59. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ 1918-1921 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո ԼՂ-ում ցարական իշխանությունը տապալվեց:
1918թ. հուլիսի 22-ին Շուշիում գումարվեց համաղարաբաղյան առաջին համագումարը, որը ընտրեց Ժողովրդական կառավարություն:
Մինչև ԼՂ-ի խորհրդայնացումը պարբերաբար հրավիրվող համագումարներն էին ԼՂ-ի գերագույն իշխանությունը:
1918թ. սեպտեմբերի 27-ին ԼՂ մտած թուրքական բանակային բրիգադը հարկադրեց Ղարաբաղի հայերին ընդունել Ադրբեջանի իշխանությունը:
Սակայն Ղարաբաղում դիմադրությունը չդադարեց:
Ղարաբաղում ձևավորվեցին 4 պաշտպանական շրջաններ:
1918 հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարով Թուրքիան ճանաչեց իր պարտությունը առաջին համաշխարհային պատերազմում և ստիպված էր բանակը հանել Անդրկովկասից:
1918թ. նոյեմբերի 15-ին Անդրանիկի գլխավորած 3.000-անոց ջոկատը փորձեց Զանգեզուրից անցնել Ղարաբաղ:
Սակայն Հակարի գետի ձորում Անդրանիկին հանդիպած անգլիայի սպան նրան փոխանցեց Անդրկովկասում Անգլիայի ներկայացուցիչ գեներալ Թոմսոնին չմտնել Ղարաբաղ:
Անդրանիկը ենթարկվեց:
1919թ. հունվարի 15-ին Ղարաբաղի և Զանգեզուրի “նահանգապետ” նշանակված և անգլիացիների աջակցությունը վայելող Ադրբեջանի ներկայացուցիչ Սուլթանովը իրականացրեց Սպիտակաշեն, Պետրոսաշեն և Հարար գյուղերի հայաթափումը:
Այսպես առաջացավ հայկական ԽՍՀ-ն ԼՂ-ից բաժանող Լաչինի սեպը:
ԼՂ-ում համագումարների միջև իշխանության մարմին էր հանդիսանում նաև Ղարաբաղի Ազգային խորհուրդը:
1919թ. մայիսի 22-ին Ղարաբաղի ազգային խորհուրդը կոպիտ սխալ թույլ տվեց.
Որոշում ընդունեց “Շուշին չդարձնել գործողությունների հենակետ և հեռանալ գավառ”:
1919թ. օգոստոսի 15-ին անգլիացիների ճնշման տակ արցախահայերի 7-րդ համագումարը որոշեց մինչև Փարիզի կոնֆերանսում Հայաստանի և Անդրկովկասի հանրապետությունների մեջ առկա տարածքային հակասությունների կարգավորումը ԼՂ-ը ժամանակավորապես համարել Ադրբեջանի մաս:
Դրանով Ադրբեջանը չբավարարվեց և 1920թ. մարտի 22, 23 և ապրիլի 4-ին Շուշիում իրականացրեց հայերի կոտորած, որին զոհ գնաց 7.000 մարդ:
35.000-անոց Շուշին հայաթափվեց:
Ադրբեջանի 15.000-անոց բանակը մարտի 30-ին Ղարաբաղի հայերի դեմ մարտական գործողություններ սկսեց, Ադրբեջանական բանակին հաջողվեց գրավել Աղդամ-Շուշին, Խշուղին:
Սակայն դա Ադրբեջանի վերջին հաջողությունն էր:
1920թ. ապրիլի 13-ին Ղարաբաղ մտան ՀՀ բանակային ստորաբաժանումները Դրոյի գլխավորությամբ:
Դրոն ջախջախեց և Ղարաբաղից դուրս շպրտեց Ադրբեջանի բանակը:
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ արցախահայերի 9-րդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց Հայաստանի անքակտելի մասը:
Ադրբեջանի խորհրդայնացումից անմիջապես հետո ապրիլի29-ին Ադրբեջանի արտաքին գործերի ժողկոմը Հայաստանի կառավարությունից պահանջեց ԼՂ-ից և Զանգեզուրից հանել հայկական բանակը:
Մայիսի 1-ին նույն այս պահանջը կրկնեց Ադրբեջանում գտնվող 11-րդ Կարմիր բանակի հրամանատարը:
Հայաստանի կառավարությունը ստիպված էր Դրոյի զորամիավորը հանել Ղարաբաղից:
1920թ. օգոստոսի 10-ին խորհրդային կառավարության ներկայացուցիչ Բորիս Լեգրանի և Հայաստանը ներկայացնող Ջամալյանի միջև կնքվեց պայմանագիր, որով Ղարաբաղում, Զանգեզուրում և Նախիջևանում տեղակայվում էին 11-րդ Կարմիր բանակի զորամասերը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև տարածքային վեճում Խորհրդային Ռուսաստանը ստանձնել էր միջնորդի դեր:
Նախատեսվում էր ԼՂ-ում, Զանգեզուրում և Նախիջևանում անցկացնել հանրաքվե, որով որոշվելու էր այս տարածքների պատկանելիության հարցը, սակայն նույն պայմանագրի հավելվածի 3-րդ հոդվածումառկա էր հետևյալ կետը` եթե ՀՀ-ն ընդունի ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս, ապա Նախիջևանն ու Զանգեզուրն առանց հանրաքվեի կհատկացվի Հայաստանին:
Հայկական կողմը համաձայնեց այս առաջարկին:
Նոյեմբերի 29-ին Հայաստանը խորհրդայնացվեց:
Հաջորդ օրը Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի (համապատասխանում է նախարարների խորհրդին) նախագահ Նարիմանովը հայտարարեց, որ Զանգեզուրն ուՆախիջևանը համարում է Հայկական ԽՍՀ-ի անքակտելի մաս, իսկ ԼՂ-ում տեղի է ունենալու հանրաքվե:
Սակայն այս հայտարարությունը ավելի չարժեր, քան այն թուղթը, որի վրա գրվել էր:
Մի քանի օր անց Նարիմանովը պահանջեց այս տարածքը հանձնել Ադրբեջանին:
Որոշում ընդունվեց հարցի լուծումը թողնել Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին:
Սակայն հուլիսի 5-ին Ստալինի ճնշման տակ Կովկասյան բյուրոն որոշեց ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին:
Դրա համար հիմնավորում էր ծառայում հետևյալ փաստարկը` ԼՂ-ն տնտեսապես կապված է Ադրբեջանին:
Սակայն սա բացարձակ սիմ փաստարկ է, քանի որ այդ պարագայում Նախիջևանը, որը ցամաքային սահման չուներ Ադրբեջանի հետ չպետք է լիներ այս հանրապետության կազմում:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 4569
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆԻ Պետական և ռազմական գործիչ, գրող, ՂԱՊ-ի առաջնորդներից: Հայաստանի Ազգային հերոս (1999) Արցախի հերոս (1999): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott