2.3. ՀՅԴ գործունեությունը Դուրան Բարձրավանդակում (1899-1903 թթ.)

Աղբյուր Սերոբի և Գուրգենի նահատակությունն անփոխարինելի կորուստ էր հատկապես Հ.Յ.Դաշնակցության «Դուրան-Բարձրավանդակ» ու «Սալնո Ձոր» կենտր. կոմիտեների, ինչպես նաև Բիթլիս նահանգի հայ բնակչության համար:

Թեպետ Վարդան վարդապետի ու Մշո Տատրակի անդամությամբ շարուն ակում էին գործել ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեն և Սերոբի առաջնորդած ֆիդայիները, բայց պիտի նշել, որ այդ ժամանակաշրջանում Տարոն աշխարհի իրական առաջնորդը Հրայր Դժոխքն էր, որը Սերոբի ու Գուրգենի նահատակությունից հետո «Դուրան-Բարձրավանդակ» Պատասխանատու կենտր. կոմիտեի միակ գործող անդամն էր: Վարդան վարդապետն ու Մշո Տատրակը իրենց զբաղեցրած պաշտոնների պատճառով շատ քիչ են այցելել գյուղական բնակավայրեր և գրեթե մշտպես հարկադրված են եղել մնալ Մուշ քաղաքում:

«Հրայրը,- գրում է Կ. Սասունին,- յեղափոխակամ վարիչ կը նկատուէր Տարօնի շրջանի բոլոր ուժերու կողմէ: Հրայրը պատասխանատու գործիչը կը նկատուէր Հ.Յ. Դաշնակցութեան նաեւ արտասահմանի մարմիններու կողմէ: Բացի այս հանգամանքներէն, Հրայրը լիովին կը գիտակցէր իր դէրին եւ ժողովրդական վարիչի իր կոչումին: Ան ինքզինքը կը նկատէր վարիչ եւ պատասխանատու»1:

Այդ նույն ժամանակաշրջանին համանման բնորոշում է տալիս նաև Ռուբենը, որի գնահատմամբ «…ան դարձաւ ժողովուրդի համար երկրորդ Քրիստոս մը»2:

Հիմք ունենալով Դուրան-Բարձրավանդակում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունները` «Հրայրյան շրջան»-ը կարելի է բաժանել հետևյալ փուլերի.
1. Ինքնապաշտպանական մարտեր,
2. Հայդուկային կռիվներ և ահաբեկչություններ,
3. Ազատագրական պայքարի մարտավարության իրարամերժ տեսակետներ պաշտպանող ուղղությունների պայքար,
4. Ընդհանուր ապստամբության նախապատրաստման:

Աղբյուր Սերոբի նահատակությունից հետո թուրքական զորքերն ու քրդական աշիրեթները, չեն դադարեցնում իրենց ոտնձգությունները Սասունում և Դաշտի գյուղերում: Իշխանություններին հայտնի էր, որ Բիթլիսի նահանգի մի շարք շրջաններում և հատկապես Սասունում դեռևս գործում էին Աղբյուր Սերոբի ֆիդայիները: Թուրք հրամանատարությունը ծրագրում է զենքի ուժով վերջնականապես Սասունն ու Դաշտը մաքրել ֆիդայիներից և այդ նկատառումով հարձակումներ է ձեռնարկում առաջին հերթին հայկական այն բնակավայրերի վրա, որոնք համարվում էին ֆիդայիների հենարանը:

1899 թ. նոյեմբերին թուրքական մի զորամաս, որին միանում են Բշարե Խալիլի գլխավորած բալակցի քրդերը, հարձակվում է Սպաղանք գյուղի վրա: Սասունի մյուս գյուղերը, զգաստանալով, որ իրենց միջամտությունը կարող է տեղիք տալ նոր կոտորածների, այս անգամ որևէ օգնություն ցույց չեն տալիս Սպաղանքին: Մնալով միայնակ` սպաղանցիները, այնուհանդերձ, իրենց առաջնորդի` Մակարի գլխավորությամբ կարողանում են հետ մղել թշնամու գրոհները և գյուղը փրկել կոտորածից3 .


Թուրք իշխանությունները, իհարկե, չէին կարող անպատասխան թողնել Սպաղանաց Մակարից կրած պարտությունը: 1900թ. հուլիսի 3-ին, ըստ Ռուբենի տվյալների, 2000-3000 թվակազմ ունեցող զորքը, որին միանում են քրդական հրոսակախմբերը, հարձակվում է Սպաղանքի վրա:

Սպաղանցիները այս անգամ ևս դիմում են ինքնապաշտպանության, բայց ի՞նչ կարող էին անել փոքրաքանակ և այն էլ ոչ այնքան լավ զինված սպաղանցիները հակառակորդի բազմահազար ուժերի դեմ: Մակարին հաջողվում է մի քանի տասնյակ մարտիկներով կռվելով դուրս գալ թշնամու պաշարման օղակից և բարձրանալ սարը: Զորքն ու քուրդ զինյալները ներխուժում են գյուղ, սարսափելի սպանդ են իրականացնում և չբավարարվ ելով դրանով` շարունակում են հարձակումները, քանդում ու թալանում են հայկական մի քանի բնակավայրեր 4:

Թուրք իշխանությունները հայկական բնակավայրի վրա ձեռնարկած հարձակումներն ու կոտորածներն արդարացնելիս վկայակոչում են Սասունում և Դաշտի գյուղերում ֆիդայիների ներկայությունն ու նրանց մարտական գործողությունները: Պիտի նկատել, որ այդ ժամանակահատվածում ֆիդայիների մղած կռիվները ունեին բացառապես պաշտպանական բնույթ: Մի՞թե ֆիդայիներն էին պատճառը սուլթան Համիդի գահակալության տարին երին օսմանյան կայսրությունում իրականացված հայկական կոտորածների: Ֆիդայիների ներկայությունը թուրք իշխանությունների համար պարզապես հարմար պատրվակ էր` իրականացնելու իրենց ծրագրերը:

Բացի ինքնապաշտպանական մարտերից, Սասունում և Դաշտի գյուղերում տեղի են ունեցել հայդուկային բազմաթիվ կռիվներ: Այդ ժամանակահատվածը ներկայացնող սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը հավաստում է, որ հայդուկային կռիվներում դրսևորած քաջությամբ ու կիրառած հնարամիտ մարտավարությամբ առանձնացել է Գևորգ Չավուշը: Նրա մղած կռիվներն առավել մանրամասնորեն ներկայացնում է Ռուբենը: Կարելի է ասել, որ այն հեղինակները, ովքեր անդրադարձել են Գևորգ Չավուշի մասնակցությամբ և ընդհանրապես Դուրան-Բարձրավանդակի տարածքում տեղի ունեցած կռիվների նկարագրությանը, հիմնականում օգտագործել են Ռուբենի հուշագրությունները 5:

Բացի հայդուկային կռիվներից, ֆիդայիները դեպքերի թելադրանքով հարկադրված են եղել ձեռնարկել ահաբեկչական գործողություններ, որոնց իրականացումը պայմանավորված էր հետևյալ գործոններով.

1. Դուրան-Բարձրավանդակի տարածքում գործում էին բազմաթիվ գործակալներ ու մատնիչներ: Ֆիդայիների համար չափազանց դժվար էր գործել. նրանց տեղաշարժերին ակնդետ հետևող մատնիչները, տեղեկանալով նրանց գտնվելու վայրի մասին, անմիջապես հայտնում էին իշխանություններին:

2. Մատնիչների առկայությունը զգաստացնում էր նաև ժողովրդին: Վախենալով մատնությունից և, հետևաբար, իշխանությունների կողմից կիր առվող դաժան պատիժներից` ժողովուրդը խուսափում էր ֆիդայիների հետ հարաբերվելուց:

«…Թէ Դաշտի եւ թէ Սասնո ժողովուրդը,-խոստովանել է Գևորգ Չավուշը,- վերին աստիճանի հուսահատ էր, հանգստութիւն չունէինք երբեք, մատնիչն երը շատացել էին, անկարելի բան` երկու օր շարունակ մի տան մէջ մնալ: Ժողովուրդն ալ չէր ընդունում մէզ»6 :

3. Վրեժխնդրություն:

Դավադրաբար սպանվել էր հայդուկապետ Աղբյուր Սերոբը: Համանման պարագայում վրեժխնդիր ֆիդային, որպես անխախտ օրենք, պիտի ձեռն արկեր պատասխան գործողություն: Ֆիդայիները զուտ վրեժխնդրության նկատառումով ահաբեկում են մի քանի մատնիչների, որոնք մեղսակից էին Աղբյուր Սերոբի սպանությանը:

«Ապրիլ ամսուն,-գրում է Ռուբենը,- Գէորգը քանի մը ընկերներով կերթայ ուղղակի թունավորող Գեղաշէնի Աւոյի տունը եւ սպառնալիքով խոստոն աւութիւն կը կորզէ անկէ: Կը բացուի դաւաճաններու ամբողջ ցանցը: Ատկ է վերջն է, որ Գէորգ անխնայօրէն կը կոտորէ բոլոր անոնք, որոնք որեւէ ձեւով մասնակցեր են դաւաճանական գործի: Կը քանդէ ամբողջութեամբ Աւոյի տունը եւ բնաջինջ կընէ իր ընտանիքի հետ միասին»7:

Ֆիդայիների իրականացրած ամենաաղմկահարույց ահաբեչական գործողությունը Բշարե Խալիլի սպանությունն է: Բալակցի քրդերի ցեղապետ Բշարե Խալիլը Սերոբի սպանությունը կազմակերպելու համար, սուլթան Համիդի պարգևած շքանշանը կրծքին ամրացած, անպատիժ շարունակում էր Դաշտի ու Սասունի հայությանը հալածելու իշխանությունների հանձն արարությունը: Ֆիդայիները վճռում են ահաբեկել Բշարե Խալիլին, որը ոչ միայն գլխավոր մասնակիցն էր Սերոբի սպանության, այլ նաև հարյուրավոր հայերի, մասնավորապես Սպաղանք գյուղի կոտորածի: Բշարե Խալիլի հետապնդումը հանձնարարվում է ՀՅԴ Մուշի կոմիտեի անդամ Հաճի Հակոբ Կոտոյանին: Ցեղապետի ծառաներից մեկի միջոցով տեղեկանալով, որ հոկտեմբերի կեսերին նա Խասգյուղի կիրճով պիտի անցնի Աղբիկ, Հաճի Հակոբն այդ մասին հայտնում է ֆիդայիներին: Անդրանիկի, Գևորգ Չավուշի և Սպաղանաց Մակարի առաջնորդությամբ ֆիդայիների մարտախումբը բաժանվում է երեք մասի, գրավում կիրճի ելք երն ու դարանակալ սպասում: Բշարե Խալիլը, ֆիդայիների ձեռնարկումն երին անտեղյակ, թիկնապահ 25 ձիավորներով մտնում է կիրճ: Անսպասելիորեն հետևում է հայ վրիժառուների համազարկը, ձիավորների մեծ մասը սպանվում է: Խալիլը փորձում է փախչել, սակայն հետևում է Գալեի հարվածը և «Խալիլի,-պատմում է Գևորգը,-ձին ընկաւ, Խալիլ էլ տակը ողջ. յարձակուանք եւ բռնեցինք զԽալիլ, …ես եւ Յարութիւն զարկինք խանջալն երով եւ Անդրանիկ կտրեց գլուխ զգազանին»8:

Ֆիդայիների իրականացրած ահաբեկչական գործողությունները ունենում են երկակի` իրարամերժ նշանակություն;

1. Բշարե Խալիլի և մի շարք մատնիչների սպանությունը փոքր-ինչ ոգևորում է Ժողովրդին և ավելի բարձրացնում ֆիդայիների հեղինակությունը, բայց դա կարճատև երևույթ էր: 2. Ֆիդայիների ահաբեկչություններին հետևում է պատասխան գործողությունը: Թուրք իշխանություններին հարմար պատրվակ էր հարկավոր: Հատկապես քուրդ ցեղապետի սպանությունից հետո իշխանությունները, ֆիդայիներին որոնելու և ձերբակալելու նպատակով, ավելի են սաստկացնում հայ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունները: Այդ օրերին Դուրան-Բարձրավանդակում տիրող վերոհիշյալ կացության մասին իր հուշերում նշում է նաև Անդրանիկը 9:

Ո՞վ պետք է պաշտպաներ հայ բնակչությանը թուրքական զորքի ու նրան միացած մահմեդական հրոսակախմբերի հարձակումներից: Ինչպիսի՞ դիրքորոշում, մարտավարություն պիտի կենսագործեին հայ ազգային-քաղաքական կուսակցությունները, մասնավորապես Հ.Յ. Դաշնակցությունը, որոնք կոչված էին կազմակերպելու ու առաջնորդելու հայության ազգային-ազատագրական պայքարը: Կ. Սասունու գնահատմամբ «Ինչպես Գուրգենի, այնպես ալ Սերոբի մահը թեեւ անախորժութեանց եւ կուսակցութեան թուլացման պատճառ դարձավ Սասնո եւ Դուրանի մեջ, բայց չունեցավ այն աղետաբեր հետեւանքները… Պատճառը այն էր, որ կազմակերպութիւնը շատ խոր արմատներ էր ձգած»10:

Եթե հիմք ընդունենք Կ. Սասունու կողմից ՀՅԴ տված «կազմակերպությունը շատ խոր արմատներ էր ձգած» գնահատականը, ապա պիտի նկատել, որ այսուհանդերձ, այդ նույն ժամանակահատվածում Դուրան-Բարձրավանդակում Դաշնակցության կարողություններն ու հնարավորություններն ավելի քան սահմանափակ էին` պաշտպանելու Սասունի և Դաշտի հայ բնակչությանը կանոնավոր զորքի ու մահմեդական հրոսակախմբերի ոտնձգություններից: Որոշակի սկզբունքային հարցերի, հատկապես ազատագրական պայքարի մարտավարության վերաբերյալ ՀՅԴ կառույցներում բացակայում էին անհրաժեշտ փոխհամաձայնությունն ու միասնականությունը: ՀՅԴ կառույցներում առկա տարաձայնություններն ավելի են խորանում հատկապես Աղբյուր Սերոբի նահատակությունից հետո: Զգալիորեն թուլանում են ժողովրդի մեջ ունեցաժ ՀՅԴ կառույցների հեղինակությունը: Անդրանիկի գնահատմամբ. «Սերոբի սպանութենէն յետոյ մենք յեղափոխ ականներս երեսէ ինկած էինք: Ժողովուրդը մեր եւ հեղափոխութեան սուրբ գործին վրայ արհամարհանքով կը նայէր: Ալ վարկ մնացած չէր…

Տեսակ մը ցրտութիւն, անտարբերութիւն եւ հոսահատ վերաբերմունք կար մեզի եւ մեր գործի հանդէպ»11:

Հիմք ունենալով Դուրան-Բարձրավանդակում և տեղի ՀՅԴ կառույցներում տիրող իրավիճակը` պիտի ասել, որ Հրայրին և այդ ժամանակաշրջանին տված Կ. Սասունու և Ռուբենի վերոհիշյալ գնահատականներն ու բնորոշումը չպետք է ընդունել բացարձակ իմաստով: Հրայրի գործունեության ժամանակաշրջանում ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կոմիտեության անդամներից բոլորը չէ, որ ընդունել են նրա տեսակետները և կատարել նրա ու Կենտր. կոմիտեի որոշումներն ու հանձնարարությունները:

Հրայրը, հավատարիմ մնալով տակավին ՀՅԴ Կարսի կոմիտեին 1895թ. նոյեմբերի 28-ին հասցեագրած նամակում արտահայտած. «Վստահ եղէք, որ գիշեր ու ցերեկ անքուն կը շրջիմ. եթէ գտնեմ մի փոքր յարմարութիւն, անդադար պիտի գործեմ, մինչեւ վերջին շունչ» խոստմանը, հետևողականորեն պաշտպանում է իր դավանած սկզբունքը, այն է` համընդհանուր ապստամբության կազմակերպումը12:

Բնական է, որ նա պիտի ՀՅԴ գործունեությունը Տարոնում նպատակաուղղեր կենսագործելու հենց այդ մարտավարությունը, որը համաձայն ՀՅԴ 2-րդ Ընդհանուր ժողովի որոշման, մերժում է «ֆէտայական ասպատակային գործունէութիւնը »:

Ազգային-ազատագրական պայքարի մարտավարության վերաբերյալ ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կոմիտեության շրջանակներում ձևավորվում են գաղափարական երկու` հակոտնյա ուղղություններ: Երկու ուղղությունների գաղափարական պայքարն ավելի է խորանում Աղբյուր Սերոբի նահատակությունից հետո,ավելի ստույգ այն ժամանակաշրջանում, երբ ֆիդայիների շրջանում որոշակի կշիռ ու հեղինակություն է ձեռք բերում Անդրանիկը: Առաջին ուղղությունը ներկայացնում էին Հրայրը, ՀՅԴ «Դուրան- Բարձրավանդակ» կենտր. կոմիտեի անդամներ Վարդան վարդապետն ու Մշո Տատրակը, որոնք պաշտպանելով ընդհանուր ապստամբություն կազմակերպելու գաղափարը` մերժում էին հայդուկային կռիվները:

«Հրայրը,-գրում է Կ. Սասունին,- հաւատարիմ իր յեղափոխական նկարագրին, այժմ նորէն կանգնած կը մնար ընդհանուր ապստամբութեան տեսակէտին վրայ ու կը հաւատար, որ նման ապստամբութիւն մը կրնար նշանակութիւն ունենալ, երբ ժողովուրդը զանգւածորեն ոտքի կը կանգնէր»13:

Երկրորդ ուղղությունը ներկայացնում էին Անդրանիկը, Գևորգ Չավուշն ու ֆիդայիների մեծամասնությունը: «Դուրան-Բարձրավանդակ» կոմիտ եության անդամների մեջ արմատավորված գաղափարական հակոտնյա տեսակետները, ըստ Ռուբենի բնութագրման, պայմանավորված էին հետևյալ հանգամանքներով.

1.«Դուրան-Բարձրավանդակ» կոմիտեության անդամների մի մասը, չարժևորելով ընդհանուր ապստամբության կազմակերպման էությունն ու առանձնահատկությունները, նախապատվություն էին տալիս հայդուկային կռիվներ մղելու ու ահաբեկչություններ իրականացնելու մարտա- վարությանը:

«Մինչ Արմենակ,- գրում է Ռուբենը,- ժողովրդական լայն կազմակերպուած յեղափոխութեան կը հաւատար, Անդրանիկ ընդհակառակն, ժողովրդական կազմակերպութիւնները անվստահելի կը նկատէր եւ իր ամբողջ յոյսը կը կապէ ընտրեալ ֆետայիներու գործունէութեան հետ»14 :

2. Ժողովրդի և հեղափոխական գործիչների ու ֆիդայիների փոխհարաբերություն: «Մինչ Արմենակ կը քարոզէր թէ բոլոր յեղափոխականները` գործիչն երն ու ֆետայիները սոսկ ծառաներն են ժողովրդին եւ ժողովրդական կազմակերպութեան, Անդրանիկ ընդհակատակն, կըսէր թէ ժողովուրդն է ֆետայիներու համար, որոնք պէտք է գործեն բոլորովին ազատ ու անկախ ժողովրդի կամքէն…»15:

3. Հայ ազգային-հեղափոխական կազմակերպությունների վերաբերմունքը թուրք և քուրդ հեղափոխական շարժման նկատմամբ: Հրայրը, բավարար չհամարելով կայսրության դեմ միայն հայ հեղափոխական կազմակերպություների ուժերով պայքարելու հնարավորությունները, աշխատում էր կապեր հաստատել քրդական ցեղախմբերի հետ և նրանց ներգրավել համատեղ պայքարի մեջ: «Անդրանիկը ընդհակառակն, ոչ մի օգուտ կը տեսնէր իսլամներու յեղափոխութեան մէջ եւ խենթութիւն կը համարէր անոնց վստահիլ ու անոնց շնորհիւ փչացնել յեղափոխական գործը»16:

Այս հարցում Անդրանիկը թերևս իրավացի է: Տարիներ շարունակ այս ուղղությամբ Հրայրի և հայ ազգային-քաղաքական մյուս գործիչների գործ ադրած ջանքերը որևէ դրական արդյունք չեն տվել:

4. ՀՅԴ կոմիտեների և ֆիդայիների փոխհարաբերությունը: Համաձայն Հրայրի, բոլորն անխտիր և անկախ իրենց հեղինակությունից, անվերապահորեն պիտի ենթարկվեին ժողովրդի կողմից ընտրված կոմիտ եների կամքին: Անդրանիկի կարծիքով. «…տուներուն մէջ նստած կոմիտէները չեն կրնար ղեկաւարել լեռներու մէջ թափառող ֆետայիները,անոր կարծիքով կոմիտէները պիտի ըլլան ֆետայիներու համար եւ անոնց ենթակայ, իսկ ֆետայիներու պետին ենթարկուին թէ’ բոլոր ֆետայիները եւ թէ’ ամբողջ ժողովուրդը»17:

Տարոն աշխարհում տիրող իրավիճակի և համընդհանուր ապստամբությ ան Հրայրի դավանած գաղափարի վերլուծությունը իրենց աշխատությունն երում առավել փաստարկված ներկայացրել են Հր. Սիմոնյանն ու Ա. Ներսիսյանը: Ըստ արժանվույն գնահատելով Հրայրի դերը հայ ազատագրական պայքարում` Հր. Սիմոնյանն իրավացիորեն նշում է. «Եթե ի մի բերենք Հրայրի գաղափարական-քաղաքական հայացքները, ապա կարող ենք ասել, որ նա հայ ժողովրդի ազատագրական շարժման ամենախոհեմ և ամենահեռատես գործիչներից մեկն էր, եթե ոչ առաջինը…»18:

Ա. Ներսիսյանի կարծիքով Անդրանիկի հուշերում«…Հրայրին նսեմացն ելու միտում կա»: Իր տեսակետը հիմնավորելու համար Ա. Ներսիսյանը մեջբերում է Անդրանիկի հետևյալ պնդումը. «Հրայրը մեզի 3-4 նամակ էր ղրկեր և ըսեր. վերցրեք բոլոր ընկերները և դաշտ իջեք կը պահվիք հոս գյուղ երը և պատճառ չեք ըլլալ զորանոցներու շինութեան, եթե հոդ մնաք, կրնաք մատնվիլ և զորանոցներ կը շինուին»19:

Ֆիդայիներին ներկայացրած Հրայրի պահանջը պայմանավորված չէ միայն զորանոցների շինությամբ: Սթափ գնահատելով Դաշտում և Սասունում տիրող կացությունը` Հրայրը գտնում է, որ ֆիդայիների ներկայությունը իշխանությունների համար կարող է հարմար պատրվակ ծառայել ավելի ուժեղացնելու բռնություններն ու հալածանքները:

Կարելի է ասել, որ Հրայր-Անդրանիկ երկու ուղղությունների հակադրությունը պայմանավորված էր ՀՅԴ 2-րդ Ընդհանուր ժողովում ընդունված նոր մարտավարության, այն է` ընդհանուր ապստամբության կազմակերպման ու հին մարտավարության, այն է` մասնակի, ֆիդայական կռիվներով ազատագրական պայքար մղելու մարտավարության միջև եղած հակասությամբ:

Տվյալ պարագայում Անդրանիկը նախապատվություն էր տալիս նախկին մարտավարությանը: Անդրանիկն ու նրա տեսակետներին համակարծիք ֆիդայիները ոչ միայն չեն կատարում Հրայրի պահանջը, այլև պահանջում, որ նա բարձրանա Սասուն և անձամբ առաջնորդի ֆիդայական խմբերը: Ընդուն ել Անդրանիկի ու ֆիդայիների ներկայացրած պահանջը, նշանակում է հրաժարվել ընդհանուր ապստամբություն կազմակերպելու սկզբունքից և առաջնորդվել հայդուկային կռիվներ մղելու մարտավարությամբ: Բնական է, որ Հրայրը պիտի մերժեր նրանց պահանջը:

Ըստ Սմբատ Բորոյանի, Հրայրը մերժում է, քանի որ համոզված էր «… թէ պետք է դադարեցնել մասնակի ամեն մի գործողութիւն… Երկար, համբերատար աշխատանք պետք էր զինելու համար գյուղերն ու քաղաքները ոչ միայն Մշո շրջանին, այլ Վանի, Ախլաթի, Էրզրումի մէջ եւ պատրաստւել ընդհանուր հեղափոխութեան»20:

Հր. Սիմոնյանի գնահատմամբ «Հրայրի և Անդրանիկի միջև եղած հակասությունը երկու գործիչների միջև ծագած անձնական հակասությունն եր չէին, այլ ազատագրական շարժման մեջ ձևավորված երկու, սկզբունքորեն տարբեր, գաղափարական ուղղությունների և մարտավարական մոտեցումների միջև առաջացած հակասություններ, որոնք էլ այդ պատճառով վտանգավոր էին ու դժվար լուծելի»21:

Ի՞նչ պիտի ձեռնարկեր Հրայրը` անցանկալի ու վտանգավոր կացությունը շտկելու և իրեն հակադրվող ֆիդայիներին հաշտեցնելու համար: Այդ վտանգավոր կացությունը հարթեցնելու և անհրաժեշտ վճիռներ կայացնելու նպատակով Հրայրի նախաձեռնությամբ Շենիք գյուղում գումարվում է ժողով, որին մասնակցել են Սասունի գյուղերի ներկայացուցիչները և ,բացի Գևորգ Չավուշից, Տարոնի ֆիդայիների գրեթե ողջ ընտրանին 22:

Հրայրը կրկին պահանջում է, որ ֆիդայիները խուսափեն ցնցումներ առաջ բերող արկածախնդրական գործողություններից և «…համբերու թեամբ պատրաստուիլ ժողովրդական ուժեղ շարժում մը յառաջ բերելու համար»23:

Ֆիդայիներն Անդրանիկի գլխավորությամբ ոչ միայն չեն ընդունում Հրայրի առաջարկությունը, այլև դարձյալ պնդում ու պահանջում, որ նա դառնա փախստական, բարձրանա Սասուն և անձամբ առաջնորդի ֆիդայական խմբերը: Հրայրն ընդունում է ֆիդայիների պահանջը, բայց ներկայացնում է հետևյալ պայմանը.«…եթե ֆետայիներըն ալ խօսք տան իրեն անպայմանօրէն ենթարկուելու իր կամքին: Եւ անմիջապես կը պահանջէ, որ Համբարձում ու Անդրանիկ հեռանան երկրէն խումբ մը զինուորներու հետ, զբաղուելու համար միայն զէնքի փոխադրութեան գործով. Գէորգը ուրիշ խմբով մը անցնի Վանայ շրջանը. եւ վերջապէս, որ զինուորներն ալ պատսպարուին իրենց գիւղերուն մէջ»24:

Շենիքի ժողովը մեկ անգամ ևս փաստում է, որ Հրայրը ավելի քան հաստ ատակամորեն էր տրամադրված հրաժարվելու ֆիդայական կռիվներ մղելու մարտավարությունից և ՀՅԴ կառույցների ուշադրությունը կենտրոն ացնել ժողովրդին խաղաղ, առանց ցնցումների զինելու ու ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու վրա:

Ժողովում նրանց միջև արմատավորված հակադրությունները ոչ միայն չեն հարթվում, այլև խորանալով վերածվում են թշնամանքի: Անդրանիկն ու ֆիդայիները նույնիսկ փորձել են հրացանազարկ անել Հրայրին ու նրա համախոհ Կառնենու Մկրտիչին: «…Բայց Սասնոյ ժողովուրդը, գրում է Ռուբենը,-որ կը պաշտէր Արմենակը եւ բոլոր ֆետայիներէն բարձր կը դասէր զայն, մէկ ակնթարթի մէջ կը յարձակի ֆետայիներու վրայ, զինաթափ կընե զանոնք եւ քիչ կը մնայ, որ Համբարձումն ու Անդրանիկը ինքնադատաստանի ենթարկուին…»25:

Հրայրին սպանելու իրենց մտադրության մասին խոստովանում է նաև Անդրանիկը. «Մենք Հալադըր կը գտնուենք: Հոդ այդպէս որոշուեցաւ Հրայրի մասին. Եթէ գայ` գայ, չէ նե զարկենք ու սպանենք»26:

Ստեղծված իրավիճակն ավելի չխորացնելու նպատակով Հրայրը հանգստացնում է ժողովրդին, զինաթափում ֆիդայիներին ու նրանց հեռացնում Շենիքից: Սակայն դրանով հարցը չի լուծվում: Զինաթափված ֆիդայիներից շատերը մասնակցել էին բազմաթիվ կռիվների և նույնպես արժանի հարգանք ու հեղինակություն էին ձեռք բերել: «Շատերը,-գրում է Ռուբենը,-անձամբ ճանաչելով ֆետայիները, գնահատելով անոնց անձնազոհութիւնը եւ կատարած աշխատանքները, խղճի խայթ կը զգային, որ այնքան անպատիւ կերպով վարուած էին ֆետայիներու հետ»27:

Դ «Դուրան-Բարձրավանդակ»- կառույցներում տիրող վտանգավոր կացությունը մեկ անգամ ևս քննարկելու ու տարաձայնությունները հարթեցնելու նպատակով Դերգեվանք գյուղում գումարվում է նոր ժողով: Ժողովականները որոշում են ֆիդայիներին վերադարձնել զենքերը: Հրայրը վճռում է մեկնել Սալնո Ձոր և Վասպուրական` վերականգնելու այդ շրջանների ՀՅԴ կառույցն երը, իսկ Դուրան-Բարձրավանդակ պիտի գար նոր ղեկավար28:

Ազատագրական շարժման մեջ ձևավորված երկու, սկզբունքորեն տարբեր գաղափարական ուղղություններն արժևորելիս, հեղինակներն ավելի հաճախ նախապատվությունը տալիս են Հրայրի ու նրա համախոհների զարգացրած տեսակետին` որակելով այն որպես առավել իրատեսական, կշռադատված ու ժամանակաշրջանի պահանջներին համահունչ: Ընդհանուր առմամբ այդպիսի մոտեցումն ու գնահատականը գուցեև ավելի է հիմն ավոր, բայց պիտի նկատել, որ Անդրանիկի ու նրա համախոհների պաշտպ անած տեսակետը նույնպես որոշակիորեն հիմնավորված է` պայմանավորված տվյալ ժամանակահատվածում Երկրում և, մասնավորապես, Դուր ան-Բարձրավանդակում տիրող կացությամբ:

Նախ, ֆիդայիները գտնում էին, որ եթե իրենք հրաժարվեին հայդուկային կռիվներ մղելուց և դուրս գային Երկրից, ապա ժողովուրդը իշխանությունն երի ու մահմեդական հրոսակախմբերի կողմից պարբերաբար կրկնվող բռնությունների և հարստահարումների դեմ կմնար միայնակ ու անպաշտպ ան և, մատնվելով հուսալքության, կկորցներ հավատն ու վստահությունը կուսակցության և հեղափոխության նկատմամբ:

1. Նրանց կարծիքով հայդուկային կռիվները ոգևորում էին ժողովրդին և կապում Հ.Յ. Դաշնակցությանը:

2. Ֆիդայիների հեռանալով իշխանությունները ոչ միայն չէին մեղմացնի, այլև ընդհակառակը, ավելի կխստացնեին հալածանքները: Բացի դրանից, «…Ֆետայիների հեռացումով ժողովրդի վիճակը աւելի պիտի վատթարանայ, որովհետեւ ամէն կարգի աւազակաբարոյ տարրեր պիտի մնային անպ ատիժ եւ պիտի կրկնապատկէին իրենց չարագործութիւններն …»29:

Ազատագրական պայքարի մարտավարության վերաբերյալ իրարամերժ տեսակետներ պաշտպանողները ՀՅԴ անդամներ էին: Հարց է ծագում. եթե իրոք հակադրվող կողմերի ներկայացուցիչները ՀՅԴ անդամներ էին և այդ ժամանակ 2-րդ Ընդհանուր ժողովի կողմից արդեն ընդունվել էր «…ուժերու կեդրոնացումը երկրի մէջ…» որոշումը, որի կատարումը պարտադիր է կուս ակցական ապակենտրոն կառույցների ու անդամների համար, ապա ինչպե՞ս բացատրել նրանց միջև արմատավորված հակադրությունները: Անդրանիկն ու նրան համակարծիք ֆիդայիները նույնպես ՀՅԴ անդամն եր էին և պարտավոր էին կատարել ոչ միայն Ընդհանուր ժողովի, այլ նաև «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեի որոշումները, այլապես նրանք կարող էին հրաժարվել ՀՅԴ անդամությունից և գործել ինքնուրույն, ըստ իրենց հայեցողության: Միաժամանակ ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեն իրավասու էր կուսակցության որոշումներին ընդդիմ անալու ու չկատարելու համար նրանց հեռացնել ՀՅԴ շարքերից: Իրականում տեղի չի ունեցել ոչ մեկը և ոչ էլ մյուսը: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ ֆիդայիներն այնքան էլ չեն արժևորել ու հարգել կուսակցական կարգապահությունն ու որոշումները և շատ հաճախ, շրջանցելով այդ ամենը, գործել են ըստ իրենց կամքի ու հայեցողության:

Անդրանիկի գործունեությունը ներկայացնող աշխատությունների, ինչպես նաև հուշագրությունների և վավերագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դժվար է վկայակոչել համապատասխան փաստաթուղթ, վկայություն, որը մատնանշի մինչ Առաքելոց վանքի կռիվը որևէ մարտական գործողություն, որին մասնակցել է Անդրանիկը: Եթե դա իրոք այդպես է, ապա ինչպե՞ս բացատրել նույնիսկ հայդուկապետ դառնալու նրա հավակնությունն երը և Հրայրի նման անառարկելի հեղինակություն ունեցող ազգային-քաղաքական գործչին ամենաբուռն կերպով հակադրվելը:

Ավելորդ չէ նշել, որ Անդրանիկը դրանից առաջ ընդվզել էր նաև հայդուկ ապետ Սերոբի դեմ և հրաժարվել էր կատարել նրա հանձնարարությունը: Այդ մասին Սերոբը, ինչպե արդեն նշվել է, տեղեկացրել է ՀՅԴ ներկայացուցիչ Սևքարեցի Սաքոյին գրած նամակում 30:

Այն ժամանակ, ֆիդայական կարգապահությունն ու մարտական միասնությունը պահպանելու նկատառումով, Սևքարեցի Սաքոյի խորհրդով, Սերոբը ֆիդայիներից շատերին, այդ թվում նաև Անդրանիկին, զինաթափում և որոշում է ուղարկել Կովկաս:

Անդրանիկի հավակնությունները, ըստ Ռուբենի, պայմանավորված էին նրա փառատենչությամբ. «… կուզեր ըլլալ միաժամանակ ե’ւ Գեւորգ ե’ւ Արմենակ»31:

Սիմոնյանի կարծիքով. «Միշտ առաջինը լինելու Անդրանիկի ձգտումը, բնականաբար, նրան խանգարում էր ընդունել Հրայրի հեղինակությունը: Իսկ այդ հեղինակութիւնը Տարոնում անառարկելի էր: Հետևապես, այստեղ առաջինը լինելու համար Անդրանիկը ժողովրդի մեջ պիտի ավելի մեծ հեղինակության հասներ, քան Հրայրը… »32:

ՀՅԴ վերին մարմինների գործունեությունում, ինչպես Սերոբի հայդուկապետության շրջանում, այս անգամ ևս այդ կարևորագույն հարցի նկատմ ամբ դրսևորած վերաբերմունքում դարձյալ նկատվում են որոշակի թերացում ու դանդաղկոտություն: Նրանք պարտավոր էին ժամանակին տեղյակ լինել և հետևողականորեն ուշադրություն դարձնել Դուրան-Բարձրավանդակի ՀՅԴ կուսակցական կառույցներում տիրող կացությանն ու համապատասխան քայլեր ձեռնարկեին, որպեսզի ավելի չխորանային և առավել ևս թշնամանքի չվերածվեին կուսակցության անդամների միջև արմատավորված հակադրությունները: Այս պարագայում իրենց վճռական խոսքը պետք է ասեին ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեն և նրա ավագագույն անդամները` Վարդան վարդապետն ու Տատրակը:

Ինչպես արդեն նշվել է, Դուրան-Բարձրավանդակում, հատկապես Բշարե Խալիլի ահաբեկումից հետո, ավելի են սաստկանում հայ բնակչության նկատմամբ իշխանությունների գործադրած բռնությունները: Թուրք իշխանությունները, օգտվելով Կովկասից օսմանյան կայսրության տարածքը ներգաղթած մահմեդական բնակչության առկայությունից, ձգտում են սովյալ գաղթականությանը բնակեցնել հայկական բնակավայրերում: Միաժամանակ Դուրան-Բարձրավանդակի հայկական բնակավայրերն էին ներխուժում պատժիչ ջոկատներ, որոնք ֆիդայիներին որոնելու պատրվակով բռնությունների էին ենթարկում ու թալանում հայ գյուղացիներին: Ծայրահեղ հուսալքության մատնված գյուղացիներից շատերը, իրենց կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու ակնկալիքով, դիմում էին դավանափոխության: Ըստ «Դրօշակ»-ում տեղ գտած թղթակցության, ստեղծված ծանրագույն իրավիճակից հուսալքված` տարոնահայությունը հավաքվում է Մշո Առաջնոր դարանի մոտ և պահանջում փրկության որևէ միջոց, ելք գտնել, այլապես սպառնում դավանափոխ լինել ու ընդունել ուղղափառություն 33:

Ո՞րն էր ելքը, ի՞նչ պիտի ձեռնարկեին ՀՅԴ կառույցները Դուրան-Բարձրավանդակում տիրող իրավիճակից դուրս գալու, հուսալքության մատնված ժողովրդին օգնելու համար: Անդրանիկի վկայությամբ. «1901թ. տարուն հոկտեմբեր ամիսն էր: Կելիկու զան գիւղին մէջ մեր զինուորներէն գաղտնի խորհրդակցական ժողով մը գումարեցինք: Ես, Գէորգ, Յարութիւն, Վաղարշակ եւ Հաճի Հակոբ: Մեր խորհրդակցութեան նպատակն էր միջոց մը եւ ճամփայ մը գտնել, հայ ժողովուր դին վրայ ծանրացող տառապանքը մեղմելու եւ թրքական ու քրդական հարստահարութիւններն ու հալածանքները դադրեցնելու…»34:

Խորհրդաժողովի մասնակիցները Հաճի Հակոբի առաջարկությամբ որոշում են ֆիդայիներով բարձրանալ սբ. Առաքելոց վանքը, ամրանալ նրա ամրակուռ պարիսպների հետևում և, որպես բողոքի արտահայտություն` կռիվ մղել: Ընդունելով համանման որոշում` խորհրդաժողովի մասնակիցն երը հույս ունեին, որ այս ճանապարհով կարելի է.

1. Սթափեցնել Ժողովրդին, որպեսզի նա ոգեշնչվի ֆիդայիների մղած պայքարից, հրաժարվի դավանափոխ լինելու մտադրությունից:

2. Երկարատև դիմադրությունը կարող է սթափեցնել նաև կառավարությ անը, որը հարկադրված` կմեղմացնի հայության նկատմամբ գործադրվող հալածանքները:

3. Քրիստոնյա տերությունների հյուպատոսների ուշադրությունը բևեռել իրենց պահանջների վրա35:

Պիտի նկատել, որ Առաքելոց վանքի կռիվը յուրօրինակ նոր ձեռնարկում էր հայդուկային պայքարի մարտավարությունում: Ֆիդայիների մղած կռիվները մինչ Առաքելոց վանքի կռիվը կրում էին պաշտպանական բնույթ: Որպես օրենք, նախահարձակ կողմը մշտապես հակառակորդն էր, իսկ այս անգամ նախահարձակը ֆիդայիներն էին:

Նոյեմբերի սկզբներին Անդրանիկի և Գևորգի գլխավորությամբ 25 ֆիդայիներ իջնում են Սասունից և ամրանում Առաքելոց վանքում: Նրանց են միանում. «Մուշեն կուգա Կոտոյի Հաճին քանի մը ընկերներով բերելով նաև ռազմամթերք: Ցրոնքեն կու գա ֆիդայիներու ուրիշ խումբ… վանքի մեջ կը հավաքվեն բավական թւով մարտիկներ` ուտելիքի և ռազմամթերքի շոշափելի պաշարով մը: Բացի կռվողներեն ու շալակավորներեն, որոնց թիվը 60-ի կհասներ, կային վանքի միաբանները և 40-50-ի չափ որբ երեխաներ» 36:

Անդրանիկն իր հուշերում հիշատակում է կռվին մասնակցած 22 մարտիկն երի անունները 37:

Ինչպես որ վաղօրոք կանխատեսել էին ֆիդայիները, իշխանություններին հաջորդ օրն ևեթ` նոյեմբերի 4-ին, հայտնի է դառնում վանքում ֆիդայիների գտնվելու իրողությունը, և թուրքական զորքը պաշարում է վանքը: Ֆիդային երին կրկնակի շրջափակման մեջ վերցնելու նպատակով թուրք հրամանարությունը զորքեր է տեղաբաշխում նաև վանքին մերձակա Դերգեվանք, Առաղ, Բերդակ, Մզրե, Հավատորիկ, Առինջ և Նորաշեն գյուղերում 38:

Նոյեմբերի 7-ին, կենտրոնացնելով ավելի քան 2000 զինվորների, թուրքերը գրոհում են վանքի վրա, բայց, այնուամենայնիվ, չեն կարողացել ներխուժ ել վանք39:

Կռիվները շարունակվում են մինչև նոյեմբերի 21-ը: Այդ ընթացքում մարտ ադաշտում հայտնվում են թուրքական նոր զորամասեր: Ավելի քան 6000 զինվորներ շրջափակում են վանքը, բայց չեն կարողանում ներխուժել վանք: Կռիվներին հետևել են եվրոպական մի քանի տերությունների հյուպ ատոսներ, որոնց միջամտության շնորհիվ թուրք հրամանատարությունը համաձայնել է ու թնդանոթներից կրակ չի արձակել վանքի վրա: Հավանաբար հենց նրանց պահանջով «Կառավարությունը կուզեր շուտով վերջ տալ անախորժ կռվին. պատրաստ ըլլալով նույնիսկ որոշ զիջումներ ընելու»40 :

Կռիվների 11-րդ օրը, ֆիդայիների հետ բանակցելու նպատակով, վանք են մտնում Մշո ու Առաքելոց վանքի առաջնորդներ Խոսրով և Հովհաննես վարդապետները, ինչպես նաև թուրքական կողմը ներկայացնող Մահմեդ ու Մուխթար կոմիսարները 41:

Պատվիրակության հետ բանակցությունները վարում են Անդրանիկը, Գևորգ Չավուշն (Գևորգը Չավուշ մականունը ստացել է հենց այդ կռիվների ժամանակ-Հ.Գ.) ու Հաճի Հակոբը: Նրանք պատվիրակության անդամն երին բացատրում են իրեց ձեռնարկումի շարժառիթները և ներկայացնում հետևյալ պահանջները. «1. Ազատ արձակել քաղաքական բանտարկեալները. 2. Պատժել Սպաղանքի, Հեթինքի, Շուշնամերիկի եւ միւս գիւղերու ավերողներին ու կատարողները եւ հատուցում տալ վնասված գյուղերուն. 3. Բարվոքել միւլթազիմութեան դրությիւնը, այնպես որ գիւղերը իրեց տասնորդը վճարեն առանց միւլթազիմներու միջամտութեան. 4. Հատուցում վճարել Մշո դաշտի զոհերու ընտանիքներուն ու պատժել ոճրագործները»42:

Բանակցությունների ընթացքի մասին փոքր-ինչ այլ մեկնաբանություն է տալիս Անդրանիկը:

«Դրօշակ»-ին հասցեագրած նամակում Անդրանիկը նշում է, որ երբ հենց բանակցությունների սկզբում իրենք իմանալով Անգլիայի հյուպատոսի քաղաք վերադառնալու և օրթոդոքսության պատճառով Ռուսաստանի հյուպատոսի կողմից իրենց պահանջները մերժելու մասին, փոխում են իրենց ծրագրերը և նրանց առաջարկում.

«Ա. Քաղաքական տեսակետով ձերբակալուածները արձակել:
Բ. Սպաղանա սրածութիւնը ու վառուելը, Շուշանմերիկի այրուիլն եւ մի քանի մարդոց սպանյունքը հատուցում ընել:
Գ. Ըստ կառաւարական օրենքի գիւղը չի պետք է ծախւի:
Դ. Այս տարի ամռան կառաւարութեան հրամանով տեղի ունեցած հարստ ահարութիւնք դաշտի մէջ, որ 50-60 անձէր սպանուեցան, պետք է դարմանուին»43:

Իրենց հաստատակամությունն առավելագույնս հաստատելու և պատվիր ակության վրա ազդեցիկ տպավորություն գործելու նպատակով` վերջում ավելացնում են, որ «…նպատակներս է անձնազոհ լինել ազգներուս իրաւունքը պաշտպանելու համար, եւ թէ պահանջւի, պիտի կռւինք ու մեռնինք »44:

Վանքի պաշտպանությունը երկար չէր կարող շարունակվել. արդեն սպառվում էին փամփուշտները: Նոյեմբերի 27-ի գիշերը ֆիդայիները, քող արկված սպիտակ շապիկներով, դուրս են գալիս վանքից, մոլորեցնով թշնամուն` ճեղքում են պաշարման օղակը և բարձրանում լեռները: Հ. Յ. Դաշնակցությունը, որպես օրենք, իր նախաձեռնությամբ իրականացրած ձեռնարկումների արդյունքներն ու հետևանքները արժևորելիս դրանք ներկայացնում է ավելի ուռճացված, քան իրականում եղել են: Զորօրին ակ «Բանկ Օտոմանի գրավում»-ն ու «Խանասորի արշավանք»-ը: Նույն միտումը նկատվում է «Առաքելոց վանքի կռիվ»-ը ձեռնարկի արդյունքներն ու նշանակությունը գնահատելիս:

«Իսկապես,-գրում է Ռուբենը,- որ մեծ հաղթութիւն էր այդ` հեղափոխականներու համար: ժողովուրդը նորեն սկսավ երգել իր քաջերը. այլեւս չէր մտածեր օրթոդոքս դառնալու մասին եւ իր հիւյսն ու հավատը նորեն ուղղեց դիմադրական կորովը»45:

Անկասկած, ժողովուրդը իր քաջերի մասին կերգի, իրավացի է Անդրանիկը նշելով. «Հայ բազուկը գիտէ հրացան բռնիլ: Հայ սիրտը գիտէ կռուիլ եւ տեր կանգնիլ իր իրաւունքներուն…», բայց այնքան էլ հավաստի չէ այն պնդումը, որ Առաքելոց վանքի հաղթական կռիվն է պատճառը, որ ժողովուրդը վերստին ոգեշնչվեց ու «այլեւս չէր մտածեր օրթոդոքս դառնալու մասին»46:

Ժողովրդի մեջ արմատավորված դավանափոխ լինելու մտայնությունը, կարելի է ասել, պայմանավորված էր քրիստոնյա հզոր տերությունների աջակցությունը ստանալու ակնկալիքով: Ժամանակը ցույց տվեց, որ այս հարցում ժողովրդի և անգամ ֆիդայիների ակնկալիքներն ու հույսերը իզուր էին ու անիրականալի, իսկ դավանափոխ լինելը` անօգուտ:

Անդրանիկի վկայությամբ, կռիվների արդյունքում. «…Ժողովուրդին զրոյցներուն համաձայն 1800 թուրք զինուորներ մեռած և սպանուած էին քսան և մեկ օրուան մէջ, ըստ կառաւարական պաշտօնական տեղեկագրին` 33 թուրք զինուորներ մեռած էին:

Այն հայերը, որոնք զինուորին միսը, հացը, կոշիկը և հագուստը պայմանարկած (քոնթուրատ) էին, անոնց տուած տեղեկութեան համաձայն սպանուած կամ հիւանդութենէ մեռած էին 553 թուրք զինուորներ»47:

Քսանմեկ օր ընթացող կռիվներում թշնամին, անկասկած, կորուստներ չէր կարող չունենալ, բայց Անդրանիկի ներկայացրած տվյալները փոքր-ինչ համոզիչ չեն: Եթե զուտ մարտավարության տեսանկյունից դիտարկենք կռիվն երի ընթացքը, ապա պիտի նկատի ունենալ հետևյալ հանգամանքը: Հակառակորդի գրոհները դիմագրավելու համար վանքի պարիսպների ներսում ապաստանած ֆիդայիները կռիվների ընթացքում պիտի համապատասխան դիրքեր գրավեին և նրանց տեսադաշտը ինչ-որ չափով պետք է բաց լիներ, որպ եսզի նրանք կարողանային տեսնել իրենց վրա հարձակվողներին:

Վանքը պարսպապատ էր, միակ դուռը ամուր փակված: Հակառակորդի գրոհները հետ մղելու համար ֆիդայիները կամ պիտի դիրքավորվեին պարիսպների վրա, կամ անցքեր բացեին պարիսպների մեջ ու այնտեղից կրակ տեղային հարձակվողների վրա: Այդ դեպքում վանքի վրա գրոհող հարյուրավոր զինվորների համար առանձնակի մեծ դժվարություն չէր ներկ այացնում անընդմեջ տեղացող հարվածներով գնդակահարել պարիսպն երի վրա և բացված անցքերի հետևում դիրքավորված ֆիդայիներին: Միաժամանակ, թուրք զինվորները, որպեսզի կարողանային հաղթահարել ֆիդայիների դիմադրությունը, պիտի փորձեին բարձրանալ պարիսպների վրա ու նոր ներխուժեին վանք: Այդ դեպքում նրանք հարմար թիրախ կարող էին դառնալ ֆիդայիներ համար:

Այսուհանդերձ, ազատագրական պայքարին զինվորագրված մարտիկն երի համար ազդեցությամբ ու հնչեղությամբ, կարելի է ասել, որ Առաքելոց վանքի կռիւը հայ ազատագրական պայքարի հերոսական ու ուսանելի էջերից է: ՀՅԴ գործունեությունում իր արժանի տեղն ունեցող այդ ձեռնարկը կրկին անգամ ցույց տվեց, որ մասնակի, անգամ հերոսական գործողությ ամբ անիմաստ է ակնկալել որևէ լուրջ, արմատական տեղաշարժ:

Առաքելոց վանքի գործողության ժամանակ, ինչպես արդեն նշվել է, Հրայր Դժոխքը Սասունում չէր, նա զուտ կազմակերպական նկատառումն երով իր իսկ նախաձեռնությամբ մեկնել էր Բիթլիսի, Ախլաթի և Խնուսի շրջանները: Բոլորովին պատահական չէ, որ Հրայրը ընտրում է հենց այդ շրջանները: Ախլաթը Տարոն աշխարհը Վասպուրականին և Բիթլիսին կապող օղակն է: Աղբյուր Սերոբի ու Գուրգենի նահատակությունից հետո տեղի ՀՅԴ կառույցները քայքայվել և շատ թույլ էին գործում: Անհրաժեշտ էր վերականգնել ու ամրապնդել ՀՅԴ Ախլաթի կոմիտեության գործունեությունը, որը մասն էր կազմում ՀՅԴ Բիթլիսի «Սալնո Ձոր» կենտր. կոմիտեի:

Ավելին, Հրայրը գտնում էր, որ ընդհանուր ապստամբությունը չպետք է սահմանափակել միայն վերոհիշյալ շրջաններով: Ըստ Կ. Սասունու «Անոր կարծիքով` Վանի նահանգի հայութիւնն ալ միեւնոյն ժամանակ պիտի պարզէր ապստամբութեան դրօշը: Այդ պատճառով անցաւ Վան»48:

Հրայրը արդյունավետ գործունեություն է ծավալում նաև Խնուսի և Բուլանուխի շրջանների հայությանն ու ՀՅԴ կառույցները կազմակերպելու ուղղությ ամբ: Խնուսի և Բուլանուխի շրջանների տարածքներով էին անցնում Տարոն աշխարհը Կովկասին կապող ուղիները: Եթե չգործեին այդ շրջանները, ապա չափազանց կդժվարանար զենք, ինչպես նաև մարտական ու զինատար խմբերի առաքումը Կովկասից Դուրան-Բարձրավանդակ: Հրայրը ձգտում է առանց ավելորդ աղմուկի ու ցնցումների հետևողականորեն կազմակերպել ժողովրդին և ամրակուռ ու փոխկապակցված օղակում ընդգրկել Տարոն աշխարհի, Բիթլիս և Վասպուրական նահանգների ՀՅԴ կառույցները, որոնք անհրաժեշտության դեպքում պիտի գործեին միասնական և փոխհամաձայնեցված:

Որպեսզի նախապատրաստական աշխատանքներն առավել կազմակերպված ընթացք ունենային, անհրաժեշտ էր, որ Դուրան-Բարձրավանդակի և Սալնո-Ձորի շրջաններում հաստատվեին երկրում գործելու հաստ ատակամությամբ օժտված, ժամանակաշրջանի յուրահատկությունները խորությամբ արժևորող գործիչներ: Ճիշտ է, Դուրան-Բարձրավանդակում, Բիթլիս և Վասպուրական նահանգներում արդեն գործում էին կուսակցական կառույցներն ու մի շարք փոձառու գործիչներ, բայց ընդհանուր ապստ ամբության ծրագրերը իրականացնելու համար եղած ուժերն ավելի քան սահմանափակ էին:

Հրայրը հարց է բարձրացնում ՀՅԴ ղեկավար մարմինների առաջ և պահանջում նոր գործիչներ ուղարկել ու ավելի մեծ ուշադրություն դարձնել Վասպուրականի, Դուրան-Բարձրավանդակի և Սալնո-Ձորի վրա: 1901թ. ՀՅԴ Բյուրոն որպես պատասխանատու գորիչ Վասպուրական է գործուղում Վարդգեսին (Հովհաննես Սերինկուլյան), իսկ Տարոն` Վահան Մանվելյանին (Կարապետ Տուղրեմաճյան ): Ախլաթ գավառում հաստատվում և արդյունավետ գործունեություն է ծավալում Աշոտ Երկաթը: Պիտի նշել, որ Երկրում հաստատված ՀՅԴ պատասխանատու նորանշանակ գորիչն երը պաշտպանում էին Հրայրի սկզբունքները:

Նույն թվականի աշնանը Հրայրը անցնում է Վան և Վարդգեսի ու Վահանի մասնակցությամբ մշակում «…ընդհանուր ծրագիր մը` զինելու հայ յեղափոխութեան երկու կարևոր կեդրոները, կապակցելու իրարու, լրացնելու բոլոր նախապատրաստական աշխատանքներն ու պարզելու ընդհանուր ապստամբութեան դրօշը Սասունէն մինչեւ Վան»49:

Պահպանվել է Վանում կայացած հադիպման ժամանակ Հրայրի, Վարդգեսի և Վահանի կողմից գրված «Շամիրի և Բարձրավանդակի գիւղական խմբերի ներքին կանոնագիրքը» խորագիրը կրող փաստաթուղթը 50:

Կանոնագիրքը, որը բաղկացած է «Կազմակերպութիւն», «Խմբական պարտաւորութիւններ», «Գործադիր մարմնի պարտաւորութիւններ», «Զին ապահներու պարտաւորութիւններ», «Գանձապահի պարտաւորութիւնն եր», «Պատիժներ» բաժիներից, Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) կողմից ներկայացվել է ՀՅԴ 3-րդ Ընդհանուր ժողովին51:

51903թ. Սոֆիայում կայացած այդ նույն Ընդհանուր ժողովում Հրայրը, Վահանն ու Աշոտ Երկաթը ընտրվում են Դուրան-Բարձրավանդակի պատասխանատու մարմնի անդամներ: Ընդհանուր ժողովը հաստատում է նաև ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու վերաբերյալ նախորդ Ընդհանուր ժողովի ընդունած որոշումը: Աշոտ Ներսիսյանը, վերլուծելով այդ ժամանակահատվածում Դուրան-Բարձրավանդակում տեղի ունեցած արմատական նշանակություն ունեցող դեպքերի յուրահատկությունները, նշում է մի շարք էական պատճառներ, որոնք խոչընդոտեցին կազմակերպելու ծրագրած ընդհանուր ապստամբությունը, որը պետք է տեղի ունենար 1905 թ.ամռանը 52 :

Ընդունելով Ա. Ներսիսյանի բերած փաստարկների օբյեկտիվությունը` հարկ է նշել, որ եթե նույնիսկ ապստամբության կազմակերպումը ընթանար բացառապես Հրայրի ծրագրած ուղիով, այսինքն Բիթլիս ու Վասպուրական նահանգները հանդես գային Դուրան-Բարձրավանդակի հետ միասնական, ապա միևնույն է, այն անխուսափելիորեն դատապարտված էր պարտության: Կ. Սասունու հավաստմամբ «Հ.Յ. Դաշնակցութեան շարքերուն մէջ, մանրակրկիտ խստութեամբ ընդունուած ուխտեալներու թիւը, միայն Տարօնի շրջանը-Սասունէն մինչեւ Ֆարղին, Մուշէն մինրեւ Ախլաթկը հաշուէր մօտաւորապես 5000 կտրիճներ: Օժանդակ խումբերն ու համակիրներ հասարակութիւնը չեմ հաշուեր53:

Այսուհանդերձ, ընդհանուր ապստամբության համար բացակայում էր ամե- նակարևորը. ժողովուրդը զինված չէր, հետևաբար պատրաստ չէր մասնակցելու մարտական գործողությունների, իսկ մարտախմբերի ունեցած զենքի ու զինամթ երքի պաշարներն ավելի քան սահմանափակ էին: Համաձայն Ռուբենի, ապստ ամբության բռնկման նախօրեին «Սասունը, որ ուշադրութեան առարկայ էր, որ կը համարուէր ֆէդայիներու կեդրոն, հազիւ 30 զէնք ունէր կուսակցութեան տրամադրելի, իսկ 1904-ի ապստամբութեան ատեն, հազիւ ան հաշուուէր 150 զէնք, իհարկէ, բացի ժողովրդական, խմբական զէնքէրէն: Այդ առաւելագոյն թիւէն 70 զէնքը Երկաթի Ախլաթէ ճամբած զէնքէրն էին…»54:

Եթե ընդունենք Ռուբենի տվյալների իսկությունը, իսկ դրան հակադրվող այլ տվյալներ չկան, ապա հարց է ծագում. ինչպես՞, ի՞նչ միջոցներով էին Հ.Յ. Դաշնակցությունը և նրա ապակենտրոն կառույցները լուծելու անհրաժեշտ քանակության զենք ու զինամթերք Սասուն տեղափոխելու ու ժողովրդին զինելու խնդիրը: Մանավադ որ Սասուն տանող ուղիները խստագույնս հսկվում էին թուրքական կանոնավոր զորամասերի ու նրանց աջակցող քրդական հրոսակախմբերի կողմից: Պատասխանը միանշանակ է. եթե անգամ ապստամբությունը տեղի ունենար մեկ տարի անց` 1905թ. ամռանը, և Հ.Յ. Դաշնակցությունը կարողանար որոշակի քանակությամբ մարտական ուժեր, զենք ու զինամթերք տեղափոխել Դուրան-Բարձրավանդակ, Բիթլիս ու Վասպուրական, ապա միևնույն է, նրանք չէին կարող ընդամենը մեկ տարվա ընթաքում այնպես նախապատրաստվել, որ հաղթեին թնդանոթներով զինված թուրքական կանոնավոր զորամասերին ու նրանց սատարող քուրդ աշիրեթներին եւ ակնկալել ծանրակշիռ հաջողություն:

Դիմադրությունը կարող էր ավելի երկարատև լինել ու առավել աղմկահարույց, բայց չէր բացառվում, որ պարտության պարագայում թուրք իշխ անությունները կոտորածներ սանձազերծեին ոչ միայն Սասունում, այլև Տարոնում, Բիթլիսի ու Վասպուրականի նահանգներում:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Կ. Սասունի, Հրայրի դերը հայ ազատագրական շարժման մէջ, էջ 36:
2. Ռուբէն, նշվ. աշխ., հ.3, էջ 237:
3. Տե’ս նույն տեղում, էջ 211:
4. Տե’ս նույն տեղում, էջ 216:
5. Տե’ս Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, 4, 5:
6. «Դրօշակ», 1914, թիւ 9-12, էջ 15:
7. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 215:
8. Նույն տեղում:
9. Լեւոն Լիւլուճեան, Անդրանիկի բերանով Առաքելոց վանքի կռիւը, էջ 12:
10. «Պատմագրութիւն Հայ Յեղ-ն Դաշնակցութեան», հ. Բ, էջ 39:
11. Լեւոն Լիւլուճեան, նշվ. աշխ., էջ 44:
12. Դիւան Հ.Յ. Դաշնակցութեան, Հ. 1, էջ 232:
13. Կ. Սասունի, Հրայրի դերը հայ ազատագրական շարժման մէջ, էջ 36:
14. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 208:
15. Նույն տեղում:
16. Նույն տեղում:
17. Նույն տեղում:
18. Հր. Սիմոնյան, Անդրանիկի ժամանակը, հ. Ա, էջ 102:
19. Ա. Ներսիսյան, Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թթ., էջ 55:
20. Մ. Երիցանց, Զօր. Սմբատի յուշէրը, էջ 70:
21. Հր. Սիմոնյան, Անդրանիկի ժամանակը, հ. Ա, էջ 103:
22 Տե’ս «Հայրենիք» ամսագիր, 1924, թիւ 3, էջ135:
23. Նույն տեղում:
24.. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 208:
25. Նույն տեղում:
26. Անդրանիկի յուշէրը, Պէյրութ, 1935, էջ 268:
27. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 225:
28. Նույն տեղում:
29. Տե’ս «Հայրենիք» ամսագիր, 1957, թիւ 3, էջ89:
30. «Դրօշակ», 1931, թիւ 6, էջ 198:
31. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 225:
32. Հր. Սիմոնյան, Անդրանիկի ժամանակը, հ. Ա, էջ 103:
33. Տե’ս «Դրօշակ», 1914, թիւ 1, էջ 14:
34. Զօր. Անդրանիկ, Առաքելոց վանքին կռիւը, 1926, Ֆրէղնո, էջ 48:
35.«Պատմագրութիւն Հայ Յեղ-ն Դաշնակցութեան», հ. Բ, էջ 48:
36. Նույն տեղում:
37. Տե’ս Լեւոն Լիւլուճեան,նշվ. աշխ., էջ 76-77:
38. «Պատմագրութիւն Հայ Յեղ-ն Դաշնակցութեան», հ. Բ, էջ 48:
39. Լեւոն Լիւլուճեան,նշվ. աշխ., էջ 45-72:
40. «Պատմագրութիւն Հայ Յեղ-ն Դաշնակցութեան», հ. Բ, էջ 48:
41. Տե’ս նույն տեղում:
42 Նույն տեղում:
43. «Դրօշակ», 1902, թիւ 4, էջ51:
44. Նույն տեղում:
45. «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշ-ն», հ. Բ, էջ 50:
46. Զօր. Անդրանիկ, Առաքելոց վանքին կռիւը, էջ 11:
47. Լեւոն Լիւլուճեան, նշվ. աշխ., էջ 111:
48. Կ. Սասունի, Հրայրի դերը հայ ազատագրական շարժման մէջ, էջ 36:
49. Տե’ս «Հայրենիք» ամսագիր, 1924, թիւ 3, էջ135:
50. Տե’ս ՀԱԱ, ֆ. 1048, ց. 1, գ. 234:
51. Նույն տեղում:
52. Տե’ս Ա. Ներսիսյան, Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թթ., էջ 79-80:
53. Կ. Սասունի, Հրայրի դերը հայ ազատագրական շարժման մէջ, էջ 39:
54. Ռուբէն, նշվ. աշխ., հ. 3, էջ 212:

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՋԵՐ ՆՐԱ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻՑ, ԵՐԵՎԱՆ 2011թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 2906
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ Աշխարհի՝ մինչև 12 տարեկան (1994) և մինչև 14 տարեկան (1996) շախմատիստների, համաշխարհային պատանեկան օլիմպիադայի (1998), Եվրոպայի և աշխարհի մինչև 20 տարեկան շախմատիստների (1 Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott