1.3. ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԽԱՐԻՍԽԸ՝ ԴԵՐԻԿԱ ՎԱՆՔԸ ԵՎ «ԽԱՐԻՍԽ» ԳՈՐԾԱՐԱՆԸ

Օսմանյան կայսրության սահմանամերձ շրջաններում հենակետեր (խարիսխ) հիմնելը, կարելի է ասել մասն է կազմում ՀՅԴ գործունեության առաջին շրջանի: Ազատագրական պայքարը կազմակերպելու եւ առաջնորդելու համար, ինչպես արդեն նշվեւ է, ՀՅԴ իր կազմակերպական կառույցներն է հիմնում նաեւ Օսմանյան կայսրության սահմանամերձ շրջաններում, մասնավորապես Պարսկաստնի Ատրպատական նահանգի Սալմաստ գավառում: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի ու հայ բնակչության, Սալմաստը Հայաստանի երկու՝ արեւմտյան ու արեւեյան հատվածները միմյանց շաղկապող կամուրջն էր եւ Երկիր մեկնող հեղափոխական գործիչների, մարտական ու զինատար խմբերի հուսալի հենակետը (խարիսխ) :

Որպեսզի գավառը Երկիր մեկնող հեղափոխական գործիչների, մարտական ու զինատար խմրերի համար դառնար հուսալի խարիսխ, անհրաժեշտ էր կազմակերպել սալմաստահայությանը, նրանց համախմբել հայրենասիրական եւ ազատագրական պայքարի գաղափարների շուրջ: Բնական է. եթե չլիներ հայ բնակչության գործուն աջակցությունը, ապա հեղավախական կազմակերպությունները չէին կարողանա ամրապնդվել գավառում եւ կապեր հաստատել Երկրի հետ:

Այդ նկատառումով հայ ազգային քաղաքական կուսակցությունները, այդ թվում Հ.Յ.Դաշնակցաթյունը հայությանը մեծ պայքարի նախապատրաստելու անհրաժեշտության թելսդրանքով՝ իր կազմակերպական կառույցներն է հաստատում նաև Օսմանյան կայսրության հարակից վայրերում, մասնավորապես Պարսկաստանի հայաբնակ շրջաներում, հիմնականում՝ Թավրիզում և Սալմաստի ու Խոյի շրջաններում:

1895թ. Սալմաստ գավառում կային 28 հայաբնակ գյուղեր, որոնցից միայն վեցն են ունեցել զուտ հայ բնակչություն, մյուսները խառը՝ հայ, ասորի, թուբք, քուրդ, հրեա: Զուտ հայաբնակ Հավթվան գյուղը ունեցել է 310 տուն, Փայաջուկը՝ 226, Մակամը՝ 176, Սառնան՝ 74, Ղալասաբը՝ 54, Հախվերանը՝46: Խառը բնակչություն ունեցող գյուղերից հայերն ունեցել են Սավրայամ 109 տուն, Սանամերկամ 81, Հին քաղաքում 62, Աթխանանամ 46, Կզլճանում 41, իսկ մյուս գյուղերում ավելի պակաս: Սալմաստ գավառում կային հայաբնակ 1504 տուն և 8957 հայ բնակիչ 1:

Սալմաստ գավառում արմենականների ու դաշնակցականների հիմնած առավել գործուն հենակետերից մեկը թուրքական սահմանի մերձակայքում, պարսից հողի վրա գտնվող Դերիկա վանքն էր:

«Այդտեղէն է, - գրում է Ռուբենը, - որ կոողարկուի Վասպուրական առաջին ուժեղ գործիչը՝ Պետոն, որպեսզի կազմակերպութիւնը հեռու լինի ժողովրդի եւ թուրք ու պարսիկ կսռավարություններու աչքէն, անոնք կորոշեն խարիսխս դսրձնել Դերեկի վանքը...» 2:

Դերիկը (Սբ. Աստվածամոր մենաստան), որը հետագայում նվիրական անուն ձեռք բերեց հայ ազատագրական պայքարում, հին ավերակ վանք էր Դուշմանի ձորի ափին ՝թուրքական սահմանի վրա: Մինչև հայ ֆիդայիների հանդես գալը, Դերիկի շրջակայքում տեր ու տնօրինության էին անում քրդերը, և ոչ մի հայ, անգամ պարսիկ գյուղացի չէր հանդգնում երևալ այդ վտանգավոր վայրերում 3:

Երբ Արևմտահայաuտանում այդեն ծայր էին առել համիդյան սարսափները, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Ստեփանոս արք. Մխիթաթարյանը վանքի կառավարիչ է նշանակում արցախցի Մռվսես Իշխանյանին՝ մի քաջակորով ու գործունյա երիտասարդի, որը Դերիկամ հանգրվանելու հենց առաջին օրից սկսում է վերականqնել ու նnրnգել վանքի ավերակները: Դժբախտաբար կարճատև է նրա գործունեության շրջանը: Քուրդ ավազակախմբերի հետ ունեցած բախումներից մեկի ժամանակ, Մովսեսն իր երկու օգնականներով ընկնում է շրջապատման մեջ և զոհվում անհավասար մարտում:

Մեկ տարի անց՝ վանահոր պաշտոնով, Դերիկ է գալիս հեղափոխական անցյալով հայտնի, ազատագրական պայքարի գաղափարների ջատագով Բագրատ վարդապետ Թավաքալյանը: Նորակազմ Հ.Յ. Դաշնակցությանը, հաշվի առներով վանքի բացառիկ աշխարհագրական դիրքը և հավանություն տալով վանահոր պաշտոնում Բագրատ վարդապետի նշանակվելուն, հայս ուներ, որ Դերիկը ապագայում կարող էր հարմարավետ հենակետ դառնալ մարտական ուժերի համախմբման, զինատար խմբերի կազմակերպման և այլ ձեռնարկումների համար: Հետզհետե այստեղ են գալիս հայ ազատագրական պայքարին զինվորագրված մարտիկներ՝ դաշնակցականներ Վարդանը, Սևքարեցի Սաքոն, Փռխիկը, Ջալլադը Պետան, Չաթոն ու Շերան, ինչպես նաև արմենական անվանի գործիչներ Կարարեկը (Արմենակ Եկարյան), Դրրեն(Մանուկ Վարդանյան) և այյռք: Սալմաստից դեպի Վան ձգվող բոլոր ուղիները անցնում էին Դեբեկով, և այդ պատճառով վանքը որպես հաբմաբավետ խարիսխ, հավասարապես ծառայել է և դաշնակցական, և արմենական հեղափոխական գորիչներին ու հայդուկներին:

Սևքարեցի Սաքոյի հուշերից պարզվում է, ոբ այդ նույն ժամանակահատվածում եղել են զինատար խմրեր, որոնք Սալմաստից Դերիկի մոտակայքով զենք ու զինամթերք են տեղափոխեր Վասպուրական: Եթե զենքերի տեղափnխությունը իրականացվեր Հ.Յ. Դաշնակցության կողմից և տեղափոխման աշխատանքներին մասնակցեին Դերիկում հանգրվանած դաշնակցական ֆիդայիները ապա Սևքարեցի Սաքոն իր կենսագրականում անպայմանորեն կնշեր այդ իրողությանը 4:

Վասպորականի և Դերիկի շրջաններում դաշնակցական ֆիդայիներից ավելի վաղ հստատվել ու գոբծամ էին արմենականները: Արմենակ Եկարյանի հավաստմամբ Դերիկի գծով առաջինը իրենք են՝ արմենականները Սալմաստից զենքեր տեղափnխել Վան 5:

Հարկ է ընդգծել, որ վանքում հանգրվանած հայդուկներն անկախ կուսակցական պատկանելիույունից, ճիշտ է, ունեցել են որոշակի տարաձայնություններ, բայց գործել են համերաշխ ու միասնական:

Ռամկավար գործիչ Արտակ Դարրինյանը, որին բախտ է վիճակվել «վանական» հայդուկների հյուըը լինել, իր հուշերում անդրադառնալով նաև Դեբիկին՝ նշում է. «Տասնեւհինգի հասնող այդ վառվռուն, երիտասարդ «վանական»ներուն մեծամասնութիւնը ինձ ծանոթ էր: Վանի մէջ թիւրք ոստիկանութենէն հետապնդած արմենական «ֆիրար»ներն էին. հինգ-վեց դաշնակցականներ ալ կային, որոնցմէ կը յիշեմ Սաքոյի, Վաբդանի, Յովսեփ Արղաթեանի եւ Նիկոլի անունները:
...համերաշխ կապրէին իրարռւ հետ վանքին խցերան մէջ. երբեմն բռնկող մեղմ կամ բոռն վիճաբանութիւներ շուտ կը մոռցուէին» 6:

Հենց առաջին օրերից նրանք իրենց հանդուգն գործողություններով սարսափ են տարածում քրդերի վրա: Քրդերն այլևս անպատիժ կերպով չեն կարողանում ոտնձգություններ կատարել վանքի շրջակայքում: Դերիկում հանգրվանած ֆիդայիները վերակառուցում են վանքի պարիսպները և դարձնում անառիկ:

Ա. Դաբրինյանը թեև ընդամենը 2-3 օր է հյուրընկալվում ֆիդայիներին, բայց վանքում գտնվելու երկրորդ օրն արդեն ականատես է լինում քուրդ ավազակների հետ ունեցած նրանց հերթական բախմանը: Քրդերը երեկոյան փոբձել են աննկատ մոտենալ վանքին ու տանել վանքին պատկանող ոչխարները: Դերիկի մշտարթուն պահապանների ուշադբաթունից դարձյալ չի վրիպում քրդեբի ավարառության հերթական փորձը: Նեբկայացնեըով այդ պահը՝ Ա. Դաբրինյանը գբում է. «...մեր ռազմիկ «վանականները ցնծալից աղաղակներով և քրտական հայհոյանքներով օգնութեան վազեցին: Քիրտերը յուսախաբ իրենց տեղը վերադարձան:

Այդ իրիկուն եւ յաջորդ օբը «վանականներու խօսակցութեան նիւթը այդ կռիւն էբ: Օգնութեան գացողնեբը մեծ հաճոյքով եւ ինքնագոհաթեամբ կը պատմէին թէ ո՛վ ինչ ըրած «ոչխարի թալան»-ը ետ դարձնելու եւ քիրտերը փախցնելու համար»՝:

Պիտի ասել, ոբ պարսիկ իշխանությունները բարյացակամորեն էին վերաբերվում վանքի շրջակայքում հանգրվանած՝ պարսիկ գյուղացիների նկատմամբ բարեկամաբար տրամադրված հայ ֆիդայիներին: Սակայն թուրք կառավարությանը չհանդուրժելով կայսրության սահմանամերձ շրջանում հայ զինվորական խմրի առկայությունը, վճռականապես պահանջում է պարսիկ իշխանություններից՝ վերացնել հայ ֆիդայիների հենակետը: Թուրքերի հարկադրանքով Թեհրանից հրամայում են քանդել վանքի վերակառուցված պարիսպը: Պատմում է Սևքարեցի Սաքոն. «...Մովսէսի սպանուելուց յետոյ (նկատի ունի վանքի կառավարիչ Մովսես Իշխանյանին, որը զոհվում է քուրդ ավազակների հետ ունեցած բախումներից մեկի ժամանակ-Հ.Գ.), պարսից ու տաճկայ սահմանագլխի քրդերը թշնամացան մեզ: Վանքում կայինք 50 կամաւորներ: Կար երկու կուսակցութիւն՝ Դաշնակցական եւ Արմենական: Ձայների մեծամասնաթիւնը վճռուեց պարիսպ շինել ու շինեցինք: Չքաշեց երկու ամիս, եկաւ Իսա-Խանը 500 մարդով, քանդել տաեց պարիսպը»:

Պարսկական կառավարող շրջանների վերաբերմունքի կտրուկ փոփոխության հետևանքով ֆիդայիներից շատերը հեռանում են Դերիկից, բայց նրանցից մի քանիսը ՝ Սևքարեցի Սաքոն, Վարդանը, Ախլցխացի Լևոնն ու Ջալլադը մնում են վանքում և փորձում վերստին նորոգել քանդված պարիսպներն ու շարունակել հայդուկային գործողությունները:

Թուրքերի հարկադրանքով հայդուկների ձեռնարկումները սկսում են խոչնդոտել պարսիկ իշխանությունները:

«Սալմաստի դատաւորի կողմից, - շարունակում է Սևւքարեցի Սաքոն,- միշտ զալիս, պահանջում էին մեզանից անցազիր. մենք էլ ստիպւած ցերեկները փախչում էինք մօտի սարը, իսկ գիշերը վերադառնում էինք վանք» 9:

Շատ շատով հայդուկների նկատմամբ փոխվում է պարսիկ իշխանությունների վերաբերմունքը:

Դերիկից հայդուկների հեռանալու պատճառով դարձյալ հայտնվում են ավազակային հրոսակախմբեր, որոնք ավարառության նպատակով անարգել ասպատակում են ոչ միայն հայկական, այլ նաև պարսկական գյուղեր ու թալանում և բռնությունների ենթարկում պարսիկ գյուղացիներին: Չկային ավարառու ավազակներին զսպող հայ ֆիդայիները: Պարսիկ իշխանություններին այլ ելք չէր մնում: Ստեղծված կացության հարկադրանքով փոխվում է նրանց վերաբերմունքը:

«Շահ Զադեն (Սալմաստի գավառապետ), - շարունակում է Սևքարեցի Սաքոն, - ինձ հրաման տւեց, որ ինչ աւազակ գայ, նեղութիւն տայ վանքին, իրաւունք ունեմ սպանելու»10:

Օգտվեյով պարսիկ իշխանությունների բարյացակամ վերաբերմունքից, հայդուկները վերստին վերադառնամ են Դերիկա վանք: Ինչպես նախկինում էլ այս անգամ ևս ոչ մի ավազակ այլևս չի հանդգնում երևալ Սալմաստի տարածքում: Հայ ազզային-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները դարձյալ հնարավորություն են ստանում հաստատվելու ու ազատորեն գործելու Սալմաստի հայկական գյուղերում և Դերեկա վանքի շրջակայքում:

Դերեկա վանքում հաստատված հայդուկների գործունեությունը միտված չէր ծավալոլու սոսկ հայդուկային գործողություններ: Պայքարելով քուրդ հրռսակախմրերի ու ավարառու ավազակախմրերի դեմ, նրանք պաշտպանում էին հայ և պարսիկ գյուղացիությանը ու դրանով իսկ շահում պարսիկ իշխանությունների վստահությունը: Միաժամանակ,Դերիկա վանքում հանգրվանած հայդուկները սերտ կապեր ունեին ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» կենտր. կոմիտեի անդամների և Թավրիզի, Սալմաստի հայկական դպրոցներում աշխատող ուսուցիչ-հեղավախական գործիչների հետ: Ավելին, ուսացիչ-հեղափոխական գործիչներից ոմանք, օրինակ՝ Նիկոլ Դումանը, Իշխանը (Հովսեփ Արղաթյան), Ֆահրադը (Սարգիս Օհանջանյան) իրենց մարտական մկրտությանը ստացել են հենց Դերիկա վանքամ հաստատված հայդուկների՝ Սևքարեցի Սարոյի, Վшրդшնի, Փոխիկի, Ջարաղի, Չաթոյի և Շերոյի ու այլոց համագործակցությամբ մղած կռիվներում:

Դերիկը, համաձայն Ռուբենի հավաստման, շրջապատված լինելով քուրդ աշիրեթներով, նրանց կողմից մշտապես ենթարկվեր է հարձակումների: Դերիկում հանգրվանած ֆիդայիները, անընդմեջ ընթացող կռիվներում թրծվելով ու վարպետանալով, դառնում են քաջավարժ և խիզախ մարտիկներ ու միշտ հաղթանակներ են տոնել քրդերի դեմ մղած մարտերում: Նրանց սխրագործությունները սարսափ են տարածել և միաժամանակ հիացմունք ու հարգանք ներշնչել թշնամուն:

Հակառակորդի նկատմամբ ֆիդայիների նվաճած հաղթանակները պայմանավորված էին ոչ միայն նրանց վարպետությամբ, այլ նաև գործածած զենքի՝ ռուսական մոսին հրացանի առավելությամբ: 1893թ. հայ ֆիդայիները սկսել են գործածել նաև 2700 մետր հեռահարությամբ օժտված մոսինները ընդդեմ թուրքերի և քրդերի գործածած մարտին, ղափաղլի, բերդան հրացանների, որոնց առավեյագայն հեռահարությանը 800-1200 մետր է: Բազում կռիվներում կոփված ու վարպետացած ֆիդայիները մոսիներով կարողանամ էին 800-1200 մետր հեռավորությունից մահացու հարվածներ հասցնել: Թարք զինվորներն ու քրդերը կարող էին մահացու հարված հասցնել 200-400 մետր հեռավորությունից: Բացի դրանից, մոսիները կրակելիս թույլ ձայն էին արձակում և ծուխ բոլորովին չէին հանում: Հակառակորդի մոտ եղած զենքերը ոչ միայն խլացնող ձայն էին արձակում, այլեւ հեռվից նկատվող ծուխ էին հանում ու դրանով իսկ մատնելով կրակողի տեղը հարմար թիրախ դառնամ ֆիդայիների համար 11:

Ըստ Ռուբենի, նաև վերոհիշյալ գործոնների շնորհիվ էր, որ «... բուռ մը մարտիկներ, 25-50 հոգի, կարողացան Դերիկի վանքի մէջ բոյն դնել եւ տարիներ շարունակ իրենց ձեռքը պահել զայն: Այդ հրաշք մըն էր, որ իրագործուեցաւ Վարդանի ու Նիկոլի ծրագրով եւ իրենց մասնակցութեամբ» 12:

Դերիկի ֆիդայիներին, Ռուբենի բնութագրման, կարելի է բաժանել երեք մասի.

1. Հայաստանի արևելյան հատվածի հայերը, որոնք «Սալմաստ եկած էին Կովկասեան Հայաստանէն, անոր բոլոր անկիւններէն հատ հատ, մտաւորական եւ կուող ուխտեալներ... Սևւքարեցի Սաքոն, իր հրացանէն անբաժան, «չոնգուր» կը զարներ: Բմբառակ Յnվuէվներն ու Խեչոները առակներ ու երգեր կըսէին: Վարդանը, իր բարի ժպիտով, կը խրախուսէր, իսկ մռայլ Նիկոլը իր խորունկ ընկած սեւ աչքերով, չես գիտեր, կը խնդա՞ր, թէ՞ կը բարկանար» 13:

2. Արևմտահայեր, որոնք իրենց բնավորությամբ, վարք ու բարքով, նաև անտառաճանաչությամբ ճիշտ հակապատկերն էին իրենց արևեյահայ ուսյալ զինակիցների: «Անոնց մէջն էին Չաթոն ու Շերոն, Դարմոն ու Փոխիկը Ատոոն ու Ախպէրը եւ ուրիշ շատեր որոնք գլուխները կը շարժէին եւ կըսէին. «Այս ղարիպականներու (այսինքն կովկասցիների) ամէն ինչ տեղն է, մի բան միայն պակաս է՝ մեր լեզուն չէր խօսիր (նկատի անեն արևելահայ խոսակցական լեզուն, որն իրենց համար այնքան էլ հարմար չէր - Հ.Գ .» 14:

3. Դերիկի ֆիդայիների կազմում եղել են նաև այլազգիներ՝ ասորիներ ու քրդեր, որոնց համար առավեր հարազատ ու գերադասելի էին արևմտահայ զինակիցները:

Ֆիդայիները Դերիկ էին եկել Հայաստանի տարբեր շրջաններից և բարբառային խոսակցական լեզվի որոշակի տարբերության պատճառով երբեմն դժվարությամբ են հասկացել միմյանց:

Գլխավռր հարցում, այն է՝ ազգի ազատագրության պայքարին նվիրաբերվելու, միանման էին ու միասնական: Որևէ խնդիր լուծելիս, նրանք, հատկապես արևմտահայ, ասորի ու քուրդ ֆիդայիները իրենց հայացքն առաջին հերթին ուղղում էին առավել ուսյալ Նիկոլ Դումանին ու Վարղանին: Այդ երկու արևելահայ ֆիդայինները հեղինակություն էին ոչ թե այն պատճառով, որ ամենաքաջն էին, ամենափորձառուներն ու ամենագաղափարականները, այլ «Այս երկու ղարաբաղցիները առանցքը կը դառնային բոլորին, եւ ամենքը իրենց կեանքը եւ միտքը այդ օտարական հայերուն կը վստահէին, որովհետեւ ամենադժուար հարցերուն համար անոնք ոչ երկբայութիւն, ոչ «եթէ» ունէին, այլ պարզ ու յստակ կամ «այո՛» եւ կամ «ո’չ» 15» :

Թուրքական կառավարությանը, տեղեկանալով սահմանի վրա հայ մարտիկների շարունակվող գործողություններին, դիմում է զանազան միջոցների՝ վանքի շրջակայքը հայերից մաքրելու, վտանգազերծ գոտի դարձնելու համար, բայց միշտ էլ մատնվում է անհաջողության: 1894 թ. Վանի կուսակալ Բահրի փաշան հայ ֆիդայիների հենարանը մեկընդմիշտ վերացնելու նպատակով, որոշում է, իսպառ ոչնչացնել վանքն ու այնտեղ ապաստանած հայերին: Շատ շատով թուրք փաշային վանքի պաշտպանների վրա վերստին հարձակվելու առիթը ներկայանում է: Առիթը մի պատահական դիպված էր. «Մի խումբ Արմենականներ վանքի մօտիկ ճամբի վրայ սպանում են հինգ քրդերի, մէկին վիրավորում, սա լուր է տանում Վանի կուսակալ Բահրի փաշային, որը հրամայում է ցեղապետ Շարաֆ Աղային՝ եղածներին կոտորի եւ վանքը քանդի» 16:

Այդ նպատակով կազմում է պատժիչ հրոսակախումբ ՝բաղկացած 500 թուրք զինվորներից և քրդերից: Թուրքերը պաշարամ են վանքը, որտեղ տվյալ պահին կային ընդամենը 17 քաջարի կռվողներ: Ավելի քան 6 ժամ, ֆիդայիները դիպուկ հարվածներով հետ են մղում թուրքերի և քրդերի հարձակտմները: Հայդռւկների դիմադրությունը ընկճելու նպատակով հակառակորղի ձեռնարկած րոլռր փորձերը անցնում են ապարդյուն: Այդ կռվի մանրամասերից, որի մասին գրել է այդ նույն կռվի մասնակից Հովսեփ Արդաթյանը, պահպանվել է մի ուշագրավ դրվագ, կռվի թեժ պահին թուրքերի ուշադրությունն է գրավում վանքի 14 տարեկան տավարածը: Սկսում են հեռվից կրակել պատանու վրա: Տեսնելով այդ՝ Նիկոլը (նկատի ունի Նիկոլ Դումանին-Հ. Գ.) Սևքարեցի Սաքոյի հետ դուրս է գալիս դիրքից և տղային փրկելու նպատակով, շարժվում մոտակա բլուրը: Տղայի մայրը, արդեն հաշտվելով իր որդու անծուսափելի կորստյան հետ, խնդրում է նրանց չդիմել այդ քայլին, իզուր տեղ չվտանգել իրենց: Սակայն մի քանի րոպե անց Նիկոլն իր մարտական ընկերոջ հետ հասնում է մոտակա բլուրը և այնտեղից գնդակների անվրեպ տարափ է տեղամ թարքերի և քրդերի գլխին ու հնարավորություն է տալիս պատանուն անվտանգ հասնելու վանք: Ուրախությունից խենթացած մայրը բառեր չի գտնում իր երախտագիտությունը հայտնելու խիզախ մարտիկներին» 17:

Թուրք-քրդական պատժիչ ջոկատները, հանղիպելով համառ դիմադրության և տալով բազմաթիվ զոհեր, թողնում են վանքի պաշարումը:

Քուրդ ցեղապետ Շարաֆ աղայի առաջնորդած 500 հեծյալների դեմ ֆիդայիների մղած վերոհիշյալ կռվի և ընդհանրապես Դերեկին առնչվող դեպքերը փոքր-ինչ այլ մեկնաբանությամբ են ներկայացվում արմենականների հուշագրություններում:

Արմենական գործիչ Ա. Եկարյանը իր հռւշելաւմ նույնպես անդրադառնում է քուրդ ցեղապետի կողմից վանքի վրա հարձակում գործելու իրողությանը, բայց փոքր-ինչ այլ մեկնաբանությամբ: Քուրդ հրոսակախմբերի հետ ունեցած բախումների ժամանակ, ինչպես արդեն նշվել է, զոհվում են ֆիդայիների մոտ անառարկելի հարգանք ու հեղինակության ունեցող Դերեկա վանքի կառավարիչ արցախցի Մովսեսը և նրա երկռւ օգնականները՝ Ղազարն ու Նշանը: Արմենականները, վաղօրոք պարզելով կռվին մասնակցած քրդերի իսկությունը որոշում են վրեժխնդիր լինել Մ. Ավետիսյանի հանձնարարությամբ Ա. Եկարյանի ու Դրրեի (Մանուկ Վարդանյան) գլխավորած ութը ֆիդայիներից բաղկացած խումբը հուլիսի 4-ին Դերիկից անցնում է թուրքական սահմանը, լուսաբացին հասնում մինչև Խանիկ գյուղը ու նրա մերձակա բարձունքներում դարանակալելով՝ սպասում քրդերին 18:

Ֆիդայիները չէին սխալվում: Կեսօրին գալիս են քրդերը և անտեղյակ հայ ֆիդայիների ներկայությունից՝ հանգիստ մտնում են ձորն ու հայտնվում վաղօրոք պատրաստված ծուղակում: Քրդերի վրա տաչբեր ուղղություններից տեղում են ֆիդայիների արձակած գնդակները և նրանք որևէ միջոց չեն գտնում դիմելու ինքնապաշտպանության: Ներկայացներով այդ պահը՝ Արմենակ Եկարյանը նշում է. «Բայց իբենց այդ դրութիւնը օգտակար էր մեզի: Դուրս ցատկեցինք մեր դիրքերէն եւ սուրով ու հրացանով մնացեալներուն վրայ խոյացանք: Կարճատեւ պահ մը ետոյ, անոնք ամրողջաթեամբ, տասը հոգի, մեր ոտքերն առջեւն էին դիակնացած»19:

Այս դեպքից հետո Վանի կուսակալ Բահրի փաշան հանձնարարում է Մազրիկ ցեղի առաջնորդ Շարաֆ աղային հիմնահատակ կործանել Դերիկա վանքը:

«Լուրը,-շարանակում է Ա. Եկարյանը-կայծակի արագաթեամբ հասաւ մեզի - Տէրիկը պաշաևուա~ծ: Խումբ մը ընկերներով կը փութանք կռուի վայրը: Մերիները (նկատի ունի արմենականներին- Հ.Գ .), միացած դաշնակցական զինոարներուն՝ կը պաշտպանեն ինքզինքնին եւ ետ կ մղեն բոլոր յարձակումները» 20:

Դերիկի ֆիդայի-պաշտպանների հերոսական դիմադյաւթյունը փլուզում է թշնամու ձեռնարկումներից ևս մեկը: Հայդուկների մղած մարտերը մեծ տպավորություն են գործել ոչ միայն այդ շրջանում բնակվող հայերի այլև քբդերի վրա, որոնք երգեր են հյուսել ֆիդայիների և նբանց կռիվների մասին: Հայ ֆիդայիներին ձոնած երգերում քրդերն արտահայտել են իրենց վախը և սարսափն ու միաժամանակ հիացմունքը:

Դերիկի ֆիդայինների կոչումը սոսկ հայդուկային կռիվներ մղելն ու քուրդ ավազակախմբերի ավարատու գործողությունների սանձահարումը չէր: Նրանք նույնպես պիտի մեկնեին Երկիր և իբենց գործուն մասնակցությանը բերեին այնտեղ ծավալվող իրադարձություններին:

Պարսկաստանի տարածքում Հ.Յ.Դաշնակցության ծավալած գործունեությունում ամենաակնառու և օգտակար գործերից մեկը, զուտ գործնական առումով, Թավրիզի «Խարիսխ» զինագործարանի հիմնումն է ու գործարկումը:

Ռուբենը դրվատելով ՀՅԴ Թավրիզի «Վրեժ» կենտր. կոմիտեի գործունեությանը Եբկրի, Կովկասի և Արտասահմանի միջև կապ և հաղորդակցության ողիներ հաստատելիս գործում, առավելագույնս արժեքավորում է «Ամենագլխավորը, սակայն, Թաւրիզի զինագոբծարանն էր, որ կը հիմնուէր այդտեղ 1890-ական թուականներուն» 21:

Գաղտնիք չէ, որ ազատագրական պայքարում կարևորագույնը և դժվարինը, մարտական ուժերի կազմակերպումն է ու ժողովրդի զինումը: Այս առումով ուշագրավ է Դումանի հետևյալ դատողությանը. «Յեղափոխութիւն չկայ, երբ նրա համար պատճառ ու նպատակ չկայ: Պատճառն ու նպատակը անարժէք բաներ են, երբ նրանք իրագործելու համաբ ոյժ եւ կազմակերպութիւն չկայ: Ոյժն ու կազմակերպութիւնը վճռական են, եթէ նրանք հարազատ պատկերներն են յեղափոխութեան նպատակներու եւ ժողովրդի շահերու» 22:

Ուժ և կազմակերպություն, մեկը մյուսին լրացնող կարևորագույն գործոններ, որոնց բացակայության դեպքում խոսք անգամ լինել չի կարող ակնկալու որեէ հաջողություն ազատագրական պայքարում: ՀՅԴ իր կազմակերպական կառույցներն էր հիմնում, որոնց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ էր զենք: Հայաբնակ բոլոր բնակավայրերում, առավել ևս Արևմտահայաստանի, որտեղ հեղափոխական գործիչները կազմակերպական ու քայազչական աշխատանքներ էին ծավալում, բնակչության առաջնահերթ պահանջը միակն էր՝ զենք 23:

Ներկայացնելով Վանի նահանգում տիրող իրավիճակն ու հեղափոխական գործիչների գործունեությունը՝ ՀՅԴ «Շամ» կենտր. կոմիտեի գործիչ Ն.Պասյանը նշում է. «Արտէն զէնքի անհրաժեշտութիւնը զգայի էր դարձել: Երիտասարդութիւնը միայն խօսքով ու չոր քայազնեյավ չէր բաւականանար նա ըմբռնում էր, որ առանց զէնքի ոչինչ չի լինելու. բան չէն կայաղ ընեյ» 24:

Իհարկե, Թավրիզի զինագործարանը ի զռյաւ չէր պատրաստեբււ մեծ քանակության զենքեր, րա յց այնտեղից դարս եկած զենքեյավ կարեի էր զինեյ մի քանի մարտական խմրեր և մասամր յա ծեյ բնակչության զինեւա խնղիրը: Համաձայն ՀՅԴ նշանավոր գործիչ ՍամսոԸի (Ստեփան ԹադԽսյան), «Խարիսխ» զինագործարանը, Ռոստոմի մասնակցությամբ, հիմնվել է 1891 թ. : Առաջին զինագործներն էին Քաթանյանը, Ռոստոմի եղրայր Կայան (Արիստակես Զռրյան) եւ Երվանդ Տեր- Ավետիքյանը: Զինագործարանը հիմնում են Թավրիզի այն թաղամասում, ուր կենտյանացած էին քաղաքի զինագործների արհեստանոցները: Այդ թաղամասը կոչաւմ էր «Ջարախանա» 25:

«Ջարախանա» թաղամասում Ռոստոմն ու առաջին զինագործները վարձում են երկու կից խանութներ, ոյանք միացնեյով՝ վերածում են այհեստանոցի: Զինագործարանը, ավեչի ստույգ արհեստանոցը Կայան անվանակոչում է «Խարիսխ» 26:

Ն. Պասյանը «Դյաւագներ Վասպարականի Յեղափոխական Պատմութանէն 1890-1900 թիւ» վավերագյաւմ նշում է, որ Պարսկաստանում, իսկ դրանից առաջ Վանում, զենքերի պատրաստման այհեստանոց հիմնեյ են ոչ միայն դաշնակցականները, ա յլ նաև արմենականները 27:

Վան քաղաքում զենքի պատրաստման առաջին այհեստանոցը հիմնեյ են արմենականները: Կուսակցության հանձնարայաւթյամր հմուտ զինագործ Ուստա Փանո- սը քաղաքի մեջ հիմնում է այհեստանոց և հաջողությամբ պատրաստում Այնայա հրացաններ: Վանի թուրք իշխանությունները իրենց րազամ րտեսների միջոցով շատ շուտով տեղեկանամ են քաղաքում հրացաններ պատրաստելու իյաղաթյանը ու սկսում ամենուրեք ոյանեյ զինագործներին: Քաղաքում այհեստանոցի հետագա գործունեությանը դաոնամ է խիստ վտանգավոր: Ոստիկանությանը ցանկացած պաձի կայաղ էր հայտնաբերել զենք պատրաստողներին և դաժան հաշվեհարդար տեսնել: Արմենականները, նկատի ունենալով այդ վտանգը, ոյաշամ են դադարեցնեյ աշխատանքները և այհեստանոցը տեղափոխել քաղաքից դարս: Գյխավոր զինագործ Ուստա Փանոսը «... շատ մօտիկ ծանօթ յինեբւվ քիւրտ աշիրաթապետ Մակարցի Թամոր աղայի, որը կը բնակէր Սարայի շրջան՝ Թյօրան գիպ. կը գնայ անոր քով եւ կառաջարկէ զինագործարանը փոխադրել անոր սաւն: Թամոր աղան ուրախա- թեամր կրնղռւնէ այտ ա ռա ջա րկ»8:

Քայւղ ցեղապետի տրամադրած կացարանում զինագործները տեղադյաւմ են գործիքներն ու շայաւնակամ հրացաններ պատրաստել: Շատով պարզվում է, որ քայւղ ցեղապետի տրամադրած վայրը նույնպես ապահով չէ : Քրղերի մեջ կային թուրք իշխանությունների գործակաւներ ու համակիրներ, ոյանք զինագործներին նկատեւա դեպքում, անպայմանորեն նրանց կմատնեին ոստիկանությանը: Արմենականները փնտրում են ավեիւ ապահով վայր: Պեւոան, որը սերտ կապերի մեջ էր արմենականների հետ, առաջարկում է արհեստանոցը տեղափոխեր Պարսկաստան: Արմենականները համաձայնվում են և գործիքները տեղափոխում են Պարսկաստան և նոր արհեստանոց հիմնում Սափաստի Հավթվան գյուղում: Արհեստանոցում պատրաստված հրացաններն ու փամփուշտները զինատար խմբերը Դերեկս վանքի տարածքով տեղափոխում էին Վան 29:

Այդ մասին իր հուշերում նշում է նաև Սևքարեցի Սաքոն 30:

Ի տարբերություն արմենականների, որոնց արհեստանոցում պատրաստեր են մեծամասամբ այնարււ հրացաններ, «Խարիսխ» զինագործարանում պատրաստեր են բերդան ու մոսին հրացաններ և փամփուշտներ: Զինագործարան ասելով չպետք է այն ընկաւեյ ամենաիսկական իմաստով և կարծել որ այնտեղ արտադրեր են հրացանի բոլոր մասերը: Հասկանաիւ է, որ հատկապես պlnшաшկшվшղ հրացանի, օրինակ մոսինի, փողերը այնտեղ չէին կարող ձորեր ու պատրաստեր Ավեիւ ստույգ կիւնի, որ «Խшրխuխ»-ը կոչեր ոչ թե զինագործարան, այլ զենքեր հավաքերււ և նորո- գեյու արհեստանոց:

«Խարիսխ» զինագործարանը ըստ Սամսոնի բնորոշման. «... հետապնդում էր գւխաարապէս երեք նպատակ, առաջին՝ որ նա Шllրխթեшմր կարողանայ սահմա- նագիսին այդ մօտիկ վայրում ռազմամթերք գներ, երկրորդ՝ նորոգի և պատրաստի ռուսական պետական զինագործարաններից գնած ու փոխադրած կիսապատրաստ զէնքերը և երրորդ՝ պատրաստի Երկրի համար զինագործներ»31:

Զինագործները երբեմն իրենք Էին մեկնում Ռուսաստան, այնտեղից մոսինի մասեր Թшվրխզբերերու նպատակով: Կիսապատրաստի հրացանների գնման ու տեղափոխման գործը առավեր հաջողությամբ իրականացրեր է Կարոն: Ի տարբերություն մոսինի, որը բերում էին Ռուսաստանից, բերդան հրացանի մասեր ու փամփուշտներ ավեիւ մատչեի գներով մաքսանենգներից գներ են տեղամ:

Երբ արդեն հայտնվեր էին մոսինները, զինագործարանը դադարեցնում է բերդան հրացանների գնումն ու պատրաստումը: «Խшրխuխ»-խ պատրաստած զենքերի մեծ մասը Երկիր են տեղափոխեր Պետոյի, Դամանի, Վարդանի, Ֆ ա հ յս դ և Վազգենի գւխավորած մարտական և զինատար խմբերը:

1895թ. «Խшրխuխ»-ը համարվում է նոր զինագործ վարպետներով: Զինագործարանի վարպետներից Կարոյին, զենքեր տեղափոխնիս, Ջայֆայամ ձերբակաաւմ են պարսիկ ոստիկանները: Նրան թեպետ հաջողվում է փախչեր Ջա նա յի բանտից, բա յց ոստիկանության հետապնդման պատճառով, չի կարողանում ներկա գտնվեր արհեստանոցում: Մյուս վարպետները նույնպես տարբեր պատճառներով հեռացեր էին Թավթի^ց և զինագործարանում մնացեր էին միայն աշակերտները:

ՀՅԴ Երևանի «Մրգաստան» կենտր կոմիտեի, որը հաջողությամբ համագործակցում էր Թավրիզի «Վրեժ» կենտր կոմիտեին, որոշմամբ երկու զինագործների՝ Բա Գա ա Հովհաննիսյանի և Մարգար կեղծանունով երևանցի Թшդեnuխ ընկերակցությամբ Թավրիզ է գաիւս ՀՅԴ անվանի գործիչ , հմուտ զինագործ, ընկերների կողմից խորապես սիրված և հարգված Գաւուստ Ալոյանը (Թորաս)2:

«Արհեստանոցը կենդանութիւն ստացաւ: Կшշխшաէխն եօթը վարպետ և երեք աշակերտ: Ամէնքը հաւասար էին, զիրար կը սիրէին, համայնական աշխատանք մըն էր որ կը տանէին առանց դրամական հաշիւներու»33:

Գաւուստ Այոյանը ոչ միայն կարողանամ է առավեյագայնս կազմակերպեր ու աշխուժացներ «Խшրխuխ»-խ աշխատանքները, այփ սերտ կապեր հաստատեր Ղա- բադաղ գավառի մաքսանենգնեբի հետ, որոնցից մատչեի գներով գնում է հբացասի մասեբ, փամփուշտներ, դատարկ փամփուշտներ, վառոդ և այւն:

Զինագործարանում պատրաստած զենքեբը, որոնց վբա դրոշմված էին ՀՅԴ և «Խարիսխ», ուղարկում էին Սաւմաստ, որտեղից պիտի տեղափոխէին Եբկիբ:

Զինագործարանը Թավրիզի թաղամասերում և հայկական գյուղերում ունեցեր է բաժանմունքներ: Օրինակ, Թավրիզի Լիրսվա հայկական թաղամասի դպրոցի ուսուցչուհիներ՝ Մաբոյի և Կատարինեի ապբած րնակաբաԸի ներքնահարկում տանտիրոջ ԲաԱսան ԵգանյաԸի աջակցությամբ ընդհատակս աշխատեր է Կարոն, որին հետապնդում էին պաբսիկ ոստիկանները: Այդ նույն բնակարանում էին «... կենտրոնանում արհեստանոցում պատրաստած հբացաննեբը՝րաժան-րաժան մասերով: Այնտեղ թէ խողովակներին և թէ տոփերին սև գոյն էբ տրամ, յատուկ պատրաստած հեղուկով, ապա մասեբը հաաքաւմ, ամրողջացաւմ ու յաբմաբե- ցաւմ էին ղոնդաղների վրա»34:

Մեկ այլ բնակարանում ըցբեր են դատարկ փամփուշտները: Այդ աշխատանքը ղեկավարեր է եբևանցի Ջարսը!եկյանը,ոբը զոհվում է արհեստանոցում վառոդի պայթյունի հետևանքով: Այդ նույն պայթյունից վիրավորվում է նաև գանձակեցի Փաբսադանը, ոբը Գուբգենի հետ զոհվում է Ցբոնքի կովում:

Զինագործարանի մեկ այլ բաժանմունքում պատրաստեր են փամփշտակա^եր ու կաշվե ուսապաբկեբ: Ուշագրավ է, ոբ «Այս րոըւբ կաշւէ աշխատանքները տարիներ շարունակ, առանց ոբեէ կասկած ունենաւա ու ամենայն հաւատարմութեամբ պատրաստեր էբ թուբք կօշկակար, ուստա Սաթաբը»35:

«Խարիսխ»-ի արհեստանոցներից մեկում պատրաստեր են նաև հբացանի խզակոթեր (ղոնդաղ), որոնց տեղափոխությունը րոաբովին նպատակահարմար չէբ: Խզակոթի պատրաստման արհեստանոցը, ոբտեղ ի բ որդու՝ Եգորի հետ աշխատեր է ղոնդաղ պատրաստեաւ հայտնի վաբպետ Ուստա Հայրապետը:

Համաձայն Սամսոնի վկայության, 1896թ. «Խարիսխ» զինագործարանից Սաը մաստի Ղարսսաբ գյաղ է տեղափոխվեր 400 մոսին հբացան: Ամենայն հավանականության Սամսոնի նշած 400 հբացաննեբը Ղարսսաբ են տեղափոխեր Վանի հունիսյան հանրահայտ ողբերգական դեպքերից հետո: Եթե այդ քանակության մոսիններ Սափաստի զինապահեստներում կենտրոնացած ինեին մինչև հունիսյան դեպքերը, ապա այնտեղ գտնվող Նիկոր Գումանն ու մյուս հայդուկները կզինվեին և կփորձեին մեկներ Վան: Զենքեբը Սաւմաստ տեղափոխեաւ ուշացումն է պատճառ հանւդաացեր Դումանի դժգոհությանը. «Ո՞ւբ է փամփուշտը, ո՞ւբ են զէնքեբթ/6:

Եթե այդ 400 մոսինները չհասցբեցին ծառայեցներ Վանի ինքնապաշտպանությանը ապա «Խանասոբի աբշավանք»-ի ժամանակ հա յ մարտիկները զինված էին հիմնականում հենց այդ հրացաններով:

Խանասոբի արշավանքից հետո, թեպետ զոհվեր էբ «Խարիսխ»-ի գյխավոբ զինագործը ՝ Կարոն, րա յց զինագործարանը շարունակում է աշխատել րա յց ոչ նախկին եռանդով ու ծավաըւվ: Ջանի ոբ ՀՅԴ կարողանում է Ռուսաստանում ձեռք րեբեր պատրաստի զենքեբ, ուստի այփս անհրաժեշտություն չկաբ գներ հբացանի մասեբ և այն տեղափոխեր Թավրիզ: Զինագործարանի աշխատանքներն աստիճանաբար նվազում են: «Խաբիսխ»-ը վեբջին անգամ աշխատեր է 1909թ. : Պարսկական հեղափոխությանը օգնեըււ նպատակով Ռոստոմի նախաձեռնությամբ զինագործարանը, ոբը Ջարախանայից տեղափոխվեր էբ քաղաքի Ղարս հայկական թաղամասը, պատրաստվեր են ռումրեբ 37:

Համաձայն Ռուրենի վկայության «Խարիսխ» զինագործարանի գործունեության արդյունքն է. «Հազարէն անց ըյյաւու է անոնց պատրաստած զէնքերու քանակը: Այս զինանոցի շնորհիւ էր որ Դաշնակցութիւնը ի վիճակի եղաւ ռազմական խոշոր ձեռնարկներ ընեյ սահմանագւխուն վրայ» 38:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Տե՛ս «Արարատ», 1895, էջ 173-174:
2. Ռուրէն, նշվ. աշխ, Պէյրռւթ,1973, հ. 2, էջ 33:
3. Տե՛ս «Հորիզոն», 1914, սեպտեմբերի28
4. Տ ե ’ս «Դրօշակ», 1929, թիւ 112, էջ 276, Սեւ Քարեցի Սաքօյի ինքնակենսագրութիւնը:
5. «Յուշեր Արմենակ Եկարեանի», 1947, Գաեիրէ, էջ 40-43:
6 Դարրինեան Ա., «Հա յ ազատագրական շարժման օրերեն», Երեւան, 2003, էջ 37-38:
7. Նույն տեղում:
8. «Դրօշակ»1929, թիւ112, էջ 276: «Սեւ Քարեցի Սաքօի ինքնակենսագրութիւնը.>
9. Նույն տեղում:
10. Նույնը, էջ278:
11. Տ ե ’ս Ռուրէն, նշվ. աշխ, հ. 2, էջ 27:
12. Նույն տեղում:
13. Նույն տեղում, էջ 22:
14. Նույն տեղում, էջ 23:
15. Նույն տեղում, էջ 23-24:
16. Ամուրյան Ա, «Դաշնակցութիւնը Պարսկաստանում», Թէհրան, 1950, էջ 175:
17. «Հորիզոն», 1914, սեպտեմբերի 28:
18. «Յաշեր Արմենակ Եկարեանի», էջ 54:
19. Նույն տեղում, էջ 55:
20. Նույն տեղում, էջ 56:
21. Ռուրէն, նշվ. աշխ, հ. 2, էջ 29:
22. Նույնը, էջ13:
23. Տ ե ’ս ՀԱԱ ֆ. 402, ց 2, գ. 2, տետր 1-2: ՀՅԴ-ԿԱ,թծ 1045, գ. 15, էջ5-25:
24. ՀՅԴ-ԿԱ, թծ. 1045, գ. 15, էջ 7:
25. «Դրօշակ», 1930, թիւ 11-12, էջ 321:
26. Նույն տեղում:
27. Տ ե ’ս ՀՅԴ-ԿԱ, թծ. 1045, գ. 15, էջ 7:
28. Նույն տեղում, էջ 8:
29. Տ ե ’ս նույն տեղում:
30. Տ ե ’ս «Դրօշակ», 1929, թիւ 12, էջ 276:
31. Նույն տեղում, էջ 321:
32. «Յեղափոխական Այպոմ», 1967, թիւ1-2, էջ 9:
33. Նույն տեղում, էջ10:
34. «Դրօշակ»1930, թիւ11-12, էջ 322:
35. Նույնը, էջ 321:
36. ՀՀ ՊԿՊԱ ֆ.31. ց. 2,գ. 2, էջ179:
37. «Դրօշակ»1930, թիւ11-12, էջ 322:
38. Ռուրէն, նշվ. աշխ, հ. 2, էջ 29:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 5009
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԶԱՐՄԱՅՐ ԱՐՎԱՆՈՎ ՄԱՄԻԿՈՆԻ Խորհրդային բանակի ռազմածովային նավատորմի դերծովակալ (կոնտրադմիրալ) 1960-ից։ ԽՄԿԿ անդամ 1942-ից։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott