1.5 1896 թ. Վանի ինքնապաշտպանությունը ( «ՎԱՆԻ ՄԵԾ ԿՌԻՎԸ»)

Վանի ինքնապաշտպանությունը կամ «Մեծ կռիվ» անվանումը ստացած հերոսամարտը 1894-1896 թթ. հայության մղած ինքնապաշտպանական մարտերի եզակի օրինակներից է:

1895թ. օգոստոսի առաջին իսկ օրից, Վանից պարբերաբար տագնապալի լուրեր էին հասնում Սալմաստ և Դերիկ: Օսմանյան կայսրությունում սուլթան Համիդի սանձազերծած կոտորածները սպառնում էին նաև Վանի հայությանը: ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» կենտր. կոմիտեի առաջնահերթ խնդիրն էր սերտ կապեր հաստատել Վանի «Շամ» կենտր. կոմիտեի հետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել զինական օգնություն, զենք ու զինամթերք հասցնել Վան: Այդ նպատակով ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» կենտր. կոմիտեն կազմակերպում է 54 հոգանոց, զենքին քաջավարժ տիրապետող մարտիկ երի խումբ, որը հոկտեմբերի 25-ին Նիկոլ Տեր Հովհաննիսյանի (Նիկոլ Դուման) հրամանատարությամբ դուրս է գալիս Հաֆթվան գյուղից ու ուղևորվում Վան: Դումանի զինատար խմբի կազմում եղել են նաև Գրիգոր Պեոզիկյանի (Ներսես) գլխավորած 14 արմենական մարտիկներ:

Ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրությունը միանշ անակորեն մատնանշում է, որ մինչ այդ, սկսած Սարգիս Կուկունյանից, Երկիր մեկնած մարտախմբերի մղած կռիվներից իրենց հերոսականությամբ ու հակառակորդի վրա ունեցած ազդեցությամբ չեն ունեցել այնպիսի հնչեղություն ու գործնական նշանակություն, ինչպիսին ունեցել է Նիկոլ Դումանի գլխավորած զինախմբի մղած կռիվները, որոնք պատմությանը հայտնի են «Սարայ-Բողազքյասան և Դերիկի կռիվներ» անունով:

Զինախումբը ճանապարհին բազմիցս կռվի բռնվելով թուրքակական զոր ամասերի և քրդական հրոսակախմբերի դեմ, կարողացել է ճեղքել պաշարման օղակը, կտրվել հակառակորդի հետապնդումից և հասնել Վան: Դումանի գլխավորած զինախմբի հաղթականներն պայմանավորված էին.

1. Հայտնվելով անելանելի իրավիճակում, ֆիդայիները հանպատրաստից կիրառում են այնպիսի մարտավարություն, որը հակառակորդի համար միանգամայն անսպասելի էր ու ապակողմնորոշող, բայց իրենց փրկության համար թերևս միակ կշռադատված, և արդյունավետ քայլը:

2. Մարտի ընթացքում զինախմբի հրամանատարի և անդամների խուճապի չմատնվելու, աննահանջ մարտնչելու կարողությունը:

3. Կռիվների ժամանակ հայ մարտիկները կարողացել են հմտորեն օգտագործել հեռահար մոսինների առավելությունները: Քրդերը դրվատելով Բողազքյասանի կռվում Նիկոլի դրսևորած քաջությունը, նրան կոչել են Դուման (մուժ-մառախուղ)1:

Այդ ժամանակահատվածում Վանի նահանգում հայ ազգային կուսակցությունն երը, հատկապես արմենականներն ու դաշնակցականները վատ չէին համագործակցում: Թուրք իշխանությունները Վասպուրականի բնակչությանը ահաբեկելու և բռնություններ գործադրելու նպատակով առավելապես օգտագործել են քուրդ աշիրեթներին: Քուրդ համիդիեական հեծյալներն ու աշիրեթները իշխանությունների քաջալերանքով և թողտվությ ամբ, պարբերաբար ներխուժել են հայկական գյուղերն ու հայ հեղափոխականներին փնտրելու պատրվակով, դաժան տանջանքների ենթարկել գյուղացիներին: Անհրաժեշտ էր համապատասխան քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ քուրդ հրոսակները հայկական բնակավայրերում շարունակեին իրենց սանձարձակություններն ու բռնությունները: Գյուղացիությանը քրդերի հարձակումներից պաշտպանելու համար դաշն ակցականներն ու արմենականները կազմակերպում են մարտականթռուցիկ խմբեր, որոնք միշտ կազմ ու պատրաստ առաջին իսկ ահազանգի դեպքում պիտի օգնության շտապեին հարձակման ենթարկված գյուղ երին: Մարտական-զինական խմբերը գործում էին Նիկոլ Դումանի և արմենական գործիչ Փանոյի Ավանեսի գլխավորությամբ 2:

Վասպուրականի տարածքում քուրդ հրոսակների դեմ Դումանի գլխավորած մարտական-թռուցիկ խմբերի մղած կռիվների մանրամասների մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Մ. Վարանդյանը ցավով արձանագրելով այդ իրողությունը՝ գրում է.«Ուր են այդ հերոսական կռիվն երու նկարագրութիւնները...Չկան, տարաբախտաբար, ինչպես որ չկան բազմաթիվ այլ ռազմիկներու սխրալի գործերուն պատմութիւնները: Ցան ու ցրիվ բեկորներ միայն...»2:

Չնայած Վասպուրականի հայկական բնակավայրերի պաշտպանությ ան համար քուրդ աշիրեթների դեմ մղած կռիվների մանրամասները ժամանակին գրի չեն առնվել ու պահպանվել, այնուամենայնիվ, եղած վկայությունները հիմք են տալիս պնդելու, որ Դումանի և Փանոյի Ավանեսի գլխավորած մարտականթռուցիկ խմբերի գործունեությունը Վասպուրականում եղել է նպատակային ու արգասաբեր:

«Քաղաքի շրջակայ գիւղերը,-նշում է ՀՅԴ «Շամ» կենտր. կոմիտեի գործիչ Ներսես Պասյանը,- որ յաճախ ենթակայ էին քրտական աշիրաթների յարձակման, շնորհիւ այդ խումբերու պաշտպանութեան զերծ կը մնային բռնութիւններից»3:

Դումանի գլխավորած մարտախմբերն իրենց հերոսական գործողությունն երով աչքի են ընկել մի շարք հայկական բնակավայրերի, հատկապես «Կունինան, Ոսկիպակ, Նոր Գիւղ, Հնդստան, Առիջ» գյուղերի պաշտպ անության համար մղվող կռիվներում 4:

Քուրդ հրոսակախմբերի դեմ պայքարելիս արմենականներն ու դաշնակց ականներն գործել են միասնաբար, իսկ հնչակները, որոնք ավելի թույլ էին, միայնակ: Հնչակներն որոշում են միայն իրենց ուժերով ահաբեկել քուրդ ցեղապետ շիտանցի Շաքիր աղային, որը հայտնի էր հայ բնակչությ ան նկատմամբ գործադրած չարագործություններով ու բռնություններով: Շաքիր աղան տեղեկանալով այդ մասին, իր աշիրեթների գլուխն անցած, գալիս ու պաշարում է Հոգոց վանքը, ուր այդ պահին գտնվում էի հնչակները: Տեսնելով, որ միայն իրենց ուժերով չեն կարողանալու դուրս գալ պաշարումից, նրանք «... գաղտնի լուր կուղարկեն քաղաք՝ Հ.Յ.Դաշնակցութեան Կ.Կոմիտէին յայտնելով իրենց վտանգաւոր վիճակը ու կը խնդրեն իրենց օգնութիւն ուղարկել»5:

Դումանը թռուցիկ խմբով անհապաղ մեկնում է դեպքի վայրը և միաժամանակ հրահանգում Բերդակ գյուղի մարտիկներին, նույնպես շտապել օգնության: Դումանի թռուցիկ խմբի և Բերդակի մարտիկների աջակցությամբ հնչակներին հաջողվում է դուրս գալ պաշարման օղակից և վերադառնալ Վան: Համաձայն «Արաքս» հանդեսում տպագրված «Վանի անցքերը» խորագիրը կրող հոդվածաշարի, օսմանյան իշխանությունների վրա նկատելի տպավորություն է գործել և մեծ զայրույթ պատճառել 1895 թ. աշնանը Սարայ-Բողազքյասանի կռիվներում հայերի դրսևորած հանդգնությունն ու նրանց կողմից բազմաթիվ թուրք զինվորների և քուրդ ազդեցիկ ցեղապետերի գնդակահարելու իրողությունը: Վերոհիշյալ և համանման մի քանի դեպքերը, ըստ հոդվածագրի «...մեծ սարսափ էին ձգել թէ կառավարութեան եւ թէ թիւրք ու քիւրտ խուժանի վրայ, որոնք հաւատացել էին թէ արտասահմ անից 5000- ից աւելի կաչախներ (փախստականներ) եկել են Վան: Վանը սուլթանի մտատանջութեան առարկան դարձաւ» 6: Հայ ազգային կուսակցությունների` մասնավորապես ՀՅԴ Վան-Վասպուր ականում ծավալած գործունեության ուսումնասիրությունը հավաստում է, որ հայ հեղափոխական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտ ելու և ժողովրդին սարսափի մեջ պահելու, ազատագրական պայքարի ոգին արմատախիլ անելու նպատակով նահանգի իշխանությունները օգտագործել են ոչ միայն քուրդ աշիրեթների ուժերը, այլ նաև հայ հոգևորականությանը: Թուրք իշխանություններին հլու հնազանդ ծառայում էին Աղթամարի Խաչատուր կաթողիկոսն ու Վասպուրականի հոգևոր թեմի առաջնորդ Պողոս եպիսկոպոս Մելիքյանը: Նրանց թրքամետ, հակազգային կեցվածքը Վասպուր ականի հայությանը հայտնի էր ի սկզբանե: Դեռ 80-ական թվականների սկզբներին նրանք թուրք իշխանությունների հովանավորությամբ, կատաղի պայքար են ծավալել Խրիմյան Հայրիկի և նրա գաղափարակիցների դեմ: Ազատագրական պայքարի, «Երկաթե շերեփ» կարգախոսի քարոզիչ, ժողովր դի կողմից հարգված Խրիմյանի ներկայությունը խիստ անցանկալի էր հակազգային դիրքերում գտնվող վերոհիշյալ հոգևորականների համար: «Խրիմեան Հայրիկը իր եռանդուն ազգասիրական ձգտումներով ու գործունեութեամբ ժողովրդի համակրանքին կարժանանար ու գնալով աւելի ու աւելի ժողովրդի սիրելին կը դառնար: Մինչդեռ իրենք միշտ ժողովր դի դժգոհանքի ու զզւանքի առարկայ կը դառնային: Այդ երկուսը. կառաւարութեան քով. իրենց դաւաճանութեամբ ու ցինիկ զրպարտութիւնն երով կը յաջողին վերջ ի վերջոյ Խրիմեանին հեռացնել տալ Վանեն, իբրև վտանգաւոր մարդու»:

Խրիմյան Հայրիկի հեռանալուց հետո նրանք, իհարկե, դարձյալ իշխանությունների հովանավորությամբ, շարունակում են իրենց կողմնակիցներով պայքարել Խրիմյանի համակիրների դեմ:

Ներկայացնելով այդ երկու բարձրաստիճան հոգևորականների հակազգային գործունեությունն ու կեցվածքը՝ Ս.Պասյանը նշում է. «Բոլոր ինչ-որ ժողովրդի զարգացման ու յառաջադիմութեան կը ծառայեր, անհանդուրժելի էր անոնց համար: Բոլոր անոնք, որոնք զարկ կուտային ու կաշխատէին ժողովր դին մէջ, գիտութիւն, լուսաւորութիւն տարածելու և զայն հանելու իր հին ստրկական ողորմելի վիճակէն, ատելի էին Պողոս եպիսկոպոսի և Խաչատուր կաթողիկոսի պէս փտած գաղափարի տէր ու աննկարագիր մարդկանց համար, և հալածանքի կենթարկուէին անոնցմէ ամէն ուղղութեամբ 7:

Այն ժամանակահատվածում, երբ ազգային-հեղափոխական կազմակերպությունն երն աստիճանաբար սկսում էին արմատավորվել նաև Վասպուր ականում, նահանգի վերոհիշյալ հոգևոր առաջնորդները, օգտվելով թուրք իշխանությունների աջակցությունից, իրենց կողմնակիցների և գործակալն երի միջոցով անհաշտ պայքար են ծավալում առավելապես հեղափոխական գործիչների դեմ: Նրանց կողմից ղեկավարվող գործակալների ու մատնիչների պահանջով և մատնությամբ, որպես հեղափոխականների ձերբակալում և բանտերն են լցնում հարյուրավոր վասպուրականցիների, հատկապես ժողովրդի մեջ նշանակալի հեղինակություն վայելող մարդկանց: Խաչատուր կաթողիկոսն ու Պողոս եպիսկոպոսը դիմում են ամենազազրելի ու նողկալի միջոցների «...սուլթան Համիտին հաւատարիմ ու վստահելի երեւալու եւ թէ միանգամայն իրենց սանձարձակ ու անպատասխ անատու գործունեությունը շարունակելու համար»8:

Վանի հայությունը հեղափոխական գործիչների դրդմամբ ընդվզում է Պողոս եպիսկոպոսի դեմ և պահանջում նրա հրաժարականը, բայց նահանգի իշխանությունները զենքի ուժով և ժողովրդին ուղղված սպառնալիքով պաշտպանում են իրենց կամակատարի եպխիսկոպոսին: Արդյունքում Պողոս եպիսկոպոսը, հակառակ ժողովրդի կամքի, շարունակում է զբաղեցնել Վասպուրականի հոգևոր թեմի առաջնորդի պաշտոնը և շարունակում իր ազգադավ գործը: Նրա և իր կողմնակիցների պահանջով ու մատնությամբ ձերբակալում են 250 վասպուրականցիների, որոնք համարձակվել էին նրա դեմ ընդվզել: Նահանգապետի հովանավորությունը վայելող ազգադավ եպիսկոպոսից ազատվելու այլընտրանք գոյություն չուներ. «Հ.Յ.Դաշնակցութեան Վասպուրականի կենտր. կոմիտէն, այլեւս չհանդուրժելով Պողոս եպիսկոպոսի այտ ազգակործան արարքներուն կը որոշէ տեռօրի ենթարկել զայն ու կսպասէ յարմար առիթի, տեռօրի գործ ադրութեան համար»9:

Այս անգամ հնչակները, նախահարձակ լինելով, առաջ են ընկնում դաշն ակներից : 1895 թ. հունվարի 6-ին փոքր զատկի առավոտյան, Սբ. Հակոբ եկեղեցի գալու ժամանակ, Պողոս եպիսկոպոսը սվինահար է լինում հնչակյան գործիչ հայկավանքցի Ծուռ Մարանի Հակոբի կողմից 10: Նահանգի իշխանությունների ձեռնարկած քայլերը՝ գտնելու ահաբեկչին, անցնում են ապարդյուն:Ժողովրդի պահանջով և հայ ազգային կուսակցությունն երի Վանի կառույցների գործուն մասնակցությամբ Վանի հոգևոր առաջնորդ է ընտրվում Սահակ եպիսկոպոսը, որն իր համոզմունքներով ու գործունեությամբ ճիշտ հակապատկերն է նախորդի՝ Պողոս եպիսկոպոսի:

Վան քաղաքը բաժանված էր երկու հիմնական մասերի: Բուն քաղաքը, որը գտնվում է Վանի հանրահայտ բերդի հարավային կողմում և պատված է հինավուրց պարիսպներով, կոչվում է Քաղաքամեջ: Քաղաքի այդ մասում էր գտնվում զորանոցը, վարչական ու ազգային գրասենյակները և հաստատությունները, ինչպես նաև շուկան, առևտրի այլ կենտրոններն ու խանութները: Քաղաքամեջից արևելք տարածվում է Վանի Այգեստան թաղամասը, որը պարփակված է Վարագ, Կուռաբաշ և Ծրտոտ-Քար լեռների միջնամասում գտնվող ծառազարդ հովտում:

«Այգեստանի տուները, - ըստ Ա.Եկարյանի նկարագրության, - ցրուած են անհամար պարտէզներու մէջ, որոնք իրարմէ բաժնուած կը մնան առանձին պատերով, դիմադրութեան հիանալի յարմարութիւններ ընծայող»11: Քաղաքամեջից հյուսիս, մի հսկա քարաժայռի վրա բարձրանում է հնամենի, բայց շատ ամուր պարիսպներով շրջապատված Վանի հինավուրց բերդը, որը իշխող դիրք ունի բովանդակ քաղաքի վրա: Այդ ժամանակահատվածում Վանի բերդը ծառայում էր որպես զորանոց, իսկ պարիսպների վրա տեղադրված էին թնդանոթներ, որոնք որպես մահաբեր սպառնալիք էին կախված ողջ քաղաքի վրա:

Չնայած այն թյուր կարծիքին, թե Վասպուրականին չեն սպառնալու թուրք իշխանությունների սանձազերծած կոտորածները, այնուամենայնիվ, Վան քաղաքում և գավառներում հաստատված կուսակցական կառույցները որոշակի քայլեր էին ձեռնարկում` զենք հայթայթելու ու մարտական խմբեր կազմելու ուղղությամբ: Թուրքական իշխանությունների վարած երկդիմի քաղաքականությունից դժվար չէր կռահել, թե օր-օրի ինչ ահավոր սպառնալիք էր ծանրանում տեղի հայության գլխին: «1896 թ. գարնանը,- նշում է Ս. Սարուխանյանը,- Վանի երեք կուսակցութ եան մարմինները շատ լավ զգում էին վտանգի վերահաս լինելը, ուստի սկսել էին անցնել գործնականի:

Պէտք է ասել, որ Վանի ամբողջ յոյսը գործնականի վերաբերմամբ սկզբից մինչեւ վերջ եղել է Պարսկաստանի գիծը, առաջին տեղ բռնելով Սալմաստը: Երեք կուսակցութիւններն էլ ուղարկում էին փոխադրական խմբերը դէպի Պարսկաստան, տանելով նրանց ճանապարհի պաշտպանութեան համար քիչ զէնք: Նրանք հասնում էին Սալմաստ, վերցնում էին պատրաստուած զէնքերը և՝ Կովկասից եկած նոր ուժերով մտնում էին Երկիր»12:

Այդ օրերին մեծ աշխատանք է կատարել հատկապես Թավրիզի զենքի արհեստանոցը, որտեղ նորոգվում էին Տուլայից բերած զենքերը: «... Գնման եւ փոխադրման գործի մէջ մեծ աշխատանք ունեցաւ Արիստակէս Զորեանը (Կարո-Ռոստոմի եղբայրն է - Հ.Գ.): Գործի մէջ մեծ պարտականութիւն եւ աշխատանք դրուած էին. ղարաբաղցի Գրիգորը (Մածուն Խեչո), Սեւ Քարեցի Սաքօն, Պետրոս Սէրէմճեանը եւ ուրիշներ» 13:

Թեպետ Ս. Սարուխանյանը և այլ սկզբնաղբյուրներ նշում են Սալմաստից «Խարիսխ» զինագործարանի պատրաստած ու Կովկասից բերած զենքերը Վան տեղափոխելու իրողությունը, սակայն Վանի հունիսյան դեպքերի մանրակրկիտ ու անաչառ ուսումնասիրությունը մատնանշում է, որ համանման պնդումները այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: 1896թ. Վանի հունիսյան ինքնապաշտպանական մարտերի նախօրեին հայ ազգային-քաղաքական կազմակերպությունները կարողացել էի Սալմաստից միայն սահմանափակ քանակության զենք տեղափոխել Վան: Հ.Յ. Դաշնակցության «Խարիսխ» զինագործարանում հավաքած զենքերի մեծագույն մասը մնացել է Թավրիզի և Սալմաստի գյուղերի զին ապահեստներում և տարբեր պատճառներով չի տեղափոխվել Վան: Իսկ այդ ժամանակահատվածում զենք ձեռք բերելը և ժողովրդի զինումը եղել ու մնում էր հայ ազգային-քաղաքական կազմակերպությունների առջ և ծառացած առաջնահերթ և կարևորագույն խնդիրը:

Զենք հնարավոր էր ձեռք բերել կամ դրսից, կամ էլ գնել տեղում: Երկու դեպքում էլ անհրաժեշտ էին ֆինանսական միջոցներ, որոնց բացակայությունն ու պահանջը, կարելի է ասել, միշտ էլ եղել է հայ ազգային-քաղաքական կուսակցությունների ամենախոցելի տեղերից մեկը: Այդ ժամանակ հասարակ այնալու, բերդան հրացանները արժեին 10-12 ոսկի, իսկ միակր ականի ատրճանակները՝ 5-8 ոսկի 14:

Վասպուրականում գործող հեղափոխական կազմակերպությունները ի զորու չէին զենք գնելու համար տրամադրել համապատասխան գումարն եր: Ժողովրդին զինելու, զենքեր գնելու նպատակով դաշնակցականներն ու արմենականները համախորհուրդ քաղաքի և գավառների մեջ կազմակերպում են հանգանակություն: Վասպուրականի հայությունը սիրահոժարաբար արձագանքում է հեղափոխական կազմակերպությունների ձեռն արկմանը և որոշակի գումարներ է տրամադրում նրանց: Թուրք իշխանությունն երը, լրտեսների ու գործակալների միջոցով հետևողականորեն իրենց ուշադրության կենտրոնում պահելով նահանգում տեղի ունեցող իրադարձությունն երը, տեղեկանում են զենք գնելու նպատակով հայ հեղափոխականների ձեռնարկած հանգանակության մասին: Հանգանակության արդյունքում հավաքվում է զգալի քանակությամբ փող, որով կարելի էր գնել զենք ու զինամթերք: Գավառներում թուրքերից ու քրդերից հնարավոր էր զենք գնել, բայց այն կապված էր մեծ դժվարությունների հետ և, բացի դրանից, այդ զենքերը հնատիպ էին ու կռիվներ մղելու համար ոչ այնքան նպատակահարմար և արդյունավետ: Առավել կատարելագործված զենքեր, հատկապես մոսին հրացաններ, կարելի էր ձեռք բերել դրսում:

Թուրք իշխանությունները, ակնդետ հետևելով նահանգում կատարվող իրադարձություններին, ավելի ու ավելի էին ուժեղացնում խուզարկությունն երն ու բռնությունները: Պիտի նկատել, որ թեպետ այդ ժամանակահատվածում միայն Վասպուրականն էր դեռևս զերծ մնացել կոտորածներից, բայց կառավարությունը, այնուամենայնիվ, իր ուշադրությունն էր սևեռել նաև Վասպուրականի վրա, որը հայության գլխավոր կենտրոններից մեկն էր: Վան քաղաքում և նահանգում գտնվող հեղափոխական գործիչների հետագա ներկայությունը կարող էր տեղիք տալ անցանկալի հետևանքների և թուրք իշխանությունների համար պատրվակ ծառայել ջարդերի ալիքը տարածել նաև Վասպուրականում: Առաջնորդվելով այդ նկատառումով ՀՅԴ Վանի «Շամ» կենտր. կոմիտեի և Արմենականների Վանի կազմակերպությ ան որոշմամբ՝ մարտական խմբերը ժամանակավորապես պիտի հեռանային Վասպուրականի տարածքից և մեկնեին Պարսկաստան: Վասպուրականից հեռացող մարտախմբերը առաջադրանք են ստանում հանգանակած գումարներով զենք ու զինամթերք գնել և տեղափոխել Վան:

Արմենականները զենք գնելու նպատակով իրենց հանգանակած գումարից 500 ոսկի Յաղջյան Գարեգինի և Փանոյի Ավանեսի գլխավորած մարտախմբի միջոցով ուղարկում են Պարսկաստան: Մարտախումբը ճանապարհին հանդիպում է պարսիկ զինվորների և հակառակ իրենց հրամանատարի՝ Փանոյի Ավանեսի հորդորներին, զինաթափվում է ու առանց որևէ դիմադրության հանձնվում: Մարտախմբից միայն հրամանատարը՝ Փանոյի Ավանեսը չի հանձնվում, նա կարողանում է կռիվ մղելով ազատվել պարսիկ զինվորների հետապնդումից, հասնել Սալմաստի շրջանի Հավթվան գյուղ և «... իր քով գտնուած 200 ոսկի փողը կը յանձէ կոմիտեի անդամ Գեւորգ Օտեանն: Սակայն դժբախտաբար այդ փողով ոչ մի զենք չեն ուղարկեր երկիր»15: Մարտախմբից ձերբակալած 10 մարտիկներին պարսիկ զինվորները տանում են Խոյ և 15 օր պահելուց հետո ազատ արձակում:

Այդ օրերին արմենականների զինատար խմբերից մեկը Սեբաստացի Նազարեթի գլխավորությամբ, հանգանակած փողերով գնված զենք ու զին ամթերքով բեռնված, դուրս է գալիս Սալմաստից և հասնում մինչև Բողազ-քեասան: Այդ գյուղը Նիկոլ Դումանի գլխավորած զինախմբի նշանավոր կռիվներից հետո թուրքերի և քրդերի ուշադրության կենտրոնում էր: Սեբաստացի Նազարեթի առաջնորդած զինախումբը կռվի է բռնվում քուրդ աշիրեթների հետ: Հրամանատարն ու հինգ մարտիկներ զոհվում են , իսկ մյուսները, դուրս պրծնելով պաշարման օղակից, վերադառնում են Վան: Ա. Դարբինյանի վկայությամբ նույն առաքելությամբ Վանից Պարսկաստ ան են մեկնում նաև արմենականների ամենահեղինակավոր ու փորձառու մարտական գործիչներ Ներսես Պոզիկյանն ու Արմենակ Եկարյանը: Նրանց գլխավորած ընդամենը 7-8 մարտիկներից բաղկացած զինակիր խումբը հասնում է մինչև Խոյ, ուր պարսիկ իշխանությունները մատնությ ամբ ձերբակալում են նրանց ու տեղափոխում Թավրիզ: Նրանք բանտից ազատվում են այն օրերին, երբ ինքնապաշտպանական մարտերը Վանում արդեն ավարտվել էին 16:

ՀՅԴ մարտական ուժերից հանգանակած գումարով առաջինը Պարսկ աստան է մեկնում Վազգենի գլխավորած մարտախումբը: Նույն նպատակով զինակիր խմբով Վանից հեռանում է նաև Նիկոլ Դումանը: Եթե անաչառորեն գնահատենք այդ օրերին Հ.Յ.Դաշնակցության և արմ ենականների ձեռնարկած քայլերը, ապա պիտի ընդգծել, որ այն ինչ-որ տեղ անհասկանալի է ու չպտճառաբանված: Այն ժամանակահատվածում, երբ ջարդերի ալիքը սպառնում էր նաև Վասպուրականի հայությանը, որք անով էր ճիշտ ու նպատակահարմար մարտական ուժերը և Նիկոլ Դումանին, Վազգենին, Փանոյի Ավանեսին ու բազում այլ փորձառու և հեղինակավոր հայդուկների հեռացնել Վասպուրականի տարածքից: Անկասկ ած, հեղափոխական կազմակերպությունները ճիշտ էին՝ կազմակերպելով հանգանակությունը: Օրվա կարևորագույն ու առաջնահերթ խնդիրը ժողովր դի զինումն էր և ինքնապաշտպանության կազմակերպումը: Հանգանակած գումարներով զենք գնելու և այն Պարսկաստանից Վան տեղափոխ ելը չպետք է պատճառ հանդիսանար, որ Վասպուրականի տարածքից հեռանային Նիկոլ Դումանն ու բազմաթիվ այլ անվանի հայդուկներ, որոնց ներկայությունը, կռիվները սկսվելու դեպքում, ավելի քան անհրաժեշտ էր: Զենքի տեղափոխության գործը, որը չափազանց կարևոր էր ու անհրաժեշտ, պիտի կատարեին կուսակցական այն գործիչները, որոնց ներկայությունը քաղաքում և գավառում այնքան էլ անհրաժեշտ չէր:

Հավանաբար մարտական ուժերի, նշանավոր հայդուկների ժամանակավոր ապես հեռացումը Վանի և Վասպուրականի տարածքից պայմանավորված էր այն չպատճառաբանված ու թյուր համոզմունքով, որով առաջնորդվում էին Վասպուրականում գործող հայ հեղափոխական գործիչները:

Ինչպես վկայում են սկզբնաղբյուրները, Վասպուրականում գործող հայ ազգային-քաղաքական կուսակցությունների կառույցներում իշխում էր այն չպատճառաբանված ու միամիտ տեսակետը, ըստ որի իբր թե թուրք իշխանությունների սանձազերծած կոտորածները չէին սպառնալու Վան քաղաքի հայությանը: Այդ ժամանակահատվածում, երբ հայկական կոտորածները արդեն իրականածվել էին Օսմանյան կայսրության գրեթե բոլոր հայաբնակ շրջաններում, ավելի քան անհասկանալի է և տարօրինակ, թե ինչ նախադրյալներով էին առաջնորդվում հայ հեղափոխական կազմակերպությունները ներկայացնող գործիչները՝ հանգելու նման հիմնազուրկ և միամիտ եզրահանգումների:

Ինչպես հայտնի է, 1894 թ. Սասունի կոտորածներից հետո Համիդյան արյունալի սպանդը շարունակվում է գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում: Թեպետ օսմանյան կառավարության կողմից բոլոր նահանգների կուսակալներին տրվել էր «Կոտորել հայերին, չը խնայել տղամարդկանց, այրել նոցա տները, աւարի ու կողոպուտի ենթարկել նոցա կայքը...» հրահանգը, բայց, այնուամենայնիվ Վան քաղաքը մինչև 1896 թ. հունիսի 3-ը զերծ է մնում կոտորածներից17:

Համանման հրահնագ տրվել է նաև Վանի կուսակալ Նազըմ փաշային, որը ի տարբերություն նախկին կուսակալի՝ հայատյաց ու արյունառուշտ Բահրի փաշայի, «... իւր խոհեմ քաղաքականութեամբ չի կարողացաւ լսել սուլթանական հրահանգին, այլ ջանաց խաղաղութիւն պահպանել»18: Վան քաղաքի փոխարեն մահմեդական մոլեռանդ ամբոխին իշխանությունն երի կողմից հնարավորություն է ընձեռվում իր արյունածարավ կրքերը հագեցնել գավառներում: Վասպուրականի գավառներում սպանվում են 600 հայեր, իսկ 200 հայկական գյուղեր վերածվում են ավերակների: Հազարավոր վասպուրականցիներ լքում են իրենց բնակավայրերը ու ապաստանում Վան քաղաքում: Վանի կուսակալ Նազըմ փաշան քաղաքում խաղաղ իրավիճակ պահպանելու և հայերի հետ հնարավոր բախում ները կանխելու նպատակով Այգեստան թաղամասում գտնվող թուրքական զորանոցի զինվորներին տեղափոխում է Քաղաքամեջի զորանոց:

Վանում գործող հայ ազգային-քաղաքական կազմակերպությունների ներկ այացուցիչները իրենց հերթին աշխատում էին հնարավորինս խուսափել ցուց ական գործողություններից ու անցանկալի ընդհարումներից և թուրք իշխանություններին չընձեռել պատրվակներ՝ ջարդեր սանձազերծելու նաև Վան քաղաքում: Օսմանյան տերությունը որդեգրել էր հայաջինջ քաղաքականություն և այն պետք է անպայմանորեն կենսագործվեր: Թուրք իշխանությունները վաղ թե ուշ կգտնեին որևէ պատրվակ, առիթ ու հայկական կոտորածները կշարունակեին նաև Վան քաղաքում: Իսկ Վանը, ըստ նրանց որակավորման ու գնահատման, հայության այն կարևորագույն կենտրոնն էր, որտեղ հաստ ատվել ու գործում էին օսմանյան տերության դեմ պայքարող և ազգամիջյան թշնամանք սերմանող հայ հեղափոխական կազմակերպությունները:

Ջարդերի քաղաքականությունը Վանում կենսագործելու համար թուրք իշխանությունների ձեռքին ամենահարմար առիթն ու պատրվակը կարող էր ծառայել Վասպուրականում և բուն քաղաքում գործող հայ հեղափոխական գործիչների ու ֆիդայիների առկայությունը:

Համաձայն «Արաքս» հանդեսում տպագրված «Վանի անցքերը» խորագիրը կրող հոդվածաշարի, օսմանյան իշխանությունների վրա առանձնապես նկատելի տպավորություն է գործել և բնականաբար մեծ զայրույթ պատճառել 1895 թ. աշնանը Սարայ-Բողազքեասանի կռիվներում հայերի դրսևորած հանդգնությունն ու նրանց կողմից բազմաթիվ թուրք զինվորների և քուրդ ազդեցիկ ցեղապետերի գնդակահարելու իրողությունը: Թեև հոդվածագիրը որոշակիորեն չի նշում, թե հայերի կողմից ովքեր էին այդ դեպքերի «մեղսագործները», սակայն միանգամայն պարզ է, որ խոսքը վերաբերվում է Նիկոլ Դումանի գլխավորած զինակիր խմբի Սարայ-Բողազքեասանի հերոսամարտերին, որոնք ժամանակին մեծ արձագանք էին գտել բովանդակ Օսմանյան կայսրությունում:

Վերոհիշյալ և համանման մի քանի դեպքերը, ըստ հոդվածագրի «...մեծ սարսափ էին ձգել թէ կառավարութեան եւ թէ թիւրք ու քիւրտ խուժանի վրայ, որոնք հաւատացել էին թէ արտասահմանից 5000-ից աւելի կաչախն եր (փախստականներ) եկել են Վան:

Վանը սուլթանի մտատանջութեան առարկան դարձաւ»19: Դժգոհելով Վանի կուսակալի՝ Նազըմ փաշայի հայության նկատմամբ դրսևորած խոհեմ ու խաղաղամիտ քաղաքականությունից՝ սուլթան Համիդը Վանում կատարվող դեպքերը տեղում քննելու, պետական դավաճանությ ան մեջ մեղադրվող հայ հեղափոխականներին որոնելու ու բացահայտելու և քաղաքն ու նահանգը նրանցից մաքրելու նպատակով Վան է ուղարկում իր թիկնապահ Սաադեդին փաշային:

«Եվ ահա,- գրում է ռամկավար կուսակցության նշանավոր գործիչ Արտակ Դարբինյանը, - 1896-ի գարնան Վան կը հասնի «Բարեկարգիչ Յանձնաժողովի Բարձր Քոմիսէրութեան» կողմէ իբր «քննիչ» ուղարկուած Սաատէտտին փաշան` կայսրական հրամանը գործադրութեան դնելու»20:

Վանում կատարվող հետագա իրադարձությունները շատ շուտով հստակորեն մատնանշում են սուլթանական հանձնաժողովի իսկական դեմքն ու նպատակը:Սուլթանի թիկնապահը՝ Սաադեդին փաշան, իր մարդկային որակներով և հայության նկատմամբ դրսևորած վերաբերմունքով եղել է Նազըմ փաշայի ճիշտ հակապատկերը: Բիթլիսի նահանգում հայ բնակչությ ան կոտորածները կազմակերպելուց ու իրականացնելուց հետո Սաադեդին փաշան նույն առաքելությամբ գալիս է Վան: Նրա գլխավորած հանձն ախմբի Վանում հանգրվանելու առաջին իսկ օրից հեղափոխականներին որոնելու պատրվակով իշխանությունները սկսում են ամենախիստ կերպով խուզարկություններ ու բռնություններ իրագործել: Միաժամանակ ավելի են գրգռում ու արյուն հեղելու մղում հայության նկատմամբ առանց այդ էլ ատելությամբ տրամադրված մահմեդական ամբոխին:

Սաադեդին փաշան իր դրսևորած չարագործություններով արդեն հայտնի դեմք էր: Վանում գործող հայ ազգային կուսակցությունների ներկայացուցիչն երը անշուշտ տեղյակ էին այդ իրողությանը և այդ պատճառով նրանց կողմից կատարվում էր հնարավոր ամեն բան՝ պատրվակներ չստեղծելու ու մահմեդական ամբոխի մոլեռանդությունը չգրգռելու նպատակով:

Այսուհանդերձ, նույն տարվա մայիսին Վանում ստեղծվում է խիստ տագնապալի իրավիճակ: Քաղաքամեջում հայերը հարկադրված փակում են իրենց արհեստանոցները, խանութները և այլևս փորձ չեն անում դուրս գալ փողոց: Կապն ու հաղորդակցությունը քաղաքի հայկական թաղամասերի, մասնավորապես Այգեստանի ու Քաղաքամեջի միջև դադարում են: Այդ օրերին, ինչպես արդեն նշվել է, քաղաքից հեռանում էին ամենանշանավոր մարտ ական գործիչներն ու բազմաթիվ բազմափորձ ֆիդայիներ: Հայկական կոտորածներ սանձազերծելու առաջադրանք ստացած Սաադեդին փաշան հարմար առիթ է որոնում սկսելու վանեցիների ջարդը, որը շատ շուտով ներկայանում է:

Համաձայն «Արաքս» հանդեսի, Սաադեդին փաշայի համար հարմար պատրվակ է ծառայել հայտնի քուրդ ավազակապետ Շաքիր աղայի հետ Շատախում և Նորդուզում հայ վրիժառուների բախումները: Սաադեդինը, որն այդ օրերին ներկայացնում էր Վասպուրականի փաստական իշխանությունը, անտեսելով կուսակալի՝ Նազըմ փաշայի կարծիքը, հիմք ընդունելով Շատախում և Նորդուզում տեղի ունեցած դեպքերը, հետևյալն է հեռագրում սուլթան Համիդի արքունիք. «Եթէ Վանի մէջ եղած կարևոր ոյժը չը կոտրուի, կրնայ չափազանց վնասակար դառնալ կառավարութեան համար: Իսկ միւս կողմից՝ նա ապրիլ ամսում շրջեց Վասպուրականի բոլոր քիւրտ աշիրաթների (ցեղերի) մէջ և պէտք եղած հրահանգները տուեց նոցա»21:

Համաձայն «Դրօշակ»-ի, Վան քաղաքում կոտորածներ սանձազերծելու համար, որպես պատրվակ ծառայել է «Յունիսի 2-ի գիշերը, գիշերապահ զօրքեր Այգեստանի մօտ դաշտի մէջ ընդհարում ունեցան խումբ մը հայերու հետ. երկու զինուոր սպանուեցան եւ մէկ սպայ վիրաւորուեցաւ...»22:

Հայ ազատագրական պայքարի ականավոր գործիչ, Արմենակ Եկարյանը, ավելի որոշակիացնելով կռիվների բռնկման առիթը՝ նշում է.«Յունիսի 2-3-ին, Վանի Այգեստաններուն արեւելքը գտնուող Ուրբաթ Առուի քովերը, թուրք զօրքերը եւ ոստիկանները, որպէս թէ կռուի բռնուած էին հայերու հետ եւ իրենցմէ սպանուած էին յիսնապետ մը եւ զինուոր մը...»23:

Պարզվում է, որ հուլիսի 2-ի գիշերը թուրքական շրջիկ գիշերապահների հետ բախվել է Վարագի գծով Այգեստան վերադարձող հնչակների մարտ ախումբը: Թուրքերից զոհվել են մի հիսնապետ եւ մի զինվոր, իսկ հնչակն երի մարտախումբը անկորուստ մտնում է Այգեստան 24:

Քանի որ հայ բնակչությանը կոտորելու գործում իր վճռական խոսքը պիտի ասեր մահմեդական ամբոխը, ուստի նրա մոլեռանդությունը առավելագույնս բազմապատկելու նպատակով սպանված զինվորների դիակները մոլլաների առաջնորդությամբ պտտեցնում են քաղաքի թաղամասերում 25:

Թուրք իշխանությունները հասել էին իրենց նպատակին և բնականաբար ոչ մի դեպքում չէին կորցնելու հայկական կոտորածներ սանձազերծելու հարմարագույն առիթն ու հնարավորությունը: Հունիսի 3-ին, ցերեկվա ժամը 4-ին թուրք ամբոխը հարձակվում է պատահած հայերի վրա և սկսում կոտորածը: Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչները թույլ էին տվել մի էական վրիպում: Քաղաքի հայ բնակչության մի մասը, ճիշտ է փոքրագույն, ապրում էր թուրքական թաղերում: Որևէ գաղտնիք լինել չէր կարող, որ կռիվներ սկսվելու պարագայում, նրանք անխուսափելիորեն դատապարտվելու էին կործանման: Ինքնապաշտպանության կազմակերպիչները պարտավոր էին հնարավորինս ապահովել նրանց անվտանգությունը: Մինչ ընդհարումների բռնկումը անհրաժեշտ էր սթափ և ճիշտ գնահատել քաղաքում տիրող կացությունը ու ժամանակին համապատասխան քայլ եր ձեռնարկել հայերին դուրս բերելու թուրքական թաղամասերից, որը չի կատարվել:

Վանի կռիվները ներկայացնող «Դրօշակ»-ի վերոհիշյալ հոդվածագրի հավաստմամբ, քաղաքի հայ բնակչության այն մասը, որը ապրում էր թուրքական թաղերում, անմիջապես հարձակման են ենթարկվում և մահմեդական «... անգութ գազանները Սալաւաթ կանչելով կը կոտորէին առհասարակ արու մարդիկն ու երեխաները, տուները կը քանդէին եւ կամ կայրէին»26: Ա. Եկարյանի վկայությամբ թուրք ամբոխի բարբարոսության զոհն են դարձել Վան քաղաքի Հայկավանք, Թորամանի, Կլոր-Դարի, Ս.Հակոբի եւ Շանո-Դարի հայաբնակ թաղերը: «Այդ թաղերու մէջ, - գրում է Ա. Եկարյանը, - թուրքերը ոչ ոքի խնայեցին: Մարդ, կին, երեխայ ջարդեցին զանոնք կացինով, փայտով, սուրով եւ ամէն ինչով: Շատերն ալ ողջ-ողջ այրեցին...»27:

Հայկավանք թաղամասում կոտորածից ազատվում են ընդամենը 12 հոգի, որոնք այդ օրը տարբեր պատճառներով բացակայում էին տնից: Թաղամասի հայ բնակչության մեծագույն մասը՝ 250 տղամարդ, երկու քահանա և մի քանի կանայք ու երեխաներ զոհ են դառնում ամբոխի վայրագությանը 28: Հայկավանք թաղամասի հայությանը կոտորելուց հետո թուրք ամբոխը, ճանապարհին պատահած հայերին սպանելով և նրանց տները թալանելով ու այրելով, ներխուժում է Քաղաքամեջ:

Այն, ինչ կատարվում է Քաղաքամեջում, թվում է անհավանական: Քաղաքամեջի հայության ինքնապաշտպանությունը նույնպես կազմակերպված չի եղել: Անտարակույս նրան նույնպես վիճակվելու էր Հայկավանքի ողբերգական ճակատագիրը, եթե հայ բնակչությանը երջանիկ դիպվածով փրկության ձեռք չմեկներ թուրքական բանակի հազարապետ, ազգությամբ չերքեզ Էմին Բեյը: Այդ օրերին նա թուրքական զորաջոկատով գտնվել է Քաղաքամեջում և թույլ չի տվել ամբոխին քանդելու ու այրելու ոչ միայն շուկան և հայերին պատկանող խանութներն ու բնակարանները, այլև «Նոյնպէս այդ անձի շնորհիւն էր, որ Քաղաքամիջի հայ ազգաբնակչութիւնը բոլորովին անւնաս ազատուեց խուժանի յարձակումից, մինչեւ իսկ նա իւր ձեռքերով սպանեց մի քանի թիւրքերի, որոնք աշխատում էին խռովութիւն յարուցանել»29:

Չերքեզ Էմին Բեյի պաշտպանության շնորհիվ Քաղաքամեջի հայ բնակչությ ան ջարդերից ամբողջովին փրկվելու իրողությունը հաստատում է նաեւ Ա. Եկարյանը30:

Այդ ժամանակահատվածում Վան-Վասպուրականում գործող հայ հեղափոխական կազմակերպություններից ամենատարածվածն ու ազդեցիկը արմենականներն էին, որոնք, ինչպես նաև հնչակներն ու դաշնակցականն երը, մինչև կոտորածների սկսվելը, ինչպես արդեն նշվել է, միամտաբար հույսեր են փայփայել, որ ջարդերը չեն սպառնալու Վանի հայությանը: Սակայն մահմեդական ամբոխի կողմից հայկական վերոհիշյալ թաղերում հունիսի 3-ին սանձազերծած կոտորածները աներկբա ցույց տվեցին, որ նույն ողբերգական ճակատագրին էր արժանանալու քաղաքի ողջ հայությունը, եթե վճռական քայլեր չձեռնարկվեին: Վանի փրկության միակ զենքն ու միջոցը ինքնապաշտպանության կազմակերպումն էր: Ներկայացնելով այդ օրերին Վանում ստեղծված տագնապալի իրավիճակն ու ինքնապաշտպանություն կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Ա.Նորյանը նշում է. «Համազգային այդ վտանգի րոպէին գոյութիւն ունեցող հայերեք քաղաքական-յեղափոխական կուսակցութիւնները, մոռացան իրենց Ես-ն ու անձնականը, մի տեղ նետած նեղ կուսակցականն ու անց եալ պայքարները, եղբայրաբար իրար ձեռք են մեկնում, կազմում գործուն եութեան ընդհանուր ծրագիր...»31:

Վանի հայության ինքնապաշտպանությունը կազմակերպելիս հայ ազգային կուսակցությունները գործել են համերաշխ ու միասնական: Այդ փաստը հաստ ատում է նաև ռամկավար գործիչ Ա. Դարբինյանը, որը իր գրվածքներում հաճախ հանիրավացիորեն քննադատելով Դաշնակցությանը, նշում է, որ Վանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու ժամանակահատվածում երեք կուսակցությունների առաջնորդները «Մ.Ավետիսեան, Պետօ եւ Մարտիկ գերագոյն ճիգերու կը դիմեն ժողովուրդին ինքնապաշտպանութեան համար»32:

Երեք կուսակցությունների առաջնորդների՝ արմենական Մ. Ավետիսյանի, հնչակ Մարտիկի և դաշնակցական Պետոյի մասնակցությամբ ստեղծվում է Վանի ինքնապաշտպանության ղեկավար մարմին՝ զինվորական խորհուրդ: Չնայած կռիվների բռնկման սկզբնական շրջանում հայկական կողմի անպ ատրաստ լինելու պատճառով թուրք ամբոխին հնարավորություն է ընձեռվում դյուրությամբ ջարդեր իրականացնել հայկական մի քանի թաղերում, բայց վերահաս վտանգին դիմագրավելու և քաղաքի հայ բնակչության ինքնապաշտպ անությունը կազմակերպելու ուղղությամբ հայ հեղափոխական կազմակերպությունն երը, այնուամենայնիվ, որոշակի քայլեր ձեռնարկել էին: Երեք կուս ակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված ինքնապաշտպանական մարտերը ղեկավարող զինվորական խորհուրդն անմիջապես գործի է անցնում և նույն օրը ևեթ, կազմում ինքնապաշտպանության կազմակերպման ծրագիրը: Վանի հայ բնակչության ինքնապաշտպանության վայրը քաղաքի Այգեստան թաղամասն էր: Ռազմական խորհրդի հանձնարարությ ամբ նախապես ցուցակագրված 1500 զինավառ երիտասարդներ բաժանվում են 35 մարտախմբերի և իրենց խմբապետերի հրամանատարությամբ դիրքեր գրավում Այգեստանի համապատասխան հենակետերում 33:

Համաձայն զինվորական խորհրդի մշակած ինքնապաշտպանական մարտ երը մղելու ծրագրի, 500 ռազմիկներ պիտի դիրքավորվեին հայ և թուրք թաղերի սահմանների երկայնքում գտնվող հայերին պատկանող երկհարկանի տների երկրորդ հարկում: Գտնվելով բարձր դիրքում՝ զինվորը ձեռք է բերում շոշափելի առավելութուն: Նրա տեսադաշտը բաց է, որն էլ առավել հնարավորություն է ընձեռում ժամանակին նկատել հարձակվողներին ու դիպուկ հարվածներ տեղալ նրանց ուղղությամբ34:

Ըստ Ա.Դարբինյանի տվյալների Վանի ինքնապաշտպանական ուժերի տրամադրության ներքո գտնվող զենքերի մոտավոր քանակը հետևյալն է. «Արմենականներն ունէին 350 հրացան և ատրճանակ, դաշնակցականները՝ 100, հնչակները՝ 40: Պէրտան, մարթինի և ուրիշ տիպի փամփշտաւոր հրացաններու թիւը պէտք է հաշուել մօտաւորապէս 300, ատրճանակներուն՝ 80. մնացեալները զանազան տիպի (աղալի, չախմախլի, շաշխանէ. և այլն) վառօդով գործածուող գնդակաւոր կամ որսորդական հրացաններ էին: Միջին հաշուվ իւրաքանչիւր փամփուշտաւոր հրացան կունենար 150 փամփուշտ»35:

Յուրաքանչյուր թաղ, որպես ինքնապաշտպանական շրջան, բաժանվում է չորս հենակետերի, որոնցից ամեն մեկը, բացի հիմնական մարտական ո ուժերից, իրենց հրամանատարության ներքո ունեին ավելի քան 100 զինավառ երիտասարդներ, որոնք կազմ ու պատրաստ առաջին իսկ ահազանգի դեպքում պիտի օգնության շտապեին թուլացած և վտանգված հենակետերին: Այդ արագաշարժ մարտախմբերի միջոցով ինքնապաշտպանական շրջանների միջև շատ լավ ապահովված էին կապն ու փոխօգնությունը:

«Եթէ, - նշում է «Արաքս» հանդեսը, - մի դիրք բուռն յարձակում կրէր, միւս թաղից շտապով օգնութեան էին հասնում, եթէ շրջում խմբի լրատուն կը ներկայացնէր նոյն թաղի խմբապետի կնքուած երկտողը: Շատ անգամ էլ իրար օգնութեան էին կանչում սուլիչներով»36:

Հայ ինքնապաշտպանական մարտախմբերի դիրքերում հաստատվում է երկաթյա կարգապահություն: Առանց խմբապետի թույլտվության որևէ մեկը իրավունք չի ունեցել և չի համարձակվել գեթ մեկ կրակոց արձակել: Հունիսի 3-ին թուրք ամբոխը, ոգևորված նախորդ օրը հայերի անպ աշտպան թաղերում նվաճած հեշտագին հաջողություններից, հարձակվում է Այգեստանի Արարուց թաղի վրա: Այդ թաղի ամենավտանգավոր տեղամասը համարվում էին Նախրի և Փաշի փողոցների դիրքերը, որոնք գտնվում էին թուրքական թաղերի հարևանությամբ: Պաշտպանության այդ տեղամասում հայ ինքնապաշտպանական մարտիկները դիրքեր էին գրավել վեց հիմնական հենակետերում: Երկուշաբթի օրը՝ հունիսի 3-ին, մահմեդական բազմահազար ամբոխը թուրքական զորքի հրամանատարության քաջալերանքով Կլոր Դար թաղի կողմից հարձակվում է Արարուցի պաշտպանական բոլոր վեց դիրքերի վրա: Թշնամին ավելի քան համոզված ու վստահ է եղել, որ այս անգամ իրենց դարձյալ կհաջողվի արագորեն կոտորել անպաշտպան հայերին և տիրանալ նրանց «հեքիաթային» հարստությանը: Մեծագույն ոգևորությամբ և ինքնավստահ «Այդ բազմահազար ամբոխը Սալաւաթ տալով հայկական թաղամասերը հասն ելուն պէս. որոշուած դիրքերից իրեն կընդառաջեն հայ ֆիտայիի գնդակն երը: Սա իրենց տեսած, կամ իրենց հայրերից, պապերից լսած երբեմնի ծույլ ու վախկոտ հայը չէր...»37:

Հայ մարտիկների կողմից արժանի հակահարված ստանալով և բազմաթիվ սպանվածներ թողնելով մարտադաշտում՝ թուրք ամբոխը սարսափահար փախչում է իրենց թաղամասերը:

Հաջորդ օրը հունիսի 4-ին, չթուլացող ուժգնությամբ հայկական թաղերի վրա հարձակումը վերսկսվում է: Սակայն կռվի արդյունքները նույնն էին: Այս անգամ իրենց հետ տանելով հայ մարտիկների գնդակներին զոհ դարձած 20-30 սպանվածների դիակները՝ թուրքերը հեռանում են Արարուց թաղից38: Վանի «Մեծ կռիվ» անվանումը ստացած հունիսյան մարտերն առավել մանրամասնությամբ լուսաբանվում են «Արաքս» հանդեսի էջերում: Դատելով գրելաոճի ու փաստերը ներկայացնելու յուրահատկությունից, ինչպ ես նաև «Յուշեր Արմենակ Եկարյանի» գրքում Վանի հունիսյան դեպքերին առնչվող էջերի հետ ունեցած որոշակի ընդհանրությունից, կարելի է ասել, որ «Արաքս» հանդեսում տպագրված «Վանի անցքերը» խորագիրը կրող հոդվածաշարի հեղինակները հենց Արմենակ Եկարյանն է ու վերոհիշյ ալ գրքի խմբագիր Լ.Աճեմյանը:

Համաձայն «Արաքս» հանդեսի, Արարուց թաղի երկու՝ Նախրի և Փաշի փողոցների վրա ամենակատաղի ու ուժգին հարձակումը հակառակորդը ձեռնարկել է չորեքշաբթի օրը՝ հունիսի 5-ին 39:

Նախորդ օրերին տեղի ունեցած մարտերում կրած անհաջողություններն ու կորուստներն ավելի քան բավարար էին թուրք հրամանատարությանն ապացուցելու, որ անհնար էր սոսկ մահմեդական ամբոխի ուժերով ընկճել հայ ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը:

Անհրաժեշտ էր փոխել մարտավարությունն ու նոր ուժեր ներգրավել կռիվներում: Թուրք հրամանատարությունը, ինչպես հայաբնակ բոլոր վայր երում, այնպես էլ Վանում օգտագործում է քուրդ աշիրեթներին: Շատախի շրջանից Վասպուրականի նահանգապետության հրավերով Վան է գալիս հայտնի ավազակապետ Շաքիր աղան և առաջնորդելով իր հրոսակախմբերը՝ թուրք ամբոխի համագործակցությամբ գրոհում է հայկական թաղերի վրա: Մինչ այդ թուրք հրամանատարությունը դեռևս ձեռնպահ է մնում քաղաքում ընթացող մարտերում օգտագործել կանոնավոր զորքերը: Հունիսի 5-ին տեղի ունեցած կռիվներում ավազակապետ Շաքիր աղայի հրոսակախմբերի հարձակմանը մասնակցում են նաև թուրք զինվորներ, որոնք քրդերից չզանազանվելու նպատակով ծպտվում են քրդական տարազով:

Հունիսի 5-ի առավոտյան, երբ արեգակը դեռ նոր-նոր սկսում է ծագել, քուրդ հրոսակախմբերը, որոնց միանում են թուրք ամբոխն ու քրդի շորերով ծպտված զինվորները, Շաքիր աղայի գլխավորությամբ Հայոց Ձորի կողմից հարձակվում են Այգեստանի Մանդակունենց և Բուլունենց թաղերի դիրքերի վրա: Միաժամանակ թուրք և քուրդ հրոսակախմբերը Այգեստանի վրա են հարձակվում նաև Նորշենի կողմից: Հայ մարտիկները գնդակահարում են հարձակվողներից մի քանիսին, և քրդերը, երկյուղելով իրենց վրա տեղացող մահաբեր հարվածներից, թողնում են դիակները ու փախուստի դիմում: Թշնամու ձեռնարկած առաջին գրոհը անհաջող էր: Շաքիրը կենտրոն ացնում է ուժերը և «... 800-1000 հոգու գլուխ անցած, ետեւիցն էլ կառավարչական զինուորներ, կը յարձակուի միեւնոյն կէտի վրայ: Կռուողնրի դիմադրութիւնը զարմանալի կը լինի...»40:

Այգեստանի ինքնապաշտպանական հենակետերի միջև, ինչպես արդեն նշվել է, կռիվների ողջ ընթացքում հուսալիորեն գործել է կապն ու ժամանակին միմյանց փոխօգնության հասնելու ռազմական խորհրդի որոշումը: Հակառակորդի մեծաքանակ ուժերի կողմից հարձակման ենթարկված Այգեստ անի երկու դիրքերը ի զորու չէին տևական դիմադրություն ցույց տալու, եթե նրանց օգնության չհասնեին հարևան հենակետերի մարտախմբերը:

Հարձակման ենթարկված Մանդակունենց ու Բուլունենց հենակետերում ծանրագույն կացությունում հայտնված պաշտպաններին ժամանակին օգնությ ան են շտապել Մ.Ավետիսյանի օգնական Մուշեղի առաջնորդած 200 մարտիկն երը: Համատեղ ուժերով հետ մղելով հակառակորդի գրոհները՝ Վանի պաշտպանները խափանում են թուրք հրամանատարության ձեռնարկումը 41:

Անդրադառնալով այդ օրերին քուրդ հրոսակախմբերի և թուրք ամբոխի նկատմամբ տարած հաղթանակին՝ Ռուբենը նշում է. «... քյուրտերը նոր ուժ երով, կհարձակին Արարուց թաղի վրա: Բայց օգնության կհասնի Մուշեղի պահեստի խումբը և ետ կմղե անոնց գրոհը՝ վնասներ հասցնելով քյուրտերուն: Ետ կմղվի նաև Հանկույսներու (նկատի ունի Այգեստանի հարձակմ ան ենթարկված մեկ այլ թաղը - Հ.Գ.) վրա եղած հարձակումը»42:

Այդ օրերին ընթացող մարտերում Վանի պաշտպանների դրսևորած անկոտրում կամքն ու նվաճած հաղթանակները հերոսապատումների հիասք անչ օրինակներ են: Վանի «Մեծ կռիվ»-ների մանրամասները նկարագրող և արմենական, և դաշնակցական հեղինակները, փոքր-ինչ տարբերությ ամբ, հերոսամարտերը ներկայացնում են մեծ հիացմունքով, ճիշտ է,որոշ կողմնակալությամբ, բայց առանց միմյանց անհարկի փնովելու 43:

Քուրդ հրոսակախմբերի, թուրք ամբոխի եւ նրանց միացած ծպտված զինվորների ձեռնարկած գրոհները շարունակվում են նաեւ հաջորդ օրերին, սակայն «...յաղթուած խուժանը ետ քաշուեցաւ թողնելով շատ դիակն եր, որոնց թիւը շաբթուան ընթացքում հասաւ 150-ի»44:

Համանման պատկեր է տիրում Այգեստանի պաշտպանության բոլոր հենակետերում: Մարտերին, յուրաքանչյուրը իր հնարավորության սահմանն երում, մասնակցել է Վանի հայ բնակչության մեծագույն մասը, անգամ ծերեր , կանայք և երեխաներ:

Արժանվույնս գնահատելով անցած հինգ օրերի ընթացքում հայ ինքնապաշտպանական ուժերի հերոսական գործողությունները՝ Ա.Նորյանը նշում է. «Հարաւային եւ հյուսիսային թաղերում կռիւը շատ սաստիկ է եւ տեւում է ամբողջ վեց օր, որի ընթացքում յեղափոխականները կարողանում են յետ մղել թշնամուն՝ մեծ կորուստ պատճառելով նրան: Այգեստանն էլ հինգ օրւայ ընթացքում ազատ է: Թշնամին չի կարողանում մոտենալ... Տիրում է ընդհանուր ոգեւորութիւն...»45:

Անդրադառնալով Այգեստանում ընթացող մարտերի արդյունքի գնահատմ անը՝ Ա. Եկարյանը նշում է. «Շաբաթ մը տևող կռիւներուն մէջ, որոնք շարունակուեցան գիշեր և ցերեկ՝ չտեսնուած խստութեամբ մը, հայերը յաջողեցան պահպանել իրենց դիրքերը, թշնամիին համար մեծ կորուստներով»46:

Կռիվների ընթացքում թուրք ամբոխի և քուրդ հրոսակախմբերի գործողությունն երին աջակցելու նպատակով Սաադեդին փաշայի հրամանով թնդանոթաձիգները կրակ են տեղացել հայ մարտական ուժերի դիրքերի և Այգեստանի վրա: Ականատեսների վկայությամբ թնդանոթաձիգների գործողությունն երը համադրել և կրակ է արձակել անձամբ Անգլիայի հյուպատոս Ուիլյամսը, որը անգլիական բանակի պրոֆեսիոնալ թնդանոթաձիգ էր:

Թուրք հրամանատարությունը և անձամբ Սաադեդին փաշան համոզվելով, որ քուրդ աշիրեթների ու թուրք ամբոխի ուժերով նույնպես հնարավոր չէր խորտակել հայերի դիմադրությունը, դիմում է առավել կտրուկ և վճռական քայլերի: Նա որոշում է քրդական Համիդիեի հեծելախմբերի զինակցությամբ ու թնդանոթների կրակի աջակցությամբ հայ ինքնապաշտպանական ուժերի դիրքերի վրա գրոհի նետել կանոնավոր զորքը:

Շաբաթ օրը թնդանոթների կրակի աջակցությամբ թուրքական զորքը հարձ ակվում է Այգեստանի պաշտպանական դիրքերի վրա: Միաժամանակ քաղաքի փողոցներում հայտնվում են քուրդ հեծելախմբերը և սրարշավ փորձում ներխուժել Այգեստանի թաղերը: Հայ մարտիկները, վաղօրոք տեղեկանալով քաղաքում քրդական հեծելախմբերի հայտնվելու իրողությանը, կտրում են հարյուրավոր ուռենիներ և փակում դեպի Այգեստանի թաղերը տանող բանուկ փողոցների բոլոր ելքերն ու մուտքերը: Քրդական հեծելախմբերը մատնվում են անգործության, իսկ թուրքական զորքը, զրկվելով նրանց աջակցությունից, չի կարողանում հասնել որևէ շոշափելի արդյունքի: Հայ ինքնապաշտպանական ուժերի անխորտակ դիմադրությունը ոչ միայն մեծ անհանգստություն ու անախորժություն է պատճառում նահանգի իշխանությունն երին, այլ նաև անգլիական հյուպատոս Ուիլյամսին:

Ա. Եկարյանի հավաստմամբ «Անգլիական կառավարութիւնը կը վախն ար թէ միգուցէ հայերու այս դիմադրութիւնը պատրուակ կը հանդիսանայ ռուս կառավարութեան Թուրքիոյ վրայ յարձակուելու. ուստի ան ջանադիր եղաւ վերջ դնելու աւելի շուտ հայերի դիմադրութեան, քան թէ ջարդին»47: Հավանաբար առաջնորդվելով Ա. Եկարյանի վկայակոչած մտավախությ ամբ, գուցեև օսմանյան տերության նկատմաբ տածած համակրանքով՝ Անգլիայի հյուպատոսը պատրաստակամություն է հայտնում միջնորդ հանդիսանալ թուրք իշխանությունների և հայերի միջև:

Կռվի հինգերորդ օրը՝ հունիսի 7-ին, Անգլիայի հյուպատոս Ուիլյամսը Պարսկաստանի հյուպատոսի՝ Միրզա Հուսեյին խանի ընկերակցությամբ շրջում է հայկական թաղերը և հայ մարտիկներին հորդորում և առաջարկում դադարեցնել դիմադրությունն ու հանձնվել: Նա միաժամանակ խոստ անում է հայ մարտիկներին առանց որևէ պատահարի, անվտանգ ու ապահով անցկացնել Պարսկաստան 48:

Հակառակորդի կամ որևէ մեկ այլ ուժի հետ բանակցություններ վարելն ու համաձայնություն կայացնելը միմիայն ինքնապաշտպանությունը ղեկավարող զինվորական մարմնի իրավասությունն էր: Այդ նպատակով հայ մարտիկները Անգլիայի և Պարսկաստանի հյուպատոսներին պատասխանում են, որ «...կայ զինուորական մարմին, որին միայն կենթարկուենք մենք, եւ որի հրամաններ միայն մեզի համար ընդունելի են...»49:

Անգլիայի հյուպատոսի նախաձեռնությամբ Վանի հայ մեծահարուստն երից մեկի՝ Թութունջյանների բնակարանում տեղի է ունենում Վանի ինքն ապաշտպանության զինվորական խորհրդի անդամների և նահանգի իշխ անության ներկայացուցիչների հանդիպումը: Բանակցությունների ընթ ացքում Անգլիայի հյուպատոսը վեց պետությունների հյուպատոսների անունից երաշխավորում է վերջ տալ կռիվներին ու հայերին սպառնացող ջարդն, եթե հայկական կողմը ընդունի «1. Հայ ինքնապաշտպանութեան պարագլուխներէն տասը հոգիներ անձնատուր ըլլային, եւ 2. հայերը զինաթափ ըլլային եւ զէնքէրը յանձնէին հիւպատոսներուն»50:

Հայերի կողմից պատասխանել է Մ. Ավետիսյանը, նշելով որ «... իրենք ապստամբներ չէին, այլ սոսկական ինքնապաշտպաններ, եւ այդ միջոցին դիմած են պարզապէս անոր համար, որ կառավարութիւնը, ջարդին սկիզբը ոչինչ ըրաւ հայ անպաշտպան թաղերը թուրքերու սրածութենէն ազատելու համար: Ցարդ մեր կռիւը միմիայն խուժանին դէմ եղած է...»51:

Հայկական կողմը մերժում է հակառակորդի առաջարկությունը՝ երկյուղ ելով Ուիլյամսի ոչ ուղղամիտ և հավատ չներշնչող պահվածքից, պահանջում է, որ բանակցություններին մասնակցեին նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և Պարսկաստանի հյուպատոսները: Հաջորդ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և Պարսկ աստանի հյուպատոսները, որոշվում է. «... երկուստեք- հայերէն եւ թուքերէն- վաթսունական անձեր անձնատուր ըլլան: Հայերէն մաս մը արտասահման պիտի ղրկուէր, իսկ միւս մասն ալ ներումի պիտի արժանանար: Իսկ թուրքերը պիտի աքսորուէին» 52:

Բանակցությունների ընթացքում հայերի առաջարկություններին պաշտպ անում է միայն Պարսկաստանի հյուպատոսը, իսկ Ռուսաստանինը չեզոք դիրք է գրավում: Հետագայում պարզվում է, որ հայկական կողմի հետ բանակցություններ վարելը, Վանի իշխանությունների, առավելապես Սաադեդինի համար լոկ խաղեր էին: Անձամբ սուլթան Համիդից Վանի հայությանը կոտորելու առաջադրանք ստացած Սաադեդինի համար երբեք ընդունելի լինել չէր կարող Վանում կռիվները դադարեցնելու և խաղաղություն հաստ ատելու իրողությունը: Իր հայաջինջ ծրագիրը իրականացնելու համար նա ծրագրում է ձեռնարկել ևս մի անսպասելի ու հզոր հարված:

Նահանգի իշխանությունները, Անգլիայի հյուպատոսի միջնորդությամբ հայկական կողմի հետ բանակցություններ վարելով, ձգտում էին ժամանակ շահել: Մինչ եվրոպական տերությունների հյուպատոսների մասնակցությամբ Թութունջյանների տանը ընթանում էին բանակցությունները, Սաադեդին փաշան հայերի դիմադրությունը վերջնականապես խորտակելու նպատակով նախապատրաստում է նոր, ավելի հզոր հարված: Կենտրոնացնելով մարտական մեծաքանակ ուժեր և թնդանոթներ՝ թուրքերը հայ ինքնապաշտպանական ուժ երի դիրքերին ձեռնարկում են վճռական ու նախորդներից առավել ուժգին հարձակում: Ժամեր շարունակ թնդանոթներից տևացող կրակով թուրքերը քանդումեն հայերի պաշտպանական դիրքերն ու բնակարանները:

«Արաքս» հանդեսի հոդվածագիրը, ներկայացնելով այդ պահը, գրում է. «Եվ գիտէք ով էր այդ խաղի հեղինակը...

- Դա անգլիական հյուպատոսն էր. Մ. Ուլիամսը, բայց թէ ինչու համար. Նա ներքնապէս թրքացած լինելով, արտաքին կերպով էլ չէր ուզեցել յետ մնալ կատարեալ թիւրք լինելուց. հագել էր թիւրք ժանտարմի շորերը եւ գլխին ծածկած թրքական կարմիր ֆեսը...»53:

Եթե հայկական դիրքերը ենթարկվեին միայն զինվորների գրոհներին, ապա հայ մարտիկները անկասկած ի զորու կլինեին երկարատեւ դիմադրություն ցույց տալ: Բայց թնդանոթների հարվածներին դիմակայելը չափազանց դժվարին, գրեթե անլուծելի խնդիր էր: Ժողովուրդը թնդանոթների հարվածներից պաշտպանվելու համար, այլ ելք չունենալով, պատսպարվում է ամերիկյան մեսիոներների մոտ և ռուսական ու պարսկական հյուպ ատոսարաններում: Թնդանոթների հարվածներով հայ մարտիկների դիրք երը քանդելուց հետո, թուրքական զորքերը անցնում են հարձակման: Թեև թնդանոթների հարվածները մեծ ավերածություններ էին պատճառել, այնու ամենայնիվ, հայ ինքնապաշտպանական ուժերը խուճապի չեն մատնվում և սառնասրտորեն հետ մղելով գրոհները, հարձակվում ու գրավում են Սև Քռա բարձունքի վրա տեղադրված թնդանոթներն ու գնդակահարում բազմաթիվ թուրք զինվորների: Թուրք հրամանատարությունը կորցրած թնդանոթները հետ վերցնելու նպատակով նոր գրոհ է ձեռնարկում Սև Քռա բարձունքում ամրացած հայ մարտիկների դիրքերի ու հայկական թաղերի վրա: Վանի ինքնապաշտպանական ուժերն առանց որևէ զոհի դիմագրավում են այդ հարձակմանը ևս: Ներկայացնելով Վանի պաշտպանների քաղաքում մղած այդ վերջին մարտը՝ Ռուբենը գրում է. «Աշճյան Գեւորգը, իր ընկերներով, կհարձակի հառաջացող զորքի վրա եւ կհաջողի ետ շպրտել զանոնք: Մարտիկը կկանգնեցնե ուրիշ կողմե եղած հարձակումը: Ավետիսյ անը եւս հաջողութեամբ ետ կմղե թշնամիի գրոհները, ինչպես եւ Պետոն ու Վազգենը: Այսպեսով, այդ օրվան կռիվը, որ սկսած էր անհաջող ու վհատեցուցիչ՝ հայերու համար կվերջանա մերուններու հաղթությամբ»54:

«Դրօշակ»-ի հավաստմամբ Վանի հունիսյան վերջին կռվի ժամանակ հայ մարտիկները ոչ միայն կարողացել են դիմակայել հակառակորդի գրոհները և գնդակահարել բազմաթիվ զինվորների, այլև հզոր հակահարձակումով գրավել թնդանոթն ու փախուստի մատնել թշնամուն 55:

Համաձայն Ա.Նորյանի, վերջին կռվի ժամանակ թուրքերն ունենում են 200 սպանվածներ, իսկ հայերը՝ միայն 2 զոհ և մի քանի վիրավորներ 56:

Թուրք հրամանատարությունը Ուիլյամսին համախորհուրդ, ծրագրում է կենսագործել հայ մարտական ուժերը ոչնչացնելու ավելի դյուրին տարբերակ: Անգլիայի հյուպատոսը հայկական կռվող ուժերին առաջարկում է թողնել Վանը եւ անցնել Պարսկաստան, ընդսմին երաշխավորելով նրանց անվտանգությունն ու ապահով անցումը:

Վանի հերոսամարտերն արդեն մեծ արձագանք ու տարածում էին գտել և նման պայմաններում հայ բնակչության ջարդերի կենսագործումը, մանավանդ Վան քաղաքում, ուր դեպքերին ակնդետ հետևում էին եվրոպական տերությունների և Պարսկաստանի հյուպատոսներն ու ամերկյան միսիոներները, օսմանյան տերության համար այնքան էլ նպատակահարմար ու օգտակար չէր: Թուրք իշխանությունների համար առավել կարևոր ու առաջնահերթ նշանակություն ուներ Օսմանյան կայսրության անվտանգությանը սպառնացող, ըստ իրենց որակավորման, հայ հեղափոխական գործիչների և մարտական ուժերի ոչնչացումը: Այդ խնդիրն առավել դյուրությամբ ու անաղմուկ լուծելու համար ավելի նպատակահարմար էր նրանց դուրս բերել քաղաքից և հյուպատոսների տեսադաշտից հեռու գտնվող որևէ վայրում ոչնչացնել:

Հայ մարտական ուժերն անընդմեջ ընթացող մարտերում արդեն սպառել էին զինամթերքը և կռիվները նույն ուժգնությամբ շարունակվելու դեպքում նրանք անպայմանորեն կհայտնվեին անելանելի իրավիճակում: Ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքն էր. «... երեք կուսակցութեանց պետերը, - գրում է Ա. Եկարյանը, - եւ Վանի կարեւոր անձնաւորութիւնները խորհրդակց ական ժողով մը գումարելով, որոշեցին որ կռուող երիտասարդութիւնը, իր զէնքերով, դէպի Պարսկաստան մեկնի»57:

Գիշերը, համաձայն Ա. Եկարյանի, 1000 հոգի դուրս են գալիս Վանից և շարժվում դեպի Վարագա լեռը: Քանի որ փամփուշտներ շատ քիչ էին մնացել և պաշտպանվելու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, որոշում են անզեներին հետ ուղարկել քաղաք:

Քաղաքից հայ ինքնապաշտպանական ուժերի հեռանալը մեծագույն պարգև էր ավարառու թուրք ամբոխի և քուրդ հրոսակների համար, որոնք անարգել ներխուժում են Այգեստան և հասնում մինչև Նորշեն եկեղեցու և հյուպատոսարանների մոտերքը: Հայկական թաղերն անկասկած զոհ կգնային մահմեդական հրոսակախմբերի վայրագություններին, եթե չսթափվեին ու չմիջամտեին հյուպատոսներն ու Վանի իշխանությունները: «Այդ ատեն միայն, թէեւ շատ ուշ, Ուիլեամս սթափեցաւ, եւ գլուխը ֆէս մը դրած, իր տունին տանիքին վրայէն, քանի մը թուրք ոստիկան զինուորներու հետ, հրացանաձգութեամբ մը, սկսաւ կռուիլ եկողներուն դէմ: Կառավարութիւնը այս պարագան տեսնելով միջամտեց եւ յելուզակները ետ դարձան»58:

Կռիվների ընթացքում հայերի կողմից սպանվել էին 600 հոգի, որի մեծագույն մասը թուրքական թաղերում բնակվողներն էին: Հայերի տներից այրվ ել եւ ավերվել էին 500-ը: Թուրքերից սպանվում են 650-700 հոգի»59: Վարագա սարում հավաքվածներից 600-ը, որից 400 վանեցիներ, 200 գավառից եկածներ Մ. Ավետիսյանի առաջնորդությամբ Չուխի և Բաշ Կալեի ճամփով ու Ս. Բարթուղիմեոս վանքի մոտակայքով պիտի անցնեին Պարսկ աստան: Դաշնցականներն ու հնչակներն առայժմ մնում են լեռան ստորոտում: Նրանք որոշում են սպասել դեպքերի հետագա զարգացմանը և նոր որոշել իրենց անելիքները:

Վանի հունիսյան դեպքերի վերջին օրվա եւ Անգլիայի հյուպատոսի միջնոր դությամբ թուրք իշխանության ներկայացուցիչների ու հայ ինքնապաշտպ անական ուժերի ղեկավարության միջև կայացած բանակցությունների առնչությամբ փոքր-ինչ այլ մեկնաբանություն է տալիս «Դրուագներ Վասպուր ականի յեղափոխութեան պատմութիւնէն 1890-1900 թիւ» վավերագրությ ան հեղինակ, ՀՅԴ Վանի «Շամ» կենտր. կոմիտեի գործիչ, արդեն բազմիցս հիշատակված Ներսես Պասյանը:

Ըստ վավերագրության հեղինակի հավաստման, բանակցությունների առաջին օրը թուրքական կողմի ներկայացուցիչը առաջարկում է, որ հայերը զինաթափվեն և զենքերն ու ապստամբության ղեկավար զինվորական մարմնին հանձնեն կառավարությանը: Եթե հայկական կողմը ընդուներ առաջադրած պայմանները, ապա թուրքական կողմը կառավարության անունից և հյուպատոսների երաշխավորությամբ խոստանում է հայ բնակչությ անը զերծ պահել կոտորածից ու վտանգից 60:

Հայկական կողմը մերժում է այդ առաջարկությունը և բանակցությունները շարունակվելով, ի վերջո ընդունվում է հետևյալ բանաձևը.

«ա. - Վաթսուն հոգի զինուած ֆէդայիններ հանձնուին հիւպատոսներուն, որոնց երաշխաւորութեամբ ու հսկողութեամբ հեռանան Վանեն:
բ. Մնացածներու համար լինելու է սուլթանական ընդհանուր ներում:
գ.- փոխադարձաբար վաթսուն հոգի քիւրտեր եւ թիւրքեր, որոնց ցուցակը ներկայացնելու էր զինւորական մարմինը, նոյնպէս պիտի հեռանային Վասպուր ականեն, երկրի խաղաղութեան համար»61:

Զինվորական մարմնի անդամները կրկին անգամ քննարկում են համաձայն ագրի կետերն ու չեն հանգում միասնական տեսակետի: Մ.Ավետիսյանը, նկատի ունենալով զինամթերքի խիստ սակավությունը, հյուպատոսների խոստումն երն ու երաշխավորությունը, ինչպես նաև բնակչության տրամադրվածությունը, համաձայնվում է ընդունել հակառակորդի առաջարկությունը: Պետոն և Մարտիկը, վկայակոչելով թուրք իշխանությունների նենգադավությունն ու հյուպատոսների, հատկապես Ուիլյամսի, հավատ չներշնչող պահվածքը, հրաժարվում են ընդունել առաջարկությունը, թեև քաջատեղյակ էին, որ զին ամթերքի սակավության պատճառով Վանի ինքնապաշտպանական ուժերը այլևս ի զորու չէին տեւական դիմադրություն ցույց տալ կանոնավոր զորքի և մահմեդական հրոսակախմբերի հարձակումներին:

Վանի զինվորական խորհուրդը որոշում է մերժել թուրքական կողմի առաջարկություններն ու շարունակել կռիվը 62:

Հաջորդ օրը հակառակորդը ձեռնարկում է նոր գրոհներ: Հայ ինքնապաշտպանական ուժերը երեք օր շարունակ դիմադրում են բազմահազար ամբոխի հարձակումները: Մարտերի երրորդ օրը, երբ արդեն սպառվելու էին զինամթերքը և այդ պատճառով անհնար է դառնում հետագա դիմադրությունը, զինվորական մարմինը նույն օրը երեկոյան հավաքում է կռվողներին և վերցնելով նաև 5000 անզեն տղամարդկանց, շարժվում է դեպի Վարագ լեռը Հասնելով Վարագ, զինվորական մարմինը իրենց հետագա անելիքները քննարկելու և վերջնական վճիռ կայացնելու նպատակով գումարում է խորհրդակցություն: Զինվորական մարմնի անդամների տեսակետները կիսվում են: Մ. Ավետիսյանն առաջարկում է իրենց հետ վերցնել լեռան վրա գտնվող բոլոր մարդկանց և ուղևորվել Պարսկաստան: Պետոն և Մարտիկը հակառակվում ու չեն ընդունում Ավետիսյանի առաջարկությունը: Նրանք պատճառաբանում են, որ իրենք ի զորու չեն եղած ուժերով պաշտպանել ու ապահովել բազմահազար մարդկանց տեղափոխությունը: Նրանց կարծիքով հազարավոր վանեցիների և նրանց միացած գավառից եկածների բազմությունը հեշտությամբ զոհ կդառնար կամ սովամահությանը, կամ իրենց կրնկակոխ հետապնդող հրոսակախմբերին: Պետոն ու Մարտիկը, ելնելով վերոհիշյալ նախադրյալներից, առաջարկում են անզեններին հետ վերադարձնել քաղաք, իսկ զինվածներին համախմբել և մեկնել Պարսկաստան 63:

«Ավետիսեանը կը յամառի իր կարծիքին մէջ ու չի համաձայնուիր Պետօյի և Մարտիկի ծրագրին ու լեռ հասածներէն մօտ 700 հոգի անզէն ժողովուրդ վերցնելով իր հետ, կուղևորւի դէպի Պարսկաստան» 64:

Վանեցիների բազմությունը, Մ. Ավետիսյանի առաջնորդությամբ Վարագա սարից առաջ շարժվելով, հասնում է Հնդուստան գյուղը և իրենց ճանապարհի պաշարի պատրաստությունը հոգալու ու հանգստանալու նպատակով երկու օր մնում այդ գյուղում: Նահանգի իշխանությունները տեղեկանալով` ուղարկում են 500 ձիավորների, որոնք առաջադրանք են ստանում բռնել և կոտորել այնտ եղ գտնվողներին: Մինչ թուրքական հեծելազորը կհասներ Հնդուստան, Ավետիսյանը, տեղեկանալով իրենց հետապնդողների գյուղ գալու մասին, շտապով հեռանում է գյուղից և ճանապարհին բախվելով քրդերի հետ ու մեծամեծ դժվարություններ հաղթահարելով, հասնում է Ս. Բարդուղիմեոս վանքի մոտակայքը: «Աւետիսեան, - գրում է Ն.Պասյանը, - նախապէս ծանօթ լինելով վանքի վանահոր հետ, իրենց գալը տեղեկացնելու համար, նամակ մը կը գրէ անոր, խնդրելով, որ տեղ եւ ուտեստ պատրաստէ իրենց համար: Սակայն թշւառական վարդապետ նամակը առնելուն պէս, ինք անձամբ կը տանէ ու կը յանձնէ զայն իրենց շրջանի գաւառապետին»65:

Նահանգի իշխանություններն անհապաղ ոտքի են հանում քուրդ աշիրեթն երին և առաջնորդելով զորքին, թուրք և քուրդ հրոսակախմբերին՝ գալիս ու շրջապատում են Ավետիսյանի առաջնորդությամբ Պարսկաստան մեկնող վանեցիներին: Նրանց մի մասը, մոտավորապես 40 զինավառ երիտասարդներ, Ավետիս Չչեյանի գլխավորությամբ բաժանվում է հիմնական խմբից և ճանապարհին մի շարք խոչընդոտներ հաղթահարելով, հասնում է Վան:

Լուսաբացին Ավետիսյանն՝ առաջնորդելով բազմությանը, մոտենում է վանքին: Նա, անտեղյակ լինելով վանահոր դավաճանությանը, հույս ուներ վանքում փոքր-ինչ հանգստանալ, ապա նոր առաջ շարժվել: Թուրքական կանոնավոր զորքը և հրոսակախմբերն արդեն գտնվում էին վանքի մերձակայքում: Նրանք նախապես հարմարավետ դիրքեր են գրավում ու վանեցիների բազմության մոտենալուն պես, գնդակների կարկուտ են տեղում նրանց վրա: Հայ մարտիկները, հայտնվելով անելանելի իրավիճակում և, փորձում են պաշտպ անվելու որևէ միջոց գտնել: Նրանցից մի մասը` Մ. Ավետիսյանի գլխավորությ ամբ կարողանում է դիրքեր գրավել և դիմադրել տարբեր կողմերից իրենց վրա հարձակվող թշնամու մեծաքանակ ուժերին: Հայ մարտիկների գրաված դիրքերը հակառակորդի դիրքերի համեմատ եղել են չափազանց թույլ և անհուսալի: Ամենախիստ կերպով զգացնել է տվել զինամթերքի սակավությունը: Կռիվը շարունակվել է մինչև կեսօր: Հայ մարտիկները, որոնց թվում նաև նրանց առաջնոր դ Մ. Ավետիսյանը, մինչև վերջին փամփուշտը մարտնչելով, զոհվում են: Կորցնելով իրենց հրամանատարին, ողջ մնացած, բայց ծայրահեղորեն հուսալքված ու ղեկը կորցրած վանեցիները ցրվում են տարբեր ուղղությունն երով, բայց «Թիւրք գազանացած զինւորները և արիւնարբու քիւրտ ամբոխը կսկսին անխնայ կերպով կոտորել անպաշտպան, անզեն, մոլորուած ու ցրիւ եկած խեղճ մարդկանց: Այդ պատմական օրը՝ 500-էն աւելի անմեղ մարդկանց արիւնով ներկուեցաւ Ս. Բարդուղիմէոս վանքի շրջակայքը»66:

Ավետիսյանի զինակիցներից Հմայակ Թանգարաչյանին հաջողվում է հավաքել շրջափակումից ազատված 100 հոգի և շարժվել Մազրիկ ցեղի առաջնորդ Շարաֆ բեկի Կըրըչան գյուղի ուղղությամբ: Ճանապարհին բախվ ելով իրենց հետապնդող քուրդ աշիրեթներին՝ նրանք հարկադրված կռվի են բռնվում և մինչև վերջին փամփուշտը մարտնչելով՝ ջարդում են իրենց հրացաններն ու զոհվում անհավասար գոտեմարտում: Ավետիսյանի խմբից ազատվում են միայն 30-40 հոգի, որոնց հաջողվում է հասնել Սալմաստ 67:

Սաադեդին փաշան կարծելով, որ ֆիդայինների մի մասը դեռևս գտնվում է Վարագում, հունիսի 17-ին 5-6 հարյուր զինվորներով պաշարում է լեռը: Մի քանի օր հետախուզելով Վարագա լեռն ու նրա շրջակայքը և համոզվելով, որ այդ տարածքում ոչ մի ֆիդայի չկա, այրում է Ս. Գրիգոր վանքն ու վերադառնում Վան 68:

Եթե հիմք ընդունենք Ն. Պասյանի ներկայացրած փաստերը, ապա պիտի ընդգծել, որ Վանի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար մարմինը հյուպատոսների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում մերժել ու չի ընդունել իրեն առաջադրած պայմանները և թուրք իշխանությունների հետ վերջնական համաձայնություն չի կայացր ել: Եթե անաչառորեն գնահատենք պատմական եղելությունը, ապա այս պարագայում ճիշտ չի լինի պնդել, որ թուրքերն են դրժել հյուպատոսի միջնորդությամբ կայացած համաձայնությունն ու ուխտադրժորեն կոտոր ել հայերին:

Այս հարցում Արմենական և Հ.Յ.Դաշնակցություն կուսակցությունների տեսակետները միանշանակ են. թուրքական կողմն է դրժել Անգլիայի հյուպ ատոս Ուիլյամսի միջնորդությամբ հայերին տված մինչև Պարսկաստան նրանց վրա չհարձակվելու ու անվտանգությունն ապահովելու խոստումը և ուխտադրժորեն կոտորել է վանեցիներին:

Վանեցիների բազմության մի մասը, Ավետիսյանի առաջնորդած խմբի մեկնելուց հետո, երկու օր մնում է Վարագա սարի վրա: Պետոն և Մարտիկը մեծ ջանքեր են գործադրում ու աշխատում մարդկանց հասկացնել Պարսկ աստան մեկնելու վտանգավորությունը: Նրանք զենք չունեցողներին խորհուր դ են տալիս վերադառնալ Վան, ուր մարտերն արդեն դադարել էին և նրանց այլևս ոչ մի վտանգ չէր սպառնում: Որքան էլ նրանք փորձում են համոզել, այնուամենայնիվ վանեցիները մնում են անդրդվելի: Այդ ժամանակ Վազգենը, որը մեծ հարգանք ու հեղինակություն էր վայելում վանեցիների միջավայրում, դիմում է նրանց և «...կը յայտարարէ, որ ինքն էլ չի գնայ. կը մնայ. ու կը համոզէ ժողովրտին, որ միասին վերադառնան քաղաք»69:

Պետոն և Մարտիկը իրենց հետ վերցնելով 80-83 զինված տղամարդ- կանց, Վարագա սարից անցնում են Զարանց գյուղի մոտակայքի լեռը ու այնտեղ մեկ օր մնալուց հետո գիշերով տեղափոխվում են Սարայի շրջանի Բաղիտաշեն գյուղը: Վասպուրականի իշխանություններն ու քուրդ ցեղա- պետերը, իրենց բազմաթիվ լրտեսների ու գործակալների միջոցով տեղեկանալով Պետոյի և Մարտիկի խմբի տեղաշարժերին, կանոնավոր զորքով և քրդական աշիրեթներով փորձում են շրջապատման մեջ վերցնել վանեցիներին: Պետոն և Մարտիկը նկատում են հակառակորդի տեղաշարժերն ու գիշերով բարձրանում այդ գյուղի մերձակա Գարահիսար լեռը: Լուսաբացին, հազարավոր թուրք զինվորներ և քուրդ զինյալներ պաշարում են լեռը: Գարահիսար լեռան լանջին մղած կռիվը Վանի «Մեծ կռիվ»-ի բաղկ ացուցիչ մասը կազմող վերջին հերոսամարտն է: Մի բուռ քաջակորով հայորդիներ մարտնչում են ընդդեմ թշնամու բազմահազար զինյալների: Հայ մարտիկներն առանց որևէ քայլ նահանջելու՝ մարտնչում են մինչև մութն ընկնելը, մինչև վերջին փամփուշտ: Որպեսզի թույլ չտան, որ թշնամին տիր անա իրենց զենքերին, նրանք ջարդում են հրացաններն ու Գարահիսար լեռան լանջին կնքում իրենց մահկանացուն 70:

Արմենականների կողմից Վանի «Մեծ կռիվ» կամ «Մեծ դեպք» անվանումը ստացած ինքնապաշտպանական մարտերը իրավամբ կարելի է դասել Համիդյան ջարդերի տարիներին հայության մղած հերոսական ինքնապաշտպ անական մարտերի շարքում: Անտարակուսելի է, որ եթե Վանի հայությունը չդիմեր ինքնապաշտպանության և իր հերոսական գործողություններով չխափաներ հայկական թաղամասերի վրա թուրքական կանոնավոր զորքերի, թուրք ու քուրդ հրոսակախմբերի հարձակումները, ապա թուրք իշխանությունն երը որևէ արգելքի առջև կանգ չէին առնի և անպայմանորեն կիրականացնեին Վանի հայությանը կոտորելու սուլթան Համիդի հրամանը:

Արժանվույնս գնահատելով Վանի 1896 թ. «Մեծ կռիվ»-ի նշանակությունը եւ համեմատելով ու զուգահեռներ անցկացնելով 1894 թ. և 1895 թ. Սասունի և Զեյթունի ինքնապաշտպանական մարտերի միջև՝ ռամկավար անվ անի գործիչ Գերսամ Ահարոնյանը նշում է. «Նոյնպիսի յատկանշական ու կարևոր իրադարձություն էր Վանի 1896թ-ի ինքնանապաշտպանությունը, որ սկսավ Յունիսի 3-ին եւ տեւեց շաբաթ մը: Արմենական ղեկավար Մկրտիչ Աւետիսեանի առաջնորդութեամբ, վանեցի բազմահարիւր հայ մարտիկները,- մեծաւ մասամբ արմենական,- եւ ժողովուրդը ձախութեան մատնեցին Սաատետտին փաշայի զօրաց յարձակումները, եւ ստիպեցին թրքական իշխանութիւնները, որ հաշտութեամբ եւ իրաւահասկացողութ եամբ վերջ տային յարձակումներուն»71:

Վանի հունիսյան դեպքերը կրկին անգամ ապացուցում են, որ նման օրհասական ու բախտորոշ ժամանակահատվածում հայության ամենահուսալի և կենսունակ զենքը եղել ու մնում է ինքնապաշտպանության կազ- մակերպումը: Այս առումով ճշմարիտ է Արտակ Դարբինյանի Վանի «Մեծ Դեպք»- ին տված հետևյալ գնահատականը. «Առանց այս «96-ի Մեծ Դեպք»-ին ՝համաշխարհային առաջին պատերազմին ընթացքին, երբ Թուրքիոյ Հայութիւնը բնաջնջման ենթարկուեցաւ. Վան պիտի չունենար իր 1915-ի «Ապրիլեան հերոսամարտը», որով փրկուեցաւ Վասպուրականի 100000 հայութիւնը...»72:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Մանրամասն տե’ս Գևորգյան Հ., Նիկոլ Դուման, Երևան, 2002, էջ 29-53:
2. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 1045, գ. 15, 41:
3. Վարանդեան Մ., նշվ. աշխ., էջ 115:
4. ՀՅԴ ԿԱ, թծ. 1045, գ. 15, 51:
5. ՀՅԴ ԿԱ, թծ. 1045. գ.15, էջ 41:
6. Նույն տեղում:
7. ՀՅԴ ԿԱ, թծ. 1045. գ. 15, էջ 51:
8. Նույն տեղում, էջ 47:
9. Նույն տեղում, էջ 49:
10. Նույն տեղում, էջ 50:
11. «Յուշեր Արմենակ Եկարեանի», էջ 97:
12. «Հայրենիք», ամս., 1945, թիւ 1, էջ 93:
13. ՀՅԴ ԿԱ, թծ. 680. գ. 3, էջ 8:
14. Նույն տեղում, էջ 8:
15. «Հայրենիք», ամս., 1945, թիւ 1, էջ 93:
16. Տե’ս Ա. Դարբինեան, նշվ. աշխ., էջ 51:
17. Տե’ս «Արաքս», 1897, գիրք Բ, Ս. Պետերբուրգ, էջ 103:
18. Նույն տեղում:
19. Նույն տեղում, էջ 104:
20. Ա. Դարբինեան, նշվ. աշխ., էջ 51:
21. Տե’ս «Արաքս», 1897, գիրք Բ, էջ 105:
22. «Դրօշակ», 1896, թիւ 18: «Յեղափոխական Ալպոմ», 1969, հ.1. թիւ 10, էջ 255:
23. «Յուշեր Արմենակ Եկարեանի», էջ 99:
24. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ..1045. գ.15, էջ76:
25. Տե’ս նույն տեղում:
26. «Դրօշակ», 1896, թիւ 18: «Յեղափոխական Ալպոմ», 1969, հ.1. թիւ 10, էջ 255:
27. «Յուշեր Արմենակ Եկարեանի», էջ 99:
28. Տե’ս «Արաքս», 1897, գիրք Բ, էջ 107:
29. Նույն տեղում:
30. Տե’ս «Յուշեր Արմենակ Եկարեանի», էջ 104:
31. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 162:
32. Ա. Դարբինեան, նշվ. աշխ., էջ51:
33. Տե’ս «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», հ. Ա, էջ 249:
34. Տե’ս Ա. Դարբինեան, նշվ. աշխ., էջ 55-56
35. Նույն տեղում, էջ 56-57:
36. «Արաքս», 1897, գիրք Բ, էջ112:
37. ՀՅԴ ԿԱ, թծ. 1045. գ. 15, էջ77:
38. Նույն տեղում:
39. Տե’ս «Արաքս», 1897, գիրք Բ, էջ 112-113:
40. Նույն տեղում:
41. Տե’ս նույն տեղում:
42. «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», հ. Ա, էջ 250:
43. Տե’ս «Դրօշակ», 1896, թիւ18, «Արաքս», 1897, գիրք Բ:
44. Տե’ս «Արաքս», 1897, գիրք Բ, էջ 150:
45. Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 169:
46. «Յուշեր Արմենակ Եկարեանի», էջ 01:
47. Նույն տեղում:
48. Տե’ս ՀՅԴ ԿԱ, թծ. 1045, գ.15, էջ78:
49. Նույն տեղում:
50. «Յուշեր Արմենակ Եկարեանի», էջ 101:
51. Նույն տեղում, էջ101-102:
52. Նույն տեղում:
53. «Արաքս», 1897, գիրք Բ, էջ150:
54. «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան», հ. Ա, էջ 251:
55. Նույն տեղում:
56. Տե’ս Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 164:
57. «Յուշեր Արմենակ Եկարեանի», էջ103:
58. Նույն տեղում:
59. «Արաքս», 1897, գիրք Բ, էջ122:
60. ՀՅԴ ԿԱ, թծ.1045. գ. 15, էջ 78:
61. Նույն տեղում, էջ79:
62. Տե’ս նույն տեղում, էջ 79-80:
63. Տե’ս նույն տեղում, էջ 81:
64. Նույն տեղում:
65. Նույն տեղում, է ջ83:
66, Նույն տեղում, էջ 84:
67. Տե’ս նույն տեղում, էջ 84-85:
68. Տե’ս Ա. Նորեան, նշվ. աշխ., էջ 164:
69. ՀՅԴ ԿԱ, թծ.1045, գ. 15, էջ 86:
70. Տե’ս նույն տեղում, էջ 86-87:
71. Գ. Ահարոնեան, «Մեծ Երազի Ճամբուն վրայ», Լոս Անճելըս, 1986, էջ 43:
72. Ա. Դարբինեան, նշվ. աշխ., էջ 52:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 5802
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԲԻԹԼԻՍՑԻ ՄՈՒՇԵՂ - ՄՈՒՇԵՂ ՄՈՒՇԵՂՅԱՆ Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott