57. 1920թ. ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Այժմյան Թուրքիայի տարածքում տեր ու տնօրինություն անող Անտանտի երկրների քաղաքականությունը առաջացրեց ազգայնական շարժում:
Այս շարժումը և նրա ղեկավար Մուստաֆա Քեմալը հանդես էին գալիս կեղծ հակաիմպերիալիստական լոզունգներով:
Նման ճանապարհով թուրք ազգայնականներին հաջողվեց համաձայնության եզրեր գտնել ռուս բոլշևիկների հետ:
Հաստատվեց դաշինք Խորհրդային Ռուսաստանի և թուրքական ազգայնական շարժման միջև:
Քեմալաթականները արդեն 1920 թ. ամռանը պատրաստ էին ՀՀ վրա հարձակվել:
Սակայն այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանը իր համաձայնությունը չտվեց և թուրքերին հաջողվեց բոլշևիկներից Հայաստանի դեմ հարձակվելու թույլատվություն ստանալ 1920թ. սեպտեմբերին:
Սեպտեմբերի սկզբին մանր սահմանային բախումներ սկսեցին հայերի և թուրքերի միջև:
Քեմալականների համար Հայաստանի վրա լայնամաշտաբ հարձակման համար առիթ ծառայեց հայկական բանակի կողմից օթիի ածխահանքերի գրավումը:
1920թ. սեպտեմբերի 28-ին թուրքական բանակը անցավ հարձակման:
Ռազմական գործողությունները ընթանում էին Կարսի և Սուրմալուի ճակատներում:
Թուրքերը սեպտեմբերի 29-ին գրավեցին Սարիղամիշը և Կալլվանը:
Կարսի ճակատում թուրքեր կենտրոնացրել էին 50.000 զինվոր, հայերն այստեղ ունեին 16.000-անոց զորաբանակ:
Հոկտեմբերին հակահարձակման անցնելու երկու փորձնել ձախողվեց:
Հոկտեմբերի 30-ին համարյա առանց դիմադրության թուրքերը գրավեցին Կարսը և անառիկ համարվող Կարսի բերդը:
Կարսի գրավումից հետո գերի ընկավ հայկական բանակի 2 գեներալ, 4 ՀՀ խորհրդարանի պատգամավոր:
Միանգամայն այլ կերպ դասավորվեցին ռազմական գործողությունները Սուրմալուի ճակատում:
Այստեղ Դրոյի գլխավորած հայկական զորքերում խիստ կարգուկանոն էր տիրում:
Անխափան գործում էր կապը թիկունքի հետ:
Այս ճակատում հոկտեմբերի 20-ին հարձակման անցած թուրքերը հայկական զորամասերին սեղմեցին Արաքսին:
Սակայն հոկտեմբերի 26-ին հակահարձակման անցած հայերը ստիպեցին թուրքական դիվիզիային անցնել Հայկական պարի հարավային կողմը:
Ռազմական գործողությունների համար հայերի համար բարեհաջող ելքում մեծ նշանակություն ունեցավ գնդապետ Թարխանյանի զորաջոկատը:
Վերջինս Մարգարայից Իգդիր տանող ճանապարհով, որը գրավված էր թուրքերի կողմից, զինամթերք հասցրեց Իգդիր:
Սակայն պատերազմի ելքը կանխորոշված էր Կարսի անկումով:
Երկու կողմերն էլ դա շատ լավ գիտակցում էին և համարյա միաժամանակ միմյանց զինադադարի առաջարկ արեցին:
Նոյեմբերի 6-ին թուրքերը պահանջեցին, որ հայկական զորքերը տեղաբաշխվեն Ալեքսանդրապոլից 15 կմ արևելք գտնվող Ջաջուռ և Աղին գյուղերում:
Հայերը համաձայնվեցին այս պահանջի հետ:
Սակայն նոյեմբերի 8-ին թուրքերը շատ ավելի ծանր պահանջներ առաջ քաշեցին:
Հայկական կողմը մերժեց այդ պահանջները, ռազմական գործողությունները վերսկսվեցին:
Բարոյալքված հայկական բանակը կրկին պարտություն կրեց և Հայաստանի կառավարությունը ստիպված էր ընդունել թուրքերի պահանջը:
Հայկական բանակը պետք է հեռանար երկրի խորքը, Ախուրյանի և Արագածի միջև ընկած տարածքը թուրքերը գրավելու էին:
Նոյեմբերի 18-ին պատերազմը ավարատվեց:
Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց:
Սիմոն Վրացյանի նորակազմ կառավարությունը թուրքերի հետ հաշտություն կայացնելու համար Ալեքսանդրապոլ ուղարկեց Խատիսյանի գլխավորած պատվիրակությունը:
Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդրապոլում կնքվեց Հայաստանի համար խայտառակ թուրք-հայկական հաշտության պայմանագիրը`
1.Կարսի մարզը և Սուրմալուն անցնում էին թուրքիային
2.Շարուր-Նախիջևանի պատկանելության հարցը որոշելու էր Թուրքիան
3.Հայաստանի երկաթուղիները տնօրինելու էին թուրքերը
4.Հայկական բանակը չպետք է գերազանցեր 1.500 զինվոր
5.Թուրքիան իրավունք էր ստանում իր հայեցողությամբ և հարմար ժամանակ զորքեր մտցնել Հայաստանի տարածք:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 3934
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄԱՐԿՈՍԻ Մշակութային գործիչ, բարերար: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott