56. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՓԱՐԻԶԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ: ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ:

Անտանտի ավագ դաշնակիցները, քառյակ միության պարտությունից հետո, Փարիզում հրավիրեցին կոնֆերանս, ուր որոշվելու էր պարտված պետությունների հետագա ճակատագիրը:
1919թ. փետրվարի 4-ին Փարիզ ժամանեց ՀՀ պատվիրակությունը, որը գլխավորում էր Ավերիս Ահարոնյանը:
Մինչ այդ պատվիրակության ժամանումը Փարիզում արդեն հաստատվել էր և գործում էր արևմտահայերի ու սփյուռքահայերի շահերը ներկայացնող Ազգային պատվիրակությունը, որը գլխավորում էր Պողոս Նուբարը:
ՀՀ-ի և Ազգային պատվիրակությունների միջև հնարավոր չեղավ փոխհամաձայնություն հաստատել:
Ազգային պատվիրակությունը և այն գլխավորող Պողոս Նուբարը իրենց համարում էին ազգային շահերի միակ արտահայտիչները:
Պողոս Նուբարը գտնում էր, որ ձևավորվող հայկական վարչապետի պաշտոնը պետք է պատկանի իրեն:
Բացի դրանից Հայաստանին հանձնվելիք տարածքների շուրջ փոխհամաձայնություն չկար:
Պողոս Նուբարը գտնում էր, որ հայկական պետությունը ընդգրկելու էր Արևմտյան Հայաստանի վեց նահանգները, ինչպես նաև Տրապիզոնի նահանգը և Կիլիկիայի 4 գավառները:
ՀՀ պատվիրակությունը շատ ավելի համեստ պահանջներ էր առաջ քաշում, այն է` ՀՀ-ը գումարած Վանի, Կարինի և Տրապիզոնի նահանգները:
1920թ. ապրիլին իտալական Սան-Ռենո քաղաքում տեղի ունեցավ Անտանտի ավագ դաշնակիցների խորհրդակցություն, ուր համաձայնություն կայացրեց Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ:
1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևր քաղաքի ճենապակու գործարանի դահլիճում ստորագրվեց Անտանտի ավագ ու կրտսեր դաշնակից երկրների խաղաղության (հաշտության) պայմանագիր Օսմանյան կայսրության հետ:
Այս պայմանագրի 6-րդ բաժնի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերվում էին Հայակական հարցին:
Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր Հայաստանի նկատմամբ չներկայացնել տարածքային բնույթի պահանջներ, նույն պայմանագրով նախատեսվում էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանաբաժանումը կատարելու է Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը:
Վիլսոնը սահմանաբաժանումը ավարտեց 1920թ-ի նոյեմբերին:
Այս սահմանաբաժանմամբ Արևմտյան Հայաստանի տարածքից 93.000 կմ քառ. Անցնում էր հայկական պետությանը:
ՀՀ հետ միասին հայկական պետության տարածքը կազմելու էր մոտ 161 հազ. կմ քառ.:
ԱՄՆ-ն ցանկանում էր ստանձնել Հայաստանի խնամակալությունը (մանդատը):
Փարիզի կոնֆերանսում որոշվեց տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Թուրքիա Հայաստան ուղարկել առաքելություն:
Այս առաքելության անդամները ամերիկացիներ էին, նրանք իրենց զեկույցում առաջարկում էին, որպեսզի ԱՄՆ ստանձնի ոչ միայն Հայաստանի մանդատը, այլև անկախ պետություններ հռչակված Կ. Պոլիսն ու Թուրքիան:
1919 թ. ամռանը տարածաշրջան ժամանեց գեներալ Հարբորդի գլխավորած ամերիկյան մի պատվիրակություն:
Հարբորդը հանդիպում էր ունեցել Թուրքիայում սկիզբ առնող ազգայինական շարժման առաջնորդ Մուստաֆա Քեմալի հետ:
Քեմալը առաջարկել էր հայերին ուղղակի բանակցություններ սկսել:
Հարբորդը փոխանցեց այս առաջարկությունը:
Վերադառնալով ԱՄՆ` Հարբորդը իր զեկուցագրում 14 փաստարկ էր ներկայացնում Հայաստանի մանդատը ստնաձնելու օգտին, 13-ը` դեմ:
Հարբորդը գտնում էր, որ մանդատը ստանձնելու դեպքում Հայաստանում պետք է տեղակայվի 59.000-անոց ամերիկյան բանակ և ամերիկացիները պետք է ծախսեն 757 մլն դոլլար:
Ամերիկյան սենատը մերժեց ստանձնել Հայաստանի մանդատը:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 4685
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՇԱԿ ԱԴԱՄՅԱՆ ԱԲԳԱՐԻ Գեղագետ, երաժշտագետ։ ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1945)։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott