանակը: 33670
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎ ՆԻԿՈԼԱՅԻ Բևեռախույզ: Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003): ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002): Խորհրդային Միության հերո Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott