34. ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻՆ ԵՎ ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ: ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՄԻՏՔԸ 16-18-րդ ԴԱՐԵՐՈՒՄ:

Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում:
1577թ. Էջմիածնում տեղի ունեցավ առաջին գաղտնի ժողովը, որը որոշեց Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղարկել Եվրոպա օգնությայն ակնկալիքով:
1562թ. Սեբաստիա քաղաքում տեղի ունեցավ մեկ այլ գաղտնի ժողով, որը որոշեց իրեն արքայական ծագում վերագրող Աբգար Եվդոկացուն ուղարկել Հռոմ պապի հետ բանակցությունների:
17-րդ դարի առաջին կեսին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի հետ Հայաստանի ազատագրման նպատակով բանակցություններ էր վարում Մուրադ Բաղիշեցին:
Այս բանակցությունները անպտուղ էին և ոչնչի չհանգեցրին:
1677թ. Էջմիածնում տեղի ունեցավ երկրորդ գաղտնի ժողովը, որը ղեկավարում էր Հակոբ IV Ջուղայեցին:
Ժողովը որոշեց Հայաստանի ազատագրության ակնկալիքով Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ պատվիրակությունը ուղարկել Եվրոպա:
Սակայն Հակոբ Ջուղայեցին 1680 թ. Կ. Պոլսում մահացավ:
Պատվիրակությունը ցրվեց:
Միակ անձը, որը շարունակեց ճանապարհը դեպի Եվրոպա, Սիսիանի մելիք Իսրայելի որդին էր` Յավրի անունով:
Վերջինս սկզբում բնակություն հաստատեց Վենետիկում, ապա մեկնեց Ֆրանսիա, մտավ զինվորական ծառայության մեջ և հեծելազորի կապիտանի աստիճանով մասնկացեց Անգլո-Ֆրանսիական պատերազմին:
Գերի ընկավ և ազատ արձակվելով գերությունից` բնակություն հաստատեց Պֆալցի իշխանությունում(Հռենոս գետի ափին):
Եվրոպայում Յավրին հայտնի էր Օրի անունով:
Կարճ ժամանակահատվածում Օրին մտերմացավ Պֆալցի կայսրընտիր (կուրֆյուրստ) Հովհան-Վիլհելմի հետ:
Իսրայել Օրուն հաջողվեց համոզել Հովհան-Վիլհելմին ուշադրություն դարձնել հայ ժողովրդի ճակատագրին:
Նա ծրագիր ներկայացրեց, որի համաձայն 20-25.000-անոց եվրոպական բանակը Լեհաստանի և Ռուսաստանի տարածքով հասնելու էր Աստրախան և նավերով դուրս էր գալու ափ` ներկայիս Բաքվի մոտ, ապա Արևելյան Անդրկովկասում միավորվելով 100.000-անոց հայկական ապստամբ բանակի հետ` 20 օրում ջախջախելու էր 5.000-անոց պարսկական բանակը և գրավելու էր Արևելյան Հայաստանի կենտրոն Երևանը:
Օրին Երևանը ներկայացնում էր Անդրկովկասում որպես միակ բերդը:
1698 թ. Հովհան-Վիլհելմը Իրայել Օրուն ուղարկեց Հայաստան իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
1699թ. Իսրայել Օրին ժամանեց Հայաստան, սակայն հասնելով Էջմիածին` չհանդիպեց Ամենայն Հայոց կաթողիկոս Նահապետ Եդեսացուն, քանի որ վերջինս Լեոյի պատկերավոր բառերով ասած «փարաջա հագած փաշա էր»:
Իսրայել Օրին մեկնեց Զանգեզուր և որոշ տվյալներով նաև Ղարաբաղ:
Վերադառնալով Զանգեզուր` Անգեղակոթ գյուղում 1699թ. ապրիլին Իսրայել Օրու նախագահությամբ տեղի ունեցավ ժողով, որին մասնակցում էին Սյունիքի և Արցախի մելիքները:
Անգեղակոթում որոշում ընդունվեց մելիքների անունից օգնություն խնդրել ինչպես Հովհան-Վիլհելմից, այնպեսլ էլ Հռոմի պապից:
Բացի դրանից մելիքները Իրսայել Օրուն տվեցին իրենց ստորագրություններով և կնիքներով դատարկ թղթեր (քարտ բլանշ), որոնք Իսրայել Օրին պետք է օգտագործել ըստ իր հայեցողության:
Վերադառնալով Հայաստանից` Իսրայել Օրին ներկայացրեց Հայաստանում տիրող իրավիճակը:
Հովհան-Վիլհելմը համաձայնեց գլխավորել դեպի Հայաստան արշավանքը միայն մեկ պայմանով. դրան իր համաձայնությունը պետք է տար և զինված օժանդակություն հատկացներ Ավստրիայի կայսր Լեոպոլդը:
Իսրայել Օրին մեկնեց Վիեննա և հանդիպում ունեցավ կայսեր հետ:
Վերջինս մերժեց օժանդակություն տրամադրել և խորհուրդ տվեց դիմել ռուսաց Պետրոս I ցարին:
1701թ. Իսրայել Օրին ժամանում է Պետերբուրգ և Պետրոս I-ին ներկայացնում Հայաստանի ազատագրության վերափոխված ծրագիրը:
Երկու ծրագրերի միջև տարբերությունները կայանում էր նրանում, որ ծրագրի վերջին տարբերակով Հայաստանը պետք է ազատագրվեր ռուսական զենքի օժանադակությամբ:
Պետրոս Ցարը հայտարարեց, որ հնարավորություն կունենա Օրու ծրագիրը իրականացնել Շվեդների դեմ ընթացող Հյուսիսային պատերազմի ավարտից հետո:
Պետրոս I-ը համաձայնվելով Օրու առաջարկին 1706թ. դեսպանություն ուղարկեց Պարսկաստան:
Այն գլխավորեց Իսրայել Օրին:
1706-ից 1711թթ. Իսրայել Օրու գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Անդրկովկասում և Պարսկաստանում:
Այդ ժամանակահատվածը Օրին օգտագործեց Հայաստանում ազատագրական պայքարի հիմքեր դնելու համար:
1711թ. Աստրախանում Օրին տարօրինակ հանգամանքներում մահացավ:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 7036
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՌԱԶՄԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԲԵՀՐՈՒԴԻ Ռ. Ալավերդյանի գլուխգործոցը Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքն է (1966), որի համար ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott