44. 1903 թ. ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ: 1905-1906 թթ-ի ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ:

Ռուսական ցարիզմը Ալեքսանդր III-ի գահակալումից հետո սկսեց վարել մեծապետական շովինիզմի և ռուսիֆիկիացիայի քաղաքականություն:
Այս ճանապարհին ռուսական կառավարությունը բախվեց Կովկասում մի այնպիսի քաղաքական և մշակույթային բարձր մակարդակի վրա գտնվող ժողովրդի հետ, ինչպիսին հայերն էին:
Ռուսական կառավարությունը հայերի նկատմամբ իր քաղաքականության ձախողման մեղավոր համարում էր հայոց եկեղեցին:
Ռուսաստանում ամենայն հայոց կաթողիկոսությունը ուներ 100 մլն ռուբլու շարժական և անշարժ գույք:
Այս ունեցվածքից հայոց եկեղեցին տարեկան ստանում էր 300.000 ռուբլու եկամուտ:
Եկեղեցին ուներ միայն Ռուսաստանում շուրջ 200.000 հա հողային սեփականություն:
Եկեղեցական միջոցներով ֆինանսավորվում էր շուրջ 300 հայկական դպրոց:
1903թ-ի հունիսի 12-ին Կովկասի կառավարչապետ Գոլիցինը Նիկոլայ II կայսերը ներկայացրեց Ռուսաստանում Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման մասին հրովարտակի նախագիծ:
Ցարը ստրոագրեց այն:
Ցարիզմի կատարած այս քայլը հայ ժողովուրդը արդարացիորեն ընդունեց որպես իր կենսական շահերի դեմ ուղղված քայլ:
Ամբողջ Անդրկովկասի տարածքով մեկ սկիզբ առան հայերի բողոքի ելույթներ:
Հուլիսի 27-ին Ալեքսանդրապոլում ժողովուրդը մեծ բազմությամբ հավաքվեց կայարանում և պահանջեց Երևան մեկնող Խրիմյան կաթողիկոսից եկեղեցական ունեցվածքը չհանձնել իշխանություններին:
Օգոստոսի 27-ին Գանձակ քաղաքում տեղի ունեցավ զինված ընդհարում տեղի հայերի և ժանդարմերիայի ինչպես նաև կոզակների միջև:
Օգոստոսի 29-ին Թիֆլիսում զինված ընդհարում տեղի ունեցավ:
Իշխանությունները ստիպված էին քաղաքում ռազմական դրություն մտցնել:
Սեպտեմբերի 2-ին Բաքվում մթնոլորտն այնքան շիկացավ, որ իշխանությունները ստիպված էին ափին մոտեցնել կասպիական նավատորմը:
Ի վերջո իշխանությունները ստիպված էին հայերի բողոքի ալիքի ճնշման տակ տեղի տալ և 1905 թ-ի օգոստոսին հայոց եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին օրենքը բեկանել:
Չնայաց Ցարիզմը նահանջեց, սակայն չհրաժարվեց իր որդեգրած հակահայկական քաղաքականությունից:
Ցարական իշխանությունները սկսեցին Անդրկովկասում իրենց այս քաղաքականության համար հենարան որոնել և այդպիսին գտան Կովկասի հետամնաց թուրքերի շրջանում:
Իշխանությունների նկատմամբ ավանդական հարգանքով և նահապետական կենցաղով Կովկասի թուրքերը դարձան այն գործիքը, որը հմուտ կերպով օգտագործեց Ցարիզմը:
Հայ-թուրքական առաջին բախումները տեղի ունեցան Բաքվում:
19-րդ դարի վերջում Բաքուն ուներ 150.000 բնակչություն, որի 36 %-ը թուրքեր էին, 34%` ռուսներ, 17%` հայեր:
1903թ. փետրվարի 6-ին Բաքվի հայոց եկեղեցու առջև հրապարակում զբոսնող և ոչինչ չկասկածող հայերի վրա թուրքերը հրազենային կրակ բացեցին:
Բաքվի նահանգապետ Նակաշիձեն արտոնել էր թուրքերին 3 օր շարունակ անարգել կոտորել հայերին:
Փետրվարի 7-ին Բաքու լցվեցին շրջական թուրքական գյուղերի զինված բնակիչները:
Սակայն երբ նավթահանքերի հայ բանվորները փորձեցին օգնության գալ իրենց ազգակիցներին իշխանությունները այդ փորձն արգելեցին:
Միայն փետրվարի 7-ի երեկոյան անակնկալի եկած դաշնակցությունը Բաքու մտցրեց իր զինված ջոկատները:
Այս ջոկատները Նիկոլ Դումանի (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Քեռու (Գաֆաֆյան) և Համազասպի (Սրվանձտյան) գլխավորությամբ կասեցրին այս կոտորածները:
Ընդհանուր առմամբ 3 օրում սպանվեց 230 հայ և 111 թուրք:
Դաշնակցությունը վրեժխնդիր եղավ եղավ Բաքվի նահանգապետից:
Դրոյի նետած ռումբից Նակաշիձեն սպանվեց:
Բաքվի այս դեպքերից հետո հայ-թուրքական բախումներ տեղի ունեցան Նախիջևանում և Երևանում մայիս-հունիս ամիսներին:
Օգոստոսին Շուշիում տեղի ունեցան բախումներ:
Նույն ամսին Բաքվում հայկական նոր կոտորածի փորձը ձախողվեց, այս անգամ Բաքվի նավթահանքերի 80%-ը հրկիզվեց:
1906թ-ին Ռուսական հեղափոխության(1905-1907թթ.) արդյունքում Ցարիզմ դադարեցրեց հայ-թուրքական բախումները, որոնք ժամանակի մամուլում հայտնի են «Կարմիր կրքիչ» անունով:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1436
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԹԻՎԸՆ ԶԱՅԻԼՅԱՆ Հեղինակել է «Արթնացումներ», «Շինդլերի ցուցակը» և այլ կինոնկարների բեմագրերը: Վերջինի համար 1994-ին արժանացել է «Օսքար» բարձրագույն մրցանակին: Հեղինակել է «Փնտրելով Բո Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott