43. ՀԱՅԱԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ 19-ՐԴ ԴԱՐԻ 90-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: ԶԵՅԹՈՒՆԻ և ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ:

Սուլթան Աբդուլ Համիդ II-ը վախենալով, որ Եվրոպական տերությունները Օսմանայան կայսրությունից խլելով նրա եվրոպական տարածքները, կխլեն նաև սեփականները, դիմեց իր կայսրության տարածքում ապրող միակ էթնիկ տարի` հայ ժողովրդի բնաջնջմանը:
19-րդ դարի 90-ական թվականների Օսմանյան կայսրությունում սպանվեց 300.000 հայ:
100.000 հայ փախստական դարձավ,
50.000 հայ երեխա որբացավ:
560 եկեղեցի և վանք ավերվեց:
539 հայկական գյուղ կրոնափոխ եղավ:
Այս ջարդերը Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի որոշ վայրերում հանգեցրին ինքնապաշտպանական մարտերի:
1895թ-ի հոկտեմբերի 12-ին Զեյթուն գավառակի Մութ ձոր կոչվող վայրում տեղի ունցավ ժողով, որին մասնկացում էին Զեյթունի հայ իշխանները և Զեյթուն ժամանած հնչակյան գործիչները:
Որոշեց ապստամբել թուրքական իշխանության դեմ:
Ստեղծվեց հեղափոխական ժամանակավոր կառավարություն և 20 հոգուց բաղկացած զինվորական խորհուրդ, որը գլխավորում էր Աղասին(Կարապետ տեր-Սարգսյան):
Հայ ապստամբները, չեզոքացնելով Զեյթունի գավառակի թուրքական գյուղակը, Հոկտեմբերի 15-ին սկսեցին գրոհել գյուղաքաղաքի մոտ գտնվող թուրքական զորանոցը:
Հոկտեմբերի 18-ին թուրքական զորանոցը հանձնվեց:
Զեյթունցիների ձեռքն անցավ 2 թնդանոթ, 600 մարտական հրացան և պարենի ու զինամթերքի մեծաքանակ պաշար:
Աբդուլ Համիդ II-ը հրամայեց Կիլիկիայի զինվորական իշխանություններին բնաջնջել Զեյթունի հայությանը:
Ստեղծվեց 30.000-անոց կանոնավոր մի բանակ, որին միացան մոտ 70.000 ավարի ու արյան ծարավ թուրքեր:
100.000-անոց այս բանակը երկու ուղղությամբ` Ադանայից և Մարաշից շարժվեց դեպի Զեյթուն:
Հայերը կարող էին այս հսկայական ուժի դիմաց միայն 6.000 մարտիկ հանել:
1895թ-ի դեկտեմբերի 2-ին թուրքերը ընդհուպ մոտեցան Զեյթունի գավառակի ամենամեծ հայկական գյուղերից մեկին` Ֆռնուզին:
Գյուղը գրավելուց հետո թուրքերի հարձակումը հնարավոր եղավ կասեցնել միայն դեկտեմբերի 15-ին` Սանդուխի ձորում:
500 զեյթունցիներ այստեղ կանգնեցրին 1.000-ը գերազանցող թուրքական բանակը:
Սանդուխի ճակատամարտի օրը թուրքական զորանոցի գրավումից հետո գերեվարված թուրք զինվորները փորձեցին հրկիզել քաղաքը:
Զեյթունցի հայ կանայք կանխեցին այդ փորձը և կոտորեցին այդ գերիներին:
Թուրքերին հաջողվեց դեկտեմբերի 24-ին գրավել զորանոցը, բայց սա թուրքական վերջին հաղթանակն էր:
Դեկտեմբերի 25-ին ստացվեց Մարաշում գտնվող եվրոպական 6 երկրկների հյուպատոսների նամակը, ուր հայտնվում էր, թե սուլթանը համաձայնվել է դադարացնել Զեյթունի վրա հարձակումը ու բանակցություններ սկսել:
Հետաքրքիրն այն է, որ այս լուրը ցնծություն առաջացրեց ոչ այնքան Զեյթունի հայերի շրջանում, որքան թուրքական բանակում:
Ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում թուրքերն ունցել էին 20.000 սպանված, հայերը` 2.000 զոհ:
Կայացվեց համաձայնություն, որով`
1. Զեյթունում հաստատվում էր քրիստանիա կառավարիչ
2. Զեյթունցիները 3 տարով ազատվում էին հարկ տալուց, չվճարած հարկերը իշխանությունները զեյթունցիներից չէին պահանջելու:
3. Թուրքական պետության ծախսով Զեյթունի ապստամբության ղեկավար 6 հնչակյանները հեռանում էին արտասահման:
4. Թուրքիան պետական միջոցներով վերանորոգում էր զորանոցը
5. Զեյթունի հայերը հանձնում էին մարտական զենքը:

Հայերը դիմադրություն ցուցաբերեցին նաև Վասպուրականի կենտրոն Վանում:
1896թ-ի հունիսի 3-ին թուրքական կանոնավոր բանակի ստորաբաժանումները և քրդական ցեղերը հանկարծակի ներխուժեցին Վան:
Անանկնկալի եկած հայերը 800 զոհ տվեցին:
Սակայն կարճ ժամանակահատվածում հաջողվեց կազմակերպել զինված դիմադրություն:
Վանի հայերը կենտրոնացան Այգեստան թաղամասում:
Դիմադրությունը գլխավորում էին Արմենակյանները` կուսակցության առաջնորդ Ավետիսյանի գլխավորությամբ:
Ինքնապաշտպանությանը ակտիվ մասնակցներն էին նաև հնչակյանները` Մարտիկի(Մարտիրոս Սարուխանյան) և դաշնակները` Պետոյի (Պետրոս Ադամայան) գլխավորությամբ:
Հայերը, որպեսզի դժվարացնեն թուրքերի առաջխաղաղցումը, Այգեստանի ճանապարհները հեղեղեցին ջրով, իսկ թաղամասի ելքերի մոտ գտնվող երկհարկանի բոլոր տները վերածեցին մարտկոցների:
Թաղամասում կար 30 այդպիսի մարտկոց:
Թուրքերը, չկարողանալով ընկճել հայերի դիմադրությունը, դիմեցին խարդավանքի:
Նրանց առաջարկով Վանում գտնվող Անգլիայի հյուպատոս Ուիլյամսը առաջարկեց հայ մարտիկներին առանց խոչընդոտի Վանից հեռանալ Պարսկաստան:
1.000 հոգուց բաղկացած հայերի խումբը ուղղություն վերցրեց դեպի Պարսկաստանի սահման, սակայն թուրքերը, դրժելով տրված խոստումը, Ս. Բարդուղեմեոսի վանքի մոտ շրջապատման մեջ վերցրին հայերին և կոտորեցին նրանց:
Փրկվեց 34 մարդ:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1433
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎ ՓԻՐՈՒԶՅԱՆ ԱՐԱՄԻ Կենսաֆիզիկոս: Բժշկ. գիտ. դ-ր (1968), պրոֆ. (1971), ՌԳԱ ակադ. (2000, թղթ. անդամ՝ 1974), ՀՀ ԳԱԱ արտասահմ. անդամ (2005): ԽՍՀՄ-ում տես. ու փորձարարական ֆիզիոլոգիայի և բժշկակա Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott