30. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Կիլիկյան Հայաստանի դաշնակից մոնղոլական իշխանությունը ստիպված էր պայքար մղել երկու ճակատով. Հյուսիսում` Ոսկե Հորդայի, իսկ հարավում` Եգիպտոսի դեմ:
Այդ պատճառով Հուլավույի ստեղծած մոնղոլական այս պետությունը զիջեց Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական գերիշխանությունը Եգիպտոսի սուլթանությանը:
Եգիպտոսը ջանում էր վերջ տալ Լևանտրի(Միջերկրական ծովի արևելյան ափի երկրներ) երկրներին:
Այս երկրները խաչակրաց արշավանքի արդյունքն էին, որոնք Կիլիկյան Հայաստանի հետ Եգիպտոսի առևտրական հզոր մրցակիցներ էին հանդիսանում:
1266թ-ին Եգիպտոսի սուլթան Բեյբարսը պահանջեվ Հեթում I-ից Եգիպտոսին զիջել սահմանային մի քանի ամրոցներ:
Այդ ամրոցները մոնղոլներն էին տվել Կիլիկիային և վախենալով մոնղոլներից` հեթում I-ը մերժեց Բեյրարսի պահանջը:
Եգիպտական 30.000-անոց բանակը շարժվեց դեպի Կիկիկիա:
Հեթում I-ը ստիպված էր իր բանակը բաժանել 3 մասի.
Առաջին մասի գլուխն անցնելով` թագավորը մեկնեղ մոնղոլների մոտ, նրանցից օգնություն խնդրելու:
Երկրորդ մասը պետք է փակեր մամլուքյան բանակի ճանապարհը Դուռն կոչվող կիրճերում, իսկ բանակի երրորդ մասը արքայազներ Լևոնի ու Թորոսի գլխավորությամբ շուրջ 15.000 մարդ փակել էր Սև լեռների կիրճեր:
Եգիպտական բանակը հարվածեց հենց այս վերջին հայկական զորաբաժնին:
Հայերը ջախջախիչ պարտություն կրեցին. թագաժառանգ Լևոնը գերի ընկավ, իսկ Թորոսը` սպանվեց:
1266թ-ի օգոստոսին Մառ կոչվող վայրում այս պարտության պատճառները հետևյալն էին. Հեթում I-ին ենթակա 50 մեծ իշխաններից միայն 12-ն իրենց զորաբաժիններով ներկայացան, դրանց մի մասն էլ ճակատամարտի սկզբին փախուստի դիմեց: Մոնղոլները այդպես էլ չօգնեցին հայերին:
1268թ-ին, երբ մոնղոլները օգնության չեկան, Հեթում I-ը ստիպված էր Եգիպտոսին զիջել 5 սահմանային ամրոցներ և հաշտություն կնքել:
Թագաժառանգ Լևոնը փոխանակվեց գերի ընկած մամլուք զորավարներից մեկի հետ:
Ստանալով մոնղոլ խանի համաձայնությունը` 1269թ-ին Հեթում I-ը հօգուտ իր որդու` Լևոնի, հրաժարվեց գահից, մտավ վանք և 1270թ-ին եղբայր Մակար անունով ավարտեց իր երկրային կյանքը:
Լևոն 3-ը(1269-1289թթ) ստիպված էր դիմագրավել Եգիպտոսի ճնշմանը:
1274թ-ին Կիլիկիա ներխուժած եգիպտական բանակը պարտություն կրեց Սիս մայրաքաղաքի պատերի տակ:
1275թ-ին Սարվանդիքարի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայկական բանակը ջախջախեց եգիպտացիներին:
Ճակատամարտում զոհվեց ծերունի Սմբատ Գունդստաբլը:
Այս թվականին Եգիպտոսի և Կիլիկիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր:
Լևոն III-ը բացի պետական և քաղաքական գործիչ լինելուց նաև խոշոր մշակույթային դեմք էր:
Հիմնադրել էր Ակների բարձրագույն ուսումնական հաստատությունը, անձամբ է գրել այս ուսումնական հաստատության կանոնադրությունը և եղել է նրա առաջին ռեկտորը:
Լևոն III-ի ժամանակ Կիլիկիայում ծաղկում էր ապրում մատենագրությունը, օտար լեզուներից կատարվում էին թարգմանություններ հայերեն և հակառակը, ինչպես նաև մեկ օտար լեզվից թարգմանություն մեկ այլ օտար լեզվի:
Լևոն III-ին հաջորդեց նրա որդին` Հեթում II-ը(1289-1305թթ):
Այս թագավորի օրոք շարունակվեց Կիլիկիայի անկասելի անկումը:
Հեթում II-ը Եգիպտոսի հարձակումները համարում էր Աստծո պատիժ և ստեղծված ծանր իրավիճակից ելքը որոնում էր կա'մ քրիստոնյա Արևմտյան Եվրոպայից օժանդակություն խնդրելով, կա'մ Կիլիկիայի վանքերի պատերի ներքո ապաստան որոնելով:
Եգիպտոսի սուլթանը առիթ օգտագործելով Հեթում II-ի Արևմտյան Եվրոպային ուղղարկած օժանդակության խնդրանքները 1292թ-ին բեկանեց խաղաղության պայմանագիրը և վերսկսեց ռազմական գործողությունները Կիլիկիայի դեմ:
Մամլուքները նույն թվականին գրավեցին կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցը:
Հեթում II-ը ստիպված էր Եգիպտոսին մի շարք կարևոր նշանակություն ունեցող ամրոցներ զիջել, վերականգնել հաշտությունը:
1294թ-ին Հեթում II-ը գահը հանձնելով իր եղբայր Թորոսին առաջին անգամ վանք մտավ:
Մեկ տարի անց Թորոսը, հետևելով ավագ եղբոր օրինակին, հրաժարվեց գահից և ապաստան գտավ վանքում:
Կիլիկիայի իշխանների պահանջով Հեթումը վերստին գահակալեց:
1296-1299թթ. Կիլիկիայում գահի համար պայքար սկսվեց:
Սկզբում գահը խլեց Հեթում II-ի կրտսեր եղբայրներից Սմբատը, ապա Կոստանդինը:
Վերջինս մի շարք պարտություններ կրեց եգիպտացիներից և ստիպված էր Ջեյհան գետի ձախ ափին ընկած տարածքները զիջել մամլուքներին:
Դրանից վրդովված Կիլիկիայի իշխանները գահընկեց արեցին Կոստանդինին և Կիլիկյան գահը վերստին տրամադրեցին Հեթում II-ին:
1299-1303թթ. իշխանության գահակալ Ղազան խանի բանակը հարձակվեց Եգիպտոսի վրա և Էմմեսա քաղաքի մոտ Կիլիկիայի ծանրազեն հեծելազորի գլխավորությամբ հաղթանակ տարավ մամլուքների նկատմամբ:
Այս հաղթանակի շնորհիվ Կիլիկյան Հայաստանը ետ ստացավ 1292-1299թթ. կորցրած տարածքները:
Սակայն 1305թ-ին` Ղազան խանի մահից հետո, Եգիպտոսը վերսկսեց իր հարձակումը Կիլիկիայի դեմ, պարտություն կերց և հաշտության պայմանագիր կնքեց Կիլիկյան Հայաստանի հետ:
Նույն թվականին Հեթում II-ը վերջին անգամ հրաժարվեց գահից հոգուտ իր եղբորորդի Լևոն IV-ի(1305-1307թթ.):
Այս թագավորի օրոք Կիլիկյան պատվիրակությունը մեկնեց Հռոմ և Կղեմես պապից օժանդակություն խնդրեց:
Լևոն IV-ը օժանդակություն ստանալու դիմաց ստիպված էր կատարել պապի պահանջը և 1307թ-ին մայրաքաղաք Սիսում գումարեց եկեղեցական ժողով:
Այս ժողովն ընդունեց կաթոլիկ եկեղեցու դավաբանությունը:
Սսի եկեղեցական ժողովի այս որոշումը չնդունեց Կիլիկիայի հասարակ ժողովուրդը և բուն Հայաստանի հոգևորականությունը:
Այս ժողովի հետևանքով Կիլիկիայում երևան եկավ ներքաղաքական պայքարի մի նոր ճակատ:
Կաթոլիկություն ընդունածները և այս ժողովի որոշումները հավանողները կոճվեցին ունիթոռներ, իսկ մերժողները` հակաունիթոռներ:
1307թ. նոյեմբերին Անարզաբա քաղաքում գտնվող մոնղոլական զորաջոկատի հրամանատար Փիլարղուն որոշեց օգտվել Կիլիկիայում ստեղծված այս խառնակ վիճակից և խնջույքի անվան տակ Անարզաբա հրավիրելով Լևոն IV-ին, Հեթում թագավորահորը, ինչպես նաև 40 հայ իշխանների` բոլորին կոտորեց:
Լևոն IV-ի հորեղբայր Օշինը պաշարեց Անարզաբան. Փիլարղուն փախավ:
Այսպիսով հայ-մոնղոլական դաշինքը դադարեց գոյություն ունենալուց:
Օշին թագավորի օրոք(1307-1320թթ.) Կիլիկյան շարունակում էր անկում ապրել:
Դրան նպաստում էր նաև ունիթոռների և հակաունիթոռների սուր պայքարը. 1311թ-ին Երուսաղեմի եպիսկոպոս Սարգիսը, օգտվելով Եգիպտոսի սուլթանության օժանդակությունից, հրաժարվեց ենթարկվել Կիլիկիայում գտնվող Հայող կաթողիկոսին և իրեն անկախ հռչակեց:
Այսպես երևան եկավ Երուսաղեմի հայկական պատրիարքությունը:
Օշին թագավորը շարունակեց իր նախորդների` ոչ մի դրական բան չխոստացող Եվրոպային դիմելու քաղաքականությունը և 1316թ-ին Ադանայում նոր ժողով գումարեց, որտեղ թագավորի և Կոստանդին III Կ......այի կաթողիկոսի ճնշման տակ վերահաստատվեցին 1307թ-ի Սսի ժողովի որոշումները:
Ադանայի ժողովիդ հետո քաղաքի բնակչությունը դուրս եկավ փողոց և բուռն կերպով արտահայտեղ իր զայրույթը:
Թագավորի հրամանով Ադանայի բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսան:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
Դիտումների քանակը: 1448
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՕՀԱՐԻՆԷ ՄԵԼՔՈՒՄԵԱՆ Օպերային երգչուհի եւ բեմադրիչ Գոհարինէ Մելքումեանը ծնւել է Թիֆլիսում 1956 թւին : Արժանացել է ՀՍՍՀ ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott