samvel.shahinyan
Logo

Հայ ժողովրդի նախաքրիստոնեական շրջանի ճարտարապետության ու ազգային մշակույթի բացառման հակագիտական և ապատեղեկատվական բնույթի մասին

Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի որոշակի մակարդակի և ստեղծելով իր ժամանակաշրջանի համար բացարձակ, հաճախ եզակի կոթողներ, կտրուկ հրաժարվել է այդ ամենից ու անցել նախորդից արմատապես տարբերվող, նոր չափանիշների, մոտեցումների, ճարտարապետական ու շինարարական միանգամայն նոր որակների և արժեքների:

Ի տարբերություն Հռոմեական, Եգիպտական, Հունական, Չինական, Հնդկական ավանդապաշտական մշակույթների, որոնք հազարամյակներ շարունակ հիմնականում զերծ են մնացել գաղափարական, գեղագիտական և ոճական փոփոխություններից, Հայկական ճարտարապետությունը և մշակույթը ունեցել են փուլեր, որոնց տարբերությունները ընդգծված ու ակնառու են[1]: Այս հանգամանքը պատճառ է դարձել տարաբնույթ, հակասական, հաճախ անտրամաբանական, որոշ դեպքերում էլ վնասկար, շինծու վարկածների և նույնիսկ տեսությունների ի հայտ գալուն: Հայոց Մշակույթի փուլերը մեր և օտար գիտնականների կողմից, միանգամայն անարդացիորեն պիտակակավորվել են, որպես <<նախաուրարտական>>, <<ուրարտական>>, <պարսկական>>, <<հելլենական>>,<<արաբական>>, <<բյուզանդական>> գրեթե տեղ չթողնելով հայկականի համար: Եթե չլիներ քրիստոնեական շրջանի հուժկու, բազմաշերտ, բազմաբովանդակ մշակույթը իր քարեղեն և գրավոր կենդանի ապացույցներով, այսօրվա մեր գիտնականներից ոմանք, մանավանդ հնագետների շրջանում, Ս.Մեսրոպ Մաշտոցից մինչև մեր օրերը ընկած ժամանակաշրջանը հաստատ կպիտակավորեին, պատմությունից հայ, հայկական հասկացությունը օտարելու, իրենց բնորոշ գործելակերպով[2]:

Ճարտարապետության տեսանկյունից կատարյալ և ճարտարագիտական առումով անբասիր շինությունների և հուշարձանների առկայությունը ինչպես օրինակ Գառնիի հեթանոսական տաճարը, որևէ հիմք չի տալիս որևէ մեկ հետազոտողի պնդել Հայաստանում հելլենական մշակույթային շրջանի մասին: Եթե հելլենական ասելով, ենթադրվեր, օտար մշակույթների լավագույն օրինակները ընդօրինակելու և մեզանում ճշգրտորեն, կամ յուրովի վերարտադրելու, հայ մշակույթին բնորոշ սովորությունը` խնդիրը քննարկման առարկա չէր դառնա: Սա մշակույթների ներթափանցման, հարստացման և զարգացման գործընթաց է, որը բնորոշ է մեր մշակույթի պատմությանը և կենսունակ քաղաքակրթությունների բնականոն ուղեկիցն է3 : Անվիճելի է, որ ինչպես Գառնիի տաճարը, այնպես էլ ցանկացած արտածին մշակույթային, ոճական, կամ գեղագիտական պատմա-նյութական արժեք, որոնց պատմական նախատիպերը նույն արմատներն են ունեցել, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ հիմա, հազարամյակներ հետո, հոգեհարազատ ու սրտամոտ է մեզ և տեղավորվում է մեր աշխարհընկալումների և հոգևոր ներհայեցումների տիրույթում: Այդ հուշարձանները` ընդելուզված հայկական պատմամշակութային ընդհանուր իրողությանը, երբևիցէ խորթ տարր չեն եղել և չեն խաթարել հայ մշակույթի նրբահույս, բայց և ներքին ամուր հոգևոր ու նյութական կապերով հարատևող ներդաշնակությունը[4]:

Ասում եմ, հոգևոր և մշակութային նույն դաշտում գտնվող արտահայտման տարբեր ձևերը, եթե նույն սկզբանաղբյուրից են ծագել, ապա նույնիսկ այլածին լինելով, լրացնում, բայց երբևէ չեն խաթարում մշակույթային ընդհանրապատկերը: Ընդհանրապատկերի բաղադրիչը, կամ տարրը, կարող է որևէ կոնկրետ հուշարձանի համար լինել բնութագրիչ, բայց երբևէ չի կարող բնութագրել որևէ քաղաքակրթություն, կամ մշակույթ[5]` ամբողջությամբ:

Արդյ՞ոք Հայոց Պատմության տարբեր փուլերը այն աստիճանի են տարանջատված, որ Հայ մշակույթի մի որևէ փուլի շերտերում հնարավոր չէ պեղել, գտնել և ներկայացնել անցյալի մասունքներ, բաղադրիչներ, որոնք նորի հետ օրգանական միասնություն են կազմում և վերահաստատում Հայ Մշակույթի ներքին ընդհանուր կապը իր գոյության ամբողջ ժամանակաշրջանում: Պարզվում է, որ դրանք բազմաթիվ են, կան, նույնիսկ գրանցված են բազմաթիվ գիտական հրատարակումներում, բայց հազվագյուտ են վերլուծվել և գիտական եզրակացությունների համար հիմք չեն ծառայել[6]: Նման կռվան ունենալու առկայությամբ հակամերժ եզրակացությունների քանակը, մանավանդ դարասկզբի գիտնականների աշխատություններում, այնքան շատ է, որ ընդհանուր միտվածության տպավորություն է ստեղծում:

Անթրոպոգեն միջավայրի հոգևոր ու գաղափարական շերտերը գրեթե անփոփոխ թողնելով,մշակույթի նյութական արժեքային համակարգում գեղագիտական և ոճական նոր, օտարածին մոտեցումների ու դրսևորումների որդեգրման երևույթը բնորոշ չէ Հին ժողովրդներին և ազգերին: Հին աշխարհի ժողովրդների զարգացման պատմության մեջ, որպես նման երևույթ, թերևս կարելի դիտարկել Ք.ա. 1-ին և Ք.հ. 3-րդ դդ. հելլենական հետքի առկայությունը եգիպտական մշակույթում, որի կրողները հիմնականում ոչ թե եգիպտացիներն էին, այլ հույն և հռոմեացի մեծաքանակ եկվորները: Անթրոպոգեն միջավայրի մշակութի հոգևոր, գաղափարական, գեղագիտական և ոճական փոփոխությունների հայկական օրինակը թերևս համեմատելի է կենդանի բնության խոշոր գեոէկոհամակարգերի էվոլյուցիոն, բնապատմական զարգացման հետ:

Մշակութը և նրա կարևոր մաս կազմող ճարտարապետությունը, գոյություն է ունենում այնքան ժամանակ քանի դեռ գոյություն ունի այդ մշակույթը կրող ժողովուրդը: Նույնիսկ, խոշոր միգրացիաների ժամանակ բիոտոպը[7] փոխած ժողովրդները, դեռ երկար ժամանակ դիմադրում են նոր, բնական էկոմիջավայրի գործոնների ազդեցությանը և պահպանում հարազատ մշակույթը: Նախնականից արմատապես տարբերվող բիոտոպում եկվորների մշակույթի փոփոխությունները և մետամորֆոզները անխուսափելի են: Դա ժամանակի հարց է, որը կարող է ձգձգվել միայն մայր մշակույթի հետ կապի անընդհատականության և ներազդեցության հետևանքում:

Մշակույթը կարող է, առանց արտաքին, կամ ներքին անթրոպոգեն միջամտության դանդաղ մարել ինչպես էտրուսկների դեպքում, կամ պատմական կարճ ժամանակում մահանալ, ինչպես մայանական մշակույթի հետ եղավ: Մաթեմատիկայի, ճարտարապետության և աստղագիտության բնագավառներում ժամանակին անհավատալի բարձրունքների հասած Չեչեն-Իտսանի, Տոլանի, Կալիգուլանի երբեմնի հզոր տիրակալների սերունդները արդեն 19-րդ դարում, լավագույն դեպքում կարող էին ճյուղերից և տերևներից հյուղակներ պատրաստել` Յուկատանի կլիմային բնորոշ, հորդառատ անձրևներից պասպարվելու համար:
Մշակույթը ունիվերսալ համակարգ է, որը կարող է գործել միայն այն բիոտոպում, որտեղ ծնվել և զարգացել է: Օժտված է ինքնավերականգնման և և ինքնազարգացման հատկանիշներով: Այն բաղկացած է բնական, սոցիալական, գեղագիտական, բարոյագիտական, տնտեսական, ռազմական, անհատական և այլ տարրերից, որոնց փոփոխությունները, ներքին, կամ արտաքին ազդեցությունների ներքո, առաջացնում են փոփոխություններ ամբողջ համակարգում: Համակարգի փոփոխության ժամանակ, եթե այդ տարրերը, կամ բաղադրիչները, կարողանում են իրենց գործառույթային հատկանիշները փոխանցել մեկ այլ տարրի, կամ կրել մեկ այլ տարրի գործառույթները, այսինքն, եթե մշակութը կարողանում է իրականացնել ֆունկցիոնալ տարրերի հատկանիշների ներհամակարգային փոխանցելիությունը, ապա այն, որպես նոր վերակազմավորված համակարգ շարունակում է գործել: Ընդ որում նոր ձևավորված մշակույթը պարտադիր պետք է ունենա համակարգը կազմող տարրերի ներդաշնակություն, այդ տարրերի փոխհարաբերությունների գործընթացում՝ գործառույթային ներդաշնակություն: Այս դեպքում մշակույթը ձեռք է բերում ինքնավերականգնման և ինքնազարգացման հատկանիշներ ու շարունակում ապրել: Ընդ որում նոր համակարգը կարող է լինել բաց ուրիշ համակարգերի համար, կամ՝ փակ[8]:

Մշակութը գոյությունը լրջորեն վտանգվում է օտար մշակույթի զանգվածային, խոշորածավալ ներթափանցման հետ: Այս դեպքում ներթափանցած մշակույթի գերակայման հնարավորություննեը անհամեմատ քիչ են, հիմնականում այն պատճառով որ այն պիտի իրեն դրսևորի էկոլոգիական տեսանկյունից թշնամական միջավայրում9 : Արտաքին բռնազավթման գործոնի դեմ, ագրեսիայի ենթարկված մշակույթը ըմբոստանում է, զինվելով իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր և արդյունավետ պայքարի միջոցներով10 : Օգտագործվում է նույնիսկ ժամանակի գործոնը, ինչը տեղի ունեցավ Չինաստանում` թագավորող մոնղոլական տարրի հետ, որոնց մշակույթը չինական միջավայրում անզոր գտնվեց, լուծվեց նրա մեջ և անհետացավ պամության թատերաբեմից: Մշակութների ձուլման արդյունքում, որը տեղ է ունենում բռնի ներթափանցման հետևանքում, երկու մշակույթներն էլ կորուստներ են ունենում, ընդ որում քիչ չեն դեպքերը երբ երկու մշակույթներից որևէ մեկի գերակայության անհնարինության դեպքում, երկու մշակույթներն էլ անհետանում են, կամ էլ լավագույն դեպքում ձևավորվում է մի նոր մշակույթ, որը ինչ որ հատկանիշներով նախորդ մշակույթներին նման լինելով հանդերձ,միանգամայն նոր երևույթ է:

Հայոց մշակույթը ճկուն համակարգ է, որի կենսունակությունը երևի թե իր ներքին կառուցվածքի առանձնահատկությունից է բխում: Առանձնահատկություն, որի հիմնական բնութագիրը` հանդուրժողականությունն է, որի առկայությունը շատ հին հիմքեր ունի և երևի թէ պատճառաբանվում է հնդևրոպական լեզվախմբի ժողովրդների մայր բիոտոպում11 շարունակաբար ապրելու իրողությամբ: Հայոց մշակույթը ի զորու է սպունգի նման կլանել մշակույթային նորույթները, յուրովի հղկել, մշակել, հարմարեցնել իր հոգևոր, գեղագիտական ու սոցիալական պահանջներին, դարձնել կիրառական արժեք: Չնայաց սրան ավանդապաշտ է, կառչաց իր սովորություններից և արժեքներից: Ցանկացած օտար միջավայրում հարմարվելու, ստեղծագործելու, հասարակության մեջ արժանավոր տեղ զբաղեցնելու հայի հատկությունը վաղուց է հայտնի : Ընդորում օտար միջավայրին հարմարվելուն զուգնթաց նա միշտ էլ ձգտել իր սեփական մշակույթը տեղայնացնել, պաշպանել, որ ինքն էլ պաշպանված լինի:

Հնագիտական առատ նյութի առկայությամբ, կանխակալ, կամ որևէ նպատակի միտված, իրականությանը չհամապատասխանող վերլուծություններ ու եզրակացություններ կատարելու անգերազանցելի վարպետներ էին խորհրդային պաշտոնական պատմագրության ներկայացուցիչները: Խորհրդային միության փլուզումից մի քանի տարի առաջ ԽՍՀՄ հնագիտության և պատմագրության հեղինակությունների մի ամբոխջ աստղաբույլի ջանքերի շնորհիվ, երկու հատորով, պատկառելի տեսքով , լույս տեսավ հին արևելքի պատմությանը նվիրված աշխատությունը13 : Բազմաթիվ ճշգրտված, հնագիտական պեղածո նյութի և գրավոր աղբյուրների նկարագրությամբ և վերլուծությամբ բարձրարժեք նյութը, այս երկհատորում, զուգակցվում է հակագիտական և մտածածին մոտեցումների և եզրակացությունների առատությամբ:Երկրորդ հատորում, համահեղինակներից մեկը Ի. Մ. Դյակոնովը միանգամայն արդարացիորեն հիմնավորելով Բ.Բ. Պիատրովսկու` հարավային խուռիների և կենտրոնական Կովկասի էթնոսի առնչությունների հետզոտությունների վրա, վստահաբար տեսակետ է հայտնում է, որ Ք.ա. ամբողջ 2-րդ հազարամյակում և մինչև Ք. ծ. Հայկական Լեռնաշխարհում էտնոսը միատարր էր և մշակույթը, ինչպես և նրա զարգացումները ամենուր նույնն էին14 : Այնուհետև սկսվում է Հայկական Լեռնաշխարհում հայերի գոյությունը մինչև Ք. ա. 5-րդ դարը մերժելու մղձավաջային փորձերը: Հպանցիկ նշելով, որ նախահայերը հայերի հետ կապ չունեն, և որ հայերը դեռ շատ հետո պիտի կազմավորվեին, սկսում է թվարկել և մեկնաբանել այդ տարածքում ապրած, մշակույթ ստեղծած բազմաթիվ ազգերի ու ժողովրդների` հեթիթներ, խեթեր, արմեններ, հայասացիներ,լուվիացիներ, արամցիներ, աղձնիքցիների, կասսիտների, ամորիկների, բացարձակապես մոռանալով, որ միատարր էթնոսի մասին հայտարարությունը իրենն է: Ընդ որում այս բոլոր ժողովուդները չնայած անընդհատ թշնամական մրցակցության մեջ են իրար նկատմամբ` զարմանալի բարի էին <<նախահայերի>> նկատմամբ:Օրինակ, ըստ Դյակոնովի, խեթերը մերզ բառեր են սովորեցրել,այդ թվում <<աղախին>> և <<անագ>>15 : բառերը, նախահայերին լեզու սովորեցնելու գործում սրանց հետ մրցակցում էին փռուգիացիները և մանավանդ շումերները: Արամցիները մեզ ,,արմեն” անվանումն են տվել16 ,այս անվանումը հետո անցել է մյուս ժողովրդներին: Ամորիկներն ու հայասացիները մեզ մետաղ էին տալիս, քանի որ մենք օբսիդիանից բացի, որը 2-րդ հազարամյակում արդեն և ոչ ոքի պետքը չէր, ոչինչ մշակել չգիտեինք, իսկ ուրարտացիները միտանիի ժողովուրդի հետ` մեր համար տաճարներ և դամբարաններ էին կառուցում17 :Զավեշտալին այն է, որ այս բոլոր ժողովուրդները նախահայերին խոսել,գյուղատնտեսություն, մետաղի մշակում, ռազմական գործ, քաղաքաշինություն և ճարտարապետություն <<սովորեցնելուց>> հետո հեռացել են պատմական թատերաբեմից մեզ հնարավորություն տալով ձևավորել Հայաստանն ու Հայ ժողովուրդը:

Վերոհիշյալ պարբերության տողերում հայտնությունները արվում էին այն ժամանակ, երբ Իվանովը և Գամբրելիձեն առանց որևէ կասկածի, վստահաբար առաջ էին քաշում հնդ-եվրոպական ցեղերի Հայկական Լեռնաշխարհի բիոտոպից ծագելու մասին տեսությունը, իսկ աշխարհի առաջադեմ բուհ-երում,որպես միջագետքյան և նույնիսկ`եգիպտական քաղաքակրթությունների հայրենիքը , դասագրքերում մատնանշում են նույն Հայկական Լեռնաշխարհը: Ավելին` հայոց լեզվի ծագման և ձևավորման ժամանակաշրջանը բազմարիվ հեղինակավոր գիտական հանդեսներում արդն նշվում էր 3-ից 4-րդ հազարամյակները` մեր օրերում Գրեյը և Ատկինսոնը այդ ժամանակը գնահատում են 7200տ Ք.ա 18.:

Վերը շարադրվածը բավարար համարենք: Սա ընդհամենը, փոքր հավելումներով, աշխարհում ընդունված մեթոդաբանական մի քանի սկզբունքային դրույթների հպանցիկ շարադրանք է, ի հիշեցում այն կասկածամիտներին, որոնք Հայոց հողը պեղելիս հայտնաբերած գտածոների պատկանելությունը որոշելիս` սկսում են մտածածին ազգեր ու մշակույթներ որոնել և չեն ուզում հիմնվել առողջ բանականության և համաշխարհային գիտության ձեռքբերումների վրա: Ժամանակն է, որ հայ հետազոտողները փորձեն հասկանալ Հայկական Լեռնաշխարհի տեղաբնակների, այսինքն հայերի, մշակույթի զարգացման գործընթացները, գոնե վերջին 5-6000 տարիների տիրույթում: Մի բան որը ամենևին էլ դժվար չէ այսօրվա պեղածո նյութի ահռելի քանակության19 և Եվրոպական առաջադեմ գիտության ձեռքբերումների պայմաններում:

Աբստրակտ

Այսօր գիտական աշխարհի լրջագույն հեղինակությունները, հենվելով պեղածո հնագիտական նյութի և գիտական ամենաժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով զինված, հետազոտման մեթոդների տվյալների վրա` միանշանակ հաստատում են`

Ա. Առայժմ հայտնի ամենահին քաղաքակրթությունը` կազմակերպված հասարակություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տաճարաշինություն, ներհայեցողական և իռացիոնալ մտածողություն` ծնվել է Հայկական Միջագետքում և Վանա լճից հյուսիս, հյուսիս- աևմուտք և արևմուտք ընկած տարածքում:

Բ. Այս քաղաքակրթությունը ծնել և հետո դարեր շարունակ սնել է Միջագետքյան,Եգիպտոսի, Մերձավոր Արևելքի հնագույն քաղաքակրթությունները 12-5 հազար տարի առաջ:

Գ. Հայոց լեզուն ձևավորվել է 7200 տարի առաջ և այսօր գոյություն ունեցող կենդանի լեզուներից ամենահին` Հունարենից 800 տարի առաջ:3-րդ հազարամյակի կեսերին ամբողջ Հայկական Լեռնաշխարհում արդեն ձևավորված էր միատարր մշակույթ և հասարակություն:

Դ. Հայ ժողովրդի եկվոր լինելու, Ք. ա. սեփական ճարտարապետություն և մշակույթ չունենալու յուրաքանչյուր տեսակետ` հակագիտական է, կողմնակալ , կամ շահախնդրորեն կանխակալ :

Абстакт
Современная наука на оснавании достижений археологических и архитектурных наук выдвинула новые теории о возникновении и развитии древних цивилизацый.
1.Самая древняя культура возникла и развивалась на юге Армянского Нагория и Армянского Междуречья.
2.В основе этой цивилизации позже возникли цивилизации Месопотамии.
3.По последним научным публикациям выясненно лингвистами,что армянская речь ,была сформулирована 7200 лет назад и на 800 лет старше греческой.Также доказано,что в течении всего 2-ого тысячелетия и до нашей эры в Армянском Нагории проживал однородный этнос.
4.Биотоп армянского этноса Армянское Нагорие. Любая попытка доказать,что армяне приезжие антинаучна и безосновна.

1. Մեր այս նյութի քննարկման ժամանակային տիրույթը ընդգրկում է հասարակական միավորումների կազմավորումից մինչև ուշ միջնադարը: Գլոբալիզացիայի գործընթացները, որոնք զարգացած գիտության, տեխնոլոգիաների արդյունք են և համաշխարհային ընդհանուր մշակույթային դաշտ ստեղծելու միտվածություն ունեն մեր վերլուծությունների հետ առնչությունը մասնակի է: Այստեղ բերված բոլոր վերլուծությունները վերաբերվում են հասարակության նախաարդյունաբերական շրջանին: Տես <<Գլոբալիզացիայի հակասությունները>> էջ 20-ից36

2. Հայոց պատմության և հայ ժողովրդի ծագման հարցերի նկատմամբ 19-րդ դարի երկրորդ կեսին ակադեմիական Եվրոպան միանգամից և բուռն գիտական հետաքրքրություն սկսեց ցուցաբերել:Այս երևույթը ավելի քան գովելի կլիներ, եթե գիտնականները, այդ թվում և հայ մտավորականները նախատրամադրվածություն չունենային բոլոր տիպի գիտական մեկնաբանությունների համար մեկնակետ դարձնել հայերի եկվոր լինելու անհեթեթ վարկածը: Այս վարկածի և սրա հիման վրա գիտականորեն շարադրված հարյուրավոր անհեթեթ եզրակացությունները, որոնք իրենց հերթին նոր ավելի անհեթեթ տեսությությունների համար պարարտ հող էին ստեղծում` հայագիտության բնականոն զարգացումները կասեցրին չափազանց երկար ժամանակ: Հենվելով նախապատմիչ Հերոդոտոսի ,,Պատմություն” քերթվածքի յոթերորդ գրքի 73-րդ գլխի տեղեկությունների վրա, գիտնականների մի ամբողջ աստղաբույլ` Լեհման-Հաուպտ, Մորգան, Դելիշ, Կիպերտ, Քրեյշմեր, Մյուլլեր, Թամաշեկ, Հրոզնի, Մարկվերտ և այլոք, մեկի մյուսից առաջ անցնելով, հիմնվելով չափազանց աղքատ գիտական նյութի վրա, հրաշալի տրամաբանությամբ,բայց մեկը մյուսից խախուտ, մեռլածին տեսություններ էին վերարտադրում: Կրեշմերը որպես ,,արմեն,, անվան կողքին, ,,հայ,, ինքնանվանման բացատրություն, հայտարարում է, որ մինչև արմենների գալը և Հայաստան պետության ստեղծումը` Հայկական Լեռնաշխարհում, Ուրարտուից առաջ ապրել են հայասա ոչ-հնդեվրոպական ցեղը, կամ պարզապես` հայերը, որոնցից էլ արմենները սեփականացրել են այդ ինքնանվանումը : Տես` ,,Der nationale Name der Armenier Haikh’’ Anzeiger der Akademie der Wissensschaften in Wien,philos-hist.Klasse,No1-7,1932.: Այս ամենը իսկապես ծիծաղելի կլիներ, եթե այդքան ցինիկ և վտանգավոր չլիներ ոչ միայն Հայոց Պատմության և հայագիտության համար: Բանը հասավ նրան, որ Գելցերը, Պատմահայր Խորենացու սքանչելի գործը համարել է անհաջող հորինվածքներ և <<գիտական կարկատաններ>>`տես` ,,Համառոտ պատմութիւն հայոց,,
Վիեննա.1880.էջ 5: Սրանցից հետ չէին մնում հայ պատմաբաններ Խալաթյանցը, Գարագաշյանը և ուրիշները: Մանանդյանը, hայերի եկվոր լինելու վերաբերյալ վակածին իր զորակցությունը հիմնավորելու համար հղում է կատարում Մարկվերտին, վերջինս անհավատալի ճարպկություն էր դրսեվորել` երկու կասկածելի փռուգիական բառ հայտնաբերելով, և ապա մեծ ջանասիրությամբ գրաբարյան երկու բառերի հետ նույնացնելու անվարան փորձից հետո հայտարարելով իր դատավճիռը`քանի որ այս երկու բառերը գրեթե նման են, ուրեմն այս այս բառերով խոսացած ժողովուրդները իրար կողքի ապրած կլինեն,ուրեմն հայերը եկվոր են,Հայաստան են գաղթել Փռուգիայից: Տես` J.Markward ,,Le berceau des Armeniens’’ Revue des Edudes armeniens, t.7,fasc.2, 1928.Paris.p.211-232: Ինչպես տեսնում ենք, հայագետները կարողացել են տասնյակ տարիներ շարունակ սև կատու բռնել մութ սենյակում,որտեղ երբեք և որև գույնի կատու չի եղել:

3 .Այս առումով հատկանշական է Ա.Մովսիսյսանի հետազոտությունները` նախամաշտոցյան Հայաստանում`այլ երկրներում,այլ ժողովրդների կողմից ստեղծված գրային համակարգերի լայնածավալ գործածության վերաբերյալ բերված բազմաթիվ փաստարկները: Տես <<Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը>> ԵՊՀ հրատ. 2003 Երևան

4 .Սարգոն Բ-ի կողմից ավերված Մուսասիրի մեզ հասած հարթաքանդակ պատկերի, նույնիսկ հպանցիկ դիտարկումը, ի հայտ է բերում Գառնիի տաճարի ճարտարապետական բաղադրիչների միջև բազմաթիվ կոնցեպտուալ նմանություններ, որոնք չեն կարող պատահական լինել: Այստեղից ամենևին չի կարելի սխալ եզրակացություն կատարել, պնդելով թե սա նույն մշակույթն է, սակայն կարելի է վստահորեն ասել որ այս երկու հուշարձանների հնագույն նախատիպը հաստատ նույնն է եղել: Այսինքն այս երկու հուշարձանները, նախամշակութային նույն հիմքով, ընդհանուր հոգևոր, ներհայեցողական միջավայրի տարբեր զարգացումների որոշակի փուլի, յուրօրինակ և ավարտուն նյութական դրսևորումներն են: Բնական է, որ այս և նման հուշարձանների առկայությունը, զարգացման տարբեր ճանապարհներ անցած և կատարելապես ձևավորված մշակութային միջավայրերում, չի կարող խաթարել մյուս մշակույթի տարրերի ֆունկցիոնալ ներդաշնակությունը:

5 .ԱՄՆ Յելի համալսարանի պրոֆեսոր Է.Հանթինգտոնը դեռևս 1945թ. ,,Քաղաքակրթության շարժիչ ուժը” գրքում կարևոր նշում է կատարում ,,Հիմնականում կարելի է ասել, որ քաղաքակրթությունը սկսում է այն պահից, երբ անցում է տեղի ունենում գյուղական տնտեսության,նստակյաց կյանքի, ներդրվում են կառավարման որոշակի համակարգեր և գիր են ձեռք բերում,,:
Մշակույթը,որը ի հայտ եկավ մարդկային առաջին պարզունակ համայքների կազմավորմանը զուգընթաց, քաղաքակրթության ծագման (Պատկեր) պահից դառնում է կարևորագույն հասարակական արժեք և զարգացման հիմնական կողմնորոշիչ:Նախաստեղծ մշակույթի որոշ տարրեր բավական կենսունակ և երկարակյաց են: Նախաստեղծ մշակույթը` կրող ժողովրդին, համամարդկային քաղաքակրթության արժեքների ընդունման, յուրացման և կիրառման հիմնական կողմնորոշիչն է հանդիսանում այնքան ժամանակ, քանի դեռ այդ մշակույթային արժեքները կրող ժողովուրդը ապրում է հարազատ բիոտոպում:Ապրելու վայրի պայմանների և բնական գործոնների կտրուկ ու արմատական փոփոխությունները, կամ նախաստեղծ մշակույթը կրող ժողովրդի արտագաղթը ` ծննդավայր հանդիսացող բիոտոպից հիմնավորապես տարբերվող մեկ այլ բիոտոպ` հիմնավորապես թուլացնում է նախաստեղծ մշակույթի ազդեցությունը:

6 .Այս առումով անգնահատելի են Թ.Թորամանյանի գիտական հետազոտությունները (,,Հայկական ճարտարապետություն,,հԲ;ՀՍՍՌ ԳԱ 1948; Երևան):Մեծ գիտնականը գերազանց գործիմացությամբ, առանց ավելորդաբանությունների, մատչելի լեզվով, եգիպտական, հունական, հռոմեական, պարսկական և այլ քաղաքակրթությունների տաճարաշինական ճարտարապետությունը և ոճերը համադրելով և վերլուծելով (էջ10-14), հիմնավորում է դրանց ծագման, զարգացման, գործածականության սկզբունքներն ու պատճառները:Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ վերլուծությունների հիմքում դնելով կառույցների ֆունկցիոնալությունը,նա ավելի համոզիչ է դարձնում իր տեսակետը (Պատկեր 1):Խոսելով քրիստոնեական տաճարների մասին նա իրավացիորեն կանգ է առնում եբրայական տաճարաշինության կառուցվածքային, ոճական, գործառույթային առանձնահատկությունների վրա,քանի որ, ինչպես ինքն է պնդում,<<…համեմատաբար ավելի մեծ ներգործություն ունեցան քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևին վրա ս. գրոց մեջ ավանդական ծեսերու և պաշտամուքներու միջոցավ:>> (էջ 14): Ապա մեկնաբանելով հրեից նյութապաշտական և ոչ երկնային կրոնի բացասական ազդեցությունը արվեստի, ճարտարապետության և ընդհանրապես մշակույթի զարգացման վրա`գրում է.<<Մովսեսի վարդապետության մեջ տեղ չունեցավ հոգվո անմահությունը…Այս վարդապետության հետևանոք այնքան զարգացավ ագահությունը և ընչաքաղցությունը հրեից մեջ, որ մինչև քրիստոնեության ծամանակՊաղեստինը` սեփականության կռիվներու պատճառով մեծ արյունահեղության ասպարեզ դարձավ: Ոչ արվեստ և ոչ գիտություն չզարգացան այնտեղ,այնպես որ Սողոմոն երբ իր հռչակավոր տաճարին շինության ձեռնարկեց, ստիպվեցավ Փյունիկիայեն բերել տալ թե’ ճարտարապետ և թե’ արհեստավոր:>>(էջ 15):Այնուհետև Թ.Թորամանյանը խոսելով Հայկական ճարտարապետության փոխազդեցության հարցերի շուրջը, վկայելով օտար մի շարք գիտնականների` Լայարդ, Շուազի, Ստրչիգովսկի, Դիել, որպես բյուզանդական քրիստոնեական ճարտարապետության նախատիպ մատնանշում է հայկական ճարտարապետությունը( էջ 25):
Ա. Տեր-Ղևոնդյանը ուղակիորեն չափազանցություն համարելով պատմիչ Ագաթանգեղոսի վկայությունները նախաքրիստոնեական տաճարների ավերման մասին,վկայակոչելով Ա. Սահինյանին և Բ.Առաքելյանին,վստահորեն պնդում է,որ նախաքրիստոնեական ճարտարապետական մշակույթը ժառանգաբար փոխանցվել է քրիստոնեականին ,,…Դ-Ե դարերի հայկական ճարտարապետությունը շատ բան ժառանգեց հեթանոսական ճարտարապետությունից … Բանն այն է,որ քանդում էին մեհյանների բագինները (զոհասեղան, արձան),իսկ շնքերը վերածվում էին եկեղեցիների:>>:Տես`<<Հայոց Պատմություն>> Ագաթանգեղոս,ԵՊՀ 1983,Երևան, էջ 517-518:

Ագաթանգեղոսի վկայություններին պետք է շատ զգույշ անդրադառնալ,քանի որ նրա ,,Հայոց Պատմությունը,, ավելի շուտ քաղաքական միտվածություն ունեցող, քան պատմական բացարձակ ճշմարտություններ պարունակող գործ է,սակայն ուրիշ ժամանակագրի և այլ սկզբնաղբյուրի բացակայության պատճառով,ստիպված ենք բավարարվել եղածով(Հեղ.)

7. Բիոտոպը օրգանիզմների ապրելու վայրն է:Ապրելու միջավայրի նշանակությունը օրգանիզմների տեսականու և վարքի ձևավորման գործում առաջինը նկատել և նկարագրել է Արիստոտելը (Аристотель ”История животных”. изд.ПГГУ,1996. М.):Ամերիկացի Չ. Էլտոնը (Elton Ch.”Animal ecology,,Sid&Jack.1927.N.Y.,L.) 1958թ. իր‘’Ecological niche,, հոդվածում գրում է <<…եկվորը ցանկացած հնարավոր միջոցներով ճանապարհ է հարթում բնական բարդ համակարգում տեղավորվելու համար…կարճ ասած նա հանդիպում է լուրջ էկոլոգիական դիմադրության>>,իսկ մեկ այլ ամերիկացի բնագետ`Ջ.Գրինելլը(Grinnell J.,,The niche-relationships of the California thrusher” ,,Auk,,1917 Vol.34) <<…միևնույն կենսատարածքում,ժամանակային երկար տիրույթում, չեն կարող լինել օրգանիզմների երկու տարբեր տեսակներ,որոնք միաժամանակ զբաղեցնեն բացարձակապես նույնական էկոխորշ…>>: Բնական համակարգերի համար կատարված այս հետազոտությունները, հիմականում, կիրառելի են մարդկային հասարակության ամբողջ պատմական զարգացման համար` մինչև հետարդյունաբերական շրջանը:

8 .Տես`<<Գլոբալիզացիայի հակասությունները>>Զանգակ.2003.Երևան.էջ26-32 <<Բնական և մարդածին էկոհամակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները>>Ս.Մ.Շահինյան ,,Հայաստանի էկոլոգիական հանդես,, 2. Զանգակ 2003 Երևան.` էջ152-160;

9. Այսօր դժվար է գտնել զուտ մոնղոլական հետքը `ռուսական ,կամ թուքականը` եգիպտական ու արաբական մյուս ժողովրդների մշակույթում,չնայած օտարների լծի տակ հարուրամյակներ բռնադատված լինելուն:Ավելին` այսորվա Թուրքիայում ձևավորված թուրքերը իրենց ձեռք բերովի, սինթետիկ,<<կոնգլոմերատ>> մշակույթով, խորապես տարբերվում են Ալթայի երկրամասի բնիկներից,որը վերջինների նախահայրենիքն էր:

10 .Այստեղ տեղին է հիշատակել Թորամանյանի տեսակետը այսպես կոչված <<արաբական ազդեցության >> մասին:Նա գրում է` ,,…արաբական զորեղ ազդեցությու կուզեն տեսնել ոմանք: Սակայն իմ կողմանե դժվար է համաձայնել այդ կարծիքին,Ը դարեն ի վեր Հայաստանը ողողող արաբ ժողովուրդը ինչու պիտի սպասեր մինչ ԺԲ-ԺԳ դարերը իր արվեստով Հաըաստանի վրա ներգործելու համար:…Արաբները չէին, որ արվեստ ստեղծեցին, այլ իրենց գրաված յուրաքանչյուր երկրներուն բնիկ ժողովրդները ստեղծեցին տիրող տարրին հարմար, և այդ պատճառով ալ Սպանիա,Թունիս,Ալժիր,Սյուրիա,Պարսկաստան և Հայաստան, յուրաքանչյուր ըստ տեղական պայմաններու և սեփական ճաշակի, իրարմե մեծապես զանազանող արաբական ոճեր ստեղծեցին : Տես`<<Հայկական ճարտարապետություն,,հԲ; էջ30.

11 . Гамкрелидзе Т. В., Иванов В. В.,,Индоевропейский язык и индоевропейцы’ т.1-2 Тб.1981 David Wengrow. .”The Archaeology of Early Egypt”. Cambridge Univesrity Press. 2006. Cambridge; p.13-30; ’’Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեստան”Հովիկ Ներսիսյան;Գլենդել.2006,Լոս Անջելոս, Shahinyan S. M. ,,Global changes of environment and the great migrotion of people from Asia Minor at the end of the Quaternary period’’ WAC-6 World Arckeological Congress 2008. Dublin’’p.300. ,,ARCHITECTURAL PARTICULARS OF STONE-DOOR CAVES AND EXAMPLES OF THEIR USE IN PREHISTORIC IRELAND,, SAMVEL M. SHAHINYAN. UIS 15 Congrss 2009 Texas.USA

12 . Այս երևույթի վառ ապացույցը հայկական բազմաթիվ գաղթոջախներն են Եվրոպայում,Ասիայում,Հյս. Աֆրիկայում,Հրվ. և Հյս. Ամերիկաներում,Ավստրալիայում,իրենց եկեղեցիներով և դպրոցներով::Այս մասին շատերն են անդրադարձել` սկսած Քսենոֆոնից և Հերոդոտոսից մինչև մերօրյա հետազոտողները:Այս առումով անցած դարասկզբին հետաքրքիր տեսակետներ է հայտնել Լոուրենս Արաբացին,տես` "Armenians Are Impossible” An Interview with Lawrence of Arabia, ” Outlook and Independent” October 14, 1931, pp. 203, 223. ; տես նաև`,,Մարդու իրավունքների մեկնաբանուններն ու տեղայնացման խնդիրները էթնոգենեզի և գլոբալ գործընթացների տեսանկյունից” Ս. Շահինյան,Ա. Շահինյան,,,Մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնահարցեր”<<Լինգվա>> 2004 Երևան, էջ54-59:

13. История Древнего Востока. В 2-ух т. ,,Восточная Литература’’ 1988 Москва

14 . ,,... Весма вероятно даже, что население в течение всего 2-ого тысячалетия до нашей эры было (если не считать Ашшура) этнический сравнительно однародным на всем пространстве от Аррапхи до современной Армении и Южной Грузии, а может быть, и до Кавказского хребта.”Տես` ,, История Древнего Востока. 2 т. гл.1.9 ст.90

15 . ,, История Древнего Востока. 2 т. гл.1.10 ст.106

16 . ,, История Древнего Востока. 2 т. гл.1.10 ст.107 Դյակոնովը այստեղ ինքն իրեն գերազանցում է: Չնայած այն բանին, որ անընդհատ, տեղին անտեղի նշում է, որ հայ ազգը դեռ 1500 տարի հետո պիտի կազմավորվի, հայտարարում է, ,,...Арме-армине, как палагают,происхвдит арамейское обозначение армянского народа”

17 . ,, История Древнего Востока.1- 2 т.

18. Language-tree divergence times support the Anatolian theori of Indo-European origin. Russel D. Gray& Quentin D. Atkinson.NATURE|VOL.426|27november2003|www.natur.com/natur

18 . Բավական է նշել 2006-2008թթ. Քարատակի այրի /Վայք.Նորավանքի կամրջի մոտ:Կալիֆորնիայի համալսարանում հայտնաբերված խաղողի ու գտածոների մնացորդների հիման վրա հնավայրի տարիքը գնահատվել է Ք.ա.4070-3970թ//հնագետ Բորիս / և Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան հատվածում կատարված/հնագետ Հակոբ Սիմոնյան / պեղումների արդյունքները :

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2906
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:42
Նախաքրիստոնեական մշակույթի արձ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի...
Կարդալ
2013
22
Ապր
»14:25
ԱՎԱՆԴԱԿԱՆ ճԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Article image Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը ձևավորվում են ապրելու միջավայրի բնապատմական և հասարակական զարգացումների արդյունքում՝ տեղածին և տեղաբնիկ ժողովրդի ձևավորված աշխարհաճանաչողության, աշխարհընկալման, աշխարհահայացքի արդյունքում ստեղծված ուրույն մշակույթի սահմաններում և նրա բնորոշիչ բաղադրիչներն են: Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը, որպես նախամշակույթի անընդհատական դրսևորում, արմատական տեղաբնիկների, այսինքն այդ նախամշակույթի կրողների, բնապատմական օրրանի սահ...
Կարդալ
2013
07
Ապր
»12:36
Կենսամիջավայրի ազդեցությունը ...
Article image Իր բնակության վայրում՝ բնօրրանում, անընդհատական ապրած ժողովրդի ազգային մշակույթը ձևավորվում է բնական գործոնների և հասարակական հարաբերությունների անընդհատական ազդեցության տակ և իր մեջ կրում է ազգի հոգևոր, բարոյական, գեղագիտական նախաստեղծ սկզբունքները, որոնք և որոշում են նրա հավաքական վարքագծի դրսևորումները: Ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից ճարտարապետությունը խարսխվում է բնական գործոնների՝ կենսամիջավայրի և կենսացենոզի անընդհատական և երկարատև ազդեցությամբ ձևավորված աշխարհաճանաչողութ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»12:51
ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»11:55
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒ ...
Article image Եկեղեցիների և խաչքարերի ճարտարապետության մեջ ակնհայտորեն ընդգծված ավանդապաշտությունը, որը արտահայտվում է ձևերի և ոճերի կայունությամբ դարեր շարունակ, ունի որոշակի և հստակ պատճառաբանություն, որի բացահայտման փորձ ենք կատարում մեր այս հոդվածի սահմաններում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott