surik.asmaryan
Logo

Սարդարապատի հերոսամարտին

Article image Հատված Ս.Ասմարյանի
«Արմավիր համայնքի պատմությունը»
անտիպ գրքից
Արմավիր գյուղի

/նախկին Ղուրդուղուլի շրջկենտրոնի/ մասնակցությունը


ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանությունը: Օգտվելով 1915 - 1923 թթ. պատերազմական իրավիճակից, թուրքական իշխանությունները Արևմտյան Հայաստանում իրականացրեցին հայ ժողովրդի և մարդկության հանդեպ երբևէ գործած ամենադաժան հանցագործությունը. իբրև-թե ռազմական գործողությունների թատերաբեմից հայերին հեռացնելու նպատակով, թուրքերը տեղահանեցին երկրի մեծ ու փոքր քաղաքներում, ավաններում և գյուղական բնակավայրերում ապրող երկու միլիոն հայությանը, զորքով ու զինված ջոկատներով, թուրքական վանդալները տեղահանված 1,5 արևմտահայությանը մասսայաբար կոտորեցին, աքսորեցին, և ցեղասպանության ենթարկեցին արաբական Դեր Զորի անապատի աքսորի ճանապահներին:
Մեր հայրենիքի արևմտյան հատվածը Թուրքիայում, իսկ հայության արևելյան հատվածը Ռուսական կայսրության կազմում, մնացին առաջին աշխարհամարտի արդյունքներով կործանված Օսմանյան և բոլշևիկյան հեղափոխությամբ կործանված Ռուսական կայսրությունների փլատակների տակ:

Zoom Image

Հայաստանի և հայության համար ստեղծվեց վտանգավոր իրավիճակ` 1917 թվի փետրվարին տապալվեց ցարիզմը և Ռուսաստանում իշխանությունը անցավ Ժամանակավոր կառավարությանը: Անդրկովկասում ևս տեղի ունեցավ իշխանափոխություն: Կերենսկու կառավարությունը հայտարարեց «հաղթական պատերազմը իր տրամաբանական ավարտին հասցնելու մտադրությունների մասին»: Սակայն 1917 թվի հոկտեմբերին Պետրոգրադում տեղի ունեցավ Լենինի գլխավորած բոլշևիկյան հեղաշրջումը և այդ պլանները մնացին սոսկ երազանք: Անդրկովկասը, վրաց մենշևիկների դրդմամբ, անջատվեց բոլշևիկյան Ռուսաստանից:

Zoom Image

Թիֆլիում գործող հայ ազգային կուսակցությունների համագումարում, ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ` Հ Ա Խ-ը: Համագումարի առաջին կոչով ՀԱԽ-ը հայտարարեց` «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը որպես գործադիր մարմին», իսկ 1918 թվ մայիսի 28-ին` ՀԱԽ-ը իրեն հայտարարում է` «…ՀՀ գերագույն և միակ իշխանություն, ստանձնում է կառավարական բոլոր գործառույթները` հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար »: Ըստ էության, ՀԱԽ-ը վրացիների ու ադրբեջանցիների հետ համատեղ, Անդրկովկասը անջատեցին Ռուսաստանից:

Zoom Image

94 տարի շարունակ, ՀՅԴ-ն իրեն քայլերը որակում էր որպես Հայաստանի անկախության հռչակում` ստեղծվում է ՀՀ կառավարություն, նշանակում է զորքերի հրանանատարություն, ընտրվում է Հայոց խորհրդարան, արտահայտվում էր «երկրին տեր կանգնելու վճռականություն», ուղեգծվում է հայկական իշխանության արտաքին քաղաքական կուրսը` դեպի արևմուտք, իսկ բոլշևիկյան գաղափարախոսները, ընդհակառակը, ՀԱԽ-ի քայլերը համարեցին ազգադավ և հայ ժողովրդի «ազգայինք աղաքական մեկուսացում»:

Իշխանության գլուխ անցնելով, առաջին իսկ դեկրետներով, Լենինը ռուս մուժիկներին խոստացավ հող ու խաղաղություն: Թուրքական ռազմաճակատը քայքայվեց, սկսվեց Տաճկահայաստանը նվաճած ռուսական բանակային զորամասերի խռովությունները: Ռուս զինվորները ձեռնարկեցին պատերազմական իրավիճակում աննախադեպ գործընթաց` մերկացրին, լքելով հայկական տարածքների դիրքերը: Անկանոն-քաոսային նահանջով, ռուս զինվորները բռնել էին Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհները, երկաթուղին ու ծովային ուղիները:

Zoom Image

Օգտագործելով ստեղծված քաղաքական քաոսային վիճակը, գերմանացիները հարձակվեցին Պետրոգրադի ուղղությամբ: Ռուսներին հաջողվեց կանգնացնել գերմանացիների առաջխաղացումը: Բրեստում կնքեց զինադադարի պայմանագիր: Բրեստի, Հայաստանի համար խայտառակ պայմանագրի համաձայն` բոլշևիկյան Ռուսաստանը 1918 թվի գարնանից, ռուսական զորքերը դուրս հանեց ռուսների կողմից գրաված հայկական տարածքներից:

Ռուսների հեռանալու, բոլշևիկների կողմից հայությանը բախտի քհահաճույքին թողնելու և, ընդհակառակը, թուրքերին բոլշևիկների կողմից զինելու պայմաններում, թուրքերն իրենց ամբողջ զինուժը ուղղեցին հայերի ու Հայաստանի դեմ: Լենին – Քեմալ Աթաթուրք պայմանագրով, բոլշևիկ Լենինը հայրենազրկեց արևմտահայ հատվածին, ավելին, բոլշևիկները թուրքերին նվիրեց Արևելյան Հայաստանի մասը կազմող Կարսը, Նախիջևանը, Արցախը /Ղարաբաղը/, իսկ հայոց Ջավախք աշխարհը Ստալինը ընծայեց Վրաստանին:

Zoom Image

Ղուրդուղուլին՝ արևմտահայ գաղթականության հանգրվան: Ղուրդուղուլի սահմամերձ շրջկենտրոնը հանդիսացավ արևմտահայության առաջին քարավանների հանգրվաններից մեկը: 1915 թվականի դեպքերի մասին հիշելիս պապս ու տարեց ղուրդուղուլեցիները դառնանում էին: Տարեցները այդ տարիները բնորոշում էին որպես օսմանցի թուրքերի կողմից հայերի մասսայական բնաջնջման և հայրենիքից զրկելու տարիներ: Նաև` շրջկենտրոնն ու տարածաշրջանը մինչև Էջմիածին, գաղթականներով լցվելու, սովի և խոլերայի տարիներ: Որպես հողի մարդիկ, նրանք ցավով էին նշում, որ հողը մնացել էր անմշակ, հակառակի պես տարին երաշտային էր, պակասը լրացնում են մորեխները: Պատմում էին նաև, որ արևմտահայ լլկված և սովահար մարդկանց խմբերը ուղղակիորեն լցվել էին ցորենի և գարու դեռևս չհասունացված արտերը, ինչից բերքի մեծ վնաս եղավ: Թե տեղացիները, և թե գյուղ եկած գաղթականներից, պապի ասելով, խոլերայից ու տիֆից, օրը մի քանի տասնյակ մարդ էր մահանում, կամ «հանգում» էին ընտանիքներով:

1915-1923 թթ. շրջկենտրոնում բնակություն հաստատեցին բազմաթիվ արևմտահայ գաղթականներ, հիմնականում սարիղամիշի, կողբի, իգդիրի, սուրմալուի, էրզրումի, մշեցի ու սասունցի բնավեր եղած հայ և եզիդի ընտանիքներ, որոնց սերունդները այսօր էլ գյուղիս լիիրավ անդամներ են: Մեր տանը մշտապես հիշում էին, որ մեր Ստեփան ապուպապը «տնավորել էր» իրեն հեռու և մոտիկ արևմտահայ բարեկամ-հարազատների, նաև ծանոթների ընտանիքներ, որից չորսը այդ տարիներից հիմնական բնակություն հաստատեցին գյուղում:

Շրջկենտրոնի դպրոցում ստեղծվել է Ամերիկյան մանկական որբանոցի մասնաճյուղ: Յոթը տարիների ընթացքում որբանոցում ապաստանել են արևմտահայ 1250 որբեր: Ժամանակակիցների վկայությամբ, որբերի մի մասին «այստեղից տեղափոխեցին Ամերիկա» և անհայտ է նրանցից շատերի հետագա ճակատագիրը:

Որբերին պարբերաբար տեսության է այցելում Արամ Մանուկյանը : Արշալույս Աստվածատրյանի վկայությամբ, «Արամ Մանուկյանը 1917 թ. ամռանը ինչ-որ պաշտոնավարությամբ գտնվում էր Սարդարապատի Ղուրդուղուլի գյուղում, լծկաններ և երկրագործական գործիքներ էր ուղարկում Արևմտյան Հայաստան` վերաշինության գործին: Իր պաշտոնին նա վերաբերվում էր հեգնանքով և իրեն «գոմեշների վերակացու» էր անվանում: Արամը գյուղում տեսակցում է նաև Մոսկվայի հայոց կոմիտեի ավագ բժշկուհի օր. Կատերինե Զալյանին, որի հետ երկու ամիս հետո ամուսնացավ»: Ղուրդուղուլիին առնչվող մեկ այլ դրվագ տեղ է գտել Հ1 ՀԸ թողարկած «Արամ Մանուկյան» Յութուբյան ինտերնետ տեսաժապավենում, որտեղ Արշ. Աստվածատրյանը հետևյալն է պատմում. «…Ես հաճախ էի պատահում Արամին Ղուրդուղուլի /Սարդարապատի/ շրջանի հարուստ ու շեն գյուղերից մեկում, ուր գնում էի արձակուրդ ծնողներիս մոտ: Արամը Ղուրդուղուլի հյուր էր գալիս Մոսկվայի կոմիտեի ավագ բժշկուհի օրիորդ Զալյանի մոտ…

Լավ գիտեի, թե ով էր Արամը…

Դաշնակցության նշանավոր դեմքերից մեկը և Վանի հերոսը…
Արտաքին կեցվածքով ու ձևով սովորականից սովորական մահկանացու էր…հանդիպում էի Ղուրդուղուլիում առօրյա պայմաններում, գրեթե ճգնավորի կյանքի իր եղանակով…Հաղորդավար,- սա նախկին Ղուրդուղուլի գյուղն է` նեկայիս Արմավիրը, ուր հաճախ էր այցելում Արամ Մանուկյանը, ուր 1917-1919 թթ հյուր էր գալիս Արամը, հյուրընկալվելով Զալյաններին: Ականատեսները պատմում են, որ բնակիչների հետ շփումներում Արամը պարզ, հասարակ մարդ էր: 1917 թ. մայիսը հիշարժան տարեթիվ է Արամի կյանքում. նա ամուսնացավ Ղուրդուղուլի գյուղի Մանկական որբանոցի բժշկուհու հետ: 1918-ի հոկտեմբերին ծնվեց Արամ Մանուկյանի միակ դուստ` Սեդա Մանուկյանը …

Ռուսաստանից Անդրկովկասի անկախ հռչակելը թուրք զավթիչների համար ստեղծեցին բարենպաստ պայմաններ` հարձակման անցնել արևելյան ռազմաճակատի ամբողջ գծով` հետ նվաճելով ռուսների կողմից 1914-1917 թթ. ազատագրված հայկական տարածքները: Թուրքերը գրավեցին Վանը, Էրզրումը, Ալաշկերտը, Արդահանը, Կարսը… մտան Ալեքսանդրապոլը և երկաթուղով հասան Ղարաքիլիսա: Նպատակ ունենալով ընթացքից գրավել Երևանը, թուրքերը հասան Ապարանի մատույցների և մայիսի 21- ին գրավեցին Սարդարապատը՝ նեկայիս` Արմավիրի մարզը:

Ղուրդուղուլիի բռնազավթումը թուրքերի կողմից: Սարդարապատի հերոսամարտը: 1918-ի մայիսի 20-21-ի, թուրքական բանակի Սարդարապատ մտնելու օրերին, Ղուրդուղուլի շրջկենտրոնի ու տարածաշրջանի գյուղերի բնակչությունը տարերային կերպով տեղահան եղած, գաղթեցին Երևան և Էջմիածին:

Թուրքերը գրավեցին Ղուրդուղուլին ևս, և թալանի տվեցին ղուրդուղուլեցիների եղած-չեղածը, այրեցին երկհարկանի տները, խոտի դեզերը: «Երևան քաղաքում այդ օրերին ոչ պակաս, քան 150 - 200 հազար հայություն էր կուտակված,- գրում է դեպքերի ականատեղ Հ. Թուրշյանը, գաղթածների շարքում թվարկելով նաև ղուրդուղուլեցիներին : Ռուսաստանից լքված, վրաց- ադրբեջանական դավերի ու խարդավանքների շրջապտույտին ենթարկված` Թիֆլիսում գործող «Հայաստանի վարիչները, «խորհուրդ են տալիս» Երևանը ևս հանձնել թուրքերին»: Ժողովուրդը ընդվզեց, ժողովրդի` անտեր ու անգլուխ մնացած երկրի ղեկավար ու լիդերի փնտրտուքը, կանգ առավ Արամ Մանուկյանի վրա:

Բարեբախտաբար գտնվեց այդ մարդը, դա Արամ Մանուկյանն է, որը Սարդարապատի օրերին, Վանի ինքնապաշտպանության օրերի նման, հմտորեն ղեկավարեց Սարդարապատի թիկունքը՝ զորամասերի կազմակերպում, զինամթերքի ձեքբերում, մահմեդականների և բոլշևիկների խռովությունների կանխում, կազմալուծված զորամասերից նոր գնդերի ստեղծում և Սարդարապատ և Բաշ Ապարան գործուղելը »:
Օվանես պապի ասելով, նաև համագյուղացիների պատմությունների համաձայն, Ղուրդուղուլի շրջկենտրոնում խուճապը սկսվեց թուրքերի` Ալեքսանդրապոլի առումից հետո. բանակային դասալիքները գյուղ հասցրեցին այն բոթը, որ թուրքերը երկաթուղով գալիս են Էջմիածնի ու Երևանի վրա: «Մի գիշերվա մեջ,- պատմում էր դեպքերի ականատես Օվանես պապը,- գյուղից տարան որբերին ու գաղթականներին. էս տեսնելով, գաղթելու պատրաստություն սկսեցին գյուղի հարուստները` եղած-չեղածը, գիշերով տեղափոխեցին Երևան»:

Խուճապը կրեց մասսայական բնութ, երբ Ղուրդուղուլին լքեց շրջկենտրոնում կանգնած և շտաբ դրած հայկական բանակի զորամասերը. «Սուրմալվի էվակուացիայի հրամանից առաջ 5-րդ գունդը կանգնած էր երկաթգծից հարավ` նախկին Ղուրդուղուլի, Էվջիլար, իսկ նորակազմ վաշտը` Արաքսից հարավ` Դուշբուռուն գյուղերում-գրում է Հ. Թուրշյանը:- Մայիսի 22-ին, գնդի հիմնականում ղարաբաղցիներից կազմված երկու գումարտակը, գնդի շտաբի ու հրամանատարի /Դ. Բ Փիրումյան, հեղ./ հետ միասին, Ղուրդուղուլիից ետ էր քաշվել և հասել էր երկաթգծի հյուսիս ընկած Հայի Զեյվա գյուղ»:

Պապը վերհիշում էր. «…թուրքի գալու բոթն առնելով, տեսնելով բանակի հեռանալը, ղուրդուղուլեցիք հավաքվեցին գյուղամեջ, ղալմաղալ արեցինք, թե էս անճար ժողովրդին անտեր թողած, բանակն ու՞ր ա փախչում: Էստեղ եկան մեծամեծ մարդիկ, նաև գյուղի տերտերը` տեր Գարեգինը: Գեղացիներիս համոզեցին, թե որ «ժողովուրդը ոտնատակ չգնա` Ղուրդուղուլին պետք ա «ժամանակավոր» տեղահան լինի»: Որպես գաղթի տեղ, մեզ տվեցին Փարաքարը: Տուն-տեղ, երեխեքին, այդ թվում չորսը տարեկան հորդ, տարա Փարաքար: Ոչ բոլորը գաղթեցին…Ես էլ գյուղ վերադարձա, տանից հավաքեցի փալաս-թուլուսն ու կարպետները, մտածեցի թաքցնել գետնափոր հորում: Մտա հորը, եղած-չեղածը տեղավորեցի, մեկ էլ ինչ լսեմ` լսեցի, որ հայաթում թուրքեն են խոսում` թուրքերը գրավեցին գեղը, ես մնացի հորում` սալը քաշելով գլխիս` երեք օր, մինչև գյուղը թուրքերից ազատելը, մնացի հորում»:

Սարդարապատի իրադարձությունների վավերագրող Հարութ. Թուրշյանը գրում է. «Մայիսի 21-ին թուրքերը մտնում են Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատ կայարանն և գյուղը…Երկաթգծից դեռ հարավ գտնվող հայ զորքերը և հայկական գյուղերի բնակչությունը գտնվում էին Երևանից և Էջմիածնից կտրվելու սպառնալիքի տակ…Գյուղերում շուրջ 100 հազար հայ բնակչություն կար, որն ահեղ սպառնալիքի տակ տեղահան էր եղել և բռնել մեծ ու փոքր, նեղ ու լայն ճանապարհները:

Zoom Image

Սարդարապատի կռիվների նախօրյակին 5-րդ գունդը դասավորված էր Ղուրդուղուլի - Էջմիածին - Դուշբուռուն եռանկյան վրա : Զինված ուժերին, ինչպես նաև դեռ տեղահան չեղած հայ գյուղերի բնակչությանը փրկելու համար գնդապետ Դանիել բեկ Աբիսողոմոնի Փիրումյանին ոչինչ չէր մնում, քան պատվավոր մահվան ընտրությունը: Դաշտի հայ գաղթականները, աշխարհազորայինները և Ջահանգիր աղայի եզդիներն արդեն ինքնագլուխ դեռ մայիսի 22-ի գիշերը Մոլաբայազեդ գյուղի շրջանում փոխհրաձգության մեջ էին մտել թուրքական զորքի աջ թևում առաջ շարժվող բաշիբոզուկների հետ: Փոխհրաձգությունը հնարավորություն է ընձեռել մարտական կարգի բերել /հայկական գնդերը, հեղ/: Եվ գնդապետ Դանել բեգ Փիրումյանը Մոլաբայազեդից մինչև Էվջիլար գտնվող իր զորամասերին հակահարձակման հրաման է տալիս` Գեչըրլու մտած և դեպի Ղամշլու շարժվող զորքերի վրա: Մայիսի 22-ի առավոտյան սկսվում է բախորոշ հակահարձակումը երկաթգծից հարավ ընկած հատվածում»:

Հետաքրքիր մի մանրամաս ևս. «…ընդհանուր իրարանցման մեջ բոլոր ճանապարհները բռնված էին նահանջող սայլերով, դատարկվում էին հինավուրց շեն գյուղերը, գինու կարասները թողնված էին անտեր: Ռուս գնդապետ Սիլինը դեմ չէր, որ իր զինվորները կռվից առաջ բոլորեյին կարասների շուրջը և մի փոքր «տաքանալուց» հետո խոլական հակագրոհի դիմեին քրդական հեծելազորի վրա»: Գնդապետներ Դոլուխանյանի 6-րդ ու Պերեկրյոստովի պարտիզանական գնդերը, կապիտան Սերգո Աթանեսյանի և Սակելյարիի մարտկոցները…առաջ են շարժվում, ջախջախում, փախուստի մատնում ու ոչնչացնում են թուրքական անվանի դիվազիայի սեպաձև առաջացող զորամասերը:
5-րդ` Մահապարտների գունդը Ղամշլու գյուղի շրջակայքում կանգնեցնում է դեպի Երևան թուրքերի առաջխաղացումը, աշխարհազորային ակտիվ աջակցությամբ, դեռ Գեչրլուն ու Սարդարապատը ետ չգրաված, օղակի մեջ առնել և ամբողջությամբ ոչնչացնել Գելիբոլու դիվիզիայի երկու վաշտ, շուրջ 500 թուրք ասկյար…
Գաղթի բոլոր ճանապարհներում սայլերը կանգ առան, խուճապն ու վհատությունը փոխվեց խանդավառության: Շատերը ետ վերադարձան իրենց տները…Իրար ձայն տալով ու օրինակ տալով, զենք ունեցող տղամարդիկ կազմեցին աշխարհազորային հոծ խմբեր և անմիջապես համալրեցին կռվողների շարքերը: Իրենց ծանոթ վայրերում նրանք խնայելով զորքին, սիրահոժար խանդավառությամբ ստանձնում էին դժվարին առաջադրանքների կատարումը: Այդ օրը հայ զորքը համարյա կորուստ չտվեց, կորուստի մեծ բաժինը վիճակվեց անձնուրաց աշխարհազորայիններին»:

Հայկական բանակն ու աշխարհազորայինները 1918-ի մայիսի 22-ին Սարդարապատում ջախջախեցին թուրքական բանակներին: Ըստ «Արմավիր» գրքույկում բերված փաստացի տվյալների, Սարդարապատի ճակատամարտի օրերին, թուրք զավթիչների դեմ էին դուրս եկել Ղուրդուղուլիի զենքին տիրապետող արական սեռի ողջ բնակչությունը, նաև գյուղում բնակություն հաստատած արևմտահայերը, ինչպես նաև գյուղի երիտասարդ կանայք և աղջիկները: Նրանք իրենց հայրերին և եղբայրներին էին հասցնում կռվող զինվորի համար այնքան անհրաժեշտ խմելու ջուր, լավաշ հաց, պանիր ու կանաչի, խնոցու կարագ, հավ ու սագի խաշած ձվեր և կժերով լի մածնաթան…«Հայ զորքը իր թիկունքում հենվում էր հայկական գյուղերի վրա,- նկատում է Հ. Թուրշյանը,- որոնք իրենց ամբողջ ունեցվածքը թե կամավոր կերպով և թե իրերի բերումով տրամադրում էին հայ կռվողներին». մի հանգաման ևս, որ աննկատ են մնացել ուսումնասիրողների կողմից. «Հայ զորքի կռվին նպաստում էին բնությունն ու տեղանքը: Վարարած Արաքսը անգործության էր մատնել թուրքական 5-րդ դիվիզիան Արաքսի մյուս ափին` Սուրմալվում: Ղարաղալայից մինչև Վեդի թուրքական 5-րդ դիվիզիան Արաքսն անցնելու անհաձող փորձ կատարեց միայն Հուվայի մոտ` Գայլի դրունգում: Արաքսը հավատարմորեն պահպանում էր երկաթգծից հարավ գտնվող հայ զորքի հարավային թիկունքը...

Մայիսի 22-ի կեսօրին Երևանում լսվում էին թնդանոթների ձայները:
Դեռևս արևը չէր մտել,երբ ստացվեց Սարդարապատը վերագրավման և թուրքերի խուճապահար փախուստի լուրը… Ժողովրդի ցնծությունն անպատմելի էր»:

Մայիսի 22-ին ազատագրվել է Ղուրդուղուլի շրջկենտրոնը, ուր և տեղակայվում է Սարդարապատի կռիվների հայկական բանակի հարավային թևի, ամենայն հավանականությամբ` Հովսեփբեկ Փիրումյանի, շտաբներից մեկը: Օրվա կեսին հրետանավորները ռմբակոծում են Սարդարապատ կայարանի ջրհան կայարանը «անջրդի անապատում թուրք զորքին զրկելով ջրի միակ աղբյուրից: Ծարավից տանջվող թուրք զորքը սկսում է անկանոն փախուստը…5-6 ժամ տևած, թեժ կռվից հետո նրանք փախչում են մինչև Արաքս և Կարաբուրուն` 15-20 կմ…
Սարդարապատը բախտորոշ գոյամարտ էր, հայ ժողովրդի կորիզի կենաց և մահու կռիվ… Ինքնապաշտպանության գերագույն մղումով ոտքի էր ելել հայ ժողովրդի բոլոր դասերն ու դասակարգերը: Հայ ժողովուրդը միահամուռ կամքով պայքարում էր այս արևի տակ իր տեղն ունենալու իր արդար իրավունքի համար: Նա ոչ թե սովորական կռիվ, այլ գոյամարտ էր մղում և քաջության հրաշքներով զարմացնում ու սարսափեցնում թշնամուն »:
Ինտերնետ հանագիտարանի Սարդարապատի հերոսամարտին նվիրված հոդվածում, հայկական զորքերի հակահարձակման պաշտոնական տեսակետը ներկայացվում է հետևյալ կերպ. «Ներխուժելով Արարատյան դաշտ` թուրքերը 1918-ի մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ կայարանը և համանուն գյուղը, ապա Գեչրլուն /այժմ`Մրգաշատ գյուղ/ և մոտեցան Ղամշլուին /Եղեգնուտ/: Գեներալ Սիլիկյանի հրամանով Հայկական 5-րդ հրաձգային /հրամատար` գնդապետ Պավել Փիրումյան/, պատիզանական հետևակային, Իգդիրի հետևակային և հատուկ հեծյալ գնդերը Քյորփալուից /Արշալույս գյուղ/ և Ղուրդուղուլիից /Արմավիր գյուղ/ մայիսի 22-ին անցան ընդհանուր հարձակմանը, կոտորեցին թշնամու դիմադրությունը և հարկադրեցին խուճապահար փախուստի »:

Սարդարապատի կռիվների մասնակից ղուրդուղուլեցի Արամայիս Հարությունյանը վերհիշում էր հետևյալը. «Կռվից /ճակատամարտից/ առաջ, տեղանքը ճշգրտելու համար, զորահրամանատարները բարձրացան Արմավիրի բլրի գագաթ… Բլրի գագաթից նրանց առջև բացվել է Արմավիրյան դաշտի համայնապատկերը:Մայիսի 22-ին սկսվեց հայկական զորագնդերի ընդհանուր հարձակումը:

«Մեծ էր Սարդարապատի տակ ընկածների թիվը: Զոհված աշխարհազորայիններից շատերը թաղվեցին իրենց գյուղերում »: Գյուղում կազմակերպվեց Ղուրդուղուլիի զոհված զավակների ու գյուղում բնակություն հաստատած արևմտահայ զոհված գաղթականների հուղարկավորությունը: Հուղարկավորությանը մասնակից հայկական բանակի հրամանատարները հյուրընկալվել են Արմավիր - Ղուրդուղուլիի քահանա տեր Գարեգին Ստեփանյանին, բարեբախտաբար, պահպանվել է քահանայի ու գեներալ Մովսես Սիլիկյանի լուսանկարը, ինչը վկայում է վերջինիս սերտ բարեկամությունը Ղուրդուղուլիի քահանայի հետ:

Որոշ տվյալներով թուրքերը Ղուրդուղուլիում մնացել են 3 /երեք/ օր: Երեք օրը վերաբերվում է այն տեղական մանր-մունր բախումներին, որի ընթացքում ազատագրվել են Ղուրդուղուլիի տարածաշրջանի գյուղերը, իսկ տեղահանությունն ու գաղթը` տեղի է ունեցել մայիսի 18-21-ին, տեղական կռիվները` մայիսի 21-22-ին, հայկական ուժերի կողմից թուրքերի ջախջախումը Սարդարապատի ճակատամարտի հարավային` Ղուրդուղուլի ուղղությամբ` մայիսի 22-ին: Ղուրդուղուլի վերադարձը սկսվել է մայիսի 22-ից և տևել է մոտ մեկ ամիս, երբ անցել էր թուրքական ներխուժման վտանգը:

Սարդարապատում հաղթանակ տանելու հաջորդ օը, հայկական բանակի ղուրդուղուլեցի սպա Եգոր Տեր-Մինասյանը /Յաշոնց Յագոր/, համագյուղացիներից հապճեպորեն հավաքագրում է հարյուրակ և մասնակցում է Բաշ Ապարանի կռիվներին , հայկական զորամասերի կազմում Բաշ Ապրանում ջախջախելով թուրքերի, իսկ Լոռիումª վրացական զորամասերը:

Zoom Image

Արմավիր գրքից հայտնի են Ղուրդուղուլի - Սարդարապատի կռիներին կամ հերոսամարտին մասնակից ղուրդուղուլեցիների անունները: Թվարկենք նրանց անուն առ անուն. գյուղի ու շրջկենտրոնի վարչության ղեկավար, նախկին Գալավա Կարապետ Էլյազյան, Ղուրդուղուլիի քահանա տեր Գարեգին Ստեփանյան, տանուտեր Հակոբ /Հակո/ Գասպարյան, /Անթև/ Լևոն Սարգսյան, հայկական բանակի /հ/բ/ ղուրդուղուլեցի սպա Եգոր Տեր-Մինասյանը /Յաշոնց Յագոր/, /Հ/բ/ մարտիկներ Աշոտ Ասմարյան, Հայրապետ Շահինյան /Գեորգիևյան խաչի հերոս/, Բենիամին և Արամայիս Հարությունյաններ, Հայրապետ Խաչատրյան, Հակոբ և Գևորգ /Գեորգիևյան խաչի եռակի ասպետ/ Յոլչյանները, Մարտիրոս Ավագյան, Լևոն, Ամբակում և Նահապետ Կնյազյաններ, Աբել Մարտիրոսյան, Հովհաննես Հարությունյան /Աթաշենց/, Սարգիս և Վաչե Սարգսյաններ, Գրիգոր և Հայրապետ Ավագյաններ, Գեղամ և Խաչատուր Բոզոյաններ, Սարգիս Գրիգորյան, Արշալույս Հարությունյան, Թադևոս Յավրյան, Անուշավան Պողոսյան, Հարություն Հակոբյան, Անուշավան Սադոյան, Գեղամ Քյարիմյան, Շավարշ Տեր-Հարությունյան /զինել է Ղուրդուղուլի` Բաշ Ապարանի կռվի մեկնող ջոկատը/, Հարություն Բզնունի / ծնվ. գ. Արշալուս, ՀՅԴ/, Կատարինե Զալյան /Ազգային խորհրդի ղուրդուղուլեցի պատգամավոր, ՀՅԴ/, Հակոբ և Սահակ Տեր-Հարությունյաններ, Սամսոն և Հակոբ Խաչատրյաններ, Ռուբեն Նազարյան, Սերգո Նավասարդյան, Լևոն Միրզոյան, Եղիազար Ասմարյան, Ազիզ Ազիզյան, Միսաք Ղազարյան, նախկին Գալավա Հովհաննես Բաղդասարյան, Միսաք և Ոսկան Շահբազյաններ և շատ ուրիշներ: Երեք տասնյակից ավելի ղուրդուղուլեցիներ ընկան ռազմի դաշտում, որոնց անունները անհայտ են, բայց անմահ է նրանց կատարած սխրանքը:

Ղուրդուղուլին «դաշնակցական» շրջկենտրոն: Այն իրողությունը, որ Հայաստանը 1918-ին անկախացել էր` գյուղում լռում էին, քանզի բոլշևիկացած Հայաստանում արգելված թեմա էր խոսել դաշնակների և Առաջին հանրապետության մասին: Փոխարենը ցավով էին նշում, որ 1917-ից` երկրից ռուսների հեռանալուց հետո, արևմտահայ գաղթականները «բռնել էր Մարգարայից մինչև Էջմիածին և Մարգարայից դեպի Ղուրդուղուլի բերող ճանապարհները»: Ինչու՞, կրկին լռություն էր: Գյուղում տաբու էր դրված թուրքերի կողմից 1915-1923 թթ իրականացված Ցեղասպանության թեմայի վրա, միայն նշելով, թե «մեր խելքից թուրքը մեզանից խլեց մեր հայրենիքը»:

1918-1923 թթ արևմտահայ գաղթականների հաշվին կրկնակի մեծացել էր շրջկենտրոնի բնակչության թվաքանակը, մյուս կողմից, սովի, խոլերայի և տիֆի համաճարակից, Ղուրդուղուլիում «հանգել» էր 148 ծուխ: Մեկը մյուսին էին հաջորդել քաղաքական անկայուն իրավիճակները: Երկրում սոցիալ-տնտեսական քաոս էր` կանգ էին առել գյուղում գործող ձեռնարկությունները, դատարկվել էին վաճառասեղանները, չէր գործում գյուղամիջյան շուկան, անմշակ էին մնացել հարյուրավոր հեկտար վարելահող ու այգիներ: Իրար էին հաջորդում պերմանենտ պատերազմական իրավիճակներն ու զորահավաքները:
Զինվորականներն ու խմբապետները, տնից-տուն ընկած, «կռվող շունչ» էին փնտրում, ձեռքի հետ թալանելով գյուղացու վերջին փշրանքները:

1918-ի Սարդարապատի մայիսյան հաղթական կռիվներից հետո, Ղուրդուղուլի շրջկենտրոնում իշխանությունը գրավում են Իգդիրից և Սարիղամիշից այստեղ եկած զինվորականներն ու խմբապետները: 1918-ի ամռանը Ղուրդուղուլիում անցկացվում են շրջանային վարչության ղեկավարի ընտրություն: Վարչության ղեկավար է ընտրվում, ըստ հնաբնակների վկայության, նախկին Գալավա, Սարդարապատի կռիվների ակտիվ մասնակց Կարապետ Էլյազյանը: Կազմավորվում է տարածաշրջանային վարչություն: Տանուտեր է ընտրվում Կսպեյենց Հակոբը /Հակոն/:

1919 թվի հունիսին կայացան Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ : Հաղթող է ճանաչվել «ՀՅԴ-ի ցուցակը, ընտրողները ձայն տվեցին իրեն արժանի դստերը` Արամ Մանուկյանի կնոջ` ՀՅԴ ցուցակով առաջադրված պատգամավոր Կատերինե Զալյանին օգտին: ընտրվել Ազգային խորհրդի պատգամավոր » :

Երևանում գումարվեց Հայոց Ազգային խորհուրդը, որը փաստագրեց, թե «վերականգնված է կորսված հայոց 600-ամյա պետականությունը»: 1918-ի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց Հայաստանի Հանրապետություն: Իրականացրեց հողային ռեֆորմը, ըստ որի հողատեր - կալվածատերերին, եկեղեցուն և կուլակներին էին թողել որոշելու հողի չափը և հողային ռեֆորմ իրականացնելու նպատակահարմարությունը: 20 թվին արվեց նոր հողային ռեֆորմ…Գյուղում կային մեծ կալվածատերեր, որոնց հողերը անցնում էին օրենքով սահմանված չափը` 21 դեսյատին, որից 7-ը վարելահող էր, իսկ 15-ի հացահատիկի «տակ դրած հողեր»: Պապը հողի չափին` խալվար էր ասում, ասելով, որ մերոնց է մնացել իրենց 20 խալվար հողը` ջրից ու Թափից հեռու-անմշակ հողեր էին, որոնք չեն գայթակղել գյուղում բնակություն հաստատած գաղթականներին:

Zoom Image

Օրենքը` օրենք, բայց խառն ու անկայուն ժամանակներ էին, և 1917-1918 թթ մի շարք գյուղերում, այդ թվում շրջկենտրոնում, տեղացի գյուղացիները, ֆիդայիններն ու գաղթականները, բռնագրավեցին գյուղի քահանաների, կալվածատերերի ու կուլակներին պատկանող «ավել հողերը», այգիներն ու բանջարանոցները: «Հող ու ջրի կռիվներն անպակաս էին, օր չլիներ, ինչ-որ մեկի գլուխը բահով ճղած չլիներ»- պատմում էր պապս: Քյասիբ-քյուսուբի ինքնագլուխ վերցրած հողերը հետ առան` տվեցին իրենց տերերին: Այնուհանդերձ, գաղթական ալաշկերտցիները գրավեցին Ղուրդուղուլի չորս ծայրամասերի, մանավանդ բերրի «համայնական»- բլրի` Թափի տակի հողերն ու այգիները. կուլակները զինված ջոկատներ ստեղծեցին, որ սրանց դուրս անեն իրենց հողերից:

Էրիվանից շրջկենտրոն եկավ անձամբ Արամ Մանուկյանը…Լսեց տեղացիերի ու գաղթականների երկուստեք մեղադրանքները, և որպեսզի ոչ մեկին չնեղացներ, կատարվեց նոր հողաբաժանություն: Կոմիտեն միջոցառումը հայտարարեղ «ժամանակավոր, մինչև գաղթականների Էրգիր վերադարձը». գյուղի մեծամեծերից վերցրեց գյուղի երեք ծայրամասերում եղած հողերը և դրանք հատկացրեցին - բաժանեցին գաղթական ընտանիքներին:

Հողի ռեֆորմի արդյունքներով, շրջկենտրոն հողերի վրա գաղթական ալաշկերցիներով, սուրմալեցիներով, կողբեցիներով, իգդիրցիներով, և արևմտահայաստանի տարբեր վայրերից շրջկենտրոնում հանգրվանած գաղթականների ավաններ հիմնվեցին` Թափադիբին /Հայկավան/ և Ջրաշենը: 1923 թվին այդ հողերի վրա կոմունիստները ստեղծեցին նույնանուն գյուղերը, իսկ 1929-32 թթ` կոլխոզները: Գյուղի ունևորներին «դժգոհ չթողնելու» դրդումով, հարևան թուրքաբնակ Քյարիմարխ և Աղջախ գյուղերի տարածքից, կապալով, նրանց տրվեց պետական ֆոնդի հողերը: Կառավարությունը «գործի դրեց» նաև տարածաշրջանում կուտակված ֆիդայի-խմբապետներին, որին` միլիացիայում, որոնց էլ հետները կռվի տարան` ընտանիքներին պարսկական ոսկի տալով: Կռվում շատերը զոհվեցին, Ղուրդուղուլիիում որբ ու անտղամարդ թողնելով «գաղթական ընտանիքներին»:

Կռվի տարան նաև…ձիերը, պապի ասելով իրեն վեցը ձիուց չորսը տարել էին «ղամառլվա կվի »: Հաշվառվեցին բնակֆոնդը: «Հանգած, կամ գյուղը լքած ծխերի», նաև «կարիքից ավել բնակֆոնդ ունեցող» ունևորներից, ի օգուտ գաղթականների, բռնագրավեցին դատարկ-ավերակ տները…

1918-1920 թթ. Հայաստանի Առաջին հանրապետության ժամանակաշրջանի Ղուրդուղուլի-Արմավիրի պատմությունից մեզ են հասել այդ տարիների կցկտուր, իրարամերժ դրվագներ: Մեկ նախադասությամբ այն կարելի է բնութագրել որպես ցեղասպանության հետևանքների վերացման և վերքերի ամոքման ժամանակաշրջան. բազմահազար արևմտահայ գաղթականության մուտքը Արարատյան դաշտ, կործանիչ ազդեցություն պետք է ունենար, և ունեցավ թե անօթևան և անոթի գաղթականների մի մասի, թե տեղացիների տնտեսության, թե իշխանության եկած Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վրա:

Zoom Image

Չունենալով ոչ տնտեսական, ոչ ռազմական պոտենցիալ, ոչ էլ դույզն ինչ հավատարիմ դաշնակիցներ, Դաշնակցությունը անունակ գտնվեց դիմակայել մեծ թափ հավաքած Բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի էքսպանսիային. Դաշնակցության ամբողջ ուշք ու միտքն այն էր, որ Անտանտի երկրները չեն լքի իրենց «փոքր դաշնակից» Հայաստանին: Իսկապես էլ, 1920 թ օգոստոսին, Սևրի դաշնագրով, մեծ տերությունները պարտված թուրքերին պարտադրեցին Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Կարսի մարզը և ևս չորս վիլաեթներ` ելք տալով դեպի Սև ծով: Հայաստանի «բարերարությունը» իր վրա վերցրեց աշխարհի ամենհզոր պետության նախագահը` Վուդրո Վիլսոնը: Վերջինիս ներկայացրած ապագա Հայաստանի քարտեզը մեծ ոգևորություն էր առաջացրել հայկական սփյուռքում և Հայաստանի իշխանությունների վերին էշելոններում: Սակայն այդ ամենը անտեսող թուրքերը, 1920-ի սեպտեմբերին կրկին անցան Արփաչայն ու մտան Ալեքպոլ: Երևանի վրա գրոհելու սպառնալիքի տակ, թուրքերը Հայաստանի դաշնակցականներին հարկադրեցին կնքել Ալեքպոլի խայտառակ պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետությունը զրկվեց հյուսիսային տարածքներից: Դրան հաջորդեց բոլշևիկյան քարոզը` վայր դնել զենքը և եղբայրանալ «կարմիր թուրքերի հետ»` ընդունել Բոշևիկյան Ռուսաստանի գերիշխանությունը: Սկսվեց բանակի կազմաքանդման գործընթացը: Լենինն ու Ստալինը, նաև հայ բոլշևիկ լիդերները իրենց անխոհեմությամբ, ի դերև արեցին Սևրի պայմանագրով Վիլսոնի «Մեծ Հայաստան» ստեղծելու ամերիկյան ծրագիրը:

1920 թվի նոյեմբերին, գոյատևելով ընդամենը երկու տարի, Բոլշևիկյան Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի ճնշման տակ, պատերազմական գործողությունների բացակության պայմաններում, 20 թվի վերջերին առաջին Հանրապետության դաշնակցական իշխանավորները իշխանությունը հանձնեցին հայ բոլշևիկներին:
Դաշնակները կորցրեցին թե իշխանությունը, և թե ցարիզմի օրոք Հայաստանին միացված Կարսի, Լոռվա Արդահանի, Սուրմալուի և Իգդիրի տարածաշրջանները: 1921 թվ. Կարսի պայմանագրով, հայ բոլշևիկներն ու նրանց հոգևոր հայրեր Լենինն ու Ստալինը, մեր դարավոր թշնամուն` թուրքերին, Ադրբեջանի թաթարներին ու վրացիներին նվիրեցին հայոց պատմական հայրենիքի 80 տոկոսը:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3079
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott