61. ԿԱՐՍԻ 1921Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Քեմալի կողմից գլխավորվող թուրքական ազգայնական շարժումը դաշնակցի իր փնտրտուքներում դիմեց Խորհրդային Ռուսաստանին և բարեհաճ վերաբերմունքի արժանացավ:
1920թ. ամռանը քեմալականների արտաքին գործերի նախարարի կողմից գլխավորած պատվիրակությունը ժամանեց Մոսկվա և բանակցություններ սկսեց Ռուսաստանի ժողկոմի Չիչերինի և նրա օգնական հայազգի Կարախանի հետ:
Այս բանակցություններում համաձայնություն կայացվեց բոլշևիկա-քեմալական կնքվելիկ պայմանագրի հոդվածների շուրջ:
1921թ. փետրվարին Մոսկվա ժամանեց քեմալականների մեկ այլ պատվիրակություն, որը մարտին բոլշևիկյան ղեկավարության հետ ստորագրեց բարեկամության և եղբայրության պայմանագիր:
Այս պայմանագրով Ռուսաստանը ճանաչեց Կարսի մարզը և Սուրմալուի գավառը Թուրքիայի տարածք:
Պայմանագրի մեջ գոյություն ուներ 15-րդ հոդվածը, որը նախատեսում էր Ռուսաստանի կողմից Անդրկովկասյան Խորհրդային հանրապետությունների վրա ներազդեցություն, ինչը պետք է հանգեցներ այս հանրապետությունների կողմից Մոսկվայի պայմանագրով այս հանրապետություններին վերաբերող հոդվածների պարտադիր ընդունում:
Կայացվեց պայմանավորվածություն, որի համաձայն Անդրկովկասյան հանրապետությունները Թուրքիայի հետ կնքելու էին պայմանագիր, որով վավերացվելու էր Մոսկվայի պայմանագրով իրենց վերաբերող հոդվածները:
1921թ. սեպտեմբերի 26-ին Կարսում իր աշխատանքները սկսեց Անդրկովկասյան խորհրդային հանրապետությունների և Թուրքիայի պատվիրակությունների կոնֆերանս:
Անդրկովկասյան պատվիրակությունների ղեկավարն էր Լատվիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Գանեցկին:
Հայկական պատվիրակությունը բաղկացած էր 2 անձից:
Արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը և ներքին գործերի ժողկոմ Պողոս Մակինցյանը:
Կոնֆերանսում խորհրդային կողմը առաջարկեց հայկական ԽՍՀ-ին հանձնել Կողբի աղահանքերը, ինչպես նաև նույն Հայկական ԽՍՀ-ի տնտեսական շահագործմանը հանձնել Կարսի խորհարքերը, Սարիղամիշի անտառները և Օլթիի ածխահանքերը:
Թուրքիայի պատվիրակության ղեկավար, թուրքական արևելյան բանակի հրամանատար Կարա Բեքիրը հայտարարեց, որ ինքը լիազորված չէ Հայաստանի հետ պայմանագրում նման հոդվածներ ներառել և պահանջեց վավերացնել Մոսկվայի պայմանագրի դրույթները:
Խորհրդային կողմը առաջարկեց նաև Անիի ավերակները, որոնք հայ ժողովրդի համար պատմամշակութային մեծ արժեք են ներկայացնում հանձնել հայկական ԽՍՀ-ին:
Սակայն Կարաբեքիրը պատասխանեց, որ նման դեպքում Թուրքիայի ստրատեգիական դիրքը կվնասվի և կտրուկ պահանջեց, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի սահմանը անցնի Ախուրյան գետի հունով:
Այս կտրուկ պահանջից հետո խորհրդային կողմը ստիպված էր տեղի տալ և 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքել պայմանագիր, որով Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով:
Պայմանագրում կար մի հոդված, որի համաձայն Շարոր-Նախիջևանը պատկանելու էր Ադրբեջանական ԽՍՀ-ին և այս հանրապետությունը այն 3-րդ կողմին (Հայակական ԽՍՀ) չպետք է հանձներ:
Կարսի պայմանագրում կար մի կետ, որով սահմանների փոփոխության հետևանքով թուրքական տարածք դարձած Կարսում բնակվող հայերը իրավունք էին ստանում որոշել սեփական քաղաքացիությունը կես տարվա ընթացքում և Հայաստանի քաղաքացիությունը ընդունելու դեպքում այդ ժամանակահատվածում հեռանալ Հայկական ԽՍՀ (Օպտացիա):
Սակայն այս հոդվածը թուրքական կողմը կոպիտ կերպով խախտեղ և Կարսում դեռևս բնակվող հայերին վտարեց:
1922թ. Թուրքիայի խորհրդարանը ընդունեց որոշում, որով Թուրքիայում ապրող քրիստոնյանները վտարվելու էին:
Այս որոշման համաձայն շուրջ 200.000 հայեր Պոլսի պատրիարքարանի հաշվարկներով վտարվեցին Թուրքիայից:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3360
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՌԱՖԱՅԵԼ ԿԱՊՐԵԼՅԱՆ ԻՎԱՆԻ Փորձարկող-օդաչու, Խորհրդային Միության հերոս (15.05.1975): ԽՍՀՄ վաստ. փորձարկող օդաչու (1961): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott