60. ԶԱՆԳԵԶՈՒՐԸ 1918-1921թթ-ին. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Փետրվարյան հեղափոխությունից հետո Զանգեզուրում իշխանությունը ստանձնեցին Գորիսի և Հանքերի հեղափոխական կոմիտեները:
Ցարական ռուսաստանի անցկացրած մարդահամարի համաձայն Զանգեզուրի գավառում ապրում էր 118.000 թուրք և 95.000 հայ:
1917թ. օգոստոսի 15-ին Գորիսում իր աշխատանքները սկսեց Զանգեզուրի գործադիր կոմիտեն:
Այս կոմիտեում ձևավորվեց 4 հոգուց բաղկացած դիվան, որի ղեկավարը թուրք էր և 7 հոգիանոց հողային կոմիտե:
Զանգեզուրի գավառապետ դարձավ ազգությամբ հայ:
Ազգամիջյան խաղաղությունը երկար չշարունակվեց:
1917թ. սեպտեմբերին Սիսիանի մոտ թրքաբնակ Աղուդի և Վաղուդի թուրքական գյուղում սպանվեցին մի քանի սիսիանցի հայեր, ինչի հետևանքով հայերը կենտրոնացան Զանգեզուրի հայկական հատվածում, թուրքերը` թուրքական:
Զինված բախումները հայերի և թուրքերի միջև միջև շարունակվեցին 1918թ-ին:
Զանգեզուրցիների համար խոշոր վտանգ էր ներկայացնում թուրքերի քոչը:
1918թ. մայիսին զանգեզուրցիները և նրանց օգնության եկած սասունցիների և մշեցիների ջոկատները Հարամի Դուզ կոչվող վայրում ջախջախեցին քոչվորներին և վռնդեցին Զանգեզուրից:
1918թ. հուլիսի 22-ին զանգեզուրի մի պատվիրակություն մեկնեց Երևան և Հայաստանի կառավարությունից խնդրեց դրամ ու 10-12 փորձառու սպաներ:
Ծանր պայմաններում գտնվող Հայաստանի կառավարությունը չէր կարող բավարարել զանգեզուրցիների այս խնդրանքը:
Զանգեզուրցիների համար բարեբախտություն էր, որ Զանգեզուրում էր գտնվում Անդրանիկը իր 3.000-անոց ջոկատով:
Անդրանիկը 1918թ. օգոստոսին, ապա նոյեմբերին ջախջախեց Զանգեզուր ներխուժել փորձող Ադրբեջանի բանակը:
Քանի որ Անդրանիկը պատրաստվում էր գարնան գալու հետ հեռանալ Զանգեզուրից, զանգեզուրցիները մի նոր պատվիրակություն ուղարկեցին Երևան և Հայաստանի կառավարությունը այս անգամ չմերժեց Շիրինյանի գլխավորած պատվիրակությանը:
1919թ. մարտի 6-ին Զանգեզուր ժամանեց Հայաստանի կառավարության կողմից նահանգապետ նշանակված Արսեն Շահմազյանը:
Մարտի վերջին Գորիսում տեղի ունեցավ ժողով, որտեղ ձևավորվեց ԼՂ-ն և Զանգեզուրը միավորող կառավարող մարմնի` Շրջանային խորհուրդ, որի ղեկավար ընտրվեց Նիկոլայ Հովսեփյանը:
Ադրբեջանի կառավարությունը չհրաժարվեց Զանգեզուրը նվաճելու գաղափարից:
1919թ. նոյեմբերի 1-ին Հակարի գետի ձորում կենտրոնացած Ադրբեջանի բանակի 3 գնդերը և Նախիջևանում գտնվող 3.000 թուրք զինվորները Զանգեզուրի վրա հարձակում իրականացրին:
Ադրբեձանին հաջողվեց գրավել Կոռնիձոր, Տեղ, Խնածախ գյուղերը:
Նոյեմբերի 4-ին զանգեզուրյան ու-երը Շահմազյանի գլխավորությամբ անցան հակահարձակման և նոյեմբերի 6-ին Ադրբեջանի բանակը դուրս շպրտեցին Զանգեզուրից:
1919թ. նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց համաձայնագիր, որով կողմերը պարտավորվում էին վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով:
Սակայն համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Զանգեզուրում գտնվող Գարեգին Նժդեհը(Տեր-Հարությունյան) Գեղա գետի հովտում ոչնչացրեց թուրքաբնակ գյուղերը:
Նույն թվականի դեկտեմբերին Ողջի գետի ավազանում գտնվող 40 թուրքաբնակ գյուղեր Գարեգին Նժդեհի հրամանով հողին հավասարվեցին:
Զանգեզուրի վիճակը խիստ ծանրացավ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո:
Խորհրդային Ռուսաստանի ճնշման տակ և պահանջով Հայաստանի կառավարությունը 1920թ. օգոստոսի 10-ին ստիպված էր համաձայնել ԼՂ-ի և Զանգեզուրի Կարմիր բանակի կողմից օկուպացիային:
Կարմիր բանակը 1920թ. հուլիսի 1-ին գրավեց Գորիսը և Սիսիանը:
Սակայն բոլշևիկների փորձը գրավել Կապանը ձախողվեց:
Զանգեզուրում բոլշևիկների կողմից իրականացվող բռնությունները ապստամբության պատճառ դարձան:
1920թ. հոկտեմբերի 12-ին Զանգեզուրում համաժողովրդական ապստամբություն սկսվեց:
Այն ուներ 2 կենտրոն`
1. Սիսիան, այստեղ ապստամբներին գլխավորում էր Պետրոս Տեր-Դավթյանը
2. Կապանը, այստեղ ապստամբներին առաջնորդում էր Նժդեհը:
Նույն թվականի նոյեմբերի 5-ին Ուզ գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ապստամբները ջախջախեցին բոլշևիկների, ճակատմարտում զոհվեց Տեր-Դավթյանը:
Նույն թվականի նոյեմբերի 15-ին Հանքերի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Նժդեհը գլխովին ջախջախեց դեպի Նախիջևան շարժվող Կարմիր բանակի ստորաբաժանումը:
Զանգեզուրի զորամիավորումները մասնակցեցին բոլշևիկների դեմ ծագած 1920թ. Փետրվարյան ապստամբությանը:
Զանգեզուրցիները փետրվարի 17-ին գրավեցին ներկայիս Մարտունին, ապա Նոր Բայազեդը:
1920թ. դեկտեբերի 25-ին Տաթևի վանքում տեղի ունեցավ համազանգեզուրյան առաջին համագումարը, որը ձևավորեց 7 հոգուղ բաղկացած կառավարություն, իսկ Նժդեհին կարգեց սպարապետ:
Համագումարում հռչակվեց ինքնավար Սյունիքը:
Փետրվարյան ապստամբությունից հետո ապստամբության ղեկավարները ապաստանեցին Զանգեզուրում:
1921թ. ապրիլի 26-ին Տաթևի վանքում տեղի ունեցավ Համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը Զանգեզուրի տարածքում հռչակվեց անկախ Լեռնահայաստանը:
Նժդեհը դարձավ վարչապետ:
Կոմունիստական կուսակցությունը չէր կարող հանդուրժել Անդրկովկասի մի փոքր հատվածում իրենից անկախ պետական կառույցի գոյությունը:
Այդ պատճառով 11-րդ Կարմիր բանակը 1921թ. հունիսի վերջին հարձակման անցավ Լեռնահայաստանի վրա:
Հուլիսի 4-ին Կարմիր բանակը գրավեց Գորիսը:
Ուժերը խիստ անհավասարաչափ էին, այդ պատճառով Նժդեհը որոշեց խուսափել արյունահեղությունից և հեռանալ Պարսկաստան:
Նժդեհի այս որոշման մեջ զգալի դեր խաղաց այն հանգամանքը, որ բոլշևիկները հայտարարեցին, թե Զանգեզուրը մնալու է Խորհրդային Հայաստանի կազմում:
Այդ պատճառով որոշեց Մեղրիի վրայով անցնել Արաքսը:
Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը նժդեհն ու նրա մի խումբ համախոհները Մեղրիի մոտ անցան Արաքսը:
Մինչ այդ Նժդեհը դիմեց բոլշևիկներին հետևյալ հայտարարությամբ. “Եթե Զանգեզուրը տրամադրվի Ադրբեջանին, ապա դուք լավ գիտեք, որ ես մի քանի զինվորով կկարողանամ վերստին ազատագրել Լեռնահայաստանը”:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 4632
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott